You are on page 1of 8

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ N VGA-57201

Վճարային քարտերի տրամադրման և սպասարկման վերաբերյալ

ք. Գյումրի 09/09/23թ.

«ԱյԴի Բանկ» ՓԲԸ, այսուհետ Բանկ, ի դեմս Բանկի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանի, ով
գործում է Ընկերության կանոնադրության համաձայն, մի կողմից, և քաղաքացի Անգելինա Գևորգի
Եղոյանը այսուհետ` Քարտապան, մյուս կողմից, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին .

1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

1.1. Սույն պայմանագիրը կարգավորում է Բանկի և Քարտապանի փոխհարաբերությունները Բանկի


քարտը Քարտապանի կողմից որպես վճարային միջոց օգտագործելու ընթացքում :
1.2. Բանկը քարտապանի համար թողարկում է Visa GOLD տեսակի թիվ 431827XXXXXX2014 պլաստիկ
քարտ:
1.3. Բանկը քարտապանի անունով բացում է 11800679904301 քարտային հաշիվը Հայկական դրամով, որին
մուտքագրվում են քարտապանի աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումները , ինչպես նաև
կանխիկ կամ անկանխիկ եղանակով այլ դրամական միջոցներ:

2. ԲԱՆԿԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

2.1. Բանկն իրավունք ունի՝


2.1.1. Թույլատրել Քարտապանին քարտով կանխիկ միջոցների ստացումը և վճարումների իրականացումը
(հավաստագրումը), եթե պահանջվող գումարը, ներառյալ գանձվող կոմիսիոն վճարները , չի գերազանցում
վճարային սահմանաչափը:
2.1.2. Վաղաժամկետ հրաժարվել սույն պայմանագրով նախատեսված պարտավորություններից `
օրենսդրությամբ սահմանված կամ Քարտապանի կողմից սույն պայմանագրի դրույթների խախտման
դեպքերում: Այդ որոշման մասին Քարտապանին 10 օր առաջ տեղյակ է պահվում հատուկ գրությամբ :
2.1.3. Միակողմանի կարգով փոփոխել քարտի տրամադրման և սպասարկման սակագները , ինչպես նաև
քարտի սպասարկման հետ կապված այլ վճարների չափերը:
Ընդ որում` սույն կետով նախատեսված սակագներն ու անհրաժեշտ այլ վճարների մեծությունները
սահմանվում են Բանկի` քարտերի տրամադրման և սպասարկման սակագներով և պայմաններով
(այսուհետ` Սակագներ), որոնք հասանելի են Բանկի պաշտոնական ինտերնետային կայքում ` www.idbank.am
հասցեում: Սույն կետով նախատեսված սակագների և այլ անհրաժեշտ վճարների մեծությունների
փոփոխությունները համարվում են ուժի մեջ մտած Բանկի պաշտոնական ինտերնետային կայքում
տեղադրվելուց 15 օր հետո:
Ընդ որում, սույն պայմանագիրը Աշխատավարձային նախագծերի շրջանակներում կնքված լինելու
դեպքում, սույն կետով նախատեսված սակագներն ու անհրաժեշտ այլ վճարների մեծությունները
նախատեսվում են սույն պայմանագրի անբաժանելի մաս հանդիսացող հավելվածով (այսուհետ `
Սակագներ):
2.1.4. Քարտապանի հաշվին սխալմամբ մուտքագրված գումարները, պայմանագրով նախատեսված
վճարները, տուգանքներն ու տույժերը, իրավասու պետական մարմինների կողմից ստացված որոշումների
հիման վրա գանձման ենթակա գումարները, ինչպես նաև քարտային հաշվին ձևավորված դեբիտորական
պարտքի մարումն իրականացնել Քարտապանի` Բանկում ունեցած այլ հաշիվներից :
2.1.5. Երեք ամիսը մեկ անգամ ստուգել Քարտապանի քարտին կատարվող մուտքերը և աշխատավարձի
չփոխանցման դեպքում վերանայել սակագները, եթե քարտը տրամադրվել է անհատական
աշխատավարձային քարտերի տրամադրման պայմաններով:
2.1.6. Մերժել հաշվով գործառնությունների իրականացումը, եթե .
 Բանկում առկա է Քարտապանի վերաբերյալ հակասական տվյալներ,
 համապատասխան փաստաթղթերը կազմված են սահմանված պահանջների խախտումներով ,
 Հաշվով կատարվող գործառնությունը հակասում է ՀՀ գործող օրենսդրությանը ,
 Հաշվում դրամական միջոցները բացակայում են,
 պատշաճորեն չի բացահայտվել և (կամ) Բանկի պահանջով Քարտապանի կողմից չի տրամադրվել ՀՀ
գործող օրենսդրությամբ - կասկածելի գործարքներով քննարկման առարկա գումարների իսկական

ՀՀ, 0010, ք․ Երևան, Վարդանանց 13 | 13 Vardanants, Yerevan, 0010, Armenia


(+374)10 59 33 33, (+374)60 27 33 33 | info@idbank.am, idbank.am
պատկանելության հիմքերը կամ պատշաճորեն չի հիմնավորվել դրանց ծագման օրինականությունը ,
 Բանկի մոտ կասկածներ են առաջացել Քարտապանի ինքնության կամ գործարքի օրինականության
մասին,
 ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով Քարտապանի հաշվի վրա դրված է սահմանափակում ,
 Վճարային քարտերի սպասարկման կանոններով (այսուհետ` Կանոններ ) նախատեսված այլ
դեպքերում:
2.2. Բանկը պարտավոր է՝
2.2.1. Ապահովել քարտի պատշաճ սպասարկումը:
2.2.2. Վճարել տոկոսներ՝ Քարտապանի քարտային հաշվին մուտքագրված դրական մնացորդի նկատմամբ
Բանկում տվյալ քարտատեսակի համար գործող սակագների համաձայն , իսկ նման սակագին սահմանված
չլինելու դեպքում Բանկում գործող ցպահանջ ավանդների դիմաց հաշվարկվող տոկոսադրույքի չափով :
2.2.3. Երեսնօրյա պարբերականությամբ Քարտապանին տրամադրել հաշվի քաղվածք նրա կողմից
կատարված գործառնությունների վերաբերյալ: Քաղվածքի տրամադրումից հետո 30 օրացուցային օրվա
ընթացքում Քարտապանի կողմից քաղվածքում նշված գործառնությունների վերաբերյալ գրավոր
բողոքարկումներ չստանալու դեպքում քաղվածքը համարվում է Քարտապանի կողմից հաստատված :
2.2.4. Բանկը պատասխանատվություն չի կրում իր հսկողության սահմաններից դուրս առաջացած
կոնֆլիկտային իրադարձությունների համար:

3. ՔԱՐՏԱՊԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

3.1. Քարտապանն իրավունք ունի՝


3.1.1. Քարտով կանխիկ միջոցներ ստանալ կամ կատարել անկանխիկ վճարումներ համապատասխան
վճարային համակարգի քարտեր սպասարկող առևտրային ու սպասարկման կետերում և կանխիկացման
կետերում:
3.1.2. Հաշվի քաղվածքը սույն պայմանագրի 2.2.3. կետում սահմանված կարգով ստանալուց հետո 30
օրացուցային օրվա ընթացքում գրավոր բողոքարկել քաղվածքում նշված և Քարտապանի կողմից
չկատարված գործարքները՝ ներկայացնելով տվյալ գործարքների բողոքարկման գրավոր դիմում :
3.1.3. Վաղաժամկետ հրաժարվել սույն պայմանագրից, եթե Բանկը խախտում է Բանկի և քարտապանի
միջև կնքված պայմանագրի պայմանները:
3.2. Քարտապանը պարտավորվում է՝
3.2.1. Հետևել սույն պայմանագրով, ինչպես նաև Կանոններով սահմանված քարտի օգտագործման բոլոր
պայմաններին, ինչպես նաև կատարել քարտի և հաշվի սպասարկման հետ կապված Սակագներով
սահմանված անհրաժեշտ բոլոր վճարները:
Ընդ որում` սույն կետով նախատեսված Կանոնները հասանելի են Բանկի պաշտոնական
ինտերնետային կայքում` www.idbank.am հասցեում: Կանոնների փոփոխությունները համարվում են ուժի մեջ
մտած Բանկի պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրվելու պահից :
3.2.2. Չտրամադրել քարտը և/կամ PIN կոդը այլ անձանց:
3.2.3.Բանկին հայտնել համապատասխան նշանաբառ (A200121), որի օգտագործմամբ քարտապանը
կարող է ստանալ տեղեկություններ բանկից՝ հեռախոսազանգի միջոցով:
3.2.4.Քարտը չօգտագործել անօրինական նպատակների համար:
3.2.5.Visa/MasterCard/ArCa քարտերի լոգոները չօգտագործել այլ նպատակների համար:
3.2.6.Աշխատանքի փոփոխության դեպքում (աշխատանքից ազատվել, այլ աշխատանքի անցնել), որի
հետևանքով այլևս աշխատավարձային մուտքեր չեն լինելու, տեղեկացնել Բանկին` այցելելով
մասնաճյուղ, եթե քարտը տրամադրվել է անհատական աշխատավարձային քարտերի տրամադրման
պայմաններով:

4. ՔԱՐՏԱՊԱՆԻ ԵՎ ԲԱՆԿԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՔԱՐՏԻ ԿՈՐՍՏԻ ԴԵՊՔՈՒՄ

4.1. Քարտի կորստի դեպքում Քարտապանը պետք է անմիջապես տեղյակ պահի Բանկին՝ հայտնելով իր
նշանաբառը, որի հիման վրա Բանկի կողմից կդադարեցվի քարտի գործողությունը: Քարտի
գործողությունը վերականգնելու համար անհրաժեշտ է մոտենալ Բանկի ցանկացած մասնաճյուղ կամ
Գլխամասային գրասենյակ և լրացնել համապատասխան դիմում:
4.2. Բանկը պատասխանատվություն չի կրում Քարտապանին հասցրած այն վնասի համար, որը
կատարվել է քարտը և/կամ PIN կոդը կորցնելու, ինչպես նաև Քարտի անհատական տվյալների (քարտի
համար, գործողության ժամկետ, CVV կոդ) և/կամ PIN կոդի երրորդ անձանց հասանելի դառնալու և Բանկ
հայտնելու միջև ընկած ժամանակահատվածում, ինչպես նաև Քարտապանի կողմից սույն պայմանագրի
4.1. կետի պահանջները չկատարելու հետևանքով:

5. ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ
5.1. Սույն պայմանագիրն առցանց կնքելու դեպքում, այն կնքված է համարվում Բանկի` օնլայն
համակարգի կամ բջջային հավելվածի /online banking կամ mobile banking/ միջոցով առցանց դիմում
տալու և համապատասխան հաստատման/կատարման հրահանգը սեղմելու պահից (ակցեպտ) և
դադարում է Վճարային քարտի ժամկետի ավարտին, եթե Վճարային քարտը չի վերաթողարկվում: Ընդ
որում` պայմանագրի գործողության դադարումը չի դադարեցնում Կողմերի` մինչև պայմանագրի
դադարումը միմյանց նկատմամբ ստանձնած պարտավորությունները:
5.2. Բանկը երաշխավորում է Քարտապանի կողմից կատարված գործառնությունների մասին
տեղեկությունների գաղտնիությունը: Այդ տեղեկությունները կարող են տրամադրվել երրորդ անձին միայն
գործող օրենսդրությամբ սահմանված դեպքերում՝ համաձայն Բանկային գաղտնիքի մասին Հայաստանի
Հանրապետության օրենքի:
5.3. Սույն պայմանագրից բխող պահանջները կարող են ներկայացվել Ֆինանսական Համակարգի
Հաշտարարին, որը Կողմերի միջև ծագած վեճը լուծում է «Ֆինանսական Համակարգի Հաշտարարի
մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով: Ընդ որում, եթե գույքային պահանջի չափը չի գերազանցում 250
000 ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, ապա ֆինանսական համակարգի որոշումները չեն
կարող վիճարկվել Բանկի կողմից:
5.4. Քարտապանը սույնով հավաստում է, որ Պայմանագիրը կնքելիս ծանոթացել է տեղեկատվական
ամփոփագրին, Բանկի կողմից Վճարային քարտերի սպասարկման (ներառյալ՝ էլեկտրոնային)
Սակագներին և Կանոններին, ընդունում է դրանք և պարտավորվում կատարել դրանցով նախատեսված
պահանջները։ Ընդ որում՛ առցանց դիմում տալուց անմիջապես հետո Հաճախորդի էլեկտրոնային
փոստին է ուղարկվում պայմանագրի և տեղեկատվական ամփոփագրի (ներառյալ «Ֆիզիկական անձանց
բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքով նախատեսված ավանդների
երաշխավորման պայմանների և կարգի մասին ծանուցումը) էլեկտրոնային տարբերակները:
5.5. Քարտի ժամկետի ավարտման դեպքում քարտի վերաթողարկումը կատարվում է Քարտապանի
համաձայնությամբ:
5.6. Քարտապանը հայտարարում է, որ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված պարտադիր
ներկայացման տեղեկատվությունը, ինչպես նաև Բանկից` իրեն հասցեագրված ծանուցումները
նախընտրում է ստանալ (նշել եղանակը`«V»)`
þ էլ. փոստի միջոցով (egoyan.angel@mail.ru),
¨ փոստային կապով, կամ
¨ Բանկի տարածքում առձեռն:
5.7. Սույն պայմանագրի շրջանակներում առաջացած վեճերը լուծվում են երկկողմանի
համաձայնության սկզբունքով: Կողմերի միջև համաձայնության չգալու դեպքում վիճելի հարցերը լուծվում
են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
5.8. Սույն պայմանագրի կողմերից որևէ մեկի իրավաբանական հասցեի, կարգավիճակի կամ
պայմանագրին վերաբերվող այլ փոփոխությունների դեպքում անհապաղ տեղյակ է պահվում մյուս
կողմին:
5.9. Սույն պայմանագրի որևէ դրույթ կարող է փոփոխվել միայն կողմերի գրավոր համաձայնությամբ:
5.10. Սույն պայմանագրի գործողության ընթացքում ՀՀ օրենսդրության և ՀՀ կենտրոնական Բանկի
նորմատիվային ակտերի փոփոխությունները, որոնք կտարածվեն սույն պայմանագրի պայմանների վրա,
պարտադիր են կողմերի համար:
5.11. Քարտային գործարքների վերաբերյալ հարցերով հնարավոր է զանգահարել Բանկ`
աշխատանքային օրերին և ժամերին 010 593333 հեռախոսահամարով, ինչպես նաև ArCa համակարգի
շուրջօրյա սպասարկման կենտրոն` 010 592222 հեռախոսահամարով:
5.12. Սույն Պայմանագրի հիման վրա տրամադրվող վճարային քարտն ակտիվանում է, ինչպես նաև սույն
պայմանագրով նախատեսված սպասարկման վերաբերյալ դրույթները ուժի մեջ են մտնում Հաճախորդի
կողմից վճարային քարտը ակտիվացնելուց հետո /կիրառելի է առցանց կնքվելու դեպքում/:

6. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՍՑԵՆԵՐԸ

Բանկ ՔԱՐՏԱՊԱՆ
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ Անգելինա Գևորգի Եղոյան
3118 Գյումրի Անկախության հրապարակ 6 անձն./ID AS0593240, տրված 19/04/19թ.,
հեռ. 010593333 043-ի կողմից
Վարչության նախագահ հասցե Գեղարքունիք 16 Փ. 3 ՆՐԲ. 7 Տ . .
Մհեր Աբրահամյան հեռ. 98267255
Էլ.փոստ` egoyan.angel@mail.ru
ՀԾՀ` 7122010260
ԾԱՆՈՒՑՈՒՄ

Ավանդների հատուցման երաշխավորման պայմանների և կարգի մասին


ՀԱՐԳԵԼԻ ԱՎԱՆԴԱՏՈՒ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Խնդրում ենք մինչև ավանդային պայմանագիրը ստորագրելը ծանոթանալ սույն փաստաթղթի դրույթներին:
Ձեր ավանդի հատուցման երաշխավորողն է Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը (այսուհետև՝ Հիմնադրամ):
Հիմնադրամի գտնվելու վայրը՝ ք.Երևան, Վազգեն Սարգսյան 6
Հեռախոսը՝ (37410) 58 35 14_
Ինտերնետային կայքը՝ www.adgf.am
Սույն ծանուցման բոլոր սահմանումները համապատասխանում են «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու
մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) սահմանումներին:
Հատուցման դեպքը
Ձեր երաշխավորված ավանդը ենթակա է հատուցման հետևյալ դեպքերում.
1. Եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բանկը ճանաչվում է անվճարունակ և Հայաստանի
Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ՝ Կենտրոնական բանկ) խորհրդի որոշմամբ հաստատվում է բանկի կողմից օրենքով և
պայմանագրերով սահմանված ժամկետներում ավանդները վերադարձնելն ի վիճակի չլինելու փաստը կամ
2. Եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բանկը սնանկ է ճանաչվում (այսուհետ՝ անվճարունակ բանկ):
Երաշխավորված ավանդի առավելագույն չափը և հաշվարկման կարգը
Երաշխավորված ավանդների հաշվարկման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008
թվականի օգոստոսի 26-ի թիվ 261-Ն որոշմամբ:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Ձեր՝ նույն բանկում ունեցած բոլոր դրամային ավանդները համարվում են մեկ դրամային ավանդ, բացառությամբ
չերաշխավորված ավանդների, և Ձեր՝ նույն բանկում ունեցած բոլոր արտարժութային ավանդները համարվում են մեկ արտարժութային
ավանդ, բացառությամբ չերաշխավորված ավանդների:
Այն դեպքում, երբ բանկի նկատմամբ Ձեր բանկային ավանդը ձևավորվել է բանկի` մեկ կամ մի քանի բանկերի միացման արդյունքում, ապա
յուրաքանչյուր միացող բանկում Ձեր ունեցած բանկային ավանդը դիտվում է որպես առանձին բանկային ավանդ` Օրենքով սահմանված
կարգով:
Ավանդների երաշխավորվող սահմանաչափերը հետևյալն են՝
Եթե նույն Եթե նույն բանկում Եթե նույն բանկում ունեք և ՀՀ դրամով և արտարժույթով ավանդ
Ավանդի
բանկում ունեք ունեք միայն Եթե դրամային
արժութային
միայն դրամային արտարժութային ավանդը 7 միլիոն Եթե դրամային ավանդը 7 միլիոն դրամից պակաս է
կառուցվածքը
ավանդ ավանդ դրամից ավել է
Ավանդի 16 միլիոն ՀՀ դրամ 7 միլիոն ՀՀ դրամ (երաշխավորվում է դրամային
Երաշխավորման (երաշխավորվում է ավանդն ամբողջությամբ և արտարժութային
16 միլիոն ՀՀ դրամ 7 միլիոն ՀՀ դրամ
առավելագույն միայն դրամային ավանդը՝ 7 միլիոն դրամի հատուցման ենթակա
չափը ավանդը) դրամային ավանդի տարբերության չափով)
Եթե Դուք անվճարունակ բանկում ունեք առանձին բանկային ավանդ և միևնույն ժամանակ նույն բանկում ներդրված համատեղ բանկային
ավանդի սեփականատեր եք, ապա երաշխավորվում է Ձեր առանձին բանկային ավանդի և համատեղ բանկային ավանդում Ձեր մասնաբաժնի
հանրագումարը՝ Օրենքով սահմանված կարգով և չափով:
Եթե դուք անվճարունակ բանկի նկատմամբ ունեք խնդրահարույց պարտավորություն, ապա հատուցման ենթակա գումարը կհաշվարկվի Ձեր
բանկային ավանդի և խնդրահարույց պարտավորության դրական տարբերության հիման վրա: Խնդրահարույց պարտավորություն է համարվում
Ձեր այն պարտավորությունը, որի հիմնական գումարի (կամ դրա մի մասի) մարումը կամ տոկոսների վճարումն ուշացրել եք պայմանագրում
նշված ժամկետից 90 օրից ավելի:
Երկու կամ ավելի ավանդատուների համատեղ բանկային ավանդը համարվում է յուրաքանչյուր անձի առանձին բանկային ավանդ,
ավանդատուի՝ պայմանագրով սահմանված մասնաբաժնի չափով: Եթե պայմանագրով սահմանված չեն համատեղ բանկային ավանդի
ավանդատուների մասնաբաժինները« ապա համատեղ բանկային ավանդն ավանդատուների միջև բաժանվում է հավասարաչափ:
Բանկային ավանդի հատուցումը կատարվում է միայն հայկական դրամով: Արտարժութային բանկային ավանդի դրամական համարժեքությունը
որոշվում է հատուցման դեպքը տեղի ունենալու օրվա դրությամբ Կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձևավորված
միջին փոխարժեքով:
Ձեր բանկային ավանդը չի հատուցվում, եթե հատուցման դեպքը տեղի ունենալու օրվա դրությամբ այդ ավանդը պակաս է 1000 հայկական
դրամից:
Չերաշխավորված բանկային ավանդ
Ձեր բանկային ավանդը երաշխավորված չէ, եթե՝
ա) Դուք հանդիսանում եք տվյալ բանկի ղեկավար և (կամ) վերջինիս ընտանիքի անդամ,
բ) Դուք հանդիսանում եք տվյալ բանկում նշանակալից մասնակցություն ունեցող անձ և (կամ) վերջինիս ընտանիքի անդամ,
գ) Դուք, որպես ավանդի սեփականատեր (համասեփականատեր), հրաժարվել եք ավանդի` Ձեր մասի նկատմամբ սեփականության իրավունքից,
դ) Ձեր ավանդն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով ճանաչվել է հանցավոր ճանապարհով ձեռք բերված դրամական միջոց,
քանի դեռ Դուք հակառակը չեք ապացուցել,
ե) Ձեր ավանդը տվյալ բանկում ներդրվել է բանկային ավանդի ներդրման պահին տվյալ բանկի կողմից հրապարակային պայմանագիր կնքելու
առաջարկով նախատեսված նմանատիպ բանկային ավանդների տոկոսադրույքն առնվազն 1,5 անգամ գերազանցող տոկոսադրույքով,
զ) Ձեր ավանդը ներդրված է բանկի՝ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ստեղծված մասնաճյուղերում:
Երաշխավորված ավանդների հատուցման կարգը և ժամկետները
Հատուցման դեպքի օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում Հիմնադրամը հայտարարություն է հրապարակում հատուցման
դեպքի մասին: Հատուցման դեպքի օրվան հաջորդող քսաներորդ աշխատանքային օրվանից սկսած Հիմնադրամը անվճարունակ բանկի կամ այլ
բանկի միջոցով, սկսում է իրականացնել Ձեր ավանդների հատուցման գործընթացը: Դուք կարող եք գրավոր կամ էլեկտրոնային եղանակով
պահանջ ներկայացնել ոչ ուշ, քան հատուցման դեպքի օրվան հաջորդող երեք տարվա ընթացքում: Նշված ժամկետում Ձեր կողմից գրավոր
պահանջ չներկայացնելու դեպքում Հիմնադրամի կողմից Ձեր երաշխավորված ավանդի հատուցում չի իրականացվի: Հիմնադրամը պարտավոր
է իրականացնել ավանդատուների պահանջներով հատուցումները` գրավոր կամ էլեկտրոնային եղանակով պահանջը ներկայացնելու oրվան
հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ Օրենքով նախատեuված դեպքերի:
Երաշխավորված ավանդի գումարի հատուցումից հետո անվճարունակ բանկի հանդեպ Ձեր ունեցած դրամական պահանջը՝ հատուցված
գումարի չափով համարվում է բավարարված: Հատուցման չափը գերազանցող գումարը համարվում է անվճարունակ բանկի
պարտավորությունը Ձեր նկատմամբ:
Ձեր բանկային ավանդը ներդրման պահին հանդիսանում է Օրենքով սահմանված չափով և կարգով՝
¨ երաշխավորված ավանդ (այն համատեղ ավանդների դեպքում, որոնց համատեղ ավանդատուներից մեկի կամ մի քանիսի բանկային
ավանդները երաշխավորված ավանդ չեն համարվում« նշել ավանդի ընդհանուր գումարի մեջ երաշխավորված մասը՝ տոկոսային
արտահայտությամբ)
¨ չերաշխավորված ավանդ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Ձեր ավանդի հատուցումն առավել սահուն իրականացնելու նպատակով առաջարկում ենք ավանդի ներդրման
ժամանակ Ձեր կողմից Բանկին տրամադրված տվյալների (անձը հաստատող փաստաթղթի տվյալները, սոցիալական
ապահովության քարտի տվյալները, հասցեն, հեռախոսահամարը և այլն) ցանկացած փոփոխության դեպքում այդ մասին
անմիջապես տեղեկացնել Բանկին:
Քարտապան՝ Անգելինա Գևորգի Եղոյան
անձն./ID AS0593240, տրված 19/04/19թ., 043-ի կողմից
Հաշվի համարը` 11800679904301, պայմանագիր VGA-57201

Արտահանման ամսաթիվ 09/09/23թ.


Կարևոր իրազեկում

Ի՞ՆՉ ԱՆԵԼ, ԵԹԵ ԲՈՂՈՔ ՈւՆԵՔ


Կազմակերպության յուրաքանչյուր Պատասխանատու աշխատակիցը
աշխատակից պարտավոր է․ պարտավոր է․
• Ձեզ ուղղորդել բողոքների հարցով • Տեղեկացնել Ձեր իրավունքների և
զբաղվող աշխատակցի մոտ: բողոքի քննության գործընթացի մասին:
• Տրամադրել հաղորդակցման համար • Տրամադրել կազմակերպությունում
անհրաժեշտ տվյալներ (հեռախոսահամար, գործող համապատասխան կանոնները և
էլեկտրոնային հասցե)։ Հայտի ձև:
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ
Գրավոր բողոք ներկայացրեք • Նշեք Ձեր տվյալները՝ պատասխանը
պատասխանատու աշխատակցին կամ ստանալու համար։
ուղարկեք հետևյալ հասցեներով․
support@idbank.am • Հավաստիացեք, որ Ձեր բողոքն ընդունել
ՀՀ, 0010, ք․ Երևան, Վարդանանց 13 են և պահպանեք ստացման փաստը
հավաստող տեղեկատվությունը մինչև
Ձեր բողոք կարող եք ներկայացնել նաև բողոքի վերջնական լուծումը։
Ֆինանսական համակարգի հաշտարարի
միջոցով։
Կազմակերպությունը բողոքի վերաբերյալ Հարցեր ունենալու դեպքում կապվեք
որոշում է կայացնում (բավարարել, մասնակի պատասխանատուի հետ.
բավարարել, մերժել) 10 աշխատանքային 010 59 33 33
օրվա ընթացքում։

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՇՏԱՐԱՐԻՆ, ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ ՏՐԻԲՈՒՆԱԼ


եթե․

• Ֆիզիկական անձ եք, միկրոձեռնարկատեր • Եթե Ձեր և կազմակերպության միջև


հանդիսացող անհատ ձեռնարկատեր կամ կնքվել է արբիտրաժային համաձայնություն,
իրավաբանական անձ, այդ թվում ապա ձեր միջև ծագող վեճերը ենթակա են
նաև՝ երաշխավոր, գրավատու կամ այլ անձ լուծման արբիտրաժային տրիբունալի
ով ապահովման միջոցի (օրինակ՝ գրավի) կողմից:
հետ կապված բողոք ունի, • Պայմանագիր կքելիս Դուք իրավունք
• բողոքը վերաբերում է մատուցվող ունեք հրաժարվելու արբիտրաժային
ծառայությանը և ունեք գումարային պահանջ համաձայնագրից և կազմակերպությունը
(մինչև 10 մլն դրամ), կամ բողոքը առնչվում է պարտավոր է Ձեզ ծառայություն մատուցել։
վարկային պատմությանը, • Հիշեք․ նույնիսկ արբիտրաժային
• 10 աշխատանքային օրվա ընթացքում համաձայնության առկայության դեպքում
պատասխան չեք ստացել կամ պատասխանը Դուք կարող եք դիմել Ֆինանսական
Ձեզ չի բավարարում, համակարգի հաշտարարին, քանի դեռ
• բողոքը չի քննվում դատարանում կամ բողոքը չի քննվել տրիբունալում։
արբիտրաժային տրիբունալում կամ • Հաշտարարը իրավասու չէ ընդունել
Ֆինանսական համակարգի հաշտարարի բողոքը, եթե այն արդեն քննվում է
կողմից, տրիբունալում։
• պատասխանից հետո չի անցել 6 ամիս,
• բողոքարկվող գործողությունը կամ ԴԱՏԱՐԱՆ
անգործությունը տեղի է ունեցել 2008թ․
օգոստոսի 2-ից հետո։ • Դուք միշտ կարող եք դիմել դատարան։
• Դատարանի վճիռը ենթակա չէ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆՎՃԱՐ ԵՆ
վերանայման Ֆինանսական համակարգի
հաշտարարի կողմից։
(Երևան 0010, Մ․Խորենացի 15, Էլիտ պլազա
բիզնես կենտրոն, 7-րդ հարկ, +374 60 701
111, info@fsm.am)
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ

• Դուք կարող եք նաև դիմել Կենտրոնական բանկ, և Ձեր բողոքին կպատասխանեն 15


աշխատանքային օրվա ընթացքում (Երևան 0010, Վ․Սարգսյան 6, +374 592 697,
consumerinfo@cba.am):
• Եթե Ձեր բողոքը այլ կառույցների իրավասության դաշտում է, ապա Կենտրոնական
բանկը կուղղորդի նրանց տիրույթ։
• Կենտրոնական բանկը խորհուրդ է տալիս Ձեր խնդրանքով նախևառաջ դիմել
ֆինանսական կազմակերպությանը (Քայլ 2)։
Հարցերի դեպքում դիմեք
«ԱյԴԻ Բանկ» ՓԲԸ, ք․ Երևան, Վարդանանց 13, հեռ․՝ 010 59 33 33, info@idbank.am

You might also like