Transport Am

You might also like

You are on page 1of 14

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ

ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ինֆորմատիկայի, հաշվողական տեխնիկայի և Կառավարման համակարգերի ամբիոն


Կառավարման և տեխնոլոգիայի ֆակուլտետ

TRANSPORT AM
ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ
ԾՐԱԳԻՐ
2022-2026ԹԹ.
Ուսանողուհիներ՝ Բադիրյան Մարինե, Վանեսյան Քրիստինե
Խումբ՝ ԿՄ-12
ԱՌԱՋԱԲԱՆ
Մեր օրերում ցանկացած կազմակերպության և ցանկացած տեսակի գործունեության համար շուկայական
հետազոտությունները և վերլուծությունները կարևոր և անհրաժեշտ մաս են կազմում։
Հետազոտությունների և վերլուծությունների միջոցով հնարավոր է բացահայտել շուկայում առկա
իրավիճակը և կատարել իրատեսական կանխատեսումներ՝ կազմակերպության հետագա
գործունեության պլանավորումը ավելի ճշգրիտ հիմքերի վրա դնելով։ Ռազմավարական ծրագիրը այն
գործիքն է, որը հնարավորություն է տալիս կանխատեսել մոտակա 4-5 տարվա նոր նախագծի կամ
արդեն առկա բիզնեսի առաջընթացը, հաջողումը, ֆինանսավորումը և գործընկերների ներգրավումը։

Այս աշխատանքում ներկայացված են


կազմակերպության կառուցվածքը, մատուցվող
ծառայությունները, արժեքները։ Աշխատանքում
կատարվել է ֆինանսական վիճակին և հնարավոր
ռիսկերին ուղղված համապարփակ
վերլուծություն, ներկայացվել է մարքեթինգային
ռազմավարությունը և կատարվել է SWOT
վերլուծություն։

 
ՄԵՐ ՄԱՍԻՆ
Կազմակերպության անվանումը՝ «Transport AM» մոբայլ հավելված
Կազմակերպաիրավական ձևը՝ ՍՊԸ
Հասցե: ք. Երեւան,
Հեռ: +374 55 56 76 46, +374 43 48 15 47
«Transport AM» ՍՊԸ-ն շահույթ հետապնդող կազմակերպություն է լինելու: Կազմակերպության
հիմնական նպատակն է լինելու օգնել Հայաստանում հանրային տրանսպորտից օգտվող
անհատներին և զբոսաշրջիկներին իրենց ժամանակը արդյունավետ կառավարելու հարցում։ Այս
բիզնես մոդելի հիմքում միջազգային շուկայի ուսումնասիրությունն է՝ հարմարեցված ՀՀ
տրանսպորտային համակարգին։
Կազմակերպության ռազմավարական ծրագիրը մշակված է 4 տարվա համար և ենթադրում է՝
1. Կազմակերպության հիմնադրում և հաջող նախագծերի իրականացում,
2. Կազմակերպության կանոնադրական կապիտալը կկազմի 20 մլն ՀՀ դրամ, որը
կձևավորվի վենչուրային կապիտալից
3. Նախագծում հստակ ներկայացված է կանխատեսում, որը ցույց է տալիս
կազմակերպության շահույթով աշխատելու հնարավորությունները

4. Առաջին 4 տարիների ընթացքում ընկերությունը իր երկու հիմնական գործունեությամբ ընդհանուր


առմամբ կմատուցի 9015 ծառայություն:
ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ԿԱՐԻՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ
Ցանկացած առևտրային գործունեության ուղեկցվում է ռիսկերով, մեր կազմակերպությունը ևս չի
կարող անմասն մնալ։ Բայց նախապես կանխատեսելով և գնահատելով սպասվող ռիսկերը՝
կարող ենք մեղմացնել դրանց ազդեցությունը։ Ուստի անհրաժեշտ է դիտարկել
կազմակերպության գործունեության ընթացքում ի հայտ եկող ուժեղ և թույլ կողմերը,
հնարավորությունները և վտանգները՝ իրակացնելով SWOT վերլուծություն։ Կօգտագործենք նաև
կիրառման լայն տարածում ունեցող SWOT MATRIX, որը իրենից ներկայացնում է ուժեղ, թույլ
կողմերի, հնարավորությունների և վտանգների համադրում այնպես, որ հնարավորինս
նվազեցվի թույլ կողմերի և վտանգների ազդեցությունը և առավելագույննս օգտագործվեն ուժեղ
կողմերիը և հնարավորությունները։
TRANSPORT AM ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

Կազմակերպության հաջողության գրավականը մասնագիտացված, բարձր որակավորում


ունեցող աշխատակիցներն են և կառավարման հմտություններ ունեցող ղեկավարները։
Կարևորելով նորավարտ երիտասարդ կադրերի մուտքը աշխատաշուկա՝ նախատեսվում է
աշխատակիցների բաժանում՝ հմուտ մասնագետների և պրակտիկանտների (interns),
վերջիններս բավարար գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելուց հետո կհամալրեն
կազմակերպության աշխատակիցների շարքերը։
Նախագիծը միտված է ապահովելու առավել հարմար տեղաշարժ քաղաքում ուսանողների,
աշխատողների, թոշակառուների, երեխաների և ինչու ոչ նաև զբոսաշրջիկների համար։
TRANSPORT AM ՏԵՍԼԱԿԱՆԸ
Մինչև 2026թ. դառնալ հասարակության տնտեսության զարգացող պահանջներին
համապատասխան մոբայլ հավելված, անհրաժեշտ ծառայություններ մատուցել ու դառնալ
առաջատար ՀՀ-ում նման մոբայլ հավելվածներից մեկը, որը մատուցում է բարձրակարգ
տրանսպորտային ծառայություններ ՀՀ և հատագայում տարածաշրջանի երկրների համար։
Նախատեսվում է ստեղծել մեծ աշխատակազմ ստեղծելով թափուր աշխատատեղեր
աշխատաշուկայում, ստեղծել կապեր ազգային և միջազգային լոգիստիկ կազմակերպությունների
հետ, բարձրացնել մրցունակությունը, բարելավել և ավելացնել ներքին ռեսուրսները:
TRANSPORT AM 2022-2026ԹԹ․ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ
ԳԵՐԱԿԱ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
TRANSPORT AM ռազմավարական գերակա նպատակներն են.
 Մեր ստեղծած մոբայլ հավելվածի ՀՀ-ում տրանսպորտային հիմնախնդիրների բարելավում,
քաղաքապետարանների և մասնավոր երթուղինների սեփականատերերի, ինչպես նաև տարբեր
առևտրային կազմակերպությունների հետ, վերջինս գովազդային պատվերներ ընդունում։
 Կազմակերպության գործունեության 4-րդ տարում ընդլայնել մատուցվող ծառայությունների
քանակը ևս մեկով՝ մեքենաների վարձակալության տրամադրմամբ։
 Կազմակերպության նպատակն է տրամադրել տրանսպորտային հավելվածի անվճար
օգտագործման հնարավորություն,
 Հիմնական գովազդային միջոցառումները իրականացնել սոցիալական ցանցերի և գովազդային
վահանակների միջոցով՝ միևնույն ժամանակ համագործակցության առաջարկներ ուղարկել
տարբեր կազմակերպությունների, ունենալ սեփական լոգո և կարգախոս։
 Հաճախորդներին աջակցում և հետադարձ կապի ապահովում իր գործունեության ողջ ընթացում։
TRANSPORT AM 2022-2026ԹԹ․ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ԾՐԱԳԻՐԸ
Նպատակ 1
Խնդիրներ
 Յուրաքանչյուր տրանսպորտի երթուղին (քարտեզով) մշակելու խնդիր;
 Ամբողջ օրվա համար ժամանակացույցը մշակելու խնդիր;
 Ժամանակահատվածը մշակելու խնդիր,այսինքն թե ինչքան ժամանակում մեզ հետաքրքրող տրանսպորտը կլինի մեզ
անհրաժեշտ կանգառում;
 Քաղաքապետարանների և մասնավոր սեփականատերերի հետ համագործակցելու և որոշ պայմանավորվածությունների գալու
խնդիր;
 Առևտրային կազմակերպությունների հետ համագործակցելու և վերջինից գովազդային պատվերներ ստանալու խնդիր

Գործողություններ
 Մշակել որքան հնարավոր է հարմար և շատ տրանսպորտի երթուղիներ
 Մշակել ամբողջ օրվա համար ժամանակացույցը հաշվի առնելով նաև առավել ծանրաբեռնված ժամերը
 Յուրաքանչյուր վարորդի հետ լինել անմիջական կապի մեջ և մշտապես թարմացնել տվյալները կախված ճանապարհների
ծանրաբեռնվածության մակարդակից և հաշվարկել վարորդի կանգառ հասնելու ճիշտ հասնելու ժամանակը։
 Կապ հաստատել քաղաքապետարանի և մասնավոր երթուղինների սեփականատերերի հետ, կարողանալ կնքել
փոխհամագործակցութույան պայմանագրեր։
 Կապ հաստատել Առևտրային կազմակերպությունների հետ, փորձել կնքել գովազդային պատվերների պայմանագրեր։
TRANSPORT AM 2022-2026ԹԹ․ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ԾՐԱԳԻՐԸ
Նպատակ 2
Խնդիրներ
 Մեքենաների վարձակալության խնդիր

Գործողություններ
 4 տարում ստանալ այնպիսի շահույթ, որպեսզի հնարավոր լինկի գնել տարբեր մակնիշի մեքենաներ, դրանք
վարձակալության տրամադրելու համար:

Նպատակ 3
Խնդիրներ
 4 տարում ստանալ այնպիսի շահույթ, որպեսզի հնարավոր լինի վարել բիզնեսը առանց մոբայլ հավելվածից շահույթ ստանալու։

Գործողություններ
 Փորձել կնքել ներդրումային նոր ծրագրեր, ստանալ գրանտներ, նոր կապեր ձեռք բերել, խորացնել գոյություն ունեցող
կապերը և փորձել կատարել հնարավորինս ճշգրիտ ֆինանսատնտեսական հաշվարկներ:
TRANSPORT AM 2022-2026ԹԹ․ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ԾՐԱԳԻՐԸ
Նպատակ 4
Խնդիրներ
 Սոցիալական ցանցերում գործունեություն իրականացնելու համար համապատասխան աշխատակիցների ներգրավվում;
 Մարկետինգային բաժնի աշխատակիցների ներգրավվում;

Գործողություններ
 Աշխատանքի որոնման հարթակներում համապատասխան հաստիքի համար հայտարարությունների տեղադրում;
 4 տարում ստանալ այնպիսի շահույթ, որպեսզի հնարավոր լինի նոր աշխատակիցների ներգրավվում;

Նպատակ 5
Խնդիրներ
 Օպերատորների ներգրավվում;

Գործողություններ
 Աշխատանքի որոնման հարթակներում համապատասխան հաստիքի համար հայտարարության տեղադրում;
 4 տարում ստանալ այնպիսի շահույթ, որպեսզի հնարավոր լինի նոր աշխատակից ներգրավվել;
ՄԱՐՔԵԹԻՆԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Կազմակերպությունը հիմնական գովազդային միջոցառումները իրականացնելու է սոցիալական ցանցերի և
գովազդային վահանակների միջոցով՝ միևնույն ժամանակ համագործակցության առաջարկներ ուղարկելով
տարբեր կազմակերպությունների: Ընկերությունը ունենալու է իր լոգոն և կարգախոսը։ Որպես ընկերության
կարգախոս ընտրվեց հետևյալ արտահայտությունը․
«Խնայիր ժամանակ մեզ հետ»։
Կարգախոսի անգլերեն տարբերակը․ “Save time with us”.
Որպես մարքեթինգային ռազմավարության և կազմակերպության գործունեության անբաժան մաս
իրականցնելու ենք հետևյալ գործողությունները․
Ստեղծելու ենք մոբայլ հավելված, որից կկարողանան օգտվել բոլորը։
Ակտիվկերպով վարելու ենք կազմակերպության սոցիալական կայքերի էջերը և ներկայացնելու մատուցվող
ծառայությունները
Տարբեր միջոցառումների ժամանակ ներկայացնելու ենք կազմակերպությունը և մատուցվող
ծառայությունները։
ՎԵՐՋԱԲԱՆ

TRANSPORT AM –ի գերակա նպատակների իրականացումը միտված է ավելի բարելավելու


տրանսպորտից օգտվող անհատներին և զբոսաշրջիկներին իրենց ժամանակը արդյունավետ
կառավարելու հարցում։
Առաջիկայում TRANSPORT AM-ի առաջնահերթություններն են լինելու արտաքին կապերի
զարգացումը, ինչպես նաև ազգային և միջազգային լոգիստիկ կազմակերպությունների հետ
կապերի ստեղծումը և դրանց ակտիվացումը, մատուցվող ծառայությունների չափորոշիչների
մշտական արդիականացումը և զարգացումը, մրցունակության բարձրացումը, մատուցվող
ծառայությունների որակի ապահովումը, ներքին ռեսուրսների բարելավումն ու ավելացումը։
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

You might also like