ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

You might also like

You are on page 1of 10

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊՈԼԻՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Ուսանող՝ __________Ղազարյան Վահագն Շառլենի_________

Ինստիտուտ/___Էներգետիկայի և Էլեկտրատեխնիկայի _ _ խումբ__ Էէ -008_

Ամբիոն Էլեկտրական Մեքենաներ և Ապարատներ

Պրակտիկան կայացել է ________<<ՌՈՒՍԱԼ-ԱՐՄԵՆԱԼ>> ՓԲԸ__________


( Կազմակերպության անվանումը)
թ.______մինչ___2__

Պրակտիկայի ղեկավար ________ Գրիգորյան Ն.Զ. տ.գ.թ.


դոցենտ_________
Պրակտիկայի ղեկավար, Ա.Ա.Հ. պաշտոն

Պրակտիկայի անցկացման կազմակերպության


ղեկավար՝_______ Հակոբյան.Ս.Զ__Անձ. զարգ. և ուսուց. բաժնի
պետ__________
Պրակտիկայի ղեկավարի Ա.Ա.Հ. պաշտոն

ԷՄԱ ամբիոնի վարիչ Մ.Ք.Բաղդասարյան տ.գ.դ.պռոֆեսոր


ԷՄԱ ամբիոնի վարիչ Ա.Ա.Հ. պաշտոն

Երևան 2023
ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՕՐԱՑՈՒՅՑԱՅԻՆ ՊԼԱՆ

Պրակտիկայի տեսակը՝ ___________Նախապատրաստական_________________

Ուսանող՝ _______________ Արեգ Գևորգի Խանգելդյան _________________

Ինստիտուտ/Ֆակուլտետ ____Էլեկրաէներգետիկայի ____Խումբ՝ __ԷՏ 508-2

թիվ ժամ Պրակտիկայի թեմայի անվանումը Պրակտիկայի Պրակտիկայի


անցկացամն ղեկավարի
օրը ստորագրությունը
Ծանոթանալ ''Ռուսալ-Արմենալ'' 02.07.2018
1 2 ՓԲԸ-ի կառուցվածքին և
առանձնահատկությունների հետ:
Ծանոթացում ''Ռուսալ-Արմենալ'' 03.07.2018
ՓԲԸ-ի գործունեությանը, գոյություն
2 2 ունեցող խնդիրների և լուծման
միջոցների հետ:
Ծանոթացում ընկերության 04.07.2018
լաբորատորիայի աշխատանքի
3 2 սկզբունքներին և գոևծունեության
մեջ օգտագործվող քիմիկան
նյութերի հետ:
Ծանոթացում գործարանում 05.07.2018
գործող հաստոցների հետ
4 2 աշխատելու անվտանգության
կանոնների հետ:
Ծանոթացում գործարանում 06.07.2018
5 2 գործող հաստոցների հետ
աշխատելու անվտանգության
կանոնների հետ
Ծանոթացում գործարանում 09.07.2018
ալյումինի մշակման և նրա հետ
6 2 կապված աշխատանքների և
աշխատակիցների
պարտականությունների մասին
Ծանոթացում արտադրանքի 10.07.2018
7 2 նորմատիվային փաստաթղթերի և
ծրագրերի հետ
Ծանոթացում գործարանի 11.07.2018
արտադրական
8 2 լաբորատորիաներում կիրառվող
տեխնոլոգիական գործընթացների
տեսակների և դրանց աշխատանքի
սկզբունքի հետ
Ծանոթացում գործարանի 12.07.2018
արտադրական
լաբորատորիաներում կիրառվող
9 2 տեխնոլոգիական գործընթացների
տեսակների և դրանց աշխատանքի
սկզբունքի հետ:
Ծանոթացում արտադրությունում 13.07.2018
օգտագործվող նյութերի
10 2 հատկությունների, օգտագործման
բնագավառների և
սարքավորումների տ.տ-ի հետ:
Ծանոթացում գործարանի ձուլման 14.07.2018
արտադրամասի գործունեության,
11 2 սարքավորումների, պրոցեսների
աշխատանքին:
Ծանոթացում գործարանի ձուլման 17.07.2018
արտադրամասի գործունեության,
12 2 սարքավորումների, պրոցեսների
աշխատանքին:
Ծանոթացում գործարանի 18.07.2018
թիթեղների պատրաստման
13 2 հերթականության և տենոլոգիայի
հետ:
Ծանոթացում գլանման և կտրող 19.07.2018
սարքավորումների աշխատանքի
14 2 սկզբունքրին և անվտանգության
կանոններին
Արտադրական պրակտիկայում 20.07.2018
15 2 ձեռք բերված գիտելիքների
ձևակերպում մշակում և հանձնում

Դասախոս՝ _________________

Ուսանող՝___________________

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«Ռուսալ-Արմենալ»-ը գտնվում է Արաբկիր վարչական շրջանում; Սովետական
միության ժամանակ եղել է Հայաստանի հզորագույն գործարաններից մեկը և
պահպանել է այդ կարգավիճակը նաև Հայաստանի Հանրապետության օրոք:
2003 թվականից գործարանը մտավ Ռուսալ ընկերության կազմի մեջ; 2004-2006
թվականներին գործարանը վերազինվեց գերմանական «Ախենբախ» ընկերության
կողմից արտադրված սարքավորումներով: Դրա շնորհիվ այժմ գործարանը
արտադրում է ամենափոքրը 7 միկրոն հաստությամբ փայլաթիթեղ; Արտադրանքի
մեծ մասը մինչև 2018թ.-ն արտահանվում էր ԱՄՆ:

Նկ.1. «Ռուսալ-Արմենալ» գործարան

Գործարանը բաղկացած է հետևյալ դիրեքցիաներից

1)Տնօրինություն - իր հերթին բաղկացած է անվտանգության, նյութական


պահպանության , տնտեսական և ինֆորմացիոն անվտանգության բաժիններից:
2)Ֆինանսական դիրեքցիան – հաշվապահություն, պլանային բյուջե, ինֆորմացիոն
բաժին:
3)Կոմերցիոն դիրեքցիա – բեռնափոխադրման, մատակարարման ավտոմատացման և
մաքսային բաժեններ:
4)Տեխնոլոգիայի և որակի դիրեքցիա – տեխնոլոգիական և որակի կառավարման
բաժիններ:
5)Անձնակազմի գծով դիրեքցիա – կադրերի բաժին, աշխատանքի և աշխատավարձի,
անձնակազմի հատուցման, ադմինիստրատիվ բաժիններ:
6)Աշխատանքի անվտանգության և էկոլոգիայի դիրեքցիա:
7)Տեխնիկական տնօրինություն – գլխավոր էներգետիկ, ով սպասարկում է գազի, ջիր,
օդափոխության հետ կածված աշխատանքը և գլխավոր մեխանիկ, ով
մասնագիտացած է հիդրավլիկայի և պնևմատիկայի ոլորտներում: Ինչպես նաև
բաղկացած է օգնական, սպասարկման տեղամասից:
8)Արտադրության տնօրինություն – ձուլման արտադրամաս, գլանման
արտադրամաս, տարայի և փաթեթավորման արտադրամաս:

Գործարանը հոգում է իր աշխատակիցների մասին, մտածում նրանց առողջության և


հանգստի մասին: Աշխատակիցների համար նախատեսված են տարբեր տեսակի
փաթեթներ և անցկացվում են տարբեր տեսակի միջոցառումներ:
Գործարանը ունի իր սեփական արտադրական համակարգը, որը կոչվում է «Ռուսալ»
արտադրական համակարգ: Համակարգը կայանում է նրանում, որ աշխատակիցները
իրենց ամենօրյա աշխատանքի ընթացքում կատարելագործում են իրենց
աշխատանքի և արտադրանքի որակը;

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ
Գործարանում գործում են խիստ անվտանգության կանոններ, ինչի շնորհիվ
ապահովվում է աշխատողների անվտանգությունը, ինչպես նաև սարքավորումների և
շինությունների վնասումը և դրանցից դուրս արտակարգ դեպքերի
առաջացումը:Բոլոր աշխատողները և այցելուները արտադրամաս մտնելուց առաջ
մանրամասնորեն հրահանգավորվում են անվտանգության կանոնների վերաբերյալ:
Առաջին հերթին աշխատողները գործարանի տարածքում պետք է շրջեն միայն
հատուկ համազգեստով, իսկ արտադրական տեղամասերում գտնվելիս պետք է կրեն
նաև պաշտպանիչ սաղավարտ: Ձուլման արտադրամասում գտնվելիս տրվում է նաև
պաշտպանիչ ակնոց; Արգելվում է ոչ մասնագետ մարդուն դիպչել կամ աշխատել
սարքավորումների հետ; Արգելվում է ձեռքը դնել հաստոցի տակ, կամ էլ դիպչել բաց
հոսանքի մալուխներին: Կողմնակի անձինք արտադրական շինություններում պետք է
քայլեն դրա համար նախատեսված տեղերում , որոնք ներկված են դեղին գույնի
գծերով: Զանգի ձայնը նշանակում է, որ մարդու վրա ծանր իրեր տեղափոխող կռունկ
է շարժվում: Այդպիսի ձայն լսելու դեպքում աշխատողը, կամ այցելուն պետք է
կանգնեն, նայեն իրենց չորս կողմը և վտանգը հայտնաբերելուց հետո հեռանան
անվտանգ ուղղությամբ:Խստիվ արգելվում է ձեռքով դիպչել ալյումինին, քանի որ
ալյումինը տաք և սառը վիճակում գրեթե իր տեսքով չի տարբերվում, իսկ
արտադրամասում ալյումինը հիմնականում տաք վիճակում է;

Նկ.2. Անվտանգության սաղավարտը

ՁՈՒԼՄԱՆ ԱՐՏԱԴՐԱՄԱՍ
Ձուլման արտադրամասը բաղկացած է ալյումինը հալելու համար նախատեսված
ինդուկցիոն վառարաններից, հովացման համակարգից , հոսանքի մատակարարման
վահանակներից և օժանդակ մեխանիզմներից: Ինդուկցիոն վառարանները
նախատեսված են ալյումինը հալեցնելու համար; Վառարանները իրենցից
ներկայացնում են գլանաձև տարաներ , որոնք բաղկացած են բազմագալար
փաթույթից : Ինդուկցիոն վառարանները սնվում են 950 Վոլտ փոփոխական հոսանքի
աղբյուրից։Վառարանի առավելագույն տարողությունն է 6 տոննա։ Հովացման
համակարգերը նախատեսված են ինդուկցիոն վառարանի և օժանդակ
մեխանիզմները հովացման համար: Հովացումը կատարվում է ջիր միջոցով:
Օժանդակ մեխանիզմները նախատեսված են ալյումինի ձուլակտորները
տեղափոխելու, հալված մետաղը մեծ տարաների մեջ լցնելու և տեղափոխելու
համար:

Նկ.3. Ինդուկցիոն վառարան

Ինդուկցիոն վառարանի աշխատանքը հիմնված է մրրկային հոսանքների առաջացած


ջերմաստիճանի հիման վրա որը հասնում է 6600 C: Վառարանի մեջ դնում են կամ
ալյումինի ձուլակտորներ, կամ էլ նախորդ արտադրանքից մնացած խոտանը և
ավելորդ մասերը: Ալյումինը հալվում է 6600 C ջերմաստիճանում։
Ալյումինի հալեցնելիս նրան խառնում են տարբեր այլ նյութեր որակ
ապահովելու համար; Հիդրավլիկ պոմպերի միջոցով կառավարվում է վառարանի
դիրքը, ինչի շնորհիվ վառարանը թեքվում է և նրա միջի հեղուկ ալյումինը լցվում է
մեծ թուջե տարայի մեջ; Այդ տարան էլեկտրոմոբիլի միջոցով տեղափոխվում է
թիթեղների ստացման արտադրամաս:

Նկ.4. Ալյումինի ձուլակտորներ


ԹԻԹԵՂՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԱՐՏԱԴՐԱՄԱՍ

Ձուլման արտադրամասից բերված հեղուկ ալյումինը լցվում է արտադրամասում


գործող 3 հաստոցների մեջ, որոնց միջոցով ստացվում են ալյումինի թիթեղներ:
Հալված մետաղը հաստոցների միջոցով բերում են շերտավոր տեսքի և սառեցնում են
ջրի միջոցով; Պատրաստ ալյումինի թիթեղները փաթաթում են հաստ երկաթե ձողերի
վրա և ուղարկում գլանման արտադրամաս:

Նկ.5. Թիթեղների պատրաստման հաստոց

Հալված ալյումինից թիթեղներ ստանալու համար մինչև սառեցումը հալված


մետաղը անցնում է կավի միջով: Կավի միջով անցնելու շնորհիվ հալված մետաղը
լցվում է հաստոցի վրա, որից հետո էլ սառեցվում է, ընդունելով թիթեղների տեսք ,
որոնք ունեն 700 միկրոն հաստություն:
ԳԼԱՆՄԱՆ ԱՐՏԱԴՐԱՄԱՍ

Գլանման արտադրամասում մշակվում են թիթեղների պատրաստման


արտադրամասում ստացված թիթեղները: Գլանման գլխավոր, մեծ հաստոցը
Գլանման ամբողջ պրոցեսը կատարվում է ավտոմատացված սարքավորումների
միջոցով:

Նկ.6. Գլանման հաստոցներ

You might also like