You are on page 1of 4

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

/իրավաբանական ծառայություններ մատուցելու վերաբերյալ/

Երևան 25․03․2023թ

<Tax and customs consulting servise> ՍՊԸ /ՀՎՀՀ 02868278/ ի դեմս տնօրեն Արթուր
Այվազյանի, որը գործում է կանոնադրության հիման վրա, իրավաբանական հասցե ք Երևան
Բրյուսովի 30 բն 6, այսուհետ՝ <<Կատարող>> մի կողմից և <Czecharminvest> ՍՊԸ /ՀՎՀՀ
02270857/ իդեմս տնօրեն Անուշավան Սարգսյանի, որը գործում է ընկերության
կանոնադրության հիման վրա, իրավաբանական հասցե ՀՀ. Երևան Արշակունյաց փողոց
127/21, այսուհետ՝ <<Պատվիրատու>> մյուս կողմից, կնքեցինք սույն պայմանագիրը
/այսուհետ՝ Պայմանագիր/ հետևյալի մասին.

1.Պայմանագրի առարկան և ժամկետը

1.1. Կատարողը պարտավորվում է Պատվիրատուի հանձնարարությամբ մատուցել սույն


պայմանագրի 1.3. կետով սահմանված իրավաբանական ծառայությունները, /այսուհետ`
Ծառայություններ/, իսկ Պատվիրատուն պարտավորվում է վճարել Ծառայության դիմաց սույն
պայմանագրի 2-րդ կետով նախատեսված և կողմերի կողմից համաձայնեցված Պայմանագրի
գինը:
1.2. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրման պահից և գործում է մինչև 1.3
կետում նշված պարտավորությունների ավարտը։
1.3. Կողմերի համաձայնությամբ սույն պայմանագրի շրջանակներում Կատարողը
պարտավորվում է մատուցել իրավաբանական խորհրդատվական ծառայություն
/քաղաքացիաիրավական պայմանագրի նախագծի կազմում/։
1.4. Կատարողը պարտավորվում է մատուցել իրավաբանական ծառայություններ
վարչական դատարանում:
2. Ծառայությունների գինը և վճարման կարգը
2.1. Կողմերի համաձայնությամբ սույն պայմանագրի 1. կետով սահմանված
Ծառայությունների գինը

կազմում է 50 000 ՀՀ դրամ:

2.2. Գումարի վճարումը Պատվիրատուն իրականացնում է փոխանցելով Կատարողի


բանկային հաշվեհամարին:

3.Կողմերի իրավունքներն ու պարտականությունները


3.1. Կատարողը պարտավոր է՝
ա/.Ծառայությունները մատուցել պատշաճ որակով:
բ/.Սույն պայմանագրի գործողության ամբողջ ընթացքում գործել ելնելով Պատվիրատուի
շահերից:
գ/.Ապահովել Պատվիրատուի կողմից տրամադրված, ինչպես նաև Ծառայությունների
մատուցման ընթացքում հայտնի դարձած այն տեղեկությունների գաղտնիությունը, որոնք
պարունակում են արևտրային կամ այլ գաղտնիք կամ Պատվիրատուն դրանք փոխանցել է
Կատարողին գաղտնիության հիմունքներով:
դ/. Առանց Պատվիրատուի համաձայնության՝ երրորդ անձանց չփոխանցել այնպիսի
տեղեկություններ, որոնք իրեն հայտնի են դարձել Պայմանագրով ստանձնած
պարտավորությունները կատարելիս:
ե/. Պատվիրատուին նախապես գրավոր զգուշացնել և մինչև Պատվիրատուից գրավոր
ցուցում ստանալը դադարեցնել Ծառայություններ մատուցելը, եթե հայտնաբերվել են`
• ծառայությունների մատուցման եղանակների մասին Պատվիրատուի ցուցումների
իրագործման հետ կապված, նրա համար անբարենպաստ հնարավոր հետևանքներ.
• կատարողից անկախ այլ հանգամանքներ, որոնք սպառնում են Ծառայությունների
մատուցմանը կամ անհնար դարձնում դրանք ժամանակին ավարտելը.

3.2.Կատարողն իրավունք ունի`


ա/. Պատվիրատուից պահանջել Ծառայություններին վերաբերող համապատասխան
տեղեկություններ:
բ/. Պատվիրատուից պահանջել սույն պայմանագրով սահմանված կարգով և ժամկետում
կատարել վճարում:
գ/. Ծառայությունները չսկսել, իսկ սկսած Ծառայությունները դադարեցնել /այդ մասին
նախապես մինչև Ծառայությունների դադարեցումը 5 /հինգ/ աշխատանքային օր առաջ
գրավոր ծանուցելով Պատվիրատուին/ այն դեպքում, երբ Պատվիրատուի կողմից սույն
Պայմանագրով իր պարտավորությունները խախտելը խոչնդոտում են Պայմանագրի
կատարմանը:
դ/. Ինքնուրույն որոշել Ծառայությունների մատուցման ընթացքը և եղանակները` հաշվի
առնելով Պատվիրատուի շահերը:
ե/. Հրաժարվել սույն Պայմանագիրը կատարելուց, եթե`
• եթե պատվիրատուն սահմանված ժամկետում չի կատարել սույն Պայմանագրի 2.2.
կետը:
• պատվիրատուն պարբերաբար անհիմն կերպով արտահայտում է
տարակարծություններ և խոչնդոտում է աշխատանքների իրանակացման բնականոն
ընթացքին:
զ/. Սույն պարագայում Կատարողը իրավունք ունի դադարեցնել Ծառայությունները
առանց նախապես զգուշացնելու եթե Պատվիրատուն չի վերացնում ծառայույունների
մատուցմանը խոչնդոտող պայմանները:
է/. Սույն Պայմանագրով սահմանված աշխատանքները ավարտելուց հետո կողմերը
պարտավոր են ստորագրելու աշխատանքների կատարման վերաբերյալ ակտը: Կողմերից
մեկի հրաժարվելու դեպքում` պայմանագիրը համարվում է դադարեցված:

3.3.Պատվիրատուն պարտավոր է`
ա/. Չխոչնդոտել Կատարողի գործողությունները:
բ/. Սույն Պայմանագրով նախատեսված Ծառայությունների մատուցման հետ կապված բոլոր
անհրաժեշտ փաստաթղթերը և/կամ այլ տեղեկությունները տրամադրել Կատարողին:
գ/. Կատարողին հայտնել միայն ճշմարտացի տեղեկություններ:
դ/. Սույն պայմանագրով սահմանված ժամկետում Ծառայությունների արժեքը վճարել
Կատարողին:
ե/. Օրենքով սահմանված կարգով իր հաշվին կատարել Ծառայությունների մատուցման հետ
կապված ծախսերը պետական տուրքի վճարում, պատճեների ստացում, փորձագետի
եզրակացության, տրանսպորտային ծախսերի, թարգմանության համար և առկա այլ
ծախսերի համար, որոնք չեն հանդիսանում փաստաբանի հոնորարը:
է/. Կատարողից չպահանջել ստանձնած գործով որևէ երաշխիք տալու, ինչպես նաև
պարզելու թե գործով դատական ակտը ինչ ժամկետում է կայացվելու, քանի որ Կատարողը
օրենքի ուժով իրավունք չունի պատասխանելու վերոգրյալ հարցերին:

3.4. Պատվիրատուն իրավունք ունի`


ա/. Ստուգել Կատարողի Ծառայությունների ընթացքը և որակը առանց միջամտելու նրա
գործողությանը, ինչպես նաև իրավունք ունի հարցադրումներ տալու ինչպես բանավոր
այնպես էլ գրավոր կարգով:
բ/. Մասնակցելու դատական նիստերին, ներկայացնելու իր առարկությունները և
դիրքորոշումները կամված հայցի առարկայի հետ, կամ պատասխան-առարկության հետ:

4.Կողմերի պատասխանատվությունը

4.1. Սույն Պայմանագրի 1.3. կետում նշված Ծառայությունների մատուցման կամ 2.2.
կետում նշված վճարման ժամկետների խախտման համար խախտող կողմը մյուս կողմին
վճարում է տուգանք` Պայմանագրի արժեքի 5 տոկոսի չափով և տույժ` կետանցի
յուրաքանչյուր օրվա համար 0,5 տոկոսի չափով:
4.2. Տույժի վճարումը կողմերին չի ազատում իրենց պարտավորությունները կատարելու և
խախտումները վերացնելու պատասխանատվությունից:
4.3. Կողմերի միջև հաշտության համաձայնությունը կնքելու հանգամանքը չի կարող
փաստաբանի հոնորար կազմող գումարի հետ գանձման հիմք հանդիսանալ, կամ
նվազեցվել անկախ այն հանգամանքից, թե դատաքննության որ փուլում է այն կնքվել:

5. Անհաղթահարելի ուժի ազդեցությունը

5.1. Սույն պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն


չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է
անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է սույն պայմանագիրը
կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի
իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, համաճարակը,
ռազմական և արտակարգ դրության հայտարարումը, քաղաքական հուզմունքները,
գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, կամ
խափանումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում սույն
պայմանագրով սահմանված պարտավորություննեի կատարումը:
5.2. Եթե անհաղթահարելի ուժի ազդեցությունը շարունակվում է 3 /երեք/ ամսից ավելի,
ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծարել պայմանագիրը՝ այդ մասին
նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:

6.Եզրափակիչ դրույթներ

6.1.Սույն Պայմանագիրը կազմված է հայերեն լեզվով, երկու օրինակից, որոնք ունեն


հավասար իրավաբանական ուժ:
6.2. Պայմանագրի գործողության ժամկետը համարվում է այն ժամանակահատվածը, որի
ընթացքում իրականացվում են սույն պայմանագրի 1.3. կետում նշված գործառույթները:
6.3. Պատվիրատուն նախազգուշացված է, որ Կատարողը որևէ երաշխիք կամ խոստում
չի տալիս գործի ելքի համար և պատասխանատվություն չի կրում դատարանի կողմից
ընդունված ակտերի համար:
6.4. Սույն Պայմանագրում փոփոխություններն ու լրացումները կատարվում են միայն
գրավոր կերպով: Այդ փոփոխություններն ու լրացումները կցվում են սույն Պայմանագրին և
հանդիսանում են նրա անբաժանելի մասը:
6.5. Բոլոր այն հարցերը, որոնք չեն կարգավորվել սույն պայմանագրով, կարգավորվում են
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
6.6. Կողմերի միջև սույն պայմանագրի շուրջն առաջացած վեճերը լուծվում են կողմերի
անմիջական բանակցությունների միջոցով:
6.7. Անմիջական բանակցություններ սկսելու օրվանից մեկ ամսվա ընթացքում
տարաձայնությունները չլուծվելու կամ դրանց լուծման ուղղությամբ առաջընթաց չլինելու
դեպքում այն ենթակա է լուծման դատական կարգով:

7.Կողմերի հասցեները և ստորագրությունները

Պատվիրատու՝ <Czecharminvest> ՍՊԸ /ՀՎՀՀ 02270857/


Տնօրեն Անուշավան Սարգսյան
իրավաբանական հասցե ՀՀ. Երևան Արշակունյաց փողոց 127/21
բանկ

____________________________

Կատարող` <Tax and customs consulting servise> ՍՊԸ /ՀՎՀՀ 02868278/


տնօրեն Արթուր Այվազյան
իրավաբանական հասցե ք Երևան Բրյուսովի 30 բն 6
բանկ <Արդշինբանկ> ՓԲԸ
Հ/Հ 2470088194400000

______________________________

You might also like