You are on page 1of 8

Շահույթի էությունը և նրա առաջացման մեխանիզմները

Պլան

1. Ներածություն
2. Շահույթ հասկացությունը
3. Շահույթի տեսակները
4. Եզրակացություն
1. Ներածություն

Յուրաքանչյուր ձեռնարկատեր արտադրությունը կազմակերպում


է որոշակի նպատակով՝ շրջանառությունից ստանալ ավելի մեծ
կապիտալ, քան ներդրել է մինչ այդ։ Այլ խոսքով, ձեռնարկատերը
ձգտում է ստանալ որքան կարելի է մեծ շահույթ։ Դրա համար նա չի
ընկրկում որեւէ խոչընդոտի առաջ եւ ամեն ինչ անում է դրանք
հաղթահարելու նպատակով։ Շահույթի ստացումը դառնում է
նպատակ, որը եւ խթանում է տնտեսական գործունեությունը։
Շահույթը տնտեսական կատեգորիա է։ Լինելով տնտեսական
գործունեության նպատակ՝ շահույթը արտադրողներին կողմնորոշում է
նվազագույն ծափսումներով առավելագույն օգուտ ձեռք բերելու
գործողությունների, ռեսուրսների խնայողաբար օգտագործման,
արտադրական կարողությունների անխափան գործողության,
աշխատուժի որակի բարձրացման եւ այլն։

2. Շահույթ հասկացությունը

Շահույթը համադրող ցուցանիշ է եւ ենթակա է բազմաթիվ


էքստենսիվ եւ ինտենսիվ գործոնների ազդեցության։ Այդ գործոնները
նպաստում են հիմնական ֆոնդերի օգտագործման բարելավմանը,
դրանց հատույցի մեծացմանը, աշխատանքի արտադրողականության
բարձրացմանը, արտադանքի որակի բարելավմանը, արդյունքի
նյութարարության իջեցմանը, տնտեսապես արդյունավետ նոր
տեխնիկայի ներդրմանը, ոչ արտադրական ծախսերի եւ կորուստների
վերացմանը եւ այլն։ Այդ ամենը հնարավոր են դարձնում ինքնարժեքի
իջեցումն ու այլ պայմաններում՝ շահույթի մեծացումը։ Շահույթը նոր
ստեղծված արժեքի իրացման ձեւն է։ Իր մեջ ամփոփելով հիմնականում
հավելյալ արդյունքի արժեքը՝ շահույթը միաժամանակ ներառում է
նաեւ անհրաժեշտ արդյունքի արժեքի մի մասը։ Այն դիտվում է որպես
ապրանքի գնի եւ արտադրության ծախքերի տարբերություն, այլ
խոսքով, շահույթն այն ամենն է, ինչ որ մնում է ձեռնարկատիրոջը
իրացված արտադրանքի հասույթից, իր ծախքերը հանելուց հետո։ Դա
շահույթի պարզունակ բացատրություն է։ Նման մոտեցումը
նույնացնում է շահույթը հավելյալ արժեքի հետ։ Այդ նույնացումը
հիմնավորվում է նրանով, որ աշխատավարձի մեծացումը կամ
փոքրացումը փոքրացնում կամ մեծացնում են շահույթի չափը։ Իհարկե,
նման երեւույթ իսկապես կա։ Լինելով նոր ստեղծված արժեքի մասը
(որի մի մասն էլ աշխատավարձն է)՝ շահույթի բացարձակ չափը մեծ
կամ փոքր է դրա մյուս մասի՝ աշխատավարձի մեծ կամ փոքր լինելու
դեպքում։
Ըստ մարքսիստական բնորոշման, շահույթը հավելյալ արժեքի
փոխակերպված ձեւն է։ Դա նշանակում է, որ մենք տեսնում ենք
տնտեսական երեւույթը՝ շահույթը, որի էությունը թաքնված է
տնտեսական հարաբերությունների խորքում՝ այնտեղ, որտեղ
ստեղծվում է նոր արժեք, որ հավելյալ աշխատաժամանակում
ստեղծված հավելյալ արժեքը հանդես է գալիս շահույթի ձեւով, որը
գրեթե ամբողջությամբ յուրացնում են ձեռնարկատերերը։
Տնտեսագիտական գրականության մեջ տարածված է նաեւ
շահույթը ձեռնարկատիրական գործունեության վարձատրություն
համարելը։ Ըստ այդ տեսակետի կողմնակիցների, յուրաքանչյուր
տնտեսական գործունեություն պետք է բերի որոշակի եկամուտ։ Եթե
բանվորը իր աշխատանքի դիմաց ստանում է աշխատավարձ, ապա
ձեռնարկատերն էլ՝ շահույթ։ Սկզբունքորեն չառարկելով այդ
տեսակետի դեմ՝ գտնում ենք սակայն, որ այն լիովին չի բացահայտում
շահույթի էությունը, դրա առաջացման աղբյուրները եւ շեշտադրում է
միայն շահույթի օգտագործման խնդիրը։
Հետաքրքիր է տնտեսական ռիսկի փոխհատուցման տեսակետը։
Ռիսկը դժվարին ու բարդ բան է։ Միջոցները վստահել
շրջանառությանը, մրցակցային դաժան պայքարին՝ առաց օգուտ
ստանալու ակնկալիքների, առնվազն միամտություն է։ Հասկանալի է,
որ ոչ մի գործարար այդպիսի քայլի չի դիմի։ Նրա ռիսկը պետք է
փոխհատուցվի։ Սակայն ինչ է այդ փոխհատուցումը, որն է դրա
առաջացման աղբյուրը։ Հարցը նորից մնում է անպատասխան։
Վերընթաց տնտեսության մեջ հեռանկարը հաճախ անորոշ է։ Այդ
առիթով պետք է տարբերել ապահովագրված եւ չապահովագրական
ռիսկը։ Ապահովագրական մարմինները կարող են որոշել ռիսկի մի
քանի տեսակները եւ գնահատել դժբախտ պատահարների դեպքերը։
Մարդիկ կարող են խուսափել դրանիցից կամ, ծայրահեղ դեպքում,
ապահովագրվել։ Չապահովագրված ռիսկը տնտեսական շահույթի
աղբյուր է։ Դրանք պահանջարկի (եկամուտ) եւ առաջարկի (ծախսեր)
փոփոխություններն են, որոնք կարող են առաջանալ տնտեսական
վայրիվերումների ընթացքում։ Աշխուժացումն ու վերելքը մեծացնում են
շահույթները, իսկ լճացումը հղի է մեծ կորուստներով։
Փոփոխություններ են առաջացնում նաեւ սպառողների ճաշակը,
ռեսուրսների առաջարկը եւ այլն։ Այդ փոփոխությունները
արտահայտվում են ֆիրմաների եւ նույնիսկ ճյուղերի եկամուտների ու
ծախսերի մեջ, ազդում գործարար շրջանների կառուցվածքի վրա, մի
մասը ընդլայնում է արտադրության ծավալները, իսկ մյուս մասն,
ընդհակառակը, կրճատում է։
Պետության տնտեսական գործունեության խնդիրը այդ
երեւույթների աջալուրջ ուսումնասիրությունն է եւ անկումը կանխելը։
Ռիսկի գործոնը մեծապես կախված է նաեւ ձեռնարկության
նախաձեռնությունից։ Որեւէ նոր արտադրանքի կամ արտադրության
նոր միջոցների ներդրումից առաջ՝ դեռեւս ներդրման նախագծային
փուլում, ձեռնարկությունը պետք է պարզի դրա կիրառման
նպատակահարմարությունը, խուսափի անորոշությունից։
Տնտեսագետների մի այլ խումբ շահույթը համարում է
մենաշնորհային եկամուտ։ Որեւէ արտադրանքի գծով տիրանալով
շուկային՝ մոնոպոլիան հնարավորություն է ստանում սահմանել
մենաշնորհային բարձր գին եւ ապահովել միջինից բարձր մոնոպոլ
շահույթ։ Նշված երեւույթը չափազանցված տարածված է խիստ
համակենտրոնացված արտադրություն ունեցող երկրներում։ Մոնոպոլ
գնի հաստատումը եւ մոնոպոլ շահույթի ստացումը երկրի ներսում
սրում է բնակչության սոցիալական աննպաստ վիճակը, արգելակում
մրցակցային պայքարը, սահմանափակում է արտադրողական ուժերի
զարգացման հնարավորությունները։ Ուստի հասկանալի է դառնում
պետությունների մտահոգությունը եւ հակամենաշնորհային օրենքների
ընդլայնման անհրաժեշտությունը։
Յուրաքանչյուր տնտեսական երեւույթ զարգանում է իրեն
ներհատուկ օրենքներով։ Մոնոպոլիայի տիրապետության
պայմաններում արտադրությունը համակենտրոնացնելու կամ
արտադրանքի քանակը մեծացնելու հետեւանքով որոշ մակարդակից
հետո ստացվող մոնոպոլ շահույթի չափը սկսում է նվազել։ Օրինակ՝
արտադրությունը նոր սկսելիս, դեռ քիչ քանակությամբ թողարկելու
դեպքում շահույթը արտահայտվում է նույնիսկ բացասական
ցուցանիշներով։
Պետության միջամտությունից բացի մոնոպոլիայի դեմ գործում են
շուկայի գնային օրենքները։

3. Շահույթի տեսակները

Շահույթի գնահատման պարագայում գործարար աշխարհը


օգտվում է տնտեսական շահույթ հասկացությունից։ Տնտեսական
շահույթը եկամտի այն տեսակն է, որ ստացվում է ֆիրմայի ընդհանուր
շահույթից բացահայտ ու թաքնված հնարավորություններից ստացված
ծախսերը հանելուց հետո։
Մյուս հաշվապահական շահույթն է, որ մնում է ֆիրմայի
ընդհանուր հասույթից նյութերի, կապիտալի, աշխատանքի արժեքը
հանելուց հետո։ Տվյալ դեպքում հաշվարկվում են միայն բացահայտ
ծախսումները՝ մուծումերը արտաքին մատակարարներին եւ
անտեսվում թաքնված ծախսումները՝ ֆիրմայի սեփական
ներդրումների վճարները։ Եթե հաշվապահական շահույթը
սովորական թվերի գումար ու տարբերություն է, ապա տնտեսական
շահույթը նկատի ունի ձեռնարկուի գործունեությունը՝ բոլոր
ռեսուրսներն օգտագործելու նրա նախաձեռնությունը, ֆիրման
կառավարելու որոշումների կայացումը, արտադրության
կատարելագործումը, նոր արտադրանք թողարկելու որոշումը,
տնտեսական ռիսկի պատասխանատվությունը եւ այլն։
Ձեռնարկության ընդհանուր եկամտի մի մասը նորմալ շահույթն է։
Դա այն նվազագույնն է, որ անհրաժեշտ է ձերնարկատիրոջը՝
տնտեսությունը վարելու հնարավորության համար։ Ծախսերի
քանակը, որպես կանոն, որոշվում է այդ շահույթի հաշվով։ Դա
նշանակում է, որ նորմալ շահույթը ծախքերի տարր է, քանզի առանց
դրա հնարավոր չէ կազմակերպել արտադրություն եւ կատարել
տնտեսական ծախքեր։

4. Եզրակացություն

Այսպիսով, շահույթը տնտեսական գործունեության դրդապատճառ


է, արտադրության շարժիչ, որը մեծապես ազդում է արտադրության
արդյունավետությունը բարձրացնելու, ռեսուրսների օգտագործման
մակարդակի, դրանց այլընտրանքային հնարավորություների վրա։
Շահույթը նպաստում է արտադրության նորացմանը, ուրեմն նաեւ՝
ներդրումներին, արտադրանքի թողարկման փոփոխություններին ու
զբաղվածության կարգավորմանը։
Սակայն, քանի որ նշված ցուցանիշները անկայուն են, ուրեմն
շահույթի գործոնը □կատարյալ չէ□։ Հավանական է այն, որ շահույթը
առավել արդյունավետ ձեւով լուծում է ռեսուրսների բաշխումը
այլընտրանքային արտադրյուններում։

You might also like