You are on page 1of 1

1.

Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ), մեկ կամ մի քանի անձանց հիմնադրած ընկերություն,


որի կանոնադրական կապիտալը բաժանված է կանոնադրությամբ սահմանված չափերով բաժնեմասերի ։ Սահմանափակ
պատասխանատվությամբ ընկերություն է կոչվում միայն այն ձեռնարկությունը, որի անդամները տվյալ ընկերության կանոնադրական
հիմնադրամում ունեն իրենց անհատական բաժնեմասերը և ընկերության պարտավորությունների համար պատասխանատվություն են
կրում իրենց պատկանող բաժնեմասի անվանական արժեքին համապատասխան։ ՍՊԸ ստեղծելու համար պետք է առկա լինեն առնվազն
երկու հիմնադիրներ։ Եթե գործելու ընթացքում մնում է միայն մեկ անդամ, ապա ընկերությունը կարող է շարունակել գործունեությունը ,
որպես այդպիսին։ ՍՊԸ-ում պարտադիր կարգով ձևավորվում է ընկերության կանոնադրական հիմնադրամը` նախօրոք
որոշված դրամագլուխը, որը ընկերության անդամները որպես անդամավճար պետք է մուծեն ընկերության մասնակից դառնալու համար։
Բաժնեմասի չափը որոշում են ընկերության հիմնադիրները։ ՍՊԸ-ի այն անդամները, որոնք լրիվ վճարել են սահմանված բաժնեմասերը ,
ստանում են վկայագիր, որն ի տարբերություն բաժնետոմսի, չի համարվում արժեթուղթ, այսինքն` սեփականատերը այն չի կարող մաս-
մաս վաճառել այլ անձանց՝ առանց ընկերության անդամների ընդհանուր ժողովի որոշման։ Վկայականը
սեփականատիրոջը փայատերերի ընդհանուր ժողովին մասնակցելու և լուծարման դեպքում ընկերության գույքի իր բաժնեմասը
ստանալու իրավունք է տալիս։

2. Ներդրում կամ ավանդը տերմին է, ինվեստիցիա (անգլ.՝ invest)

3. Անվանական կամ նոմինալ, անվանական արժեք, որ նշված է արժեթղթերի, բանկատոմսերի (բանկնոտների), դրամի վրա։ Տարադրամի


կուրս կամ դրույքատոկոս, որ հաշվի չի առնում արժեքազրկման (ինֆլացիայի) մակարդակը (իրականը՝ արժեքազրկումը հաշվի առնելով)
[1]
։

4. Բաժնետոմս, արժեթուղթ, որը հավաստում է դրա տիրոջ (բաժնետիրոջ) բաժնետիրական ընկերության շահույթից շահութաբաժնի ձևով
մաս ստանալու, բաժնետիրական ընկերության գործերի կառավարմանը մասնակցելու և նրա լուծարումից հետո մնացած գույքից մաս
ստանալու իրավունքը։

5. Արժեթուղթ, սահմանված ձևի  գույքային իրավունքները հավաստող փաստաթուղթ: Արժեթղթի փոխանցմամբ փոխանցվում են դրանով
հավաստվող բոլոր իրավունքները։ Օրենքով նախատեսված դեպքերում և կարգով՝ արժեթղթով հավաստված իրավունքների
իրականացման և փոխանցման համար բավարար են հատուկ գրանցամատյանում (սովորական կամ համակարգչային) դրանց
ամրագրման մասին ապացույցները։ Հայաստանում արժեթղթերի շուկան կարգավորվում է «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքով։

6. Բաժնետիրական ընկերություն (ԲԸ), առևտրային կազմակերպություն հանդիսացող տնտեսական ընկերություն, որի կանոնադրական


կապիտալը բաժանված է Ընկերության նկատմամբ բաժնետերերի պարտավորական իրավունքը հավաստիացնող որոշակի
թվով բաժնետոմսերի։ Ընկերությունն իրավաբանական անձ է և ունի իր բաժնետերերի գույքից առանձնացված գույք, որը հաշվառվում է
ինքնուրույն հաշվեկշռում։ Ընկերությունն իրավունք ունի իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային
իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող։ ԲԸ-ն ստեղծվում է
կանոնադրության հիման վրա։ Այն որոշվում և հաստատվում է հիմնադիրների կողմից։ ։ ՍՊԸ-ի և ԲԸ-ի տարբերությունն այն է, որ առաջին
դեպքում համատեղ օգտագործման նպատակով միավորվում են գործարար և ստեղծագործող մարդկանց խելքն ու միտքը, իսկ
երկրորդում՝ կապիտալները։ Պարտավորությունների դիմաց ընկերությունը պատասխանատու է իրեն պատկանող ամբողջ գույքով,
սակայն պատասխանատու չէ բաժնետերերի պարտավորությունների համար, իսկ բաժնետերերը պատասխանատվություն չեն կրում
ընկերության պարտավորությունների համար։ ԲԸ կարող է լինել բաց (ԲԲԸ) կամ փակ (ՓԲԸ):

7. Ընկերությունը համարվում է բաց, եթե բաժնետերերը իրենց պատկանող բաժնետոմսերը իրավունք ունեն օտարել առանց մյուս
բաժնետերերի համաձայնության։

8. Ընկերությունը համարվում է փակ, եթե ընկերության բաժնետոմսերը բաշխվում են միայն հիմնադիրների կամ նախօրոք որոշված
անձանց միջև՝ առանց բաժնետոմսերի ազատ բաժանորդագրության։ Ընդ որում՝ փակ ընկերությունը պետք է ունենա 2 կամ ավելի
բաժնետերեր, բայց 49-ից ոչ ավելի։ Եթե փակ ընկերության բաժնետերերի թիվը անցնում է 49-ից, ապա ընկերությունը 1 տարվա
ընթացքում պետք է վերակազմավորվի բաց ընկերության կամ կրճատի բաժնետերերի թիվը։ Հակառակ դեպքում այն կլուծարվի։

9. Անուղղակի հարկ (ինչպիսիք են՝ վաճառքից հարկ, մեկ միավորի համար հարկ, ավելացված արժեքի հարկ (ԱԱՀ), ապրանքների և
ծառայությունների համար հարկ, ակցիզային հարկ, սակագներ), հարկ է, որը հավաքվում է միջնորդի կողմից (օրինակ մանրածախ
խանութ) այն մարդուց, ով կրում է հարկի գերագույն տնտեսական բեռը (օրինակ սպառող): Միջնորդը հետագայում հարկային
հայտարարագիր է ներկայացնում և հարկային մուտքերը վերադարձով ուղարկում է կառավարություն: Այս առումով, անուղղակի հարկ
տերմինը հակադրվում է ուղղակի հարկի հետ, որը միանգամից հավաքում է կառավարությունը անհատներից (օրինական կամ բնական),
ում վրա դրված է: Որոշ մեկնաբանողներ պնդում են, որ «ուղղակի հարկը այն տեսակներից է, որը չի կարող հարկ վճարողի կողմից ուրիշի
վրա փոխվել, մինչդեռ անուղղակի հարկը կարող է»

10. Անուղղակի հարկը կարող է բարձրացնել ապրանքների գինը սպառողների համար [2]: Օրինակներ կարող են լինել վառելիքի, խմիչքների և
ծխախոտի հարկերը: Ակցիզային հարկը ավտոմեքենաների վրա վճարվում է առաջին հերթին՝ մեքենա արտադրողների կողմից, վերջին
հաշվով, արտադրողը բեռը փոխանցում է մեքենայի գնորդի վրա՝ բարձր գնի տեսքով: Այսպիսով, անուղղակի հարկը հարկ է , որը կարող է
տեղափոխվել կամ փոխանցվել: Հարկային բեռի տեղափոխման աստիճանը որոշում է, թե հարկը ուղղակի է թե անուղղակի: Սա
հարկման ենթակա ապրանքների կամ ծառայությունների առաջարկի և
պահանջարկի հարաբերական առաձգականության գործառույթն է:

11. Անուղղակի հարկումը քաղաքականություն է, որը սովորաբար կիրառվում է ստանալու համար հարկային մուտքերը: Անուղղակի
հարկերի բեռը ընկնում է վերջնական ապրանքներ և ծառայություններ սպառողի վրա, որը վճարում է ապրանքներ և ծառայություններ
ձեռք բերելու համար: Անուղղակի հարկը կիրառելի է հասարակության բոլոր անդամների համար, անկախ նրանից հարուստ է թե
աղքատ:

12. Ակցիզային հարկը հարկ է, որը նախատեսված է որոշակի ապրանքներ արտադրողների համար [11].

13.

You might also like