You are on page 1of 14

Բովանդակություն

Ներածություն…………………………………………………………………………………
..3
Ապահովագրական ընկերությունների գործունեության կարգավորման
ու վերահսկողության միջազգային փորձը………………………………………...
………….4
Եզրակացություն………………………………………………………………...………..
….12
Գրականության ցանկ……………………………………………………………….
………13

2
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Ապահովագրական ընկերությունները համարվում այն


ընկերությունները, որոնք ստեղծվում են ապահովագրական
գործունեության իրականացման համար և պարտավորություններ են
կրում ապահովագրական պատահարի ժամանակ վճարել
պայմանագրով նախատեսված հատուցումները: Ապահովագրական
ընկերությունը սահմանված կարգով ապահովագրական
գործունեության լիցենզիա ունեցող իրավաբանական անձ է:
Ապահովագրական ընկերությունները բաժանվում են՝
 ըստ իրականացվող ապահովագրական օպերացիաների
բնույթի,
 ըստ պատկանելիության,
 ըստ սպասարկման գոտու:
Ըստ իրականացվող ապահովագրական օպերացիաների
բնույթի լինում են՝
 մասնագիտացված և
 ունիվերսալ:
Մասնագիտացված ապահովագրական ընկերությունները
իրականացնում են ապահովագրության առանձին տեսակներ, օրինակ`
կյանքի ապահովագրություն, հրդեհից ապահովագրություն և այլն:
Ապահովագրական ընկերությունների գործունեության
միջազգային փորձը, ներկայացվում են ապահովագրական
ընկերությունների պետական կարգավորումը ԵՏՄ երկրներում, ԵՏՄ
երկրների ապահովագրական ընկերությունների գործունեության
առանձնահատկությունները արժեթղթերի շուկայում:
Ապահովագրությունը բազմաթիվ երկրների ազգային
տնտեսության կարևորագույն սեկտոր է հանդիսանում՝ ապահովելով
ՀՆԱ-ի զգալի բաժնի վերաբաշխում: Ապահովագրության միջոցով

3
կուտակված դրամական միջոցները խոշոր ներդրումների աղբյուր են
հանդիսանում:

Ապահովագրական ընկերությունների գործունեության


կարգավորման ու վերահսկողության միջազգային փորձը

Ապահովագրական ընկերությունների գործունեությունը և դրանց


պետական կարգավորումը իր առանձնահատկություններն ունի
տարբեր երկրներում1:
Անդրադառնանք ԵՏՄ երկրներում ապահովագրական
ընկերությունների գործունեության պետական կարգավորման
առանձնահատկություններին հավելելով, որ առայժմ միասնական
կարգավորման համակարգ այս բնագավառում չի գործում:
1.Ղազախստանի Հանրապետությունում ապահովագրական
ընկերությունների գործունեությունը կարգավորվում է 18.12.2000
ընդունված ‘‘Ապահովագրական գործունեության մասին’’ ՂՀ օրենքի 9-
րդ գլխով, որը ներառում է պրուդենցիալ նորմատիվների, նորմերի և
սահմանափակումների, ապահովագրական շուկայի խոշոր
մասնակիցների պարտավորությունների, ապահովագրական
պահուստների, ապահովագրական ընկերությունների համար արգելված
սահմանափակ մասնակցության իրավունք տվող գործունեության
տեսակների վերաբերյալ դրույթները և այլն2: Այս օրենքը կարգավորում է
Ղազախստանում ապահովագրական հարաբերությունները /ներառյալ
ոչ ռեզիդենտ կազմակերպությունների կողմից ապահովագրական
ծառայությունների մատուցումը/:

1
Гвозденко А.А. Основы страхования. – М.: Финансы и статистика, 2006 г.с. 92
2
Закон Республики Казахстан от 18 декабря 2000 года № 126-II
О страховой деятельности (с изменениями и дополнениями по 24.11.2015 г.)

4
Օրենսդրությամբ կարևորվում է ապահովագրական
ընկերությունների, հոլդինգների, ապահովագրական բրոքերների կամ
խմբերի գործունեության նկատմամբ ստուգումները՝ նրանց
փաստաթղթերի և հաշվետվությունների միջոցով, որը նպատակ ունի
բացահայտել պրուդենցիալ/կանխատեսման/ նորմերին և այլ
պարտադիր նորմերին ու պահանջներին համապատասխանությունը,
գործունեության արդյունքները և այլն:
Ապահովագրական /վերաապահովագրական ընկերությունների
համար պրուդենցիալ նորմերը ներառում են.
-կանոնադրական կապիտալի նվազագույն մեծությունը,
-վճարունակության մարժայի բավարարության նորմատիվը,
-բարձր լիկվիդայինությամբ ակտիվների բավարարության
նորմատիվը,
-ակտիվների դիվերսիֆիկացման նորմատիվները3:
Ապահովագրական ընկերությունների համար պրուդենցիալ
նորմատիվ է հանդիսանում վճարունակության մարժայի
բավարարության նորմատիվը: Այստեղ լիազոր մարմինն իրավունք ունի
սահմանել լրացուցիչ պրուդենցիալ նորմեր, այդ թվում անուիտետային
ապահովագրման պահովագրական պահուստները ծածկող ակտիվների
ներդրման գծով:
Կարգավորվում է ապահովագրական ընկերությունների և նրանց
բաժնետերերի կողմից իրավաբանական անձանց կանոնադրական
կապիտալներում կամ բաժնետոմսերում մասնակցության, արժեթղթերի
հետ գործարքների իրականացման գործունեությունը4:
Օրենքով նախատեսվում է պարտադիր ներքին աուդիտի
իրականացում: Այստեղ ապահովագրական ընկերությունները
պարտավոր են ամեն տարի հաշվետվություն հրապարակել իրենց
գործունեության արդյունքների, ֆինանսական եկամուտների,
ընդհանուր շահույթում հիմնական գործառնությունների
մասնաբաժինների մասին, իսկ յուրաքանչյուր եռամսյակ նրանք
պարտավոր են հրապարակել հաշվապահական հաշվեկշիռը,
շահույթների, վնասների մասին հաշվետվությունը, միջազգային

3
Страхование в Республике Казахстан (том 2). Сборник нормативно-правовых актов из серии ‘‘Финансы и кредит
Казахстана’‘. Алматы: Информационное агентство ‘‘EconoMix Data’‘, 2000.
4
Закон Республики Казахстан от 18 декабря 2000 года № 126-II
О страховой деятельности (с изменениями и дополнениями по 24.11.2015 г.). с. 48

5
ստանդարտներին համապատասխանող այլ ֆինանսական
հաշվետվություններ, որոնք հիմք են հանդիսանում ապահովագրական
կազմակերպության գործունեության գնահատման համար:
Ղազախստանի օրենսդրությամբ նախատեսվում է
ապահովագրական ընկերության կապիտալի բավարարությանը,
միջոցների ներդրմանը և վերաապահովագրությանը վերաբերող
կարգավորում, ինչպես նաև պարտադիր ապահովագրության դասերում
գործող ապահովագրական ընկերությունների պարտադիր
մասնակցություն ապահովագրական հատուցումների վճարման
երաշխավորման համակարգում:
Ղազախստանում ապահովագրական ընկերությունները իրավունք
չունեն բաժնեմասեր ձեռք բերել իրավաբանական անձանց
կանոնադրական կապիտալում, ստեղծել ոչ առևտրային
կազմակերպություն կամ մասնակցել դրանց գործունեությանը՝
բացառությամբ Ղազախստանի ձեռնարկատերերի ազգային պալատի
անդամության:
2.Ռուսաստանի դաշնության ապահովագրական ընկերությունները
մատուցում են հետևյալ ապահովագրական ծառայությունները՝ գույքի,
բեռների ապահովագրում, դժբախտ պատահարներից և
հիվանդություններից ապահովագրում, կյանքի ապահովագրում,
ցամաքային տրանսպորտային միջոցի ապահովագրում, բժշկական
ապահովագրում:
Ռուսական ապահովագրական շուկան խիստ մոնոպոլացված է,
հիմնական շրջանառությունն ու շուկային հիմնական բաժինը
պատկանում են Ռոսգոսստրախ և Ինգոսստրախ ընկերություններին,
իսկ ընդհանուր առմամբ երկրում գործում է ավելի քան 100
ապահովագրական ընկերություն, որոնց գործունեությունը
կարգավորվում է ՌԴ ֆինանսներ նխարարության կողմից սահմանված
պահանջներով.
-ապահովագրական ընկերությունների վճարունակության
պահանջներ /ՌԴ ֆինանսների նախարարության 02.11.2001թ. N90-ն
որոշում/,
-ապահովագրողի ապահովագրական պահուստների ձևավորմանը
ներկայացվող պահանջները, 11.06.2002 № 51н հրաման,

6
-ապահովագրական պահուստների ծածկման համար ընդունվող
ակտիվների կազմն ու կառուցվածքը, 02.07.2012 № 100н հրաման,
-ապահովագրողի սեփական միջոցների ծածկման համար
ընդունվող ակտիվների կազմն ու կառուցվածքը, 02.07.2012 № 101н
հրաման:
21.01.2001թ-ին ուժի մեջ մտած ՌԴ ապահովագրական
օրենսդրության փոփոխությունները նախատեսում են
ապահովագրողների ներքին աուդիտի իրականացման
պարտավորությունը5:
Ապահովագրական ընկերությունների գործունեության
թափանցիկության ապահովման համար 28.03.2013թ.-ից
տեղեկատվության ծավալ և բովանդակություն է սահմանվել, որը պետք
է հրատարակվի ֆինանսական շուկաների գծով դաշնային ծառայության
պաշտոնական կայքում:
Ապահովագրական ընկերությունների նկատմամբ կիրառվող
սանկցիաները տարբերակված չեն՝ հաշվի չեն առնում խախտումների
բնույթը: Բացի այդ ՌԴ ապահովագրական շուկայում բարձր
որակավորում ունեցող մասնագետների պակաս կա, որը բարդացնում է
համակարգի արդյունավետ կագավորման որոշ մեխանիզմների
գործողությունը6:
3.Բելառուսի Հանրապետության ապահովագրական
ընկերությունների գործունեության կարգավորումը ներառում է հետևյալ
դրույթները: Ապահովագրական ընկերության նվազագույն
կանոնադրական ֆոնդի մեծությունը սահմանված է 1 մլն եվրոյի չափով
ոչ կյանքի ապահովագրության գծով, կյանքի ապահովագրության
կազմակերպությունների համար՝ 2մլն եվրո, իսկ
վերաապահովագրական ծառայություններ մատուցելու համար՝ 5մլն
եվրո: Այստեղ օտարերկրյա ապահովագրական ընկերության
մասնաճյուղը կամ դուստր ձեռնարկությունն իրավունք չունի կյանքի
ապահովագրություն կամ պարտադիր ապահովագրություն
իրականացնել, իսկ ապահովագրության այլ տեսակներով կարող է
զբաղվել ապահովագրական որոշ գործառույթներով Բելառուսի

5
Закон РФ от 27.11.1992 N 4015-1 (ред. от 28.11.2015, с изм. от 30.12.2015) ‘‘Об организации страхового дела в
Российской Федерации’‘ (с изм. и доп., вступ. в силу с 09.02.2016)
6
Резник В.М. О становлении и развитии страхового рынка России. // Финансы. – 2008. - №9. – С. 25.

7
շուկայում առնվազն 10 տարի գործունեություն ծավալելու դեպքում,
փոխարենը պետական իրավաբանական անձինք իրավունք ունեն ոչ
կյանքի ապահովագրություն իրականացնել:
Բելառուսի Հանրապետությունում պարտադիր
ապահովագրության տեսակները ներառում են քաղաքացիներին
պատկանող կառույցների ապահովագրությունը, գյուղատնտեսական
կուլտուրաների, անասունների և թռչունների ապահովագրությունը
պետական աջակցությամբ, արտադրությունում դժբախտ
պատահարների և մասնագիտական հիվանդությունների դեպքում
ապահովագրությունը, ռիելտորային գործառույթներ իրականացնող
առևտրային կազմակերպությունների՝ վնասների պատճառման
պատասխանատվության ապահովագրությունը, պետական
անհատական ապահովագրությունը, մշտապես կամ ժամանակավոր
հիմունքներով երկրում գտնվող արտասահմանյան քաղաքացիների
բժշկական ապահովագրությունը, տրանսպորտային միջոցների
տիրապետողների և ուևորափոխադրողների պատասխանատվության
ապահովագրումը, սնանկության գործերի գծով ժամանակավոր
կառավարիչների քաղաքացիական պատասխանատվության
ապահովագրությունը:
Ապահովագրական ընկերությունների գործունեության
վերահսկողությունն իրականացնում է ֆինանսների նախարարությունը՝
ապահովագրական գործունեության մասին օրենսդրության
պահանջների համապատասխան:
4.Հայաստանի Հանրապետությունում ''Ապահովագրության և
ապահովագրական գործունեության մասին'' գործող օրենքի համաձայն`
ապահովագրական ընկերությունների գործունեության կարգավորման
գլխավոր բովանդակությունը հանգում է ապահովագրողների
ֆինանսական կայունության ապահովմանը: Ապահովագրական
շուկայի տնտեսական կարգավորման շրջանակներում
ապահովագրողները պարտավորն են ձևավորել ապահովագրական
պահուստներ, վճարունակության երաշխիքներ7:
Ապահովագրողներն առաջին հերթին պարտավոր են կնքված
պայմանագրի գծով ձևավորել ապահովագրական պահուստներ, որոնք
պետք է լինեն հուսալի և ապահով ապագա վճարումները կատարելու
7
‘’Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին’’ ՀՀ օրենք, 09.04.2007. Հոդ.20

8
համար՝ ստանձնած ռիսկերի նվազեցման, կազմակերպության
ֆինանսական կայունության, վճարունակության և իրացվելիության
ապահովման սկզբունքներով:
ՀՀ կառավարության կողմից ապահովագրական
ընկերությունների համար սահմանվում են հիմնական տնտեսական
նորմատիվներ8: Ապահովագրական ընկերություններն իրենց
ֆինանսական կայունությունը, վճարունակությունն ու
իրացվելիությունն ապահովելու համար պարտավոր են պահպանել
ապահովագրական ընկերությունների հիմնական տնտեսական
նորմատիվները: ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի
նոյեմբերի 7-ի թիվ 663-Ն որոշմամբ հաստատվել է ‘‘Ապահովագրական
գործունեության հիմնական տնտեսական նորմատիվների չափը,
ձևավորման և հաշվարկման կարգը’’ կանոնակարգ 30-ը, ըստ որի
ահմանվել են հետևյալ հիմնական տնտեսական
նորմատիվները`համալրված կանոնադրական կապիտալի նվազագույն
չափը, վճարունակության նորմատիվները, իրացվելիության
նորմատիվը, ստանձնած ապահովագրական ռիսկերի գծով
առավելագույն չափի նորմատիվը, առանձին ակտիվների
համարժեքության նորմատիվը:
Բարձր իրացվելի ակտիվների հաշվարկում ընդգրկվում են այն
ակտիվները (առանց հաշվեգրված տոկոսների), որոնց վրա չկա դրանց
տնօրինումը սահմանափակող որևէ պայման: Դրանք են`կանխիկ
դրամական միջոցները, ՀՀ պետական գանձապետական
պարտատոմսերը և ՀՀ կնտրոնական բանկի թողարկած արժեթղթերը
շուկայական արժեքով, բացառությամբ` գրավադրված, ռեպո
համաձայնագրերով վաճառված արժեթղթերի, ՀՀ կենտրոնական բանկի
կողմից վարկանիշ ստացած կազմակերպությունների արժեթղթերը,
Ստանդարտ և Փուրզ, Ֆիտչ կամ Մուդիզվարկանշային
կազմակերպությունների տրամադրված և բարձր վարկանիշ ունեցող
կորպորատիվ պարտատոմսերը, ընթացիկ հաշվարկների մնացորդը և
ցպահանջ ավանդների գումարները ՀՀ ռեզիդենտ բանկերում9:

8
‘‘Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին’’ ՀՀ օրենք, 09.04.2007. Հոդ.21
9
Ֆինանսական համակարգի քաղաքականության և վերլուծությունների վարչություն
''²å³Ñáí³·ñ³Ï³Ý ßáõϳÛÇ ³ñ¹ÛáõÝ³í’‘ï ·áñÍáõÝ’‘áõÃÛáõÝÝ ³å³ÑáíáÕ ‘‘Ýóϳéáõóí³ÍùÝ’‘ñÇ Ý’‘ñ¹ñáõÙ'' Ե. 2006թ.

9
Ներկայումս ապահովագրական ընկերությունների կարգավորման
վերոնշյալ նորմատիվները սահմանվում են նաև ‘‘Ապահովագրական
գործունեությա մասին ՀՀ օրենքով’’:
5.Ղրղզստանի Հանրապետությունում ապահովագրական
ընկերությունների գործունեության մեջ գործադիր իշխանության
մարմինների միջամտությունն արգելվում է՝ բացառությամբ
ապահովագրական վերահսկողություն իրականացնող մարմնի, իսկ
պետությունը պարտավոր է պաշտպանել ապահովագրական
ընկերությունների գույքային և այլ իրավունքները և ապահովագրական
գործունեության իրականացման համար ազատ մրցակցության
պայմաններ ստեղծել10:
Ապահովագրական ընկերություններն այստեղ միայն
բաժնետիրական ընկերությունները կարող են լինել, որոնց բաժնետեր
կարող են հանդիսանալ Կիրգիզստանի ռեզդիտենտ և ոչ ռեզիդենտ
իրավաբանական և ֆիզիկական անձինք: Լիցենզիայի ստացման
համար ապահովագրական ընկերությունը պետք է ձևավորի և իր
հաշվարկային հաշվին փոխանցի նվազագույն կանոնադրական
կապիտալ:
Ապահովագրական գործունեության կանոնակարգման օրենքի
երրորդ գլխում ներկայացվում են ապահովագրողների ֆինանսական
կայունության ապահովման պայմանները, նրանց վճարունակության
երաշխիքները, ապահովագրական ընկերությունների կողմից
պահուստների ստեղծման և տեղաբաշխման պայմանները և այլն11:
Օրենսդրությամբ կարգավորվում են նաև ապահովագրական
ընկերությունների հաշվետվողականության կարգը, նրանց կողմից
ապահովագրական գործունեության տեղեկատվության
հրապարակման, ապահովագրական գաղտնիքի պահպանման կարգը,
պետական վերահսկողության իրականացման կարգը12:
Ապահովագրական գործունեության գծով օրենսդրական կարգա-
վորումը պետք է ունենա ապահովագրողների ֆինանսական կայու-
նության և վճարունակության ապահովման ուղղվածություն, քանի որ

10
Закон Кыргызской Республики ‘‘Об организации страхования в Кыргызской Республике’‘ 23 июля 1998 года N 96. c.5
11
Закон Кыргызской Республики ‘‘Об организации страхования в Кыргызской Республике’‘ 23 июля 1998 года N 96. c.
19-22
12
Ֆինանսական շուկաների կարգավորման և վերահսկողության պետական ծառայության
պաշտոնական կայք. www.fsa.kg

10
հենց այղ խնդրի ապահովումը հնարավորություն կտա վերջինիս
կատարել իր վրա վերցված պարտավորոլթյունները:
Գործոնները, որոնք ուղղակի ազդում են ապահովագրողի
ֆինանսական կայունության և վճարունակության ապահովման վրա,
կարելի է բաժանել երկու խմբի` արտաքին և ներքին: Արտաքին
գործոնների թվին են դասվում տարբեր տնտեսական, քաղաքական
գործոնները, օրենսդրական դաշտը և այլն, որոնց նկատմամբ
ապահովագրողի աշխատանքների կազմակերպման
արդյունավետությունն ուղղակի ազդեցություն չի կարող ունենալ: Իսկ
ներքին գործոնը` ապահովագրական գործունեության արհեստավարժ
կազմակերպումը, ուղղակի ազդեցություն ունի ապահովագրողի կողմից
ապահովադիրների հանդեպ պարտավորությունների' ժամանակին և ամ-
բողջությամբ կատարման վրա:
Հաշվի առնելով հասարակության շահերը ապահովագրական
ընկերությունների լիցենզավորումից հետո վերահսկողություն է
սահմանվում նաև նրանց կողմից ապահովագրական գործունեության
իրականացման նկատմամբ, մասնավորապես.
 Ապահովագրության պայմանագրերի կնքման, ապահովագրական
սակագների հաշվարկման, ապահովագրավճարների գանձման,
ապահովագրական հատուցումների կատարման և ապահովագրու-
թյան պայմանագրի լուծման նկատմամբ
 Սահմանափակվում է ընկերությունների գործունեության տարբեր
տեսակներով զբաղվելը և սահմանվում են այն ապահովագրական
գործառույթները, որոնք կարելի է պատվիրակել.
 Ապահովագրական պահուստների ձևավորման և տեղաբաշխման
չափանիշների, ինչպես նաև ընկերության գործունեության հիմ-
նական տնտեսական նորմատիվների սահմանման միջոցով.
 Ապահովագրական գործառնությունների հաշվառման, հաշվե-
տվությունների ներկայացման նկատմամբ.
 Ապահովագրական գործունեության նկատմամբ առանձնահատուկ
հարկային քաղաքականության սահմանմամբ և այլն:
Ընկերության գործունեության իրականացման փուլում նրա ղեկա-
վարների կամ պատասխանատու անձանց նկատմամբ իրավական
պահանջներ են սահմանված իրենց պարտականությունների կատարման
առումով, որ նրանք'

11
 Պետք է գործեն' ելնելով ապահովագրողի շահերից.
 Պետք է իրականացնեն իրենց իրավունքները և կատարեն իրենց
պարտականությունները բարեխղճորեն և խելամտորեն.
Ընկերության առջև պետք է պատասխանատվություն կրեն իրենց
դիտավորյալ գործողությունների (անգործության) հետևանքով
վերահսկվողին պատճառված վնասի համար:
Սահմանվում է նաև, որ ընկերության խորհրդի նախագահը կամ
խորհրդի անդամները չեն կարող միաժամանակ լինել տվյալ ընկերության
գործադիր մարմնի անդամ կամ այլ աշխատակից:
ԱԱԳ օրենքում սահմանվում են նաև փոխկապակցված անձանց
չափանիշները, մասնավորապես, նրանց չի թույլատրվում այնպիսի
գործարքներ կնքել, որոնք վերջիններիս համար առավել բարենպաստ
պայմաններ են նախատեսում (ապահովագրական սակագին,
ապահովագրական գումար և այլն):
Ապահովագրողի հաջողությունը կախված է ընկերության
ղեկավարությունից' նրանց արհեստավարժությունից, բանիմացությունից
և ազնվությունից;
Վերահսկողությունը, որի դերն ապահովագրողի գործունեության
իրականացման նկատմամբ հսկողությունն է, նույնպես կարևոր նշա-
նակություն ունի, սակայն անհրաժեշտ է պահպանել օբյեկտիվու- թյունը.
այստեղ կարևոր դեր ունեն ապահովագրական գործունեությունը
կարգավորող այլ իրավական ակտերի պահանջների պահպանման
նկատմամբ վերահսկողության բացառիկ իրավասություն ունեցող «
կենտրոնական բանկը, ինչպես նաև ընկերության ներքին և արտաքին
աուդիտորը, որոնց նշանակում և վարձատրում է ընկերությունը:
Արտաքին աուդիտորը, պահպանելով անկախության սկզբունքը,
յուրաքանչյուր տարի աուդիտի է ենթարկում ընկերության
ֆինանսատնտեսական գործունեությունը: Աուդիտորը պարտավոր է
ապահովագրողի ղեկավարներին և լիազորված մարմնին հայտնել
հայտնաբերված բացթողումների ու թերությունների մասին:

12
Եզրակացություն

Ներկայումս՝ երրորդ հազարամյակի սկզբին, Հայաստանի, ինչպես


նաև աշխարհի տնտեսական և ֆինանսական հատվածներում ընթացող
զարգացումներին զուգընթաց, երկրում հետզհետե ժամանակի
հրամայական են դառնում ապահովագրական համակարգի կայացումն
ու զարգացման այնպիսի մակարդակի ապահովումը, որը համահունչ
կլիներ ֆինանսական մյուս օղակների զարգացման մակարդակին և
լիովին կապահովեր տնտեսության ճյուղերի գործունեության
անընդհատությունն ու արդյունավետությունը: Իսկ ռեսուրսների
(նյութական և մասնագիտական) սահմանափակության պարագայում
առավել կարևորվում է ապահովագրական համակարգի զարգացման
հիմնական նախադրյալներից մեկը՝ պետական կարգավորման և
վերահսկողության մեխանիզմների կատարելագործումը: Այսինքն՝
զարգացման խթանների հիմքում ընկած է պետության կողմից որոշակի
անհրաժեշտ նախադրյալների ձևավորումը, ինչը հնարավոր է միայն
պետական կարգավորման շրջանակներում: Ուստի և
ապահովագրական համակարգի վերահսկողության առաջադեմ,
գործուն և արդյունավետ մեխանիզմների ներդրումն ու կիրառումը
պետական կարգավորման մակարդակում էական խթան կդառնան
շուկայի զարգացման, ապահովագրական համակարգի
հիմնախնդիրների լուծման ուղղությամբ:
Ինչ վերաբերում է Հայաստանում ապահովագրական
վերահսկողության նպատակներին, ապա դրանք այսօր օրենսդրությամբ
սահմանված չեն: Դրանց հստակեցումն ու ամրագրումը
հնարավորություն կտան իրատեսորեն մոնիթորինգի ենթարկելու և
գնահատելու վերահսկողական համակարգի գործունեությունը,
առավելություններն ու թերությունները և դարձնելու այն առավել

13
արդյունավետ և նպատակաուղղված՝ ապահովագրության զարգացման
ռազմավարության իրագործման գործում: Անհրաժեշտ է, որ
օրենսդրորեն հնարավորինս հստակորեն սահմանվեն, ներկայացվեն
ինչպես վերահսկվողներին, այնպես էլ վերահսկողության արդյունքի
անուղղակի սպառող լայն հասարակությանը այն նպատակադրումներն
ու ընթացիկ խնդիրները, որոնց ուղղված է կարգավորող մարմնի
վերահսկողության ներուժը կարճ ժամանակահատվածում, ինչպես նաև
ապահովագրական վերահսկողության ռազմավարությունը և դրա առջև
դրվող խնդիրները միջին և երկար ժամանակահատվածում: Սա առավել
թափանցիկ և գնահատելի կդարձնի վերահսկողությունը և թույլ կտա
ապահովագրական ընկերություններին ինքնուրույն գնահատելու իրենց
ռիսկերն ու հեջավորելու դրանք:
Գրականության ցանկ

1. ՀՀ ապահովագրական համակարգի հնարավոր զարգացումները


2012-2014 թթ.’‘` ըստ ապահովագրական ընկերությունների 2012-2014
թթ. գործարար ծրագրերի, ՀՀ ԿԲ խորհրդի 2007 թ. հոկտեմբերի 30-ի
թիվ 344Ն որոշում:
2. “Ֆինանսական կայունության հաշվետվություն 2015 թ.
3. Ֆինանսական շուկաների կարգավորման և վերահսկողության
պետական ծառայության պաշտոնական կայք. www.fsa.kg
4. Ապահովագրության արդի խնդիրները Հայաստանում և աշխարհում,
www.insurance.am
5. ՀՀ ապահովագրական ընկերությունների ռեյտինգ, 30.06.2013
(Արմինֆո):
6. ՀՀ կենտրոնական բանկի տեղեկագիր, 2015թ.՝
7. О развитии рынка страховых услуг в государствах-участниках СНГ(информационно-
аналитический обзор), М., 2012.
8. Отчет по деятельности Государственной службы регулирования и надзора за
финансовым рынком при Правительстве Кыргызской Республики (Госфиннадзор) за I
полугодие 2015 года. Бишкек 2015
9. Сливной Ф. Страховой рынок на самом деле. // Экономика и жизнь. – 1998. -
№46.

14
10. Финогенов И.В. Евраизийская интеграция-это достижение оптимальной структуры
экономик региона на основе принципов суверенности и равновесия. Деньги и кредит-
2/2012

15

You might also like