You are on page 1of 1

FO 75-30-01-08 1/1

-ba
-

«ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» ՓԲԸ
0015, ՀՀ, ք. Երևան, Գ. Լուսավորիչ 13 փողոց
Հեռ.` +37412 222222, e-mail` ashb@ardshinbank.am , www.ardshinbank.am

Հեռակառավարման համակարգի տեսակը

Ինտերնետ բանկ Մոբայլ բանկ Հեռախոսային բանկ

Հեռակառավարման համակարգի ծառայություններից օգտվելու եղանակ


Միայն դիտման իրավունքով Գործարքներ իրականացնելու իրավունքով

Հաճախորդի առաջարկ
1. Սույնով Հաճախորդը առաջարկում է «Արդշինբանկ» ՓԲԸ-ին (այսուհետ` Բանկ) իր հետ կնքել «Ardshinbank I-Banking» (Արդշինբանկ
ի-բանկինգ) հեռակառավարման համակարգի (այսուհետ նաև՝ Համակարգ) տրամադրման և սպասարկման պայմանագիր (այսուհետ`
Պայմանագիր)` սույն դիմում-առաջարկում (այսուհետ` Դիմում) նշված պայմաններով, Բանկի կողմից սահմանված ֆիզիկական անձանց
համար Համակարգի սպասարկման պայմաններով և սակագներով (այսուհետ՝ Համակարգի սպասարկման պայմաններ), Բանկի՝
Բանկային ծառայությունների մատուցման ընդհանուր պայմաններով (այսուհետ` Ընդհանուր պայմաններ):
2. Սույնով հաճախորդը խնդրում է Համակարգում իրեն գրանցել՝ որպես օգտագործող, իսկ օգտագործող գրանցելու դեպքում
օգտագործողի անունը (username) ուղարկել հաճախորդի այն էլեկտրոնային փոստի հասցեին, իսկ գաղտնաբառն այն բջջային
հեռախոսահամարին, որոնք տրամադրվել են Բանկին Վճարային քարտ, այսուհետ՝ քարտ, տրամադրելու և սպասարկելու առաջարկ-
դիմումի ներկայացման ժամանակ (այն քարտի, որի միջոցով իրականացվում է հաճախորդի առցանց գրանցումը) :
3. Հաճախորդն ընդունում է, որ www.ardshinbank.am կայքում տեղադրված Համակարգի սպասարկման պայմանները և Ընդհանուր
Պայմանները կազմում են Դիմումի և դրա հիման վրա կնքվող Պայմանագրի անբաժանելի մաս: Հաճախորդն ընդունում է, որ Համակարգի
սպասարկման պայմանները և Ընդհանուր Պայմանները Բանկի կողմից կարող են ժամանակ առ ժամանակ միակողմանիորեն փոփոխվել՝
Ընդհանուր պայմաններով սահմանված կարգով:
4. Հաճախորդն ընդունում է, որ Համակարգի օգտագործման նպատակով տրամադրվող ծրագրային ապահովման միջոցների,
գաղտնաբառերի կորստի և/կամ ապօրինի օգտագործման ռիսկը, իրավական և ֆինանսական հետևանքները կրում է Հաճախորդը:
5. Հաճախորդը տեղեկացված է, որ Բանկի կողմից տրամադրված ծրագրային ապահովման միջոցների (այդ թվում՝ օգտագործողի անվան
և գաղտնաբառի) գաղտնազերծման և/կամ կորստի դեպքում անհապաղ պարտավոր է գրավոր տեսքով հայտնել Բանկին համապատասխան
օգտագործողը կասեցնելու անհրաժեշտության մասին:
6. Հաճախորդը հավաստում է, որ քարտը, որի միջոցով իրականացվում է առցանց գրանցումը պատկանում է իրեն, քարտ
տրամադրելու և սպասարկելու առաջարկ-դիմումի ներկայացման ժամանակ Բանկին տրամադրված տեղեկատվությունը, այդ թվում
տեղեկատվությունը, որի միջոցով իրականացվում է հաճախորդի նույնականացումը (էլ.հասցե, հեռախոսահամար ), ամբողջական է,
հավաստի, իրականությանը համապատասխանող, և նշված տեղեկատվության փոփոխության դեպքում 5 (հինգ) աշխատանքային օրյա
ժամկետում կտեղեկացնի Բանկին: Սույն հաստատումը վերաբերում է նաև Պայմանագրի շրջանակներում Բանկին ներկայացվող
ցանկացած տեղեկատվությանը և փաստաթղթին:
7. Հաճախորդը թույլատրում է Բանկին՝ Դիմումում և Հաճախորդի կողմից ներկայացված այլ փաստաթղթերում ներկայացվող
տեղեկատվությունը ստուգելու համար իրականացնել ցանկացած, Բանկի հիմնավոր կարծիքով անհրաժեշտ վերստուգում և հարցում:
8. Հաճախորդն ընդունում է, որ Բանկի կողﬕց Դիմումում նշված առաջարկը Դիմումը ներկայացնելու ամսաթվից 5 (հինգ)
աշխատանքային օրվա ընթացքում ակցեպտավորելու դեպքում Դիմումը, Համակարգի սպասարկման պայմանները և Ընդհանուր
Պայմանները` յուրաքանչյուրն առանձին-առանձին կամ ﬕասին, կազմում են Համակարգի տրամադրման և սպասարկման կնքված
Պայմանագիր` ամբողջությամբ ընդունելով դրանցում նշված պայմանները: Հաճախորդն ընդունում է, որ Դիմումը Բանկի կողմից
ակցեպտավորված և Պայմանագիրը կնքված է համարվում Բանկի կողմից Պայմանագրի պայմանները կատարելու ուղղությամբ
գործողությունները ձեռնարկելու պահից, այն է՝ Դիմումում նշված օգտագործողին գրանցելու պահից: Հաճախորդն ընդունում է, որ
Համակարգում գրանցված լինելու մասին տեղեկացվում է օգտագործողի անունը (username) էլեկտրոնային փոստի հասցեին, իսկ
գաղտնաբառը՝ բջջային հեռախոսահամարին ուղարկվելու միջոցով:
9. Հաճախորդն ընդունում է, որ Դիմումով ներկայացված առաջարկը Բանկը կարող է Դիմումում նշված ժամկետներում ﬔրժել
առանց լրացուցիչ բացատրությունների:
10. Դիմումը կազմված և ներկայացված է հայերենով էլեկտրոնային (առցանց) եղանակով: Դիմումի ներկայացմամբ հաճախորդը
հավաստում է, որ ընդունում է Դիմումով սահմանված բոլոր պայմանները:

You might also like