You are on page 1of 84

Մակրոտնտեսագիտություն

Մակրոտնտեսագիտություն

Բովանդակություն
Մակրոտնտեսագիտություն........................................................................ Error! Bookmark not defined.
Գլուխ 1.Մակրոտնտեսագիտության հիմնական հասկացությունները ............................................. 4
§1.1. Հոսքերը և պաշարները մակրոտնտեսագիտության մեջ վճարային հաշվեկշիռ ................. 4
§1.2. Անվանական և իրական ՀՆԱ: Գնողունակության համարժեքություն .................................. 7
§1.3. Տոկոսադրույքներ: Ներկա արժեքը միանգամյա և բազմանգամյա վճարների դեպքում ... 12
§1.4. Կուտակային արժեքը ................................................................................................................ 16
§1.5. Փոքրագույն քառակուսիների մեթոդը..................................................................................... 17
§1.6. Դետերմինացիայի գործակիցը ................................................................................................. 21
Գլուխ 2.Աշխատանքի շուկա ................................................................................................................ 23
§2.1. Աշխատանքի առաջարկի նորդասական տեսությունը ......................................................... 23
§2.2. Աշխատանքի պահանջարկի նորդասական տեսությունը.................................................... 29
§2.3. Աշխատանքի պահանջարկի քեյնսյան մոտեցումը ............................................................... 31
§2.4. Աշխատանքի առաջարկի քեյնսյան տեսությունը: Հավասարակշռությունը աշխատանքի
շուկայում............................................................................................................................................. 33
2.4.1. Հվասարակշռությունը աշխատանքի շուկայում դասականների դեպքում.................... 33
2.4.2. Հվասարակշռությունը աշխատանքի շուկայում քեյնսյան դեպքում .............................. 34
§2.5. Գոյատևման կորը: Պտղաբերության մակարդակ.................................................................. 36
Գլուխ 3.Ամբողջական առաջարկի և պահանջարկի ներածություն ................................................. 39
§3.1. Ամբողջական առաջարկի դասական տեսությունը ............................................................... 39
§3.2. Ամբողջական առաջարկի քեյնսյան տեսությունը ................................................................. 41
§3.3. Սպասումները և ամբողջական առաջարկը ........................................................................... 43
§3.4. Ամբողջական պահանջարկի մոդելը ....................................................................................... 46
Գլուխ 4.Սպառում .................................................................................................................................. 48
§4.1. Միջժամանակային բյուջետային սահմանափակում ............................................................ 48
§4.2. Սպառման, խնայողությունների և տոկոսադրույքի կապը ................................................... 52
§4.3. Կյանքի ցիկլի և մշտական եկամտի հիպոթեզները ............................................................... 56
§4.4. Կյանքի ցիկլի հիպոթեզը դրական տոկոսադրույքի դեպքում, ժառանգության
տեսությունները.................................................................................................................................. 58
Գլուխ 5.Ներդրումներ ............................................................................................................................ 62
§5.1. Ներդրումների բազային տեսություն ....................................................................................... 62
§5.2. Ներդրումների աքսելերատորը մուտիպլիկատորի մոդելում, կարգավորման ծախսերի
մոտեցում ............................................................................................................................................. 65

Պողոսյան Անի
Մակրոտնտեսագիտություն

§5.3. Ներդրումների կանոնները, երբ տնային տնտեսությունները և ֆիրմաները գործում են


առանձին ............................................................................................................................................. 69
§5.4. Ներդրումների q տեսություն .................................................................................................... 72
Գլուխ 6. Արտաքին և պետական հատվածներ ................................................................................... 74
§6.1. Ընթացիկ հաշիվ և միջազգային առևտուր .............................................................................. 74
§6.2. Երկրի միջժամանակային բյուջետային սահմանափակումը ............................................... 77
§6.3. Կառավարության ծախսերի ժամանակավոր և մշտական ավելացում ............................... 80
§6.4. Ռիկարդյան համարժեքություն ................................................................................................ 82
Գլուխ 7. Փողի էկոնոմիկա .................................................................................................................... 83
§7.1. Փողի պահանջարկի Բամոլ-Թոբինի մոդելը .......................................................................... 83
§7.2. Փողի պահանջարկի բազային տեսություն ............................................................................. 84

Պողոսյան Անի
Մակրոտնտեսագիտություն

Գլուխ 1.Մակրոտնտեսագիտության հիմնական հասկացությունները

§1.1. Հոսքերը և պաշարները մակրոտնտեսագիտության մեջ վճարային հաշվեկշիռ

Հոսքը հանդես է գալիս որպես միավոր ժամանակի նորմա, օրինակ` կառուցված


բազմաբնակարանային շենքերի քանակը Գյումրի քաղաքում 2022թ.-ի ընթացքում:
Պաշարը որոշակի պահի դրությամբ ֆիքսված մեծություն է, օրինակ`
բազմաբնկարանային շենքերի քանակը 2023թ.-ի հունվարի 1-ի դրությամբ Գյումրիում:
Ակնհայտ է, որ պաշարի փոփոխությունը հավասար է հոսքի մեծությանը:
Գոյություն ունեն հոսքերի և պաշարների մաթեմատիկական 4
կախվածություններ, որոնք օգտագործվում են մակրոտնտեսագիտության մեջ:
1. Զուտ ներդրումների հոսքի և կապիտալի պաշարի միջև կապ.
𝐼 = 𝐾+1 − 𝐾 (1)
I - զուտ ներդրումներ
K - կապիտալի պաշար
Զուտ ներդրումները հանդես են գալիս որպես կապիտալի աճ: Եթե
փորձենք նույն արտահայտությամբ ներկայացնել համախառն
ներդրումների միջոցով, ապա հաշվի առնելով, որ համախառն
ներդումները համդես են գալիս որպես զուտ ներդրումների և
ամորտիզացիայի գումար:
𝐽 = Զուտ ներդրումներ + ամորտիզացիա = 𝐼 + 𝛿𝐾 = 𝐾+1 − 𝐾 + 𝛿𝐾
𝐽- համախառն ներդրումներ
δ-ամորտիզացիայի նորմա
Զուտ ներդրումները կարող են լինել բացասական, իսկ համախառն
ներդրումները≥0
2. Խնայողությունների և հարստության միջև կապ
𝑆 = 𝑊+1 − 𝑊 (2)
S - խնայողություն
W - հարստություն
Խնայողությունը հավասար է հարստության պաշարի փոփոխությանը:
Խնայողությունները կարող են լինել բացասակն` dissavings
3. Հաջորդ կախվածությունը վերաբերում է ընթացիկ հաշիվներին.
𝐶𝐴 = 𝑁𝐼𝐼𝑃+1 − 𝑁𝐼𝐼𝑃
CA (current account) – ընթացիկ հաշիվ
NIIP (net international investment position) – երկրի միջազգային
ներդրումային դիրք
NIIP-ը մի աղյուսակ է, որտեղ ներկայացված է տվյալ երկրի չմարված
վարկերի գումարը, այսինքն երկրի զուտ պարտավորությունները դրսի
նկատմամբ: Երկրի միջազգային փոփոխությունը ընթացիկ հաշիվ է:
Ընթացիկ հաշիվը երկրի վճարային հաշվեկշռի մի մասն է>

Պողոսյան Անի
Մակրոտնտեսագիտություն

𝐵𝑂𝑃 = 𝐶𝐴 + 𝐾𝐴 + 𝑂𝑅𝑅 (3)


BOP - վճարային հաշվեկշիռ
CA – ընթացիկ հաշիվ
KA – կպիտալի հաշիվ
ORR - կառավարական արտարժույթի և մոնետար ոսկու պաշտոնական
պահուստներ ԿԲ-ում
Վճարային հաշվեկշիռը երկրի քաղաքացիներրի , կառավարության,
ֆիրմաների և արտասահմանցիների հետ կատարած գործարքներ են:
Վճարային հաշվեկշռի յուրաքանչյուր հոդված, որը առաջացնում է
արտարժույթի առաջարկ, գրանցվում է որպես կրեդիտ, իսկ այն
հոդվածները, որոնք առաջացնում են պահանջարկ`դեբետ:
Օրինակ` արտահանումը գրանցվում է որպես կրեդիտ, իսկ ներմուծումը
որպես դեբետ: Յուրաքանչյուր երկիր ԿԲ-ում ունի պահուստներ: ՀՀ-ն
ոսկին վաճառել է, բայց ունի արտարժույթի պաշտոնական պահուստներ:
ՀՀ-ի պահուստները գտնվում են տարբեր երկրների հուսալի բանկերում`
որպես ավանդ: Ոսկին վաճառել են`մեկնաբանելով, որ այն քիչ
եկամտաբեր է: Հարկ է նշել, որ վաճառել են ցածր գնով:
Այս համատեքստում անդրադառնանք դիվերսիֆիկացիային:
Դիվերսիֆիկաց
Վճարային հաշվեկշռի հոդվածներն են`
1. ապրանքներ /կրեդիտ/
2. ապրանքներ /դեբետ/
3. առևտրի հաշիվ TB=1-2
4. ծառայություններ / կրեդիտ/
5. ծառայություններ /դեբետ/
6. ներդրումներից զուտ եկամուտ
7. լիցենզիոն զուտ վճար
8. անտեսանելի գործարքներ հաշվից 4-5+6+7
9. ապրանքներ և ծառայությունների հաշվեկշիռ 3+8
10. արտասահմանյան աշխատողների զուտ փոխանցումներ
11. միակողմանի մարդասիրական օգնություն
12. միակողմանի գործարքների հաշիվ 10+11
13. ընթացիկ հաշիվ CA=9+12
14. ուղղակի ներդրումներ երկրում
15. ուղղակի ներդրումներ արտասահմանում
16. պորտֆելային ներրդումներ երկրում
17. պորտֆելային ներրդումներ արտասահմանում
18. երկարաժամկետ ներդրումների շարժի հաշիվ 14-15+16-17
19. կարճաժամկետ ներդրումներ երկրում
20. կարճաժամկետ ներդրումներ արտասահմանում

Պողոսյան Անի
Մակրոտնտեսագիտություն

21. կարճաժամկետ ներդրումների շարժի հաշիվ 19-20


22. կապիտալի հաշիվ 18+21=KA
23. սխալներ, շեղումներ
24. կառավարական արտարժույթի և մոնետար ոսկու պահուստներ
25. վճարային հաշվեկշիռ` BOP=CA+KA+ORR
Վճարային հաշվեկշիռը տարվա վերջին հավասար է 0: Եթե երկիրը վարում
է փոխանակային կուրսի ճկուն քաղաքականություն, այսինքն ԿԲ-ն չի
միջամտում փոխանակային կուրսի տատանումներին, այսինքն չի գնում և
վաճառում արտարժույթ, կամ գնված արտարժույթի և վաճառված
արտարժույթի չափերը իրար հավասար են տարվա ընթացքում, ապա ORR=0:
Ընթացիկ հաշիվը կապիտալի հաշվի հայելային արտացոլումն է, այսինքն`
CA=-KA
Եթե երկիրն ունի ընթացիկ հաշվի դեֆիցիտ, ապա անպայմանորեն պետք է
կապիտալի հաշիվ դրական լինի, որպեսզի ծածկի դեֆիցիտը:
ՀՀ-ն անկախության բոլոր տարիներին ունեցել է ընթացիկ հաշվի դեֆիցիտ,
որը ծածկել է հիմնականում կապիտալի հաշվի դրական հաշվեկշռով: Այսինքն`
կապիտալի հաշվի դրական հաշվեկշիռը ենթադրում է նաև ֆինանսական
միջոցների ներհոսք պարքի հաշվին, հետևաբար վճարային հաշվեկշռի
ընդհանուր վարման հաշվեկշռվածությունը ապահովվել է դրսից ներգրևավված
արտաքին պարտքի հաշվին:
4. Հոսքեր պաշարներ հաջորդ կախվածությունը դա բյուջետային դեֆիցիտի
կառավարության և կառավարության պարտքի պաշարի միջև փոփոխությունն է:
𝑔
𝐷𝑒𝑓 = 𝐷+1 − 𝐷 𝑔 (3)
𝑔
𝐷+1 – կառավարության պարտքն է ժամանակահատվածի վերջում
𝐷 𝑔 – կառավարության պարտքն է ժամանակահատվածի սկզբում

Պողոսյան Անի
Մակրոտնտեսագիտություն

§1.2. Անվանական և իրական ՀՆԱ: Գնողունակության համարժեքություն

ՀՆԱ-ն որոշակի տնտեսական տարածքում արտադրված վերջնական


ապրանքների ու ծառայությունների հանրագումարն է որոշակի ժամանակահատվածի
ընթացքում:
ԱՀՀ-ի հիմնական ցուցանիշը ՀՆԱ-ն է`
 Համախառն նշանակում է, որ ՀՆԱ-ում հաշվի է առնվում հիմնական
կապիտալի սպառումը ամորտիզացիան:
 Ներքին նշանակում է, որ արտադրական գորունեություն կազմակերպվում է
տվյալ տարածքի ներսում:
 Արդյունքը նույնականացվում է արտադրանքի հետ:
ՀՆԱ-ն ծախսային եղանակով հաշվարկվում է հետևյալ կերպ`
ՀՆԱանվ = 𝑃𝐶 𝐶 + 𝑃𝐼 𝐼 𝑔 + 𝑃𝐺 𝐺 + 𝑃𝐸𝑋 𝐸𝑋 − 𝑃𝐼𝑚 𝐼𝑚
Այստեղ P-ով բազմապատկելու պատճառն այն է, որ ներկայացված է անվանական
արտահայտությամբ ՀՆԱ-ն, որպեսզի տարբերենք իրական ՀՆԱ-ից:
Անվանական սպառումը ներկայացված է 𝑃𝐶 𝐶 տեսքով`
𝑛

𝑃𝐶 𝐶 = 𝑃1 𝐶1 + 𝑃2 𝐶2 + ⋯ + 𝑃𝑛 𝐶𝑛 = ∑ 𝑃𝑖 𝐶𝑖
𝑖=1
𝑃𝑖 - i-րդ ապրանքի գինն է
𝐶𝑖 - i-րդ ապրանքի սպառման քանակն է:
Մեզ անհրաժեշտ է անվանական սպառումից անցում կատարել իրական սպառում,
դրա համար մենք ՍԳԻ դեֆլյատորը:
ՀՀ-ում ՍԳԻ-ն հաշվարկվում է Պասշեի, իսկ ԱՄՆ-ում Ֆիշերի ինդեքսով:
∑𝑛 𝑃 𝐶
𝐿𝑃 = ∑𝑛𝑖=1 𝑃 𝑖𝑡 𝐶𝑖0 Լայսպերեսի ինդեքս
𝑖=1 𝑖0 𝑖0
∑𝑛
𝑖=1 𝑃𝑖𝑡 𝐶𝑖𝑡
𝑃𝑃 = ∑𝑛
Պասշեի ինդեքս
𝑖=1 𝑃𝑖0𝐶𝑖𝑡

𝐹𝑃 = √𝐿𝑃 𝑃𝑃 Ֆիշերի ինդեքս


Կարող ենք կիրառել ցանկացած ինդեքս` ենթադրելով, որ t ժամանակահատվածի
ՍԳԻ-ն հետևյալ կերպ է ներկայացված`
𝑃1𝑡 𝑃2𝑡 𝑃𝑛𝑡
𝑃𝑐𝑡 = 𝑊1 + 𝑊2 + ⋯ + 𝑊 (1)
𝑃10 𝑃20 𝑃𝑛0 𝑛
(1) բանաձևը ՍԳԻ-ի ամենալավ բանաձևն է.
𝑃𝑖𝑡 -ն հանդես է գալիս, որրպես i-րդ բարիքի գին, t-րդ ժամանակահատվածում,
𝑃𝑖0 -ն i-րդ բարիքի գինն է բազիսային ժամանակահատվածում, հետևաբար եթե
բաժանենք իրար վրա, կստանանք թե գնաճն ինչքան է եղել:
 Օրինակ` հացը անցյալ տարի 100դր է եղել, այս տարի` 200: 200/100
ստանում ենք, որ 2 անգամ թանկացել է: Տարբեր բարիքներ տարբեր
ազդեցություն ունեն մարդկանց բարեկեցության վրա, սա նույնպես պետք է
հաշվի առնել, օրինակ` հացի տեսկարար կշիռը ընդհանուր սպառման մեջ

Պողոսյան Անի
Մակրոտնտեսագիտություն

մեծ է, իսկ որևէ այլ ապրանքի գին, օրինակ` տետրի գինը եթե բարձրանա,
ապա մարդիկ տետրից կհրաժարվեն, այսինքն`նույն ազդեցությունը չեն
ունենա այս երկուսը, հետևաբար այս գների աճը բազմապատկում ենք
համապատասխան կշռով:
𝑊𝑖 -ն ցույց է տալիս` i -րդ բարիքը ինչ կշիռ ունի ընդհանուր սպառողական
զամբյուղում: 11
𝑃10 𝐶10
𝑊1 = 𝑛
∑𝑖=1 𝑃𝑖0 𝐶𝑖0
W1 + W2 +. . . +Wn = 1
Եթե W1 , W2 , Wn վերցված է բազային ժամանակահատվածի կշիռը, ապա մենք գործ
ունենք Լայսպերեսի ինդեքսի հետ, եթե վերցված է ընթացիկ ժամանակահատվածի
կշիռը սպառողական զամբյուղում, ապա գործ ունենք Պասշեի ինդեքսի հետ, օրինակ
𝑃 𝐶
𝑊1 = ∑𝑛 10𝑃 10𝐶 , 1-ին բարիքը գումարային արտահայտությամբ, ինչ կշիռ ունի:
𝑖=1 𝑖0 𝑖0

Երբեմն պարզապես հարաբերում են իրար` կշիռը գտնելու համար, բայց դա սխալ


է:
C-ն հացի քանակն է կգ-ով, իսկ

Շղթայական գների ինդեքս: Մենք այստեղ կարիք չունենք հաշվելու որևէ


բազիսային ժամանակահատված, մենք պարզապես վերցնում ենք հաշվետու տարի:
Եթե մենք անընդհատ փոխենք բազիսային տարին, սա նշանակում է, եթե օրինակ
իրական ՀՆԱ-ն
 Օրինաք դիտարկենք, թե իրական ՀՆԱ-ն ինչպես է փոխվել կախված
իրական արտահանումից: Եթե ամեն անգամ փոխենք բազիսային տարին,
պետք է ոչ միայն վերահաշվարկ կատարենք նախորդ տարվա համար17
Ենթադրենք 2020-ը մեր հաշվետու տարին է: 2021թ.-ը հաշվարկում ենք 2020թ.ի
նկատմամբ:
∑𝑛𝑖=1 𝑃𝑖21 𝐶𝑖20
𝐿21/20 =
∑𝑛𝑖=1 𝑃𝑖20 𝐶𝑖20
Հաշվենք 2020-ը 2021-ի նկատմամբ.
∑𝑛𝑖=1 𝑃𝑖22 𝐶𝑖21
𝐿22/21 =
∑𝑛𝑖=1 𝑃𝑖21 𝐶𝑖21
Եթե պետք լինի 2022-ը 2020-ի նկատմամբ հաշվարկել, մենք կշղթայենք այս
երկուսը (chained layspeyres)`
𝐶𝐿22/20 = 𝐿22/21 𝐿21/20
Դիտարկենք առավելություններն ու թերությունները:
Սրա առավելությունն այն է, որ մենք անընդհատ կշիռները փոխում ենք, այսինքն
եթե հաշվարկենք 2022-ը 2020-ի նկատմամբ, ապա պետք է գրենք, որ օգտագործելու ենք
2020թ. կշիռները, բայց երկար ժամանակային ինտերվալի դեպքում կշիռները տարբեր
պատճառներով կարող են փոխվել, և սա հնարավորություն է տալիս ճկուն նայել, թե
զամբյուղի մեջ ինչքան բարիքներ են փոխվում: Բայց սրանով բացառվում է

Պողոսյան Անի
Մակրոտնտեսագիտություն

ադատիվությունը: Ադատիվություն նշանակում է գումարելիության հնարավորություն:


Որովհետև եթե մենք հաջորդը հաշվում ենք նախորդի վրա իրական
արտահայտությամբ, այլևս սպառումները չենք կարող գումարել: Այլ կերպ`եթե բազային
տարին վերցրել ենք 2010թ.-ը, 2020թ. ՀՆԱ 2010-ի գներով ենք հաշվել, 21-ինը` 2010-ի, 18,
19, 17-ինը 2010-ի գներով, այս դեպքում ՀՆԱ-ները կարող ենք գումարել, բայց
շղթայական ինդեքսների դեպքում չենք կարող գումարել:
Այսինքն ճկունությունը ավելանում է, ադատիվությունը` վերանում:
Ներկայացնենք, թե ինչպես անցնենք իրական սպառմանը: Մենք արդեն տեսանք,
որ ապառողական ինդեքսները արդեն հաշվարկվել են, հետևաբար այն բաղադրիչը, որն
օգտագործել ենք անվանական ՀՆԱ-ի մեջ, կարող ենք կիրառել անվանական
սպառմանն անցնելու համար:
𝑃𝑐𝑡 𝐶𝑡 անվանական սպառում
Իրական սպառում = = 𝐶𝑡 =
𝑃𝑐𝑡 𝑃𝑐𝑡 (ՍԳԻ)
𝑃𝑐𝑡 -ն չենք կրճատում, քանի որ սա ուղղակի գրելաձև է, 𝑃𝑐𝑡 -ն 𝐶𝑡 -ից չենք կարող
անջատել: Օրինակ` եթե հարցնենք` որքան հաց է գնվել, կստանանք xմլն դրամ:
Այսինքն ավտոմատ ստանում ենք միայն անվանական սպառումը, իրականը չենք
ստանում: Այսինքն սրանք միայն պայմանականորեն են բազմապատկված: Միայն
գների ինդեքսի վրա բաժելիս ենք ստանում իրական սպառումը: Իրական սպառումը
ստանում ենք անվանական սպառումից:
Նույն կերպ կարող ենք հաշվել ներդրումային բարիքների ինդեքս դեֆլյատորը: Սա
թույլ է տալիս հաշվել իրական ներդրումները:
𝑃𝐼 𝐼 𝑔
Իրական համախառն ներդրումներ =
𝑃𝐼
Այս դեպքում մենք անվանական ներդրումները բաժանում ենք ներդրումային
բարիքների գների ինդեքսին: Այստեղ հարց ք առաջանում, թե ինչու ՍԳԻ-ին չենք
բաժանում: Բանն այն է, որ ներդրումային բարիքները տարբեր են սպառողական
բարիքներից: Սպառողական բարիիքների մեջ չի մտնում տրակտորը կամ կռունկը:
Ներդրումային բարիքների գներն այլ կերպ են փոխվում, սպառողականինը` այլ:
Նույն կերպ կառավարության ծախսերի համար մենք կիրառում ենք
կառավարության ծախսերի ինդեքս դեֆլյատորը: Կառավարության ծախսերը ևս այլ
կերպ են փոխվում: Կառավարության ծախսերի գների ինդեքսը ևս տարբեր է:
Ներմուծման համար կիրառվում է ներմուծման ինդեքս դեֆլյատորը 𝑃𝐼𝑀 , արտահանման
համար` արտահանման ինդեքս դեֆլյատորը` 𝑃𝐸𝑋 :
Ամեն գումարելու համար իր ինդեքս դեֆլյատորն ենք կիրառում, որպեսզի
ստանանք իրական արտահայտությամբ կառավարության գնումները և իր
արտահայտությամբ IM և Ex, քանի որ չհաշվարկելու դեեպքում խնդիրներ կառաջանան:
Օրինակ` ՀՀ-ն ինչ արտահանում էր հաջորդ տարի ավելի քիչ էր արտահանում: ՍԳԻ
կիրառելու դեպքում քանակային աճ էր եղել, բայց իրական կյանքում նվազել էր:
Պարզվեց, որ արտահանվող բարիքների գները լրիվ ուրիշ են, օրինակ` ՍԳԻ մեջ պղնձի
խտանյութի նման ապրանք չկա, բայց արտահանման մեջ մեծ կշիռ ունի պղնձի

Պողոսյան Անի
Մակրոտնտեսագիտություն

խթանյութի արտահանումը: Հետևաբար դա առանձին ապրանքատեսակ է: 2-րդ


արտահանվող բարիքների համար շատ երկրներ կիրառում են սուբսիդիաներ, այսինքն`
խրախուսում են արտահանումը:
Բոլոր գնային ինդեքսները իրարից տարբերվում են:
Փաստորեն իրական ՀՆԱ-ն հավասար է`
Իրական ՀՆԱ = 𝐶𝑡 + 𝐼𝑡𝑔 + 𝐺𝑡 + 𝐸𝑥𝑡 − 𝐼𝑚𝑡
ՀՆԱ ինդեքս դեֆլյատորը հավասար է`
Անվ. ՀՆԱ
𝑃=
Իր. ՀՆԱ
Ունենք նաև PPP-ով կարգավորված ՀՆԱ: Սա միջերկրային համադրությունների
համար է: PPP նշանակում է purchasing power parity` գնողունակության
համարժեքություն: Սրա հիմքում ընկած է 100 դոլարի կողմից գնվող ապրանքների ու
ծառայույթունների քանակը` համեմատած նույն 100 $ ապրանքների և
ծառայությունների զամբյուղի հետ ԱՄՆ-ում (օրինակ`100 $ -ով ՀՀ-ում կարելի է գնել
ավելի շատ ապրանք, քան ԱՄՆ-ում, իսկ Չինաստանում` ավելի շատ, քան ՀՀ-ում).
𝐸𝑃 𝑥
𝑃𝑃𝑃 =
𝑃
E - անվանական փոխանակային կուրսն է եվրոպական կուրսով (եվրոպական
տեսքը ազգային արժույթի քանակն է 1 միավորի դիմաց` 1$=400դր.: Հակառակը
անգլիական փոխանակային կուրսն է 1դր=0,02$);
𝑃 𝑥 - դրսի գինը` արտարժույթով արտահայտված;
𝑃- ներսի գինը` դրամով (ազգային արժույթով) արտահայտված:
 Օրինակ` Ֆրին ԱՄՆ-ում արժե 3$, իսկ ՀՀ-ում` 300դր.: Տեսնենք` ինչպես
կփովի PPP-ով արտահայտված`
395 ∗ 3
𝑃𝑃𝑃 = = 3,95
300
Եթե այս կերպ հաշվենք ապրանքների և ծառայությունների զաբյուղը, այդ դեպքում
կստանանք մի որևէ գործակից PPP: Օրինակ` ՀՀ-ի համար ենթադրենք` ստացել ենք 2,7:
2021թ.-ին արտադրվել է 7տրլն դր. ՀՆԱ, անցած տարվա կուրսով սա կազմում է 14մլրդ$:
Այսինքն որպեսզի համեմատենք այլ երկրի ՀՆԱ-ի հետ, 14մլրդ $-ը կբաժանենք 295000
բնակչության վրա, կստանանք 1շնչի հաշվով բաժին ընկնող ՀՆԱ-ն` 4745$: ԱՄՆ-ում 1
շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կազմում է շուրջ 51000$: Մենք չենք համեմատում 51000$-ը
4745$-ի հետ: Մենք համեմատում ենք PPP-ով կարգավորվածի հետ` 4745$*2,7=12811$:
Արդյո՞ք միշտ իմաստ ունի PPP-ով կարգավորված ՀՆԱ-ն օգտագործել:
2021թ.-ին ԱՄՆ արտադրել է 21,4 տրլն $ ՀՆԱ, իսկ Չինաստանը արտադրել է 12,8
տրլն $ ՀՆԱ: Սա PPP-ով կարգավորված չէ: PPP-ով կարգավորվելու դեպքում
Չինաստանը արտադրել է 21,6 տրլն $, որը ԱՄՆ-ի ՀՆԱ-ից ավելի է: Արդյո՞ք սա
նշանակում է, որ Չինաստանի տնտեսությունը ավելի հզոր է: Այստեղ որոշակի վիճելի
հարցեր կան. երբ հարցն արդեն վերաբերում է միջազգային գնումներին, ապրանքները
գնվում են ընթացիկ դոլարներով: Օրինակ Boeing ինքնաթիռն արժե 100մլն $, սա PPP-ով
չի կարգավորվում: Երբ նայում ենք այդիպիսի միջազգային գնումներին /զենք,

Պողոսյան Անի
Մակրոտնտեսագիտություն

տեխնիկա/ դրանք պետք է ընթացիկ $-ով վճարենք, ոչ թե PPP adjusted: Երբ մենք
համադրում ենք բնակչության կենսամակարդակի հետ կապված հարցերում, PPP-ն
իմաստ ունի, հետևաբար մենք ասում ենք, որ ԱՄՆ-ն ունի համար 1 էկոնոմիկան,
չնայած PPP-ով կարգավորված Չինաստանի ՀՆԱ-ն շատ կգերազանցի ԱՄՆ-ին:

Պողոսյան Անի
Մակրոտնտեսագիտություն

§1.3. Տոկոսադրույքներ: Ներկա արժեքը միանգամյա և բազմանգամյա վճարների


դեպքում

Տոկոսադրույքը նորմատիվ է, որը ցույց է տալիս, թե ինչ հարաբերությամբ այսօրվա


փողը կարելի է փոխանակել վաղվա/ հաջորդ ժամանակահատվածի փողի հետ:
Անվանական տոկոսադրույքը ցույց է տալիս այսօրվա 1 դրամի դիմաց հաջորդ
ժամանակահատվածում սատացված լրացուցիչ փողը:
Իրական տոկոսադրույքը ցույց է տալիս այսօրվա 1 դրամի դիմաց հաջորդ
ժամանակահատածում գնված լրացուցիչ ապրանքներն ու ծառայությունները:
𝑃2 − 𝑃1 𝑃2
𝜋= × 100% = ( − 1) × 100%
𝑃1 𝑃1
𝑃2
1+𝜋=
𝑃1
(1 + 𝑖 )𝑀 𝑀
÷ =1+𝑟
𝑃2 𝑃1
(1 + 𝑖 )𝑃1
=1+𝑟
𝑃2
1+𝑖
=1+𝑟
1+𝜋
1 + 𝑖 = (1 + 𝜋)(1 + 𝑟)
1 + 𝑖 = 1 + 𝜋 + 𝑟 + 𝜋𝑟
𝑖 = 𝜋 + 𝑟 + 𝜋𝑟 𝜋𝑟 → 0
𝑖 =𝜋+𝑟
𝑟 =𝑖−𝜋
Տեսնենք, թե T տարի հետո ստացած գումարի ներկա արժեքը ինչքան կլինի`
𝑑
𝑃𝑉 =
(1 + 𝑖 )𝑇
T տարի հետո միանգամյա վճարի դեպքում d գումարի ներկա արժեքը, եթե
տոկոսների հաշվեգրումը տեղի է ունենում տարին 1 անգամ:
1
Այս գործընթացը կոչվում է դիսկոնտավորում, իսկ (1+𝑖)𝑇
-ն կոչվում է բարդ
դիսկոնտավորման դրույք: Կաորղ ենք ներկայացնել պարզ տոկոսների հաշվեգրումը:
Պարզ տոկոսի դեպքում պարքի աճած գումարը հաշվարկվում է հետևյալ կերպ.
S=P(1+in)` սա պարզ տոկոսադրույքն է p` մայր գումար, S` աճած պարտքի գումար, n`
տարիների քանակ, i` անվանական տոկոսադրույք: Պարզ տոկոսի դեպքում
տոկոսագումարը հաշվարկվում է մայր գումարի նկատմամբ, բարդ տոկոսի
𝑆
դեպքում`տոկոսը տոկոսի նկատմամբ ևս` 𝑃 = 1+𝑖𝑛 : Դիսկոնտավորման դրույքը պարզ
1
տոկոսի դեպքում հավասար է 1+𝑖𝑛:
Այժ ենթադրենք տոկոսը տրված է տարեկան, բայց բարդ տոկոսների հաշվեգրումը
տեղի է ունենում m անգամ:
 Ենթադրենք ունենք 1000դր.: Դնենք բանկում 10%-ով և տարվա վերջին
կստանանք 1100դր., եթե հաշվեգրումը տեղի է ունենում 1 անգամ: Եթե
Պողոսյան Անի
Մակրոտնտեսագիտություն

հաշվեգրումը տեղի է ունենում 2 անգամ, առաջին կես տարին կստանանք


1050դր., իսկ հաջորդ կես տարում կստանանք 1050-ի 10%-ը:
Եթե վճարումները տեղի են ունենում m անգամ և տրված է տարեկան
տոկոսադրոյքը, մեր բանաձևը կունենա հետևյալ տեսքը`

𝑑
𝑃𝑉 =
𝑖 𝑚𝑇
(1 + 𝑚)
Ենթադրենք` 𝑚 → ∞, հաշվենք սահմանը`
𝑖 𝑚𝑇
lim (1 + )
𝑚→∞ 𝑚
Աստիճանը բազմապատկենք և բաժաանենք i-ի`
𝑇𝑚
𝑖 𝑖 𝑖
lim (1 + )
𝑚→∞ 𝑚
m/i նշանակենք x-ով: Եթե i վերջավոր արժեքի դեպքում m-ը ձգտում է
անվերջության, ապա x-ը ևս ձգտում է անվերջության`
𝑚 𝑚
= 𝑥, →∞=𝑥→∞
𝑖 𝑖
1 𝑥𝑖𝑇
lim (1 + ) = 𝑒 𝑖𝑇
𝑚→∞ 𝑥
Այս դեպքում դիսկոնտավորման գործակից կլինի e−iT
Ստացվում է եթե տոկոսների հաշվեգրում է լինում է անընդհատ, մենք գործ ունենք
դիսկոնտավորման գործակցի հետ:
𝑑
= 𝑑𝑒 −𝑖𝑇
𝑃𝑉 =
𝑒 𝑖𝑇
Կա դեպք, երբ տոկոսադրույքը հաշվարկվի պահային` անընդհատ` կոնյակի,
պանրի, գինու և այլնի հետ կապված, որոնք ամեն հաջորդպահին ավելի թանկ արժեն
քան նախորդ պահին: /Մաթեմատիկական ձևակերպումներում դիսկոնտավորման
դրույքը օգտագործում ենք անընդհատ/:
Անցնենք վճարումների հոսքին: Ենթադրենք T ժամանակահատվածներից
յուրաքանչյուրում մենք ստանում ենք 𝑑1 𝑑 𝑇 եկամուտ, այդ դեպքում i անվանական
տոկոսադրույքի դեպքում այդ եկամտի ներկա արժեքը կարող ենք հաշվարկել հետևյալ
տեսքով.
𝑇
𝑑1 𝑑2 𝑑𝑇 𝑑𝑇
𝑃𝑉𝑝𝑜𝑠𝑡 = + )2
+ ⋯+ )𝑇
=∑
1 + 𝑖 (1 + 𝑖 (1 + 𝑖 (1 + 𝑖 )𝑇
𝑡=1
𝑇−1
𝑑2 𝑑3 𝑑𝑇 𝑑𝑇
𝑃𝑉𝑝𝑟𝑒 = 𝑑1 + + )2
+ ⋯+ )𝑇−1
=∑
1 + 𝑖 (1 + 𝑖 (1 + 𝑖 (1 + 𝑖 )𝑇−1
𝑡=0
Ենթադրենք` հավասար ժամանակահատվածներում տեղի են ունենում
հավասարաչափ վճարումներ: Այս դեպքում մենք գործ ունենք անուրիտետի հետ հետ`
𝑑1 = 𝑑2 = 𝑑3 = ⋯ = 𝑑 𝑇 = 𝑑

Պողոսյան Անի
Մակրոտնտեսագիտություն

𝑑 1
𝑑 𝑑 𝑑 𝑏1 (𝑞 𝑛 − 1) 1 + 𝑖 ((1 + 𝑖 )𝑇 − 1)
𝑃𝑉𝑝𝑜𝑠𝑡 = + +⋯+ = =
1 + 𝑖 (1 + 𝑖 )2 (1 + 𝑖 )𝑇 𝑞−1 1−𝑖−1
1+𝑖
−𝑇
𝑑 (1 − (1 + 𝑖 ) )
=
𝑖
Հաջորդիվ մենք ենթադրում ենք, որ էլի գործ ունենք ներկա արժեքի և անուրիտետի
հետ հետ, բայց արդեն բարդ տոկոսների հաշվեգրումը տեղի է ունենում ոչ թե 1 անգամ,
այլ m անգամ, վճարումները ևս իրականացվում են m անգամ:
𝑑/𝑚 1
𝑑/𝑚 𝑑/𝑚 𝑑/𝑚 1 + 𝑖/𝑚 ((1 + 𝑖/𝑚)𝑚𝑇 − 1)
𝑃𝑉 = + + ⋯+ =
1 + 𝑖/𝑚 (1 + 𝑖/𝑚)2 (1 + 𝑖/𝑚)𝑚𝑇 1 − 𝑖/𝑚 − 1
1 + 𝑖/𝑚
−𝑚𝑇
𝑖
𝑑/𝑚 (1 − (1 + 𝑚) )
=
𝑖
𝑚
𝑖
𝑑 𝑃𝑉
= 𝑚
𝑚 1 − (1 + 𝑖 )−𝑚𝑇
𝑚
Սա ամենալավ բանաձևն է, քանի որ մեզ հնարավորություն է տալիս հաշվել
վարկերի անուրիտետները, այսինքն` ինչքան ենք վճարելու:
Ենթադրենք` վճարումներն իրականացվում են 1 անգամ, իսկ բարդ տոկոսների
հաշվեգրումը տեղի է ունենում m անգամ.

𝑑 1
( − 1)
𝑖 𝑚 𝑖 𝑚𝑇
𝑑 𝑑 𝑑 (1 + 𝑚) (1 + 𝑚)
𝑃𝑉 = + +⋯+ =
𝑖 𝑖 𝑖 1
(1 + 𝑚)𝑚 (1 + 𝑚)2𝑚 (1 + 𝑚)𝑇𝑚 −1
𝑖 𝑚
(1 + 𝑚)
𝑖 −𝑚𝑇
𝑑 (1 − (1 + ) )
𝑚
=
1
−1
𝑖 𝑚
(1 + 𝑚)
Այս դեպքում վճարումները կատարվում են պոստնոմեռանդո:
Այժմ ենթադրենք` վճարումները կատարվում են հավասարաչափ`
անուրիտետային, բայց անվերջ: Վճարումները կատարվում են տարեկան 1 անգամ, այս
դեպքում գործ ունենք կոնսոլների հետ: Իրականում կոնսոլներ` երկարաժամկետ
պարտատմսեր չկան, որոնց եկամտաբերությունը կարելի է գնհատել, բայց կան
նմանատիպ գործիքներ, մասնավորապես Անգլիայի բանկը 200 տարի ժամկետով
պատատոմսեր է թողարկել 1000Ֆ. արժողությամ, և որոշակի եկամուտների հոսք
ապահովում են: Հետևաբար մենք կարող ենք դիտարկել այդ դեպքում ներկա արժեքը`
ենթադրելով, որ վճարումները կատարվում են պոստնոմեռանդո; Այս դեպքում մենք
գործ ունենք անվերջ նվազող երկրաչափական պրոգրեսիայի հետ:

Պողոսյան Անի
Մակրոտնտեսագիտություն

𝑑
𝑑 𝑑 𝑑 𝑏1 1 +𝑖 =𝑑
𝑃𝑉 = + + ⋯+ = =
1 + 𝑖 (1 + 𝑖 )2 (1 + 𝑖 )𝑇 1−𝑞 1− 1 𝑖
1+𝑖
Այս դեպքում ստանում ենք d/i-ն` որպես ներկա արժեք:
Հաճախ մեզ հետաքրքրում է նաև հետևյալ հարցը, արդյո՞ք մեր կողմից
իրականացված ներդրումները արդյունավետ են, թե՞ ոչ: Դրա համար օգտագործում ենք
զուտ ՆԱ-ի ցուցանիշը` NPV, եթե ունենք դրամական հոսքեր ներկա
ժամանակահատվածում և իրականացված ներդրումներ 0 ժամանակահատվածում,
ապա`
𝑑1 𝑑2 𝑑𝑇
𝑁𝑃𝑉 = −𝐼0 + 𝑃𝑉 = −𝐼0 ++ + ⋯ +
1 + 𝑖 (1 + 𝑖 )2 (1 + 𝑖 )𝑇
Ներդրումները արդյունավետ են, եթե 𝑁𝑃𝑉 ≥ 0 , այսինքն 𝐼0 0 պահի դրությամբ
իրականացված ներդրումներն են:

Պողոսյան Անի
Մակրոտնտեսագիտություն

§1.4. Կուտակային արժեքը

Ենթադրենք` մենք ունենք վճարումների հոսք 𝑑1 𝑑 𝑇 յուրաքանչյուր


ժամանակահատվածի համար և ցանկանում ենք ներկայացնել այս վճարումների հոսքի
կուտակային արժեքը: Մասնավորապես ենթադրենք, որ վճարումների հոսքը
կատարվում է պոստնոմեռանդո: Այս դեպքում հակառակ աշխատանքը պետք է
կատարենք, այսինքն`կուտակաին արժեքը պետք է հաշվենք` յուրաքանչյուր
ժամանակահատվածից վճարումը տեղփոխելով դեպի T ժամանակահատված: Այս
դեպքում կուտակային արժեքը կարոնք ենք ներկայացնել`

0 1 2 3 T

𝐹𝑉 = 𝑑1 (1 + 𝑖 )𝑇−1 + 𝑑2 (1 + 𝑖 )𝑇−2 + ⋯ + 𝑑𝑛
Եթե վճարումները կրկին ներկայացնենք անուրիտետային, կունենանք հետևյալը
/որպես առաջին անդամ կարող ենք վերջին գումարելին վերցնել/`
𝑑 ((1 + 𝑖 )𝑇 − 1)
𝐹𝑉 = 𝑑(1 + 𝑖 )𝑇−1 + 𝑑 (1 + 𝑖 )𝑇−2 + ⋯ + 𝑑 =
𝑖
Սա կլինի կուտակային արժեքը, եթե վճարումենրը և տոկոսների հաշվեգրումը
տարեկան են անուրիտետի դեպքում:
Այժմ ենթադրենք, որ վճարումները կատարվում են m անգամ և բարդ տոկոսների
հաշվեգրումը ևս կատարվում է m անգամ: Այս դեպքում մենք բարդ տոկոսների համար
կուտակային արժեքը կարող ենք ներկայացնել հետևյալ տեսքով`/այստեղ ևս
պրոգրեսիան կարող ենք սկսել վերջից, որովհետև սկզբից սկսելու դեպքում մենք
կունենանք ավելի մեծ գումարելի /
𝑑 𝑖 𝑚𝑇
((1 + 𝑚) − 1)
𝑚𝑇−1 𝑚𝑇−2
𝑑 𝑖 𝑑 𝑖 𝑑 𝑚
𝐹𝑉𝑝𝑜𝑠𝑡 = (1 + ) + (1 + ) +⋯+ = (1)
𝑚 𝑚 𝑚 𝑚 𝑚 𝑖/𝑚
𝑑 𝑖 𝑖 𝑚𝑇
𝑑 𝑖 𝑚𝑇 𝑑 𝑖 𝑚𝑇−1 𝑑 𝑖 (1 + ) ((1 + 𝑚) − 1)
𝐹𝑉𝑝𝑟𝑒 = (1 + ) + (1 + ) + ⋯ + (1 + ) = 𝑚 𝑚
𝑚 𝑚 𝑚 𝑚 𝑚 𝑚 𝑖
𝑚
Ենթադրենք վճարումները կատարվում են տարեկան, բայց տոկոսների
հաշվեգրումը իրականացվում է m անգամ, ընդ որում մենք կարող ենք կիրառել
անընդհատ դիսկոնտավորումը` ենթադրելով, որ
𝑖 𝑚(𝑇−1) 𝑖 𝑚(𝑇−2)
𝐹𝑉 = 𝑑 (1 + ) + 𝑑 (1 + ) + ⋯+𝑑
𝑚 𝑚
այստեղ տոկոսի վճարումը տեղի է ունենում անընդհատ:
Կրկին վճարումը կատարվում է տարեկան, պոստնոմեռանդո, բայց բարդ տոկոսի
հաշվեգրումը իրականացվում է m անգամ`
𝑑/𝑚(𝑒 𝑖𝑇 − 1) 𝑑(𝑒 𝑖𝑇 − 1)
𝐹𝑉 = (1) 𝐹𝑉 = (2)
𝑖/𝑚 𝑒𝑖 − 1

Պողոսյան Անի
Մակրոտնտեսագիտություն

§1.5. Փոքրագույն քառակուսիների մեթոդը

Մենք խոսել ենք տնտեսագիտության գործիքներից էմպիրիցիզմի մասին, որը


էմպիրիկ տվյալների և էկոնոմետրիկ գործիքների միջոցով հնարավորություն է տալիս
հաստատել կամ ժխտել որևէ տեսություն կամ հասնել ինչ-որ արդյունքի, այսինքն` սա
արդեն թվային, քանակական տվյալների կամ վիճակագրության միջոցով է:
Դիտարկենք հետևյալ խնդիրը. ենթադրենք լսարանում հարցում ենք կատարել, թե
ամեն մեկը օրական ինչքան է հատկացնում դասերին` քանի ժամ և արդյունքում ինչ մոգ
ունի:
x SRF PRF
Ժամ(x) Մոգ(y) 20
19 հեռացված
2 6 18
կետ
17 A
3 7 16
15

3 8 14
13
12
4 10 11
10
6 14 9
8
8 16 7
B
6
10 16 5
4
11 18 3
2
12 20 1

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 y

Հասկանալի է որ, սա ընդամենը ընտրանք է, որովհետև եթե անգամ բոլորին


հարցնենք, այն միևնույնն է ընտրանք է համալսարանի մեջ: Ավելին համալսարանն
ընտրանք է ընդհանուր ՀՊՏՀ-ի մեջ, ՀՊՏՀ-ն ընտրանք է բուհական համալսարանի մեջ և
այլն: Սա ընտրանք է ամբողջությունից, որը կոչվում է պոպուլյացիա:
/Առանցքների վրա նշում ենք x-ն ու y-ը և գտնում ենք կետերը: /
Կետերի բազմություն ստանալուց հետո ռեգրեսիայի հիմնական խնդիրը, այս
կետերի հիման վրա, որոնք կարող են շատ լինել, մենք պետք է ընտրենք այնպիսի ուղիղ,
որը ամենից շատ համապատասխանում է այս կետերին: Այսինքն մենք իրականում
ենթադրում ենք, որ գոյություն ունի մեկ իրական ֆունկցիա, որը կոչվում է
պոպուլյացիայի ռեգրեսիոն ֆունկցիա (PRF), ուշադրություն դարձնենք, որ գծային կապ
գոյություն ունի այս 2-ի միջև (իրականում կապը կարող է ներկայացվել տարբեր կերպ,
օրինակ`լոգարիթմական կամ ոչ գծային, բայց բազային մենք ենթադրում ենք, որ այս
երկու փոփոխականների միջև գծային կապ գոյություն ունի), և ենթադրում ենք նաև, որ
ինչ-որ իրական պոպուլյացիայի ռեգրեսիոն ֆունկցիա կա, որը արտահայտում է այս
կապը: Որպեսզի հասկանանք, թե մոտավորապես ինչի մասին է խոսքը,
կներկայացնենք հետևյալը, որ PRF-ը կարող է տեսականորեն հիմնավորված լինել,
այսինքն երբ մենք 2 փոփոխականների կապ ենք ուսունասիրում, այն պետք է միշտ
հիմնված լինի տեսության վրա, որովհետև ի վերջո մենք կարող ենք ստացված
գնահատականները կապել մի որևէ ցուցանիշի հետ և ստանալ ինչ-որ կախվածություն,
բայց սա տեսական հիմք չունի: Հետևաբար այդպիսի կապը պետք է անպայման
տեսական հիմք ունենա: Օրինակ` ուսումնասիրելով Քեյնսի սպառման ֆունկցիան`

Պողոսյան Անի
Մակրոտնտեսագիտություն

մենք տեսանք, որ սպառումը տնօրինվող եկամտից կախված ֆունկցիա է, ընդ որում


գծային: Այսինքն այդ տեսական հիմքն ունենալով միայն` մենք կարող ենք ռեգրեսիա
իրականացնել: Պետք է համապատասխան սպեցիֆիկացիա լինի, որպեսզի ռեգրեսիա
իրականացնենք: Հակառակ դեպքում մենք անհեթեթ կապ կգտնենք: Տեսությունը մեզ
հնարավորություն է տալիս հասկանալ, որ փոփոխականներն իրարից կախված են, իսկ
թե ինչպես են կախված, կգտնենք ռեգրեսիայի միջոցով:
Սա իրական է, որը եթե ուշադրություն դարձնենք, որ իրականը կարող է շատ վատ
հարմարեցված լինի գծին: Բանն այն է, որ մենք ընդամենը փոքր ընտրանք ենք վերցրել,
որի արդյունքը կապ չունի իրականության հետ:
Մեր խնդիրն է գտել այնպիսի մի գիծ, որը որ առավելագույնս կհամապատասխանի
կետերին, այն կարող է բոլորովին չհամընկնել իրականի հետ, քանի որ իրական գիծը
մենք չգիտենք, ուղղակի ենթադրություններ ենք անում: Սա կոչվում է ընտրանքի
ռեգրեսիա:
Գիծը գտնելու շատ տարբերակներ կան: Օրինակ` կարող ենք առաջին և վերջին
կետերը միացնել, բայց ամենաշատ կիրառվողը կլինի այն, որի դեպքում կետերից դեպի
գիծ հեռավորությունը կլինի մինիմում: Բայց սա շատ դժվար պրոցես է, որովհետև նախ
հաշվարկները կբարդանան, և երկրորդ կարևոր հանգամանքն այն է, որ մենք ունենք մեր
ընտրանքի ռեգրեսիայից բավական հեռու կետեր: Օրինակ` A կետը մեր ռեգրեսիայի
գծից երկու անգամ ավելի հեռու է, քան B կետը: Սրանք կոչվում են հեռացված կետեր:
քանի որ կարող ենք լինել SRF-ից բավականին հեռու կետեր, որոնք կոչվում են
հեռացված կետեր: Հասկանալի է, որ եթե մենք հեռավորությունն ենք վերցնում, ապա
A-ի ազեցությունը 2 անգամ ավելի մեծ է, քան B-ինը: Հարկ է նշել, որ երկու հատ փոքր
հեռավորությամբ կետերը ավելի քիչ ազդեցություն ունեն, քան 1 հատ մեծ
հեռավորություն ունեցողը: Հասկանալու համար դիտարկենք հետևյալը. 2 հոգի
կանգնած են արձանից 50մ հեռավորության վրա, որը ուզում են տեսնել, կամ այդ նույն և
այդ նույն 2-ը կանգնած են 100մ-ի վրա, սրանց տարբերությունը մեծ է, որովհետև
արձանը 50 մետրից կարող է երևալ, 100-ից` ընդհանրապես չերևալ: Դրա համար էլ
հեռավորությունը քառակուսի ենք բարձրացնում:
2-րդ պատճառն այն է, որ մենք ուղղից մի տեղ դրական, մի տեղ բացասական
հեռավորություն ունենք և եթե զուտ տարբերությունները վերցնենք, դրականը
բացասականին կչեզոքացնի:
Այս պատճառներից ելնելով` Գաոսը առաջարկել է ՓՔՄ-ը:
Նախ մենք ենթադրում ենք, որ պոպուլյացիայի ֆունկցիան ունի հետևյալ տեսք
(SRF)`
𝑦𝑖 = 𝛽1 + 𝛽2 𝑥1 + 𝜀1 (𝜀1 − պատահական սխալ, որպես կանոն` միջին արժեքը 0 է: )
Մենք մեր գիծը, որը ցանկանում ենք ստանալ, կարող ենք ստանալ հետևյալ կերպ`
𝑦̂𝑖 = 𝑎 + 𝑏𝑥𝑖 , սա բոլորովին կապ չունի SRF-ի հետ:
𝑦𝑖 = 𝑎 + 𝑏𝑥𝑖 + 𝑒𝑖
Սա (𝑒𝑖 ) պատահական շեղման գործակիցն է, որը ցույց է տալիս, թե մեր գիծը
ինչքանով է շեղված իրական գծից:

Պողոսյան Անի
Մակրոտնտեսագիտություն

Հասկանալի է, որը ՓՔՄ-ը ցույց է տալիս, թե հեռացված կետը ինչ չափով է շեղված
ուղղից քառակուսով, այսինքն` գրում ենք հետևյալը`
𝑛

∑(𝑦𝑖 − 𝑦̂𝑖 )2 → 𝑚𝑖𝑛


𝑖=1
որ կարողանանք գտնել a և b-ի արժեքները, այսինքն գտնում ենք այնպիսի y ֆունկցիա,
որ կետերի հեռավորությունը SRF ուղղից min է: 𝑦̂𝑖 -ի փոխարեն տեղադրելով իր արժեքը`
կստանանք`
𝑛

∑(𝑦𝑖 − 𝑎 − 𝑏𝑥𝑖 )2 → 𝑚𝑖𝑛


𝑖=1
ստացվածի քառակուսին պետք է մինիմալացնենք a-ի և b-ի նկատմամբ: Գրենք առաջին
կարգի ածանցյալի պայմանները: Ածանցենք ըստ a-ի և b-ի`
𝑛
𝜕(∙)2
= 2 ∑(𝑦𝑖 − 𝑎 − 𝑏𝑥𝑖 ) = 0
𝜕 (𝑎 )
𝑖=1
𝑛
𝜕 (∙ )2
= −2 ∑((𝑦𝑖 − 𝑎 − 𝑏𝑥𝑖 )𝑥𝑖 ) = 0
𝜕 (𝑏 )
𝑖=1
𝑛 𝑛 𝑛

∑ 𝑦𝑖 − 𝑎𝑛 − 𝑏 ∑ 𝑥𝑖 = 0 (այստեղ ∑ 𝑎 = 𝑎𝑛)
𝑖=1 𝑖=1 𝑖=1
Այս արտահայտությունից կարող ենք գտնել a-ի արժեքը`
∑𝑛𝑖=1 𝑦𝑖 ∑𝑛𝑖=1 𝑥𝑖
𝑎= −𝑏 (1́)
𝑛 𝑛
∑𝑛
𝑖=1 𝑦𝑖 ∑𝑛
𝑖=1 𝑥𝑖
Ուշադրություն դարձնենք, որ -ը 𝑦𝑖 -ի միջին արժեքն է, իսկ -ը` 𝑥𝑖 -ի միջին
𝑛 𝑛
արժեքը, հետևաբար a-ն, որը կոչվում է հատման կետ / որովհետև ցույց է տալիս y
առանցքի հետ հատման կետը/ հավասար կլինի`
𝑎 = 𝑦̅ − 𝑏𝑥̅ (1)
Սա (1)-ի ածանցյալն է ըստ a-ի, հիմա քննարկենք ըստ b-ի:
𝑛 𝑛 𝑛 𝑛

∑((𝑦𝑖 − 𝑎 − 𝑏𝑥𝑖 )𝑥𝑖 ) = ∑ 𝑦𝑖 𝑥𝑖 − 𝑎 ∑ 𝑥𝑖 − 𝑏 ∑ 𝑥𝑖 2 = 0 (2)


𝑖=1 𝑖=1 𝑖=1 𝑖=1
(1́)-ը տեղադրենք (2)-ում`
𝑛 𝑛 𝑛
∑𝑛𝑖=1 𝑦𝑖 ∑𝑛𝑖=1 𝑥𝑖
∑ 𝑦𝑖 𝑥𝑖 − ∑ 𝑥𝑖 ( −𝑏 ) − 𝑏 ∑ 𝑥𝑖 2 = 0
𝑛 𝑛
𝑖=1 𝑖=1 𝑖=1
𝑛 𝑛
∑𝑛𝑖=1 𝑥𝑖 ∑𝑛𝑖=1 𝑦𝑖 (∑𝑛𝑖=1 𝑥𝑖 )2
∑ 𝑦𝑖 𝑥𝑖 − +𝑏 − 𝑏 ∑ 𝑥𝑖 2 = 0
𝑛 𝑛
𝑖=1 𝑖=1
∑ 𝑥𝑖 ∑ 𝑦𝑖
∑ 𝑥𝑖 𝑦𝑖 −
𝑏= 𝑛 (3)
(∑ 2
∑ 𝑥𝑖 2 −
𝑥 𝑖)
𝑛
b-ն գտնելու համար մենք կարող ենք օգտագործել այլ արտահայտություն ևս, որը
կոչվում է թեքությունը, որովհետև b=tgα: Այնուհետև մենք կարող ենք փոքր-ինչ
ձևափոխված տարբերակով ներկայացնել արտահայտությունը`

Պողոսյան Անի
Մակրոտնտեսագիտություն

𝑛 ∑ 𝑥𝑖 𝑦𝑖 − ∑ 𝑥𝑖 ∑ 𝑦𝑖
𝑏= (4)
𝑛 ∑ 𝑥𝑖 2 − (∑ 𝑥𝑖 )2
Հաջորդիվ կա Գաոս-Մարկովի թեորեմը, որի հիմնական արդյունքը այն է, որ ՓՔՄ
ստացած գնահատականը լավագույն անշեղ գնահատականն է առկա բոլոր
գնահատականներից: Սա մեզ անհրաժեշտ է, որովհետև ինչպես նշվեց, ուղիղ կարող
ենք գտնել տարբեր ձևերով, բայց հիմնվելով Գաոս-Մարկովի թեորեմի վրա, կարող ենք
ասել, որ գնահատականը լավագույնն է:

Պողոսյան Անի
Մակրոտնտեսագիտություն

§1.6. Դետերմինացիայի գործակիցը

Այժմ մեր ստացած b-ն ներկայացնենք այլ տեսքով, մասնավորապես համարիչը և


հայտարարը բաժանենք 𝑛2 -ու վրա.
∑ 𝑥𝑖 𝑦𝑖 ∑ 𝑥𝑖 ∑ 𝑦𝑖
− 𝑛 𝑛
𝑏= 𝑛
∑ 𝑥𝑖 2 ∑𝑥 2
− ( 𝑖)
𝑛 𝑛
∑ 𝑥𝑖 -ն իրենից ներկայացնում է 𝑥𝑖 -ի միջինը, ∑ 𝑦𝑖 -ն իրենից ներկայացնում է 𝑦𝑖 -ի
միջինը`
∑ 𝑥𝑖 𝑦𝑖
𝑛 − 𝑦̅𝑥̅
∑ 𝑥𝑖 2 2
𝑛 − 𝑥̅
Այժմ ենթադրենք 𝑥̅ = 0, 𝑦̅ = 0`
∑ 𝑥𝑖 𝑦𝑖
𝑏= :
∑ 𝑥𝑖 2
Երբ մենք ստացանք a-ի գնահատականը, տեսանք, որ ռեգրեսիայի գիծը անցնելու է
x-ի և y-ի միջին արժեքների վրայով: Ուշադրություն դարձնենք, որ երբ մենք x-ի և y-ի
միջին արժեքները վերցնում ենք 0, մեր գիծը զուգահեռ տեղափոխվում է ներքև, և
հատման կետը` a-ն, հավասարվում է 0-ի: 1)-ից երևում է, որ x̅ = y̅ =0, a=0, բայց
∑ 𝑥𝑖 𝑦𝑖
թեքությունը մնում է նույնը, հետևաբար 𝑏 = ∑ 𝑥𝑖 2
:

𝓍𝑖 = 𝑥𝑖 − 𝑥̅ 𝑥 − ի շեղումը միջինից
𝓎𝑖 = 𝑦𝑖 − 𝑦̅ 𝑦 − ի շեղումը միջինից
Այնուհետև վերցնենք սրանց աջ և ձախ մասերի գումար48/57
∑ 𝑥𝑖 𝑛
∑ 𝓍𝑖 = ∑ 𝑥𝑖 − 𝑥̅ 𝑛 = − 𝑥̅ 𝑛
𝑛
Եթե 𝓍𝑖 = 0 → 𝑥̅ = 0
∑ 𝓎𝑖 = 0 → 𝑦̅ = 0, 𝑥̅ = 0

Պողոսյան Անի
Մակրոտնտեսագիտություն

∑ 𝑥𝑖 𝑦𝑖 ∑(𝑥𝑖 − 𝑥̅ )(𝑦𝑖 − 𝑦̅)


𝑏= =
∑ 𝑥𝑖 2 ∑(𝑥𝑖 − 𝑥̅ )2
Սա 6-ի ներկայացման մեկ այլ ձև է:
∑(𝑥𝑖 − 𝑥̅ )(𝑦𝑖 − 𝑦̅) -ն կոչվում է կովարիացիա, իսկ ∑(𝑥𝑖 − 𝑥̅ )2 -ն` վարիացիա`
միջինից շեղման քառակուսու միջինը:
𝐶𝑜𝑣(𝑥, 𝑦)
𝑏=
𝑉𝑎𝑟 (𝑥)
Ինչքան են կետերը լավ համապատասխում մեր ուղղին, որի համար օգտագործում
ենք դետերմինացիայի գործակիցը` 𝑅2 :

Եթե 𝑅2 > 0, մոդելը լավն է, եթե 𝑅2 < 0` վատն է: Սա ասվում է գրքերում, բայց սա
ճիշտ չէԼ
Երբ գրեցինք PRF-ը, տեսանք, որ մենք փոքր ընտրանք ենք վերցրել, որը էապես
կարող է ընդհանուրից տարբերվել, կամ գլխավոր համախմբից տարբերվել, այդ
պատճառով էլ կետերի նստած լինելը ուղղին կարող է լինել երկրորդական:
Գիֆենի պարադոքսի դեպքում կարտոֆիլի գինը աճում է, պահանջարկը աճում է,
որովհետև եկամտի էֆեկտը մեծ է փոխարինման էֆեկտից, իսկ այժմ երբ հաշվարկվում
է մեծ ընտրանքի վրա այն սխալ է, այսինքն Գիֆենի ընտրանքը փոքր է եղել 10-15
ընտանիք: Կարտոֆիլը Գիֆենի բարիք չէ:

Պողոսյան Անի
Մակրոտնտեսագիտություն

Գլուխ 2.Աշխատանքի շուկա


§2.1. Աշխատանքի առաջարկի նորդասական տեսությունը

Այս տեսությունը հիմնվում է այն ենթադրության վրա, որ մարդը օգտակարություն


է ստանում, ինչպես սպառումից, այնպես էլ ազատ ժամանակից:
Այս դեպքում օգտակարության ֆունկցիան U=u(c, l), որտեղ c-ն ընդհանուր
սպառումն է, l-ը` ազատ ժամանակը, որը կարող ենք ներկայացնել` l=24-L, L-ը
աշխատաժամանակն է:
𝑃𝐶 = 𝐼0 + (24 − 𝑙 )𝑊
Սա տնային տնտեսության բյուջետային սահմանափակության գիծն է. 𝑃𝐶 -ն
անվանական սպառումն է, 𝐼0 -ն` նախնական ոչ աշխատանքային եկամուտը, 𝑊 -ն`
անվանական աշխատավարձը, 24 − 𝑙 = 𝐿: ՏՏ-ի խնդիրն է 𝑢 → 𝑚𝑎𝑥: 𝐼0 /𝑃-ն իրական ոչ
աշխատանքային եկամուտն է:

C
24𝑤 + 𝐼0
𝑃

𝐶𝑥 𝑢3
𝑢2
𝑢1

𝐼0 /P

𝑙𝑥 24 l

Օգտակարության ֆունկցիայի վերաբերյալ ենթադրույթունները դասական են,


այսինքն` սահմանային օգտակարությունները ըստ սպառման և հանգստի դրական են,
բայց նվազող (1-ին ածանցյալ>0, 2-րդ ածանցյալ<0) և օգտակարության ֆունկցիայի
դեպքում ունենք ուռուցիկ անտարբերության կորեր և ենթ.` լուծում (𝑙 𝑥 𝑐 𝑥 ) , որտեղ
անտարբերության կորը շոշափում է ԲԳ-ն, ԱԿ թեք.=ԲԳ թեք.:
Անտարբերության կորի թեքությունը ներկայացնում ենք որպես ածանցյալ, որը
հավասար է (այն պետք է հավասար լինի բյուջետային գծի թեքությանը):
𝑑𝑐 𝑤
= − = ԲԳ − ի թեքություն (3)
𝑑𝑙 𝑝

Պողոսյան Անի
Մակրոտնտեսագիտություն

Ւնչպես գիտենք ԲԳ-ն ունի հետևյալ տեսքը`


ԲԳ = 𝑃𝐶 = 𝐼0 + (24 − 𝑙 )𝑊
Եթե C-ի նկատմամբ լուծենք կստանանք`
𝐼0 𝑊
𝐶 = + (24 − 𝑙 )
𝑃 𝑃
𝑑𝑐 𝑤
Ածանցելով մենք կստանանք 𝑑𝑙 = − 𝑝 ` ԲԳ-ի թեքություն:
Այսինքն` 3-րդ պայմանը հանդես է գալիս, որպես օգտակարության
մաքսիմալացման պայման ԲԳ-ի նկատմամբ: Բազմապատկելով արտահայտությունը
-1-ով` կունենանք, որ `

𝑑𝑐 𝑤
− = = 𝑀𝑅𝑆
𝑑𝑙 𝑝
𝑤
𝑀𝑅𝑆 = -ն օգտակարության մաքսիմալացման պայմանն է: Այժմ ներկայացնենք խնդրի
𝑝
լուծումը մաթեմատիկորեն:
𝑈(𝑐, 𝑙 ) → 𝑚𝑎𝑥 (1)
𝑃𝐶 + 𝐼0 + (24 − 𝑙 )𝑊 (2)
Մենք պետք է մաքսիմալացնենք այս (1) օգտակարության ֆունցիան (2) բյուջեի
դեպքում:
Լագրանժի ֆունկցիա խնդրի դեպքում: Այն ունի հետևյալ տեսքը`
ʆ = 𝑢(𝑐, 𝑙 ) + 𝜆(𝐼0 + (24 − 𝑙 )𝑊 − 𝑃𝐶)
Քանի որ ըստ Լագրանժի թեորեմի մենք 2 ֆունկցիաներից կազմում ենք Լագրանժի
ֆունկցիան` ներմուծելով լրացուցիչ փոփոխական, ապա պետք է մաքսիմալացնենք
Լագրանժի ֆունկցիան: Էքստրեմումի առաջին կարգի անհրաժեշտ պայմանները
հետևյալն են, Լագրանժի ֆունկցիայի ածանցյալը ըստ համապատասխան
փոփոխականների պետք է հավասար լինի 0-ի`
𝜕ʆ
= 𝑢𝑐́ (𝑐, 𝑙 ) − 𝜆𝑃 = 0 (4)
𝜕𝑐
𝜕ʆ
= 𝑢́𝑙 (𝑐, 𝑙 ) − 𝜆𝑊 = 0 (5)
𝜕𝑙
4 և 5 արտահայտությունները եթե հարաբերենք 5/4, կստանանք`
𝑢́𝑙 (𝑐, 𝑙 ) 𝑊
= (4)
𝑢𝑐́ (𝑐, 𝑙 ) 𝑃
Ինչպես գիտենք`𝑢𝑐́ -ն սահմանային օգտակարությունն է սպառման նկատմամբ,
իսկ 𝑢́𝑙 -ը` ազատ ժամանակի նկատմամբ: Սահմանային օգտակարությունների
հարաբերությունը ևս հանդես է գալիս որպես փոխարինման սահմանային նորմ`
𝑤
= 𝑀𝑅𝑆
𝑝
Մաթեմատիկորեն ևս ստացանք այն, ինչ ստացվել է գրաֆիկորեն:
Տնտեսագիտորեն ևս բացատրենք: MRS-ը փոխարինման սահմանային նորմն է:
𝑑𝑐 𝑤
− =
𝑑𝑙 𝑝

Պողոսյան Անի
Մակրոտնտեսագիտություն

W կարող ենք ներկայացնել որպես ազատ ժամանակի այլընտրանքային գին,


որովհետև բազմոցին շատ պառկելով կորցնում ենք աշխատելու այլընտրանքը,
հետևաբար ստանում ենք, որ այն ազատ ժամանակի այլընտրանքային գինն է:
P-ն սպառման գինն է և ներկայացնում է ՍԳԻ-ն:
Ըստ էության ձախ մասը ևս գին է, MRS-ը ևս գին է, որովհետև ցույց է տալիս, թե ինչ
հարաբերակցությամբ է կարելի l-ը փոխարինել c-ի հետ: l-ի միավոր փոփոխությունը
հանգեցնում է c-ի որոշակի փոփոխության, որպեսզի օգտակարությունը մնա նույնը:
Եթե MRS>W/P, մենք կունենայինք հնարավորություն` ստանալու l-ի և c-ի այնպիսի
կոմբինացիաներ, որոնք կմաքսիմալացնեն օգտակարությունը.
𝑀𝑈𝑙 𝑀𝑈𝑐
=
𝑊 𝑃
Եթե l-ի սահմանային օգտակարությունը լիներ մեծ, ապա կփոքրացնեինք մինչև
հավասարվեն և կունենանք հավասարակշռություն:
Ինչ տեղի կունենա, եթե մենք մշտապես ավելացնենք ազատ ժամանակը, այսինքն`
ազատ ժամանակը կարող է մեծանալ, եթե մարդու ոչ աշխատանքային ժամանակն է
աճում, այսինքն` ժառանգությունը շարունակ աճում է:
Եթե I-ն աճում է, ապա բյուջետային գիծը կտեղաշարժվի վերև: Ազատ ժամանակը
ևս աճում է և ի վերջո դառնում է 24` մարդը դադարում է աշխատել:

𝐼2
𝑃
𝐼1
𝑃
𝑢3
𝐼0
𝑢2
𝑃
𝑢1

𝑙0 𝑙1 24 l

Տեսնենք, թե ինչպես է ազդում աշխատավարձի աճը ազդում ազատ ժամանակի և


աշխատաժամանակի ընտրության վրա:

Պողոսյան Անի
Մակրոտնտեսագիտություն

C C
24𝑤1 + 𝐼0
𝑃 24𝑤1 + 𝐼0
𝑃

24𝑤0 + 𝐼0 C
24𝑤0 + 𝐼0
𝑃 B 𝑃 B
C
A A
𝑢0 ∗ 𝑢1 ∗

S
S
I I
T T

𝑙1 ∗ 24 l 24 l

Սա հանդես է գալիս որպես ազատ ժամանակի գին: Ինչպես գիտենք գնի աճը
կարելի է տրոհել եկամտի և փոխարինման էֆեկտների: Սկզբում դիտարկենք
փոխարինման էֆեկտը: Տանենք վերջնական բյուջետային գծին զուգահեռ գիծ: A-ից
կտեղափոխվենք B: Եկամտի էֆեկտի դեպքում B-ից տեղափոխվում ենք C:
Ինչպես գիտենք, ժամանակը համարվում է նորմալ բարիք: Բայց եթե սպառման
դեպքւոմ նորմալ բարիքի եկամտի և փոխարինման էֆեկտները համուղված քին, ապա
այս դեպքում դրանք հակուղված են, որովհետև գնի աճը հանգեցնում է թույլատրելի
բազմության աճին` սպառողը դառնում է ավելի հարուստ և եկամտի էֆեկտով
ավելացնում է բարիքների սպառումը:
Հաջորդ հարցը հետևյալն է. արդյոք փոխարինման էֆեկտը > է, թե <եկամտի
էֆեկտից:
Ստացվում է, որ նկար 2.ա-ում ընդհանուր էֆեկտը հանգեցնում է ազատ
ժամանակի կրճատման և աշխատաժամանակի աճին: Նկար 2.բ-ում հակառակն է.
ընդհանուր էֆեկտը հանգեցնում է ազատ ժամանակի աճին և աշխատաժամանակի
կրճատմանը: Ստացվում է, որ աշխատավարձի աճը երկակի ազդեցություն ունի ինչպես
ազատ ժամանակի, այնպես էլ աշխատաժամանակի վրա: Աշխատավարձի աճը կարող է
հանգեցնել աշխատանքային ժամանակի աճին կամ կրճատմանը: Սա նորդասական
տեսության գաղափարն է:
Հարցին նայենք տնտեսագիտորեն:
Ենթադրենք` ստանում ենք 150000դր. աշխատավարձ, եթե օրական աշխատավենք
լրիվ դրույք, կստանանք 300000դր., իսկ եթե 8 ժամի փոխարեն 10 ժամ աշխատենք,
կստանանք 500000դր.: Այս դեպքում ևս կարող ենք համաձայնել, բայց եթե ասեն 14 ժամ
աշխտելու դեպքում կստանանք 1000000դր., այդ դեպքում մենք արդեն կմտածենք,
որովհետև մեզ ժամանակ է պետք աշխատավարձը ծախսելու համար:

Պողոսյան Անի
Մակրոտնտեսագիտություն

Ներկայումս ամբողջ աշխարհում բնակչության աճի տեմպը նվազում է,


բնակչության եկամուտները աճում են, ազատ ժամանակը արժևորվում է, մարդիկ ավելի
քիչ ժամանակ են ծախսում երեխաներ ունենալու և մեծացնելու վրա:
Արտածենք աշխատանքի առաջարկի կորը: Ցածր աշխատավարձի դեպքում, դրա
բարձրացումը հանգեցնում է ազատ ժամանակի զգալի կրճատման, բայց մի ինչ-որ
կետից սկսած հետագա աճը բերում է նրան, որ մարդիկ ավելի քիչ են սկսում աշխատել:
Եթե օպտիմալ կետերը միացնենք 3.բ նկարի վրա կստանանք գին-սպառում կորը, որից
կարող ենք արտածել բարիքի (ազատ ժամանակի) պահանջարկի կորը: Սկզբում l-երը
արտածենք, միացնենք համապատասխան աշխատավարձի հետ:
C
24𝑤3 + 𝐼0
𝑃
24𝑤2 + 𝐼0
𝑃
24𝑤1 + 𝐼0
𝑃

𝑙2 𝑙3 𝑙1 24 l
𝑤 𝑤
𝑃 𝑃

𝐿𝑆
𝑊3
𝑊3 𝑃
𝑃
𝑊2
𝑊2 𝑃
𝑃
𝑊1
𝑊1 𝑃
𝑃
𝑙𝐷

𝑙2 𝑙3 𝑙1 l 𝐿1 𝐿3 𝐿2 L

3.գ-ում արտածենք աշխատավարձերը, ու գտնենք համապատասխան L-երը`


օգտվելով L=24-l:

Պողոսյան Անի
Մակրոտնտեսագիտություն

3.գ-ն ցույց է տալիս, որ աշխատանքի առաջարկը կախված է իրական


𝑊
աշխատավարձից, բայց այն մինչ որոշակի կետ աճում է` 𝐿𝑠′ ( 𝑃 ) > 0, բայց հետագայում
𝑊
սկսում է նվազել` 𝐿𝑠′ ( 𝑃 ) < 0;

Պողոսյան Անի
Մակրոտնտեսագիտություն

§2.2. Աշխատանքի պահանջարկի նորդասական տեսությունը

Աշխատանքի պահանջարկի հիմքում ընկած է արտադրական ֆունկցիան`


y=y(K,L): Այս արտադրական ֆունկցիան բավարարում է հետևյալ պայմաններին`
1. 𝑦́ L > 0, 𝑦́ K > 0, այսինքն` ֆիրման կապիտալ ու աշխատուժ է ավելացնում
այն դեպքում, երբ արտադրանքը ավելանում է:
2. 𝑦 ′′ LL < 0, 𝑦 ′′ KK < 0, սա նվազման օրենքն է:
3. 𝑦𝐾𝐿 = 𝑦𝐿𝐾 > 0, եթե K-ն աճում է, ապա սահմանային արդյունքը ավելանում է:
նույնն է L-ի պարագայում:
4. 𝑡 > 0, 𝑦(𝑡𝐾, 𝑡𝐿) = 𝑡𝑦(𝐾, 𝐿)
𝑊
𝑦𝐿 (𝐾, 𝐿𝐷 ) =
𝑃
Արտադրական ֆունկցիան դրսևորում է մասշտաբից կայուն հատույց:
Կամայական t>0 պայմանի դեպքում տեղի ունի (4) պայմանը:
Շահույթի մաքսիմալացման պայմանից, որ ֆիրմաները աշխատուժ կվերցնեն,
մինչև աշխատանքի սահմանային արդյունքը հավասարվի իրական աշխատավարձին.
𝑊
𝑦́ L (𝐾, 𝐿𝐷 ) =
𝑃
Համաձայն 2-րդ ենթադրությանը` դիֆերենցենք այս արտահայտությունը`(𝐿𝐷 ենք
գրում որովհետև L-ի այս մակարդակը որոշում է աշխատանքի պահանջարկը)
Վերցնենք ֆունկցիայի աջ և ձախ մասերի լրիվ դիֆերենցիալները: Ինչպես գիտենք
դիֆերենցիալն իրենից ներկայացնում է ֆունկցիայի ածանցյալ անգամ արգումենտի աճ:
𝑊
𝑦𝐿𝐾 𝑑𝐾 + 𝑦 ′′ 𝐿𝐿 𝐿𝐷 = 𝑑 ( )
𝑃
D
Լուծենք ըստ L .
1 𝑊 𝑦𝐿𝐾
↓↑ 𝑑𝐿𝐷 = ′′ 𝑑 ( ↑) − ′′ 𝑑𝐾 ↑ (1)
𝑦 𝐿𝐿 𝑃 𝑦 LL
Ձախ մասում աշխատանքի պահանջարկն է, LD -ն կախված է իրական
աշխատավարձից և կապիտալից:
Ըստ 2րդ ենթադրության` իրական աշխատավարձի աճը հանգեցնում է
աշխատանքի պահանջարկի կրճատման: K-ի աճը հանգեցնում է աշխատանքի
պահանջարկի աճին: Այս ամենը ունի երկակի բնույթ. մի կողմից K-ի աճը հանգեցնում է
LD -ի նվազման, մյուս կողմից K-ի աճը հանգեցնում է LD -ի աճին:
Ներկայացնենք գրաֆիկորեն:
Ինպես տեսնում ենք կապիտալի աճը հանգեցնում է պահանջարկի ավելացման:
Ինչպես ցույց տվեցինք աշխատավարձի պահանջարկը կախված է իրական
աշխատավարձից,

Պողոսյան Անի
Մակրոտնտեսագիտություն

𝑊 𝑊
𝑃 𝑃

𝐾1 > 𝐾0
100
𝐷
𝑊
𝐿 ( , 𝐾1 )
𝑃
𝑊
𝐿𝐷 ( , 𝐾0 )
𝑃

10 18
𝐿
1. *(հատման կետերի վերաբերյալ) Ենթադրենք 100000 աշխատավարձով
աշխատում է մի դեպքում 10, մյուս դեպքում 18 հոգի: Խնդիրն այն, որ գծային
ռեգրեսիայի դեպքում ընդհանրապես 0-ին մոտ կետ չկա:
Ինչքան իրական աշխատավարձը բարձր է, այդքան պահանջարկը ցածր է:ս

Պողոսյան Անի
Մակրոտնտեսագիտություն

§2.3. Աշխատանքի պահանջարկի քեյնսյան մոտեցումը

𝑟 𝑊
𝑎
𝐿𝑀

𝐼𝑆

𝑦∗ 𝐿

𝑦 𝑦

𝑦∗

𝑦

45𝑂

𝑦∗ 𝑦 𝐿∗ 𝐿1 𝐿
Քեյնսը գտնում է, որ աշխատանքի պահանջարկը կախված է ոչ թե իրական
աշխատավարձից, այլ կախված է արդյունավետ պահանջարկից, այսինքն կախված է
արտադրանքի քանակից: Ամբողջական պահանջարկը ներկայացնում ենք IS-LM մոդելի
միջոցով, r-ը իրական տոկոսադրույքն է, y-ը` պահանջարկը:
Մեզ անհրաժեշտ է արտածել աշխատանքի պահանջարկի կորը:
Քեյնսը գտնում էր, որ աշխատանքի առաջարկը և պահանջարկը կապված են ոչ թե
իրական, այլ անվանական աշխատավարձից, հիմնավորելով հետևյալով, որ
1. աշխատանքային պայմանագրերը կնքվում են անվանական
աշխատավարձի հիման վրա:

Պողոսյան Անի
Մակրոտնտեսագիտություն

2. Երբ աշխատողները տեսնում են գների աճ, վախենում են դիմել գործատուին


աշխատավարձը բարձրացնելու հարցով` վախենալով կորցնել
աշխատանքը, հաշվի առնելով գործազրկության պայմանները:
Դրա համար գրում ենք W: Մյուս առանցքը L է, որը արտադրանքից է կախված,
դրա համար մյուս գրաֆիկին գրում ենք y: Ներքևի գրաֆիկի երկու առանցքներն էլ y են
որովհետև դրանք պետք են առանցքները տեղափոխելու համար:
Արտածում ենք 𝑦 ∗ -ը, կիսորդի վրա են իրար հավասար են: Ներքևի երկրորդ
գրաֆիկը արտադրական ֆունկցիան է: Այստեղ ենք արտածում մեր կետը ու ստանում
ենք արդյունավետ պահանջարկը: Տվյալ պահանջարկի դեպքում արտադրական
ֆունկցիան պահանջում է ընդունել 𝐿∗ աշխատող: Բարձրացնում ենք կետը վերև ու
տանում ենք մի ուղիղ:
Ըստ էության սա Քեյնսի աշխատանքի պահանջարկի ֆունկցիան է:
L1 աշխատանքի դեպքում կարտադրի քանակ, որը չի վաճառվի, քանի որ
պահանջարկից շատ է արտադրել, բայց վերևի հատվածը կա, այս դեպքում էլ կարող է
քիչ արտադրել, հետևաբար ըստ Քեյնսի` աշխատավարձի պահանջարկը ներկայացվում
է abL* տեսքով:
Այստեղ կա անվանական կոշտություն, այսինքն` գնային ցուցանիշների ռեակցիան
թույլ է: Երբ փողի քանակը աճում է, գները աճում են:
Ներկայացնենք մաթեմատիկորեն:
Ենթադրենք արտադրական ֆունկցիա ներկայացված է հետևյալ տեսքով`
𝑦 = 𝐾0𝛼 𝐿1−𝛼
α-թողարկման էլաստիկություն կապիտալի նկատմամբ:
Այս արտահայտության մեջ եթե մենք արդյունավետ պահանջարկը ֆիքսենք, որը
ներկայացվում է IS-LM կորերի հատման միջոցով, ապա կարող ենք գրել, որ
𝑦 = 𝑦∗
Այստեղից կարող ենք գտնել աշխատանքի պահանջարկը`
1

𝐷
𝑦 ∗ 1−𝛼
𝐿 = ( 𝛼)
𝐾0
y*-ի աճի դեպքում աճում է նաև աշխատանքի պահանջարկը, քանի որ α-ն
գտնվում է (0, 1) միջակայքում:
Հիմնական գաղափարն այն է, որ մենք աշխառանքի պահանջարկը որոշում ենք
թողարկման արդյունավետ մակարդակով: Այսինքն` ինչքան աշխատանք է անհրաժեշտ
որոշվում է, թե ինչ ծավալի, կամ ինչ քանակի ծառայույթւոն պետք է մատուցվի:

Պողոսյան Անի
Մակրոտնտեսագիտություն

§2.4. Աշխատանքի առաջարկի քեյնսյան տեսությունը: Հավասարակշռությունը


աշխատանքի շուկայում

Աշխատանքի առաջարկի քեյնսյան տեսությունը հիմնվում է այն ենթադրության


վրա, որ աշխատանքի առաջարկը կախված է ոչ թե իրական, այլ անվանական
աշխատավարձից երկու պատճառով`
1. աշխատանքային պայմանագրերը կնքվում են անվանական
աշխատավարձի հիման վրա:
2. Երբ աշխատողները տեսնում են գների աճ, վախենում են դիմել գործատուին
աշխատավարձը բարձրացնելու հարցով` վախենալով կորցնել
աշխատանքը, հաշվի առնելով գործազրկության պայմանները:
Այս իրավիճակում աշխատանքի առաջարկը Քեյնսյան հայեցակարգում հանդես է
գալիս անվանական աշխատավարձի հետ հարթության մեջ աշխատանքի առաջարկը
հանդես է գալիս երպես աճող ֆունկցիա: Ընդ որում և այս դեպքում, և դասականների
դեպքում աշխատանքի առաջարկի վրա ազդում են մի շարք գործոններ, որոնցից
էական են աշխատուժի մասնակցության մակարդակը, որը պայմանավորված է ինչպես
ծնելիության մակարդակով, պտղաբերության մակարդակով, այնպես էլ ներգաղթով:
Դրանցով պայմանավորվախ հնարավոր է աշխատանքի առաջարկի փոփոխություն և
կոր տեղաշարժ:

2.4.1. Հվասարակշռությունը աշխատանքի շուկայում դասականների դեպքում

Դիտարկենք աշխատանքի շուկայի հավասարակշռությունը դասականների


պայմաններում:
Ինչպես տեսնում են, ունենք 2 հավասարակշիռ կետ. 1-ը` բարձր
զբաղվածություն, ցածր իրական աշխատավարձ, 2-ը` ցածր զբաղվածություն, բարձր
իրական աշխատավարձ: Ընդ որում 1 կետը կայուն կետ է, իսկ 2-ը` ոչ: Որովհետև եթե
1-ի շրջակայքում վերցնենք աշխատավարձի որևէ մակարդակ, ապա տեսնում ենք, որ
աշխատանքի առաջարկը գերազանցում է աշխատանքի պահանջարկը, հետևաբար
իրական աշխատավարձը կնվազի: Հակառակը ցածրի դեպքում:

Պողոսյան Անի
Մակրոտնտեսագիտություն

𝑤
𝑃

𝑊 𝐿𝑆 2
𝑃2

𝑊 1
𝑃1
𝐿𝐷

𝐿2 𝐿1 L

Այլ է իրավիճակը 2 կետում: Եթե մենք ունենք այնպիսի իրավիճակ, որ իրական


աշխատավարձը ավելի ցածր մակարդակի վրա է, տեսնում ենք, որ առաջարկը
գերազանցում է պահանջարկը: Տրամաբանորեն աշխատավարձը պետք է նվազի: Եթե
վերևում ենք վերցնում, տեսնում ենք, որ աշխատանքի պահանջարկը գերազանցում է
աշխատանքի առաջարկը, հետևաբար իրական աշխատավարձը պետք է աճի: Սա է
պատճառը, որ 1-ը ներկայացնում ենք որպես կայուն հավասարակշիռ իրավիճակ, իսկ
2-ը` անկայուն:
Այս մոտեցումը բերում է այն հետևության, որ ավելի հավանական է, որ
տնտեսության մեջ հաստատվի բարձր զբաղվածություն և ցածր աշխաատավարձ:
Նշենք, որ դասականների դեպքում մենք չենք քննարկում գործազրկության
մակարդակը:

2.4.2. Հվասարակշռությունը աշխատանքի շուկայում քեյնսյան դեպքում

Քեյնսյան հայեցակարգում մենք ունենք աշխատուժի պահանջարկը և


աշխատուժի առաջարկը, որ ներկայացված է աճող կորի տեսքով`

W
u LS

W2

W1

L∗ L1

Պողոսյան Անի
Մակրոտնտեսագիտություն

Եթե Քեյնսյան հայեցակարգում վճարվի W1 աշխատավարձ, ապա


զբաղվածության մակարդակը կլինի L*, որի դեպքում շուկայում հաստատվում է
հավասարակշռություն: Նույն դեպքում, երբ պահանջարկը չի փոխվում, և առաջարկը
մեծանում է, ավելի բարձր աշխատավարձի պարագայում մենք տեսնում ենք, որ
հնարավոր է գործազրկություն u չափով: Այս տիպի գործազրկությունը Քեյնսը
անվանում է հարկադիր գործազրկություն:
Հարկադիր գործազրկություն, երբ նույն ունակություններ ունեցող աշխատողը
հայտնվում է գործազուրկի կարգավիճակում` չնայած այն հանգամանքին, որ մեկ այլ
աշխատող զբաղված է:
Քեյնսյան հայեցակարգը դիտարկում է աշխատանքի շուկան որպես
չհավասարակշռվող:

Պողոսյան Անի
Մակրոտնտեսագիտություն

§2.5. Գոյատևման կորը: Պտղաբերության մակարդակ

Աշխատանքի առաջարկի համար մեծ նշանակություն ունի աշխատուժի


մասնակցության մակարդակը, այդ թվում նաև ծնելիության և մահացության
ցուցանիշները:
Գոյատևման ֆունկցիան 𝜋(𝑖 ) , որտեղ 𝑖 = ̅̅̅̅̅
0, 𝑇 : 𝜋 -ն հավանականություն է, որ
մարդը i-րդ տարում կլինի ողջ: T-ն հնարավոր առավելագույ տարիքն է:
Եթե նայենք երկրի մակարդակով, տեսնում ենք հետևյալ պատկերը, որ եթե
հաջորդ մարդը ծնվել է և ապրում է, ապա սկզբնական տարիների գոյատևման
հավանականությունը մոտ է 1-ին: Հետևաբար եթե 𝑖 → 0, ապա 𝜋 → 1 :
Համապատասխանաբար եթե 𝑖 → 𝑇, ապա 𝜋 → 0:

2020
0,5

1820

Ինչպես տեսնում ենք, փոխվել է ընդհանուր կյանքի տևողությունը, և


յուրաքանչյուր տարիքում ապրելու հավանականության աճ է գրանցվել:
Սա պայմանավորված է հետևյալ հանգամանքներով`
1. որակյալ սնունդ` բարձր կալորիականությամբ;
2. բժշկության զարգացում, բժիշկների թվի ավելացում;
3. ավելի հաջող են սկսել պայքարել համաճարակների դեմ, դեղորայք:
Հաջորդ հարցը հետևյալն է: Գոյատևման ֆունկցիայի միջոցով հնարավոր է
հաշվել մարդու կյանքի սպասվող միջին տևողությունը ծննդյան պահից`
𝑇

Կյանքի սպասվող միջին տևողությունը ծննդյան պահից = ∑ 𝜋 (𝑖 )


𝑖=
Սա ցույց է տալիս, որ մենք կարող ենք հաշվարկել այս ցուցանիշը որպես
գոյատևման ֆունկցիայի ներքևում ընկած տիրույթի մակերես`
𝑇

∫ 𝜋 ( 𝑖 ) 𝑑𝑖
0

Պողոսյան Անի
Մակրոտնտեսագիտություն

Հաջորդ հարց: Ինպես անել, որ այդ ցուցանիշը աճի: Մարդկային կապիտալի


կարևոր բաղադրիչներից մեկը առողջությունն է:
y(h) y(h1 )
h C
A h(y)

Եթե մենք գծենք ֆունկցիա` առողջություն կախված եկամտից, ապա կարող ենք
ցույց տալ 2 կախվածություն`
1. Առոջությունը ֆունկցիա եկամտից: Ինչքան բարձր է մարդու եկամուտը,
այն լավանում է նրա առողջությունը
2. Եկամտի կախվածությունը առոջությունից: Ինչքան մարդն առողջ է,
այնքան շատ եկամուտ է գեներացնում:
Ինչպես տեսում ենք, եկամուտը կախված առողջությունից գծային է, բայց
առողջության կախվածությունը եկամտից գոգավոր է, որովհետև եկամտի աճը, ճիշտ է,
ավելացնում է առողջությունը, բայց ամեն անգամ ավելի քիչ չափով, ի վերջո մարդը
մահանում է: A-ում հաստատվում է հավասարակշռություն: Ենթադրենք էկզոգեն
գործոնների ազդեցությամբ մարդկանց եկամուտները աճել են, կորը շարժել է աջ:
Հետաքրքիր է, որ մարդիկ սկզբնական A հավասարակշիռ կետից տեղափոխվել են B
կոտը, որը հավասարակշիռ չէ: B կետում ավելանում են մարդկանց եկամուտները նույն
առողջության դեպքում: Սա պահային ազդեցություն է: Եկամտի աճը ի վերջո բերում է
առողջության աճի:
Եկամտի աճը ունի մուլտիպլիկատիվ ազդեցություն ունի առողջության վրա:
Չնայած եկամուտը էկզոգեն է աճել, առողջությունը ևս ավելանում է:
Հաջորդ հարցը հետևյալն է: Ներկայացնենք տարիքին հատուկ պտղաբերության
դրույք` 𝐹 (𝑖 ), 𝑖 = ̅̅̅̅̅
1, 𝑇 : F-ը ցույց է տալիս, թե տվյալ պահին կինը միջին հաշվով քանի
երեխա կարող է ունենալ:
Օրինակ F(26)=0,2: Սա նշանակում է 26 տարեկան կինը միջին հաշվով կարող է
ունենալ 0,2 երեխա:
Ցույց տանք գրաֆիկորեն:

Պողոսյան Անի
Մակրոտնտեսագիտություն

0,3
0,2

10 20 30 40 50 60
Այս գրաֆիկը գծելիս պետք է հաշվի առնել, որ մինչև 14 տարեկան քիչ
հավանական է, որ երեխա ունենան, նաև քիչ հավանական է 60-ից մեծերն ունենան,
դրա համար ընդունում ենք 0: Ենթադրենք 26 տարեկանում երեխաների թիվը միջին
հաշվով ամենամեծն է: ՀՀ-ում պտղաբերության ընդհանուր մակարդակը հաշվարկվում
է15-49 տարեկան կանանց համար:
Եթե մենք գումարենք, կստանանք ընդհանուր պտղաբերության դրույքը`
𝑇

𝑇𝐹𝑅 = ∑ 𝐹(𝑖)
𝑖=0
կտեսնենք, թե 15-49 տարեկան կանայք միջին հաշվով ինչքան երեխա կարող են
ունենալ:
TRF-ն իրենից ներկայացնում է կորից ներքև ընկած պատկերի մակերեսը:
ՀՀ-ում այս ցուցանիշի լավագույն արդյունքն է 1.61, վատագույնը` 1,4:
Գոյատևման ֆունկցիա կապենք TRF-ի հետ`
𝜋 (𝑖 )𝐹 (𝑖 )
Սա նշանակում է, որ i-րդ տարիքի կինը, որը կարող է միջին հաշվով ունենալ
երեխա, ողջ կլինի π հավանականությամբ և կունենա F երեխա: Սա իմաստ է ստանում
միայն կանանց համար:
Եթե նայենք զուտ վերարտադրության դրույքը, այն իրենից կներկայացնի`
𝑇

𝑁𝑅𝑅 = 𝛽 ∑ 𝜋(𝑖 )𝐹(𝑖 )


𝑖=0
որտեղ` 𝛽-ն կանանց կշիռն է ընդհանուր բնակչության մեջ, որպես կանոն, այն
պետք հավասար լինի 50%, բայց բազմաթիվ երկրներում այն ցածր է:

Պողոսյան Անի
Մակրոտնտեսագիտություն

Գլուխ 3.Ամբողջական առաջարկի և պահանջարկի ներածություն


§3.1. Ամբողջական առաջարկի դասական տեսությունը

Դասական տեսությունը հիմնվում է այն ենթադրության վրա, որ անվնական


աշխատավարձը ճկուն է և անմիջապես արձագանքում է գների փոփոխությանը, որի
դեպքում իրական աշխխատավարձը մնում է կայուն:
Արտածենք ամբողջական առաջարկի կորը դասական հայեցակարգում:

𝑊 𝑃
𝑃 𝐴𝑆
𝑢
𝐿𝑠
𝑊 𝑃1
( )
𝑃 1

𝑊 ∗
( ) 𝑃∗
𝑃

𝐿𝐷

𝐿1 𝐿∗ 𝐿2 𝑦∗ 𝑦
𝑦 𝑦

𝑦∗
𝑦∗

45𝑂

𝐿∗ 𝐿1 𝐿 𝑦∗ 𝑦

Նկար 3.1.1. ա-ում ներկայացնենք աշխատանքի առաջարկը և պահանջարկը


դասական հայեցակարգում (վերցնենք միայն աճող հատվածը): Այստեղ մենք ունենք
𝑊 ∗
( ) , 𝐿∗ զբաղվածության մակարդակ: Ենթադրենք գների մակարդակը աճում է: Քանի որ
𝑃
անվանական աշխատավարձը ճկուն է, ապա երբ գները 𝑃∗ -ից դառնան 𝑃1 , ապա
անվանական աշխատավարձը անմիջապես կարձագանքի գների աճին ` 𝑊 ∗ -ից
𝑊
դառնալով 𝑊1 , այնպես, որ 𝑃
մնում է նույնը:

Պողոսյան Անի
Մակրոտնտեսագիտություն

Սա նշանակում է, որ նույն y թողարկման մակարդակը կարող ենք ապահովել ավելի


բարձր կամ ավելի ցածր գների մակարդակում: Միացնելով ստացված կետերը կստանանանք
ամբողջական առաջարկի կորը` ուղղահայաց, դասական հայեցակարգում:
Այստեղ կա երկու կարևոր գաղափար:
1. շայս տարբերակում գործազրկությունը բացակայում է, որովհետև աշխատանքի շուկան
մաքրված է, այսինքն գտնվում է հավասարակշիռ վիճակում: Գները բարձրանում են,
անվանական աշխատավարձը բարձրանում է, իրականը մնում է նույնը: Հետևբար
աշխատանքի շուկան մաքրվում է:
2. Գները չեն ազդում առաջարկի վրա: Ինչպես գիտենք, երկարաժամկետում ինֆլյացիան
ունի դրամական պատճառ: Հետևաբար եթե ինֆլյացիան ունի դրամական պատճառ , և
P-ն աճում է դրամական պատճառով, սա նշանակում է, որ դրամական
քաղաքականության միջոցով դասականների հայեցակարգում հնարավոր չէ ազդել
առաջարկի կորի վրա, ինչը խիստ տրամաբանական է, որովհետև հակառակ դեպքում,
եթե օրինակ ունենային երկար ժամկետներում առաջարկի կորի թեք տեսք, ապա
պետությունները շահագրգռված կլինեին փող տպել, ինֆլյացիա առաջացնել, ինչի
արդյունքում իրական ՀՆԱ-ն կաճեր, իսկ սա իրատեսական չէ;
Անդրադառնանք գործազրկությանը: Դասականներն այլ կերպ էին բացատրում
գործազրկությունը: Նրանք ասում էին, որ շուկայում ինստիտուցիոնալ գործոնների
ազդեցության տակ կարող է հաստատվել հավասարակշիռ մակարդակի բարձր աշխատավարձ:
W
Ենթադրենք իրական աշխատավարձը հավասար է ( P ) ; Մեր S-ը որոշվում է այս
1
արտահայտությամբ: Քանի որ D-ն միշտ գերակա է, տեսնում ենք, որ կա գործազրկութայն
մակարդակ որտեղ, Ls -ը գերազանցում է LD : u=L2 -L1 :
Նշենք այն ինստիտուցիոնալ գործոնները, որոնք հանգեցնում են գործազրկության`
պայմանավորված իրական աշխատավարձի բարձր մակարդակի սահմանմամբ:
𝑊
𝑦 𝑠 = 𝑦(𝐾, 𝐿𝐷 ( , 𝐾))
{ 𝑃
𝑊
= 𝑐𝑜𝑛𝑠𝑡
𝑃
𝑊
𝑦 𝑠 = 𝑦(𝐾, )
{ 𝑃
𝑊
=𝑤̅
𝑃

Պողոսյան Անի
Մակրոտնտեսագիտություն

§3.2. Ամբողջական առաջարկի քեյնսյան տեսությունը

(11:40)Ի տարբերություն դասականների` այստեղ ենթադրվում է, որ առկա է


անվանական կոշտություն, այսինքն` գները կամ աշխատավարձը չեն անմիջապես չեն
արձագանքում տնտեսության փոփոխություններին: Ցանկացած պարագայում որոշակի
դիմադրություն, որը երևում է նաև էկոնոմիկայում:
Անմիջապես փողի աճը չի կարող որոշակի դիմադրության չհանդիպել և
հետևաբար գները շատ դանդաղ և կոշտ են արձագանքում` պայմանավորված առկա
տեղեկատվությամբ, Մենքյուի ճաշացանկով և վարկանիշով (հաճախ բարձր վարկանիշ
ունեցող կազմակերպությունը չի փոխում գները, որ չկորցնի հաճախորդներին):
Ներկայացնենք, թե ինչ տեսք ունի AS կորը, երբ անվանական աշխատավարձը
կոշտ է:
𝑊 𝑃
𝑃 𝑢
𝐿𝑠 𝐴𝑆
𝑊
( )
𝑃 1

𝑊 ∗
( ) 𝑃1
𝑃
𝑃0
𝐷
𝐿

𝐿0 𝐿∗ 𝐿1 𝑦0 𝑦1 𝑦
𝑦 𝑦0
𝑦
𝑦0

𝑦1
𝑦1
𝑦0 𝑦0
𝑦0
𝑦0
𝑦𝑦00
𝑦0 45𝑂
𝑦0

𝐿0 𝐿∗ 𝐿1 𝐿 𝑦0 𝑦 ∗𝑦1 𝑦
𝑦0
Իրական աշխտավարձի պայմաններում ունենք Ls և LD կորերը:
𝑦0
Հավասարկշռության 𝑦
կետում ունենք L∗ , հետո գները նվազում են, 0հետևաբար իրական
𝑦0
Պողոսյան Անի
Մակրոտնտեսագիտություն

աշխատավարձը աճում է, քանի որ անվանական աշխատավարձը կոշտ է, առաջանում է


հարկադիր գործազրկություն, և քանի որ պահանջարկն է թելադրող, ապա պետք է L0
դեպքում ունենանք y0 թողարկում, որի դեպքում գները P0 են, իսկ P1
դեպքում y1 թողարկման մակարդակ: Միացնելով այս կետերը ստանում ենք AS կորը:
Քեյնսը նշում է, որ իրական թողարկման մակարդակի վրա կարող է ազդել գնաճը:
Սա վերաբերում է միայն կարճաժամկետին: Քանի որ կառավարությունը կարող է
ավելացնել փողի քանակությունը և նպաստել գնաճին, ապա ՀՆԱ-ն կարող է աճել: Եվ
եթե փողի քանակությունը ավելանում է ի հաշիվ բյուջեի դեֆիցիտի, ոչ թե հարկերի,
ապա կունենա աճ: Բայց ի վերջո այդ պարտքը պիտի մարվի, հետևաբար սա գործում է
միայն կարճաժամկետում:
Իրականում ինֆլյացիան հարկ է հասարակության վրա. առաջանում է ավել
վճարելու բեռ: Սա կոչվում է սենյորաժ:
Թուղթ տպելով` կառավարությունը կարող է գնել լրացուցիչ ապրանքներ ու
ծառայություններ, ինչ հանգեցնում է y-ի աճին:
Ներկայացնենք մաթեմատիկորեն:
Կա ծայրահեղ դեպք, երբ ոչ միայն աշխատավարձն է կոշտ, այլ նաև 𝑀PL -ը:
𝑠 𝑠
𝑊
{𝑦 = 𝑦 (𝐾, 𝑃 )
𝑊=𝑤 ̅
𝑀𝑃𝐿 = 𝑐𝑜𝑛𝑠𝑡
𝑀𝑃𝐿 = 𝑐𝑜𝑛𝑠𝑡
𝑊̅
̅̅̅̅̅̅
𝑀𝑃𝐿 =
𝑃
̅
𝑊
𝑃̅ = ̅̅̅̅̅̅
𝑀𝑃𝐿

AS

Պողոսյան Անի
Մակրոտնտեսագիտություն

§3.3. Սպասումները և ամբողջական առաջարկը

Ցանկացած իրավիճակում սպասումները որոշակի ազդեցություն ունեն մեր


որոշումների կայացման մեջ: Տնտեսագիտության մեջ դրանք ևս մեծ ազդեցություն ունեն
և ազդում են ամբողջական առաջարկի վրա:
Դասական հայեցակարգում հնարավոր չէ, որ AS ունենա կոր տեսք, բայց
սպասումների առկայության դեպքում դասական կորը ևս կարող է ունենալ թեք տեսք:
Խնդիրը հետևյալն է. եթե աշխատանքի շուկայում գործատուին հստակ հայտնի է
հաջորդ ժամանակահատվածում սպասվող գները, ապա աշխատողը կարող է միայն
ենթադրություն ունի գների վերբերյալ: Առաջանում է գործատուի և աշխատողի միջև
ինֆորմացիոն ասիմետրիա: Առաջին անգամ այս երևույթը նկատել են ավտոշուկայի
դիլեր: Նա նկատել է, որ եթե մեքենաները ոչ թե իրենց որակական հատկանիշներով են
վաճառվում, այլ արտադրման տարեթվերով: Նա նկատել է, որ լավ մեքենա
վաճառողները խուսափում են ավտոշուկա հանելուց: Հետևաբար մեքենայի գները
որոշվում են ելնելով վատ մեքենայի գներից և ի հայտ է գալիս ռիսկային իրավիճակ:

𝑊 𝑃1𝑒 𝑔(𝐿𝑠 ) 𝑃
𝐴𝑆
𝑃0𝑒 𝑔(𝐿𝑠 )
𝐶 𝐴𝑆 𝑒
𝑊1 𝑃2𝑒 𝑔(𝐿𝑠 )
𝐵
𝐴
𝐵́
𝑊1 𝑃1 𝐶́
𝐸 𝐴́
𝑃0
𝐷 𝑃1 𝑌𝐿 𝑃2
𝐿 𝐸́
𝐷 𝐷́
𝑃0 𝑌𝐿
𝑃2 𝑌𝐿
𝑦3 𝑦1 𝑦2
𝐿1 𝑦
𝑦 𝑦

𝑦2 𝑦2
𝑦1 𝑦1
𝑦3 𝑦3

45𝑂
𝑦3 𝑦1 𝑦2
𝐿1 𝐿 𝑦

Պողոսյան Անի
Մակրոտնտեսագիտություն

Աշխատանքի պահանջարկը որոշվում է հետևյալ արտահայտության միջոցով`


́ 𝑊
𝐿𝐷 𝑀𝑃𝐿 = 𝑦𝐿 =
𝑃
Աշխատանքի առաջարկը որոշվում է անվանական աշխատավարձով, քանի որ
գները անհայտ են, իրական աշխատավարձը մնում է անորոշ: Ներկայացվում է հետևյալ
կերպ`
𝑊
= 𝑔(𝐿𝑆 )
𝑃𝑒
Նախ ներկայացնենք սպասումների տեսակները:
Կույր սպասումներ: Այս դեպքում սպասվող արժեքը որոշվում է նախորդի հիման
վրա:
𝑒
𝑃𝑡+1 = 𝑃𝑡
Ադապտիվ սպասումներ: Այստեղ 𝜆 –ն կշիռն է: Հաջորդ ժամանակահատվածում
փոփոխականի սպասվող մակարդակը որոշվում է նախորդ ժամանակահատվածի
սխալների և փորձի հիման վրա: 𝑃𝑡 -ն նախորդ ժամանակահատվածի փաստացին է, 𝑃𝑡𝑒 -ն
սպասումն է: Մենք միջինացնում ենք փաստացիի և սպառման միջև եղած սխալը: Սրա
վրա աշխատում է նաև Կալմանի ֆիլտրը: Այսինքն` տարբերությունը հասցնում ենք
մինիմումի:
𝑒
𝑃𝑡+1 = 𝜆𝑃𝑡 + (1 − 𝜆)𝑃𝑡𝑒 , 𝜆 ∈ (0, 1)
Լուկասի ռացիոնալ սպասում: Ներկայացնում է մաթ. սպասման ապարատը:
𝑒
𝑃𝑡+1 = 𝐸𝑡 (𝑄𝑡 )
Ռացիոնալ սպասումներն իրենցից ներկայացնում են հետևյալը. ենթադրվում է, որ
t պահին մարդիկ հաշվարկում են բազմաթիվ գործոններ, որոնց հիման ներկայացնում
են, թե ինչպիսին կլինին փոփոխականի սպասվող արժեքը: Այնուամենայնիվ
հիմնականում կիրառված է մաթ. սպասում:
Քննարկենք, թե սպասումների առկայության դեպքում ինչ է տեղի ունենում
ամբողջական առաջարկի կորի հետ:
Երբ գների մակարդակը P0 է, մենք գտնվում ենք A կետում: Այստեղ ունենք y1
թողարկման մակարդակ: Ստացանք (y1 , P0 ) կոորդինատներով A' կետը: Ենթադրենք `
գները աճել են: Պահանջարկի կորը տեղաշարժվում է վերև P1 YL դիրք: Սպասումներ
առկա չեն և առաջարկի կորը կշարժվի P1e g(Ls ) դիրք: Այստեղ C կետում թողարկման
մակարդակը չի փոխվի և արդյունքում կունենանք C' կետը: Բայց երբ առկա են
սպասումներ և P0e g(Ls )-ի դիրքի հետ կան անորոշություններ, մենք այն թողնում ենք իր
տեղում և հայտնվում ենք B կետում, որտեղ թողարկումն աճում է P1 գնի մակարդակում
(B'): Հիմա դիտարկենք գների մակարդակի նվազումը (P2 ): Բոլորովին նույն
տրամաբանությամբ ստանում ենք E և E' կետերը: Երբ սպասումներ չկան, մենք, D', A', C'
կետերը միացնելով , ստանում ենք AS կորը: Բայց սպասումների առկայության դեպքում,
միացնելով A', E', B' կետերը, ստանում ենք AS' թեք առաջարկի կորը:
Այսպիսով` եթե կան սպասումներ, դասական հայեցակարգում ամբողջական
առաջարկի կորը ևս կարող է ունենալ թեք տեսք, և կառավարությունները կարող են

Պողոսյան Անի
Մակրոտնտեսագիտություն

կիրառել դրամական կամ ֆիսկալ ընդարձակումներ` ավելացնելով իրական


թողարկման մակարդակը: Սրա հիմնական պատճառը այն է, որը մենք ճշգրիտ
կանխատեսումներ էկոնոմիկայում չենք կարող անել:

Պողոսյան Անի
Մակրոտնտեսագիտություն

§3.4. Ամբողջական պահանջարկի մոդելը

AD մոդելը մենք ներկայացնում ենք IS LM կորերի միջոցով: IS կորը ներկայացնում


ենք հետևյալ կերպ`
𝑦 = 𝐶 (𝑦 − 𝑇) + 𝐼 (𝑟) + 𝐶1
{
0 < 𝐶𝑦 < 1, 𝐼́(𝑟) < 0
LM կորը ներկայացնում ենք հետևյալ կերպ`
𝑀
= 𝐿(𝑖, 𝑦) = 𝐿(𝑟 + 𝜋 𝑒 , 𝑦)
{𝑃
́ < 0,
𝐿𝑟 ́ >0
𝐿𝑦
Այս ամբողջը հանդես է գալիս որպես AD մոդել:
Վերհիշենք, որ LM-ը հանդես է գալիս աճող ֆունկցիայի տեսքով, IS-ը` նվազող:
Եթե LM կորը ներկայացնենք գծի տեսքով, կունենանք`
𝑀
= 𝑎𝑦 − 𝑏𝑟
𝑃
𝑀
𝑏𝑟 ↑= 𝑎𝑦 − ↓
𝑃↑
որտեղ a-ն և b-ն դրական հաստատուններ են (դրական են, որպեսզի ապահովեն y-ի
դրական ազդեցությունը և r-ի բացասակն ազդեցությունը պահանջարկի վրա):

𝐿𝑀′
𝑟 𝐿𝑀

𝐼𝑆

𝑦0 𝑦1 𝑦
𝑃

𝐴𝐷

𝑦0 𝑦1 𝑦

Պողոսյան Անի
Մակրոտնտեսագիտություն

Դիտարկենք, թե p-ի աճը ինչպես է ազդում այս արտահայտության վրա:


Մասնավորապես, երբ M/P-ն նվազում է, r-ը աճում է: LM-ը տեղաշարժվում է LM' դիրք`
հանգեցնելով թողարկման մակարդակի կամ պահանջարկի կրճատմանը 𝑦0 -ից 𝑦1 : (y, P)
հարթության մեջ կարող ենք ներկայացնել ամբողջական պահանջարկի նվազող կորը:
Եթե p-ն անընդհատ փոփոխենք, ապա LM-ի գրաֆիկը մշտապես սահելու է
պահանջարկի կորի երկայնքով` ապահովելով տարբեր կետեր պահանջարկի կորի
համար: Թերևս դա է պատճառը, որ ամբողջական պահանջարկի կորը երբեմն
ներկայացնում են միայն IS կորի միջոցով, մասնավորապես եթե այն տալով հետևյալ
տեսքով`
𝑦 = 𝐶 + 𝐼 𝑔 + 𝐺 + 𝑋𝑛
կտեսնենք, որ ամբողջական պահանջարկի կորը ներկայացվում է միայն պահանջարկի
բաղադրիչների միջոցով` անտեսելով LM-ը, որովհետև LM-ը սահեցնելով` մենք
ստանում ենք միայն IS-ի վրա եղած կետերը:
Ամբողջական պահանջարկի կորը ունի նվազող տեսք բոլոր դեպքերում: Եթե մենք
դիտարկում ենք տարբեր տիպի առաջարկի կորեր, ապա ամբողջական պահանջարկի
կորը ունի միայն նվազող տեսք: Սա տրամաբանական է, քանի որ երբ բարձրանում են
գները, մեր գրպանում եղած, հաշիվներում եղած դրամարկղային մնացորդները էապես
նվազում են, և մենք այսուհետ գնում ենք ավելի քիչ ապրանքներ և ծառայություններ: Սա
կոչվում է իրական դրամարկղային մնացորդի նվազման օրենք: Հետևաբար AD մոդելը
ներկայացնում ենք նվազող կորի տեսքով:

Պողոսյան Անի
Մակրոտնտեսագիտություն

Գլուխ 4.Սպառում

§4.1. Միջժամանակային բյուջետային սահմանափակում

Ներկայացնենք Քեյնսի սպառման ֆունկցիան`


𝐶 = 𝐶0 + 𝛼𝑌𝑑
Այս ֆունկցիան բավարար չի ներկայացնում սպառման սպեցիֆիկացիան:
Մասնավորապես ներկայացնենք թե ինչ այլ գործոններ կարող են ազդել սպառման վրա
մաթեմատիկորեն:
Դիտարկենք` մարդը ապրում է 2 ժամանակահատված և չի ստանում և չի թողնում
ժառանգություն: Ենթադրենք` մարդը ապրում է 2 ժամանակահատված, ընդ որում 2
ժամանակահատվածը հստակ որոշակի է (իրականում մենք գիտենք, որ մարդու կյանքի
սպասվող տևողությունը անորոշ ֆունկցիա է, բայց այս դեպքում մենք ներկայացնում
ենք որոշակի, մասնավորապես միջին կյանքի տևողությունը կազում է 2
ժամանակահատված (80 տարին բաժանելով 40-40 կամ 30-50) մենք որոշակիորեն
դիտարկում ենք որ կա կյանքի որոշակի տևողություն: Սա բացառում է Յարիի դասերը)
0 պահին սկսվում է, 2 ժամանակահատված` ժառանգություն չթողնելով և չստանալով:

0 1 2
Այնուհետև մենք ներկայացնում ենք հետևյալը. ենթադրենք յուրաքանչյուր
ժամանակահատվածում ստանում է 𝑄1 , 𝑄2 եկամուտ արտադրությունից և սպառում
𝐶1 , 𝐶2 : Պրիմիտիվ տնտեսությունում 𝑄1 = 𝐶1 , 𝑄2 = 𝐶2 :
Ենթադրենք` մարդը առաջին ժամանակահատվածում նվազեցնում է իր սպառման
մակարդակը` 𝐶1 < 𝑄1 , և 𝑄1 − 𝐶1 տարբերությունը պարտքով տրամադրում է տնային
տնտեսություններին: Բնական է, որ հաջորդ ժամանակահատվածում նա կարող է
սպառել ոչ միայն 𝐶2 -ը, այլ նաև այն տոկոսները որ ստացել է տրված պարտքի դիմաց;
Հետևաբար անհրաժեշտություն է առաջանում տարբերակել արտադրանքը եկամտից:
Արտադրանք 𝑄1 , 𝑄2 -ն է: Եկամուտը յուրաքանչյուր ժամանակահատվածումկարող է
որոշվել հետևյալ կերպ`
𝑦2 = 𝑄2 + 𝑟𝐵1
Կամայական y-ի դեպքում, եթե բազմաթիվ ժամանակահատվածներ են
ներկայացված, մենք ունենք հետևյալը`
𝑦 = 𝑄 + 𝑟𝐵−1
y-ը տվյալ ժամանակահատվածի եկամուտն է, Q-ն` արտադրանքը, 𝐵−1 -ը bond
բառից է, նկատի ունենք, որ մարդը պարտատոմս տալիս է այլ տնային
տնտեսությանկամ այլ սուբյեկտի, դրա դիմաց ստանում r իրական տոկոս:
Հետևաբար մենք տարբերակեցինք նաև եկամուտը և արտադրանքը: Այնուհետև
ներկայացնենք հետևյալը: Յուրաքանչյուր ժամանակահատվածի B-ն (պարտատոմսերը
դիտարկում ենք որպես ակտիվ) հավասար է լինել`
𝐵 = 𝐵−1 + (𝑦 − 𝑐 ) (1)

Պողոսյան Անի
Մակրոտնտեսագիտություն

(y − c)-իրենից ներկայացնում է խնայողությունները: Հետևաբար մեր ակտիվները


կարող են աճել հաջորդ ժամանակահատվածում, եթե խնայողույթունը դրական է, ը
հակառակը: Այս հակառակությունից կարող ենք գրել, որ
𝑆 = 𝐵 − 𝐵1 (2)
Այսինքն` ակտիվների փոփոխությունը հանդես է գալիս որպես խնայողություն:
Ինչպես նշեցինք, մարդը չի ստանում և չի թողնում ժառանգություն`
𝐵0 = 0 𝐵2 = 0
0 1 2
Դիտարկենք այս պարագայում տնային տնտեսության խնայողությունները
առաջին և երկրորդ ժամանակահատվածներում: Մասնավորապես օգտվելով 2
արտահայտությունից կարող ենք գրել
𝑆1 = 𝐵1 − 𝐵0 = 𝑦1 − 𝐶1 = 𝑄1 + 𝑟𝐵0 − 𝐶1 = 𝐵1 (3)
𝑆2 = 𝐵2 − 𝐵1 = 𝑦2 − 𝐶2 = 𝑄2 + 𝑟𝐵1 − 𝐶2 = −𝐵1 (4)
𝑆2 = −𝑆1 (5)
Սա տրամաբանական է, քանի որ եթե ժառանգություն չի ստացվում առաջին
ժամանակահատվածի դրական խնայողությունները պետք է փոխհատուցվեն երկրորդ
ժամանակահատվածի բացասական խնայողություններով:
3 և 4 կամ 5արտահայտությունները հնարավորություն են տալիս գրել, որ
𝑄2 + 𝑟𝐵1 − 𝐶2 = −(𝑄1 − 𝐶1 )
𝑄2 + 𝑟(𝑄1 − 𝐶1 ) − 𝐶2 = −𝑄1 + 𝐶1
𝑄2 + 𝑟𝑄1 + 𝑄1 = 𝑟𝐶1 + 𝐶2 + 𝐶1
𝑄2 + (1 + 𝑟)𝑄1 = (1 + 𝑟)𝐶1 + 𝐶2
𝐶2 𝑄2
𝐶1 + = 𝑄1 + =𝑊 (6)
1+𝑟 1+𝑟
𝑊-ը կյանքի տևողության հարստությա ներկա արժեքն է: 6 5արտահայտությունը
միջժամանակային տնտեսագիտական գրականության մեջ անվանում են
միջժամանակային բյուջետային սահմանափակումն է 2 ժամանակահատվածի համար:
Ցույց է տալիս, որ պարտադիր չէ, որ սպառումը յուրաքանչյուր ժամանակահատվածում
հավասար լինի գեներացված եկամուտին, որը ստացվում է արտադրանքից, պարզապես
պարտադիր է, որ կյանքի տևողության սպառման ներկա արժեքը հավասար լինի կյանքի
տևողության ընթացքում արտադրանքից ստացված եկամտի ներկա արժեքին: Սա
երբեմն անվանում են դինամիկ բյուջետային սահմանափակում, ի տարբերություն
ստատիկի, որը որոշակի օրվա/ամսվա/տարվա բյուջետային սահմանափակումն է:
Մենքյուն նշում է`դինամիկա –մարմնի կամ էներգիայի շարժում ժամանակի
ընթացքում:
Այստեղ մենք տեսնում ենք սպառման տեղաշարժ ժամանակի ընթացքում: Հիշենք
Էջվորտի սխեման, երբ բյուջետային սահմանափակումը ներկայացում էինք հետևյալ
կերպ, մասնավորապես, եթե ընդունենք, որ 𝑃1 = 1, 𝑃2 = 1/(1 + 𝑟), ապա 6-ը կարող ենք
ներկայացնել հետևյալ կերպ`
𝑃1 𝐶1 + 𝑃2 𝐶2 = 𝑃1 𝑄1 + 𝑃2 𝑄2 (7)
𝑄1 , 𝑄2 -ը նախնական պաշարն է:

Պողոսյան Անի
Մակրոտնտեսագիտություն

Բնական է, որ դինամիկ բյուջետային սահմանափակման դեպքում մենք ունենք, որ


կյանքի տևողության օգտակարությունը պետք է մաքսիմալացվի: Կյանքի տևողության
օգտակարությունը ներկայացնում ենք, որպես սպառման կառուցվածքից կախված
ֆունկցիա (8), որը մաքսիմալացվում է միջժամանակային բյուջետային
սահմանափակման դեպքում`
𝑈(𝐶1 , 𝐶2 ) → 𝑚𝑎𝑥 (8)
(𝐶1 , 𝐶2 ) հարթության մեջ կարող ենք գծել միջժամանակային բյուջետային
սահմանափակումը հետևյալ տեսքով, մասնավորապես 𝐶2 -ը կարող ենք ներկայացնել
հետևյալ տեսքով`
𝐶2 = (1 + 𝑟)(𝑄1 − 𝐶1 ) + 𝑄2
Ուշադրություն դարձնենք, որ բյուջետային գծի թեքությունը բացասական է,
այսինքն` եթե ածանցենք, ապա
𝑑𝐶2
= −(1 + 𝑟)
𝑑𝐶1
Բյուջետային գծի թեքությունը բացասական է, եթե 𝐶2 -ին տանք 0 արժեք, 𝐶1 -ը
կստացվի 𝑤1 , եթե ներկայացնենք բյուջետային գիծը, կունենանք հետևյալ պատկերը.
բութանկյան (∠1) tan-ի միջոցով, որը հավասար է -(1+r) (բութանկյան tan-ը բացասական
է) կարող ենք ներկայացնել հակադարձ ֆունկցիան` tan(180- α)` արդեն դրական է`(1+r):
Հարկ է նշել, որ մենք թույլ ենք տվել նախորդ կյանքի ցիկլի ընթացքում տոկոսադրույքը
լինի բացասական: Բայց հասկանալի է, որ այն չի կարող գերազանցել 100%-ը,
հետևաբար (1+r) արտահայտությունը միշտ դրական է:

𝐶2

𝑄2

𝐶2 ∗ 𝑢2
𝑢∗
𝑢1

𝑄1 𝐶1 ∗ 𝑤1 𝐶1

Այնուհետև որևէ կետում (Q1 , Q 2 ) նշում ենք նախնական պաշարը, որը,


մաքսիմալացնելով օգտակարությունը, գտնվում է բյուջետային գծի վրա, որովհետև
նախնական պաշարը միշտ պատկանում է բյուջետային հավասարությանը: Եթե մենք
մաքսիմալացնում ենք կյանքի տևողության օգտակարությունը, ապա ստանում ենք
անտարբերության կորը, որը շոշափում է բյուջետային գիծը գրաֆիկորեն (u*

Պողոսյան Անի
Մակրոտնտեսագիտություն

անտարբերության կոր), որը և ապահովում է սպառման օպտիմալ մակարդակը


(C1 ∗ , C2 ∗ ): u2 կորը բյուջետային գծի համար անհասանելի է, u2 կորը բյուջետային գծի
համար հասանելի է, բայց ունի ցածր օգտակարություն:
Ինչպես տեսնում ենք 𝐶1 ∗ < 𝑄1 , այսինքն մարդը գեներացնում է ավելի քիչ
եկամուտ, քան առաջին ժամանակահատվածի սպառումն է: Հետևաբար մարդ հանդես է
գալիս որպես զուտ վարկառու (հարկ է նշել, որ մենք բազմաթիվ գործարքներ ենք
իրականացնում, արդյունքում մենք վարկատու ենք մնում, թե վարկառու որոշում է
ամփոփիչ թվերով): Բնական է, որ զուտ վարկառու կամ զուտ վարկատու լինելը
կապված է միայն առաջին ժամանակահատվածի հետ, քանի որ առաջինում կարող ենք
լինել վարկառու, իսկ երկրորդում` վարկատու: Բայց մենք երկրորդ
ժամանակահատվածը այս մոդելում չենք դիտարկում, որովհետև հիմնական որոշումը`
վարկ վերցնել, թե տալ, կայացվում է առաջին ժամանակահատվածում: Երկրորդը
ավտոմատ է:
Անցումը բազմաժամանակային բյուջետային սահմանափակման, եթե մարդիկ
ապրում են բազմաթիվ ժամանակահատվածներ, ապա բազմաժամանակային
բյուջետային սահմանափակումը, երբ մարդը ստանւոմ և թողնում է ժառանգություն,
կարող ենք ներկայացնել հետևյալ կերպ`
𝐶2 𝐶𝑇 Q2 𝑄𝑇 𝐵Т
𝐶1 + + ⋯+ = ( 1 + 𝑟 ) 𝐵0 + Q 1 + + ⋯ + −
1+𝑟 (1 + 𝑟)𝑇−1 1+𝑟 (1 + 𝑟)𝑇−1 (1 + 𝑟)𝑇−1
Այսինքն` կյանքի տևողության սպառման ներկա արժեքը պետք է հավասար լինի
կյանքի տևողության ունեցվածքի ներկա արժեքին: Այս արտահայտության մեջ 𝐵0 -ն
ստացած, 𝐵Т -ն թողնված ժառանգության մեծություն է:
Եթե
𝐵Т
≥ 0,
(1 + 𝑟)𝑇−1
ապա գործ ունենք ոչ Պոնցիի խաղի հետ, իսկ եթե <0, ապա գործ ունենք Պոնցիի խաղի
հետ, երբ մարդը մահանում է` իրենից հետո պարտքեր թողնելով: Այս դեպքում մարդը
սպառում է ոչ միայն այն, ինչը գեներացնում է իր կյանքի ընթացքում, այլ նաև սպառում
է այն, ինչը չի գեներացնում:

Պողոսյան Անի
Մակրոտնտեսագիտություն

§4.2. Սպառման, խնայողությունների և տոկոսադրույքի կապը

Մեր խնդիրն է դիտարկել, թե իրական տոկոսադրույքի աճը ինչպես է ազդում


խնայողությունների վրա: Առաջին հայացքից թվում է, թե տոկոսադրույքի աճը պետք է
հանգեցնի խնայողությունների աճին, որովհետև տրամաբանորեն եթե տոկոսադրույքը
աճի, ապա ավանդ կդնենք բանկում և ավելի մեխ գումարներ կստանանք: Բայց դա
այդպես չէ:
Դիտարկենք տոկոսադրույքի աճի ազդեցությունը զուտ վարկատուի և զուտ
վարկառուի վրա:
Դիտարկենք զուտ վարկատուի դեպքը:
Եթե արտահայտենք 𝐶2 -ի նկատմամբ, կունենանք`
𝐶2 = (1 + 𝑟)(𝑄1 − 𝐶1 ) + 𝑄2 (1) :
Թեքությունը -(1+r) է: Դիտարկենք, թե ինչ տեղի կունենա տոկոսադրույքի աճի
դեպքում: Դիտարկենք զուտ վարկատուի դեպքը`𝑄1 > 𝐶1 :

𝐶2

𝐶2 ∗ A
Ć 𝑢0 ∗
𝑄2 օ
S
I
T
2 𝑎́ 1 𝑎
𝐶1 ∗ 𝑄1 𝐶1

Ենթադրենք` a-ն բյուջետային սպառման գիծն է, այդ դեպքում ∠1 = (1 + r1 ) :


Ենթադրենք տոկոսադրույքը աճում է. բյուջետային գիծը տեղափոխվում է á դիրքը,
որվհետև ∠2-ը մեծանում է`r1 < r2 , ∠2 = (1 + r2 ): Դիտարկենք տոկոսադրույքի աճի
ազդեցության վերլուծությունը փոխարինման և եկամտի էֆֆեկներով: Տոկոսադրույքը
հանդես է գալիս որպես գին: Տանենք վերջնական գծին զուգահեռ գիծ, որը շոշափում է
նախնական անտարբերության կորը: A-ից B-ն հանդես է գալիս որպես փոխարիման
էֆֆեկտ, որով կրճատվում է առաջին ժամանակահատվածի սպառում և մեծացնում է
խնայողությունները առաջին ժամանակահատվածում: Փոխարիման էֆֆեկտ միշտ
հակուղղված է գների փոփոխության ուղղությանը, այսինքն` ի տարբերություն
սովորական պահանջարկի կորի, որը կարող է լինել աճող կամ նվազող, ապա

Պողոսյան Անի
Մակրոտնտեսագիտություն

փոխհատուցված պահանջարկի կորը միշտ նվազող է: Տրամաբանությունը հետևյալն է,


եթե բարիքի գինը աճում է, մարդը միշտ փորձում է գտնել ավելի էժան փոխարինիչ`
դրանով կրճատելով սպառման մակարդակը: r1 -ը հանդես է գալիս, որպես առաջին
ժամանակահատվածոի սպառման գին, որովհետև եթե 1000դր. ունեմ, որը ուզում եմ
ծախսել, կարող էի խնայել և դրա դեմ ավելի շատ տոկոսներ ստանալ: Հետևաբար
ինչքան տոկոսադրույքը բարձր է, այնքան շատ կորուստ ենք ունենում սպառելով:
Այսինքն սա ավտոնոմ սպառման գի է հանդես գալիս: Դա է պատճառը, որ
տոկոսադրույքի աճը հանգեցնում է փոխարիման էֆֆեկտով առաջին
ժամանակահատվածի սպառման կրճատմանը: Այսինքն առաջին ժամանակահատվածի
սպառումը, փոխարինում ենք երկրորդ ժամանակահատվածի սպառման հետ:
Ընդհանուր սպառումը չի կարող լինել ցածրորակ բարիք: Այն սովորական բարիք է:
Ինչ-որ բաներ մեչ սպառման մեջ կարող են լինել ցածրորակ: Բայց հնարավոր չէ, որ
բոլոր բարիքները լինեն ցածրորակ, այսինքն` միշտ մեր եկամուտը աճի, և միշտ այդ
բարիքների սպառումը կրճատվի: Եթե բոլոր սպառումները գումարում ենք իրար,
ագրեգացված սպառումը պետք է լինի սովորական բարիք, հակառակ դեպքւոմ մեր
եկամուտը անընդհատ կաճեր և սպառումը անընդհատ կնվազեր:Հետևաբար եթե
ագրեգացված սպառումը նորմալ բարիք է, ապա եկամտի և փոխարիման էֆֆեկտները
խետք լինեն համուղղված: Բայց այս դեպքում հակուղղված են:
Գրաֆիկորեն, բյուջետային գիծը բարձրանում է վերև, հետևաբար թույլատրելի
բազմությունը աճում է: Մարդը դառնում է ավելի հարուստ և եկամտի էֆֆեկտով
ավելացնում է սպառումը:
Տնտեսագիտորեն` զուտ վարկատուն տոկոսադրույքի աճից շահում է, քանի որ
կարող է գեներացնել ավելի բարձր տոկոսներ: Հետևաբար դառնում է ավելի հարուստ և
եկամտի էֆֆեկտով ավելացնում է սպառումը:
C կետը գտնվում է A-ի և B-ի մեջտեղում: Այդ դեպքում ընդհանուր էֆֆեկտը
հանգեցնում է սպառման կրճատմանը և խնայողությունների աճին:
Ներկայացնենք փոխանցման մեխանիզմով: Տոկոսադրույքը աճեց, սպառումը
կրճատվեց, խնայողությունները աճեցին:
C կետը կարող է գտնվել նաև A-ից աջ, և եկամտի էֆֆեկտի մեծությամբ
պայմանավորված` ընդհանուր էֆֆեկտը ստացվում է դրական: Բայց այն չի կարող
գերազանցել նախնական պաշարը, որովհետև դա հակասում է թույլ աքսիոմին: (C-ն
կարող է գտնվել նաև A-ի վերևում, այդ դեպքում տոկոսադրույքը ոչ մի ազդեցություն չի
ունենա):
Ամփոփելով` կարող ենք ասել, որ զուտ վարկատուի դեպքում առկա է երկվություն:
Հնարավոր է տոկոսադրույքի աճը հանգոցնի խնայողությունների աճին, հնարավոր է,
որ չէ:
Դիտարկենք զուտ վարկառուի դեպքը` 𝑄1 < 𝐶1 :
Զուտ վարկառուի դեպքում ներկայացնենք սկզբնական բյուջետային գիծը (a):

Պողոսյան Անի
Մակրոտնտեսագիտություն

𝐶2

O
𝑄2

C
A
𝐶2 ∗

I S
T
a

𝑄1 𝐶1 ∗ 𝐶1

Տոկոադրույքի աճը հանգեցնում է նախնական պաշարի կետի նկատմամբ


բյուջետային գծի տեղաշարժին` ժամ սլաքի ուղղությամբ դեպի վեր:
Տոկոադրույքի աճը կրկին ներկայացնենք փոխարինան և եկամտի էֆֆեկտներով:
Իհարկե, փոխարինման էֆֆեկտը հակուղղված է գների փոփոխությանը, որովհետև
անկախ նրանից` մենք վարկառու ենք, թե վարկատու, առաջին ժամանակահատվածի
սպառումը թանկանում է:
Եկամտի էֆֆեկտը այս պարագայում համուղղված է փոխարինման էֆֆեկտին:
Ընդհանուր էֆֆեկտը բացասական է. հանգեցնում է սպառման կրճատմանը և
խնայողությունների ավելացմանը:
Հանգամանքը, որ եկամտի էֆֆեկտը հանգեցնում է սպառման կրճատմանը,
պայմանավորված է հետևյալով. եթե O կետից վերև ենք նայում, թույլատրելի
բազմությունը կմեծանա, Օ կետից ներքև` կկրճատվի: Հետևաբար սպառումը եկամտի
էֆֆեկտով կրճատմանը:
Տնտեսագիտորեն մենք գործ ունենք զուտ վարկառուի հետ, հետևաբար
տոկոադրույքի աճը աղքատացնում է վարկառուին, հետևաբար սպառումը կրճատվում է
եկամտի էֆֆեկտի հաշվին:
Ներկայացնենք, թե ինչպես եկամտի և փոխարինման էֆֆեկտներ ազդում
խնայողությունների վրա:
ՓԷ ԵԷ ԸԵ
Զուտ վարկատու + - ?
Զուտ վարկառու + + +

Պողոսյան Անի
Մակրոտնտեսագիտություն

Ողջ տնտեսության մակարդակով երբեմն ասվում է, որ զուտ վարկատուի և զուտ


վարկառու եկամուտի դրական և բացասական էֆֆեկտները իրար զրոյացնում են, և
մնում է միայն փոխարինման էֆֆեկտի դրական ազդեցությունը խնայողությունների
վրա և ողջ տնտեսության մկարդակով ներկայացվում է, որ S-ը r-ից կախված աճող
ֆունկցիա է`
𝑆́(𝑟) > 0
Սրա հետ կարելի է չհամաձայնվել, որովհետև սա այն դեպքում տեղի ունի, երբ
երկիրը փակ է և խնայողություններն ու ներդրումները իրար հավասար են, այսինքն`
վարկի ստացման հնարավորությունը, օգտագործման և սպառման
հնարավորությունները գրեթե նույնն է. զուտ վարկատուների թիվը
համապատասխանում է զուտ վարկառուների թվին: Իրականում, երբ տնտեսությունը
բաց է, այս թվերը կարող են չհամապատասխանել:
*Խիկսը հանդես է գալիս որպես բարեկեցության գնահատական. կարելի է
մաթեմատիկորեն ցույց տալ, որ այն կապված է սպառողի ավելցուկի հետ, արտադրողի
ավելցուկն էլ կապված է շահույթի հետ, իսկ սպառողի ավելցուկ+արտադրողի ավելցուկ
տալիս է սպառողի բարեկեցություն:

Պողոսյան Անի
Մակրոտնտեսագիտություն

§4.3. Կյանքի ցիկլի և մշտական եկամտի հիպոթեզները

Եթե հիմնվենք Քեյնսի սպառման ֆունկցիայի վրա, ապա կտեսնենք, որ սպառումը


կախված է ընթացիկ տնօրինվող եկամտից. եթե տնօրինվող եկամուտ կա, սպառումը
աճում է, եթե չկա սպառումը միանգամից կրճատվում է և մարդը մնում է ավտոնոմ
սպառման հույսին, ընդ որում եթե ողջ տնտեսության մակարդակով բացառվում է, որ
ավտոնոմ սպառումը 0 լինի, ապա անհատների մակարդակում չի բացառվում:
Հետևաբար կարելի է ասել, որ Քեյնսի սպեցիֆիկացիան այնքան էլ հաջող չէ: Այսինքն`
1. նա անտեսում է, որ սպառումը տոկոսադրույքից է կախված,
2. կախված է միայն ընթացիկ տնօրինվող եկամտից (պատկերացնենք, եթե
գյուղացին տարվա մեջ 2-3 անգամ է եկամուտ ստանում և եթե այդ
եկամուտը միանգամից սպառի, մնացած ժամանակ նա պետք է սոված
նստի):
Հետևաբար կան ուրիշ գործոններ, որոնք ազդում են սպառման վրա:
Դիտարկենք կյանքի տևողության օգտակարության ֆունկցիան բազմաթիվ
ժամանակահատվածների համար: Սկզբում ենթադրենք, որ իրական տոկոսադրույքը 0
է, այնուհետև կփոխենք այս ենթադրությունը:
𝑇
̅ = ∑ 𝑢(𝐶𝑡 ) → 𝑚𝑎𝑥
𝑈
𝑡=1
̅ -ն կյանքի տևողության օգտակարության ֆունկցիան է, իսկ u-ն
𝑈 ամեն
ժամանակահատվածի` պահային օգտակարության ֆունկցիա ( 𝑢(𝐶𝑡 ) −
տվյալ ժամանակահատված, 𝑢(𝐶1 ) − առաջին ժամանակահատված և այլն)
Սա անջատվող օգտակարության ֆունկցիայի օրինակ է (U(x, y)=u(x)+ u(y))
Ֆունկցիան պետք է մաքսիմալացնել: Օգտակարության ֆունկցիան բավարարում է
նորդասական պայմաններին.
𝑢́ (∙) > 0, 𝑢′′ (∙) < 0 (1)
Սա նշանակում է, որ սահմանային օգտակարության նվազման օրենք կա: ∙ -ը
վերաբերում է բոլոր C-երին: Սահմանային օգտակարությունը դրական է, այսինքն` եթե
ավելացնում ենք սպառումը, օգտակարությունը աճում է, բայց ամեն մի հաջորդ
ավելացում բերում է ավելի քիչ աճի:
Կյանքի տևողության բյուջետային սահմանափակումը կլինի`
𝑇 𝑇

∑ 𝐶𝑡 = 𝐴0 + ∑ 𝑦𝑡 (2)
𝑡=1 𝑡=1
𝐴0 -ն կարելի է ընդունել, որպես ոչ աշխատանքային կամ ոչ գեներացված եկամուտ:
Մենք պետք է մաքսիմալացնենք 1-ը 2-ի դեպքում: Կիրառենք Լագրանժի
ֆունկցիան:
𝑇 𝑇 𝑇

ʆ = ∑ 𝑢(𝐶𝑡 ) + 𝜆(𝐴0 + ∑ 𝑦𝑡 − ∑ 𝐶𝑡 )
𝑡=1 𝑡=1 𝑡=1

Պողոսյան Անի
Մակրոտնտեսագիտություն

Առաջին կարգի անհրաժեշտ պայմանը`


𝜕ʆ
= 𝑢́ (𝐶𝑡 ) − 𝜆 = 0
𝜕𝐶𝑡
որտեղից հետևում է, որ
𝑢́ (𝐶𝑡 ) = 𝜆; 𝑡 = 1, 𝑇
Սա նշանակում է, որ 𝑢́ (𝐶1 ) = 𝑢́ (𝐶2 ) = ⋯ = 𝑢́ (𝐶𝑡 ) : Բայց հաշվի առնելով, որ
երկրորդ կարգի ածանցյալը փոքր է 0-ից` բոլոր 𝐶𝑡 -երը հավասար են իրար`
𝐶1 = 𝐶2 = ⋯ = 𝐶𝑡 = 𝑦𝑃 (3)
3 արտահայտությունը ցույց է տալիս, որ մարդիկ փորձում են հարթեցնել իրենց
սպառումը բոլոր ժամանակահատվածներում: Հարթեցված սպառումը Ֆրիդմանը
անվանեց մշտական եկամուտ (𝑦𝑃 ):
Փաստորեն ստացվում է, որ մարդիկ հարթեցնում են իրենց սպառումը անկախ
իրենց ունեցած եկամտից: Փորձում են այն ժամանակահատվածներում, որտեղ
եկամուտը բարձր է քիչ սպառել, այն ժամանակահատվածներում, որտեղ ավելի ցածր է,
էլի նախկին մակարդակի վրա սպառել: Այսինքն` մարդիկ ապահովում են սպառման
համահարթեցում: Սա Միլտոն Ֆրիդմանի մշտական եկամտի տեսության թերությունն
է:
Հիմնվելով մշտական եկամտի հիպոթեզի վրա` Մոդելյանին մշակեց կյանքի ցիկլի
տեսությունը, ըստ որի կյանքի սպառումը ապահովվում է տրանզիտիվ եկամտի
միջոցով: Մասնավորապես եթե հաշվի առնենք, որ բոլոր ժամանակահատվածների
սպառումները հարթեցված են, ապա բյուջետային սահմանափակումը կարելի է
ներկայացնել հետևյալ տեսքով`
𝑇

𝑇𝑦𝑃 = 𝐴0 + ∑ 𝑦𝑡
𝑡=1
որտեղից հետևում է, որ մշտական եկամուտը զրոյական տոկոսադրույքի դեպքում
հավասար է կյանքի ցիկլի եկամտի միջին արժեքին`
𝑇
1
𝑦𝑃 = (𝐴0 + ∑ 𝑦𝑡 )
𝑇
𝑡=1
Տրանզիտիվ եկամուտը հանդես է գալիս որպես ընթացիկ եկամտի և մշտական
եկամտի տարբերություն`
𝑇
1
𝑦𝑇 = 𝑦𝑡 − 𝑦𝑃 = 𝑦𝑡 − (𝐴0 + ∑ 𝑦𝑡 )
𝑇
𝑡=1

Պողոսյան Անի
Մակրոտնտեսագիտություն

§4.4. Կյանքի ցիկլի հիպոթեզը դրական տոկոսադրույքի դեպքում, ժառանգության


տեսությունները

Ենթադրենք` տոկոսարքույքը դրական է: Գրենք միջժամանակային բյուջետային


սահմանափակումը երկու ժամանակահատվածի համար` հաշվի առնելով, որ
սպառումը հարթեցված է`
𝑦𝑃 𝑄2
𝑦𝑃 +
= 𝑄1 + = 𝑊1 (1)
1+𝑟 1+𝑟
1 արտահայտությունից կարող ենք ներկայացնել մշտական եկամուտը`
1+𝑟 𝑄2
𝑦𝑃 = (𝑄1 + ) = 𝑘(𝑟)𝑊1 (2 ):
2+𝑟 1+𝑟
Այսինքն` մշտական եկամուտը հանդես է գալիս որպես կյանքի տևողության
սպավող եկամտի միջին կշռված արժեք:
1+𝑟
2 արտահայտության -ը նշանակել ենք k-ով` ֆունկցիա` կախված r-ից, իսկ
2+𝑟
𝑄2
(𝑄1 + ) կյանքի տևողության հարստության ներկա արժեքն է, որը նշանակել ենք 𝑊1 :
1+𝑟
Այնուհետև, եթե նայում ենք 2 արտահայտությանը, ապա ակնհայտ է դառնում, որ
քանի որ յուրաքանչյուր ժամանակահատվածի սպառումը հարթեցված է, ապա
𝐶1 = 𝐶2 = 𝑦𝑃
Եթե ուսումնասիրում ենք սպառման հարթեցումը երկու ժամանակահատվածի
համար, ապա լուծելով օգտակարության մաքսիմալացման խնդիրը, այսինքն`
մաքսիմալացնելով 𝐶1 , 𝐶2 -ը բյուջետային սահմանափակման դեպքում, մշտական
եկամտի պարագայում, կարող ենք ստանակ սպառման հարթեցված մակարդակը այն
դեպքում երբ օգտակարության ֆունկցիան ներկայացվում է իզոէլաստիկ տեսքով:
Ներկայացնենք իզոէլաստիկ օգտակարության ֆունկցիան երկու
ժամանակահատվածի համար`
1
𝑈 = 𝑙𝑛𝐶1 +𝑙𝑛𝐶2 , 𝜌 > −1 (3 )
1+𝜌
որտեղ C1 , C2 -ը առաջին և երկրորդ ժամանակահատվածների սպառման ֆունկցիաներն
են, իսկ ρ-ն հանդես է գալիս որպես միջժամանակային նախընտրության դրույք: Այն
ցույց է տալիս, թե կյանքի ցիկլի ընթացքում սպառողը որ ժամանակահատվածի
օգտակարությունն է նախընտրում: Մասնավորապես եթե ρ > 0, ապա ակնհայտ է, որ
սպառողը նախընտրում է առաջին ժամանակահատվածի օգտակարությունը և
հակառակը: Մասնավորապես եթե ρ = 1 , ապա ակնհայտ է, որ մենք ունենք
ամբողջական պահային օգտակարություն առաջին ժամանակահատվածում, այսինքն`
ոչ մի գործակից չկա, բայց երկրորդ ժամանակահատվածում ամբողջ կյանքի ցիկլի մեջ
երկրորդ ժամանակահատվածի օգտակարությունը հաշվարկվում է ½-ով, այինքն կիսով
չափ: Եթե ρ < 0 (𝜌 > −1, այն կարող ենք ներկայացնել որպես )
Բյուջետային սահմանափակումը ներկայացված է հետևյալ տեսքով`
𝐶2
𝐶1 + = 𝑊1 (4)
1+𝑟

Պողոսյան Անի
Մակրոտնտեսագիտություն

Ներկայացնենք այս խնդրի համար Լագրանժի ֆունկցիան`


1 𝐶2
ʆ = 𝑙𝑛𝐶1 + 𝑙𝑛𝐶2 + 𝜆(𝑊1 −𝐶1 − )
1+𝜌 1+𝑟
Գրենք առաջին կարգի պայմանները`
𝜕ʆ 1
= −𝜆=0 (5)
𝜕𝐶1 𝐶1
𝜕ʆ 1 1 𝜆
= − =0 (6)
𝜕𝐶2 1 + 𝜌 𝐶2 1 + 𝜌
5 արտահայտությունից 𝜆-ն ստանանք և տեղադրենք 6-ի մեջ`
1 1 1 1
=
1 + 𝜌 𝐶2 𝐶1 1 + 𝑟
𝐶2 1 + 𝑟
= (7)
𝐶1 1 + 𝜌
7 արտահայտությունը կոչվում է Էլլորի հավասարում օգտակարության
մաքսիմալացման խնդրի համար:
7 արտահայտության աջ և ձախ մասերից հանելով 1` կստանանք
𝐶2 − 𝐶1 1 + 𝑟 − 1 − 𝜌 𝑟 − 𝜌
= = (8 )
𝐶1 1+𝜌 1+𝜌
𝐶2 − 𝐶1 ∆𝐶
=
𝐶1 𝐶1
8 արտահայտությունը կոչվում է Ռազմեի հավասարում: Մասնավորապես
տեսնում ենք, որ հավասարման ձախ մասը իրենից ներկայացնում է սպառման աճի
տեմպ: Աջ մասում ներկայացված է r տոկոսադրույքի և միջժամանակային
նախընտրության դրույքի տարբերությունը հարաբերած 1 + 𝜌-ի: Քանի որ 1 + 𝜌-ն միշտ
դրական է, ապա եթե
 𝑟 > 𝜌 - սպառումը ժամանակի ընթացքում աճում է, որովհետև սպառման
աճի տեմպը դրական է;
 𝑟 < 𝜌 - սպառումը ժամանակի ընթացքում նվազում է;
 𝑟 = 𝜌 – սպառումը հարթեցված է ժամանակի ընթացքում`𝐶1 = 𝐶2 = 𝑦𝑃
Եթե նայում ենք 𝑟 − 𝜌 արտահայտությանը, ապա 𝑟 -ը հանդես է գալիս որպես
շուկայի տոկոսադրույք, իսկ 𝜌-ն մեր գլխում ունեցած տոկոսարույքի գնահատականը:
Ինչ կարող ենք ասել գրաֆիկական մեկնաբանության վերաբերյալ: Եթե տեղի է
ունենում սպառման համահարթեցում, ապա ակնհայտ է, որ առաջին և երկրորդ
ժամանակահատվածների սպառումները պետք է գտնվեն անկյան կիսորդի վրա:
Նկար 1-ում պատկերված է միջժամանակային բյուջետային սահմանափակման
գրաֆիկը: Կիսորդի վրա ցանկացած կետում 2 ժամանակահատվածների սպառումները
հավասար են: Միջժամանակային բյուջետային սահմանափակման և կիսորդի հատման
կետում սպառումը պետք մաքսիմալացվի: Հետևաբար որպեսզի սպառումը
մաքսիմալացվի, անտարբերության կորը պետք է շոշափի միջժամանակային
բյուջետային սահմանափակման կորը անկյան կիսորդի հետ հատման կետում:

Պողոսյան Անի
Մակրոտնտեսագիտություն

𝐶2

𝐶2 ∗

450

𝐶1 ∗ 𝐶1

Եթե մենք դիտարկում ենք կենսացիկլի հիպոթեզը, պետք է ասենք, որ ստանալով


հետևյալ արդյունքը`
𝐶1 = 𝐶2 = 𝑦𝑃 = 𝑘(𝑟)𝑊1
Մոդելյանին փորձեց նաև իրականացնել իր ստացած արդյունքի էմպիրիկ
հիմնավորումը: Մասնավորապես Մոդելյանին և Անդոն իրականացրին հետևյալ
ռեգրեսիան` ներկայացնելով սպառումը` որպես ֆունկցիա հարտսությունից (տրոհելով
կյանքի տևողության հարստությունը հարստություն` ստացված ակտիվներից և
հարստություն ստացված աշխատավարձից) `
𝐶 = 𝑘0 𝑊 + 𝑘1 𝑌
𝑊 եկամուտ` ստացված ակտիվներից, 𝑌` աշխատանքային եկամուտ, 𝑘0 և 𝑘1 -ը
հանդես են գալիս որպես սպառման սահմանային հակվածություն
համապատասխանաբար ակտիվների և աշխատավարձի նկատմամբ: Հետևաբար
փոքրագույն քառակուսիների մեթոդով իրականացնելով այս ռեգրեսիան ԱՄՆ-ի համար
բավական երկար ժամանակային հորիզոնով Մոդելյանին ցույց տվեց, որ հիմնականում
բավարարվում է սպառման համահարթեցման սկզբունքը:
Այնուամենայնիվ, որոշ էմպիրիկա հակասության մեջ մտավ Մոդելյանիի կյանքի
ցիկլի հիպոթեզի հետ: Մասնավորապես էմպիրիկան ցույց տվեց, որ ԱՄՆ-ում
հարստության մեծ մասը ձևավորվել է ոչ թե կյանքի ցիկլի ընթացքում ստեղծած
եկամտից (ակտիվներից կամ աշխատավարձից ստացված եկամուտներից), այլ
ժառանգությունից: Հենց ժառանգության փաստը ջախջախիչ հարված հասցրեց կյանքի
ցիկլի հիպոթեզին: Մասնավորապես, Կոդնիկովը և Սամերսը ցույց տվեցին, որ ԱՄՆ-ում
հարստության 65%-ը ձևավորվում է ժառանգության հաշվին:
Թե ինչու են տնային տնտեսությունները ժառանգություն թողնում, կա 4 պատճառ.
1. Ռոբերտ Բարոուի ալտրուիստական մոտեցում: Մարդիկ սիրում են իրենց
երեխաներին, հաազատներին, դրա համար էլ ժառանգություն են թողնում:
2. Կյանքի ընթացքում մարդիկ փորձում են ազդել իրենց երեխաների
վարքագծի վրա:

Պողոսյան Անի
Մակրոտնտեսագիտություն

3. Մարդիկ հստակ չգիտեն իրենց կյանքի վերջը: Ժառանգությունը կյանքի


տևողության անորոշության հետևանքն է:
4. Հաջորդ սերունդներին օժտել որոշակի ուժով և կարգավիճակով: Այսինքն`
հարստությունը ըստ Քեյնսի հանդես է գալիս որպես ուժի և կարգավիճակի
գրավական:
Որն է ճիշտ այս 4 պատճառներից, չենք կարող ասել, բայց կարելի ասել, որ բոլոր 4
պատճառներն էլ աշխատում են:
Հաջորդիվ նայենք Ֆրիդմանի մշտական եկամտի պարագայում կիրառելով
ադապտիվ սպասումները:
Խնդիրն այն է, որ մենք կարող ենք մշտական եկամուտը ըստ Ֆրիդմանի
գնահատել ադապտիվ սպասումների հիման վրա, որովհետև մեզ հայտնի չէ տվյալ
պահին ապագայում մեր եկամուտների չափը:
𝑒
𝑦𝑝+1 = 𝐴𝑦𝑝𝑒 + (1 − 𝜆)𝑦,
որտեղ 𝑦𝑝𝑒 -ը նախորդ ժամանակահատվածի եկամտի սպասումն է, 𝑦 -ը նախորդ
ժամանակահատվածի փաստացի եկամուտն է:
Խնդիրն այն է, որ և' սպառումը, և' երկրորդ ժամանակահատվածի ունեցվածքը
մենք կարող ենք միայն գնահատել: Այս դեպքում միջժամանակային բյուջետային
սահմանափակումը կներկայացվի հետևյալ կերպ`
𝐸 (𝐶2 ) 𝐸 (𝑄2 )
𝐶1 + = 𝑄1 +
1+𝑟 1+𝑟
Քանի որ իրական տոկոսադրույքը ժամանակի ընթացքում քիչ թե շատ
հաստատուն է, դրա համար էլ r-ը չենք ներկայացնում սպասումների տեսքով:

Պողոսյան Անի
Մակրոտնտեսագիտություն

Գլուխ 5.Ներդրումներ

§5.1. Ներդրումների բազային տեսություն

Ներկայացնենք ներդրումների սպեցիֆիկացիան:


Այստեղ փորձելու ենք ցույց տալ, որ մաթեմատիկորեն ներդրումներ առաջին
հերթին պայմանավորված են տոկոսարույքվո: Ինչպես գիտենք, եթե տոկոսադրույքը
աճեց, ներդրումները իրական արտահայտությամբ նվազում են, որովհետև եթե բանկը
առաջարկում է բարձր տոկոսներ, նախընտրելի է ոչինչ չանելով` փողը ավանդ դնել և
բարձր եկամուտներ ստանալ: Այլ կերպ ասած մարդկանց համար ավելի նախընտրելի
են ֆինանսական ներդրումները:
Դիտարկենք միջժամանակային բյուջետային սահմանափակման դինամիկ
տարբերակը ներդրումների դեպքում:
𝐶2 𝑄2
𝐶1 + = 𝑄1 − 𝐼1 + = 𝑊1 (1)
1+𝑟 1+𝑟
𝐼1 -ը տնային տնտեսությունների կապիտալ ներդրումները: Երկրորդ
ժամանակահատվածից ներդրումները չենք հանում, որովհետև ժառանգություն չենք
թողնում այս ներկայացման մեջ:
*Իրականում ներդրումներ կատարում են ոչ թե տնային տնտեսությունները, այլ
ֆիրմաները:
Հաջորդ հարցը հետևյալն է: Ինչ չափով ներդրումներ կատարել, որ կյանքի
տևողության հարստությունը լինի մաքսիմալ: Իրականւոմ մարդիկ ցանկանում են
որոշել ներդրումների օպտիմալ մակարդակը: Եվ' սպառման, և' ներդրումների օպտիմալ
մակարդակը պետք է որոշենք 2 քայլով`
1. որոշենք ներդրումների օպտիմալ մակարդակը;
2. օպտիմալ մակարդակը տեղադրենք 1 արտահայտության մեջ և գտնենք
սպառման 𝐶1 ∗ , 𝐶2 ∗ օպտիմալ կառուցվածքը:
Դրա համար 1 արտահայտությունից առանձնացնենք հարստության բաղադրիչը և
մաքսիմալացնենք ըստ ներդրումների`
𝑄2
𝑊1 = 𝑄1 − 𝐼1 + → 𝑚𝑎𝑥𝐼
1+𝑟
Գրենք առաջին կարգի անհրաժեշտ պայմանը`
𝜕𝑊1 𝜕𝑄2 1 𝑘2
= −1 + ∙ ∙ =0 (2 )
𝜕𝐼1 𝜕𝑘2 1 + 𝑟 𝐼1
𝑄2 -ը արտադրական ֆունկցիան է երկրորդ ժամանակահատվածի համար, որը
ֆունկցիա է կախված 𝑘2 -ից, 𝑙2 -ից, հաշվի ենք առել նաև, որ 𝑘2 -ը իր հերթին ֆունկցիա է`
կախված 𝐼 -ից: Ինչպես գիտենք 𝑘2 = 𝑘1 + 𝐼1 : Տրամաբանորեն պարզ է, որ երկրորդ
ժամանակահատվածի կապիտալը կախված էայն բանից, թե ինչքան ներդրումներ ենք
իարկանացրել հիմնական միջոցներում նախորդ ժամանակահատվածում: Մենք չենք
կարող այս պահին ներդրում կատարել և այս պահին ակնկալել օգուտ:

Պողոսյան Անի
Մակրոտնտեսագիտություն

𝜕𝑄2
𝜕𝑘2
-ը ներկայացնում է 𝑀𝑃𝐾 2 -ը, որը ներկայացնում է կապիտալի սահմանային
արդյունքը երկրորդ ժամանակահատվածում: Մյուս կողմից եթե մենք 𝑘2 -ը ածանցում
ենք ըստ 𝐼1 -ի, պարզապես ստանում ենք 1: Հետևաբար 2 արտահայտությունից ստանում
ենք, որ
𝑀𝑃𝐾 2 = 1 + 𝑟 (3)
Այսինքն` որպեսզի I-ն լինի օպտիմալ 𝑟 ∗ մակարդակի վրա, պետք է տեղի ունենա 3
արտահայտությունը:
Որպեսզի բազմաժամանակային տեսանկյունից նայենք, թե որ դեպքում
ներդրումները կօպտիմալացվեն, ենթադրենք, որ մարդու կյանքի ցիկլը t
ժամանակահատվածների է բաժանվում, և որևէ ժամանակահատվածում մարդը
կատարում է ներդրում և ծախսում է ∆𝐼: Այնուհետև ենթադրում ենք, որ այս ներդրումը
մեզ որոշակի հատույց պետք է ապահովի: Այդ հատույցը նշանակենք 𝑀𝑃𝐾 + (+-ով ենք
նշանակում, որովհետև հատույցը սատցվում է հաջորդ ժամանակահատվածում): Եթե
միավորի հատույցը 𝑀𝑃𝐾 + է, ապա ընդհանուրի հատույցը կինի ∆𝐼 ∙ 𝑀𝑃𝐾 + :Եվ քանի որ
հաջորդ ժամանակահատվածում է ստացվում, ապա դրա ներկա արժեքը կլինի`
∆𝐼 ∙ 𝑀𝑃𝐾 +
1+𝑟
Հետո որոշում ենք վաճառել այն: Եթե գները անփոփոխ են, կստացվի
∆𝐼 ∙ 𝑀𝑃𝐾 + (1 − 𝛿 )∆𝐼
+
1+𝑟 1+𝑟
Հաշվենք NPV-ն` զուտ ներկա արժեքը`
∆𝐼 ∙ 𝑀𝑃𝐾 + (1 − 𝛿 )∆𝐼
𝑁𝑃𝑉 = −∆𝐼 + +
1+𝑟 1+𝑟
Որպեսզի ներդրումները իմաստ ունենան, 𝑁𝑃𝑉 ≥ 0:
∆𝐼-ին հանենք ընդհանուր և բերենք ընդհանուր հայտարարի `
∆𝐼(−1 − 𝑟 + 𝑀𝑃𝐾 + + 1 − 𝛿)
≥0
1+𝑟
Բնական է ∆𝐼-ն մեծ է 0, 1 + 𝑟-ը և' դրական, և' բացասկան տոկոսադրույքի դեպքւոմ
դրական է, ապա որպեսզի այս արտահայտությունը տեղի ունենա, փակագծի
արտահայտությունը պետք մեծ կամ հավասար լինի 0-ից: Ստացվում է, որ
𝑀𝑃𝐾 + ≥ 𝛿 + 𝑟 (4)
որպեսզի ներդրումները իմաստ ունենան:
Փաստորեն իմաստ ունի ներդրում կատարելը, քանի դեռ միավոր կապիտալի
բերած եկամուտը մեծ է կապիտալի ծախսից (𝛿 + 𝑟):
Ներդրւոմ կարող ենք կատարել մինչև
𝑀𝑃𝐾 + = 𝛿 + 𝑟 (4́)
Սրանից հետո իմաստ չունի ներդրում կատարելը իմաստ չունի:
Ըստ էության 3 և 4' արտահայտությունները նույնական են: Պարզապես 3
արտահայտության մեջ 1 է, 4-ում` 𝛿: Բանն այն է, որ 2 ժամանակահատվածի դեպքում
կապիտալն ամբողջությամ ամորտիզացվում է, հետևաբար ամորտիզացիայի նորմը 1 է:

Պողոսյան Անի
Մակրոտնտեսագիտություն

Իսկ բազմաթիվ ժամանակահատվածների համար տարեկան ամորիզացիայի նորմ ենք


հաշվում և ամորտիզացնում:
Հիմա արդեն կարող ենք ցույց տալ, որ ներդրումներ իրական տոկոսադրույքից
կախված նվազող ֆունկցիա են:
𝐼1 = 𝐼1 (𝑟)
3 կամ 4' արտահայտություններից երևում է, որ եթե 𝑟-ը աճում է 𝑀𝑃𝐾 -ն աճում է:
Բայց մյուս կողմից մենք գիտենք, որ կապիտալի սահմանային արդյունքը նվազող է
𝑘2 -ից կախված:
𝑀𝑃𝐾 2

𝑘2
Ինչպես տեսնում ենք 𝑀𝑃𝐾 2 -ը նվազեց, 𝑘2 -ը նվազեց: Բայց քանի որ I-ն
ներկայացնում ենք, որպես
𝐼 ↓= 𝑘2 ↓ −𝑘1
ապա 𝑘2 -ի նվազումը բերում է 𝐼-ի նվազման:
Մաթեմատիկորեն ցույց տվեցինք, որ I-ն r-ից կախված նվազող ֆունկցիա է:
Հիմա, երբ գտանք 𝐼 ∗ -ը, հարստությունը մաքսիմալացնելով` մենք կունենանք
𝑊 ∗ -ը`հարստության օպտիամալ արժեքը կյանքի ցիկլի ընթացքում: Կարող ենք լուծել
ստանդարտ օգտակարության մաքսիմալացման խնդիր կյանքի տևողության համար:
𝑈 = 𝑈(𝐶1 , 𝐶2 ) → 𝑚𝑎𝑥
𝐶2
𝑊1 ∗ = 𝐶1 +
1+𝑟
𝐶2

𝐶2 ∗

𝐶1 ∗ 𝐶1

Պողոսյան Անի
Մակրոտնտեսագիտություն

§5.2. Ներդրումների աքսելերատորը մուտիպլիկատորի մոդելում, կարգավորման


ծախսերի մոտեցում

Այս մոտեցումը մշակվել է Սամուելսոնի կողմից: Հիմնական գաղափարը հետևյալն


է, որ կապիտալի ցանկալի պաշարը հանդես է գալիս որպես ՀՆԱ-ի հաստատուն մաս`
𝐾 ∗ = ℎ𝑄 (1 )
1 արտահայտությունը հաստատվում է էմպիրիկ տվյալների հիման վրա,
(այսինքն` եթե ռեգրեսիա անենք, այն հաստատվում է շատ երկրների համար,
որովհետև ռեգրեսիան կապված է վիճակագրական տվյալների մաքրության հետ): Բայց
կարելի է ցույց տալ նաև մաթեմատիկորեն:
𝑄 = 𝐴𝐾 𝛼 𝐿1−𝛼
Այս արտահայտությունից կարող ենք գրել, որ
𝜕𝑄 𝐾 𝛼𝐴𝐾 𝛼−1 𝐿1−𝛼 𝐾 𝛼𝑄
𝑀𝑃𝐾 = = 𝛼𝐴𝐾 𝛼−1 𝐿1−𝛼 = = (2)
𝜕𝐾 𝐾 𝐾 𝐾
Եթե մենք դիտարկում ենք կապիտալի ցանկալի պաշարը, ապա 𝑀𝑃𝐾 -ն պետք է
հավասար լինի (𝛿 + 𝑟)-ի`
𝛼𝑄
=𝛿+𝑟
𝐾∗
Այստեղից
𝛼
𝐾∗ = ̅ 𝑄 (3)
𝛿+𝑟
𝛼
-ն նշանակենք հ-ով, կստանանք (1): Ինչու է սա հաստատուն. 𝛼-ն հաստատուն
𝛿+𝑟
է, որովհետև Կոբբ-Դուգլասի արտադրական ֆունկցիան CES (Constant elasticity of
substitution) տիպի հաստատուն ֆունկցիա է, ամորտիզացիայի նորմը հաստատուն է, r-ը
իրական տոկոսադրույքը ժամանակի ընթացքում հաստատուն է:
Եթե 1-ը ճիշտ է, մի պահ ենթադրենք, որ կապիտալը անմիջապես հավասարվում է
ցանկալի պաշարին (սա կոպիտ ենթադրություն է, որից անմիջապես կհրաժարվենք
հետո): Ինչպես գիտենք, զուտ ներդրումները կապիտալի աճն են`
𝐼 = 𝐾+1 − 𝐾 = 𝐾+1 ∗ − 𝐾 ∗ = ℎ𝑄+1 − ℎ𝑄 = ℎ∆𝑄 (4)
Սա ցույց է տալիս, որ ներդրումները կախված են նաև ՀՆԱ-ի աճից: Այսինքն`
որքան բարձր է ՀՆԱ-ի աճի մակարդակը, այնքան ներդրումները ավելի բարձր կլինեն:
Կա հակասություն. մի կողմից սպասում ենք, որ Q-ն կախված է I-ից, բայց մյուս կողմից
I-ն է կախված է Q–ից: Եթե մենք շատ ներդրում ենք անում, ստացվում է, որ մեր ստացած
արդյունքը ընդհանուր առմամբ պետք է ավելի մեծ լինի, եթե դա չի վերաբերում
սպիտակ փղերի նախագծին (կան ներդրումներ, որոնք վերաբերում են էկոնոմիկայում
հայտնի սպիտակ փղերի նախագծին, երբ անգլիացիները ներդրումներ կատարեցին այդ
փղերի բազմացման համր, սակայն բոլորը սատկեցին, այդ պատճառով անհաջող
ներդրումային ծրագրեր տնտեսագիտական գրականության մեջ անվանում են հենց այդ
անվանմամբ): Բնական է, որ ՀՆԱ-ն ընթացիկ տարում կախված է նաև ներդրումների
աճից, բայց այդքան արագ աճ այդ ներդրումը ապահովել չի կարող:
Բայց հակառակ պատկերն էլ կա:

Պողոսյան Անի
Մակրոտնտեսագիտություն

Ինչի համար են մարդիկ ներդրում կատարում: Ինչքան շատ փող ունենա մարդը,
այնքան շատ ներդրում կարող է անել:
Ակնհայտ է, որ կա կրկնակի պատճառականություն. մեկը մյուսից է կախված:
Մնում ենք ցիկլի մեջ: Էկոնոմետրիկայի մեջ հաճախ այս խնդիրը առաջանում է:
Գոյություն ունի granger causality թեստ, որը ցույց է տալիս թե որն է մյուսից ավելի շատ
կախված:
Մենք տեսանք, որ ներդրումների հաջորդ որոշիչ գործոնը եկամուտներն են,
ՀՆԱ-ն` արտադրանքը:
Օրինակ ՀՀ-ում տոկոսադրույքները շատ բարձր են, իսկ եկամուտները` քիչ, այդ
պատճառով ներդրումները քիչ են: Այսինքն` սրանք են հիմնական մակրոտնտեսական
պատճառները (և ոչ թե պատերազմական իրավիճակը, որ նշվում է):
Համախառն ներդրումները հավասար են
𝐼𝑔 = ℎ∆𝑄 + 𝛿𝐾 (5)
Այսինքն համախառն ներդրումները ՀՆԱ-ի աճից կախված աճող ֆունկցիա են:
Այսինքն` ներդրումները արագանում են, երբ ՀՆԱ-ն աճում է` ըստ Սամուելսոնի
աքսելատորական մոտեցման:
Իսկ մուլտիպլիկատիվ ազդեցությունը պայմանավորված է հետևյալով,
ներդրումները մեծանում են ՀՆԱ-ն է աճում, ՀՆԱ-ի աճը բերում է ներդրումների աճին:
Այժմ հրաժարվենք ենթադրությունից: Կա երկու պատճառ
1. ներդրման պահի և կապիտալի շահագործման միջև գոյություն ունի
որոշակի ժամանակահատված, որը կոչվում է ինվեստիցիոն լագ ;
2. եթե ժամկետները սեղմում ենք, կտրուկ մեծանում են ծախսերը:
Փաստորեն 𝐼 = ℎ∆𝑄 բանաձևը ցույց է տալիս, որ ներդրումները կախված են նաև
եկամտից: Սա զուտ ներդրումներն են: Եթե ներկայացնենք համախառն ներդրւմներ,
զուտ ներդրումներին պետք գումարենք նաև ամորտիզացիան` 𝐼𝑔 = ℎ∆𝑄 + 𝛿𝐾 :
Որոշակի կարգավորման ծախսերի անհրաժեշտություն կա: Այսինքն` միարժեք
նախագծելով ներդրումները` որպես որոշակի գումար` հետագայում առնչվում ենք
այնպիսի խնդիրների հետ, որոնք ավելացնում են ներդրումները: Պատկերացնենք` տան
վերանորոգման ժամանակ գումարը մեր նախատեսածից ավել է եղել: Հետևաբար
որոշակի լրացուցիչ ծախսեր ավելանում են ներդրումներին: Եթե լրացուցիչ ծախսերը
ավելանում են թվարկված երկու պատճառներով, ներմուծում ենք մասնակի
կարգավորման գործակից, և ոչ թե անմիջապես I-ն հավասարվում է 𝐾+1 ∗ − 𝐾, այլ ինչ-որ
g կարգավորման գործակցով, որը գտվում է (0, 1)միջակայքում`
𝐼 = 𝑔(𝐾+1 ∗ − 𝐾), 0 < 𝑔 < 1 (6)

այստեղ չենք գրում 𝐾+1 − 𝐾 ∗ , որովհետև եթե ընթացիկ ժամանակահատվածում
կապիտալը արդեն հավասարվել է իր ցանկալի մակարդակին, ապա այլևս
նշանակություն չունի` նախկինում ինքը հավասար եղել է իր ցանկալի մակարդակին,
թե ոչ:
Ֆիրմաները կորուստ են կրում նշված 2 պատճառներով: Այդ կորստի ֆունկցիան
նշանակենք Los-ով: Ենթադրենք` կորուստները ներակյացված են քառակուսային

Պողոսյան Անի
Մակրոտնտեսագիտություն

ֆունկցիայի տեսքով, ընդ որում քառակուսային ֆունկցիայի հարմարությունը այն է, որ


եթե կապիտալը չի հավասարվում իր ցանկալի պաշարին, թե' մեծ, թե' փոքր լինելու
դեպքում վատ է, փոքրը պարզ թե ինչու, իսկ մեծի դեպքում, եթե օրինակ` սեղաններ
պահել լսարանում, որոնք չեն օգտագործվում, ենթադրում է ժամանակի ընթացքում այդ
կապիտալի մաշվածք, ինչը դեմ է ռացիոնալ վարքագծի կանոններին: Հետևաբար
քառակուսային ֆունկցիան հարմար է և' դրական, և' բացասական շեղումը որպես
կորուստ ներկայացնելու համար:
𝐿𝑜𝑠 = 𝑎1 (𝐾+1 ∗ − 𝐾+1 )2 − 𝑎2 (𝐾+1 − 𝐾 ) → 𝑚𝑖𝑛𝐾+1
Առաջին տիպի կորուստը առաջանում է ֆիրմաների մոտ այն պատճառով, որ
կապիտալի ցանկալի և փաստացի պաշարները իրար չեն համապատասխանում:
Երկրորդ տիպի կորուստը I-ն է: Ինչպես նշեցինք, եթե ժամկետները կրճատում ենք,
ապա տեղի է ունենում ներդրումների կամ ծախսերի կտրում աճ: Հաճախ այդ
կարգավորման ծախսերը ներկայացվում են քառակուսային ֆունկցիայի միջոցով,
այսինքն` լրացուցիչ ներդրումներ, որոնք արվում են, ոչ թե ուղղակիորեն I-ի չափով, այլ
լրացուցիչ քառակուսային ֆունկցիայի միջոցով: 𝑎1 -ը առաջին տիպի կորուստների
տեսկարար կշիռն է ընդհանուր կորուստների մեջ, 𝑎2 -ը` երկրորդ տիպի:
Բնական է, որ ֆիրմաները ցանկանում են մինիմալացնել կորուստները, և քանի որ
կարևոր չէ K-ն ինչ մակաչդակ է ունեցել նախորդ ժամանակահատվածում, միակ
փոփոխականը, որը կարգավորվում է 𝐾+1 -ն է:
Գրենք էքստրեմումի առաջին կարգի անհրաժեշտ պայմանը`
𝜕𝐿𝑜𝑠
= −2𝑎1 (𝐾+1 ∗ − 𝐾+1 ) + 2𝑎2 (𝐾+1 − 𝐾 ) = 0
𝜕𝐾+1
𝑎1 (𝐾+1 ∗ − 𝐾+1 ) = 𝑎2 (𝐾+1 − 𝐾 )
Գումարենք և հանենք K`
𝑎1 (𝐾+1 ∗ − 𝐾 + 𝐾 − 𝐾+1 ) = 𝑎2 (𝐾+1 − 𝐾 ) (7)

𝑎1 (𝐾+1 − 𝐾) − 𝑎1 (𝐾+1 − 𝐾 ) = 𝑎2 (𝐾+1 − 𝐾 ) (8)

𝑎1 (𝐾+1 − 𝐾) = 𝑎1 (𝐾+1 − 𝐾 ) + 𝑎2 (𝐾+1 − 𝐾 ) (9)
𝑎1
𝐼 = 𝐾+1 − 𝐾 = (𝐾 ∗ − 𝐾 ) (10)
𝑎1 + 𝑎2 +1
10 արտահայտության ձախ մասը իրենից ներկայացնում է ներդրումները: Եթե
𝑎1
նշանակենք g-ով, ապա կստանանք մասնակի կարգավորման 4
𝑎1 +𝑎2
արտահայտությունը:
Կապիտալը արդեն անմիջապես չի հավասարվում իր ցանկալի պաշարին,
որոշակի կարգավորման գործընթաց կա: Մասնավորապես որոշակի գործակցով է
կապիտալը հավասարվում իր ցանկալի պաշարին: Եթե գերակշռում են առաջին տիպի
կորուստները, արտահայտությունը մոտավորապես ձգտում է 1-ի, և մենք հանգում ենք
աքսելերատորի սկզբնական մոդելի տարբերակին: Բայց եթե գերակշում է 𝑎2 -ը, ապա
սա բերում է նրան, որ եթե ժամանակը վերածենք պահի, ապա ներդրումները կձգտեն
անվերջության: Հետևաբար անիմաստ կլինի ներդրումների իրականացումը: Այսինքն`
եթե 𝑎2 -ը բավականաչափ մեծ է, որևէ իմաստ չունի ներդրումներ իրականացնելը: Սրա
պատճառը այն է, որ կապիտալը դիսկրետ է փոխվում, իսկ ներդրւոմները անընդհատ:
Պողոսյան Անի
Մակրոտնտեսագիտություն

Հետևաբար եթե մենք արագացնում ենք որևէ ներդրում, ապա հաճախ արդյունքը լինում
է ձախողված: Հետևաբար մենք առնչվում ենք նաև հաջորդ տիպի խնդրին, որ
ներդրումները կապված են նաև ժամանակային գործոնի հետ, այսինքն` ժամանակի մեջ
անհրաժեշտություն կա արդյունավետ օգատգործելու ներդրումները և ծասեր
իրականացնել ճշգրիտ սխեմատիկ բաշխումով: Սա էկոնոմետրիկայում տրենդի
հասկացությունն է, համաձայն որի` ներդրումները ժամանակային տրենդից կախված
ֆունկցիա են:

Պողոսյան Անի
Մակրոտնտեսագիտություն

§5.3. Ներդրումների կանոնները, երբ տնային տնտեսությունները և ֆիրմաները


գործում են առանձին

Ինչպես նշվեց ներդրումների բազային տեսության մեջ, ներդրումներ կատարում են


տնային տնտեսությունները: Իրական կյանքում դա այդպես չե: Ներդրումներ կատարում
են ֆիրմաները, իսկ տնային տնտեսությունները հանդիսանում են ֆիրմաների
սեփականատերեր: Տեսնենք, թե ինչպես է բազային տեսությունը փոխում
ներդրումներից` կապիտալից ստացած եկամուտի և ներդրումային ծախսերի միջև
փոխազդեցությունը, եթե, դա փոխվում է:
Այսպիսով, ենթադրենք` ֆիրմաները իրականացնում են ներդրումներ, իսկ տնային
տնտեսությունները հանդիսանում են ֆիրմաների սեփականտերեր:
Դիտարկենք ֆիրմաների շահույթները:
Պարզության համար ենթադրենք, որ արտադրանքի գինը նորմալիզացված է,
այսինքն` P=1, այդ դեպքում շահույթը կարող ենք ներկայացնել հետևյալ տեսքով`
𝑃𝑟1 = 𝑄1 − 𝑊1 𝐿1 (1)
Մենք այս հավասարությունից պետք է հանեին rk, բայց չենք հանում, որովհետև
ամբողջ սեփականատերերի եկամտի մեջ մտած է նաև կապիտալի բերած արդյունքը:
Այսինքն`ոչ թե պարզապես շահույթներն են, այլ նաև կապիտալից ստացված արդյունքը,
որը գնում է սեփականատերերի գրպանը: Երկրորդ ժամանակահատվածում նույն
արտահայտությունը կարող ենք ներկայացնել հետևյալ տեսքով`
𝑃𝑟2 = 𝑄2 − 𝑊2 𝐿2 ,
որտեք 𝑃𝑟1 , 𝑃𝑟2 -ը երկու ժամանակահատվածների շահույթներն (շահույթներ +
կապիտալից ստացած եկամուտներ) են, 𝑄1 , 𝑄2 -ը արտադրանքներն են, 𝑊1 , 𝑊2 -ը
աշխատավարձերն են և 𝐿1 , 𝐿2 -ը` աշխատուժի քանակը:
Հաջորդ կարևոր հարցը վերաբերում է ֆիրմայի շուկայակն արժեքին: Սա
ֆունդամենտալ տեսությունն է, համաձայն որի`բաժնետոմսերի գինը որոշվում է
դիվիդենտների ներկա արժեքով: Բոլոր բաժնետոմսերի շուկայական գների գումարը
հանդես է գալիս որպես ֆիրմայի շուկայական արժեք: Եթե ենթադրում ենք, որ 2
ժամանակահատված է, ապա ֆիրմայի շուկայակն գինը որոշվում է հետևյալ կերպ`
𝐷𝑉1
𝑉1 = 𝐷𝑉1 + +⋯ (2),
1+𝑟
(եթե բազմաթիվ ժամանակահատվածներ են, ապա կարող ենք գրել հետևյալ
𝐷𝑉 𝐷𝑉
կերպ` 𝑉1 = 𝐷𝑉1 + 1+𝑟2 + (1+𝑟)
3
2 + ⋯ ) 𝐷𝑉1 , 𝐷𝑉2 առաջին և երկրորդ
ժամանակահատվածներում ստացված դիվիդենտներն են: Ինչպես գիտենք, դիվիդենտ
վճարում են շահույթներից, այս դեպքում դիվիդենտ վճարում են նաև կապիտալի բերած
եկամտից: Հետևաբար ֆիրմայի շուկայական արժեքը կարող ենք ներկայացնել հետևյալ
կերպ`
𝑃𝑟2
𝑉1 = 𝑃𝑟1 − 𝐼1+ (3)
1+𝑟

Պողոսյան Անի
Մակրոտնտեսագիտություն

Երկրորդ ժամանակահատվածում էլ կարող էինք ներդրումներ ներկայացնել, բայց


իմաստ չունի: Միևնույն ժամանակ մարդու կամ տնային տնտեսության հարստությունը
ձևավորվում է ի հաշիվ կյանքի ցիկլի ընթացքւոմ ստացած աշխատանքային եկամտի
կամ կապիտալից ստացված եկամտի: Հետևաբար հարստությունը ներկա արժեքով
կարող ենք ներկայացնել հետևյալ տեսքով`
𝑊2 𝐿2 𝑊2 𝐿2 𝑃𝑟2 𝑊2 𝐿2
𝑊1 = 𝑊1 𝐿1 + + 𝑉1 = 𝑊1 𝐿1 + + 𝑃𝑟1 − 𝐼1 + = 𝑊1 𝐿1 +
1+𝑟 1+𝑟 1+𝑟 1+𝑟
𝑄2 − 𝑊2 𝐿2
= 𝑄1 − 𝑊1 𝐿1 − 𝐼1 +
1+𝑟
𝑄2
𝑊1 = 𝑄1 − 𝐼1 + (4)
1+𝑟
Ստացանք մի արտահայտություն, ինչը օգտագործել էինք բազային տեսության
մեջ, չնայած մենք ենթադրեցինք, որ տային տնտեսությունները առանձին սուբյեկտ են,
ֆիրմաները` առանձին: Սա զարմանալի չէ, որովհետև տնտային տնտեսությունները
հանդիսանում են ֆիրմաների սեփականատերեր: Որոշ տեսությունների մեջ հնարավոր
է տարբերություն լինի սեփականատիրոջ վարքագծի և մենեջերի վարքագծի միջև:
Տեսնենք, թե ներրդումների պայմանը ինչպես է ներկայացվում: Մի պահ
ենթադրենք, որ լրացուցիչ ներդրումներ են նախաձեռնվել`
𝑃𝑟2
𝑉1 = 𝑃𝑟1 − (𝐼1 + ∆𝐼 ) + (5)
1+𝑟
Սա ենթադրում է, որ հաջորդ ժամանակահատվածում ռացիոնալ վարքագծի
դեպքում շահույթները պետք է ավելանան: Եթե հաշվենք ֆիրմային շուկայական
արժեքի փոփոխությունը, ապա կունենանք հետևյալ պատկերը`
∆𝑃𝑟2
∆𝑉1 = 𝑉1 − 𝑉́1 = −∆𝐼 + (6)
1+𝑟
Այնուհետև հետևյալ հարցին գանք, ∆𝑃𝑟2 -ը` շահույթի փոփոխությունը, քանի որ
շուկաները մրցակցային են, կարող ենք արտահայտել տարբերության հավասարման
միջոցով`
∆𝑃𝑟2 = ∆𝑄2 − 𝑊2 ∆𝐿2 (7)
Վերհիշենք, որ լրիվ դիֆերենցիալը, քանի որ 𝑄2 -ը արտադրական ֆունկցիա է`
կախված L-ից և K-ից, հավասար կլինի`
∆𝑄2 = 𝑀𝑃𝐾 2 ∆𝐾2 +𝑀𝑃𝐿 2 ∆𝐿2 = 𝑀𝑃𝐾 2 ∆𝐾2 + 𝑊2 ∆𝐿2
Այս արտահայտությունը տեղադրենք 7 արտահայտության մեջ`
∆𝑃𝑟2 = 𝑀𝑃𝐾 2 ∆𝐾2 + 𝑊2 ∆𝐿2 − 𝑊2 ∆𝐿2 = 𝑀𝑃𝐾 2 ∆𝐾2 = 𝑀𝑃𝐾 2 ∆𝐼
քանի որ 𝑀𝑃𝐾 -ի փոփոխությունը պայմանավորված է ավելացված ներդրումներով:
Այնուհետև այս արտահայտությունը տեղադրենք 6 արտահայտության մեջ
∆𝑃𝑟2 𝑀𝑃𝐾 2 ∆𝐼 −1 − 𝑟 + 𝑀𝑃𝐾 2
𝑁𝑃𝑉 = ∆𝑉 = −∆𝐼 + = −∆𝐼 + = −∆𝐼 ( )≥0
1+𝑟 1+𝑟 1+𝑟
𝑁𝑃𝑉 ≥ 0, որպեսզի ներդրումները իմաստ ունենան: Քանի որ ∆𝐼-ն դրական է, իսկ
հայտարարում (1+r)-ը ցանկացած տոկոսադրույքի դեպքում դրական է, ապա
𝑀𝑃𝐾 2 ≥ 1 + 𝑟

Պողոսյան Անի
Մակրոտնտեսագիտություն

Ստացանք այն արտահայտությունը, որը ստացել էինք բազային տեսության մեջ:


Քանի դեռ 𝑀𝑃𝐾 > 1 + 𝑟 , ֆիրմաները կկատարեն ներդրումներ, իսկ երբ հավասարվի
այլևս կդադարեցնեն ներդրումները:

Պողոսյան Անի
Մակրոտնտեսագիտություն

§5.4. Ներդրումների q տեսություն

Այս պարագրաֆի կարևորագույն հարցը հետևյալն է: Մենք հիմնականում խոսում


ենք իրական ներդրումների մասին, բայց հասկանում ենք, որ իրական ներդրումները
կապված են նաև ֆինանսական ներդրումների հետ: Առաջնային բաշխման ժամանակ
ընկերությունը թողարկում է բաժնետոմսեր: Բնական է, որ այս միջոցների
հավաքագրումը հանդիսանում է վարկավորման այլընտրանք, այիքնքն` հանդես է
գալիս որպես առևտրային բանկերի կողմից ֆիրմաներին տված վարկերի այլընտրանք:
Ի տարբերություն բանկային վարկի, որը խիստ սահմանափակ պայմաններ ունի, սա
ավելի ձեռնտու է ֆիրմաների համար:
Բայց այստեղ մի խնդիր է առաջանում. երկրորդային շուկան ինչպես է ազդում
իրական ներդրումների վրա, որովհետև այստեղ զուտ սպեկուլյատիվ գործունեություն է:
Պարզվում է երկրորդային շուկան ևս ազդում է իրական ներդրումների վրա, որովհետև
եթե երկրորդային շուկայում տվյալ ֆիրմայի բաժնետոմսերի կուրսը բարձր է, սա
նպաստում է ֆիրմայի վարկանիշի բարձրացմանը, և հաջորդիվ եթե լրացուցիչ
բաժնետոմսեր թողարկի ` միջոցներ ներգրավելու համար, ավելի մեծ հաջողությամբ դա
կիրականացնի: Սա ևս առնչվում է ֆունդամենտալ անալիզին (համաձայն որի`
բաժնետոմսի կուրսը որոշվում է իր բերած դիվիդենտների ներկա արժեքով, այսինքն`
շուկայի ֆունդամենտալներով ենք որոշում: Տեխնիկական անալիզի դեպքում նայում
ենք թե ինչպես է փոխվել բաժնետոմսի կուրսը, քանի ժամանակահատվածում է
վերելքներին հաջորդել անկումներ):
Տեսնենք, թե ինչպես է Ջեյմս Թոբինը իրական շուկան կապել ֆինանսական
շուկայի հետ: Ջեյմս Թոբինը առաջարկեց q գործակիցը, որը հավասար է ֆիրմայի
շուկայական արժեքի (այն արժեքն է, որով կարելի է գնել ֆիրման: Եթե ֆիրման
թողարկել է 100մ բաժնետոմս, այդ բոլոր բաժնետոմսերի գինը կլինի ֆիրմայի արժեքը)
հարաբերությունը կապիտալի վերականգնողական արժեքին (ցանկացած ֆիրմա
բացելու համար անհրաժեշտ է որոշակի գումար, օրինակ` խանութ ենք բացել, որը մեզ
վրա արժեցել ` 20000, բայց սա չի նշանակում, որ շուկայում դրա արժեքը 20000 է, կարող
է լինել ավելի բարձր կամ ավելի ցածր: Այսիքնք` վերականգնողական արժեքը(բացելը)
այն ծախսն է, որը պահանջվել է կապիտալի տեղակայման համար` մինչև
շահագործման հասցնելը)`
𝑉
𝑞=
𝐾
Հնարավոր է, որ q>1, q<1, q=1: Եթե q>1, նշանակում է ֆիրմայի շուկայական
արժեքը գերազանցում է իր տեղակայման արժեքին:
Տեսնենք, թե ինչպես է սա կախված ֆինանսական շուկայից:
Ինչպես գիտենք, ֆիրմայի շուկայական արժեքը հավասար է դիվիդենտների ներկա
արժեքին: Պարզության համար ենթադրենք` բոլոր դիվիդենտները հավասար են`(𝐷𝑉1 =
𝐷𝑉2 = ⋯ = 𝐷𝑉𝑇 ), ընդ որում դիվիդենտը վճարվում է կապիտալից ստաված եկամտի
հաշվին (𝐷𝑉 = 𝑀𝑃𝐾 𝐾 − 𝛿𝐾):

Պողոսյան Անի
Մակրոտնտեսագիտություն

𝐷𝑉2 𝐷𝑉3 𝐷𝑉𝑇 𝑀𝑃𝐾 𝐾 − 𝛿𝐾


𝑉 = 𝐷𝑉1 + + 2
+ ⋯+ 𝑇−1
+ ⋯ = 𝑀𝑃𝐾 𝐾 − 𝛿𝐾 + +⋯
1 + 𝑟 (1 + 𝑟 ) (1 + 𝑟 ) 1+𝑟
𝑀𝑃𝐾 𝐾 − 𝛿𝐾
=
𝑟
Սա կոնսոլների դեպքն է, երբ մշտապես եկամուտ է գալիս:
𝑀𝑃𝐾 𝐾−𝛿𝐾
Հետաքրքիր է հետևյալը, որ -ն հանդես է գալիս որպես այն գումարի ներկա
𝑟
արժեքը, որը մենք ուղղորդում ենք որպես դիվիդենտ: Այս արտահայտութունը
տեղադրելով q արտահայտության մեջ` կստանանք`
𝑀𝑃𝐾 − 𝛿
𝑞=
𝑟
Տեսնենք, թե երբ ֆիրմաները ֆինանսական շուկայից ներդրում կանեն:
𝑀𝑃𝐾 − 𝛿
1)𝑞 > 1 > 1 → 𝑀𝑃𝐾 > 𝛿 + 𝑟
𝑟
Սա բազային տեսության արդյունքն է, այսինքն` համապատասխան է այն դրույթին, որ
կապիտալի բերած եկամուտը գերազանցում է կապիտալի ծախսը: Ընդ որում կապված է
ֆինանսական շուկայի հետ:
𝑀𝑃𝐾 − 𝛿
2)𝑞 < 1 < 1 → 𝑀𝑃𝐾 < 𝛿 + 𝑟
𝑟
Այս դեպքում ներդրումները անիմաստ են:
𝑀𝑃𝐾 − 𝛿
3)𝑞 = 1 = 1 → 𝑀𝑃𝐾 = 𝛿 + 𝑟
𝑟
Այստեղ ներդրումներ կարող ենք անել (սա այն դեպքն է, երբ կապիտալի ցանկալի
և փաստացի պաշարները հավասար են):
Այս սպեցիֆիկացիայով մենք տեսանք, որ իրական ներդրումները կախված են նաև
ֆինանսական ներդրումներից, այսինքն` եթե ֆինանսական ներդրումները մեծ են,
բաժնետոմսերի կուրսը բարձրանում է, և ներդրումները իրական սեկտորում շատ են:

Պողոսյան Անի
Մակրոտնտեսագիտություն

Գլուխ 6. Արտաքին և պետական հատվածներ

§6.1. Ընթացիկ հաշիվ և միջազգային առևտուր

Ենթադրենք 𝐵∗ -ը որևէ երկրի զուտ ֆինանսական պարտավորություններն են դրսի


ռեզիդենտների նկատմամբ: 𝐵∗ -ը մենք անվանում ենք միջազգային ներդրումային դիրք
կամ միջազգային ֆինանսական դիրք: Ինչպես գիտենք ընթացիկ հաշիվը հավասար է
միջազգային ներդրումային դիրքի փոփոխությանը`

𝐶𝐴 = 𝐵∗ − 𝐵−1 (1)
Ընթացիկ հաշվի հաշվեկշիռը ներկայացվում է նաև ազգային խնայողությունների և
ազգային ներդրումների տարբերությամբ`
𝐶𝐴 = 𝑆 − 𝐼 (2)
Հասկանանք, թե այս դեպքում ինչպիսին կլինի ընթացիկ հաշվի գրաֆիկը:

𝑟 +𝐶𝐴 𝑆 𝑟 𝐶𝐴

𝑟𝑤
𝑟𝑤 B

𝑟∗ 𝑟
A
𝑟𝑤́ 𝑟𝑤́
C
−𝐶𝐴 𝐼

𝑆, 𝐼 𝐶𝐴

S=I կետում 𝑟 ∗ -ը ապահովում է ընթացիկ հաշվի 0 լինելու հանգամանքը:


Հետևաբար նկ. 1.2-ում 𝐶𝐴-ն 0 է և անցնում է A կետով: Այնուհետև դիտարկենք հետևյալ
կոնցեպտը: Փոքր երկիրը ընդհանրապես չի կարող ազդել համաշխարհային
տոկոսադրույքի վրա ֆինանսատնտեսական շուկաների տեսանկյունից, կամ փոքր
երկրում դրանց բացակայության պատճառով: Անգամ այնպիսի հզոր պետություն,
ինչպիսին Նիդերլանդներն է, չի կարող ազդել համաշխարհային տոկոսադրույքի վրա:
Համաշխարհային տոկոսադրույքի վրա կարող է ազդել ԱՄՆ-ն, Չինաստանը:
Հետևաբար եթե մենք դիտարկում ենք փոքր երկրի պարագան, ապա համաշխարհային
տոկոսադրույքը համարում ենք տրված:
 Համշխարհային տոկոսադրույքը ավելի ցածր է, քան մեր երկրի
տոկոսադրույքը, քանի որ առաջին դեպքում ենք մենք դիտարկում ենք ռիսկի
բացակայության պայմաններում, իսկ մեր տոկոսադրույքը գերազանցում է
համշխարհային տոկոսադրույքը այն պատճառով, որ մենք ունենք երկրի
բավականին բարձր ռիսկ, որի արդյունքում և տոկոսադրույքը շատ ավելի
մեծ է, քան համաշխարհային տոկոսադրույքը:

Պողոսյան Անի
Մակրոտնտեսագիտություն

Իսկ եթե ռիսկը անտեսում ենք, համշխարհային տոկոսադրույքը հանդես է գալիս


որպես որոշիչ: Եթե համշխարհային տոկոսադրույքը բարձր է երկրի ներսի
տոկոսադրույքից (𝑟𝑤 ), ապա S-ի և I-ի տարբերությունը դրական է, հետևաբար առկա է
ընթացիկ հաշվի հաշվեկշռի ավելցուկ: +CA չափը տրանսֆեր ենք անում հաջորդ
գրաֆիկի վրա և ստանում ենք հաջորդ կետը (B): Բնականաբար եթե համշխարհային
տոկոսադրույքը ցածր է երկրի ներսի տոկոսադրույքից (𝑟𝑤́ ), ապա առկա է հաշվեկշռի
պակասորդ: Տեղփոխելով գտնում հաջորդ կետը(C) և ստանում ենք ընթացիկ հաշվի
գրաֆիկը: Ինչպես տեսնում ենք ընթացիկ հաշվեկշիռը աճող ֆունկցիա է` իրական
տոկոսադրույքից կախված:
Տնտեսագիտորեն սա կարող է բացատրվել հետևյալով հանգամանքով, որ
տոկոսադրույքի աճը, բնականաբար, բարձրացնում է ազգային արժույթի գինը: Մեր ԿԲ-
ն վերջին տարվա ընթացքում բարձրացնում էր անվանական տոկոսադրույքը, որի
արդյունքում նաև իրական տոկոսադրույքն էր աճում, ինչը հանգեցնում է ներմուծման
կրճատման: Հետևաբար ԿԲ-ի այդ քաղաքականությունը ուղղված է նաև դրան:
Այսինքն` փորձ է արվում բարելավվել ընթացիկ հաշվի հաշվեկշիռը:
Այնուհետև մենք կարող ենք դիտարկել հետևյալը: Ինչպես գիտենք,
կառավարության բացակայության պարագայում S-ը հանդես է գալիս որպես տնօրինվող
եկամտի և սպառման տարբերություն: Եթե մենք անտեսում ենք կառավարությունը,
կարող ենք այլևս տնօրինվող եկամուտ չասել, այլ ասել անձնական եկամուտ, որը այս
պարագայում հավասարվեցված է համախառն ազգային արդյունքին: Ընթացիկ հաշիվը
հավասար է`
𝐶𝐴 = 𝑦 − 𝐶 − 𝐼 (3)
Հասկանալի է, որ 𝑆 -ով նշանակված է 𝑦 − 𝐶 տարբերությունը: Բայց այս
տարբերությունը ունի իր անվանումը: Եթե մենք ներկայացնենք CA-ն փոքր-ինչ
ձևափոխված տարբերակով, ապա կունենանք հետևյալ արտահայտությունը`
𝐶𝐴 = 𝑦 − (𝐶 + 𝐼 )
𝐶 + 𝐼 -ն իրենից ներկայացնում է կլանում` աբսորբցիա (А) (սա, կոպիտ ասած,
նաշանակումէ, թե ինչքան է երկիրը ուտում սպառման տեսքով և ներդրումների
տեսքով): Հետևաբար երկրի ընթացիկ հաշիվը ստացվում է դրական, եթե երկրի
համախառն ազգային եկամուտը գերազանցում է աբսորբցիան, և հակառակը: ՀՀ-ում
աբսորբցիան շատ ավելի մեծ է, քան մեր ստեղծած արդյունքը, և անկախության բոլոր
տարիներին մենք ունենցել ենք բացասական հաշվեկշիռ:
𝐶𝐴 = 𝑦 − 𝐴 (4)
Ընթացիկ հաշիվը կախված է նաև միջազգայն առևտրից:Եթե փորձենք միջազգայն
առևտրի միջոցով ներկայացնել ընթացիկ հաշիվը, ապա կլանումը պետք է բաժանենք 2
բաղադրիչների: A կլանումը իրականացվում է ինչպես երկրի ներսում արտադրված և
սպառված ապրանքների հաշվին, այնպես էլ ներմուծված ապրանքների հաշվին: Այս
երկու բաղադրիչների մասին է խոսքը: Ձևակերպենք բանաձևի միջոցով:
𝐴 = 𝐴𝑑 + 𝐼𝑚
որտեղ Ad-absorbtion domestic – ներքին աբսորբցիան է, Im-ներմուծում:

Պողոսյան Անի
Մակրոտնտեսագիտություն

Մյուս կողմից երկրի ներսում արտադրված ապրանքներն ու ծառայությունները,


որը մենք ներկայացնում ենք ՀՆԱ-ի միջոցով կա'մ սպառվում, կլանվում է երկրի
ներսում, կա'մ արտահանվում: Այսինքն`
𝑄 = 𝐴𝑑 + 𝐸𝑥
որտեղ 𝑄-ՀՆԱ, Ad-absorbtion domestic – ներքին աբսորբցիան Ex-արտահանում;
Եթե երկրորդ արտահայտությունից հանենք առաջինը, ապա կստանանք
հետևյալը`
𝑄 − 𝐴 = 𝐸𝑥 − 𝐼𝑚 = 𝑇𝐵 (5)
Ex-Im-ը իրենից ներկայացնում է առևտրի հաշիվը` TB-ն:
5 արտահայտությունից երևում է, որ երկրի առևտրի հաշիվը հավասար է
ՀՆԱ- աբսորբցիա, իսկ ընթացիկ հաշիվը հավասար է ՀԱԵ-աբսորբցիա:
Արդեն կարող ենք ներկայացնել կապը ընթացիկ հաշվի և առևտրի հաշվի միջև:
Ինչպես գիտենք, CA-ն կարող ենք ներկայացնել հետևյալ տեսքով`

𝐶𝐴 = 𝑇𝐵 + 𝑟𝐵−1
Իհարկե, նման ներկայացումը մոտարկում է: Ինչպես գիտենք TB-ի մի շարք
բաղադրիչներ պետք է ավելացնեինք, որ ստանայինք ընթացիկ հաշիվը: Այս
պարագայում մենք TB-ին ավելացնում ենք ընդամենը ստացված եկամուտները զուտ
ակտիվներից, իսկ այնտեղ մենք ունեինք արտասահմանյան աշխատողների զուտ
փոխադրումներ, միակողմանի մարդասիրական օգնություն և այլ բաժիններ:
Այնուամենայնիվ, սա մեզ հնարավորություն է տալիս որոշակիորեն կապել առևտրի
հաշիվը և ընթացիկ հաշիվը:
Տեսնենք, թե ինչպես անալիտիկորեն կարող ենք ստանալ այն:
Եթե ընդունենք, որը ՀԱԵ-ն հավասար է ՀՆԱ+զուտ գործոնային եկամուտ`

𝑦 = 𝑄 + 𝑟𝐵−1
(ըստ էության սա նույն արտահայտությունն է, ինչպես տնային տնտեսությունների
համար գրել էինք, ներկայացնելով եկամտի և արտադրանքի միջև
փոխկապակցվածությունը), այս ներկայացման պարագայում 4 արտահայտության մեջ
տեղադրում ենք y-ի արժեքը, 5 արտահայտությունից ունենք, որ 𝑄 − 𝐴 = 𝑇𝐵 կունենանք`
∗ ∗
𝐶𝐴 = 𝑦 − 𝐴 = 𝑄 + 𝑟𝐵−1 − 𝐴 = 𝑇𝐵 + 𝑟𝐵−1
Այսպիսով` ներկայացվեց ընթացիկ հաշվի 4 ներկայացում`

(1) 𝐶𝐴 = 𝐵∗ − 𝐵−1
(2) 𝐶𝐴 = 𝑆 − 𝐼
(3) 𝐶𝐴 = 𝑦 − 𝐴

(4) 𝐶𝐴 = 𝑇𝐵 + 𝑟𝐵−1

Պողոսյան Անի
Մակրոտնտեսագիտություն

§6.2. Երկրի միջժամանակային բյուջետային սահմանափակումը

Մենք արդեն արտածել ենք ՄԲՍ-ն տնային տնտեսությունների համար, այս


պարագայում ներկայացնում ենք նույն ՄԲՍ-ն ամբողջ երկրի համար:
Որպեսզի երկրի համար ներկայացնում միջժամանակային բյուջետային
սահմանափակումը, մեզ անհրաժեշտ են նախնական ենթադրություններ: Մի պահ
ենթադրենք, որ
 երկիրը ապրում է 2 ժամանակահատվածում (այնուհետև այս
ենթադրությունից կազատվենք);
 ժառանգություն չի ստանում և ժառանգություն չի թողնում:
Եթե երկիրը ապրում է 2 ժամանակահատված, ապա օգտվելով CA-ի ներկայացման

արտաահայտություններից` 𝐶𝐴 = 𝐵∗ − 𝐵−1 , 𝐶𝐴 = 𝑦 − 𝐶 − 𝐼 , և y-ի հետևյալ

արտահայտությունից` 𝑦 = 𝑄 + 𝑟𝐵−1 , կարող ենք գրել`
𝐶𝐴1 = 𝐵1 −𝐵0 = 𝑦1 − 𝐶1 − 𝐼1 = 𝑄1 + 𝑟𝐵0∗ − 𝐶1 − 𝐼1 = 𝐵1∗
∗ ∗

𝐵0∗ = 0, որովհետև երկիրը ժառանգություն չի ստանում: Այս դեպքում կարող ենք


ստանալ, որ այս արտահայտությունը հավասար է 𝐵1∗ :
Այնուհետև, նույնը գրենք երկրորդ ժամանակահատվածի համար`
𝐶𝐴2 = 𝐵2∗ −𝐵1∗ = 𝑦2 − 𝐶2 − 𝐼2 = 𝑄2 + 𝑟𝐵1∗ − 𝐶2 − 𝐼2 = −𝐵1∗
Այս պարագայում 𝐵2∗ = 0,որովհետև երկիրը ժառանգություն չի թողնում:
Այս արտահայտությունից հետևում է, որ 𝐶𝐴1 = −𝐶𝐴2, կամ որ նույնն է`
𝐶𝐴1 + 𝐶𝐴2 = 0 (1)
Սա երկրի ՄԲՍ-ի ներկայացման տարբերակներից մեկն է: Այսինքն` եթե երկիրը
ապրում է 2 ժամանակահատված, ժառանգություն չի ստանում և ժառանգություն չի
թողնում, ապա ստացվում է, որ եթե առաջին ժամանակահատվածում ունի ընթացիկ
հաշվի բացասական հաշիվ, ապա երկրորդին պետք է ունենա դրական հաշիվ`
փոխհատուցելու բացասական հաշվի մնացորդը:
Մյուս կողմից, այս արտահայտությունից կարող ենք ներկայացնել հետևյալը. քանի
որ 𝐶𝐴1 , 𝐶𝐴2 -ը իրար հավասար են, ապա կարող ենք գրել`
𝐵1∗ = 𝑄1 − 𝐶1 − 𝐼1
Սա տեղադրելով երկրորդ արտահայտության մեջ` կստանանք
𝑄2 + 𝑟(𝑄1 − 𝐶1 − 𝐼1 ) − 𝐶2 − 𝐼2 = −(𝑄1 − 𝐶1 − 𝐼1 )
C-երը հավաքելով արտահայտության մի կողմում, Q-երը հավաքելով
արտահայտության մյուս կողմում` կստանանք`
𝐶2 𝑄2 − 𝐼2
𝐶1 + = 𝑄1 − 𝐼1 + (2)
1+𝑟 1+𝑟
Սա կոչվում է մեկ այլ ներկայացման երկրի միջժամակային բյուջետային
սահմանափակում: Ընդ որում ուշադրություն դարձնենք, որ ընդհանրապես կարելի է
անտեսել 𝐼2 -ը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ երկրորդ ժամանակահատվածում
ներրդումները իմաստ չունեն, որովհետև երկիրը ապրում է միայն 2
ժամանակահատված: 2-րդ ում ներդրումների արդյունքը կերևա միայն 3-րդ
ժամանակահատվածում (որոշ դեպքերում 𝐼2 -ըկարող ենք ընդունել 0): Բայց մենք գրում
Պողոսյան Անի
Մակրոտնտեսագիտություն

ենք 𝐼2 -ը, որովհետև մեկ այլ ներկայացման պարագայում դա անհրաժեշտ է: Այս նույն
արտահայտությունը կարող ենք գրել հետևյալ կերպ`
𝑄2 − 𝐶2 − 𝐼2
𝑄1 − 𝐶1 − 𝐼1 + =0
1+𝑟
𝑄1 − 𝐶1 − 𝐼1 -ը իրենից ներկայցնում է երկրի առևտրի հաշիվը: Ինչպես գիտենք`
𝑇𝐵 = 𝑄 − 𝐴, 𝐴 = 𝐶 + 𝐼: Հետևաբար կարող ենք գրել`
𝑇𝐵2
𝑇𝐵1 + =0 (3)
1+𝑟
Սա երկրի միջժամակային բյուջետային սահմանափակման երրորդ ներկայացումն
է 2 ժամանակահատվածների համար: Եթե երկիրը ունի առևտրի դեֆիցիտ որևէ
ժամանակահատվածում, ապա հաջորդ ժամանակահատվածում պետք է ունենա
դրական հաշվեկշիռ` փոխհատուցելու նախորդ ժամանակահատվածի առևտրի
դեֆիցիտը, ընդ որում երկրորդ ժամանակահատվածում, ի տարբերություն CA-ի, պետք
է բերվի ներկա արժեքին: Այսինքն` CA-երը մենք պարզապես գումարում ենք իրար և
հավասարեցնում 0-ի: Իսկ այս դեպքում երկրորդ ժամանակահատվածի TB-ն պետք է
բերվի առաջին ժամանակահատվածի արժեքին:
Իրականում երկրի կյանքի տևողությունը, որպես կանոն, ավելի երկար է: Եթե
մենք անցնում ենք բազմաժամանակային ներկայացմանը, ապա որոշ բարդություններ
են առաջանում պարտքի հետ կապված: Միջազգային ֆինանսական
կազմակերպությունները, մասնավորապես ԱՄՀ-ն, պահանջում են, որ ամեն երկիր
ապրի բացառապես իր միջոցների հաշվին և ընթացքում մարի իր բոլոր պարտքերը:
Խնդիրն այն է, որ ի տարբերություն տնային տնտեսությունների` երկրները մշտապես
կարող են օգտագործել Պոնզիի սխեման և փակել նախորդ ժամանակահատվածի
պարտքը նոր ներգրավված պարտքի միջոցով, այսինքն` շարունակաբար մեծացնելով
պարտքի թիվը: ՀՀ-ն անկախության բոլոր տարիներին առաջնորդվել է այս սկզբունքով,
որի արդյունքում մեր պարտքը աճել է: Ընդ որում աճել է և' համախառն պարտքը, և'
կառավարության պարտքը, և' ԿԲ-ի պարտքը:
Կա նաև հետևյալ խնդիրը: Հայտնի չէ այն վերջին ժամանակահատվածը, երբ
երկիրը կարող է մարել իր պարտքը, որովհետև շարունակաբար կարող է ավելացնել
այդ պարտքի մեծությունը:
Ինչպես նշեցինք միջազգային ֆինանսական կազմակերպությունները պահանջում
են, որ երկիրը ապրի բացառապես իր միջոցների հաշվին: Բայց սա մի փոքր տպման
նախադասություն է, որովհետև ինչպես մարդկանց պարագայում, երկիր պարտքի հետ
ստանալու համար պետք է ունենա ուժ: Եթե երկիրը ուժը չունի, իր պարտքը հետ չեն
տալիս:
Պետք է հաշվի առնել, որ պարտքի առկայությունը, դրա տոկոսների սպասարկումը
կրճատում են երկրի ներսի սպառումը, այսինքն` եթե միջոցները ուղղում ենք պարտքի
սպասարկմանը, ապա երկրի բնակչությանը շատ քիչ գումարներ են մնում, հաճախ
երկրներն անգամ ստիպված են կրճատել շատ գումարներ:
Անցնենք բազմաժամանակային բյուջետային սահմանափակմանը:

Պողոսյան Անի
Մակրոտնտեսագիտություն

Մենք դիտարկում են, որ երկիրը ապրում է անվերջ շատ ժամանակահատվածներ,


դրա համար բազմաժամանակային բյուջետային սահմանափակումը ներկայացնում
ենք հետևյալ տեսքով`
𝐶2 𝑄2 − 𝐼2
𝐶1 + + ⋯ = (1 + 𝑟)𝐵0∗ + 𝑄1 − 𝐼1 + +⋯
1+𝑟 1+𝑟

𝐵0∗ -ը 0 պահին ստացած ակտիվներն են, մենք երկրի պարտքի մեծությունը


սահմանում ենք որպես ակտիների մեծություն հակառակ նշանով` 𝐵0∗ = −𝑇𝐵2 (եթե ես
պարք եմ 10դրամ, ապա իմ ակտիվները -10 են):
−(1 + 𝑟)𝐷0 = 𝐷1
((1 + 𝑟)𝐵0∗ ↔ −(1 + 𝑟)𝐷0 )
Հետևաբար կարող ենք գրել, որ պարտքը հավասար է`
𝑇𝐵2
𝐷1 = 𝑇𝐵1 + +⋯
1+𝑟
Սա ցույց է տալիս, որ պարտադիր չէ, որ երկիրը ունենա աևտրի հաշվի դրական
հաշվեկշիռ, կամ մի ժամանակահատված եթե չունի, մյուսում ունենա: Այստեղ տեսնում
ենք, որ երկիրը կարող է միշտ ունենալ առևտրի հաշվի դեֆիցիտ ու շարունակաբար
մեծացնի իր պարտքը: Ընդ որում եթե երկիրը աշխատեցնում է բացարձակ Պոնցիի
խաղը, ապա երկրի պարտքը աճում է երկրաչափական պրոգրեսիայով:

Պողոսյան Անի
Մակրոտնտեսագիտություն

§6.3. Կառավարության ծախսերի ժամանակավոր և մշտական ավելացում

Այս
𝐶2 𝑄2 − 𝑇2
𝐶1 + = 𝑄1 − 𝑇1 + = 𝑊1 (1)
1+𝑟 1+𝑟
𝑄2 − 𝑇2
𝑊́ 1 = 𝑄1 − (𝑇1 + ∆𝑇) +
1+𝑟
∆𝑊 = −∆𝑇
𝐶2 = 𝐶1 = 𝑘(𝑟)𝑊1
1+𝑟
∆𝐶1 = ∆𝑊1
2+𝑟
1+𝑟
∆𝐶1 = − ∆𝑇
2+𝑟

𝑟 𝑆́
𝑆

𝑟∗

𝑟𝑤 𝐼
𝑐 a b

𝑆, 𝐼
𝑆 + 𝑆́ = 𝐼 + 𝐼́
𝐶𝐴 = 𝑆 − 𝐼 = −(𝑆́ − 𝐼́) = 𝐶𝐴

𝑆́ 𝑟
𝑟
𝑆

𝑆́
𝑟 ∗ 𝑐́ 𝑑́
𝑟∗
𝑟𝑤
𝑟𝑤 𝐼 𝑎 b
𝑐 a b
𝐼́

𝑆, 𝐼 𝑆, 𝐼

𝐶2 𝑄2 − (𝑇2 + ∆𝑇)
𝐶1 + = 𝑄1 − (𝑇1 + ∆𝑇) + = 𝑊́ 1
1+𝑟 1+𝑟
∆𝑇 2+𝑟
∆𝑊1 = −∆𝑇 − =− ∆𝑇
1+𝑟 1+𝑟

Պողոսյան Անի
Մակրոտնտեսագիտություն

1+𝑟 1+𝑟 2+𝑟


∆𝐶 = ∆𝑊1 = − ∙ ∆𝑇 = −∆𝑇
2+𝑟 2+𝑟 1+𝑟

axa

Պողոսյան Անի
Մակրոտնտեսագիտություն

§6.4. Ռիկարդյան համարժեքություն

Պողոսյան Անի
Մակրոտնտեսագիտություն

Գլուխ 7. Փողի էկոնոմիկա

§7.1. Փողի պահանջարկի Բամոլ-Թոբինի մոդելը

Պողոսյան Անի
Մակրոտնտեսագիտություն

§7.2. Փողի պահանջարկի բազային տեսություն

Պողոսյան Անի

You might also like