You are on page 1of 2

«Քվանտ» վարժարան

2021-2022 ուստարի
8-րդ դասարանի Ֆիզիկայի ձմեռային քննություն
Տարբերակ 1

Տևողությունը՝ 120ր

Ընտրովի պատասխանով հարցեր (յուրաքանչյուրը 0.5 միավոր)

1. Ո՞րն է իմպուլսի չափման միավորը.


a) 1 կգ·մ/վ2
b) 1 կգ·մ2/վ2
c) 1 կգ·մ/վ
d) 1 կգ·մ2/վ
2. Որքա՞ն է մարմնի արագացումը ըստ նկարի.
a) 2 մ/վ2
b) 3 մ/վ2
c) 4 մ/վ2
d) 9 մ/վ2
3. Առանց սկզբնական արագության ազատ անկում կատարող մարմնի արագացումը անկման
ընթացքում.
a) Մնում է հաստատուն
b) Աճում է
c) Նվազում է
d) Ճիշտ պատասխանը նշված չէ
4. Հետևյալ մեծություններից ո՞րն է սկալյար.
a) Ուժ
b) Իմպուլս
c) Էներգիա
d) Արագացում
5. Ունեք փոխազդող մագնիս և երկաթե դետալ: Ընտրել նրանց փոխազդեցության մասին ճիշտ պնդումը.
a) Մագնիսը դետալին ձգում է միայն էլեկտրամագնիսական բնույթի ուժով, իսկ դետալը մագնիսին՝
միայն գրավիտացիոն
b) Մագնիսը և դետալը միմյանց ձգում են էլեկտրամագնիսական և գրավիտացիոն բնույթի ուժերով
c) Մագնիսը և դետալը միմյանց ձգում են միայն էլեկտրամագնիսական բնույթի ուժերով
d) Մագնիսը դետալին ձգում է էլեկտրամագնիսական և գրավիտացիոն բնույթի ուժերով, իսկ
դետալը մագնիսին՝ միայն գրավիտացիոն
6. m և 2m զանգվածներով գնդերը շարժվում են համապատասխանաբար v և 2v արագություններով`
միմյանց ընդառաջ։ Բախումից հետո գնդերը կպնում են միմյանց և շարունակում են շարժվել որպես մեկ
ամբողջական մարմին։ Որքա՞ն է գնդերի գումարային իմպուլսը բախումից հետո.
a) 2mv
b) 3mv
c) 4mv
d) 5mv
7. Ինչպե՞ս է փոխվում մարմնի իմպուլսը, եթե նրա վրա ազդող ուժերի համազորը զրո է.
a) Աճում է
b) Նվազում է
c) Չի փոխվում
d) Սկզբում աճում է, հետո նվազում
8. Առանց սկզբնական արագության ազատ ընկնող մարմնի արագությունը անկման 2-րդ վայրկյանի
ընթացքում աճում է մոտավորապես.
a) 5մ/վ-ով
b) 10մ/վ-ով
c) 20մ/վ-ով
d) 25մ/վ-ով
9. Մարմնի կինետիկ էներգիան 16 Ջ-է, իսկ զանգվածը՝ 2 կգ: Որքա՞ն է մարմնի արագությունը.
a) 0.5 մ/վ
b) 2 մ/վ
c) 4 մ/վ
d) 8 մ/վ
10. Պոտենցիալ էներգիան պայմանավորված է.
a) Շարժմամբ
b) Փոխազդեցությամբ
c) Շարժմամբ և փոխազդեցությամբ
d) Բարձրությամբ

Տեսական հարցեր (յուրաքանչյուրը 2 միավոր)

1. Ձևակերպե՛ք Նյուտոնի առաջին օրենքը:


2. Ինչո՞վ է պայմանավորված մարմնի կինետիկ էներգիան։ Ինչի՞ է հավասար մարմնի կինետիկ
էներգիան (գրել բանաձևը, թվարկել բանաձևում առկա մեծությունները):

Խնդիրներ (յուրաքանչյուրը 2 միավոր)

1. Որքա՞ն ժամանակում սահնակը, շաժումը սկսելով դադարի վիճակից, կանցնի 72 մ ճանապարհ, եթե
այն շարժվում է 4 մ/վ2 հաստատուն արագացմամբ:
2. Ինքնաձիգ հրացանի փողից 900 մ/վ արագությամբ դուրս է թռչում 20 գ զանգվածով գնդակը: Որքա՞ն է
գնդակի կինետիկ էներգիան:
3. Երկու մեքենա սկսում են շարժվել դադարի վիճակից համապատասխանաբար 2 մ/վ 2 և 4 մ/վ2
արագացումներով: Որքանո՞վ կտարբերվեն նրանց արագությունները շարժման սկզբից 10 վ հետո:
4. Երկրի մակերևույթից ուղղաձիգ դեպի վեր նետված մարմինը վերադարձավ նետման կետ 6 վ հետո:
Գտնել մարմնի նետման սկզբնական արագությունը: Ի՞նչ առավելագույն բարձրության է հասնում այն:
5. 1 մ/վ արագությամբ շարժվող 0.2 կգ զանգվածով գունդը բախվում է 0.4 կգ զանգվածով անշարժ գնդին:
Բախումից հետո առաջին գունդը հետ է թռչում 0.5 մ/վ արագությամբ: Ի՞նչ արագություն է ձեռք բերում
անշարժ գունդը:

Բարդ խնդիր (1 միավոր)


Գնդակը կատարում է ազատ անկում H բարձրությունից: Ամեն անգամ գետնին հարվածելուց հետո
գնդակն անդրադառնում և ուղղաձիգ բարձրանում է վեր: Ընդ որում՝ գետնին հարվածելու պահին
գնդակը կորցնում է իր էներգիայի ¼ մասը: Ինչ-որ n-րդ անգամ գետնին հարվածելուց հետո գնդակի
թռիչքի առավելագույն բարձրությունը դառնում է ¼ H-ից փոքր: Գտեք n-ը: Գտեք գնդակի արագությունը
այդ n-րդ հարվածի պահին (հարվածից անմիջապես առաջ):

You might also like