Professional Documents
Culture Documents
17530
17530
050.0334.251201
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
25 դեկտեմբերի 2001 թվականի թիվ 334
"ԲԱՆԿԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ"
ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 3-ՈՒՄ (ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ) ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով "Բանկերի եւ բանկային գործունեության մասին" Հայաստանի
Հանրապետության օրենքը, ղեկավարվելով "Հայաստանի Հանրապետության կենտրոնական
բանկի մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով` Հայաստանի
Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Որոշում է.
1. "Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը եւ հրապարակումը"
կանոնակարգ 3-ում (նոր խմբագրությամբ) կատարել հետեւյալ փոփոխություններն ու
լրացումները.
1.1. թիվ 3 հաշվետվությունը փոխարինել նոր տարբերակով.
1.2. թիվ 6 հաշվետվությունը փոխարինել նոր տարբերակով.
1.3. թիվ 9 հաշվետվությունը փոխարինել նոր տարբերակով.
1.4. թիվ 11 հաշվետվությունը փոխարինել նոր տարբերակով.
1.5. թիվ 17 հաշվետվությունը փոխարինել նոր տարբերակով.
1.6. կանոն 1.1-ը վերաշարադրել հետեւյալ խմբագրությամբ`
"Կանոն 1.1
"Բանկերի եւ բանկային գործունեության մասին" ՀՀ օրենքի 55-րդ հոդվածի
համաձայն, բանկերը եւ օտարերկրյա բանկերի մասնաճյուղերը ՀՀ կենտրոնական բանկ
են ներկայացնում հաշվետվությունների ներքոհիշյալ ձեւերը` նշված
պարբերականությամբ:
Հաշվետվության անվանումը Հաշվե- Ներկայացման
տվության հաճախականու-
համարը թյունը
1 2 3 4
1 Հաշվեկշիռ 1 ամսական,
տարեկան
2 Հաշվեկշիռ 2 շաբաթական
3 Հաշվետվություն Ն11, Ն12, Ն21, Ն22, Ն3, 3 ամսական
Ն41, Ն42 եւ ընդհանուր կապիտալի
նվազագույն չափի նորմատիվների վերաբերյալ
4 Հաշվետվություն ՀՀ կենտրոնական բանկում 4 14-օրյա
պարտադիր պահուստավորման նորմատիվի
վերաբերյալ
5 Հաշվետվություն բանկի եկամուտների եւ 5 ամսական,
ծախսերի վերաբերյալ եռամսյակային,
տարեկան
6 Հաշվետվություն վարկային ներդրումների, 6 ամսական
դեբիտորական պարտքերի եւ ինվեստիցիոն
արժեթղթերի վերաբերյալ
7 Հաշվետվություն արտարժույթի տնօրինման 7 շաբաթական
նորմատիվի վերաբերյալ
8 Հաշվետվություն ներգրավված եւ տեղաբաշխված 8 ամսական
միջոցների ժամկետային կառուցվածքի
վերաբերյալ
9 Հաշվետվություն ակտիվների եւ 9 ամսական
պարտավորությունների ժամկետայնության
վերաբերյալ
10 Հաշվետվություն կանոնադրական հիմնադրամի 10 կիսամյակային
ձեւավորման վերաբերյալ եւ
յուրաքանչյուր
փոփոխության
դեպքում
11 Հաշվետվություն ընդհանուր կապիտալի 11 եռամսյակային,
փոփոխության վերաբերյալ տարեկան
12 Հաշվետվություն բանկի դրամական միջոցների 12 եռամսյակային,
հոսքերի վերաբերյալ տարեկան
13 Հաշվետվություն դրամարկղային 13 ամսական
շրջանառության վերաբերյալ
14 Հաշվետվություն "խոշոր" պարտապանների 14 ամսական
վերաբերյալ
15 Հաշվետվություն արտարժույթի եւ չեկերի առք 15
ու վաճառքի վերաբերյալ շաբաթական
16 Հաշվետվություն արտասահմանյան եւ 16 ամսական
հայրենական բանկերի հետ "լորո" եւ
"նոստրո" հաշիվների վերաբերյալ
17 Հաշվետվություն նախորդող շաբաթվա 17 շաբաթական
ընթացքում ներգրավված եւ տեղաբաշխված
միջոցների միջին տոկոսադրույքների
վերաբերյալ
18 Հաշվետվություն բանկի եւ ոչ ռեզիդենտների 18 եռամսյակային
միջեւ իրականացվող գործառնությունների
վերաբերյալ
19 Հաշվետվություն արտարժույթի առք ու 19 օրական
վաճառքի գործառնությունների վերաբերյալ
20 Հաշվետվություն հաճախորդների, նրանց 20 ամսական
հաշիվների, կատարված փոխանցումների,
մատուցված վճարային ծառայությունների եւ
վճարային գործիքների վերաբերյալ
21 Հաշվետվություն արժեթղթերի թողարկման 21 յուրաքանչյուր
արդյունքների վերաբերյալ թողարկման
համար
22 Հաշվետվություն բանկի կողմից թողարկված 22 տարեկան
արժեթղթերի եւ կատարված ներդրումների
վերաբերյալ
23 Վարկային ներդրումների ամփոփագիր 23 անհրաժեշտության
դեպքում
24 Տեղեկանք բանկի սեփականությունը 24 եռամսյակային
հանդիսացող եւ վերջինիս գործունեության
համար չօգտագործվող նյութական ակտիվների
(հիմնական միջոցների եւ այլ նյութական
ակտիվների, այդ թվում` գրավի տնօրինման
արդյունքում կամ այլ պահանջներից առաջացած
սեփականացված ակտիվների, շահագործումից
դուրս եւ այլ հիմնական միջոցների)
վերաբերյալ
25 "Խոշոր" պարտատերերի վերաբերյալ 28 ամսական
1.7. կանոն 2.3-ը վերաշարադրել հետեւյալ խմբագրությամբ.
"Կանոն 2.3