You are on page 1of 3

http://www.arlis.am/DocumentView.aspx?

DocID=18707 1/3

Համարը N 333 Տ եսակը Հիմնական


Տ իպը Համատեղ հրաման Կարգավիճակը Գործում է
Սկզբնաղբյուրը ՀՀԳՏ 1999.07.09/10(32) Ընդունման վայրը Երևան
Ընդունող մարմինը Առողջապահության Ընդունման ամսաթիվը 08.06.1999
նախարարություն
Ստորագրող մարմինը Առողջապահության նախարար Ստորագրման ամսաթիվը 08.06.1999
Վավերացնող մարմինը Վավերացման ամսաթիվը
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 19.07.1999 Ուժը կորցնելու ամսաթիվը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ, ՀՀ ՊԱՇՏ ՊԱՆՈՒԹՅԱՆ, ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ


ԱՆՎՏ ԱՆԳՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ԱՐՏ ԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՎԱՐՉ ՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏ ԵՂ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ Տ ԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ
ԲՈԼՈՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՈՒՂԵԳՐՄԱՆ ԵՎ
ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏ ԱՏ ԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ առողջապահության ՀՀ պաշտպանության ՀՀ ներքին գործերի ՀՀ կառավարությանն


նախարարություն նախարարություն և ազգային առընթեր արտակարգ
08.06.1999 թ. 08.06.1999 թ. անվտանգության իրավիճակների
N 333 N 271 նախարարություն վարչություն
8.06.1999 թ. 08.06.1999 թ.
N 227 ՆԳ N 335

ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆ
ՀՀ Տ ԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲՈԼՈՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐ
ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՈՒՂԵԳՐՄԱՆ ԵՎ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ
ՀԱՍՏ ԱՏ ԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Զինծառայողներին ցուցաբերվող բժշկական օգնության որակի բարձրացման նպատակով, ի կատարումն «1999 թ.
պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և ծառայությունների մասին» Հայաստանի
Հանրապետության կառավարության 1999 թ. ապրիլի 3-ի N 199 որոշման, 2-րդ հավելվածի VII բաժնի 20-րդ կետի,
Հ աստատում ենք
ՀՀ տարածքում գործող բոլոր քաղաքացիական բժշկական հիմնարկներ զինծառայողների ուղեգրման և
բուժօգնության կազմակերպման կարգի վերաբերյալ հրահանգը:
Հ րամայում ենք
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության, Հայաստանի Հանրապետության պաշտպանության,
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությունների, Հայաստանի
Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության բժշկական բոլոր միավորների
և ստորաբաժանումների ղեկավարներին` առաջնորդվել սույն հրահանգով:
http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=18707 2/3
ՀՀ առողջապահության ՀՀ պաշտպանության ՀՀ ներքին գործերի ՀՀ կառավարությանն
նախարար` նախարար և ազգային առընթեր արտակարգ
Հ. Ն իկողոսյան Վ. Ս արգսյան անվտանգության իրավիճակների
նախարար վարչության պետ
Ս. Ս արգսյան Վ. Հ արությունյան

Հաստատված Է
ՀՀ առողջապահության նախարարության
08.06.1999 թ. N 333

ՀՀ պաշտպանության նախարարության
08.06.1999 թ. N 271

ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության


նախարարության
08.06.1999 թ. N 227ՆԳ

ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ


իրավիճակների վարչության
08.06.1999 թ. N 335
համատեղ հրամանով

ՀՐԱՀԱՆԳ
ՀՀ Տ ԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲՈԼՈՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐ
ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՈՒՂԵԳՐՄԱՆ ԵՎ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԻ
ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1. Սույնով սահմանվում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր քաղաքացիական բժշկական


հիմնարկներ հիվանդ զինծառայողների ուղեգրման կարգը և բուժօգնության կազմակերպումը:
2. Զինծառայողների բժշկական օգնության կազմակերպումն իրականացվում է` «Զինծառայողների և նրանց
ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի և «1999 թ. պետության
կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության
կառավարության 1999 թ. ապրիլի 3-ի N 199 որոշմամբ հաստատված «1999 թ. պետության կողմից երաշխավորված
անվճար բժշկական օգնության և ծառայությունների իրականացման և փոխհատուցման» կարգի VII գլխի 20-րդ կետի
պահանջների համաձայն:
3. Հիվանդ զինծառայողներին քաղաքացիական բժշկական հիմնարկներ պլանային հոսպիտալացման և ամբուլատոր
հետազոտման ուղեգրել կարող են միայն`
- ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալը (զորամաս 14203).
- ՀՀ պաշտպանության նախարարության Երևանի կայազորային հոսպիտալը (զորամաս 88865) (միայն
մաշկավեներական և հոգեբուժական նոզոլոգիայով հիվանդներ).
- ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության բժշկական հոսպիտալը.
- Ռուսաստանի Դաշնության ֆեդերալ սահմանապահ ծառայության «Արմենիա» զորախմբի բժշկական
ծառայության պետը (զորամաս 2089).
- ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության քաղաքացիական պաշտպանության
շտաբի բուժական բաժնի պետը:
4. Հիվանդ զինծառայողներին քաղաքացիական բժշկական հիմնարկներ հիվանդանոցային պայմաններում
http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=18707 3/3
հետազոտման և բուժման ուղեգրելիս զորամասը պետք է լրացնի ուղեգիր` երեք օրինակից:
Հիվանդ զինծառայողներին ամբուլատոր-պոլիկլինիկական մասնագիտական հետազոտման ուղեգրելիս զորամասը
պետք է լրացնի ուղեգիր` երկու օրինակից:
Ուղեգրերը պարտադիր պետք է ստորագրված լինեն զորամասի հրամանատարի և բժշկի կողմից և կնքված`
զորամասի կնիքով:
Այդ բուժհիմնարկների ցանկը հաստատված է «1999 թ. պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական
օգնության և ծառայությունների շրջանակներում հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ
իրականացնելու իրավունք ունեցող բուժհաստատությունների հաստատման մասին» ՀՀ առողջապահության
նախարարության 1999 թ. ապրիլի 26-ի, N 226-2 հրամանով:
5. Հիվանդ զինծառայողները քաղաքացիական բժշկական հիմնարկներ հետազոտման ու բուժման ներկայանում են
ուղեգրով` զորամասի ներկայացուցչի ուղեկցությամբ (ունենալով ուղեգրեր երեք օրինակից): Ուղեգրի մեկ օրինակը
կցվում է զինծառայողի հիվանդության պատմությանը, երկու մյուս օրինակները` ընդունող բժշկի ստորագրությամբ և
կնքված բժշկական հիմնարկի կնիքով վերադարձվում են զորամասի ներկայացուցչին:
6. Հիվանդ զինծառայողները քաղաքացիական բժշկական հիմնարկներ ամբուլատոր մասնագիտական հետազոտման
ներկայանում են զորամասի ներկայացուցչի ուղեկցությամբ (ունենալով ուղեգիր երկու օրինակից): Ուղեգրի մեկ օրինակը
մնում է որպես հիմք բուժհիմնարկում հետազոտման համար, մյուս օրինակը` հետազոտող բժշկի ստորագրությամբ և
կնքված հիմնարկի կնիքով վերադարձվում է զորամասի ներկայացուցչին:
7. Շտապ բժշկական օգնության և անհետաձգելի վիճակների դեպքում, հիվանդ զինծառայողների հոսպիտալացումը
կազմակերպվում է մոտակա քաղաքացիական բժշկական հիմնարկում` «1999 թ. բնակչությանը պետության կողմից
երաշխավորված անվճար բժշկական օգնության և ծառայությունների մասին» ՀՀ կառավարության 1999 թ. ապրիլի 3-ի N
199 որոշմամբ հաստատված Շտապ և անհետաձգելի վիճակների համար նախատեսված ընդհանուր կարգով: Ընդունված
զինծառայողների մասին բուժհիմնարկը տեղեկացնում է տարածաշրջանային ոստիկանությանը, կատարելով
համապատասխան գրառում ընդունարանի մատյանում, նշելով ոստիկանության հերթապահի պաշտոնը, անունը,
ազգանունը, հաղորդման ամսաթիվը և ժամը:
8. Հիվանդ զինծառայողների դուրս գրումը իրականացվում է միայն ուղեգրող զորամասի ներկայացուցչի
ներկայությամբ` նախօրոք, երեք օր առաջ, այդ մասին հայտնելով զորամաս:
9. Հիվանդ զինծառայողների բուժման և հետազոտությունների ֆինանսական փոխհատուցումը իրականացվում է
«1999 թ. բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և ծառայությունների
մասին» ՀՀ կառավարության 1999 թ. ապրիլի 3-ի N 199 որոշման հավելված N 3-ում նշված գների համաձայն` հիմք
ընդունելով հիվանդության պատմությունը և ուղեգիրը: Ըստ զինծառայողի գերատեսչական պատկանելության, վճարումը
կատարվում է համապատասխան նախարարության միջոցների հաշվից:
10. Ստացիոնարում մահացած զինծառայողների դիահերձումը կատարվում է ըստ ՀՀ կառավարության կողմից
հաստատված «Ախտաբանաանատոմիական հերձումների անցկացման կարգը հաստատելու մասին» ՀՀ
կառավարության 1998 թ. նոյեմբերի 17-ի N 710 որոշմամբ հաստատված կարգի:

ԱՆ ԱԻ և ՀԾՎ պետ ՊՆ ՌԲՎ պետ ՆԳ և ԱԱ ԲՎ պետ ԱԻՎ ՔՊՀՇ ԲՊԲ


Ռ. Նիկողոսյան Է. Նազարեթյան Գ. Աղայան պետ
Ա. Բերեզովսկի

Գ րանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
21 հունիսի 1999 թ.
Պետական գրանցման թիվ 100990098

You might also like