Գործարար ծրագիր-օրինակ

You might also like

You are on page 1of 6

ԳՈՐԾԱՐԱՐ ԾՐԱԳԻՐ

Կազմված է «ԱՐ-ԱՐՏ ՏԵՔՍ» ՍՊԸ-ի կողմից

Գրանցման համար՝ 62.110.1090966


Հասցեն՝ ՀՀ Լոռի Ձորագետ Ձորագետ 1 փ․ 80/1
Էլեկտրոնային փոստի հասցեն՝ ——————————

ԾՐԱԳՐԻ ԱՆՎԱՆՈՒՄ
«Ալավերդու կարի Ֆաբրիկա ԳՈՐԾԱՐԱՐ ԾՐԱԳԻՐ»

2023

1. Ընդհանուր տեղեկություններ
1.1. Տեղեկություններ գործարար ծրագիրը իրականացնող իրավաբանական
անձի (այսուհետ՝ Ընկերություն) մասին՝

1
1.1.1. Ընկերության լրիվ անվանում՝ «ԱՐ-ԱՐՏ ՏԵՔՍ» սահմանափակ
պատասխանատվությամբ ընկերություն,
1.1.2. Ընկերության ձև՝ սահմանափակ պատասխանատվությամբ
ընկերություն,
1.1.3. Հիմնադրման ամսաթիվ՝ 06․09․2019թ,
1.1.4. Գրանցման հասցեն՝ ՀՀ Լոռի Ձորագետ Ձորագետ 1 փ 80/1
1.1.5. Փոստային հասցեն՝ ——————————,
1.1.6. Հարկ վճարողի հաշվառման համարը՝ 06957635,
1.1.7. Տնօրեն՝ Արտիկ Հակոբյան ,
1.1.8. Կոնտակտային տվյալներ՝ հեռախոսահամար՝ ——————————,
էլեկտրոնային հասցե՝ ——————————։

1.2. Գործարար ծրագիրը հաստատվել է Ընկերության ընդհանուր ժողովի 2023


թվականի օգոստոսի 21 թիվ 3 որոշմամբ։

1.3. Ընկերության գործունեության հակիրճ բնութագիրը․


«ԱՐ-ԱՐՏ ՏԵՔՍ» ՍՊԸ-ն (այսուհետ նաև՝ Ընկերություն) Հայաստանի
Հանրապետությունում 06․09․2019 թվականին գրանցված իրավաբանական անձ
է, որը հագուստի կար ու ձևի արտադրության ոլորտում ծավալում է իր
գործունեությունը ավելի քան 4 /չորս/ տարի շարունակ։ Ավելին, Հայաստանում
Ընկերությունը մտնում է, այն եզակի ընկերությունների շարքում ով ունի
երկարամյա փորձառություն օտարերկրյա ճանաչված բրենդների հետ
համագործակցության հագուստի կար ու ձևի արտադրության ոլորտում
ոլորտում։ Ընկերությունն այն պահին ունի —————————— հոգուց
բաղկացած աշխատանքային թիմ, որոնց վերաբերյալ լրացուցիչ տվյալներ են
ներկայացված սույն ծրագրի ———— կետում նշված աղյուսակում։ Ընդ որում,
աշխատանքային թիմը ունի հագուստի կար ու ձևի արտադրության ոլորտում
երկարամյա փորձառություն։
Միևնույն ժամանակ Ընկերությունում առկա են նման աշխատանքների
համար անհրաժեշտ սարքավորումներ, այդ թվում՝ կար ու ձևի համար
անհրաժեշտ մեքենաներ, հաստոցներ և հոսքագծեր, որոնք
համապատասխանում են միջազգային ստանդարտներին։

2. Ընկերության կողմից գործարար ծրագրի նպատակներն (այդ թվում՝


գույքի օգտագործման նպատակ) և խնդիրները.
Ընկերության նպատակն է՝ ՀՀ Ալավերդի քաղաքի հասցեի
—————————— քառ․ մետր մակերեսով տարածքի (այսուհետ նաև՝ Տարածք)
օգտագործմամբ —————————— աշխատանքների (այսուհետ՝
Աշխատանքներ) իրականացում։
Ընկերության խնդիրներն են՝
 Կապիտալ վերանորոգման աշխատանքներ,
 Նոր սարքավորումների և հոսքագծերի ձեռքբերում,
ներմուծում և դրանց օգտագործում։
 Շուրջ 200 նոր աշխատատեղերի ստեղծում՝ միջինը 120 000
դրամ աշխատավարձով
 Մասնագետների որակավորման բարձրացում և ուսուցում
արտասահմանյան մասնագետների ներգրավմամբ, ինչպես նաև
ուսուցման և փորձի փոխանակման գործուղումների
կազմակերպում առաջատար մասնագետների համար։

2
3. Ընկերության կողմից իրականացվող գործարար ծրագիրը․
3.1. Գործարար ծրագրի ընդհանուր նկարագիրը և իրականացման
հիմնական նպատակը․

Սույն ծրագիրը իրենից ներկայացնում է շուրջ 200 միլիոն դրամի


ներդրումային ծրագիր, և նպատակ ունի ապահովել ընկերության կայուն
ֆինանսական եկամուտների ապահովում իր գործունեության ոլորտում՝
ընկերությանը դարձնելով հզոր մրցակից ինչպես Հայաստանի
Հանրապետությունում այնպես էլ միջազգային շուկայում։ Նշված ծրագիրը
հնարավորություն կընձեռի ընկերությանը ստեղծել շուրջ 200 նոր աշխատատեղ
բարձր աշխատավարձով, ձեռք բերել կամ ներմուծել նոր առավել արդիական և
բարձր տեխնոլոգիաներով կահավորված սարքավորումներ և հոսքագծեր,
որոնք կբարձրացնեն արտադրանքի որակը և արտադրական հզորությունները,
ինչը հնարավորություն կընձեռի ընկերությանը ներգրավելու նոր միջազգային և
տեղական պատվերներ՝ ավելի մեծ քանակով և մրցունակ գնով։ Այս նպատակով
ընկերությունը ծրագրում է նաև կադրերի վերապատրաստման և ուսուցման
ծրագրերի իրականացում՝ այդ թվում միջազգային ճանաչված բրենդների
մասնագետների ներգրավմամբ և փորձի փոխանակաման գործուղումներով։

3.2. Տեղեկատվություն գործարար ծրագիրը իրականացնելու մասին․


Ներդրումային, սարքավորումների ձեռք բերման և կապիտալ
վերանորոգման աշխատանքները իրականացվելու է անմիջականորեն «ԱՐ-ԱՐՏ
ՏԵՔՍ» ՍՊԸ-ի կողմից։
3.3. Ծրագրի գործողության ոլորտը․
Սույն ծրագիրը իրականացվում է Հագուստի կար ու ձևի արտադրության
ոլորտում։

3.4. Գործարար ծրագրի նորմատիվաիրավական կարգավորումը․


Գործարար ծրագրում ներառված միջոցառումները իրականացվում են ՀՀ
գործող օրենսդրական և ենթաօրենսդրական կարգավորումներին և
Ընկերության կանոնադրության ու ներքին իրավական ակտերի պահանջներին
համապատասխան։

Սույն ծրագրով իրականացվող միջոցառումներն են․


1. Կապիտալ վերանորոգման աշխատանքներ,
2. Նոր սարքավորումների և հոսքագծերի ձեռքբերում, ներմուծում և դրանց
օգտագործում։
3. Շուրջ 200 նոր աշխատատեղերի ստեղծում՝ միջինը 120 000 դրամ
աշխատավարձով
4. Մասնագետների որակավորման բարձրացում և ուսուցում
արտասահմանյան մասնագետների ներգրավմամբ, ինչպես նաև
ուսուցման և փորձի փոխանակման գործուղումների կազմակերպում
առաջատար մասնագետների համար։
5. Արտադրանքի արտահանում և իրացում։

3.5. Ծրագրի ընդհանուր արժեքը, Գործարար ծրագրի ներդրումային բյուջեն


և իրականացման ժամանակահատվածը․
3.5.1. Ծրագրի ընդհանուր նկարագիրը․

№ ԱՆՎԱՆՈՒՄ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓ (ՀՀ դրամ)

3
1. Ծրագրի ընդհանուր արժեք 200 000 000
2. Առկա սեփական կապիտալ 100 000 000
3. Նախատեսվող ներդրումներ 100 000 000

Այսպիսով, Ընկերության կողմից իրականացվող ծրագրի ընդհանուր


արժեքը կազմում է շուրջ 200 000 000 ՀՀ դրամ, Գործարար ծրագրի
ներդրումային բյուջեն կազմում է ՝ 200 000 000 ՀՀ դրամ։

3.5.2. Սույն գործարար ծրագրի իրականացման համար սահմանված 5 հինգ


տարվա ժամկետում, ներդրողը ըստ տարիների նախատեսում է
կատարել հետևյալ ներդրումները՝

№ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓ
ՆԵՐԴՐՄԱՆ ԱՌԱՐԿԱ ԺԱՄԿԵՏ
(ՀՀ դրամ)
1. Կապիտալ վերանորոգում
2. Սարքավորումների և
հոսքագծերի ձեռք բերում
3. Կադրերի որակաորման
վերապատրաստում և
ուսուցում օտարերկրյա
մասնագետների ներգրավմամբ։

Աշխատանքներում ներգրավվելու են հետևյալ անձինք՝

№ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ
ԳՈՐԾԱՌՒՅԹ
ԹԻՎ
1. Կապիտալ վերանորոգում
2. Սարքավորումների և հոսքագծերի ձեռք բերում
3. Կադրերի որակաորման վերապատրաստում և
ուսուցում օտարերկրյա մասնագետների
ներգրավմամբ։
Ընդամենը՝

Աշխատանքների ծավալներով պայմանավորված՝ աշխատանքներում


ներգրավված անձանց թիվը կենթարկվի փոփոխությունների։

3.6. Գործարար ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ներդրումների


ֆինանսական աղբյուրները և ծրագրի իրականացումն ապահովող
առաջնահերթ միջոցառումները՝

3.6.1. Սույն ծրագրի շրջանակներում անհրաժեշտ բյուջեն ձևավորվում է


Ընկերության սեփական միջոցներով։

3.6.2. Կապիտալ վերանորոգման աշխատանքների համատեքստում


նախատեսվում են հետևյալ աշխատանքները՝

№ ԳՈՒՄԱՐԻ
ՉԱՓ
ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐ ԺԱՄԿԵՏ
(ՀՀ
դրամ)

4
1. Կապիտալ վերանորոգման համար
անհրաժեշ ուսումնասիրության
իրականացում և նախահաշվի կազմում։
2. Շենք շինության ընկերության
արտադրական հզորություններին
համապատասխան հարմարեցման
գնահատում և համապատասխան
աշխատանքային ծրագրի կազմում
3. Ըստ նախահաշվի համապատասխան
կապիտալ ձևափոխումների
իրականացում։
4. Փաստացի արտադրական
հզորություններին համապատասխան
կապիտալ վերանորոգման
իրականացում
Ընդամենը՝

3.6.3. Նոր սարքավորումների և հոսքագծերի ձեռքբերման /ներմուծման/


համատեքստում նախատեսվում են հետևյալ սարքավորումների և հոսքագծերի
ձեռքբերումը՝

№ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓ
—————————— ԱՆՎԱՆՈՒՄ ԺԱՄԿԵՏ
(ՀՀ դրամ)
1.
2.
Ընդամենը՝

3.6.4. Աշխատանքների իրականացման համար Ընկերությունը


շահագործելու է իրեն սեփականության իրավունքով պատկանող գույքը՝
դրամական միջոցներ, սարքավորումներ, հոսքագծեր և տրանսպորտային
միջոցներ:

4. Գործարար ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքները ․


Սույն ծրագրի իրականացման արդյունքում կստեղծվի բոլորովին նոր
հագուստի կար ու ձևի արտադրամաս։ Ներդրումների արդյունքում ստեղծված
արտադրամասդը համապատասխանելու է հագուստի կար ու ձևի
արտադրամաս համար նախատեսված միջազգային բոլոր պահանջներին և
ստանդարտներին, որը կհամագործակցի միջազգային ճանաչում ունեցող
բրենդների հետ։

5. Գործարար ծրագրի իրականացման ռիսկերը և մեղմացման


միջոցառումները

ՌԻՍԿԵՐԻ ՄԵՂՄԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ


ՀՆԱՐԱՎՈՐ ՌԻՍԿԵՐ
ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
Հիմնական ռիսկերը կայանում են Այս նպատակով ընկերության կողմից
միջազգային տարադրամի փոխարժեքի կնքված պայմանագրերում հաշվի են
նվազման կամ տատանման ինչպես նաև առնվում ամեն արտադրական
նշված արտադրանքի արտահանման կամ խմբաքանակի համար առանձին
տրանսպորտային ծառայությունների գնային քաղաքականության վարում՝
մատուցման հնարավորությունների և հիմք ընդունելով ՀՀ տարադրամի
արժեքների հետ։ փոխարժեքի տատանումները։

5
6

You might also like