You are on page 1of 3

CENTRAL BANK ЦЕНТРАЛЬНЫЙ БАНК

OF THE REPUBLIC OF ARMENIA РЕСПУБЛИКИ АРМЕНИЯ


DEPUTY ЗАМЕСТИТЕЛЬ
GOVERNOR ПРЕДСЕДАТЕЛЯ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ
ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ

6, Vazgen Sargsyan str., 0010, Yerevan 0010, Երևան, Վազգեն Սարգսյան, 6 0010, Ереван, Вазгена Саркисяна, 6
Tel.: (37410) 592 592(0624, 0625) Հեռ.: (37410) 592 592(0624, 0625) Тел.: (37410) 592 592(0624, 0625)
Email: secretariat@cba.am Email: secretariat@cba.am Email: secretariat@cba.am

02.03.2023 N 08.2-08/63-23
Ձեր N

Երևանի պետական համալսարանի ռեկտոր

պարոն Հովհաննես Հովհաննիսյանին


Հայաստան, ք․Երևան, Ալեք Մանուկյան 1

Հարգելի պարոն Հովհաննիսյան,


Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը՝ (այսուհետ՝
Կենտրոնական բանկ) նպատակ ունենալով բարելավելու ՀՀ վճարային
հաշվեկշռի արժանահավատությունն ու ընդգրկվածությունը, նվազեցնելու
սխալների և բացթողումների չափը, ինչպես նաև առավել ճշգրիտ գնահատելու
արտերկրից դեպի ՀՀ իրականացվող դրամական հոսքերը, նախատեսում է
ճշգրտել օտարերկրյա կազմակերպությունների և ոչ ռեզիդենտ անհատների
կողմից Հայաստանի Հանրապետությունում գործող ոչ առևտրային
կազմակերպություններին տրամադրված դրամաշնորհների ծավալները և
դրանց օգտագործման ուղիները:
Նշենք, որ ներկայումս այս ոլորտի տվյալների գնահատումը և
արտացոլումը ՀՀ վճարային հաշվեկշռում հիմնված է Հայաստանի
Հանրապետության կառավարության բարեգործական հանձնաժողովի
որոշումներից ստացված տեղեկատվության և փորձագիտական
գնահատականների վրա։ Սակայն առկա տեղեկատվությունը բավարար չէ
ոլորտի մասին ամբողջական պատկեր կազմելու համար։
Հաշվի առնելով վերոնշյալը, Կենտրոնական բանկին անհրաժեշտ են
տվյալներ արտաքին աշխարհից 2017-2022թթ ընթացքում Երևանի պետական
համալսարանին տրամադրված ֆինանսական միջոցների վերաբերյալ։
Հնարավորության դեպքում խնդրում ենք տեղեկատվությունը տարանջատել
ըստ օգտագործման բնույթի, մասնավորապես՝ կապիտալ կամ ընթացիկ
ծախսերի նպատակներով ստացված միջոցների, ինչպես նաև գնահատել
արտերկրից գույքի տեսքով ստացված աջակցությունը (տես՝ Հավելված 1-ի
ձևաչափը)։ Առկայության դեպքում խնդրում ենք նաև գնահատել ոչ
ռեզիդենտներից ստացված ծառայությունների արժեքը՝ նշելով ծառայության
տեսակը։ (տես՝ Հավելված 2-ի ձևաչափը)։ Քանի որ ՀՀ վճարային հաշվեկշիռը
կազմվում է եռամսյակային կտրվածքով, ուստի խնդրում ենք տվյալները
տրամադրել եռամսյակային կտրվածքով:

Տեղեկացնում ենք, որ Ձեր կողմից տրամադրվող տեղեկատվությունը,


համաձայն «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին»
ՀՀ օրենքի, ենթակա չէ հրապարակման կամ տարածման, այն բացառապես
օգտագործվելու է Կենտրոնական բանկի կողմից ՀՀ վճարային հաշվեկշռի որոշ
հոդվածների գծով լրահաշվարկներ իրականացնելու համար:
Տվյալների՝ էլեկտրոնային ձևաչափով տրամադրման համար և հարցերի
դեպքում խնդրում ենք զանգահարել (010) 592592 (ներքին 2244)
հեռախոսահամարով կամ դիմել Կենտրոնական բանկի վիճակագրության
վարչության աշխատակից Աննա Պողոսյանին` anna.poghosyan@cba.am էլ.
հասցեով:
Առդիր՝ 1 թերթ:

Հարգանքով՝

Արմեն Նուրբեկյան

Կատ.՝ Աննա Պողոսյան


Հեռ.՝ (010) 592592 (2244), Էլ. փոստ anna.poghosyan@cba.am

Հավելված 1

Տեղեկանք

2017-2022թթ․ոչ առևտրային կազմակերպությանը արտերկրից տրամադրված


միջոցների վերաբերյալ
Տարեթիվ Եռամսյա Ֆինանսական Գույքային Ընդամենը,
կ միջոցներ, մլն դրամ աջակցությո մլն դրամ
ւն, մլն դրամ
Կապիտալ Ընթացիկ*
*

* Ֆինանսական միջոցները համարվում են կապիտալ տրանսֆերտ, եթե դրանք


ինչ-որ կերպ կապվում է հիմնական միջոցների ձեռք բերման կամ օտարման
հետ, ինչպես նաև տրամադրվում են շինարարության նպատակով: Ընթացիկ
տրանսֆերտներին է վերաբերում ցանկացած տրանսֆերտ, որը կապիտալ
տրանսֆերտ չի համարվում:

Հավելված 2
Տարեթիվ Եռամսյակ Ծառայությ Ոչ ռեզիդենտների Ոչ
ան տեսակ* կողմից ռեզիդենտներ
հիմնադրամին ի կողմից
անհատույց մատուցված
տրամադրված ծառայություն
ծառայություններ, ների դիմաց
մլն դրամ փաստացի
վճարումներ,
մլն դրամ

*Խորհրդատվական, շինարարական, ծրագրային ապահովության և այլ

You might also like