You are on page 1of 5

ԲՅՈՒՋԵ ԿԱԶՄԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Հիմնական սկզբունքները

Համապատասխանություն ներկայացվող նախագծին

Բյուջեն հանդիսանում է Ձեր ծրագրի նախագծի հիմնական տարրը: Այն արտացոլում


է ներկայացվող նախագծի արժեքը՝գումարային արտահայտությամբ: Գրագետ
կազմված բյուջեն հանդիսանում է նախագծի հաջող իրականացման կարևորագույն
բաղադրիչներից մեկը։ Բյուջեն ցույց է տալիս, թե ինչպես է դրամաշնորհառուն
ղեկավարելու նախագիծը և ինչի վրա է ծախսվելու տվյալ ժամանակահատվածում
դրամաշնորհի գումարը: Բյուջեի մանրամասները սովորաբար ցույց են տալիս, թե
արդյոք առաջարկվող նախագիծը մանրակրկիտ պլանավորված է, ինչքանով է
իրատեսական դրա իրագործելիությունը:

Պահպանեք ձեր բյուջեի թափանցիկությունը և ապահովեք, որ այն հեշտությամբ


հասկանալի լինի այն ուսումնասիրող և դրանից օգտվող կողմերի համար:

Մանրամասն պլանավորում

Ներկայացրեք և համապատասխան հատվածում հիմնավորեք ձեր նախագծով


նախատեսված գործունեության բոլոր կողմերը արտացոլող ծախսերը.

• կապիտալ (հիմնական միջոցների ձեռքբերմանն ուղղված) ծախսերը (մեքենաներ և


սարքավորումներ, տրանսպորտային միջոցներ,սրտադրական և տնտեսական գույք
և այլն),

• հումքին և նյութերին ուղղված ծախսերը,

• անձնակազմի վարձատրությանն ուղղված,

• մարքեթինգային և համացանցի հարթակներում առաջխաղացման,

• ծառայությունների գնման և գործառնական ծախսերը:

Բյուջեի տողերի հիմնավորում դաշտում անպայման ներկայացրեք յուրաքանչյուր


ծախսի մանրամասն հիմնավորումը, ինչպես նաև այն, թե ինչպես է այդ ծախսը
նպաստում նախագծի նպատակների իրագործմանը և խնդիրների լուծմանը։ Պետք
է հաշվի առնել, որ բյուջեի բոլոր հոդվածներն ունեն իրենց հստակ չափաբաժինները
տոկոսային արտահայտությամբ։
Իրատեսական գնահատումներ

Ձեր բյուջեն կազմեք ծախսերի ճշգրիտ գնահատումների և շուկայական արժեքների


հիման վրա: Հաճախ կրկնվող սխալ է ոչ ճշգրիտ, ենթադրյալ ծախսերով բյուջե
կազմելը։ Իրականում ճշգրիտ կազմված բյուջեն չպետք է մեծ շեղումներ ունենա։
Հիմնական դեպքերում բյուջեից շեղման թույլատրելի 10% բաժինը չի ենթադրում
սկզբունքային փոփոխություններ ծրագրում, այն հիմնական դեպքերում թողնված
է շուկայում գների փոփոխությունների, այդ թվում ՝ արտարժույթի փոխարժեքային
տատանումներով պայմանավորված գների փոփոխությունների հետ կապված
չնախատեսված դեպքերի համար:

Ինչպես նաև նախապես պետք է հաշվի առնել, որ՝

• բյուջեի տողերի շեղում թույլատրելի է միայն այն դեպքում,երբ նախապես գրավոր


տարբերակով տեղեկացվել է տվյալ ծրագրի դրամաշնորհի կառավարիչը և
հաստատել այդ շեղման թույտվությունը, արդյունքում անհրաժեշտության դեպքում
կողմերի միջև կարող է ստորագրվել համապատասխան համաձայնագիր բյուջեի
փոփոխության վերաբերյալ,

• բյուջեի հաստատումից հետո բյուջեի տողերից շեղում թույլատրվում է 10-20% չափով՝


ելնելով տվյալ ծրագրի բնույթից,

• բյուջեի տողի փոփոխություն կամ շեղում է համարվում բյուջեի յուրաքանչյուր


առանձին տողի դիմաց նշված գումարից խնայողությունը և/կամ գերածախսը,

• բյուջեի տողի փոփոխություն կամ շեղում է համարվում բյուջեի տողերի միջև


գումարի տեղափոխությունը:

• Բյուջեն հանդիսանում է դրամաշնորհի պայմանագրի հավելված և այնտեղ չի


թույլատրվում նոր տող ավելացնել:

Հիմնավորեք յուրաքանչյուր ծախս

Ծախսերի յուրաքանչյուր կատեգորիայի համար տրամադրեք հակիրճ բացատրություն,


թե ինչու է ծախսն անհրաժեշտ ծրագրի հաջողության համար: Սա կօգնի դրամաշնորհը
դիտարկողներին հասկանալ ձեր բյուջեի հիմքում ընկած հիմնավորումները: Կարևոր
է, որպեսզի բյուջեում անվանումից և նվազագույն պարամետրերից, քանակական,
չափման միավորից, միավորի գնից և ընդհանուր արժեքից բացի նշվի մասնաբաժինը
բյուջեում ՝ տոկոսային արտահայտությամբ, ինչպես նաև մանրամասն նկարագիր գնվող
ապրանքի/ծառայության վերաբերյալ, ինչ եք ցանկանում անել և ինչ օգուտներ կան
դրանց ձեռքբերումից, որտեղ եք հիմա, ինչ եք անում և ինչ արժեք կավելացնի ձեր
կազմակերպությանը ձեռք բերվող ապրանքը կամ ծառայությունը:
Բոլոր տեսակի ծախսերի ներառում բյուջեի մեջ

Հաճախ բյուջեն կազմվում է կենտրոնանալով միայն ծրագրի ծախսերի վրա՝


առանց վարչական ծախսերի հաշվառման, սա կարող է հանգեցնել ֆինանսական
հաշվարկների անճշտությունների և հարկային և այլ օրենքներից շեղումների
առաջացման:Հետագայում խնդիրներից խուսափելու համար, ցանկալի է բյուջեում
ընդգրկված լինեն ընդհանուր բնույթի վարչական ծախսեր, մասանավորապես,
շուկայական գներին համապատասխան իրավական,ֆինանսական, հաշվապահական
ծառայություններ:Կախված Ձեր գործունեության առանձնահատկություններից
նման ծառայությունների արժեքը պետք է բաշխել՝ ելնելով տվյալ ծրագրում
ներգրավվածության տոկոսից:Եթե ծրագիրը նման ծառայություններ չի նախատեսում
ապա կարելի է դրանք ներառել Ձեր կողմից համաֆինանսավորմամբ:

Այս հարցում ձեզ կօգնի բյուջեի ձևաթղթի օգտագործումը։ Որպեսզի ամբողջ ծրագիրը
արտացոլված լինի բյուջեում, անհրաժեշտ է

• մշակել հստակ գործողությունների ծրագիր։

• պարզել յուրաքանչյուր գործողության համար նախատեսվող ծախսերը։

• բոլոր ծախսերի ցանկը որոշելուց հետո դասակարգել դրանք ըստ տեսակների (տես
մանրամասն պլանավորում բաժնում),

• հստակեցնել դրանց նվազագույն անհրաժեշտ քանակները,

• նշել չափման միավորները,

• մի քանի աղբյուրներից ճշտել դրանց գները:

Կանոնավոր մոնիտորինգ

Շարունակաբար վերահսկեք ձեր բյուջեն՝ պլանավորված ծախսերը իրականացված


ծախսերի հետ համեմատելու և շեղումները ճիշտ ժամանակին կանխատեսելու համար:

Յուրաքանչյոր գնում իրականացնելիս առաջնորդվել քայլերի


հետևյալ հաջորդականությամբ.

• եթե ծրագիրը ազատված է ԱԱՀ-ից մատակարարների հետ կապ հաստատելիս


տեղեկացնել այդ մասին, քանի որ յուրաքանչյուր գործարքի համար պետք
է տրամադրել ԱԱՀ-ից ազատման տեղեկանք,որի ձևանմուշը կտրամադրվի
դրամաշնորհ տրամադրող կազմակերպության կողմից,
• յուրաքանչյուր 200,000 ՀՀ դրամը կամ ծարգրով նախատեսված այլ
սահմանաչափ գերազանցող ծախս կատարելուց առաջ պետք է ունենալ
առնվազն 3 գրավոր գնառաջարկ: Ներկայացված գնառաջարկներից
ընտրությունը կատարվում է հետևյալ ընթացակարգով՝

✓ ընտրությունը հիմնավորող նամակ՝ տվյալ հարցով


պատասխանատու աշխատակցին,

✓ աշխատակցի կողմից հաստատական նամակի ստացում,

✓ այնուհետև ծախսի իրականացում:

Բյուջեի ծախսերի հիմնավորումները

Ծրագրի բյուջեից ցանկացած ծախս պետք է հիմնավորված լինի ՀՀ օրենսդրությամբ


սահմանված կարգով ծախսերը հիմնավորող փաստաթղթերով: Ծախսերը
հիմնավորող փաստաթղթեր են համարվում նյութական և ոչ նյութական ակտիվների,
ինչպես նաև ծառայությունների (աշխատանքների) ձեռքբերման ժամանակ
իրականացված գործարքները հավաստող փաստաթղթեր, մասնավորապես`

ա) հարկային հաշիվը,

բ) հաշիվ-ապրանքագիրը,

գ) կրճատ հաշիվ-ապրանքագիրը.

դ) ապրանքանյութական բեռնագիրը.

ե) պահեստի ելքի անդորրագիրը (ապրանքագիրը).

զ) կատարողական ակտը.

է) աշխատավարձի հաշվարկային կամ հաշվարկավճարային տեղեկագիրը.

ը) քարտային անդորրագիրը.

թ) բ
 անկային ծառայությունների մատուցումը հավաստող անդորրագիրը կամ
քաղվածքը կամ այլ փաստաթուղթ.

ժ) պ
 ետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տրված`
վճարների կատարումը հավաստող փաստաթղթերը.

ժա) հսկիչ-դրամարկղային մեքենայի (ՀԴՄ) կտրոնը.

ժբ) միակողմանի գնման ակտը:


Աշխատավարձերը և դրանց հավասարեցված այլ վճարները պետք է կատարվեն
պայմանագրերի հիման վրա,պետք է պահվեն և ՀՀ բյուջե փոխանցվեն
աշխատանքային և քաղ. իրավական պայմանագրերի շրջանակներում պահվող
հարկերը:

Իրավաբանական անձի և ֆիզ. անձանց միջև կնքված առուվաճառքի պայմանագրերի


մասով ՀՀ Հարկային օրենսգրքի 150 հոդվածի 9-րդ ենթակետին համապատասխան
իրավաբանական անձը պետք է որպես հարկային գործակալ ֆիզ. անձի գույքի
օտարումից ստացված եկամտի 10 %-ի չափով կատարի պահում և վճարի պետ բյուջե:

Բյուջե կազմելու պարզ քայլեր

1. Ուսումնասիրել տվյալ ծրագրի ձևաչափը և առանձնահատկությունները:


Դրամաշնորհի դիմելիս նշել իրատեսական գումար՝ հաշվի առնելով Ձեր ծրագրի
մասշտաբները:

2. Բյուջեում ծախսերը դասակարգել այնպես,որ բյուջեն ուսումնասիրողը և դրանից


օգտվողը բյուջեի տողերի միջև տեսնի անմիջական կապ և բոլոր տողերը բխեն
ծրագրի իրականացման ընթացքից:

3. Օգտագործեք միայն իրատեսական գներ և արժեքներ:Բյուջեում հիմնավորում


դաշտում պետք է դնել համապատասխան գնահարցումների հղումներ:

4. Անպայման ստուգել բոլոր բանաձևերը և համոզվել,որ բյուջեում չկան հաշվարկների


հետ կապված սխալներ:

5. Բյուջեն խմբագրել այն հնարավորինս պարզ և ընթեռնելի դարձնելու


համար,տողերի անվանում դաշտում նշել ապրանքատեսակները,ապա միայն
դրանց ֆիրմային անվանումներն ու մասնագիտական տերմինները:

Օգտակար նյութեր

Վեբինար՝ Ֆինանսական գրագիտություն


Գնառաջարկ ստանալու ձևաթուղթ
Պրեզենտացիա՝ Ֆինանսական գրագիտություն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
«ՖԻՆԱՆՍՆԵՐԸ ՍՏԵՂԾԱՐԱՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ» ԴԱՍԸՆԹԱՑ
Եվրամիության պայմանագրային գործընթաց (PRAG)

You might also like