You are on page 1of 22

Դաս 10: Հաշվետվություն դրամական միջոցների հոսքերի

մասին
1.1. Շահույթ և իրացվելիություն
1.2. Դրամական միջոցներ և դրանց համարժեքներ
1.3. Դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվության
ներկայացումը. ուղղակի և անուղղակի մեթոդներ,
գործունեության երեք տեսակներ
1.4. Ուղղակի մեթոդ
1.5. Անուղղակի մեթոդ
1.6. Գործառնական գործունեությունից առաջացող դրամական
հոսքեր
1.7. Ներդրումային գործունեությունից առաջացող դրամական
հոսքեր
1.8. Ֆինանսավորման գործունեությունից առաջացող
դրամական հոսքեր
1.9. Դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվության
օրինակելի ձև և որոշ մեկնաբանություններ. անուղղակի
մեթոդ
1.10. Դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվության
պատրաստմանն առնչվող խնդիր
1.11. Թեսթային որոշ առաջադրանքներ

1.1 Շահույթ և իրացվելիություն

Մեր կողմից մինչ այժմ պատրաստված ֆինանսական


հաշվետվությունները`հաշվապահական հաշվեկշիռն ու
ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունը հիմնված
էին հաշվեգրման հիմնաքարային սկզբունքի վրա, երբ շահույթի
ցուցանիշնիր արտացոլումն էր գտնում տվյալ
ժամանակաշրջանի եկամուտների և ծախսերի համադրման

1
արդյունքում`անկախ ակնկալվող դրամական միջոցների
փաստացի մուտքերից ու ելքերից: Արդյունքում շահույթն
ավելացնում, իսկ վնասը պակասեցնում էր կազմակերպության
հիմնադիրների ունեցվածքը`սեփական կապիտալը: Ընդ որում,
շահույթով աշխատելուց բացի,կազմակերպության համար
կարևոր է նաև, որ այն միաժամանակ կարողանա
ստեղծելկանխիկ դրամական միջոցներ և ապահովել
անհրաժեշտ իրացվելիություն`ակտիվները դրամական
միջոցների հեշտությամբ ու արագորեն վերածելու ունակություն:
Այսպիով, մի կողմից`շահույթի, և մյուս կողմից կանխիկ
դրամական միջոցներով ապահովվածության միջև ուղղակի
կապի մեջ չկա. շահույթի ստացումը կարող է դեռևս չնշանակել,
որ կազմակերպությունն ունի բավականաչափ դրամական
միջոցներ և անհրաժեշտ իրացվելիություն, և հակառակը, քիչ
շահույթ կամ վնաս արձանագրած կազմակերպությունը կարող
է լինել իրացվելի և ժամանակին կատարել անհրաժեշտ
վճարումները:
Նախորդ դասերից մեկում, որը նվիրված էր ոչ ամբողջական
գրանցումներին, մատնանշվեց այն դիտարկումը, որ շահույթն
իրենից ներկայացնում է տվյալ հաշվետու ժամանակաշրջանում
կազմակերպության զուտ ակտիվների /կապիտալի/ աճը,
իհարկե եթե հաշվի չառնենք կապիտալի փոփոխություն բերող
որոշ այլ տարրեր, ինչպես օրինակ, կապիտալի սկզբնական,
հետագա ներդրումներն ու դուրսհանումները: Հաշվետու
տարվա ընթացքում զուտ ակտիվների փոփոխությունը/աճը կամ
նվազումը/ կարող է ունենալ կանխիկ դրամական միջոցների
արտահայտություն կամ տեսք, միաժամանակ, բնականոն
կերպով, այն կարող է կապված լինել նաև այլ ակտիվներում
արձանագրված փոփոխությունների հետ: Այսպիսով, զուտ
ակտիվների փոփոխությունը կարող է հանդես գալ որպես

2
դրամական միջոցների փոփոխություն կամ կարող է “կցված
լինել” և վերագրվել այլ ակտիվների: Օրինակ`
 հաշվետու տարվա վերջում`հաշվետու տարվա սկզբի
համադրությամբ, հնարավոր է, որ արձանագրվի
դեբիտորական պարտքերի ավելացում,
 կարող է դիտվել կրեդիտորական պարտքերի նվազում.
օրինակ, երբ հաշվետու տարում կրեդիտորական
պարտքերը ավելի արագ են մարվել, քան նախորդ
տարում,
 հնարավոր է, որ ձեռք են բերվել ոչ ընթացիկ ակտիվներ և
արդյունքում ավելացել են կազմակերպության ընդհանուր
ակտիվները,
 հնարավոր է, որ ավելացել են ներդրումները
պաշարներում, և այլն:

Այսպիսով, ի տարբերություն հաշվապահական հաշվեկշռի և


ֆինանսական արդյունքների մասին հաշվետվության,
դրամական հոսքերի մասին հաշվետվությունը կազմվում է
դրամական սկզբունքով`հիմնված դրամական միջոցների
մուտքերի /ներհոսք/ և դրամական միջոցների ելքերի
/արտահոսք/ վրա: Ֆինանսական տեղեկատվությունն
օգտագործողների համար դրամական հոսքերի մասին
հաշվետվությունը կազմակերպության կողմից ներկայացվող
ֆինանսական հաշվետվությունների փաթեթի բաղկացուցիչ
մաս է և օգնում է
 ունենալու լրացուցիչ կարևոր տեղեկատվություն
կազմակերպության վերաբերյալ,
 գնահատելու կազմակերպության ընթացիկ
իրացվելիությունը,կազմակերպության կարճաժամկետ
պարտավորությունները մարելու ունակությունը,

3
 ունենալու տեղեկատվություն կազմակերպության
հիմնական դրամական հոսքերի վերաբերյալ,
 գնահատելու և կանխատեսելու ապագա դրամական
հոսքերը,
 գնահատելու կազմակերպության հիմնական, և դրանից
բացի, այլ բնույթի գործունեությունից առաջացող
դրամական միջոցների հոսքերը:

1.2 Դրամական միջոցներ և դրանց համարժեքներ

Դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվությունը


ներկայացնում է կազմակերպության դրամական միջոցների և
դրամական միջոցների համարժեքների փոփոխությունները
հաշվետու ժամանակաշրջանում:
Դրամական միջոցներ հասկացությունը ներառում է
կազմակերպության ունեցած դրամական միջոցներն ու
ցպահանջ ավանդները: Այսպիսով, դրամական միջոցների մեջ
ներառվում են նաև այն ավանդները, որոնք կազմակերպության
դիմումի կամ պահանջի դեպքում ենթակա են վերադարձման
կամ վճարման ֆինանսական հաստատության կողմից`առանց
էական որևէ սահմանափակման:
Դրամական միջոցների համարժեքները կարճաժամկետ, բարձր
իրացվելի ներդրումներն են, որոնք նախապես հայտնի
գումարներով հեշտորեն փոխարկվում են դրամական
միջոցների`առանց արժեքի փոփոխման նշանակալի ռիսկի:
Խոսքն այն միջոցների մասին է, որոնք սկզբնապես չունեն
լիիրավ դրամական տեսք /օրինակ, թղթադրամ կամ բանկում
դրամի առկայություն/, սակայն կազմակերպությունն առանց
նշանակալի ծախսերի հեշտությամբ կարող է վերածել

4
դրամական միջոցների: Բերենք դրամական միջոցների
համարժեքների մի քանի օրինակներ`
 կարճ մարման ժամկետ /օրինակ, մոտ երեք ամիս/
ունեցող միջոցներ,
 արժեքի փոփոխման նշանակալի ռիսկ չպարունակող
միջոցները,
 կարճաժամկետ դրամական պարտավորությունները
մարելու նպատակով պահվող միջոցները, և այլն:
Այդպիսով, դրամական միջոցների համարժեքները կարող են
լինել կարճաժամկետ պարտատոմսերի, չեկերի, մուրհակների և
արժեք ունեցող այլ միջոցների տեսքով, որոնք բավարարում են
դրամական միջոցների համարժեքների վերը բերված
բնութագրմանը:

1.3 Դրամական հոսքերի մասին հաշվետվության


ներկայացումը. ուղղակի և անուղղակի մեթոդներ,
գործունեության երեք տեսակներ

Դրամական հոսքերի մասին հաշվետվությունը կարող է


ներկայացվել տարբեր ձևերով կամ մեթոդներով:
Մի կողմից այն պարզապես կարող է ներկայացվել որպես
կազմակերպության դրամական միջոցների ստացումների և
վճարումների կամ ներհոսքերի ու արտահոսքերի ամփոփում:
Այսպիսով, այդ իմաստով կազմակերպության կանխիկ դրամի
շարժն արտացոլող հաշվապահական գիրքն ստանում է
դրամական հոսքերի մասին հաշվետվության տեսք:
Հաշվետվության կազման նման կերպը անվանվում է ուղղակի
մեթոդ: Մյուս կողմից, դրամական հոսքերի մասին
հաշվետվությունը կարող է կազմվել`օգտագործելով տվյալ
կազմակերպության համար պատրաստված հաշվապահական
հաշվեկշիռն ու ֆինանսական արդյունքների մասին

5
հաշվետվությունը: Այս դեպքում ճշգրտվում է
կազմակերպության շահույթը կամ վնասը`հաշվի առնելով ոչ
դրամական բնույթի ազդեցությունները: Այլ խոսքով,
կազմակերպության ֆինանսական արդյունքներից զտվում են
այն հոդվածները, որոնք չեն դրսևորվել որպես դրամական
մուտքեր և ելքեր, սակայն հաշվեգրվել են կազմակերպության
ֆինանսական արդյունքն արտացոլելու նպատակով /օրինակ,
մաշվածությունը/: Ինչպես նաև, հաշվի են առնվում գործող
կապիտալում արձանագրված փոփոխությունները: Երբ
հաշվետվությունը կազմվում է նման կարգով, ասվում է, որ այն
կազմվել է անուղղակի մեթոդով:

Դրամական միջոցների մասին հաշվետվության մեջ դրամական


հոսքերը ներկայացվում են ըստ երեք առանձին բաժինների,
որոնց հիմքում ընկած է գործունեության տարանջատումը ըստ
բնույթի կամ տեսակների: Այսպիսով, դրամական հոսքերը
ներկայացվում են որպես վերաբերելի գործունեության հետևյալ
երեք տեսակներին`
 գործառնական գործունեություն,
 ներդրումային գործունեության,
 ֆինանսավորման գործունեություն:
Գործառնական գործունեությունից առաջացող դրամական
հոսքերը կարող են ներկայացվել վերը նշված ուղղակի կամ
անուղղակի մեթոդների կիրառմամբ, իսկ ներդրումային և
ֆինանսավորման գործունեությունից առաջացող դրամական
հոսքերը թե ուղղակի, և թե անուղղակի մեթոդների կիրառման
դեպքում ներկայացվում են միանման կարգով: Այսինքն,
ուղղակի կամ անուղղակի մեթոդների կիրառությունը
վերաբերվում է գործառնական գործունեությունից առաջացող
դրամական հոսքերին: Հաշվետվության հետ կապված հարցերը

6
կարգավորող համապատասխան հաշվապահական
ստանդարտը /ՀՀՄՍ 7/ գործառնական գործունեությունից
առաջացող դրամական միջոցների հոսքերի ներկայացման
համար ուղղակի մեթոդի կիրառումը խրախուսում է,
միաժամանակ, ընդունելի էհամարում անուղղակի մեթոդի
կիրառումը:

1.4 Ուղղակի մեթոդ

Դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվության


կազման ժամանակ գործառնական գործունեությունից
առաջացող դրամական հոսքերը ուղղակի մեթոդի կիրառմամբ
ներկայացնելիս կարող են առանձնացվել համախառն
դրամական մուտքերի ու վճարումների հիմնական դասերը,
օրինակ.
 դրամական միջոցներ` ստացված գնորդներից,
 դրամական միջոցներ` վճարված մատակարարներին,
 դրամական միջոցներ` վճարված աշխատակիցներին,
 վճարված տոկոս /գործառնական գործունեությանը
վերագրելի/,
 վճարված հարկեր:

1.5 Անուղղակի մեթոդ

Ինչպես նշվեց վերևում, գործառնական գործունեությունից


առաջացող դրամական հոսքերը ներկայացնելիս անուղղակի
մեթոդի կիրառման դեպքում ճշգրտվում է կազմակերպության
շահույթը կամ վնասը` հաշվի առնելով ոչ դրամական բնույթի
ազդեցությունները: Ինչպես նաև, այնուհետ հաշվի են առնվում
գործող կապիտալում արձանագրված և դրամական շարժերի

7
ներկայացման տեսանկյունից ազդեցություն ունեցող
փոփոխությունները: Օրինակ, գործառնական դրամական
հոսքերը ներկայացվում են հետևյալ դասերի պատկերմամբ`

 շահույթ`մինչև հարկումը,
 հետ գումարած մաշվածքը /ոչ դրամական հոդված/,

և այնուհետև ճշգրտվում են կազմակերպության գործող


կապիտալում հաշվետու ժամանակաշրջանի վերջի
դրությամբ`նախորդի համադրմամբ տեղի ունեցած
փոփոխությունները, օրինակ.

 դեբիտորական պարտքերի աճ կամ նվազում,


 պաշարների աճկամնվազում,
 կրեդիտորական պարտքերի աճ կամ նվազում,
 տրված կանխավճարների /մնացորդ/ աճ կամ նվազում,
 հաշվեգրված ծախսերի /մնացորդ/ աճ կամ նվազում, և
այլն:
Այլ խոսքով, հաշվի են առնվում կազմակերպության ընթացիկ
ակտիվներում և ընթացիկ պարտավորություններում
արձանագրված փոփոխությունները, որոնք արտահայտվել են
դրամական ներհոսքերով և արտահոսքերով կամ որոնք
դրամական հոսքերն անուղղակի մեթոդով արտացոլելիս ունեն
իրենց ազդեցությունը:
Վերջում, գործառնական գործունեությանը վերաբերելի`
վճարված տոկոսների և շահութահարկի գումարները հանվում
են`գործառնական գործունեությունից դրամական միջոցների
զուտ հոսքերը ցույց տալու նպատակով:

8
1.6 Գործառնական գործունեությունից առաջացող
դրամական հոսքեր

Գործառնական գործունեությունը բնորոշվում է որպես


կազմակերպությանը հասույթ բերող հիմնական
գործունեություն, ինչպես նաև ներդրումային և
ֆինանսավորման գործունեություն չհանդիսացող այլ
գործունեություն:Գործառնական գործունեությունից առաջացող
դրամական միջոցների հոսքերի օրինակներ են`

 ապրանքների մատակարարումից և ծառայությունների


մատուցումից ստացված դրամական միջոցների մուտքերը,
 վարձավճարներից, հեղինակային իրավունքից ստացված
մուտքերը,
 մատակարարներին վճարված դրամական միջոցները,
 աշխատակիցներին և նրանց անունից կատարված
դրամական վճարումները,
 շահութահարկի դրամական վճարումները, որոնք կապված
չեն ֆինանսավորման և ներդրումային գործունեության
հետ, և այլն:

1.7 Ներդրումային գործունեությունից առաջացող դրամական


հոսքեր

Ներդրումային գործունեությունը երկարաժամկետ ակտիվների


և այլ ներդրումների ձեռքբերումն ու օտարումն է, որոնք չեն
ընդգրկվում դրամական միջոցների համարժեքների մեջ:
Ներդրումային գործունեությունից առաջացող դրամական
հոսքերի օրինակներ են`

9
 հիմնական միջոցների, ոչ նյութական և այլ
երկարաժամկետ ակտիվների ձեռքբերումից առաջացող
դրամական միջոցների ելքերը,
 հիմնական միջոցների, ոչ նյութական և այլ
երկարաժամկետ ակտիվների վաճառքից առաջացող
դրամական միջոցների մուտքերը,
 պարտատոմսերի ու բաժնետոմսերի ձեռքբերումից
առաջացող դրամական միջոցների ելքերը,
 պարտատոմսերի ու բաժնետոմսերի վաճառքից
առաջացող դրամական միջոցների մուտքերը,
 այլ կողմերին փոխատվությունների, վարկերի
տրամադրումից առաջացող դրամական միջոցների
ելքերը /բացի ֆինանսական հաստատությունների կողմից,
երբ սովորաբար նման գործունեությունը դասակարգվում է
որպես գործառնական/,
 այլ կողմերին տրամադրված փոխատվությունների,
վարկերի վերադարձումից կամ մարումից առաջացող
դրամական միջոցների մուտքերը /բացի ֆինանսական
հաստատությունների կողմից, երբ սովորաբար նման
գործունեությունը դասակարգվում է որպես
գործառնական/:

1.8. Ֆինանսավորման գործունեությունից առաջացող


դրամական հոսքեր

Ֆինանսավորման գործունեություն է բնորոշվում այնպիսի


գործունեությունը, որը հանգեցնում է կազմակերպության
սեփական կապիտալի ու փոխառու միջոցների մեծության ու
կառուցվածքի փոփոխությունների:Ֆինանսավորման

10
գործունեությունից առաջացող դրամական հոսքերի օրինակներ
են`
 բաժնետոմսերի թողարկումից կամ սեփական
կապիտալում այլ մասնակցության դիմաց կատարվող
վճարումներից առաջացող դրամական միջոցների
մուտքերը,
 դրամական վճարումները սեփականատերերին
բաժնետոմսերի կամ սեփական կապիտալումայլ
ներդրումների /մասնակցության/ձեռքբերման դիմաց
/շահաբաժիններ, փայաբաժիններ/,
 դրամական վճարումները սեփականատերերին
բաժնետոմսերի կամ սեփական կապիտալում այլ
ներդրումների /մասնակցության/մարման /հետ գնման,
վերադարձի/ դիմաց,
 փոխառությունների և վարկերի ստացումից /մուրհակների,
պարտատոմսերի, վարկերի և այլ փոխառությունների
թողարկումից/առաջացող դրամական միջոցների
մուտքերը,
 ստացված փոխառությունների և վարկերի դրամական
միջոցներով մարումից /վերադարձումից/ առաջացող
դրամական միջոցների ելքերը,
 վարձակալական հիմնական պարտավորության
/հիմնական գումարի/ վճարումներից առաջացող
դրամական վճարումների ելքերը: /Վարձակալական
պարտավորության տոկոսային մասի գծով վճարումները
կարող են դասակարգվել որպես ֆինանսական կամ
գործառնական գործունեությունից առաջացող դրամական
հոսքեր/:

11
1.9. Դրամական հոսքերի մասին հաշվետվության օրինակելի
ձև և որոշ մեկնաբանություններ. անուղղակի մեթոդ
Ստորև բերված է դրամական միջոցների մասին
հաշվետվության /անուղղակի մեթոդ/ նմուշային օրինակ.

12
Որոշ մեկնաբանություններ
Գործառնական գործունեությունից դրամական հոսքերն
արտացոլող բաժինը կազմված է անուղղակի հիմունքով. այն
սկսվում է զուտ շահույթից, իսկ մնացած հոդվածներն ու թվերը
իրենցից ներկայացնում են համապատասխանեցումներ
շահույթի ցուցանիշից դրամական հոսքերին անցնելու առումով:
Այլ խոսքով, շահույթից զտվում են այն բոլոր հոդվածները,
որոնք չունեն դրամական հոսքերի արտահայտություն:Ինչպես
նաև, այնուհետ հաշվի են առնվում գործող կապիտալում
արձանագրված և դրամական շարժերի ներկայացման
տեսանկյունից ազդեցություն ունեցող փոփոխությունները:

Մաշվածությունը հետ է գումարվում շահույթին, որովհետև այն


ոչ դրամական հոդված է և շահույթի ցուցանիշի հաշվարկման
ժամանակ հանվել էր եկամուտներից,

13
Դեբիտորական պարտքերի ավելացման չափով կատարվում է
նվազեցում, քանի որ շահույթի հաշվարկման ժամանակ այն
արտացոլվելով եկամուտներում`ազդել է շահույթի վրա,
սակայն դեբիտորական պարտքերի համապատասխան չափով
վճարումներ դեռևս չեն ստացվել: Այլ խոսքով, եկամուտներն
ավելացել են, սակայն կազմակերպությունը այդ չափով դեռևս չի
ստացել դրամական միջոցներ:

Պաշարների մնացորդի նվազման չափով կատարվում է


ավելացում,քանի որ պաշարների նվազումըբերում է
համապատասխան մեծության դրամական միջոցների
ավելացման, օրինակ, երբ կազմակերպությունը վաճառում է իր
պաշարները:

Առևտրային կրեդիտորական պարտքերի նվազման չափով


կատարվում է պակասեցում, քանի կազմակերպության
կրեդիտորական պարտքերի նվազումն պակասեցնում է
դրամական միջոցները:

Վճարված տոկոսներն ու շահաբաժինները կարող են


դասակարգվել որպես ֆինանսավորման կամ գործառնական
գործունեությունից, իսկ ստացված տոկոսներն ու
շահաբաժինները` որպես ներդումային կամ գործառնական
գործունեությունից առաջացող դրամական միջոցների
հոսքեր`կախված կազմակերպության գործառնություններից:

1.10 Դրամական հոսքերի մասին հաշվետվության


պատրաստմանն առնչվող խնդիր
Գործառնական գործունեությունից դրամական հոսքերի
արտացոլման երկու այլընտրանքային մեթոդներից առաջինի`
14
ուղղակի մեթոդի դեպքում,գործառնական գործունեությանը
վերագրելի դրամական մուտքերն ու ելքերը ներկայացվում
ենուղղակիորեն: Այստեղից էլ մեթոդի անվանումը`ուղղակի:
Օրինակ`

Ուղղակի մեթոդի կիրառման ժամանակ անհրաժեշտ


տեղեկատվությունը կարելի է վերցնել հաշվապահական
գրանցումներից կամ այլ ֆինանսական հաշվետվություններից:

Անուղղակի մեթոդի կիրառման ժամանակ անհրաժեշտ


տեղեկատվությունը կարելի է վերցնել այլ ֆինանսական
հաշվետվություններից`նախորդ և հաշվետու տարվա վերջի
դրությամբ կազմված հաշվապահական հաշվեկշիռներից և
հաշվետու տարվա ֆինանսական արդյունքների մասին
հաշվետվությունից: Ինչպես արդեն նշվել է, անուղղակի
մեթոդով գործառնական գործունեությունից դրամական
հոսքերի արտացոլման ժամանակ շահույթը նախ ճշգրտվում է
ոչ դրամային հոդվածների ազդեցությունից, և այնուհետև հաշվի
են առնվում գործող կապիտալում տեղի ունեցած
փոփոխությունները: Օրինակ`

15
Խնդիր
“Արևելք” բաժնետիրական ընկերության հաշվապահական
հաշվեկշիռները 2010 և 2011թթ. դեկտեմբերի 31-ի դրությամբ
բերված են ստորև`

16
2011 թ. ընթացքում հիմնական միջոցների միավորներ չեն
վաճառվել, փոխարենը կազմակերպությունը 2011թ. ձեռք
բերված հիմնական միջոցների դիմաց կատարել է բոլոր
վճարումները: 2011 թ. համար հիմնական միջոցների
մաշվածության գումարը կազմել է 2000 պ.մ.: Պարզության
համար ընդունենք, որ հաշվետու ժամանակաշրջանում
տոկոսների, շահաբաժինների և հարկերի վճարում չի
կատարվել:

Պետք է պատրաստել կազմակերպության դրամական


միջոցների հոսքերի մասին հաշվետվություն` 2011 թ. համար:

17
Ինչպես երևում է, չնայած 4000 պ.մ. շահույթին,
կազմակերպությունը արձանագրել է դրամական միջոցների
նվազեցում`3000 պ.մ.-ի չափով: Այս առումով, ազդեցություն է
ունեցել այն հանգամանքը, որ կազմակերպության զուտ գործող
կապիտալի /պաշարներ ու դեբիտորական պարտքեր`հանած

18
կրեդիտորական պարտքեր/ ավելացումը հանրագումարում
բերել է զուտ դրամական միջոցների նվազման, չնայած որ
ֆինանսական արդյունքներում արձանագրվել է շահույթ:
1.11 Թեսթային որոշ առաջադրանքներ
1. Կազմակերպության շահույթի ու իրացվելիության միջև`
ա. կա ուղղակի կապ,
բ. չկա ուղղակի կապ,
գ. կա հակադարձ կախվածություն,
դ. կա գծային կախվածություն:

2.Որ մեթոդի դեպքում է դրամական հոսքերի մասին


հաշվետվությունը սկսվում շահույթի ցուցանիշով`
ա.ուղղակի մեթոդի դեպքում,
բ.ոչ մի մեթոդի դեպքում,
գ.անուղղակի մեթոդի դեպքում,
դ. բոլոր նշված դեպքերում:

3.Ստորև բերված է դրամական հոսքերի օրինակներ`


ա.մատակարարներին վճարված դրամական միջոցներ,
բ. պարտատոմսերի ու բաժնետոմսերի ձեռքբերումից
առաջացող դրամական միջոցների ելքեր,
գ. փոխառությունների և վարկերի ստացումից /մուրհակների,
պարտատոմսերի, վարկերի և այլ փոխառությունների
թողարկումից/ առաջացող դրամական միջոցների մուտքեր,
դ. հիմնական միջոցների, ոչ նյութական և այլ երկարաժամկետ
ակտիվների վաճառքից առաջացող դրամական միջոցների
մուտքեր:

19
3ա. Վերը բերված դրամական հոսքերից որը կամ որոնք են
համարվում ֆինանսավորման գործունեությունից առաջացող`
ա. դ-ն,
բ. գ-ն,
գ. բ-ն և գ-ն,
դ. ա-ն և բ-ն:

3բ. Վերը բերված դրամական հոսքերից որը կամ որոնք են


համարվում գործառնական գործունեությունից առաջացող`
ա. ա-ն և դ-ն,
բ. գ-ն,
գ. ա-ն,
դ. բ-ն և դ-ն:

3բ. Վերը բերված դրամական հոսքերից որը կամ որոնք են


համարվում ներդրումային գործունեությունից առաջացող`
ա. ա-ն և դ-ն,
բ. գ-ն և դ-ն,
գ. ա-ն և բ-ն,
դ. բ-ն և դ-ն:

4. Դրամական հոսքերի մասին հաշվետվություն


կազմելիս`անուղղակի մեթոդի կիրառման ժամանակ
մաշվածությունը`
ա. գումարվում է շահույթին,
բ. հանվում է շահույթից,
գ. բազմապատկվում է շահույթով,
դ. բաժանվում է շահույթի վրա:

20
5. Դրամական հոսքերի մասին հաշվետվություն
կազմելիս`անուղղակի մեթոդի կիրառման դեպքում,գործող
կապիտալում արձանագրվողհնարավոր փոփոխություններից
կրեդիտորական պարտքերի նվազումը հանգեցնում է`
ա. դրամական զուտ հոսքերի ավելացման,
բ. դրամական զուտ հոսքերի նվազման,
գ. դրամական զուտ հոսքերի ոչ մի փոփոխության,
դ.դրամական զուտ հոսքերի ոչ էական փոփոխության:

6. Ստորև առկա է Դրամական միջոցների հոսքերի մասին


հաշվետվության քաղվածք`
Հոդված պ.մ.
Գործառնական շահույթ 8560
Մաշվածության ծախս (2220)
Պաշարների ավելացում (390)
Կրեդիտորական պարտքերի 420
ավելացում
Նշյալ քաղվածքի վերաբերյալ առկա են հետևյալ
քննադատական ձևակերպումները`
(1)մաշվածության ծախսը պետք է գումարվեր և ոչ թե հանվեր,
(2)պաշարների մնացորդի ավելացումը պետք է գումարվեր և ոչ
թե հանվեր,
(3)կրեդիտորական պարտքերի ավելացումը պետք է հանվեր և
ոչ թե գումարվեր:
Ներկայացվածներից որ քննադատական ձևակերպումն է ճիշտ`
ա. միայն երկրորդը և երրորդը,
բ. միայն երկրորդը,
գ. միայն առաջինը,
դ. միայն երկրորդը և երրորդը:

21
Հաջորդ թեմաներ

Դաս 11:Վարձակալություն
Դաս 12: Ոչ նյութական ակտիվներ

22

You might also like