You are on page 1of 4

1․ Դեբիտորական պարտքերի հաշվառումն

իրականացվում է 22 «Գործառնական և այլ ընթա- ցիկ


դեբիտորական պարտքեր» խմբում ներառված 221
«Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով», 222
«Դեբիտորական պարտքեր այլ եկամուտների գծով», 223
«Վաճառքների և այլ եկամուտների գծով դեբիտորական
պարտքերի հնարավոր կորուստների պահուստ», 224 «Տրված
ընթացիկ կանխավճարներ», 225 «Կարճաժամկետ
դեբիտորական պարտքեր բյուջեի գծով», 226 «Հաշվանցման
(փոխհատուցման) ենթակա անուղղակի հարկեր», 227
«Կարճաժամկետ դեբիտո- րական պարտքեր պարտադիր
սոցիալական ապահովագրության գծով», 228 «Ընթացիկ
դեբիտո- րական պարտքեր առհաշիվ տրված գումարների
գծով» և 229 «Այլ ընթացիկ դեբիտորական պարտքեր» առաջին
կարգի հաշիվներով:
Վաճառված արտադրանքի, ապրանքների, պաշարների,
մատուցված ծառայությունների, կատարված աշխատանքների
գծով դեբիտորական պարտքերի հաշվառումն իրականացվում
է 221 «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով» առաջին
կարգի հաշվով:
Այս հաշիվը ակտիվային է, մասնավորապես, դեբետում
արտացոլվում է վաճառքից առաջա- ցող դեբիտորական
պարտքերի գումարը, իսկ կրեդիտում` այդ պարտքերի
մարումները, դուրս
գրումները:
Օրինակ` «Նորույթ» ՍՊԸ-ն 2003 թ. հունվարի 26-ին
վաճառում է ապրանք 10000,0 հազար
դրամով, ինչպես նաև հումք՝ 300,0 հազար դրամով:
Վաճառված ակտիվների դիմաց գնորդը կա-
տարում է վճարում բանկային փոխանցմամբ 4000,0 հազար
դրամ՝ մնալով պարտք 6300,0 հազար
դրամ:

Տրվում են հետևյալ հաշվապահական ձևակերպումները.


Гур 221
Чир 611
իրացումից հասույթ»
пр 614
u
«Գործառնական այլ եկամուտներ»
Гур 252 пр 221
«Դեբիտորական պարտքեր վաճառքների
«Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների,
ծառայությունների
«Հաշվարկային հաշիվ»
«Դեբիտորական պարտքեր վաճառքների
10300000 прши
10000000 прши
300000 прши
4000000 прши
4000000 прши
Ինչպես տեսնում եք, ապրանքների վաճառքից հասույթը
ձևակերպվեց որպես «հիմնական գործառնական» բնույթի, իսկ
հումքի վաճառքից՝ «գործառնական այլ», քանի որ
ապրանքները ձեռք են բերվում վաճառքի նպատակով, իսկ
հումքը՝ ոչ թե վաճառքի, այլ արտադրանքի արտա-
դրությունում օգտագործելու նպատակով:

Հաշվեգրման սկզբունքի համաձայն կազմակերպությունն


եկամուտ ճանաչում է վաճառքի կատարման
պահին,սովորաբար,երբ կատարվել է առաքումը և գնորդին
ներկայացվել է հաշիվ `առանց նշանակության,թե վաճառքի
պահին վճարումը փաստացի կատարվել է,թե
ոչ :Այսպիսով ,նման իրավիճակներում,վճարման հետաձգման
կամ ապառիկի պայմանով վաճառքի դեպքում էլ
կազմակերպությունը սովորաբար ճանաչում է
համապատասխան եկամուտը`անկախ վաճառքի դիմաց
դրամական միջոցների ստացման փաստից:Մյուս
կողմից,վաճաքի պահին վճարման չկատարումը
/հետաձգումը /բերում է նրան,որ գործառնության արդյունքում
ձևավորվում է դեբիտորական պարտք,այսինքն`այլ
կազմակերպության /գնորդի /պարտքը տվյալ
կազմակերպությանը:Ֆինանսական հաշվառումը
արձանագրում է`Դտ Դեբիտորական պարտք Կտ Եկամուտ
վաճառքից Երբ կազմակերպությունը գնորդից կստանա
վճարում,ապա համապատասխան հաշվապահական
ձևակերպումը ցույց կտա դեբիտորական պարտքի
նվազեցում`Դտ Դրամական միջոցներ Կտ Դեբիտորական
պարտք Դեբիտորական պարտքը կազմակերպությանն այլ
կազմակերպությունների /դեբիտորների /կողմից վճարման
ենթակա պարտքն է:Հնարավոր է,որ մանավանդ
ժամանակակից տնտեսական
միջավայրում,կազմակերպությունն ունենա իրեն հասանելիք
դեբիտորական պարտքերը հավաքելու /հավաքագրելու /հետ
կապված որոշ խնդիրներ,դժվարություններ:Այլ
խոսքով ,հնարավոր է,որ ոչ բոլոր դեբիտորական պարտքերը
վճարվեն ամբողջությամբ:Դա կարող է տեղի ունենալ գնորդի
տարբեր կարգավիճակների հետ կապված:Օրինակ,գնորդը
կարող է ճանաչվել սնանկ կամ լուծարվել ,և շատ քիչ կլինի այն
հավանականությունը,որ կկարողանա մարել վճարման
ենթակա պարտքը:Մյուս կողմից,գնորդը կարող է ունենալ որոշ
ֆինանսական դժվարություններ և արդյունքում որոշ կասկած
կառաջանա գնորդի վճարունակության,նրա կողմից պարտքն
ամբողջությամբ և սահմանված ժամկետներում մարելու
առումով :Առաջին դեպքում,երբ մեծապես անհավանական է
/օրինակ,գնորդի սնանկության դեպքում /,որ մատակարարին
հասանելիք գումարները կվճարվեն,պարտքը սովորաբար
ճանաչվում է որպես անհուսալի:Անհուսալի ճանաչված
պարտքը պետք է անմիջապես դուրս գրվի ֆինանսական
հաշվառման գրանցամատյաններից

Իսկ այն դեպքերում , երբ գնորդից վճարման


ստացումը գնահատվում է հնարավոր , սակայն որոշ
կասկած կա դեբիտորի հուսալիության վերաբերյալ /
օրինակ , գնորդի ֆինանսական դժվարությունների դեպքում
/, պարտքը սովորաբար ճանաչվում է որպես կասկածելի և
խնդրահարույց : Հաշվեգրման կամ հաշվետու
ժամանակաշրջանի ծախսերի ու եկամուտների
համադրման հիմունքի համաձայն նման հնարավոր
կորուստն իր որոշակի չափով պետք է ճանաչվի որպես
ծախս և դրա համար կատարվի մասհանում : Քանի դեռ
կա որոշ հավանականություն պարտքի ստացման
առումով , դեբիտորական պարտքը դեռևս կմնա
հաշվապահական գրանցամատյաններում : Եթե
հանգամանքների թելադրմամբ ի վերջո պարտքը ենթակա
լինի դուրսգրման , ապա դուրսգրումն արդեն կկատարվի
նախօրոք կատարված մասհանման հաշվին : Պարտքի
վճարման հավանականության փոքրացմանը զուգահեռ
մասհանման գումարը կունանա ավելացման միտում :
Անհուսալի դեբիտորական պարտքը չհավաքագրվող
( անհավաքագրելի ) համարվող պարտք է : Երբ պարտքը
դիտվում է որպես անհավաքագրելի և տվյալ պահին
գնահատվում է , որ այն երբեք չի մարվելու , ապա դրա
գծով դեբիտորական պարտքը դուրս է գրվում
հաշվապահական հաշվեկշռից , իսկ ֆինանսական
արդյունքների մասին հաշվետվությունում արտացոլվում է
որպես անհուսալի դեբիտորական պարտքի գծով ծախս :
Դեբիտորական պարտքի դուրսգրումը հաշվեկշռից և
ֆինանսական արդյունքներում ծախսի ճանաչումը
կատարվում է այն հաշվետու ժամանակաշրջանում , որի
ընթացքում դեբիտորական պարտքը ճանաչվել է
անհուսալի : Պետք է նշել , որ վաճառքի արդյունքում
ճանաչված եկամուտը շարունակում է մնալ
հաշվապահական հաշիվներում :

You might also like