You are on page 1of 12

ԹԵՄԱ 4.

ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐ

4.1 Ծախսերի սահմանումն ու տեսակները


4.2 Ծախսերը և դրանց կորերը կարճաժամկետ և երկարաժամկետ միջակայքում
4.3 Իզոկոստ և արտադրության ծախսերի նվազեցում

4.1 Արտադրական ծախսերի սահմանումը, ծախսերի տեսակները

4.1.1 Տնտեսական որոշումներն ու ծախսերի ընկալումը


Ֆիրման իրենից ներկայացնում է տնտեսական միավոր, որում համաչափ և
նպատակաուղղված համակցված են ռեսուրսները և արտադրության գործոնները
բարիքներ արտադրելու համար: Հետևաբար, ցանկացած արտադրություն հնարավոր է
անհրաժեշտ ռեսուրսների և գործոնների առկայության դեպքում, որն էլ ֆիրմայի
սեփականատերը գնում է ռեսուրսների շուկայում: Այլ խոսքով, մինչ բարիքներ
արտադրելը, շուկայում իրացնելն ու օգուտ ստանալը, ձեռնարկատերը (ֆիրման) նախ
կատարում է արտադրական ծախսեր, որոնք կախված են ոչ միայն օգտագործվող
գործոնների ու ռեսուրսների քանակությունից, այլև` դրանց գնից: Այստեղից էլ օպտիմալ
արտադրություն կազմակերպելու խնդիրը հանգում է արտադրության այնպիսի եղանակի
ընտրությանը, որը հնարավորություն կտա թողարկման տրված ծավալը ապահովել
նվազագույն ծախսերի միջոցով: Արտադրական ծախսերի վերլուծության նպատակն է
բացահայտել, թե ինչպես են ծախսերը փոխվում` կախված թողարկվող արտադրանքի
ծավալից, ինչպես են դրանք փոխվում ժամանակի ընթացքում և ինչպես ապահովել
արտադրության գործոնների այնպիսի համակցություն, որը նվազագույնի կհասցնի
ծախսերը:
Արտադրական ծախսերի տեսությունը մշտապես հաշվի է առնում ռեսուրսների
սահմանափակության փաստը, ինչով պայմանավորված` արժեքը որոշելիս հիմք է
ընդունվում այն ենթադրությունը, որ ռեսուրսները օգտագործվում են հնարավոր
լավագույն տարբերակով:
Ֆիրմայի ղեկավարությունը որոշում է, թե ինչպես արտադրել ապրանքը՝ հաշվի
առնելով արտադրության տեխնոլոգիան, որից կախված նույն քանակության
արտադրանքը հնարավոր է արտադրել արտադրության գործոնների տարբեր
քանակությունների համակցության դեպքում: Արտադրության ծախսեր
տնտեսագիտական կատեգորիան հնարավորություն է տալիս գտնել այդ օպտիմալ
քանակությունն ու արտադրության գործոնների օպտիմալ քանակային
հարաբերակցությունը:

4.1.2 Արտադրական ծախսերի տեսակները – տնտեսական և հաշվապահական


ծախսեր.
Մինչ ֆիրմայի կողմից կատարվող ծախսերը պրակտիկ դաշտում քննարկելը, նախ
հարկ է պարզել, թե ինչպիսին են դրանք լինում ըստ իրենց բովանդակության և
ընդհանրապես, տնտեսական որոշումներ կայացնելիս ծախսերի որ տեսակներն է
հարկավոր հաշվի առնել: Օրինակ, ֆիրմայի ծախսերի կառուցվածքում ներառվում են
վճարվող աշխատավարձը, տարածքների և սարքավորումների վարձակալության վճարը
1
և այլն: Իսկ ինչպես վարվել այն դեպքում, եթե արտադրական տարածքն ու կապիտալը
հանդիսանում են ֆիրմայի սեփականությունը: Իսկ եթե ֆիրման մի քանի տարի առաջ
կատարել է ծախսեր սարքավորումներ ձեռք բերելու համար և որոնք դեռ չեն հատուցվել,
ինչպես վարվել այս դեպքում: Այս և բազմաթիվ այլ հարցերին որոշակի պատասխան
տալու համար, նախ, հարկ է պարզել, արդյոք ֆիրմայի կողմից կատարված բոլոր
ծախսերն են ընկալվում և հաշվառվում նույն կերպ: Տեսությունը և պրակտիկան ցույց են
տալիս, որ իրականում գոյություն ունի ֆիրմայի ծախսերի երկակի ընկալում՝
տնտեսագետները և հաշվապահները, որոնք ուղղակիորն առնչվում են ֆիրմայի
ծախսերին, միանգամայն տարբեր կերպ են դրանք ընկալում, հաշվառում և օգտագործում
տնտեսական որոշումներ կայացնելիս: Հաշվապահները ֆիրմայի ֆինանսներին
վերաբերվում են հետահայաց մոտեցմամբ. Նրանց հետաքրքրում է ֆիրմայի ակտիվների
և պասիվների փոփոխությունը, ինչը տեղի է ունեցել ֆիրմայի տնտեսական
գործունեության արդյունքում և հաշվի են առնում դրա հետ կապված ծախսերը: Օրինակ,
եթե ֆիրման վճարում է վարձակալական վճար տարածքի դիմաց, ապա այն ներառվում է
ընդհանուր հաշվապահական ծախսերում, իսկ եթե տարածքը ֆիրմայի
սեփականությունն է, ապա, բնականաբար, հաշվապահական ծախս չկա:
Տնտեսագետները, ընդհակառակը, ֆիրմայի գործունեությունը դիտարկում են
հեռանկարում և նրանց համար կարևոր են բոլոր այն ծախսերը, որոնք այս կամ այն
կերպ, բացահայտ կամ թաքնված կերպով, արված անցյալում, թե նախատեսված
ապագայի համար, կարող են նշանակություն ունենալ ֆիրմայի արդյունավետ
գործունեության և հետագա զարգացման համար: Տնտեսագետների համար կարևոր են
ինչպես այն ծախսերը, որոնք հնարավոր է վերահսկել, այնպես էլ այն ծախսերը, որոնք
ֆիրմայի վերահսկողությունից դուրս են: Այդ պատճառով տնտեսագետները
«տնտեսական ծախսեր» և «այլընտրանքային ծախսեր» կատեգորիաները օգտագործում
են որպես հոմանիշներ: Տարածքը, որը ֆիրմայի սեփականությունն է և դրա դիմաց չի
վճարվում վարձակալական վճար, տնտեսագետների կողմից դիտարկվում է
«այլընտրանքային ծախսերի» լույսի ներքո, քանի որ տնտեսագետի համար շատ կարևոր
է, թե որքան կվաստակեր ֆիրման, եթե իր սեփական տարածքը արտադրական
նպատակներով օգտագործելու փոխարեն տար վարձակալության: Այլ օրինակ կապված
աշխատավարձի հետ: Մանրածախ առևտրի խանութի սեփականատերը կառավարում է
սեփական բիզնեսը և հետևաբար ինքն իրեն աշխատավարձ չի վճարում: Հաշվապահի
համար փողի հոսք չկա, դրամական գործառույթ չի իրականացվում և հետևաբար չկա
հաշվապահական ծախս: Սակայն տնտեսագետը իրավիճակին նայում է այլ կերպ,
այլընտրանքային ծախսի տեսանկյունից, քանզի սեփականատերը կարող էր եկամուտ
ստանալ, եթե աշխատանքի վարձվեր որևէ տեղ:

4.1.3 Չվերադարձվող ծախսեր

Այլընտրանքային ծախսերը հաճախ ակնհայտ չեն, բայց անկախ այդ հանգամանքից,


դրանք անհրաժեշտ է հաշվի առնել տնտեսական որոշումներ կայացնելիս: Մյուս կողմից
փաստացի կատարված, բայց միևնույն ժամանակ այլևս չվերադարձվող ծախսերը, որոնք
առավել քան ակնհայտ են, հարկ է անտեսել ապագային վերաբերող տնտեսական
որոշումներ կայացնելիս: Որպես օրինակ կարելի է դիտարկել այնպիսի սարքավորման
2
դեպքը, որը գնվել է ֆիրմայի կողմից և նախատեսված է խիստ որոշակի արտադրանք
թողարկելու համար և որևէ այլ արտադրանք արտադրելու համար պիտանի չէ: Այսպիսի
սարքավորման վրա կատարված ծախսը հնարավոր չէ վերադարձնել: Եթե
համապատասխան արտադրանքը չթողարկվի, իսկ այլընտրանքային արտադրանքի
թողարկումը բացառվում է, ապա այդ ծախսը կարելի է համարել կորսված ծախս: Այդ
սարքավորման այլընտրանքային ծախսը հավասար է զրոյի: Այսպիսի սարքավորում
գնելը կարող է լինել հաջողված կամ ձախողված, բայց գործարքը կատարելուց հետո այն
այլևս որևէ նշանակություն չի կարող ունենալ ընթացիկ և ռազմավարական որոշումներ
կայացնելիս: Նույնաբովանդակ չվերադարձվող ծախսեր կարող են կատարվել ապագայի
ենթատեքստով, որոնք հանդես են գալիս որպես ներդրումներ: Նման ծախսի դեպքում
ֆիրման պետք է որոշի արդյո՞ք նման ծախսը համարվում է տնտեսական և ի զորու է
ապագայում եկամուտ բերել և վերադարձնել կատարված ներդրումը:

4.1.4 Փոփոխական և հաստատուն ծախսեր


Արտադրական ծախսերի վերլուծության ելակետը դրանց չափի և արտադրանքի
մեծության միջև առկա ֆունկցիոնալ կախվածությունն է, այսինքն` արտադրության վրա
կատարվող ծախսերը ֆունկցիան են թողարկվող արտադրանքի ծավալից: Այս
կանխադրույթից ելնելով, արտադրական ծախսերի ֆունկցիան կարելի է ներկայացնել
հետևյալ բանաձևի տեսքով`C=F(Q): Ընդ որում, ծախսերի ֆունկցիայի ձևը կախված է
արտադրական ֆունկցիայի տեսակից, իսկ ծախսերի մեծությունը` արտադրության
գործոնների գնից:
Արտադրական ծախսերը դիտարկելիս, հարկ է հաշվի առնել, որ դրանք ունեն
որոշակի առանձնահատկություններ, կախված այն հանգամանքից` ֆիրման գտնվում է
կարճաժամկետ, թե երկարաժամկետ միջակայքում:
Ըստ այդմ, կարճաժամկետ միջակայքում, երբ ռեսուրսների մի մասը մնում է
անփոփոխ, դրանց վրա կատարվող ծախսումները արտացոլվում են հաստատուն
ծախսերում, իսկ մեծությունը կախված է հաստատուն ռեսուրսների քանակությունից ու
գնից: Փոփոխվող ռեսուրսների վրա կատարվող ծախսումները արտացոլվում են
փոփոխական ծախսերում, որոնց մեծությունն արդեն կախված է թողարկման ծավալից և
փոփոխուն գործոնների գնից:
Երկարաժամկետ միջակայքում արտադրության բոլոր գործոնները փոփոխուն են և
արտադրությունն արդեն բնութագրվում է փոփոխական ծախսերով:
Արտադրական ծախսերը տարանջատվում են մի քանի խմբի: Առաջին
ընդհանրական դասակարգման դեպքում, երբ բնութագրվում է ծախսերի ընդհանուր
մակարդակը, բոլոր ծախսերը տարանջատվում են հետևյալ խմբերի` ամբողջական
ծախսեր, հաստատուն ծախսեր և փոփոխական ծախսեր:
Ամբողջական ծախսերը (TC) բոլոր այն ծախսերի գումարային ամբողջությունն է, որ
կատարվել է արտադրանքի տրված ծավալը արտադրելու ժամանակ: Արտադրության
երկու գործոն ունեցող մոդելի համար ամբողջական ծախսերը կազմված կլինեն
կապիտալի և աշխատուժի վրա կատարվող ծախսերից` TC=PKK+PLL, որտեղ K և L
գործոնների քանակը, PK և PL – մեկ միավոր կապիտալի և մեկ միավոր աշխատանքի
գները:

3
Հաստատուն ծախսեր (FC) – դրանք այն ծախսերն են, որոնց մեծությունը
թողարկվող արտադրանքի ծավալի փոփոխությունից կախված չի փոխվում:
Փոփոխական ծախսեր (VC), որոնց մեծությունը փոխվում է թողարկման ծավալի
փոփոխությունից կախված:
Թողարկման յուրաքանչյուր տրված ծավալի դեպքում TC=FC+VC:

4.1.5 Հաստատուն և չվերադարձվող ծախսեր


Ծախսերի հպանցիկ դիտարկման դեպքում, երբեմն շփոթում են հաստատուն և
չվերադարձվող ծախսերը: Հաստատուն ծախսերը ֆիրման կատարում է անկախ
արտադրանքի թողարկման ծավալից և դրանք կարող են չլինել միայն ֆիրմայի
գործունեության դադարումից հետո (սննկացում, բիզնեսի փակում, շուկայից դուրս մնալ
և այլն): Այսպիսի ծախսերի խմբին են դասվում ղեկավար մենեջերների աշխատավարձը,
գրասենյակի տարածքների ծախսը, սպասարկող անձնակազմի աշխատավարձը և այլն:
Իսկ չվերադարձվող ծախսերը արվել են և այլևս հնարավոր չէ ետ բերել կամ հատուցել:
Գործարանի և սարքավորումների վրա կատարված ծախսը չի կարելի համարել միայն
հաստատուն, քանզի դրանք այլևս հնարավոր չէ հատուցել անգամ եթե ֆիրման փակվի:
Ծախսերի այս երկու տեսակների դիտարկումը կարևոր է, քանզի այն
հնարավորություն է տալիս հասկանալ, թե այդ ծախսերը ինչպես կարող են ազդել
ֆիրմայի արտադրանքի գնագոյացման և արտադրական որոշումների կայացման վրա:
Ֆիրմայի ղեկավարը միշտ պետք է հասկանա ֆիրմայի կողմից կատարվող ծախսերի
առանձնահատկություններն ու կառուցվածքը, հստակեցնի թե դրանց որ մասն է
հաստատուն, փոփոխական և չվերադարձվող, ինչպես նաև դրանց
համամասնությունները: Ծախսերի տեսակների կարևորությունը հասկանալու համար
դիտարկենք երեք առանձին ֆիրմաների դեպքը. Համակարգիչների արտադրություն,
ծրագրային փաթեթների արտադրություն և պիցայի արտադրություն:
Համակարգիչների շուկայում մրցակցությունը չափազանց բարձր է, ուստի
ֆիրմաներին անհրաժեշտ է ծախսերը պահել հնարավոր նվազագույն մակարդակի վրա:
Այս արտադրությունում ծախսերի գերակշիռ մասը փոփոխական են, քանի որ դրանք
կազմում են առանձին դետալների վրա կատարվող ծախսը, որոնք գնվում են այլ
ֆիրմաներից և աշխատանքի վրա կատարվող ծախսը: Հաստատուն ծախսը, ինչպես
ղեկավար մենեջերների աշխատավարձը, փոքր է: Չվերադարձվող ծախսերը, ինչպես
տարածքի վարձակալությունը կամ տնօրինումը նույնպես համադրելի չէ իրացման
ծավալների հետ և աննշան է: Շահույթը առավելագույնի հասցնելու համար այս
ֆիրմաները ձգտում են կրճատել փոփոխական ծախսերը:
Ծրագրային ապահովման փաթեթների դեպքում չափազանց բարձր են
չվերադարձվող ծախսերը, քանզի դրանք արվել են համակարգչային ծրագրերի մշակման
ուղղությամբ և արտադրանքի չիրացվելու պարագայում դրանք հատուցելն այլևս
անհնար է: Փոփոխական ծախսերը կապված կոշտ սկավառակների օգնությամբ
ծրագրային փաթեթի բազմացման ու փաթեթավորման հետ աննշան են: Այս ֆիրմայի
համար ծրագրային փաթեթների մշակմամբ զբաղվելը բավականին ռիսկային է
հնարավոր կորուստների տեսանկյունից:

4
Պիցայի արտադրությունում արդեն գերակշռում են հաստատուն և վերադարձվող
ծախսերը՝ կապված սարքավորումների, սեղանների և այլ գույքի ձեռք բերման հետ:
Չվերադարձվող ծախսերը գրեթե բացակայում են, իսկ փոփոխական ծախսերը
աշխատավարձի տեսքով գրեթե աննշան են:
Երեք տարբեր ֆիրմաներում գերակշռում են ծախսերի տարբեր տեսակներ, ուստի և
տարբեր են գործունեություն ծավալելու հնարավորությունները, ռիսկերը և շահույթը
առավելագույնի հասցնելու մեխանիզմները:

4.1.6 Միջին և ահմանային ծախսեր


Մեկ այլ խումբ կազմում են ծախսերը, որոնք բնութագրում են միավոր արտադրանքի
հաշվով ծախսումների մակարդակը: Ի տարբերություն նախորդ խմբի, այս ծախսերը
արտահայտվում են հարաբերական մեծություններով, այսինքն` միջին ամբողջական
ծախսեր, միջին հաստատուն ծախսեր և միջին փոփոխական ծախսեր`

TC FC  VC PK K  PL L
ATC   
Q Q Q

Միջին հաստատուն ծախսերը (AFC)- բնութագրում են հաստատուն ծախսերի


մեծությունը միավոր արտադրանքի հաշվով` AFC=FC/Q: Արտադրանքի ծավալի
մեծացմանը զուգընթաց միջին հաստատուն ծախսերը նվազում են:
Միջին փոփոխական ծախսեր (AVC) – միջին ծախսերի մեծությունն է միավոր
արտադրանքի հաշվով` AVC=VC/Q:
Միջին փոփոխական ծախսերի դինամիկայի մակարդակը կախված է նվազող
հատույցի օրենքի գործողությունից: Հետևաբար ATC=AFC+AVC հավասարումը ամենևին
չի նշանակում, որ թողարկման ծավալի մեծացմանը զուգընթաց միջին ամբողջական
ծախսերը կնվազեն, քանզի միջին հաստատուն ծախսերի նվազումը կարող է ուղեկցվել
միջին փոփոխական ծախսերի աճով:
Տնտեսական վերլուծությունների և արտադրության օպտիմալ կազմակերպման
տեսանկյունից բավականին յուրօրինակ և կարևոր խումբ են կազմում սահմանային
ծախսերը (MC), որոնք արտացոլում են ամբողջական ծախսերի հավելաճը թողարկվող
արտադրանքի ծավալը մեկ միավորով ավելացնելու դեպքում կամ այլ խոսքով` որքանով
կմեծանան ծախսերը, եթե ֆիրման իր արտադրանքի ծավալը ավելացնի մեկով`
MC=ΔTC/ΔQ:

4.2 Ծախսերը և դրանց կորերը կարճաժամկետ և երկարաժամկետ միջակայքում

4.2.1 Ծախսերը կարճաժամկետ միջակայքում


Եթե արտադրության գործոնների գները անփոփոխ են, ապա ծախսերի մակարդակը
կախված կլինի միայն արտադրանքի թողարկման ծավալից: Այդ կախվածությունը
գրաֆիկորեն կարելի է ներկայացնել արտադրական ծախսերի կորերի տեսքով, որոնք
արտացոլում են ծախսերի նվազագույն նշանակությունները արտադրանքի
յուրաքանչյուր տրված ծավալի դեպքում: Քանի որ կարճաժամկետ միջակայքում
արտադրությունը ենթակա է նվազող հատույցի օրենքի ազդեցությանը, ապա
թողարկման ծավալի մեծացմանը զուգընթաց ծախսերի մեծությունը փոխվում է`
5
կախված փոփոխուն գործոնի հատույցի բնույթից: Փոփոխուն գործոնի մեծացող
հատույցի դեպքում ամբողջական և փոփոխական ծախսերը կրճատվում են, իսկ նվազող
հատույցի դեպքում` աճում: Այս իրողությունը հնարավորություն է տալիս եզրակացնել,
որ գոյություն ունի հակադարձ կախվածություն միջին ու սահմանային արտադրանքի և
միջին ու սահմանային ծախսերի միջև: Արդյունքում, կարճաժամկետ միջակայքում միջին
և սահմանային ծախսերի կորերը պետք է լինեն փոփոխվող գործոնից միջին և
սահմանային արդյունքի կորերի հայելային արտացոլանքը (տես` գծ 4.1): Արտադրության
սկզբնական շրջանում, երբ օգտագործվող ռեսուրսներից հատույցը աճում է,
սահմանային ծախսերը կտրուկ կրճատվում են, ինչը հանգեցնում է նաև միջին
փոփոխական ծախսերի կրճատմանը: Այնուհետ, փոփոխուն գործոնի քանակի աճին և
հատույցի նվազմանը զուգընթաց, սահմանային ծախսերը սկսում են աճել, ինչ էլ ի վերջո
բերում է միջին ծախսերի ավելացմանը: Ընդ որում, ինչպես և տեսանելի է գծապատկերից,
սահմանային ծախսերի թե´ նվազումը, թե´ աճը, բարձր է միջին ծախսերից:
APL
MPL MPL-max
APL-max

MPL APL

L
AVC
MC MC AVC

MC=AVC - min
Q

Գծապատկեր 4.1 Սահմանային և միջին արտադրանքի և ծախսերի կապը

Կարճաժամկետ միջակայքի արտադրական ծախսերի գրաֆիկական պատկերումը


երևան է հանում մի շարք կախվածություններ.

6
ATC ATC
AFC
AVC MC
MC AVC

ATC-min

AVC - min

AFC

Գծապատկեր 4 .2 Կարճաժամկետ միջակայքի արտադրական ծախսերի կորերը

Այսպես, 1. եթե MC<AVC, ապա AVC և ATC նվազում են, իսկ եթե MC>AVC, ապա
ամբողջական միջին և փոփոխական ծախսերը աճում են:
2. MC կորի աճող հատվածի հետ ATC և AVC կորերի հատման կետերը ցույց են
տալիս դրանց նվազագույն նշանակությունները:
3. Միջին հաստատուն ծախսերը AFC նվազում են թողարկվող արտադրանքի
ծավալի մեծացմանը զուգահեռ, քանի որ FC=const:
4. AFC –ի նվազումը, թողարկվող արտադրանքի ծավալի մեծացմանը զուգընթաց,
միմյանց է մոտեցնում ATC և AVC կորերը:
Գծապատկեր 4.3-ը ներկայացնում է, թե թողարկվող արտադրանքի ծավալից
կախված ինչպես են փոխվում ծախսերի տարբեր ցուցանիշները: Գծապատկերի վերևի
մասը ցույց է տալիս ընդհանուր ծախսերն ու դրա երկու բաղկացուցիչները՝ փոփոխական
և հաստատուն ծախսերը: Գծապատկերի ստորին հատվածը արտացոլում է
սահմանային և միջին ծախսերը:
4.3 a գծապատկերից տեսանելի է, որ FC հաստատուն ծախսերը արտադրանքի
ծավալի աճին զուգահեռ մնում են անփոփոխ և ներկայացված են հորիզոնական կորի
տեսքով $50 մակարդակի վրա: Փոփոխական ծախսերը (VC) հավասար են զրոյի, երբ
թողարկման ծավալը ևս 0 է, իսկ այնուհետ՝ թողարկման ծավալի մեծացմանը զուգընթաց,
սկսում են անընդհատ աճել: Ընդհանուր TC ծախսերի կորը որոշվում է հաստատուն
ծախսերի հորիզոնական կորի և փոփոխական ծախսերի աճող կորի հանրագումարի
արդյունքում և ըստ էության դառնում է զուգահեռ փոփոխական ծախսերի կորին՝ վեր
տեղաշարժված հատատուն ծախսերի չափով: Այլ խոսքով, մեր օրինակում, ամբողջական
ծախսերի չափը թողարկման յուրաքանչյուր տրված ծավալի դեպքում հավասար է
փոփոխական ծախսերին գումարած $50 (հաստատուն ծախսերի չափ):
4.3 b գծապատկերը ներկայացնում է սահմանային և միջին ծախսերի կորերը: Քանի
որ սահմանային ծախսը իրենից ներկայացնում է ծախսերի փոփոխության այն չափը, որը
կապված է արտադրանքի քանակի փոփոխության հետ, ապա MC սահմանային ծախսերի
կորի սկիզբը համապատասխանեցվել է միավոր արտադրանքին: Ընդհանուր
հաստատուն ծախսերը հավասար են $50-ի, իսկ միջին հաստատուն AFC ծախսերի կորը
մեկ միավոր արտադրանքի դեպքում կրճատվում է $50-ից և արտադրանքի քանակության
7
ավելացմանը զուգահեռ շարունակաբար նվազելով՝ գրեթե հավասարվում է զրոյի:
Մնացյալ ծախսերի կորերի ձևը որոշվում է միջին և սահմանային ծախսերի կորերի
հարաբերակցությամբ: Քանի դեռ սահմանային ծախսերը պակաս են միջին ծախսերից,
միջին ծախսերի կորը նվազում է, երբ սահմանային ծախսերը գերազանցում են միջին
ծախսերը, ապա միջին ծախսերի կորը սկսում է աճել: Երբ միջին ծախսերը հայտնվում են
նվազագույն կետում, այդտեղ հավասարվում են միջին և սահմանային ծախսերը:
Սահմանային ծախսերի կորը հատվում է միջին փոփոխական ծախսերի և միջին
ամբողջական ծախսերի կորերի հետ դրանց նվազագույն արժեքների կետերում:

Ծախս
(Դոլար,
տարեկան)

Թողարկում (Միավոր,
տարեկան)
Ծախս
(Դոլար,
տարեկան)

Թողարկում (Միավոր,
տարեկան)

Գծապատկեր 4.3 Ֆիրմայի ծախսերի կորերը

ATC կորը ցույց է տալիս միջին ընդհանուր ծախսերը, որը հավասար է միջին
փոփոխական և միջին հաստատուն ծախսերի գումարին: Քանի որ արտադրանքի
քանակության ավելացմանը զուգընթաց AFC միջին հաստատուն ծախսերի կորը նվազում
է, ապա ATC և AVC կորերի միջև եղած տարածությունը հորիզոնական հարթության վրա
շարունակաբար կրճատվում է արտադրանքի քանակության ավելացմանը համարժեք:
AVC կորը իր նվազագույն արժեքին հասնում է արտադրանքի ավելի քիչ ծավալի
դեպքում, քան ATC կորը: Դա հետևանք է այն իրողության, որ MC=AVC միջին
փոփոխական ծախսերի նվազագույն արժեքի դեպքում, իսկ MC=ATC դարձյալ վերջինիս
նվազագույն կետում: Եվ քանի որ ATC –ն միշտ մեծ է AVC-ից, իսկ սահմանային ծախսերի

8
MC կորն էլ աճող է, ապա ATC կորի նվազագույն կետը միշտ կգտնվի AVC կորի
նվազագույն կետից բարձր և աջ դիրքում:
Սահմանային և միջին ծախսերը կարևորագույն տնտեսագիտական կատեգորիաներ
են, քանզի դրանք էական դերակատարություն ունեն ֆիրմայի կողմից արտադրանքի
թողարկման օպտիմալ քանակությունը որոշելիս: Կարճաժամկետ ծախսերի ընկալումը և
դրանց վերլուծության հիման վրա որոշումներ կայացնելը հատկապես կարևոր է
այնպիսի ֆիրմաների համար, որոնց արտադրանքի պահանջարկը շարունակաբար
տատանվում է և նրանք ստիպված են անընդհատ փոփոխել թողարկվող արտադրանքի
քանակությունը:

4.2.2 Ծախսերը երկարաժամկետ միջակայքում


Երկարաժամկետ միջակայքում ֆիրման կարող է փոխել արտադրության
յուրաքանչյուր գործոնի ծավալը կամ քանակությունը: Շատ հաճախ ֆիրմաները ոչ թե
գնում են արտադրությունում օգտագործվող կապիտալը (շենքեր, սարքավորումներ,
մեքենաներ և այլն), այլ վարձակալում են դրանք: Որոշ դեպքերում առանձին ֆիրմաներ
գնում են կապիտալը, սակայն միկրոտնտեսագիտական վերլուծությունների
համատեքստում նախընտրելի է գնում կատարելը ևս դիտարկել վարձակալության պես,
ինչը հնարավորություն է տալիս առավել հեշտությամբ և տեսանելի կերպով գնահատել
արտադրությունում օգտագործվող կապիտալի վրա կատարվող ծախսը և կատարել
հաշվարկներ: Ենթադրենք որևէ ֆիրմա 100 000 դոլարով ձեռք է բերել որպես
սեփականություն որևէ սարքավորում: Եթե անգամ ֆիրման վճարել է ամբողջ գումարը
միանգամից, այնուհանդերձ, տնտեսական նպատակներից ելնելով, այդ գումարը
բաշխվում է այդ սարքավորման օգտակար օգտագործման ողջ ժամանակահատվածի
վրա (այսպես կոչված « մաշվածք »): Այսպիսի մոտեցումը հնարավորություն է տալիս
ֆիրմային համեմատել իր ծախսերն ու եկամուտները՝ հենվելով դրանց տարեկան հոսքի
տվյալների վրա: Եթե սարքավորման օգտագործման ժամկետը 20 տարի է, ապա
յուրաքանչյուր տարվա ամորտիզացիոն ծախսը հավասար կլինի տարեկան 5 000 դոլարի,
որը կարելի է դիտարկել որպես սարքավորման տարեկան տնտեսական մաշվածք
(ամորտիզացիա): Մյուս կողմից, հարկ է ուշադրություն դարձնել նաև այն փաստին, որ
եթե ֆիրման չգներ այդ սարքավորումը, ապա կարող էր ստանալ 100 000 դոլար գումարի
տոկոսները որպես եկամուտ: Այդ բաց թողնված օգուտը (տոկոսները) վերաբերում են
« այլընտրանքային ծախսերին », որը անհրաժեշտ է հաշվի առնել կապիտալի ծախսը
գնահատելիս: Հետևաբար կապիտալի օգտագործման արժեքը կամ սարքավորման
տնօրինման և օգտագործման տարեկան ծախսը իրենից ներկայացնում է
ամորտիզացիայի և այն տոկոսի գումարը, որը ֆիրման կարող էր ստանալ, եթե այդ
գումարով ներդրում կատարեր:
Երկարաժամկետ միջակայքում արտադրության ծախսերի կորերը արտադրության
յուրաքանչյուր տրված ծավալի դեպքում ցույց են տալիս ծախսերի նվազագույն
նշանակությունները, ուստի երկարաժամկետ միջակայքի միջին ծախսերը կարող են
ներկայացվել որպես կարճաժամկետ ծախսերի կորերի հանրագումար.

9
Գծապատկեր 4.4 Արտադրության ծախսերը երմարաժամկետ միջակայքում

4.3 Իզոկոստ և արտադրության ծախսերի նվազեցումը


Հաշվի առնելով արտադրության տարբեր գործոնների արտադրողականությունը և
գինը, արտադրողի առջև ծառացող հիմնարար խնդիրը արտադրության գործոնների
այնպիսի հարաբերակցության ընտրությունն է, որը հնարավորություն կտա ապահովել
արտադրանքի անհրաժեշտ ծավալը նվազագույն ծախսերի միջոցով: Եթե արտադրանքի
միևնույն ծավալը հնարավոր է ստանալ արտադրության գործոնների տարբեր
համակցությունների միջոցով, ապա նույն կերպ այդ գործոնների տարբեր
համակցությունները կարելի է ստանալ նույն ծախսերի միջոցով: Գրաֆիկորեն
մեկնաբանելիս` գիծը, որն արտացոլում է արտադրության գործոնների տարբեր
համակցություններ, որ հնարավոր է ձեռք բերել միևնույն ծախսերի դեպքում, անվանում
են իզոկոստ: Իզոկոստը պատկերացնելու համար բավական է հիշել, որ որոշակի
քանակությամբ արտադրանքի արտադրության համար պահանջվող ընդհանուր C
ծախսը հավասար է աշխատուժի (wL) և կապիտալի (rK) վրա կատարված ծախսերի
գումարին՝ C = wL + rK:
Եթե ընդհանուր ծախսերի հավասարումը վերաձևակերպենք որպես գծային
հավասարում, ապա այն կստանա հետևյալ տեսքը՝ K=C/r-(w/r)L. Այս հավասարումից
արդեն բխում է, որ իզոկոստը ունի ∆K/∆L = -(w/r) անկյան մեծություն, որը հավասար է
աշխատավարձի միավոր չափի և կապիտալի վարձակալության չափի հարաբերությանը:
Հետևաբար, եթե ֆիրման հրաժարվում է մեկ միավոր աշխատուժից (և ետ է ստանում w
դոլար ծախս), որպեսզի գնի w/r կապիտալ r դոլար յուրաքանչյուր միավորի համար, ապա
ընդհանուր ծախսերի ծավալը մնում է անփոփոխ: Օրինակ, եթե աշխատավարձը
կազմում է 10 դոլար, իսկ կապիտալի վարձակալության վճարը 5 դոլար, ապա ֆիրման
կարող է մեկ միավոր աշխատանքը փոխարինել երկու միավոր կապիտալով չփոխելով
ընդհանուր ծախսերի չափը:

10
Գծապատկեր 4.5 Իզոկոստի գծերը, որ ցույց են տալիս կապիտալի և աշխատանքի
տարբեր հարաբերակցություններ 5, 6 և 7 դոլար ընդհանուր ծախսի դեպքում

Արտադրողի խնդիրը արտադրության գործոնների այնպիսի համակցության


ընտրությունն է, որը կապահովի արտադրանքի պահանջվող ծավալը հնարավոր
նվազագույն ծախսերի միջոցով: Ենթադրենք ֆիրման ցանկանում է արտադրել qx=50
միավոր արտադրանք: Ինչպես ապահովել թողարկման այդ ծավալը հնարավոր
նվազագույն ծախսերով: Իրավիճակը ներկայացված է գծապատկեր 4.6-ում և ֆիրմայի
առջև դրված է խնդիր՝ գտնել տրված իզոքվանտի վրա այն կետը, որտեղ ընդհանուր
ծախսերը նվազագույնն են:

Գծապատկեր 4.6

Ենթադրենք ֆիրման նախատեսում է ծախսել 5 դոլար արտադրության գործոններ


ձեռք բերելու համար, սակայն այդ ծախսերի դեպքում հնարավոր չէ ապահովել
կապիտալի և աշխատուժի այնպիսի համակցություն, որը հնարավորություն կտա
արտադրել 50 միավոր արրտադրանք: Թողարկման այդ ծավալը կարելի է ապահովել 7
11
դոլար ծախսերի դեպքում, երբ հնարավոր կլինի օգտագործել կամ 5 միավոր կապիտալ և
2 միավոր աշխատանք, կամ 2 միավոր կապիտալ և 5 միավոր աշխատանք:
Գծապատկերից տեսանելի է, որ նույն քանակությունը կարելի է արտադրել նաև ավելի
քիչ՝ 6 դոլար ծախսով, գնելով 3 միավոր կապիտալ և 3 միավոր աշխատանք: Փաստորեն
TC=$6 իզոկոստը ընդհանուր ծախսերի այն նվազագույն մակարդակն է, որը
հնարավորություն է տալիս արտադրել բարիքի պահանջվող քանակությունը: Այս դեպքը
լավագույնն է կամ միակը հետևյալ պատճառներով.

Քանի որ իզոկոստի անկյան թեքությունը (մեծությունը) ցույց է տալիս


արտադրության գործոնների գների հարաբերակցությունը ծախսերի տրված մակարդակի
դեպքում, իսկ իզոքվանտի անկյան թեքությունը (մեծությունը) ցույց է տալիս
արտադրության գործոնների սահմանային արդյունքները, ապա նվազագույն ծախսը
կստացվի այն դեպքում, երբ կհամընկնեն իզոկոստի և իզոքվանտի անկյան
մեծությունները, այսինքն` երկու կորերի շփման կետն էլ կլինի օպտիմալ ընտրության
դեպքը (տես` գծապատկեր 4.6): Մաթեմատիկորեն այս պայմանը կարելի է ներկայացնել
K MPl P
հետևյալ հավասարումների տեսքով` MRTS LK     L :
L MPK PK

12

You might also like