You are on page 1of 2

«ԱՐ-ԱՐՏ ՏԵՔՍ»

սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության

բաժնեմասի առուվաճառքի պայմանագիր

(Կազմված է 2023 թվականի հունիսի 30-ին և բաղկացած է 2 (երկու) էջից)

ք. Երևան «30» հունիսի 2023


թ.

«ԱՐ-ԱՐՏ ՏԵՔՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության


(գրանցման համարը՝ 62․110․1090966 , գրանցման ամսաթիվը՝ 06․09․2019
թ.,ՀՎՀՀ-ն՝ 06957635) (այսուհետ՝ Ընկերություն) մասնակից Մարտիրոս Արտիկի
Հակոբյանը (ՀՀ քաղաքացի, ն․ք․` 003937083, տրված` 22․04․2015 թ., 018 -ի
կողմից, հանրային ծառայությունների համարանիշը` 3407850387, հաշվառման
հասցեն՝ Լոռու մարզ ք․ Վանաձոր Թումանյան փ․/Շ/ 11/ ԲՆ․74) (այսուհետ՝
Վաճառող) մի կողմից և ՀՀ քաղաքացի Անուշավան Սերյոժայի Սարգսյանը (ն․ք․
`004029344, տրված` 23․09․2014 թ., 069 -ի կողմից, հանրային ծառայությունների
համարանիշը` 2301790703, հաշվառման հասցեն՝ ք․ Երևան Մալաթիա –
Սեբաստիա Սվաճյան փ․22 շենք բն 2 ) (այսուհետ՝ Գնորդ) մյուս կողմից կնքեցին
բաժնեմասի առուվաճառքի մասին հետևյալ պայմանագիրը:

1. Վաճառողն Ընկերության կանոնադրական կապիտալում


սեփականության իրավունքով իրեն պատկանող 50 % բաժնեմասը վաճառում է
Գնորդին:

2. Բաժնեմասի վաճառքի գինը կողմերի փոխադարձ համաձայնությամբ


սահմանվում է 1 500 000 (մեկ միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ:

3. Բաժնեմասը Վաճառողին է պատկանում իրավաբանական անձանց


պետական միասնական գրանցամատյանի համաձայն:

4. Վերը նշված բաժնեմասը վեճի առարկա չէ, գրավի, կալանքի և


արգելանքի տակ չի գտնվում:

5. Գնորդը դառնում է Ընկերության կանոնադրական կապիտալում 50 %


բաժնեմասի սեփականատեր` սույն պայմանագրի ստորագրման պահից:
Գնորդին են փոխանցվում Ընկերության մասնակցի՝ մինչև բաժնեմասի
օտարումը ծագած իրավունքներն ու պարտականությունները:

6. Վեճերը և տարաձայնությունները, որոնք կարող են առաջանալ սույն


պայմանագրի կատարման ընթացքում հնարավորության սահմաններում
լուծվում են բանակցությունների միջոցով, հակառակ դեպքում՝ դատական
կարգով: Վեճերի լուծման կարգը կանոնակարգվում է Հայաստանի
Հանրապետության օրենսդրությամբ:

1
7. Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և
պայմանագրով ծագած իրավունքներն ենթակա են պետական գրանցման
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության
աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի
գործակալության կողմից:

8. Բաժնեմասի առուվաճառքի հետ կապված ծախսերն իր վրա է վերցնում


Գնորդը: Գնորդին են հանձնարարվում նաև սույն պայմանագրից բխող
փոփոխությունների պետական գրանցման հետ կապված գործառությունների
իրականացումն իրավաբանական անձանց պետական ռեգիստրի
գործակալությունում:

9. Սույն պայմանագիրը կազմված է հայերեն լեզվով, չորս օրինակից: Բոլոր


օրինակներն ունեն միատեսակ իրավաբանական ուժ: Կողմերից
յուրաքանչյուրն ունի սույն պայմանագրի մեկական օրինակ, մեկ օրինակը
հանձնվում է Ընկերությանը, մեկը` ներկայացվում է Հայաստանի
Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի
իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն:

Կողմերի ստորագրությունները

Վաճառող՝ Գնորդ՝

Մարտիրոս Արտիկի Հակոբյան Անուշավան Սերյոժայի Սարգսյան

------------------------ ------------------------

(ստորագրություն) (ստորագրություն)

You might also like