You are on page 1of 4

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

ՂԵԿԱՎԱՐ

N _____________________ 47 ՀՀ, ք. Երևան, Նորք-Մարաշ, Ա. Արմենակյան 129


“___ “ ______________ 2022թ. Հեռ. (374-10) 65-05-53, 65-03-05
Էլ. փոստ՝ info@hlib.am

ԿԱՐԳԱԴՐԱԳԻՐ
«ՄԱՐՏՈՒՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ»
ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ (ՀՎՀՀ՝ 08210623) ԱՌԱՋԱԴՐԱՆՔ
ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական


վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով, «Դեղերի
մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասով և հաշվի առնելով 2022
թվականի օգոստոսի 15-ի թիվ Ն/12039-2022 զեկուցագիրը, ՀՀ
առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (այսուհետ՝
Տեսչական մարմին) 2022 թվականի տարեկան գործունեության ծրագրով
հաստատված դեղերի շրջանառության վերահսկողության ոլորտում
խնդիրների և ռիսկերի նվազեցմանն ու վերացմանն ուղղված
միջոցառումների 1-ին կետը՝ Տեսչական մարմնում 2022 թվականի նոյեմբերի
16-ի ՎՎ-1333-Ա հրամանով հարուցվել է վարչական վարույթ` ՀՀ
Գեղարքունիքի մարզ, քաղաք Մարտունի, Գետափնյա 2 փողոց, 2/17
հասցեում գործունեություն իրականացնող «Մարտունի բժշկական
կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կողմից՝ «Դեղերի մասին» ՀՀ
օրենքի 25-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, ՀՀ կառավարության 2019
թվականի օգոստոսի 15-ի «Դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու
(ներառյալ էլեկտրոնային եղանակով) կարգը, դեղատոմսերի ձևերը, ինչպես
նաև դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու և ՀՀ
կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի N 1402-Ն որոշումն ուժը
կորցրած ճանաչելու մասին» N 1080-Ն որոշման հավելված 1-ի 7-րդ, 8-րդ, 9-
րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ, 14-րդ, 15-րդ, 16-րդ, 17-րդ, 20-րդ, 21-րդ, 22-
րդ, 23-րդ, 24-րդ, 27-րդ, 28-րդ, 29-րդ, 30-րդ, 31-րդ, 32-րդ, 36-րդ, 43-րդ, 44-

0047, ՀՀ, ք. Երևան, Նորք-Մարաշ, Ա. Արմենակյան 129


Հեռ. (374-10) 65-05-53 Էլ. փոստ՝ info@hlib.am
www.hlib.am
Թեժ գիծ՝ 8107
րդ, 46-րդ, 47-րդ, 48-րդ կետերով սահմանված պահանջների պահպանումը
պարզելու նպատակով:
Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական
վարույթի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 5-րդ մասով, հարուցված
վարչական վարույթի շրջանակներում Տեսչական մարմնի մասնագետների
կողմից 2022 թվականի նոյեմբերի 21-ին «Մարտունի բժշկական կենտրոն»
փակ բաժնետիրական ընկերությունում (ՀՎՀՀ՝ 08210623) իրականացվել է
զննում (ՀՀ Գեղարքունիքի մարզ, քաղաք Մարտունի, Գետափնյա 2 փողոց,
2/17 հասցե):
Ուսումնասիրվել են բժշկական կենտրոնի բժիշկների կողմից դուրս
գրված դեղատոմսերը, N1, N2 և N3 դեղատոմսային ձևաթղթերի
հաշվառման գրանցամատյանները։
Արդյունքում պարզ է դարձել, որ ՀՀ Գեղարքունիքի մարզ, քաղաք
Մարտունի, Գետափնյա 2 փողոց, 2/17 հասցեում գործունեություն
իրականացնող Մարտունի բժշկական կենտրոն փակ բաժնետիրական
ընկերությունը իրականացնում է հիվանդանոցային և
արտահիվանդանոցային սպասարկում և դեղատոմսերը դուրս են գրվում
թղթային տարբերակով։ Բժշկական կենտրոնը ապահովված է ՀՀ
կառավարության 2019 թվականի օգոստոսի 15-ի N 1080-Ն որոշմամբ
սահմանված N 1, 2, 3 և 4 դեղատոմսային ձևաթղթերով։ Դեղերի և
դեղանյութերի մեկանգամյա կամ բազմակի բացթողման համար
նախատեսված N 4 դեղատոմսային ձևաթղթերով։ Տեսչական մարմնի
աշխատակիցներին տրամադրվել են դեղատոմսերի օրինակներ, որոնք
լրացված են եղել թերություններով՝ մասնավորապես որոշ դեպքերում չեն
պահպանվել «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 10-րդ մասի
պահանջը՝ որոշ դեպքերում դեղատոմսերում դեղերը գրվել են առևտրային
անվանումներով (հիմք՝ թմրամիջոց պարունակող դեղի (N1) N 262650
դեղատոմս (Օրամորֆ 20մգ), ՀՀ կառավարության 2019 թվականի
օգոստոսի 15-ի N 1080-Ն որոշման հավելված 1-ի 8-րդ կետի պահանջները՝
դեղատոմսի վրա նշված չի եղել նշանակվող դեղի դեղաձևը, կիրառման
եղանակը, ժամանակը (ըստ անհրաժեշտության նշելով կապը սննդի
ընդունման և օրվա ժամերի հետ), հաճախականությունը և տևողությունը
(օրերով), 12-րդ կետի պահանջը՝ դեղատոմսը չի լրացվել հայերենով (Հիմք՝
թմրամիջոց պարունակող դեղի N 1 գրանցամատյան), 17-րդ կետի
պահանջը՝ դեղի ընդունման հաճախականությունը չի նկարագրվել
բառերով, (հիմք՝ բժշկական կենտրոնից վերցված դեղատոմսերի
0047, ՀՀ, ք. Երևան, Նորք-Մարաշ, Ա. Արմենակյան 129
Հեռ. (374-10) 65-05-53 Էլ. փոստ՝ info@hlib.am
www.hlib.am
Թեժ գիծ՝ 8107
լուսապատճեններ: Բժշկական հաստատությունում N1 դեղատոմսային
ձևաթղթերի ստացման, պահպանման, պաշարների լրացման և
հաշվառման համար պատասխանատու անձ է նշանակվել Անահիտ
Հովհաննիսյան, իսկ N 2 և N 3 դեղատոմսային ձևաթղթերի ստացման,
պահպանման, պաշարների լրացման և հաշվառման համար
պատասխանատու անձ է նշանակվել Անի Իսպիրյանը: Բժշկական
կենտրոնում վարվում է N 1, 2, 3 դեղատոմսային ձևաթղթերի հաշվառման
առանձնացված գրանցամատյաններ։
Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական
վարույթի մասին» ՀՀ օրենքի 37-րդ և 38-րդ հոդվածի 1-ին մասի
պահանջներով, հարուցված վարչական վարույթի բազմակողմանիությունը,
լրիվությունը և օբյեկտիվությունն ապահովելու նպատակով 2022 թվականի
նոյեմբերի 16-ի թիվ 06/20258-2022 ծանուցմամբ «Մարտունի բժշկական
կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տնօրենը կամ իր կողմից
լիազորված անձը (լիազորագրով, անձը հաստատող փաստաթղթով)
հրավիրվել է մասնակցելու 2022 թվականի նոյեմբերի 25-ին ժամը 1200-ին
Տեսչական մարմնի արևելյան տարածքային կենտրոնում (ՀՀ Կոտայքի
մարզ, ք. Աբովյան, Հատիսի փողոց 22) կայանալիք վարչական վարույթի
լսմանը, որի վերաբերյալ պատշաճ ծանուցվել են, սակայն չեն ներկայացել։
Հիմք ընդունելով վերոնշյալը և ղեկավարվելով «Վարչարարության
հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 1-ից 7-րդ
գլուխներով, «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 10-րդ մասով, ՀՀ
կառավարության 2019 թվականի օգոստոսի 15-ի N 1080-Ն որոշմամբ
հավելված 1-ի 8-րդ, 10-րդ, 12-րդ, 17-րդ, 28-րդ կետերով և ՀՀ վարչապետի
2018 թվականի հունիսի 11-ի N 755-Լ որոշմամբ հաստատված ՀՀ
առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կանոնադրության
19-րդ կետի 7-րդ ենթակետի պահանջներով․

ԿԱՐԳԱԴՐՈՒՄ ԵՄ

«Մարտունի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական


ընկերությանը՝ ի դեմս տնօրեն Անդրանիկ Հարությունյանի.
1. Սույն կարգադրագիրը ստանալուց հետո 1-օրյա ժամկետում
ձեռնարկել համապատասխան միջոցառումներ, ապահովե՛լ.

0047, ՀՀ, ք. Երևան, Նորք-Մարաշ, Ա. Արմենակյան 129


Հեռ. (374-10) 65-05-53 Էլ. փոստ՝ info@hlib.am
www.hlib.am
Թեժ գիծ՝ 8107
1.1 «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 10-րդ մասի պահանջը՝
դեղատոմսերում դեղերը գրել համընդհանուր անվանումներով,
1.2 ՀՀ կառավարության 2019 թվականի օգոստոսի 15-ի N 1080-Ն
որոշման հավելված 1-ի 8-րդ կետի պահանջները՝ դեղատոմսի վրա նշել
նշանակվող դեղի դեղաձևը, կիրառման եղանակը, ժամանակը (ըստ
անհրաժեշտության նշելով կապը սննդի ընդունման և օրվա ժամերի հետ),
հաճախականությունը և տևողությունը (օրերով),
1.3 ՀՀ կառավարության 2019 թվականի օգոստոսի 15-ի N 1080-Ն
որոշման հավելված 1-ի 12-րդ կետի պահանջը՝ դեղատոմսը լրացնել
հայերենով,
1.4 ՀՀ կառավարության 2019 թվականի օգոստոսի 15-ի N 1080-Ն
որոշման հավելված 1-ի 17-րդ կետի պահանջը՝ դեղի ընդունման
հաճախականությունը նկարագրել բառերով,
1.5 ՀՀ կառավարության 2019 թվականի օգոստոսի 15-ի N 1080-Ն
որոշման հավելված 1-ի 28-րդ կետի պահանջը՝ դեղատոմսային ձևաթղթի
վրա գրված դեղի վերաբերյալ տվյալները նույնությամբ գրանցել բժշկական
փաստաթղթերում, որոնք պահպանվում են բժշկական հաստատությունում։
2․ Իրականացված միջոցառումների վերաբերյալ 3-օրյա ժամկետում
գրավոր տեղեկացնել Տեսչական մարմնին՝ կցելով համապատասխան
փաստաթղթերը։
3․ Սույն կարգադրագիրը ծանուցել «Մարտունի բժշկական կենտրոն»
փակ բաժնետիրական ընկերությանը՝ ի դեմս տնօրեն Անդրանիկ
Հարությունյանի (ՀՀ Գեղարքունիքի մարզ, քաղաք Մարտունի, Գետափնյա
2 փողոց 2/17 հասցե (էլեկտրոնային հասցե՝ martunubk@mail.ru)):
Շնորհակալություն համագործակցության համար՝
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆՈՐԸ ԿԱՏԱՐՈՂ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

Սույն վարչական ակտն ուժի մեջ է մտնում վարչական վարույթի մասնակիցներին իրազեկելուն հաջորդող
օրվանից։
Սույն վարչական ակտն ստանալու օրվանից 2 ամսվա ընթացքում կարող է բողոքարկվել Հայաստանի
Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին:
Սույն վարչական ակտն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածով սահմանված
ժամկետում կարող է բողոքարկվել վարչական դատարան:

0047, ՀՀ, ք. Երևան, Նորք-Մարաշ, Ա. Արմենակյան 129


Հեռ. (374-10) 65-05-53 Էլ. փոստ՝ info@hlib.am
www.hlib.am
Թեժ գիծ՝ 8107

You might also like