You are on page 1of 2

ԻՆՉՊԵ ՞Ս ԳՐԵԼ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԳՈՒՄԱՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԲՅՈՒՋԵ

Դրամաշնորհի գումարին համապատասխանող բյուջե գրելը պահանջում է մանրակրկիտ


պլանավորում, ճշգրտություն և թափանցիկություն: Այս խորհուրդները կօգնեն ձեզ կազմել
դրամաշնորհիի գումարին համապատասխանող բյուջե։

1. Հասկացեք դրամաշնորհի պահանջները

Մինչ բյուջեն ստեղծելը, մանրակրկիտ կարդացեք և ուսումնասիրեք


դրամաշնորհը տրամադրող կազմակերպության կողմից ներկայացված
ուղեցույցը։ Ուշադրություն դարձրեք բյուջետավորման հետ կապված
ցանկացած հրահանգի կամ սահմանափակումների։
Պետք է հաշվի առնել, որ բյուջեի բոլոր հոդվածներն ունեն իրենց
հստակ չափաբաժինները տոկոսային արտահայտությամբ։
Ապրանքների կամ ծառայությունների ցանկերը հստակեցնելիս ստուգեք
դրանց համապատասխանությունը ծրագրի չափորոշիչներին։

2. Սահմանեք բիզնես գաղափար

Եթե Ձեր տեսլականը ճիշտ եք ձևավորել ,ապա նշված հարցերի


պատասխաններն ինքնաբերաբար արտացոլվելու են Ձեր ծրագրում:
Մեկնաբանությունների դաշտւմ Պետք է հստակ նկարագրեք
տվյալ տողը ՝ տալով մանրամասն նկարագիր:
Պետք է նշել, որ առնվազն ճիշտ չէ արհեստականորեն Ձեր ծրագիրը
համապատասխանեցնեք դրամաշնորհային բյուջեին: Առաջնորդվեք այն
սկզբունքով, որ, բյուջեն լինի Ձեր ծրագրի ֆինանսական արտացոլանքը,
այդ դեպքում ֆինանսավորման հավանականությունն ավելի մեծ կլինի :

3. Ամբողջ ծրագիրը պետք է արտացոլված լինի բյուջեում

Որպեսզի ամբողջ ծրագիրը արտացոլված լինի բյուջեում, անհրաժեշտ է


• մշակել հստակ գործողությունների ծրագիր։
• պարզել յուրաքանչյուր գործողության համար նախատեսվող ծախսերը։
• բոլոր ծախսերի ցանկը որոշելուց հետո դասակարգել դրանք ըստ
ոլորտների, ինչպես օրինակ՝ Կապիտալ ծախսեր (մեքենաներ և
սարքավորումներ,տրանսպորտային միջոցներ,սրտադրական և տնտեսական
գույք և այլն) , հումք, նյութեր, Աշխատանքի վարձատրությանն ուղղված ծախսեր,
Ծառայությունների գնում, Մարքեթինգ և առաջմղում, Գործառնական ծախսեր։
• հստակեցնել դրանց նվազագույն անհրաժեշտ քանակները,
• նշել չափման միավորները,
• մի քանի աղբյուրներից ճշտել դրանց գները:

Ոչ մի դեպքում չի թույլատրվում առաջնորդվել ենթադրություններով։


4. Թույլատրելի շեղում բյուջեից

Հիմնական դեպքերում բյուջեից շեղման թույլատրելի 10% բաժինը չի ենթադրում


սկզբունքային փոփոխություններ ծրագրում, այն հիմնական դեպքերում թողնված
է շուկայում գների փոփոխությունների, այդ թվում ՝ արտարժույթի կուրսով
պայմանավորված գների փոփոխությունների հետ կապված չնախատեսված
դեպքերի համար:

5. Հիմնավորեք յուրաքանչյուր ծախս

Ծախսերի յուրաքանչյուր կատեգորիայի համար տրամադրեք հակիրճ


բացատրություն, թե ինչու է ծախսն անհրաժեշտ ծրագրի հաջողության համար:
Սա կօգնի դրամաշնորհը դիտարկողներին հասկանալ ձեր բյուջեի հիմքում ընկած
հիմնավորումները: Կարևոր է, որպեսզի բյուջեում անվանումից և նվազագույն
պարամետրերից, քանակական, չափման միավորից, միավորի գնից և ընդհանուր
արժեքից բացի նշվի մասնաբաժինը բյուջեում ՝ տոկոսային արտահայտությամբ,
ինչպես նաև մանրամասն նկարագիր գնվող ապրանքի/ծառայության վերաբերյալ,
ինչ եք ցանկանում անել և ինչ օգուտներ կան դրանց ձեռքբերումից, որտեղ եք
հիմա, ինչ եք անում և ինչ արժեք կավելացնի ձեր կազմակերպությանը ձեռք բերվող
ապրանքը կամ ծառայությունը:

6. Օգտագործեք դրամաշնորհային հայտի ձևանմուշը

Դրամաշնորհային հայտի ձևանմուշի օգտագործումը կապահովի, որ դուք ներառեք


բոլոր անհրաժեշտ դաշտերը և մանրամասները, ճիշտ ձևավորեք ձեր բյուջեն:
Համոզվեք, որ ձեր բյուջեն համապատասխանում է ձեր ծրագրի նպատակներին և
խնդիրներին, ինչպես նշված է ձեր դրամաշնորհային հայտում:

7. Վերջնականացրեք և հաստատեք

Ուշադիր վերանայեք բյուջեն՝ համոզվելու համար, որ բոլոր թվերը և բանաձևերը


ճշգրիտ են, և որ դուք հաշվել եք բոլոր անհրաժեշտ ծախսերը: Ստուգեք, արդյոք
բյուջեն համապատասխանում է դրամաշնորհի գումարին: Նախքան վերջնական
տեսքի բերելը, ցույց տվեք բյուջեն և խորհուրդներ հարցրեք գործընկերներից կամ
ֆինանսական փորձագետներից: Ամփոփեք բոլոր առաջարկները, վերջնական
տեսքի բերեք և դիմումի ու այլ անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին
ներկայացրեք դրամաշնորհի համար մինչ վերջնաժամկետը։

You might also like