You are on page 1of 8

Դաս 9: Ոչ ամբողջական գրանցումներից` ֆինանսական հաշվետվություններ

9.1. Ոչ ամբողջական կամ անավարտ գրանցումներ


9.2. Ոչ ամբողջական գրանցումներ.կապիտալի հաշիվ և տարեկան զուտ շահույթի
որոշում /գնահատում/
9.3. Ոչ ամբողջական գրանցումներ. որոշ հոդվածների գնահատում
9.4. Ոչ ամբողջական գրանցումներ. ֆինարդյունքների մասին հաշվետվություն
9.5. Ոչ ամբողջական գրանցումներ.հաշվապահական հաշվեկշիռ

9․1 Ոչ ամբողջական կամ անավարտ գրանցումներ


Իհարկե, շատ սահմանափակ դեպքերում է, որ ձեռնարկատիրոջ գրանցումները
անավարտ կամ ոչ ամբողջական բնույթ են ունենում, և ձեռնարկատերն ստիպված է
ֆինարդյունքների մասին հաշվետվություն ու հաշվապահական հաշվեկշիռ պատրաստել
անհրաժեշտ, սակայն ոչ լրիվությամբ առկա տվյալների հիման վրա: Նման իրավիճակներ
կարող են առաջանալ այն դեպքերում, երբ ձեռնարկատերը չի վարել հաշվապահական
հաշվառում կրկնակի գրանցման սկզբունքի հիման վրա, օրինակ, միայն պահել է կանխիկ
դրամի գիրք և անձնական գործառնություններն ընդգրկող մատյան: Բնականաբար, նման
դեպքերում ֆինանսական հաշվառման գրանցումները ոչ ամբողջական բնույթ ունեն, և
եթե կարիք կա ֆինհաշվետվությունների պատրաստման, ապա խնդիր է ծագում որոշելու
կամ գնահատելու բացակա որոշակի ցուցանիշներ, օրինակ, վաճառքից եկամտի,
գնումների, հաշվեգրված ծախսերի ու եկամուտների և այլ անհրաժեշտ ցուցանիշներ:
Դա հնարավոր է անել` հիմնվելով, օրինակ, դեբիտորական և կրեդիտորական պարտքերի
սկզբնական ու վերջնական մնացորդների, այդ պարտքերի գծով ստացումների ու
վճարումների, տրված ու ստացված կանխավճարների և առկա այլ տվյալների հիման վրա:
Ոչ ամբողջական գրացումների հիման վրա ֆինհաշվետվության տարբեր հոդվածների
գնահատման գործընթացի ըմբռնումը միաժամանակ իր նպաստը կբերի խնդրո առարկա
տարբեր ֆինհասկացությունների վերաբերյալ ունեցած պատկերացումներն առավել
խորն ու համապարփակ դարձնելու առումով:
9․2 Ոչ ամբողջական գրանցումներ. կապիտալի հաշիվ
և տարեկան զուտ շահույթի որոշում /գնահատում/
Ոչ ամբողջական /անավարտ/ գրանցումներին առավել հաճախակի առնչվող իրավիճակ-
ներից է, երբ պահանջվում է հաշվարկել ձեռնարկատիրոջ զուտ շահույթը`ունենալով միայն
տարեսկզբի ու տարեվերջի կապիտալի և տարեկան դուրսհանումների վերաբերյալ տվյալ:
Ընդունենք ձեռնարկատիրոջ կապիտալի վերաբերյալ առկա են նմանօրինակ տվյալներ՝
2010թ. դեկտ. 31 2011թ. դեկտ. 31
Ավտոմեքենա` Արժեք 2000 2000
Մաշվածություն (800) (1200)
1200 800
Պաշարներ 2040 2960
Դեբիտորական պարտքեր 865 1072
Բանկ 1017 1964
Դրամարկղ 351 86
4273 6082
5473 6882
Կրեդիտորական պարտքեր 1706 1905
Զուտ ակտիվներ 3767 4977
Ձեռնարկատիրոջ 2011թ. դուրսհանումները կազմել են 3000պ.մ.: Պետք է որոշել զուտ
շահույթի ցուցանիշը:

Ըստ հաշվեկշռի հիմնական հավասարման կապիտալը հավասար է ակտիվների և


պարտավորությունների տարբերությանը, այսինքն`2011թ. համար կապիտալի
սկզբնական և վերջնական մնացորդները համապատասխանաբար կազմել են 3767 և
4977 պ.մ.: Այս տվյալները կօժանդակեն ավարտուն տեսքի բերելու կապիտալի հաշիվը և
որոշելու /գնահատելու/ զուտ շահույթի ցուցանիշը`

Կարելի է կատարել մի քանի նկատառումներ`


ա. զուտ շահույթի հաշվարկված ցուցանիշն ավելի շատ իրենից ներկայացնում է
գնահատում և կախված է սկզբնական և վերջնական կապիտալի ու դուրսհանման
տվյալների հուսալիության մակարդակից,
բ. արվել է ենթադրություն, որ 2011թ. ընթացքում կապիտալի նոր ներդրում չի եղել,
գ. զուտ շահույթի գնահատված գումարը հավասարակշռող է, քանի որ այն
հավասարեցնում է կապիտալի սկզբնական մնացորդի /3767/ և զուտ շահույթի /4210/
գումարը դուրսհանման /3000/ և կապիտալի վերջնական մնացորդի /4977/ գումարին, և
այն հաշվարկվել է այդ հավասարման արդյունքում /4977+3000-3767/:

Հաշվարկը կարելի է վերադասավորել այսպես`

Շահույթի հաշվարկի նման վերադասավորումը շեշտադրում է, որ շահույթն իրենից


ներկայացնում է զուտ ակտիվների աճը`քանի դեռ սեփականատիրոջ կողմից
դուրսհանում չի կատարվել:
Եզրահանգումը կատարենք ստորև բերված բանաձևի օգնությամբ`

Տարեկան շահույթը = զուտ ակտիվների աճ - տարվա ընթացքում ներդրված նոր


կապիտալ + դուրսհանումներ
9.3. Ոչ ամբողջական գրանցումներ. որոշ հոդվածների գնահատում

Ոչ ամբողջական գրանցումների դեպքում, երբ կանխիկ դրամով գործառնությունների


հաշվառումը կատարվել է, սակայն վաճառքի, գնումների, հաշվեգրված ծախսերի
վերաբերյալ գրանցումները ոչ ամբողջական են, ապա վաճառքի, գնումների,
հաշվեգրված ծախսերի գնահատումը կարելի է իրականացնել հետևյալ կառուցվածքի
օգնությամբ`
9.4. Ոչ ամբողջական գրանցումներ.ֆինանսական արդյունքների մասին
հաշվետվություն

Թե ինչպես կարելի է ոչ ամբողջական /անավարտ/ գրանցումների դեպքում որոշել


/գնահատել/ ֆինանսական հաշվետվությունների կազման համար անհրաժեշտ
ցուցանիշները, ներկայացնենք ստորև բերված օրինակով:
Օրինակ
“Թևանը” ամբողջական հաշվապահական գրանցումներ չի իրականացրել: Նրա
բանկային հաշվի ստացումներն ու վճարումները 2011 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ
ունեն հետևյալ տեսքը`

Կանխիկ դրամի մուտքերն ու ելքերը պարունակող գրքից կարելի է ստանալ


տեղեկատվություն հետևյալի մասին`

Ակտիվների և պարտավորությունների տարեսկզբի և տարեվերջի տվյալները ունեն


այսպիսի տեսք`

Ձեռնարկատիրոջից ստացվում է նաև տեղեկատվություն, որ նա հույս չունի, որ


կստանա գնորդներից մեկի 100պ.մ. գումարով պարտքը, և որ առևտրային
դեբիտորական պարտքերի /մնացած/ նկատմամբ շրջահայաց կլինի կատարել 10 %
մասհանում: Հայտնի է նաև, որ անհուսալի դեբիտորական պարտքերի պահուստի
հաշվում մնացորդ առկա չէ: Առաքման ավտոմեքենայի նկատմամբ մաշվածությունը
հաշվարկվում է գծային եղանակով`20 % տարեկան դրույքով:
Պետք է պատրաստել 2011թ. ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություն և
հաշվապահական հաշվեկշիռ`2011թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ:
Լուծում
Հաշվարկ 7
Հաշվարկվում է առաքման ավտոմեքենայի մաշվածությունը 2011 թ. համար`
3
1000 × 0.20 × = 50պ. մ.
12
Դտ Մաշվածության ծախս 50
Կտ Կուտակված մաշվածություն
9․5 Ոչ ամբողջական գրանցումներ.հաշվապահական հաշվեկշիռ
9.6 Թեսթային որոշ առաջադրանքներ

1.Ձեռնարկատիրոջ գրանցումները ոչ ամբողջական /անավարտ/ են: Առկա է հետևյալ


տեղեկատվությունը`
1.կապիտալի սկզբնական մնացորդ,
2.կապիտալի վերջնական մնացորդ,
3.տարվա ընթացքում կապիտալի նոր ներդրումներ
4.դուրսհանումներ:
Զուտ շահույթի ցուցանիշը կարելի է գնահատել հետևյալ կերպ`
ա. 2+3+1-4 գ. 2+4-1-3
բ. 1+3+2-4 դ. 1+4-2-3

2.Ձեռնարկատիրոջ գրանցումները ոչ ամբողջական /անավարտ/ են: Առկա է հետևյալ


տեղեկատվությունը`
1.առևտրային դեբիտորական պարտքերի վերջնական մնացորդ,
2.տարվա ընթացքում առևտրային դեբիտորական պարտքերի կանխիկ դրամով
ստացումներ,
3.տարվա ընթացքում վերադարձ գնորդներից,
4.առևտրային դեբիտորական պարտքերի սկզբնական մնացորդ,
5.առևտրային դեբիտորական պարտքերի գծով տարվա ընթացքում տրված զեղչեր,
6.տարվա ընթացքում դուրս գրված անհուսալի դեբիտորական պարտքեր:
Վաճառքից եկամուտը կարելի է գնահատել հետևյալ կերպ`
ա. 1+2-3-4-5-6 գ. 2-1-3-4-5-6
բ. 1+2+3+5+6-4 դ. 1+2+3-4-5-6

3.Ձեռնարկատիրոջ գրանցումները ոչ ամբողջական /անավարտ/ են: Առկա է հետևյալ


տեղեկատվությունը`
1.առևտրային կրեդիտորական պարտքերի վերջնական մնացորդ,
2.տարվա ընթացքում առևտրային կրեդիտորական պարտքերի կանխիկ դրամով
վճարումներ,
3.տարվա ընթացքում վերադարձ մատակարարներին,
4.առևտրային կրեդիտորական պարտքերի սկզբնական մնացորդ,
5.առևտրային կրեդիտորական պարտքերի գծով տարվա ընթացքում ստացված զեղչեր:
Գնումները կարելի է գնահատել հետևյալ կերպ`
ա. 1+2-3-4-5 գ. 1+3+4+5-2
բ. 1+2+3-4-5 դ. 1+2+3+5-4

You might also like