You are on page 1of 12

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԱՄԲԻՈՆ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

Առարկա՝ Ֆինանսական հաշվառում


Թեմա՝ Գործառնական և այլ ընթացիկ
դեբիտորական պարտքերի հաշվառումը

Ֆակուլտետ՝ Ֆինանսներ
Ուսուցում` Հեռակա
Կուրս՝ Երրորդ
Ուսանող՝ Արմեն Մարգարյան
Դասախոս՝ Հակոբյան Հայկ

Եղեգնաձոր 2024
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ……………………………………………………………………………...3
ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ……………………………………………..4
ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԻՑ
ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ……………………………………………..6
ԱՌՀԱՇԻՎ ՏՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ……………………………………...9
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ………………………………………………………………………....11
ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ……………………………………………...12

2
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Դեբիտորական պարտքերի գերակշիռ մասը կազմակերպություններում գոյանում
է արտադրանքի, ապրանքների ապառիկ վաճառքից, երբ գնորդների կողմից
կատարվելիք վճարումները ժամանակագրական առումով հետ են ընկնում
առաքումներից կամ ծառայությունների մատուցումից: Դեբիտորների առկայությունը
տնտեսվարման բնականոն երրևույթ է, քանի որ միայն կանխիկ վաճառքով
գործունեության ծավալումը նեղացնում է գնորդների շրջանակը:

Սակայն, մյուս կողմից, դեբիտորական պարտքերի կուտակումների աճը


հանգեցնում է կազմակերպությունների դրամական միջոցների ներհոսքերի
կրճատմանը, անհուսալի սպասելիքների ձևավորմանը, շրջանառու կապիտալի
պտույտի դանդաղեցմանը, որը վերջին հաշվով նպաստում է ֆինանսական
կայունության թուլացմանը: Այդ իսկ պատճառով, դեբիտորական պարտքերից
բեռնաթափման նպատակով կազմակերպությունները հաճախ դիմում են
ֆակտորինգի, կամ գնորդներին տրամադրում են զեղչեր` կանխիկ վաճառքի
դեպքում:

3
ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
Դեբիտորական պարտքը կազմակերպությանն այլ անձանց
(կազմակերպությունների) կողմից վճարման (այլ ձևով հատուցման) ենթակա
պարտքի գումարն է: Դեբիտորական պարտքերը ժամկետային պարտքեր են և դրանց
կուտակումների աճը հանգեցնում է կազմակերպությունների դրամական միջոցների
ներհոսքերի կրճատմանը, անհուսալի պարտքերի ձևավորմանը, և վերջին հաշվով
ֆինանսական կայունության թուլացմանը: Այդ իսկ պատճառով, դեբիտորական
պարտքերի մարման ժամկետների վերահսկումը և դրանց վերաբերյալ
արժանահավատ տեղեկատվության տրամադրումը կազմակերպության
վճարունակության ապահովման կարևոր երաշխիք է:

Վաճառքների գծով դեբիտորական պարտքերի մարման համար սահմանվում են


որոշակի ժամկետներ: Սակայն գործնականում հնարավոր են դեպքեր, որ այդ
պարտքերը նախատեսված ժամկետներում չվճարվեն, կամ ամբողջությամբ
չփոխհատուցվեն։ Դա հանգեցնում է դեբիտորական պարտքերի մարումից սպասվող
դրամական միջոցների մուտքերի կրճատմանը, այլ կերպ ասած, ակտիվների
անհավաքագրելիությունից կորուստների առաջացմանը:

Որպեսզի ֆինանսական հաշվետվություններում ապահովել առժանահավատ


տեղեկատվություն դեբիտորական պարտքերի վերաբերյալ, դրանց մեծությունը
նվազեցվում է կասկածելի դեբիտորական պարտքերի գումարր չափով, ձևավորելով
ժամկետանց դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստ:
Վերջինս համարվում է դեբիտորական պարտքերի ամբողջ գումարի այն մասը, որն
ըստ կազմակերպության գնահատումների հնարավոր է, որ գնորդների կողմից
չփոխհատուցվի: Միևնույն ժամանակ, պահուստի ձևավորման միջոցով տվյալ
ժամանակաշրջանին վերաբերող ծախսերը, այսինքն դեբիտորական պարտքերի
անհավաքագրելիությունից կորուստները ճանաչվում են այդ նույն
ժամանակաշրջանի շահույթում կամ վնասում:

4
Ֆինանսական հաշվառման մեջ կազմակերպությունը ինքն է գնահատում
դեբիտորական պարտքերի ստացման հավանականությունը և, հաշվի առնելով
նախորդ ժամանակաշրջանների ժամկետանց պարտքերի վերաբերյալ միջին
վիճակագրական տվյալները, որոշում է պահուստին կատարվող հատկացումների
չափը: Գործնականում դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների
պահուստի հատկացումները կարող են կատարվել պարտքի գումարինկատմամբ
միջին տոկոսով, կամ սահմանված դրույքաչափերով պարտքերի կետանցման
ժամկետների հաշվառմամբ:

Հարկային հաշվառման նպատակով պահուստին մասհանումները կատարվում


են դեբիտորի կողմից չմարված դեբիտորական պարտքի գումարի նկատմամբ
հետևյալ տոկոսադրույքներով՝

• մինչև 90 օր կետանցման դեպքում պահուստաֆոնդ չի ստեղծվում,


• 91-180 օր կետանցման դեպքում ստեղծվում է պահուստաֆոնդ` կետանցված
պարտքի 25%-ի չափով,
• 181-270 օրվա դեպքում` 50%-ի չափով,
• 271-365 օրվա դեպքում` 75%-ի չափով:

Դեբիտորական պարտքը համարվում է կետանցված, եթե սահմանված


ժամկետում չի մարվել: Այն դեպքում, երբ սահմանված չէ դեբիտորական պարտքի
մարման ժամկետ, ապա վերջինիս գծով հիմք է ընդունվում պարտքն առաջացնող
գործարքի կատարման օրվան հաջորոդող 60-րդ օրը:1

1
Հաշվապահական հաշվառում. թեստեր և խնդիրներ.-էջ 130

5
ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԻՑ ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ
ՊԱՐՏՔԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
Վաճառքների գծով դեբիտորական պարտքերի հաշվառումը իրականացվում է
221 «Դեբիտորական պարտք վաճառքների գծով» հաշվով, որը նախատեսված է
վաճառքի գներով (ներառյալ անուղղակի հարկերը) արտադրանքի, ապրանքների,
ներդրումների, հիմնական միջոցների և այլ ակտիվների վաճառքների գծով
դեբիտորական պարտքերի առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության
ընդհանրացման համար: Հաշիվն ակտիվային է, որի դեբետում արտացոլվում է
դեբիտորական պարտքերի ձևավորումը, իսկ կրոդիտում` դրանց մարումը կամ
ճշտումները:

Հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է վաճառքների գծով


ընթացիկ դեբիտորական պարտքերի գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ:

221 «Դեբիտորական պարտք վաճառքների գծով» հաշվին կից բացվում են հետևյալ


ենթահաշիվները` 2211 «Դեբիտորական պարտքեր արտադրանքի, ապրանքների
վաճառքների գծով», 2212 «Դեբիտորական պարտքեր մատուցված ծառայությունների,
կատարված աշխատանքների գծով» , 2213 «Դեբիտորական պարտքեր այլ
պաշարների վաճառքների գծով»,

2214«Դեբիտորական պարտքեր ֆինանսական ներդրումների վաճառքների


գծով», 2215 «Դեբիտորական պարտքեր հիմնական միջոցների վաճառքների գծով»,
2216 «Դեբիտորական պարտքեր այլ վաճառքների գծով»:

1. Վաճառքից ձևավորված դեբիտորական պարտքերի գումարով ձևակերպվում է.

Դտ 221 «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով»

Կտ 611 «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների


իրացումից հասույթ»

Կտ 614 «Գործառնական այլ եկամուտներ»

Կտ 621 « Ոչ ընթացիկ ակտիվների վաճառքների (օտարումներից) եկամուտներ»

6
Կտ 622 «Ընթացիկ ֆինանսական ակտիվների վաճառքներից եկամուտներ»

1) Անուղղակի հարկերի գումարով`

Դտ 221 «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով»

Կտ 524 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր»

Կտ 542«Ընթացիկ պարտավորություններ հետաձգված հարկերի գծով»

2) Արտարժույթով արտահայտված դեբիտորական պարտքերի գծով դրական


փոխարժեքային տարբերությունների գումարով ձևակերպվում է`

Դտ 221 «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով»

Կտ 625 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից եկամուտներ»

2. Վաճառքների գծով դեբիտորական պարտքերը մարելիս ձևակերպվում է`

Դտ 251 «Դրամարկղ» և դրամական միջոցներ հաշվառող այլ հաշիվներ

Կտ 221 «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով»

2) Գնորդների կողմից հետ վերադարձված արտադրանքի, ապրանքների արժեքով

Դտ 612 «Իրացված արտադրանքի, ապրանքների հետ վերադարձումից և գների


իջեցումից հասույթի ճշգրտում»

Դտ 226 «Հաշվանցման ենթական անուղղակի հարկեր»

Կտ 221 «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով»

3) Արտարժույթով արտահայտված դեբիտորական պարտքերի գծով բացասական


փոխարժեքային տարբերության գումարով`

Դտ 725 «Արտարժույթի փոխարժեքային տարբերությունից ծախսեր»

Կտ 221 «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով»

7
4) Ստացված կանխավճարների հաշվին դեբիտորական պարտքի հաշվանցմամբ

Դտ 523 «Ստացված կանխավճարներ»

Կտ 221 «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով»

5) Մատակարարների հանդեպ ունեցած կրեդիտորական պարտքերի հաշվին


դեբիտորական պարտքը հաշվանցելիս

Դտ 521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»

Կտ 221 «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով»

6) Կազմակերպություններից ձեռք բերված ապրանքների և ծառայությունների


դիմաց աշխատակիցների աշխատավարձից պահումների միջոցով

Դտ 527«Կրեդիտորական պարտքեր աշխատավարձի և աշխատակիցների այլ


կարճաժամկետ հատուցումների գծով»

Կտ 221 «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով»

7) Անհուսալի դեբիտորական պարտքերը հնարավոր կորուստների պահուստի


հաշվին և ժամանակաշրջանի ծախսերի հաշվին դուրս գրելիս`

Դտ 223 «Վաճառքների և այլ եկամուտների գծով դեբիտորական պարտքերի


հնարավոր կորուստների պահուստ»

Դտ 714 «Գործառնական այլ ծախսեր»

Կտ 221 «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով»

8
ԱՌՀԱՇԻՎ ՏՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
Դեբիտորական պարտքեր առաջանում են ոչ միայն գնորդների, այլև
կազմակերպության աշխատակիցների հետ` առհաշիվ տրված գումարների գծով:
Աշխատակիցների գծով դեբիտորական պարտքեր են ձևավորվում
ապրանքանյութական արժեքներ ձեռք բերելու, տարբեր տնտեսական ծախսեր
կատարելու, աշխատանքների և ծառայությունների դիմաց վճարելու,
ներկայացուցչական և գործուղման և այլ ծախսեր կատարելու համար տրված
կանխավճարների գումարով: Առհաշիվ գումարներ տրվում են կազմակերպության
կողմից լիազորված անձանց դրամարկղից` ելքի օրդերի հիման վրա: Տրամադրվող
գումարների մեծությունը պայմանավորված է կատարվելիք ծախսերի չափով:
Աշխատողները ծառայողական գործուղման մեկնում են գործատուի կողմից տրված
հրամանի համաձայն, որում նշվում են գործուղման վայրը, կազմակերպության
անվանումը, նպատակը և ժամկետները: Հրամանի հիման վրա տրվում է գործուղման
վկայական, որը ստորագրվում և կնքվում է կազմակերպության ղեկավարի կողմից:
Աշխատողի գործուղման մեջ գտնվելու ժամանակահատվածը գրանցվում է
աշխատաժամանակի հվարկի տեղեկագրում «Գ» նշմամբ:
Գործուղված աշխատողին հատուցվում է օրապահիկը, գիշերավարձը,
աշխատանքի հիմնական վայրից գործուղման վայրեր մեկնելու և վերադառնալու
ճանապարհածախսը, ճանապարհին հարկադրական կանգառի ժամանակ
հյուրանոցներում տրված վճարը, պետական տուրքերը, մուտքի արտոնագրի հետ
կապված ծախսերը, կապի և հեռահաղորդագրության ծախսերը: Առհաշիվ տրված
գումարները հաշվառվում են 228 «Ընթացիկ դեբիտորական պարտքեր առհաշիվ
տրված գումարների գծով» ակտիվային հաշվով: Հաշվի դեբետում արտացոլվում են
առհաշիվ տրված գումարների գծով դեբիտորական պարտքերը, իսկ կրեդիտում`
հաշվետու անձանց կողմից ծախսված գումարները, ինչպես նաև այդ պարտքերի հետ
վերադարձումը: Հաշվի դեբետային մնացորդը ցույց է տալիս կազմակերպության
աշխատակիցների գծով գոյացած դեբիտորական պարտքը:2

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ
2
https://www.arlis.am/documentview.aspx?docid=40706

9
Կազմակերպությունում կիրառվում է հիմնական միջոցների մաշվածության
հաշվարկման նվազող մնացորդի մեթոդը: Սարքավորման սկզբնական արժեքը 3 600
000 դրամ է, մնացորդային արժեքը` 50 000 դրամ, իսկ օգտակար ծառայությունը
սահմանվել է 5 տարի:
Որոշել օգտակար ծառայության երկրորդ տարվա վերջին սարքավորման
• Հաշվեկշռային արժեքը
• Տարեկան մաշվածությունը
• Կուտակված մաշվածությունը

Տարիներ Սկզբնական Տարեկան Կուտակված Հաշվեկշռային


արժեք մաշվածություն մաշվածություն արժեք

1 3.600.000 1.440.000 1.440.000 2.160.000

2 3.600.000 864.000 2.304.000 1.296.000

3 3.600.000 518.400 2.822.400 777.600

4 3.600.000 311.040 3.133.440 466.560

5 3.600.000 186.624 3.320.064 279.936

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

10
Այսպիսով՝ դեբիտորների առկայությունը տնտեսվարման բնականոն երրևույթ է,
քանի որ միայն կանխիկ վաճառքով գործունեության ծավալումը նեղացնում է
գնորդների շրջանակը: Սակայն, մյուս կողմից, դեբիտորական պարտքերի
կուտակումների աճը հանգեցնում է կազմակերպությունների դրամական միջոցների
ներհոսքերի կրճատմանը, անհուսալի սպասելիքների ձևավորմանը, շրջանառու
կապիտալի պտույտի դանդաղեցմանը, որը վերջին հաշվով նպաստում է
ֆինանսական կայունության թուլացմանը: Այդ իսկ պատճառով, դեբիտորական
պարտքերից բեռնաթափման նպատակով կազմակերպությունները հաճախ դիմում
են ֆակտորինգի, կամ գնորդներին տրամադրում են զեղչեր` կանխիկ վաճառքի
դեպքում:

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ

11
1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ - Հաշվապահական
հաշվառում. թեստեր և խնդիրներ.- Երևան / Տնտեսագետ 2023
2. https://www.arlis.am/documentview.aspx?docid=40706
3. https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=154023

12

You might also like