You are on page 1of 17

Բովանդակություն

Բովանդակություն.............................................................................................................................2
Ներածություն...........................................................................................................................................3
1 «Արարատ բանկ» ԲԲԸ-ի որակի կառավարման քաղաքականություն....................................4
2 Փաստաթղթի նպատակ..................................................................................................................5
2.1 Ընդհանուր նպատակ..............................................................................................................5
2.2 Նորմատիվ հղումներ...............................................................................................................5
2.3 Հապավումներ................................................................................................................................5
3 Կազմակերպության մատուցվող ծառայություններ...................................................................6
3.1 Կազմակերպության ընդհանուր նկարագիր................................................................6
4 Որակի կառավարման համակարգի պահանջները 4.1 Ընդհանուր պահանջներ................6
4.2 Փաստաթղթերի պահանջներ.......................................................................................................7
5 Ղեկավարաության պատասխանատվությունը..........................................................................8
5.1 Ղեկավարության պարտականությունները...............................................................................8
5.2 Քաղաքականության մշակումը որակի կառավարման համակարգում................................9
5.3Կոմունիկացիա...........................................................................................................................9
6 Կազմակերպության կառուցվածքն ու կառավարումը.............................................10
6.1 Բանկի բաժնետերերի ընդհանուր ժողովը..................................................................10
6. 2 Գործադիր մարմնի աշխատանքի գնահատում........................................................12
7 Ներքին հսկողության համակարգ.....................................................................................14
7.1 Կառավարելիության նորմնի և վերահսկողության գոտու
հարաբերակցությունը................................................................................................................14
Ներածություն

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը ձևավորվել է 1991 թվականից Հայաստանի ֆինանսական


շուկայում գործող «Հայկապբանկ»-ի վերակազմավորման արդյունքում: Բանկը 2005թ.- ի
սեպտեմբերին վերակազմավորվել է փակ բաժնետիրական ընկերության, իսկ 2007թ.-ի
օգոստոսին` բաց բաժնետիրական ընկերության:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի նպատակն է մասնաճյուղերի լայնածավալ ցանցով, բիզնեսի


վարման ժամանակակից մեթոդների և տեղեկատվական տեխնոլոգիաների լայնածավալ
կիրառմամբ ֆինանսական բազմաբնույթ ծառայությունների մատչելի և որակյալ
մատուցումն իր բոլոր շահառուներին: Այս նպատակին հասնելու և սպառողների
պահանջմունքերը բավարարելու համար մեր կազմակերպությունը օգտագործում է որակի
կառավարման համակարգ, որը մշակվել է ISO 9000:2015 միջազգային ստանդարտիների
խմբի հիման վրա։ Որակի կառավարման համակարգի գործունեությունը և իրականացվող
գործընթացները հստակ և պարզ ներկայացված են կազմակերպության բոլոր
աշխատակիցներին։

«Որակի կառվարման քաղաքականություն» փաստաթուղթը ներառում է


կազմակերպության գործունեության բոլոր ուղղությունները, մասնավորապես՝
 ներքին և արտաքին հաղորդակցության ուղղությունները,
 արդյունավետ կառավարումն ու որոշումների կայացումն ապահովող
համապատասխան տեղեկատվական համակարգերը,
 կառավարչական որոշումների կայացմանն առնչվող այլ համակարգեր:
1 «Արարատ բանկ» ԲԲԸ-ի որակի կառավարման քաղաքականություն

ՈԿՔ հիմնական նպատականերից է որակի կառավարման համակարգի


զարգացումը և արդյունավետության բարձրացում ISO 9000:2015 միջազգային
ստանդարտին համապատասխան։

«Արարատ բանկ» ԲԲԸ-ի որակի կառավարման քաղաքականությունը ներառում է՝


 Բանկի կառավարման բոլոր մակարդակներում արհեստավարժ թիմի ձևավորումը,
 աճի և ծառայությունների ընդլայնման նոր տեխնոլոգիաների ներդրման
իրականացում` բացառապես ռիսկերի կառավարելիության պայմաններում և
միջակայքում,
 մրցունակության բարձրացման և հաճախորդների սպասարկումների ընդլայնման
ու բարելավման նպատակով համարժեք ճկունության աապհովում` նոր
ապրանքների և սակագների ձևաչափերով, որի իրագործումը պետք է կառուցվի
գործառնական ռիսկերի սահմանափակումների և համարժեք կառուցակարգերի
ներքո,
 զարգացման պլանները ժամանակին իրագործման համար բավարար կապիտալի
ապահովում,
 կորպորատիվ կառավարման առողջ համակարգի պահպանումը համարժեք
հսկողության, հաշվետվողականույան ապահովման նպատակով,
 հաճախորդների օրինակելի սպասարկման կառուցումը` հիմնված հաճախորդների
կարիքներիի բացահայտման վրա, որի համար հիմք է հանդիսանում սպասարկող
անձնակազմի անընդմեջ վերապատրաստում, նրանց հաղորդակցության
հմտություններիի բարձրացում,
 բանկի ծառայություններիի և սպասարկումների մատուցման ուղիների
օպտիմալացումը` մասնաճյուղերիի, ինտերնետ և հաղորդակցության այլ
միջոցների բանկային ծառայություններիի միջոցով,
 բանկի շահառուների, բաժնետերրիի, հաճախորդներիի, աշխատակիցների միջև
թափանցիկ հաղորդակցության խրախուսումն ու ապահովումը

4
2 Փաստաթղթի նպատակ

2.1 Ընդհանուր նպատակ


Այս փաստաթուղթը նկարագրում է որակի կառավարման համակարգի հիմնական
դրույթներն ու պահանջները և պարտադիր է ամբողջ անձնակազմի համար։ «Որակի
կառավարման քաղաքականություն» -ը սահմանում և նշում է որակի կառավարման
համակարգի կառուցվածքը, միևնույն ժամանակ հանդիսանում է այս համակարգի
ներդրման և պահպանման ուղեցույց: Սույն «Որակի կառավարման քաղաքականություն»-
ում ներկայացված որակի կառավարման համակարգի բոլոր ընթացակարգերն ու
գործընթացները պաշտոնապես ընդունված են «Արարատ բանկ» ԲԲԸ-ում և պարտադիր են
այդ ընթացակարգերին ենթակա անձնակազմի համար:

2.2 Նորմատիվ հղումներ


«Որակի կառավարման քաղաքականություն»-ը շարադրվել է համապատասխան
միջազգային հետևյալ ստանդարտների՝
 ISO 9000:2015 Որակի կառավարման համակարգեր։ Հիմնական դրույթներ և
բառարան
 ISO 9001:2015 Որակի կառավարման համակարգեր։ Պահանջներ
 ISO 9004:2015 Որակի կառավարման համակարգեր։ Գործունեության բարելավման
հանձնարարականներ

2.3 Հապավումներ
«Որակի կառավարման քաղաքականություն»-ում օգտագործվում են հետևյալ
հապավումները՝

 «Որակի կառավարման քաղաքականություն» - ՈԿՔ


 Որակի կառավարման համակարգ – ՈԿՀ
 «Արարատ բանկ» բաց բաժնետիրական ընկերություն - «Արարատ բանկ» ԲԲԸ
 Որակի ապահովման միջոցառումները - ՈԱՄ

5
3 Կազմակերպության մատուվցող ծառայությունները
3.1 Կազմակերպության ընդհանուր նկարագիր
<<ԱՐԱՐԱՏԲԱՆԿ>> ԲԲԸ-ն (այսուհետ՝ Բանկ) հանդիսանում է բաց բաժնետիրական
ընկերություն՝ գործելով Հայաստանի Հանրապետության (այսուհետ՝ ՀՀ) օրենսդրության
շրջանակներում: Մասնաճյուղային ցանցի ընդլայնման շնորհիվ Բանկը վերածվել է
համակարգաստեղծ ֆինանսական կառույցի: Բանկն ունի 60 մասնաճյուղ Հայաստանի
բոլոր մարզերում և Արցախում։ Բանկի սպասարկման ցանցը ներառում է 60
կանխիկացման կետ, ինչպես նաեւ 121 բանկոմատ: Բանկի աշխատողների թվաքանակը
սույն թվականի հունվարի 20 ի դրությամբ կազմում է 1001 մարդ: Բանկում ներդրված են
միջազգային բանկային նորարարական լավագույն տեխնոլոգիաները և կորպորատիվ
կառավարման լավագույն փորձը: Բանկի հիմնական գործունեությունը վարկավորումը և
ավանդների ընդունումն է, ինչպես նաև իրավաբանական և ֆիզիկական անձանց
արտարժութային և այլ բանկային ծառայությունների մատուցումը:

4 Որակի կառավարման համակարգի պահանջները


4.1 Ընդհանուր պահանջներ
«Արարատ բանկ» ԲԲԸ -ի որակի կառավարման համակարգը մշակված է ISO
9001:2015-ի պահանջներին համապատասխան և կիրառվում է «Արարատ բանկ»
մատուցվող ծառայությունների համար:

«Արարատ բանկ» ԲԲԸ-ում ներդրվել է որակի կառավարման համակարգ, որը


մշակված է շարունակական կատարելագործման, մեր ձեռնարկության
արդյունավետության բարձրացման նպատակով` հաշվի առնելով շահագրգիռ կողմերի
պահանջմուքները: Այդ նպատակով «Արարատ բանկ» ԲԲԸ -ի բարձրագույն
ղեկավարությունը բացահայտել է գործունեության բարելավմանն ուղղված հիմնական
գործընթացները, որոշել այդ գործընթացների հաջորդականությունն ու
փոխազդեցությունը, շարունակական կատարելագործման և զարգացման ուղիները,
ինչպես նաև ներքին աուդիտների և վերլուծության կիրառումը ղեկավարության կողմից`

6
բարելավման գործընթացները գնահատելու համար: Բարձրագույն ղեկավարությունը
երաշխավորում է, որ առկա են այդ գործընթացներին աջակցելու և վերահսկելու համար
անհրաժեշտ ռեսուրսներն ու տեղեկատվությունը։ Նաև վստահեեցվում է, որ վերահսկում,
չափում և վերլուծում է այդ գործընթացները, և ձեռնարկում է անհրաժեշտ
գործողություններ` նախատեսված արդյունքների հասնելու և որակի կառավարման
համակարգի գործընթացները շարունակաբար բարելավելու համար:

4.2 Փաստաթղթերի պահանջներ


«Արարատ բանկ» ԲԲԸ -ում ղեկավարությունը սահմանել է որակի կառավարման
համակարգի մշակման, ներդրման և պահպանման համար անհրաժեշտ փաստաթղթերը,
ներառյալ համապատասխան գրառումները և գործընթացները, որոնք անհրաժեշտ են
կազմակերպության գործունեության արդյունավետ իրականացմանն աջակցելու համար:
Փաստաթղթերի կառավարման համակարգի նպատակն է փաստաթղթերի մշակման,
ստուգման, հաստատման, բաշխման, փոփոխման և պահպանման կարգ սահմանելն է: Այս
համակարգը երաշխավորում է, որ յուրաքանչյուր աշխատավայրում օգտագործվում են
միայն վավեր փաստաթղթեր: Փաստաթղթերը հստակ են, թվագրված, հասկանալի,
պահպանված` սահմանված պահանջներին համապատասխան:

«Արարատ բանկ» ԲԲԸ -ի բոլոր փաստաթղթերը բաժանված են 2 խմբի.

 ներքին ծագման փաստաթղթեր, որոնք մշակված, կատարված, համաձայնեցված և


հաստատված են «Արարատ բանկ» ԲԲԸ -ի կողմից,

 արտաքին ծագման փաստաթղթեր, որոնք «Արարատ բանկ» ԲԲԸ-ում մուտք են եղել


դրսից (պատշաճ կերպով մշակված, կազմված, հաստատված, գրանցված):

7
5 Ղեկավարության պատասխանատվությունը

5.1 Ղեկավարության պարտականությունները

Շուկայական մրցակցության պայմաններում պահպանել և ընդլայնել դիրքերը


շուկայում, այսինքն առկա սպառողների պահպանումը և նորերի ներգրավումը հնարավոր
է միայն սպառողների գրեթե բոլոր պահանջների կատարման միջոցով: Հաճախորդի բոլոր
պահանջներին համապատասխանության կարևորությունը ներկայացվել է ԲԲԸ -ի
յուրաքանչյուր աշխատողի ուշադրությանը «Արարատ բանկ» ՈԿՔ-ի վերաբերյալ
պլանավորված ուսուցման ընթացքում:

Հետևաբար, «Արարատ բանկ» ԲԲԸ -ի ղեկավարությունը պետք է կրի


պատասխանատվություն.

 Որակի ոլորտում նպատակների և խնդիրների սահմանման համար


 Բանկի և նրա մասնաճյուղերի և գործունեության կանոնավոր
վերլուծությունների, հաճախորդների և շահագրգիռ կողմերի վերանայման,
որակի ոլորտում նպատակների և խնդիրների իրականացման շարունակական
համապատասխանության համար
 Բանկի և մասնաճյուղերի բոլոր մակարդակներում որակի քաղաքականության
և դրա իրականացման հստակեցման համար
 Վերլուծությունների վրա հիմնված որակի կառավարման համակարգի
շարունակական կատարելագործման համար՝ ուղղիչ գործուղությունների,
որակի ոլորտում նպատակների և խնդիրների սահմանման, ինչպես նաև
ռիսկերի անցանկալի հետևանքերի նվազեցմանն ուղղված միջոցառումների
միջոցով

8
Գլխամասի և մասնաճյուղերի ղեկավարները պարտավոր են․

 Իրենց գործունեության մեջ առաջնորդվել սույն


քաղաքականության պահաջներով, ապահով դրա ըմբռնումը և
գործնական իրականացումը բաժինների բոլոր աշխատակիցների
կողմից
 Ստեղծել անհրաժեշտ պայմաններ աշխատանքի
արտադրողականության բարձրացման համար, պայմաններ
ստեղծել մասնագիտական շարունակական զարգացման և
կարիերայի աճի համար՝ իրենց վրա դրված որակավորման
պահանջներին համապատասխան

5.2 Քաղաքականության մշակումը որակի կառավարման համակարգում


Ղեկավարության կողմից ձևակերպվում են որակի ոլորտում կազմակերպության
ընդհանուր մտադրություններն ու ուղղությունները: Որակի քաղաքականության
իրականացման համար ամեն տարի առաջադրվում են հստակ նպատակներ:
Ղեկավարությունը պատասխանատվություն է կրում մշակված ՈԿՔ և դրա իրագործման
համար։Ի դեմս կազմակերպության ղեկավարի, ղեկավարությունը, պարտավորվում է ոչ
միայն մշակել ՈԿՔ, այլն նաև վերահսկել դրա իրականցումը։

5.3 Կոմունիկացիա
Կոմունկիացիաները կառավարման գործընթացի հիմքն են։ Կոմունիկացիաների
համակարգի միջոցով իրականացվում է տեղեկատվության փոխանակում 2 և ավելի
անձանց միջև։ Կոմունիկացիաները լինում են ինչպես ուղղաձիգ, այնպես էլ
հորիզոնական։ Որպես կոմունիկացիոն կապուղի կարող են ծառայել ներքին
հեռախոսակապը, էլ․ փոստը, զեկուցագրերը և անձնային շփումները, որոնց
միջոցով ապահովվում է հետադարձ կապը և իրականացվում կոմունիկացիոն
գործընթացների կառավարումը։
Արարատ բանկի համար շատ կարևոր է նաև արտաքին միջավայրի,
հասարակության և իր սպառողների հետ կապի ապահովում և իր
գործունեության, մատուցվող ծառայությունների և բանկային պրոդուկտների
մասին տեղեկատվություն տրամադրումը։ Այս նպատակի իրագործման
համար որպես կապի միջոց ծառայում են արտաքին կոմունիկացիոն
կապուղիները, ինչպիսիք են՝ գովազդները, պարբերաբար հրատարակվող
9
տեղեկատւները, հաշվետվությունները, բանկի պաշտոնական կայքէջը և
սոցիալական կայքերում բանկի էջերը։

10
6 Կազմակերպական կառուցվածքն ու
կառավարումը
6.1 Կազմակերպական կառուցվածք
Բանկի կառավարման բարձրագույն մարմինն է: Բանկը պարտավոր է ամեն տարի
գումարել բաժնետերերի տարեկան Ընդհանուր ժողով։ Բաժնետերերի տարեկան
Ընդհանուր ժողովը գումարվում է Բանկի հերթական ֆինանսական տարվա ավարտից
հետո` վեցամսյա ժամկետում։ Ընդհանուր ժողովի անցկացման տարին, ամիսը,
ամսաթիվը և կարգը, ինչպես նաև բաժնետերերին Ընդհանուր ժողովի անցկացման մասին
ծանուցման կարգը և բաժնետերերին տրամադրվող նյութերի ցանկը սահմանում է Բանկի
խորհուրդը` ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան։ Ժողովի բացառիկ
իրավասություններն են`
ա) Բանկի կանոնադրության հաստատումը, դրանում փոփոխությունների և լրացումների
կատարումը, Բանկի կանոնադրության հաստատումը նոր խմբագրությամբ.
բ) Բանկի վերակազմակերպումը.
գ) Բանկի լուծարումը.
դ) ամփոփ, միջանկյալ և լուծարման հաշվեկշիռների հաստատումը, լուծարային
հանձնաժողովի նշանակումը.
ե) Խորհրդի քանակական կազմի հաստատումը և այլն:
Բաժնետերերի ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեն`
 Բանկի հասարակ (սովորական) բաժնետոմսերի սեփականատերերը` իրենց
պատկանող ձայների քանակով, ինչպես նաև անվանատերերը, եթե նրանք
ներկայացնում են իրենց կողմից ներկայացվող Բանկի բաժնետերերի
անվանումները և նրանց պատկանող բաժնետոմսերի քանակը հիմնավորող
փաստաթղթերը,
 Խորհրդի անդամները, գործադիր մարմնի անդամները` խորհրդակցական ձայնի
իրավունքով,
 Բանկի ներքին աուդիտի ստորաբաժանման անդամները` որպես դիտորդ
 Բանկի արտաքին աուդիտն իրականացնող անձը` որպես դիտորդ (եթե նրա
եզրակացությունն առկա է Ժողովի օրակարգի հարցերում), Կենտրոնական բանկի
ներկայացուցիչները` որպես դիտորդ.
11
 Բանկի մյուս ղեկավարները և աշխատողները` Խորհրդի որոշմամբ:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի Խորհուրդն իրականացնում է Բանկի գործունեության


ընդհանուր ղեկավարումը և կազմվում է առնվազն 5, առավելագույնը` 15 անդամից:
Խորհրդի անդամներն ընտրվում են տարեկան Ժողովում` Բանկի ներկա բաժնետերերի
կողմից, իսկ Խորհրդի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում`
արտահերթ Ժողովում` Բանկի ներկա բաժնետերերի կողմից: Ժողովին` Խորհրդի
անդամների թեկնածուների վերաբերյալ առաջարկություններ կարող են ներկայացնել
Բանկի բաժնետերերը և Խորհուրդը։ Խորհրդի անդամ կարող է լինել Հայաստանի
Հանրապետության քաղաքացի կամ օտարերկրյա պետության քաղաքացի հանդիսացող
այն անձը, որի տվյալները բավարարում են Հայաստանի Հանրապետության օրենքներով և
Կենտրոնական բանկի իրավական ակտերով սահմանված պահանջներին։. Խորհրդի
անդամները չպետք է միմյանց հետ փոխկապակցված լինեն։ Խորհրդի անդամները և
գործադիր մարմնի անդամները չեն կարող լինել միմյանց հետ փոխկապակցված անձինք։
Խորհրդի անդամների պաշտոնավարման ժամկետը 5 տարի է։ Խորհրդի անդամի
պաշտոնում վերընտրվելը չի սահմանափակվում։ Խորհրդի նախագահն ընտրվում է
Խորհրդի կողմից` Խորհրդի անդամների կազմից: Խորհուրդն իր աշխատանքների
արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ստեղծել է հանձնաժողովներ, որոնցում
ընդգրկվել են Խորհրդի անդամները և Բանկի այլ ղեկավարները`դիտորդի
կարգավիճակով`1.Կորպորատիվ կառավարման և անձնակազմի կառավարման
հանձնաժողով, 2.Աուդիտի և ռիսկերի կառավարման հանձնաժողով: Խորհուրդն իր
աշխատանքների ընթացքում ըստ անհրաժեշտության կարող է ներգրավել Բանկի այլ
մասնագետներին: Բանկի ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի գործադիր մարմինը` Բանկի Վարչությունը և Գործադիր տնօրենը:
Վարչության կազմը ձևավորվում է Խորհրդի որոշմամբ: Վարչության կազմում պարտադիր
ընդգրկվում են Գործադիր տնօրենը, նրա տեղակալները, գլխավոր հաշվապահը, Բանկի
ռազմավարության, մեթոդոլոգիայի և ռիսկերի գնահատման, վարկավորման,
իրավաբանական ստորաբաժանումների ղեկավարները, ինչպես նաև, Խորհրդի որոշմամբ,
այլ ստորաբաժանումների ղեկավարներ:

12
6. 2 Գործադիր մարմնի աշխատանքի գնահատում

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ գործադիր տնօրենը Խորհրդին առնվազն եռամսյակը մեկ անգամ


ներկայացնում է իր գործունեության վերաբերյալ հաշվետվություններ` Խորհրդի կողմից
սահմանված կարգով և ձևով:

Բանկի գործադիր մարմնի աշխատանքի գնահատման սկզբունքներն են`

 Բանկի գործադիր մարմնի աշխատանքի գնահատման գործառույթը վերապահվում


է Բանկի խորհրդին:
 Բանկի խորհուրդը գործադիր մարմնի կատարած աշխատանքը գնահատում է
Կանոնադրությամբ սահմանված կարգով խոհրդին յուրաքանչյուր եռամսյակի
ավարտից հետո ներկայացվող հաշվետվությունների հիման վրա:

Բանկի գործադիր մարմնի աշխատանքների գնահատումն իրականացվում է`հիմք


ընդունելով Բանկի հեռանկարային զարգացման ծրագրով և տարեկան բյուջեի
շրջանակներում պլանավորված առանձին ցուցանիշների (այդ թվում`ակտիվների
մեծության, վարկային ներդրումների որակական և քանակական ցուցանիշների, զուտ
շահույթի մեծության, Բանկի կապիտալի և ակտիվների շահութաբերության
մակարդակների) կատարողականը: Բանկի գործադիր մարմնի աշխատանքների
գնահատման նպատակով դիտարկվում է նաև`

 Բանկում կորպորատիվ կառավարման սկզբունքների ներդրման արդյունքները,

 հաստատված ներքին իրավական ակտերի և այլ որոշումների պատշաճ


կատարումը,
 ռիսկերի կառավարման քաղաքականության իրագործումը,
 վարվող կադրային քաղաքականությունը
 Բանկի ընթացիկ գործունեության արդյունավետ կառավարումը և հեռանկարային
զարգացմանը միտված ծրագրերը:

Բանկի Վարչությունը գործում է բանկի կանոնադրության, ինչպես նաև Խորհրդի


կողմից հաստատված` Վարչության կանոնակարգի հիման վրա, որը սահմանում է

13
բանկի վարչության նիստերի հրավիրման ու անցկացման ժամկետներն ու կարգը, ինչպես
նաև նրա կողմից որոշումների ընդունման կարգը։

Բանկի Վարչությունը`

 սահմանում է Բանկի կողմից մատուցվող ծառայությունների սակագները, վարկերի,


ավանդների և այլ տոկոսադրույքները.
 հաստատում է Բանկի աշխատատեղերը, աշխատանքի խթանման և խրախուսման
պայմանները.
 քննարկում և որոշումներ է ընդունում վերստուգումների, ստուգումների,
կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների
հաշվետվությունների վերաբերյալ.
 քննարկում և որոշումներ է ընդունում Բանկի գույքի օտարման գործարքների
վերաբերյալ, քննարկում և որոշումներ է ընդունում վարկերի տրամադրման
վերաբերյալ:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի Ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարը և անդամները


նշանակվում են Խորհրդի կողմից: Ներքին աուդիտի անդամ չեն կարող լինել Բանկի
կառավարման մարմինների անդամները, այլ ղեկավարներն ու աշխատողները, ինչպես
նաև գործադիր մարմնի հետ փոխկապակցված անձինք:

14
7 Ներքին հսկողության համակարգ

«Արարատբանկ» ԲԲԸ-ում հատուկ ուշադրություն է դարձվում ներքին հսկողության


համակարգի զարգացմանը և արդյունավետության բարձրացմանը: Համակարգը կոչված է
բանկի կազմակերպական կառուցվածքի, համապատասխան գործընթացների և
միջոցառումների իրականացման միջոցով պահպանելու Բանկի ակտիվները, ապահովելու
հաշվապահական հաշվառման և ֆինանսական հաշվետվությունների
արժանահավատությունը, բարձրացնելու իրականացվող գործառնությունների
արդյունավետությունը, ապահովելու բանկի գործունեության համապատասխանությունը
գործող օրենսդրությանը, այլ իրավական, ինչպես նաև բանկի կառավարման իրավասու
մարմնի կողմից հաստատված ներքին իրավական ակտերին:
Ներքին հսկողության համակարգը կոչված է ապահովելու հետևյալ նպատակների
իրագործումը.
• Բանկի գործունեության համապատասխանություն ՀՀ օրենքների, այլ
իրավականակտերի և ներքին կարգերի պահանջներին,
• գործունեությանը բնորոշ ռիսկերի ժամանակին բացահայտում, գնահատում
ևշարունակական կառավարում,
• բանկի գործունեության և շուկայի միտումներից ելնելով` ներքին իրավականակտերի
պարբերաբար թարմացում,
• որոշումների կայացման համար անհրաժեշտ և ամբողջական տեղեկատվության
տրամադրում,
• բանկի ներսում տեղեկատվության անհրաժեշտ հոսքերի ապահովում, • ֆինանսական եւ
այլ հաշվետվությունների արժանահավատության ու ամբողջականության ապահովում,
• անձնակազմի արդյունավետ կառավարում,
• անխափան գործունեության շարունակականության ապահովում:
Ներքին հսկողության համակարգի նկատմամբ հսկողությունը և մոնիտորինգն
իրականացվում է Ներքին աուդիտի ստորաբաժանման կողմից` ուսումնասիրությունների
և ստուգումների միջոցով: Ներքին աուդիտը պարբերաբար հաշվետվություններ է
ներկայացնում Բանկի Խորհրդին և Գործադիր մարմնին ներքին հսկողության համակարգի
աշխատանքի և արդյունավետության վերաբերյալ:
15
Ներքին աուդիտի կողմից բանկի տարածքային եւ կառուցվածքային
ստորաբաժանումներում իրականացվում են թվով, ինչպես նաև վեց գույքագրումներ եւ
տարբեր ոլորտների ուսումնասիրություններ: Մասնավորապես, իրականացվել է.
գործադիր մարմնի, տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումների կողմից
օրենքների, այլ իրավական ակտերի, ներքին իրավական ակտերի պահանջների և տրված
հանձնարարականների կատարման նկատմամբ հսկողություն, ներքին հսկողության և
ռիսկերի կառավարման համակարգերի գնահատում, հաճախորդների սպասարկման
որակի գնահատում, ներքին տեղեկատվական ու հաշվողական համակարգերի
գնահատում, կատարված գործարքների, դրանց հաշվապահական ձևակերպումների և
ձևակերպումների համար հիմք հանդիսացող փաստաթղթերի համապատասխանության
պարբերական ստուգում, այդ թվում` իրական ժամանակի (online) ռեժիմում, կատարված
ծախսերի նպատակայնության գնահատում, փողերի լվացման և ահաբեկչության
ֆինանսավորման կանխարգելմանն ուղղված միջոցառումների իրականացման ստուգում,
հաշվապահական հաշվառման և ֆինանսական հաշվետվությունների
արժանահավատության և ամբողջականության գնահատում, հետստուգումային
հսկողություն` կատարված ստուգումների արդյունքներում բացահայտված խնդիրների
վերացման և տրված հանձնարարականների կատարման նկատմամբ, Բանկի
անձնակազմի գործունեությունն ամբողջությամբ նպատակաուղղված է եղել
բացահայտված խնդիրների վերացմանը, ռիսկերի կառավարման արդյունավետության
բարձրացմանը, կանխարգելիչ միջոցառումների մշակմանը և, որպես հետևանք, Բանկի
գործունեության ընդհանուր ռիսկայնության նվազեցմանն ու արդյունավետ ներքին
հսկողության համակարգի ապահովմանը:
Կարելի է փաստել, որ վերը նշված գործառույթների իրականացման արդյունքում
«Արարատբանկ» ԲԲԸ-ում ձևավորվել է առողջ, արդյունավետ եւ կառավարելի
վերահսկողության համակարգ:

16
Հավելված

17

You might also like