You are on page 1of 21

1.

Ո՞րն է ֆինանսական շուկայի էությունը և որո՞նք են ֆինանսական շուկայի գործառույթները:

Որպես տնտեսական կատեգորիա` շուկան հարաբերությունների ամբողջություն է, որն առաջանում է ապրանքներ,


ծառայություններ, ֆինանսական և այլ ակտիվներ վաճառողների ու դրանք գնողների միջև: Որպես դրսևորման կոնկրետ ձև`
շուկան մեխանիզմ է, վայր, ինստիտուտ կամ կազմակերպություն, որը, համախմբելով առանձին ապրանքների գնորդներին
(պահանջարկի ներկայացուցիչներ) և վաճառողներին (առաջարկողներ), ապահովում է այդ հարաբերությունների իրացումը:
Երբ շուկայում որպես առքուվաճառքի առարկա հանդես է գալիս փողը, շուկան կոչվում է ֆինանսական:
Ֆինանսական շուկայի տարբեր հատվածներում որպես գործարքի առարկա կարող են հանդես գալ ֆինանսական տարբեր
գործիքները` արժեթղթերը, ապահովագրական պոլիսները, ամենատարբեր ֆինանսական պարտավորություններն ու
իրավունքները, արտարժույթը և այլն:
Ֆինանսական շուկան իրեն բնորոշ հարաբերություններով, յուրահատուկ օրինաչափություններով, ինստիտուցիոնալ
կառույցների ու մասնակիցների, շրջանառվող գործիքների գործուն համակարգ է` ուղղված տնտեսական աճի ապահովմանը:
Ֆինանսական շուկայում ֆինանսական ռեսուրսները անընդհատ շրջապտույտի մեջ են գտնվում:
Տնտեսության մեջ ցանկացած ժամանակահատվածում առկա են անձինք, որոնք հնարավորություն ունեն և պատրաստ են
իրենց դրամական միջոցները վաճառել: Նրանք կոչվում են ավելցուկային բյուջե ունեցող անձինք, որոնք շուկայում ձևավորում
են դրամական միջոցների նկատմամբ առաջարկը: Մյուս կողմից, տնտեսության մեջ միշտ առկա են անձինք, որոնք այս կամ
այն պատճառներով ունեն դրամական միջոցների պակաս և ցանկություն ունեն լրացնելու: Նրանք կոչվում են պակասուրդային
բյուջե ունեցող անձինք, որոնք ձևավորում են դրամական միջոցների նկատմամբ պահանջարկը:
Դրամական միջոցները ֆինանսական շուկայում վաճառողներից գնորդներին կարող են անցնել հիմնականում երկու
եղանակով`
1. առաջին դեպքում դրամական միջոցները հիմնական վաճառողներից` դրանց սեփականատերերից, հիմնական
գնորդներին են անցնում անմիջականորեն, այսինքն` ֆինանսական փոխհարաբերությունները ձևավորվում են
անմիջականորեն վաճառողների և գնորդների միջև,
2. երկրորդ դեպքում դրամական միջոցները սեփականատերերից վերջնական սպառողներին են անցնում ֆինանսական
հատուկ ինստիտուցիոնալ կառույցների (բանկերի, ներդրումային և կենսաթոշակային հիմնադրամների, ապահովագրական
ընկերությունների և այլնի) միջոցով, որոնք կոչվում են ֆինանսական միջնորդներ:
Ֆինանսական շուկայի գործառույթներն են`
 միջնորդության գործառույթը` գնորդների և վաճառողների միջև,
 գնագոյացման գործառույթը - ֆինանսական ակտիվների իրական գների ձևավորումն է,
 ֆինանսական ակտիվների իրացվելիության ապահովումը - ֆինանսական շուկաներն ապահովում են ֆինանսական
գործիքների առքն ու վաճառքը, որի արդյունքում էլ այդ ակտիվների սեփականատերերը կարողանում են դրանք արագ և
առանց էական կորուստների վերածել դրամական միջոցների,
 փոշիացած դրամական միջոցների համախմբումը ֆինանսական շուկայի ֆինանսական գործիքների և կառույցների
շնորհիվ` կազմելով հսկայածավալ կապիտալներ,
 կարճաժամկետ տրամադրվող դրամական միջոցների, այսպես կոչված «կարճ փողերի» վերափոխումը երկարաժամկետ
ներդրումների կամ «երկար փողերի»,
 ֆինանսական ներդրումների վերափոխումը (տրանսֆորմացվում) իրական ներդրումների: Ֆինանսական ներդրումներն
իրենցից ներկայացնում են բոլոր այն ներդրումները, որոնք կատարվում են ֆինանսական ակտիվներում (պետական
կարճաժամկետ պարտատոմսերում (ՊԿՊ), բաժնետոմսերում, ածանցյալ արժեթղթերում և այլն): Ներդրողներն ունեն իրենց
տնտեսական շահերը և նրանց հետաքրքրում է ներդրված միջոցների չվերադարձման ռիսկը, ինչպես նաև ստացվող եկամտի
մեծությունը: Այլ հավասար պայմաններում ֆինանսական ակտիվներում ներդրողներին իրական ներդրումները քիչ են
հետաքրքրում:
Ֆինանսական շուկան իրականացնում է նաև մի շարք այլ գործառույթներ` տեղեկատվական, կարգավորիչ,
միջնորդական գործունեության կազմակերպում և այլն: Ֆինանսական շուկան ապահովում է կապիտալի շարժունակությունը
և նրա արտահոսքը ավելի շահավետ ու հեռանկարային ճյուղեր:

2. Ինչպե՞ս են դասակարգվում ֆինանսական շուկաները։

Ֆինանսական շուկայի դասակարգումը հարաբերականորեն կարելի է ներկայացնել տարբեր տեսանկյուններից՝


ընդհանրապես շուկայական հատկանիշներով պայմանավորված, մասնավորապես ֆինանսական շուկային բնորոշ
հատկանիշներով: Ըստ այդմ` ֆինանսական շուկան կարելի է դասակարգել.
 Ըստ տարածքի` ներքին (լոկալ), ազգային, միջազգային, տարածքային (տարածաշրջանային)
 Ըստ կազմակերպվածության մակարդակի` կազմակերպված շուկա (բորսայական) և անկազմակերպ շուկա:
Մեկ այլ մոտեցման համաձայն, ֆինանսական շուկան ներկայացնելով որպես ֆինանսական ռեսուրսների շուկա,
բաժանվում է հետևյալ բաղկացուցիչների`
 կանխիկ փողի և կարճաժամկետ վճարամիջոցների շուկա,
 արժեթղթերի շուկա,
 վարկային կապիտալի շուկա:
Ընդհանրացնելով` ֆինանսական շուկան կարելի է ստորաբաժանել հետևյալ հատվածների`
 Փոխատվական կապիտալի շուկա- Ֆինանսական շուկայի այն հատվածը, որն ընդգրկում է ֆինանսական միջնորդների
հետ կապված հարաբերություների համակարգը, կոչվում է փոխատվական կապիտալի շուկա: Շուկայի այս հատվածում
առաջնային վաճառողները հաճախ կոչվում են փոխատուներ, իսկ վերջնական գնորդները` փոխառուներ: Շուկայի այս
հատվածը շատ կարևոր նշանակություն ունի տնտեսության զարգացման համար: Փոխատվական կապիտալի շուկայում
ձևավորվում է կապիտալի գինը:
 Դրամի շուկա - Ֆինանսական շուկայի այն հատվածը, որտեղ դրամական միջոցները վաճառվում են մինչև մեկ տարի
ժամկետով, կոչվում է դրամի շուկա: Դրամի շուկաները տնտեսության մեջ կատարում են յուրահատուկ կուտակիչի դեր. մի
կողմից կուտակում են տնտեսավարող սուբյեկտների ժամանակավորապես ազատ դրամական միջոցները, մյուս կողմից`
տրամադրում այն անձանց, որոնք ժամանակավորապես դրանց կարիքն ունեն:
Դրամի շուկան ստորաբաժանվում է առանձին շուկաների, որտեղ իրականացվում է առանձին կոնկրետ
պարտավորությունների և ֆինանսական գործիքների առք ու վաճառք (օրինակ, պետական կարճաժամկետ պարտատոմսերի,
միջբանկային վարկերի, արտարժույթի, բանկային հավաստագրերի, առևտրային արժեթղթերի, մուրհակների շուկաները և
այլն):
Կապիտալի շուկա - այն հարաբերությունների համակարգը, որի պայմաններում դրամական միջոցները վերջնական
սպառողներին են տրվում մեկ տարուց ավել ժամկետով, կոչվում է կապիտալի շուկա: Կապիտալի շուկան ընդգրկում է
ֆինանսական երկարաժամկետ համակարգը, ապահովելով երկարաժամկետ ֆինանսական միջոցներով: Վերջինս հնարավոր
է իրականացնել շնորհիվ կապիտալի շուկայի ֆինանսական գործիքների (բաժնետոմսերի և պարտատոմսերի):
Արժեթղթերի շուկա – Ֆինանսական շուկայի այն հատվածը, որտեղ դրամական միջոցները վաճառողներից գնորդներին են
անցնում առանց ֆինանսական միջնորդների` անմիջականորեն, որպես ֆինանսական գործիքներ ծառայում են արժեթղթերը,
իրենից ներկայացնում է արժեթղթերի շուկան: Ֆինանսական շուկայի այս հատվածում դրամական միջոցների գնորդները
կոչվում են արժեթղթեր թողարկողներ, իսկ վաճառոողները` արժեթղթերում ներդրողներ:
Կախված նրանից, թե արժեթղթերի վաճառքից գոյացած դրամական միջոցները որտեղ են հոսում (թողարկողին, թե ոչ),
շուկաները լինում են առաջնային և երկրորդային: Առաջնային շուկաներում արժեթղթերը տեղաբաշխվում են հիմնական,
իրական գնորդներին, հաճախ նաև ֆինանսական միջնորդների կողմից: Ֆինանսական գործիքները առաջնային շուկաներում
գտնում են իրենց առաջին տերերին, առաջին ներդրողներին: Տեղաբաշխված արժեթղթերի հետագա առք ու վաճառքն
(շրջանառությունը) իրենից ներկայացնում է երկրորդային շուկան: Առաջին ներդրողները հաճախ ցանկանում են օտարել
իրենց ձեռք բերած ֆինանսական գործիքները` արժեթղթերը, ուստի արդեն տեղաբաշխված ֆինանսական գործիքները դուրս
են գալիս երկրորդային շուկա:
 Արժեթղթերի շուկաները դասակարգվում են նաև բորսայականի և արտաբորսայականի: Բորսայական են կոչվում այն
շուկաները, երբ ֆինանսական գործիքների առք ու վաճառքը կատարվում է հատուկ մասնագիտացված
կազմակերպություններում` ֆոնդային բորսաներում: Ֆոնդային բորսան ինքնակարգավորող կազմակերպություն է, որը
որոշակի տեղում, օրենքով և այլ իրավական ակտերով ու իր կանոններով սահմանված կարգով կազմակերպում է
արժեթղթերով հրապարակային առևտուր և իրականացնում է արժեթղթերի գնանշում: Ֆինանսական գործիքների մնացած
բոլոր շուկաները կոչվում են արտաբորսայական: Դրանք լինում են բորսայակից, կազմակերպված համակարգչային, մասնակի
կարգավորվող և չկարգավորվող (այսպես կոչված` «փողացային» կամ «սև»):
 Դրամի շուկաներում արտաբորսայական առևտուրը հիմնականում իրականացվում է դիլերների կողմից, որի
արդյունքում էլ ձևավորվում են նաև դիլերային շուկաները: Դիլերները, սահմանելով պահանջարկի, ինչպես նաև առաջարկի
գները, հանդես են գալիս որպես «շուկայի ստեղծողներ» (market maker): Վերջիններս ֆինանսական գործիքներով
գործարքները կատարում են իրենց միջոցներով և իրենց անունից` իրենց վրա կրելով ֆինանսական ռիսկերը:
 Արժեթղթերի շուկաները դասակարգվում են նաև գործարքների կնքման և կատարման ժամկետներից կախված: Այդ
տեսանկյունից տարբերակվում են սփոթ (ընթացիկ) և ժամկետային շուկաների: Սփոթ շուկաներում գործարքի կնքումը,
վճարումը և գործարքի առարկա հանդիսացող ակտիվների առաքումը կատարվում են միաժամանակ, անմիջապես:
Ժամկետային շուկաներում գործարքների կնքումը, դրանց վճարումն ու գործարքի առարկայի առաքումը տեղի են ունենում
ապագայում, որոշակի` պայմանագրում նշված ժամկետներում: Նշված շուկաների թվին են դասվում ֆորվարդային,
ֆյուչերսային, օպցիոն շուկաները:
 Կախված տարածքային ընդգրկումից` արժեթղթերի շուկաները դասակարգվում են նաև ներքին և միջազգային
շուկաների: Ներքին շուկայում շրջանառություն են կատարում ներքին թողարկողների ֆինանսական գործիքները, և առք ու
վաճառքին մասնակցում են տնտեսավարող ներքին անձինք: Ֆինանսական միջազգային շուկաներում և ֆինանսական
գործիքները, և առք ու վաճառքի մասնակիցները տարածքային ոչ մի պատկանելիության չեն ենթարկվում:
 Արժեթղթերի շուկաները դասակարգվում են նաև դրանցում շրջանառություն կատարող ֆինանսական գործիքների
տեսակից կախված և տարբերակվում են բաժնետոմսերի, պետական կարճաժամկետ պարտատոմսերի, մունիցիպալ
պարտատոմսերի, շուկաների և այլն: Կախված գնագոյացման առանձնահատկություններից` արժեթղթերի շուկաները լինում
են մրցակցային, օլիգոպոլ և մենաշնորհային:

3. Որո՞նք են արտարժութային դիրքերը։ Ի՞նչ տերմիններ են օգտագործվում արժութային շուկայում գնանշման և


գործարքների ժամանակ։

Բանկերի և այլ մասնագիտացված ֆինանսական կազմակերպությունների արտարժույթի տնօրինման հետ կապված ռիսկերի
կառավարումն առավել արդյունավետ իրականացնելու համար, իրավական ակտերով, մասնավորապես ՀՀ կենտրոնական բանկի
նորմատիվ ակտերով սահմանված են հաշվապահական հաշվառման առանձնահատուկ կանոններ և արտարժույթի տնօրինման
հատուկ տնտեսական նորմատիվներ:
Մասնավորապես նշված նորմատիվները սահմանում են այսպես կոչված սահմանային արտարժութային դիրքեր:

Որպեսզի հասկանանք, թե ինչ է արժութային դիրքը և ինչ առումներով է այն հետաքրքրական ընդհանրապես, ենթադրենք որևէ
առևտրային բանկ ԱՄՆ դոլարով ներգրավել է ավանդ 1 մլն ծավալով: Դրան զուգահեռ կատարենք ևս երկու այլ ենթադրություններ:
Նախ, բանկը, նշված ավանդից բացի, չի տնօրինում ԱՄՆ դոլարով արտահայտված այլ պարտավորություններ և ակտիվներ: Երկրորդ,
բանկն իր հաշվեկշռում ունի միայն դրամով արտահայտված ակտիվներ և պարտավորություններ կամ պասիվներ ընդհանրապես:

Ներգրավելով ավանդներ, բանկը կարող է կայացնել հետևյալ որոշումները: Առաջինը` բանկը կարող է ընտրել այն ներդրումային
ռազմավարությունը, որի համաձայն իրականացված է ներդրում նույն արժույթով արտահայտված ակտիվներում: Իհարկե, վերջինս
ենթադրում է ԱՄՆ դոլարների նախապես փոխարկում դրամների:

Առաջին դեպքում  (երբ բանկը ներդրում է կատարում այն արժույթով, որով ձեռք է բերել պարտավորություն` ներգրավել է
ավանդ) ակնհայտ է, որ բանկի հաշվեկշռում ԱՄՆ դոլարով արտահայտված ակտիվների մեծությունը հավասար կլինի նույն
արժույթով ներգրավված պարտավորություններին` դեպոզիտներին, ավանդներին:

Սակայն  բանկը կարող է նախապատվություն տալ երկրորդ տարբերակին: Նա, հաշվի առնելով այն, որ հայկական շուկայում
դրամով  ակտիվներն ապահովում են ավելի բարձր եկամտաբերություն, քան դոլարային ներդրումները, որոշում է արժութային
շուկայում ձևավորված փոխարժեքով, փոխարկել ներգրաված դոլարները, ամբողջությամբ կամ դրա միայն մի մասը հայկական դրամի
և իրականացնել ներդրում դրամային ակտիվներում, ասենք գնել պետական պարտատոմս կամ վարկ տրամադրել:

Առաջին դեպքում պարզ է, որ բանկի ԱՄՆ դոլարով արտահայտված պարտավորությունները նույնպես հավասար են նրա
կողմից այդ նույն արժույթով տնօրինած ակտիվներին. 1 մլն ԱՄՆ դոլար դեպոզիտի դիմաց նա ունի  1 մլն ԱՄՆ դոլարի հավասար
վարկ: Նման դեպքում կասենք, որ բանկի դոլարային դիրքը փակ է կամ բանկն ունի փակ դոլարային դիրք:

Երկրորդ դեպքում արդեն, երբ 1 մլն ԱՄՆ դոլար ծավալով դեպոզիտի դիմաց նա չի ունենա այդ արժույթով ակտիվներ, կասենք,
որ բանկն ունի բաց դիրք: Ընդհանրապես, երբ բանկի որևէ արժույթով արտահայտված ակտիվները հավասար չեն այդ արժույթով
արտահայտված պարտավորություններին, ապա բանկն ունի բաց դիրք: Իր հերթին բաց դիրքը կարող է լինել կարճ (long position) կամ
երկար (short position):

                             ԴԻՐՔi  =  ԱԿՏԻՎՆԵՐi - ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐi

Պրակտիկայում ընդհանրապես պարտադիր չէ, որ բանկերը կամ այլ արժութային գործառնություններ իրականացնող
միավորները յուրաքանչյուր արժույթով տնօրինեն այնքան ակտիվ, որքան պարտավորություն ունեն այդ համապատասխան
արժույթներով: Այն դեպքում, երբ բանկի կողմից տվյալ արժույթով ձեռք բերված պարտավորություններն ավելի շատ են, քան նույն
արժույթով տնօրինած ակտիվները, կասենք որ այդ բանկն ունի բաց  կարճ, կամ պարզապես կարճ դիրք այդ արժույթի գծով:

Այն դեպքում, երբ բանկն իր կողմից ներգրաված 1 մլն դոլարը փոխարկեր դրամի և ձեռք բերեր դրամային ակտիվներ, նա
կունենար կարճ դիրք ԱՄՆ դոլարի գծով, քանի որ նրա պասիվներն անփոփոխ թողնելով, գործարքը նվազեցնում` զրոյացնում է
դոլարային ակտիվները:

Հակառակ դեպքում, երբ բանկի կամ արժութային որևէ գործակալի ակտիվները գերազանցեն այդ արժույթով ձևավորված
պարտավորություններին, ապա կասենք, որ նա ունի բաց երկար, կամ պարզապես` երկար դիրք այդ արժույթի գծով:

ՀՀ նորմատիվ իրավական ակտերով սահմանվում է նաև համախառն արտարժութային դիրք հասկացությունը, որը իրենից
ներկայացնում է տարբեր արտարժույթների դիրքերի բացարձակ մեծությունների հանրագումար:

Մեկ արժույթը մյուսով արտահայտելն անվանում են արժույթի գնանշում: Աղյուսակ 1-ում բերված է Reuters միջազգային
լրատվական գործակալության կայքից բեռնված արտարժութային հիմնական զույգերի գնանշումները:

Աղյուսակ 1

%
Currency Last Day High Day Low Change Bid Ask

EUR/USD 1.3772 1.3819 1.3758 -0.06% 1.3772 1.3778

GBP/USD 1.6161 1.6177 1.611 0.25% 1.6161 1.6165

USD/JPY 82.23 82.32 82.06 -0.04% 82.23 82.28

USD/CHF 0.9694 0.9715 0.9684 -0.11% 0.9694 0.9699

USD/CAD 0.9989 1.0023 0.9977 -0.18% 0.9989 0.9994

AUD/USD 1.0043 1.0063 0.9992 -0.04% 1.0043 1.0049

Աղբյուր`

Մի փոքր պարզաբանենք աղյուսակում ներկայացված տեղեկատվությունը:


Նախ անդրադառնանք Currency սյունակին: Օրինակ` GBP/USD=1,6161, որը նշանակում է, որ 1 անգլիական ֆունտ ստերլինգը
գնանշվում է 1,6161 ԱՄՆ դոլարին հավասար:
Last` վերջին գործարքի գինն է,
Day High` օրվա առավելագույն գործարքի գինն է,
Day Low օրվա նվազագույն գործարքի գինն է,
Change` հարաբերական փոփոխության չափն է,
Bid` պահանջարկի գինն է,
Ask` առաջարկի գինն է:
 
Փոքր-ինչ ծանոթանանք արժութային դիլինգում հանդիպող ևս մի քանի տերմինների: Դիտարկենք EUR/USD  զույգի վերջին
գործարքը (Last սյունը):
Բերված օրինակում 1.37 անվանում են մեծ թիվ (big number):
Փոխարժեքի փոփոխության նվազագույն միավորն անվանում են կետ (points) կամ պիպս (pips): Հիմնական արժույթների համար այն
կազմում է 0,0001, JPY համար` 0,01:
Առաջարկի և պահանջարկի փոխարժեքների միջև տարբերությունն անվանում են սփրեդ (spread). Վերոհիշյալ օրինակում այն
կազմում է 6 պիպս:
 
Աղյուսակից երևում է, որ ԱՄՆ դոլարը որոշ դեպքերում գտնվում է սկզբում (USD/JPY), իսկ որոշ դեպքերում` երկրորդ մասում
(EUR/USD):  
Դիտարկենք USD/JPY զույգը: Այս դեպքում ԱՄՆ դոլարն հանդիսանում է բազիսային արժույթ (base currency), իսկ ճապոնական իենը`
գնանշվող արժույթ (quoted currency):
Մեկ արժույթի փոխարժեքը մյուսի նկատմամբ կարող է որոշվել նաև երրորդ արժույթի միջոցով: Այս դեպքում փոխարժեքը կոչվում է
քրոս փոխարժեք (cross rate):

4. Ո՞րն է ածանցյալ գործիքը։ Ովքե՞ր են ածանցյալների շուկայի մասնակիցները։

Արժեթղթերի շուկայի մասին ՀՀ օրենքով սահմանվում են ածանցյալ գործիքները որպես ժամկետային իրականացման
(կատարման) իրավունքը և (կամ) պարտավորությունը հավաստող արժեթուղթ, որի գինն ուղղակիորեն կամ անուղղակիորեն
կախված է՝
ա. արժեթղթի շուկայական (բորսայական) գնից,
բ. տոկոսադրույքից կամ այլ հատուցումից,
գ. արտարժույթի փոխարժեքից,
դ. գնաճի մակարդակից
ե. վարկային կամ այլ ռիսկից,

Արժեթղթերի շուկայական (բորսայական) գնից կախված ածանցյալների օրինակներ են բաժնետոմսերի ֆյուչերսներն ու


օպցիոնները։
Տոկոսադրույքի կամ այլ հատուցումից կախված ածանցյալների օրինակ կարող է հանդիսանալ ապագա տոկոսադրույքների
վերաբերյալ համաձայնությունը (FRA), տոկոսադրույքի ֆյուչերսները և տոկոսադրույքի սվոպները։ Ապագա տոկոսադրույքի
վերաբերյալ համաձայնությունը ֆորվարդային պայմանագիր է, որով մեկ կողմը մյուսին վճարում է նախապես ֆիքսված և ֆորվարդի
կատարման օրվա դրությամբ ձևավորված լողացող տոկոսադրույքների տարբերության հիման վրա հաշվարկված գումարը։
Արժեթղթերի ինդեքսներից կախված ածանցյալների օրինակ կարող է հանդիսանալ ինդեքսների ֆյուչերսները և օպցիոնները։
Արտարժույթի փոխարժեքից կախված ածանցյալների օրինակ կարող է հանդիսանալ արտարժութային ֆյուչերսներն ու
օպցիոնները։
Վարկային կամ այլ ռիսկից կախված ածանցյալի օրինակ կարող է հանդիսանալ այսպես կոչված վարկերի չմարման սվոպերը
(CDS), որոնք իրենցից ներկայացնում են տվյալ արժեթղթի գնորդի կողմից պարբերական վճարների դիմաց կոնկրետ անձի կողմից
պարտավորությունները չկատարելու դեպքում արժեթղթի վաճառողից փոխհատուցում ստանալու համաձայնություն։

Գնաճի մակարդակից կախված ածանցյալի օրինակ կարող է հանդիսանալ իրական տոկոսադրույքի սվոպը, որը նման է
տոկոսադրույքի սվոպին, սակայն լողացող տոկոսադրույքի փոխարեն կիրառվում է իրական տոկոսադրույքը։  
 
Ածանցյալների շուկայի մասնակիցներին կարելի է բաժանել երեք խմբի՝
• սպեկուլյանտներ,
• արբիտրաժորներ և
• հեջերներ։
Սպեկուլյանտները՝ շուկայի այն մասնակիցներն են, որոնց նպատակն է բազիսային ակտիվի գնի, փոխարժեքի, տոկոսադրույքի
և այլ ցուցանիշների փոփոխման արդյունքում հնարավորին չափ մեծ շահույթ ստանալը։ Այդ շահույթի (վնասի) չափը կախված է
սպեկուլյանտի ունակությունից կանխագուշակել ապագա գների և այլ շուկայական փոփոխականների մակարդակը։ Ըստ էության՝
սպեկուլյանտները խթանում են ածանցյալների շուկայի իրացվելիության աճը և միևնույն ժամանակ կրում են գնային ռիսկը, որը
փոխանցվում է նրանց հեջերներից։
Արբիտրաժորները նման են սպեկուլյանտներին, սակայն տարբերվում են նրանով, որ նախօրոք գիտեն իրենց ծախսերի և
օգուտների չափը։ Նրանք իրենց շահութը ստանում են մեկ ժամկետային շուկայից պայմանագրեր գնելով և այլ շուկայում
բարենպաստ պայմաններով այդ պայմանագրերը վերավաճառելու միջոցով։
Հեջերը շուկայի այն մասնակիցն է, որը գնելով ածանցյալներ, ցանկանում է իրեն ապահովագրել ռիսկերից` հետագա գների
տատանումից։

Ըստ էության` ածանցյալներով գործարքներում մասնակցում են երկու կողմ՝ ակտիվի վաճառողը և ակտիվի գնորդը։ Ընդունված
է ասել, որ պարտադիր պայմանագրի այն կողմը, որը գնում է ակտիվը, բացում է երկար դիրք, իսկ այն կողմը, որը վաճառում է
ակտիվը, բացում է կարճ դիրք։
Ժամկետային պայմանագրի գնորդը կամ վաճառողը կարող է (բացառությամբ ֆորվարդային պայմանագրից) փակել իր բաց
դիրքը (երկար կամ կարճ) համապատասխան պայմանագիր վաճառելու կամ գնելու միջոցով։ Նման գործարքները կոչվում են
օֆսեթային և, ըստ էության` հանդիսանում են սկզբնական գործարքի հակադարձ գործարքը։
 
5. Ո՞րն է ֆորվարդ և ֆյուչերս պայմանագրերի էությունը, որո՞նք են նրանց նմանություններն ու
տարբերությունները։

Ֆորվարդային պայմանագիրը՝ դա կողմերի միջև կնքված պայմանագիրն է բազիսային ակտիվը ապագայում որոշակի գնով
մատակարարելու մասին։
Անձը, որը պայմանագրի համաձայն պարտավորվում է առաքել ակտիվը, զբաղեցնում է կարճ դիրք, այսինքն` վաճառում է
պայմանագիրը, իսկ այն կողմը, որը պարտավորվում է վճարել մատակարարման համար, զբաղեցնում է երկար դիրք, այսինքն`
գնում է ֆորվարդը։
Ֆորվարդային պայմանագրերը կնքվում են ինչպես ապրանքի (ակտիվի) իրական մատակարարման համար, այնպես էլ
կողմերի առևտրային ռիսկերի ապահովագրման համար։
Չնայած այն հանգամանքին, որ ֆորվարդը՝ պարտադիր կատարման պայմանագիր է, այնուամենայնիվ միշտ առկա է դրա
չկատարման հնարավորությունը, օրինակ` եթե պայմանագրի որևէ կողմ նախընտրում է վճարել գործարքի չկատարման հետ
կապված տուժանքները, քան կորցնել առաքման գնից շատ ավելի բարձր գնով ակտիվը վաճառելու հնարավորությունը։
Դա, ըստ էության` ֆորվարդային պայմանագրերի թերությունն է, քանի որ յուրաքանչյուր պայմանագիր կնքելուց կողմերը,
որպես կանոն, ստիպված են մանրակրկիտ վերլուծել միմյանց գործունեությունը՝ հեղինակությունը և տնտեսական հուսալիությունը
պարզաբանելու համար։
Հարկ է նշել, որ ֆորվարդի բացասական կողմերից է նաև այն, որ այդ պայմանագիրը ունիֆիկացված չէ, այսինքն` պարունակում
է այնպիսի յուրահատուկ պայմաններ, որոնք համաձայնեցվել են միայն երկու կողմերի միջև, և գտնել մի այլ անձ, որը համաձայն
կլինի գնել այդ ֆորվարդը նույն պայմաններով բավականին դժվար է։ Բնական է, որ այդ պայմաններում ֆորվարդի կողմերը չեն
կարող իրենց դիրքերը փակել օֆսետային գործարքով։
Առաքման գինը՝ այն գինն է, որը ֆիքսված է ֆորվարդային պայմանագրում, այն անփոփոխ է մնում պայմանագրի ողջ
ժամկետում։ Ֆորվարդները կարող են կնքվել նաև ակտիվի գների տատանումներից օգուտներ քաղելու նպատակով։
Հարկ է նշել, որ ֆյուչերսային պայմանագիրը մի շարք հատկանիշներով տարբերվում է ֆորվարդային պայմանագրից,
մասնավորապես՝ ֆյուչերսային պայմանագիրը կնքվում է միայն բորսայում:
Ինչպես ցույց է տալիս միջազգային փորձը, ֆյուչերսների միայն 2-5 տոկոսն է ավարտվում ռեալ ակտիվի մատակարարմամբ,
մնացած դիրքերը փակվում են օֆսեթային գործարքներով:
Բորսան ինքն է որոշում յուրաքանչյուր ակտիվի համար պայմանագրի ստանդարտ ձևեր:
Միևնույն ժամանակ բորսայական առևտրի համաձայն դիլերները պարտավոր են մշտապես իրականացնել որոշակի
ծավալներով ֆյուչերսների առուվաճառքի գործարքներ:
Հաշվի առնելով այդ երկու հանգամանքը, ֆյուչերսների երկրորդային շուկան բավականին իրացվելի է, այսինքն` ներդրողը
կարող է ցանկացած պահին գնել կամ վաճառել իր ֆյուչերսը, և բնականաբար օֆսեթային գործարքների միջոցով փակել նախկինում
բացված դիրքերը:
Ֆյուչերսների կատարումն ի տարբերություն ֆորվարդների, երաշխավորվում է բորսայի հաշվարկային պալատի կողմից,
այսինքն` կողմերը ազատված են մինչև ֆյուչերսի կնքումը միմյանց հուսալիությունը պարզաբանելու խնդրից:
Միևնույն ժամանակ շատ դժվար է հարմարեցնել ֆյուչերսային պայմանագրերը բոլոր ներդրողների պահանջներին, քանի որ,
մի կողմից` դրանք ստանդարտ են, մյուս կողմից` բորսայում տվյալ պահին կարող է ընդհանրապես չլինել պահանջվող ակտիվի
հիման վրա դուրս գրված ֆյուչերսը:
Բորսայում` ֆյուչերսային պայմանագրեր կնքելիս, կողմերը պարտավոր են բրոքերային ընկերությունում բացել հատուկ
հաշիվ, որը կոչվում է մարժային հաշիվ: Այդ հաշվում առկա միջոցները, ըստ էության` օգտագործվելու են որպես գրավ` կողմերի
ստացած օգուտները հատուցելու համար:
Ֆորվարդային պայմանագրի նմանությամբ ֆյուչերսի գնորդը օգուտ է ստանում, եթե բազիսային ակտիվի գինը աճում է, իսկ
վաճառողը օգուտ է ստանում, եթե ակտիվի գինը ընկնում է:
Սակայն, ի տարբերություն ֆորվարդի, որի դեպքում վերջնական եկամուտը կամ վնասը պարզվում է պայմանագրի ժամկետի
վերջում, ֆյուչերսի դեպքում եկամուտները և վնասները հաշվարկվում են յուրաքանչյուր օրվա ավարտին՝ բորսայի հաշվարկային
պալատի կողմից:

6. Ինչպե՞ս են գրաֆիկորեն ներկայացվում ֆորվարդային պայմանագրում երկար և կարճ դիրք


զբաղեցնող անձանց ֆինանսական արդյունքները։ Ի՞նչ է օֆսեթային գործարքը։

Մի քանի բառով նախորդ հարցից գրել էդ պայմանագրի մասին հետո էս՝

Ֆորվարդները կարող են կնքվել նաև ակտիվի գների տատանումներից օգուտներ քաղելու նպատակով: Ներկայացնենք Ա
(կարճ) և Բ (երկար) դիրք զբաղեցնող անձանց օգուտների և վնասների գրաֆիկները.
Նկար 10-ում և 11-ում պատկերված է 150 դրամ առաքման գին ունեցող ֆորվարդային պայմանագրի առաքման օրը բազիսային
ակտիվի տարբեր շուկայական գների դեպքում, համապատասխանաբար երկար և կարճ դիրք զբաղեցնող անձանց ֆինանսական
արդյունքները:
Նկար 1

Նկար 2

Ժամկետային պայմանագրի գնորդը կամ վաճառողը կարող է (բացառությամբ ֆորվարդային պայմանագրից) փակել իր բաց
դիրքը (երկար կամ կարճ) համապատասխան պայմանագիր վաճառելու կամ գնելու միջոցով: Նման գործարքները կոչվում են
օֆսեթային (գործարք, որի դեպքում գնորդը վաճառում է, իսկ վաճառողը գնում) և, ըստ էության` հանդիսանում են
սկզբնական գործարքի հակադարձ գործարքը:

Նախորդ հարցի օֆսեթային-ի մասից էլ կարող ենք գրել:

7. Ո՞րն է օպցիոնի էությունը։ Որո՞նք են օպցիոնի տեսակները։

Օպցիոն են անվանում երկու կողմի միջև կնքված պայմանագիրը, որով կողմերից մեկը մյուս կողմին ընձեռում է իրավունք գնել
որոշակի ակտիվ, որոշակի ժամանակի ընթացքում և որոշված գնով կամ վաճառել որոշակի ակտիվ, որոշակի ժամանակի
ընթացքում և որոշված գնով։
Անձը, որը ստանում է իրավունք, կոչվում է օպցիոնի գնորդ։ Օպցիոնի գնորդը վճարում է ստացած իրավունքի համար որոշակի
պարգևավճար, իսկ անձը, որը վաճառում է իրավունքը և ստանում է պարգևավճարը` անվանում են օպցիոնի վաճառող։ Գնորդի
կողմից օպցիոնի իրավունքի գործադրումը անվանում են օպցիոնի իրականացում։
Օպցիոնները, ըստ ընձեռնված իրավունքի տեսակի, դասակարգվում են երկու խմբի։
 գնման օպցիոն (call գptiգn), երբ օպցիոնի գնորդը ստանում է գնման իրավունք,
 վաճառքի օպցիոն (put գptiգn), երբ օպցիոնի գնորդը ստանում է վաճառքի իրավունք։
Գոյություն ունեն նաև այսպես կոչված ամերիկյան և եվրոպական օպցիոններ։ Այն դեպքում, երբ եվրոպական օպցիոնները
հնարավորություն են ընձեռում իրականացնել օպցիոն միայն օպցիոնի ժամկետի ավարտի օրը, ամերիկյան օպցիոնները
հնարավորություն են ընձեռում իրականացնել այն օպցիոնի գործողության ողջ ընթացքում։
Օպցիոնի իրականացման գինը անվանում են կատարման գին (excercise price) կամ սթրայք։
8. Ինչպե՞ս են գրաֆիկորեն ներկայացվում գնման և վաճառքի օպցիոններում երկար և կարճ դիրք զբաղեցնող
անձանց ֆինանսական արդյունքները։

Դիտարկենք գնման օպցիոնի գնորդի և վաճառողի շահույթներն ու վնասները։ Ենթադրենք օպցիոնի գնման համար գնորդը
վճարել է 10 դրամ պարգևավճար։ Օպցիոնի կատարման գինն է 150 դրամ։ Նկար 12-ում պատկերված է օպցիոնի գնորդի
ֆինանսական արդյունքները ակտիվի գնի տարբեր սցենարների դեպքում, իսկ նկար 13-ը արտացոլում է օպցիոնի վաճառողի
ֆինանսական արդյունքները։

Ինչպես տեսնում ենք նկարից, օպցիոնի գնորդի վնասը սահմանափակվում է միայն օպցիոնի պարգևավճարի չափով, իսկ
օգուտները տեսականորեն անսահմանափակ են, քանի որ երբ բազիսային ակտիվի գինը ցածր է օպցիոնի կատարման գնից,
օպցիոնի գնորդը հրաժարվում է իրացնել իր իրավունքը։
Ճիշտ հակառակ պատկեր կարելի է տեսնել օպցիոնի վաճառողի մոտ։ Երբ բազիսային ակտիվի գինը ցածր է կատարման գնից և
օպցիոնի վաճառողը չի օգտվում իր իրավունքից, օպցիոնի վաճառողի շահույթը հավասար է պարգևավճարին։
Թե գնորդը, և թե վաճառողը բազիսային ակտիվի 160 դրամ գնի դեպքում ունենում են զրոյական արդյունք։
Դժվար չէ կռահել, որ ի տարբերություն ֆյուչերսների, օպցիոնների դեպքում մարժայի պահանջը տարածվում է միայն օպցիոն
վաճառող կողմի վրա, քանի որ օպցիոնի գնորդը որևէ պարտավորություն չունի օպցիոնի վաճառողի նկատմամբ։

9. Ի՞նչ է արժեթուղթը և ինչպե՞ս են դասակարգվում արժեթղթերը:

Արժեթղթերի շուկան արժեթղթերի թողարկմամբ, շրջանառությամբ և, որոշ դեպքերում, նաև մարմամբ պայմանավորված նրա
մասնակիցների միջև տնտեսական հարաբերությունների համակարգն է։
Այս սահմանումը, ըստ էության, չի տարբերվում այլ տեսակի շուկաների սահմանումից։ Տարբերությունը ակնհայտ է դառնում
այն ժամանակ, երբ նկարագրվում է հենց շուկայի բուն առարկան՝ արժեթուղթը։ ՀՀ Քաղօրենսգրքի համաձայն արժեթուղթ է
համարվում սահմանված ձևի և պարտադիր վավերապայմանների պահպանմամբ, գույքային իրավունքները հավաստող
փաստաթուղթը, որի իրականացումը կամ փոխանցումը հնարավոր է միայն այն ներկայացնելիս։ Արժեթուղթը ոչ թե արտադրվում է
ապրանքի նման, այլ` թողարկվում է։ Արժեթուղթը կարող է գնվել և վաճառվել անսահմանափակ` անգամ ի տարբերություն իրական
ապրանքների, որոնց շրջանառության ցիկլերը սահմանափակ են։ Արժեթղթերի շուկայի գործառույթները կարելի է բաժանել երկու
մասի՝ այն գործառույթները, որոնք բնորոշ են ցանկացած շուկայի և գործառույթները, որոնք բնորոշ են միայն արժեթղթերի շուկային։
ՀՀ Քաղաքացիական օրենսգիրքն արժեթղթերը դասակարգում է երեք հիմնական խմբի
• ինվեստիցիոն արժեթղթեր, որոնց թվին են դասվում բաժնետոմսերն ու պարտատոմսերը,
• բ) վճարային արժեթղթեր, որոնց թվին են դասվում չեկը, հասարակ մուրհակն ու փոխանցելի մուրհակը (վճարագիրը),
• գ) տիտղոսային արժեթղթեր, որոնց թվին են դասվում կոնոսամենտը, երկակի պահեստային վկայագիրը և հասարակ
պահեստային վկայագիրը։
Բաժնետոմսը բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում միանվագ ներդրումն է։ Պարտատոմսը
շրջանառվող պարտքային պարտավորություն է։ Մուրհակ է համարվում ՀՀ Քաղօրենսգրքի համաձայն այն արժեթուղթը, որը
հավաստում է մուրհակ տվողի (հասարակ մուրհակ) կամ մուրհակում նշված այլ վճարողի (փոխանցելի մուրհակ) որևէ բանով
չպայմանավորված պարտավորությունը՝ մուրհակում նախատեսված ժամկետը լրանալիս որոշակի գումար վճարել մուրհակը
տիրապետողին (մուրհակի տիրոջը)։ Բանկային վկայագիրը բանկում ավանդի առկայությունը հավաստող ազատ շրջանառվող
արժեթուղթ է։ Չեկը այն տվողի կողմից գրավոր հանձնարարականն է բանկին չեկում նշված գումարը չեկը ներկայացնողին վճարելու
մասին։
Արժեթղթերը լինում են անժամկետ կամ ունենում են որոշակի շրջանառության ժամկետ։
Որոշակի ժամկետ ունեցող արժեթղթերի ժամկետայնությունը, որպես կանոն, դասակարգվում է հետևյալ կերպ՝
 կարճաժամկետ՝ մինչև 1 տարի,
 միջինժամկետ՝ 1…5 տարի,
 երկարաժամկետ՝ 5…30 տարի,
 գերերկարաժամկետ՝ 30 և ավելին տարի։

10. Ի՞նչ է բաժնետոմսը և որո՞նք են բաժնետոմսի տեսակները:

Բաժնետոմսը  բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում միանվագ ներդրումն է։ Բաժնետոմսը, ըստ


էության մի փաստաթուղթ է, որը հավաստում է իր սեփականատիրոջ մասնակցությունը բաժնետիրական ընկերության
կանոնադրական կապիտալում։ Բաժնետոմսը թողարկում է բաժնետիրական ընկերությունը միջոցներ ներգրավելու համար։
Բաժնետոմսերը լինում են հասարակ և արտոնյալ։ Հասարակ բաժնետոմսը իր սեփականատիրոջը ձայնի իրավունք է տալիս։ Ի
տարբերություն դրան, արտոնյալ բաժնետոմսի դեպքում, որպես կանոն, ձայնի իրավունքը բացակայում է։ Հարկ է նշել, որ որոշակի
դեպքերում ձայնի իրավունք է տալիս նաև արտոնյալ բաժնետոմսը։ Դա, օրինակ ընկերության լուծարման և վերակազմավորման,
ինչպես նաև կանոնադրությունում այնպիսի փոփոխություններ կատարելուն առնչվող դեպքերն են, որոնք վերաբերվում են
արտոնյալ բաժնետոմսերով շահաբաժինների չափին կամ վճարման հերթականությանը։ Արտոնյալ բաժնետոմսերի համար
Հայաստանի օրենսդրությամբ սահմանափակված է բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում առավելագույն
կշիռը, որը կազմում է 25% տոկոս։ Ընկերության կանոնադրությամբ սահմանվում է յուրաքանչյուր տեսակի արտբաժնետոմսի դիմաց
վճարվող շահաբաժնի չափը (կամ այդ չափը որոշելու պայմանները), ինչպես նաև լուծարային արժեքը, որը վճարվում է ընկերության
լուծարման դեպքում։
Արտոնյալ բաժնետոմսերը կարող են լինել՝
• հաստատագրված շահաբաժնով,
• վարանտով,                          
• փոփոխական,
• կուտակման,
• փոխարկելի,
• վերադարձելի,
• այլ տեսակի արտբաժնետոմսեր
Հաստատագրված շահաբաժնով արտբաժնետոմս
Հաստատագրված շահաբաժնով արտբաժնետոմսերի դիմաց վճարվող շահաբաժնի չափը սահմանվում է որոշակի գումարի կամ
անվանական արժեքի տոկոսի ձևով, որը հետագայում չի փոփոխվում։ Այս տեսակի բաժնետոմսերը առաջին հերթին հետաքրքրում
են նրանց, ում ձեռնտու է ստանալ երկարաժամկետ հատվածում կանխատեսվող եկամուտ, օրինակ` կենսաթոշակային
հիմնադրամներին։
Փոփոխական շահաբաժնով արտբաժնետոմս
Փոփոխական շահաբաժնով արտբաժնետոմսերը հնարավորություն են տալիս ներդրողին առավելագույնս պաշտպանվել
սղաճից և արժեզրկումից, քանի որ շահութաբաժնի չափը, որպես կանոն, ուղղակի կապվում է որոշակի ֆինանսական ցուցանիշի
հետ, օրինակ՝ սղաճի մակարդակի, արժեզրկման մակարդակի, սպառողական զամբյուղի արժեքի:
Փոխարկելի արտբաժնետոմս
Փոխարկելի արտբաժնետոմսը որոշակի ժամանակահատվածում փոխանակվում է հասարակ կամ այլ տեսակի արտոնյալ
բաժնետոմսերի։ Փոխարկելի բաժնետոմսերի փոխարկման յուրահատկությունները սահմանվում են կանոնադրությամբ։ Փոխարկելի
բաժնետոմսերը ներդրողին հետաքրքրում են մասնավորապես այն պատճառով, որ հնարավորություն են տալիս որոշակի
ժամկետում օգտվել փոխարկման իրավունքից (օրինակ` եթե աճել է հասարակ բաժնետոմսի գինը) և ստանալ լրացուցիչ եկամուտ։
Վերադարձելի արտբաժնետոմս
Վերադարձելի արտբաժնետոմսերը ի տարբերություն հասարակ բաժնետոմսերի, որոնք, ըստ էության, անժամկետ են, ունեն
շրջանառության որոշակի ժամկետ, որի լրանալուն պես, ետ են վերադարձվում և մարվում են ընկերության կողմից։
Տեղաբաշխված և հայտարարված բաժնետոմսեր
Բաժնետոմսերը կարող են լինել տեղաբաշխված և հայտարարված։ Տեղաբաշխված են համարվում այն բաժնետոմսերը, որոնք
արդեն իսկ գնվել են բաժնետերերի կողմից։ Հայտարարված են համարվում այն բաժնետոմսերը, որոնք դեռ չեն տեղաբաշխվել,
սակայն հետագայում կարող են տեղաբաշխվել։

11. Որո՞նք են բաժնետոմսերի արժեքները, և դրանց գնահատման ի՞նչ մոդելներ կան։

Շահաբաժինը դա այն եկամուտն է, որը, որպես կանոն, վճարվում է մեկ տարվա արդյունքներով զուտ շահույթի կամ այլ
աղբյուրների հաշվին: Շահաբաժինը վճարվում է համաձայն տվյալ բաժնետոմսի անվանական արժեքի նկատմամբ սահմանված
տոկոսադրույքի կամ հաստատագրված գումարի: Շահաբաժնի վճարումը, ըստ էության, բաժնետերերի հիմնական իրավունքների
մարմնավորումն է:

Գոյություն ունեն բաժնետոմսերի արժեքային գնահատման զանազան մոդելներ, որոնցից ամենապարզը շահաբաժինների
զեղչման մոդելն է: Այն կարելի է կիրառել այնպիսի ընկերությունների բաժնետոմսերի գնահատման համար, որոնք վճարում են
կայուն շահաբաժիններ: Շահաբաժինների զեղչման մոդելը լայնորեն կիրառվում է նաև արտոնյալ բաժնետոմսերի գնահատման
ժամանակ:

Շահաբաժինների զեղչման մոդելի ամենապարզ դեպքում բաժնետոմսի գնահատումն իրականացվում է հետևյալ բանաձևի
օգնությամբ՝

որտեղ

Pբ` բաժնետոմսի գինն է,

D` շահաբաժնի մեծությունն է

r` զեղչման դրույքն է,
Վերը նշված բանաձևը կարող է ստանալ ավելի բարդ տեսք, եթե ներդրողը ցանկանում է հաշվի առնել նաև շահաբաժնի
հնարավոր աճը: Այս դեպքում բանաձև ստանում է հետևյալ տեսքը՝

որտեղ

Pբ` բաժնետոմսի գինն է,

D` վերջին անգամ վճարված շահաբաժնի մեծությունն է,

g` շահաբաժնի աճման դրույքն է,

r` զեղչման դրույքն է,

Վերը նշված բանաձևը հաստատում է, որ բաժնետոմսի գինը պայմանավորված է ներդրողի սպասումներով և


կանխատեսումներով:

12. Ի՞նչ է պարտատոմսը և որո՞նք են պարտատոմսի տեսակները:

Պարտատոմսը ֆինանսական կարևորագույն գործիքներից մեկն է։ Պարտատոմսը, ըստ էության, շրջանառվող փոխառության
պայմանագիր է։
Ըստ ՀՀ Քաղօրենսգրքի, պարտատոմս է համարվում այն արժեթուղթը, որի տիրապետողին իրավունք է վերապահում նշված
ժամկետում ստանալ պարտատոմսի անվանական արժեքը դրամով կամ այլ գույքային արտահայտությամբ, ինչպես նաև ստանալ
տոկոսներ կամ ձեռք բերել գույքային իրավունքներ։
Պարտատոմսերի և բաժնետոմսերի տարբերությունը կայանում է նրանում, որ բաժնետոմսերի սեփականատերը կիսում է
ընկերության հետ տնտեսական և այլ ռիսկերը, մասնակցելով կառավարմանը, մինչդեռ, պարտատոմս ձեռք բերողը դառնում է
ընկերության փոխատուն։ Ի տարբերություն բաժնետոմսերի, պարտատոմսերը, որպես կանոն, ունեն շրջանառության, կամ, այսպես
կոչված, կյանքի ժամկետ։ Ըստ թողարկողների պարտատոմսերը դասակարգվում են հետևյալ տեսակներով`
ա) պետական,
բ) մունիցիպալ,
գ) կորպորատիվ։
Ըստ շրջանառության ժամկետի տարբերում են`
ա) կարճաժամկետ (մինչև 1 տարի)
բ) միջնաժամկետ (1-5 տարի )
գ) երկարաժամկետ (5 տարուց ավել)
Տարբերում են նաև արժեկտրոնային և զեղչատոկոսային պարտատոմսեր։ Արժեկտրոնային պարտատոմսերի դիմաց
սահմանված պարբերականությամբ վճարվում են տոկոսներ (արժեկտրոններ)։ Զեղչատոկոսային պարտատոմսերի դիմաց
տոկոսներ չեն վճարվում։ Հենց դրա համար էլ նրանց անվանում են նաև զրոյական արժեկտրոնով պարտատոմսեր ։
Զեղչատոկոսային պարտատոմսերը ձեռք են բերվում անվանական արժեքից ցածր գնով (զեղչով` ապահովելով այս պարտատոմսի
եկամուտը։ ՀՀ պետական կարճաժամկետ պարտատոմսերը (ՊԿՊ) հանդիսանում են զեղչատոկոսային պարտատոմսեր։

13․Ինչպե՞ս է հաշվարկվում պետական կարճաժամկետ պարտատոմսի գինը;


Զեղչատոկոսային պարտատոմսերի գինը որոշվում է հետևյալ բանաձևի օգնությամբ

որտեղ

r` մինչև մարման եկամտաբերությունն է, t` մինչև մարումը ընկած օրերի քանակն է, T`


տարվա օրերի քանակն էֈ

ՀՀ-ում Պետական կարճաժամկետ պարտատոմսերի համար T ընդունվում է 360ֈ


Արժեկտրոնային պարտատոմսի գինը պարզեցված դեպքում հաշվարկվում է հետևյալ բանաձևի օգնությամբ`

որտեղ`
Ct t-րդ արժեկտրոնի մեծությունն է,
N-ը պարտատոմսի անվանական արժեքն է,
n-ը արժեկտրոնների վճարումների քանակն է, r-ը մինչև մարման եկամտաբերությունն

14. Ի՞նչ է եկամտաբերության կորը: Պարտատոմսերի եկամտաբերության


գնահատման ի՞նչ ցուցանիշներ գոյություն ունեն և ի՞նչ փոխկապակցվածություն
կա դրանց միջև:

Պարտատոմսերի շուկայական եկամտաբերության արտացոլման նպատակով կիրառում են այսպես կոչված


եկամտաբերության կորը, որն իրենից ներկայացնում է

եկամտաբերության կախվածությունը ժամկետայնությունիցֈ Եկամտաբերության կորը ձևավորվում է երկրորդային շուկայում


իրականացված գործարքների հիման վրաֈ Ներկայացնենք ՀՀ պետական պարտատոմսերի եկամտաբերության կորի օրինակ`
նկար 4ֈ

Սովորաբար եկամտաբերության կորը ունենում է դրական թեքություն, այսինքն` ավելի կարճաժամկետ պարտատոմսերը
ունենում են ավելի ցածր եկամտաբերություն, սակայն երբ շուկայի մասնակիցների կողմից սպասվում է տոկոսադրույքների անկում,
եկամտաբերության կորը ձեռք է բերում զրոյական կամ նույնիսկ բացասական թեքությունֈ Նկար 4 բերված եկամտաբերության կորը
կոչվում է, մինչև մարում եկամտաբերության կորե, այսինքն` այն կառուցվել է մինչև մարման եկամտաբերության տվյալների հիման
վրա։

Պարտատոմսերը, ֆոնդային շուկայում հանդիսանալով ներդրումների առարկա, իրենց տերերին եկամուտ են բերում:
Պարտատոմսերի ընդհանուր եկամուտը մեկ համախմբված մեծություն է, որը բաղկացած է հետևյալ տարրերից`
պարբերաբար վճարվող տոկոսաներից (արժեկտրոնային եկամուտ), պարտատոմսի գնման և վաճառքի/մարման
տարբերությունից, ստացված տոկոսների վերաներդրման արդյունքում գոյացած եկամուտից:

Ի տարբերություն բաժնետոմսի՝ պարտատոմսի սեփականատերը ստանում է ֆիքսված եկամուտ: Այդ եկամուտն իրենից
ներկայացնում է անուիտետ, որը տարիների ընթացքում տարեկան ֆիքսված եկամուտ ստանալու իրավունք է:

Պարտատոմսով ստացվող արժեկտրոնային եկամուտը կախված է պարտատոմսի հուսալիությունից (որքան կայուն է


թողարկող ընկերությունը և հուսալի պարտատոմսը, այնքան ցածր է առաջարկվող տոկոսը): Գոյություն ունի կախվածություն
պարտատոմսի տոկոսային եկամտի և շրջանառության ժամկետի միջև. որքան հեռու է մարման ժամկետը, այնքան բարձր է
տոկոսը և հակառակը: Պարտատոմսերը կարող են գնվել նաև անվանական արժեքից ցածր գնով` զեղչով (դիսկոնտով): Այն
պարտատոմսերը, որոնք գնվել են անվանականից ցածր գնով, կոչվում են զեղչային պարտատոմսեր: Այդպիսի
պարտատոմսերի տոկոսադրույքը հավասար է 0-ի: Եկամուտը ձևավորվում է անվանական արժեքի և տեղաբաշխման գնի
տարբերությունից: Վերջինիս ավելի փոքր է, քան անվանական արժեքը, այսինքն՝ զրոյական կտրոնով պարտատոմսերը
իրացվում են անվանական արժեքից ցածր գնով, ուստի կոչվում են զեղչային: Այս գնի հաշվարկը կոչվում է զեղչում, իսկ գինը`
ապագա գումարի այսօրվա արժեքը:

Ստացված տոկոսների վերաներդրումից ստացվող եկամուտը գոյություն ունի միայն այն դեպքում, եթե տոկոսների տեսքով
պարտատոմսի ընթացիկ եկամուտը մշտապես վերաներդրվում է: Պարտատոմսերի ընդհանուր կամ համախմբված եկամուտը
սովորաբար ցածր է, քան այլ արժեթղթերինը:

15․ Ո՞րն է բանկի էությունը, և որո՞նք են բանկի գործառույթները:

Բանկերի էությունը բնութագրելու համար անհրաժեշտ է ներկայացնել այն գործառույթները, որոնցով օժտված են բանկերը:
Բանկերը տնտեսության մեջ կատարում են հետևյալ գործառույթները՝

1. միջնորդություն վարկավորման գործում,

2. դրամական եկամուտների հավաքագրումը խնայողությունների տեսքով և դրանց վերածում կապիտալի,

3. միջնորդություն վճարումներում,

4. շրջանառության վարկային գործիքների ստեղծում:


Ոչ միայն բանկերի, այլ նաև դրանց հիմնական մրցակիցների գործառույթները ժամանակի
ընթացքում մշտապես փոփոխվում են: Իրականում շատ ֆինանսական ինստիտուտներ ձգտում
են, մատուցվող ծառայությունների առումով, հնարավորինս մոտենալ բանկերին, իսկ բանկերը,
իրենց հերթին, ոչ բանկային մրցակիցների հետ պայքարում առաջարկում են մրցակիցներին
բնորոշ ծառայություններ:

Նշված մրցակցությունը նպատակ է հետապնդում մատուցվող ծառայությունների ընդլայնման միջոցով իրականացնելու


հիմնական խնդիրը՝ շահութի ստացումը:

Բանկը առանձնահատուկ ֆինանսական կազմակերպություն է, որը ներգրավում է ավանդներ, տրամադրում վարկեր, վճարում
չեկեր տնտեսավարող սուբյեկտներին, քաղաքացիներին և այլ բանկերին: Բանկը հանդես է գալիս որպես միջնորդ դրամական
միջոցներ առաջարկողների և օգտագործողների միջև:

Բանկերը կատարում են նաև հաճախորդների վճարման հանձնարարականները, այդ թվում՝ դրամական միջոցների
փոխանցումներ, գնում կամ վաճառում են արժեթղթեր, կառավարում հավատարմագրային հաշիվներ, իրականացնում
ֆակտորինգային, լիզինգային և այլ ֆինանսական գործառնություններ:

Բանկերի կարևորագույն գործառույթներից է միջնորդությունը վարկավորման գործընթացում: Բանկերը սույն գործառույթն


իրականացնում են դրամաշրջանառության գործընթացում ժամանակավոր ազատ դրամական միջոցների վերաբաշխման ձևով:

Բանկը, հավաքագրելով տնտեսության ազատ դրամական միջոցները, դրանք վերածում է կապիտալի և «միջնորդություն
վարկավորման գործում» գործառույթի միջոցով մասնակցում է տնտեսության վերարտադրության գործընթացին:

Դրամական միջոցները դրանց տնօրինողներից փոխառուին կարող են տրվել նաև առանց բանկերի միջնորդության, սակայն
այդ դեպքում կտրուկ մեծանում է դրամական միջոցների կորստի հավանականությունը:

Բանկերը հավաքագրում են տարբեր չափերի և ժամկետների ավանդներ, դրա համար էլ կարող են վարկեր տրամադրել
ձեռնարկատերերին՝ վերջիններիս անհրաժեշտ գումարի չափով ու ժամկետներով, նրանց պահանջներին համապատասխան և իրենց
ակտիվների բազմազանեցման (դիվերսիֆիկացման) հիման վրա` նվազեցնելով ավանդատուների ռիսկերը:

Հասարակության տարբեր շերտերը ստանում են տարբեր դրամական եկամուտներ, որոնց մի մասը, կարճատև կամ
երկարատև ժամկետով, կուտակվում է գալիք ծախսերի համար: Այդ դրամական եկամուտների տեսքով գոյացած խնայողություններն
ինքնին չեն հանդիսանում կապիտալ և բանկերի կամ այլ վարկային կազմակերպությունների բացակայության պարագայում
կվերածվեին չաշխատող ակտիվի:

Բանկերը (ինչպես նաև այլ վարկային կազմակերպություններ) հավաքագրում են այդ խնայողությունները, որի արդյունքում
դրանք վերածվում են փոխատվական կապիտալի: Դրանով իսկ տարատեսակ խնայողությունները բանկերի օգնությամբ ի վերջո
դառնում են կապիտալ:

Ֆինանսական շուկայում հանդես գալով վարկային ռեսուրսների պահանջով՝ բանկերը ոչ միայն հավաքագրում են
տնտեսության մեջ առկա խնայողությունները, այլև ձևավորում են միջոցների կուտակման համար բավական արդյունավետ
խթաններ: Դրամական միջոցների խթանները ձևավորվում են ճկուն միջոցների գոյացման քաղաքականության հիման վրա:

Բանկերի միջնորդությունը վճարումներում: Բանկերի երրորդ կարևորագույն գործառույթը միջնորդությունն է առանձին


սուբյեկտների միջև կատարվող վճարումներում: Ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվողներին հաճախ անհրաժեշտ է լինում
գործառնությունների իրականացման ընթացքում կատարել անկանխիկ վճարումներ իրենց բանկային հաշիվներից:

Բանկերը, վճարումների իրականացման գործընթացում հանդես գալով որպես միջնորդներ, իրենց վրա են վերցնում
հաճախորդների համար այս գործառույթի կատարումը: Բանկերը, հաճախորդների հանձնարարությամբ, կատարում են
ապրանքների ու ծառայությունների համար վճարումներ (օրինակ՝ վճարումների էլեկտրոնային համակարգի օգտագործմամբ չեկերի
դուրսգրում և հաշվանցում, բանկային հաշիվներից կանխիկ դրամական միջոցների հանձնում բանկոմատների միջոցով):

Շրջանառության վարկային գործիքների ստեղծում: Բանկերի գործառույթներից է շրջանառության վարկային գործիքների


(բանկային տոմսերի, չեկերի և քարտերի) ստեղծումը, որոնք փոխարինում են թղթադրամներին և մետաղադրամներին:

Բանկը, ստեղծելով կանխիկին հավասարեցված վճարային գործիքներ, նպատակ է հետապնդում նվազեցնելու կանխիկ
դրամական միջոցներից բխող ռիսկերը:

Մասնավորապես` թղթադրամների կամ մետաղադրամների կորուստը կարող է անվերականգնելի լինել, իսկ կանխիկին
հավասարեցված վճարային փաստաթղթերի կորստի (կողոպուտը և/կամ կորցնելը) դեպքում դրանք հնարավոր է վերականգնել:

16․ Որո՞նք են բանկերի գործառնությունները։ Ի՞նչ վարկային գործիքներ գոյություն ունեն։

Բանկերի գործունեությունը կառուցվում է ֆինանսական ռիսկերի կառավարման գործընթացի հիման վրա:

Բանկերն իրենց գործունեության ընթացքում կարող են իրականացնել հետևյալ ֆինանսական գործառնությունները.

▪ ընդունել ցպահանջ և ժամկետային ավանդներ,


12
▪ կառավարել այլ անձանց արժեթղթերն ու ներդրումները,

▪ տրամադրել առևտրային և սպառողական վարկեր, այդ թվում՝ տալ հիփոթեքային վարկեր, իրականացնել պարտքի կամ
առևտրային գործարքների ֆինանսավորում, ֆակտորինգ,

▪ իրականացնել ինվեստիցիոն (ներդրումային) և բաժանորդագրական գործունեություն,

▪ իրականացնել ֆինանսական վարձակալություն (լիզինգ),

▪ բացել և վարել բանկային հաշիվներ, այդ թվում՝ այլ բանկերի թղթակցային հաշիվներ,

▪ գնել և վաճառել (փոխանակել) արտարժույթ, այդ թվում՝ կնքել դրամի և արտարժույթի ֆյուչերսներ, օպցիոններ և նման այլ
գործարքներ,

▪ թողարկել, գնել (զեղչել), վաճառել և սպասարկել արժեթղթեր, վճարային փաստաթղթեր, ճանապարհային չեկեր, քարտեր և այլ
գործիքներ, նման այլ գործառնություններ կատարել,

▪ տրամադրել բանկային երաշխիքներ

▪ մատուցել ֆինանսական և ներդրումային խորհրդատվություն,

▪ մատուցել ֆինանսական գործակալի (ներկայացուցչի) ծառայություններ,

▪ ստեղծել և սպասարկել հաճախորդների վարկարժանության տեղեկատվական համակարգ, իրականացնել պարտքերի


հետստացման գործունեություն:

Կենտրոնական բանկը կարող է թույլատրել բանկերին իրականացնել բանկային օրենսդրությամբ ուղղակիորեն չնախատեսված
գործունեություն կամ գործառնություններ, եթե դրանք բխում են կամ սերտորեն կապված են բանկային գործունեության կամ վերը
նշված գործառնությունների հետ, և եթե դրանք թույլատրելը չի հակասում բանկային օրենսդրության նպատակներին և էականորեն չի
վտանգում բանկերի ավանդատուների և վարկատուների շահերը:

Բանկերը չեն կարող իրականացնել արտադրական, առևտրային և ապահովագրական գործունեություն, քանի որ նշված ոլորտներում
առկա ռիսկերը անհամատեղելի են:

ՀՀ բանկային համակարգում հիմնական ֆինանսավորման տեսակներն ու վարկային գործիքներն են՝

• Լիզինգ,

• Ֆակտորինգ,

• Վարկային գիծ,

• Օվերդրաֆտ,

• Բանկային երաշխիք,

• Վարկային նամակ (ակրեդիտիվ):

 
 

Լիզինգի (ֆինանսական վարձակալության) դեպքում վարձատուն պարտավորվում է վարձակալի նշած գույքը սեփականության
իրավունքով ձեռք բերել վարձակալի կողմից որոշված վաճառողից և վճարի դիմաց հանձնել վարձակալի ժամանակավոր
տիրապետմանը: Այդ դեպքում վարձատուն պատասխանատվություն չի կրում վարձակալության առարկայի և վաճառողի
ընտրության համար:

Ֆակտորինգի (դրամական պահանջի զիջման) դեպքում մի կողմը (ֆինանսական գործակալը՝ ֆակտորը) մյուս կողմին (հաճախորդին)
հանձնում կամ պարտավորվում է հանձնել դրամական միջոցներ՝ ի հաշիվ հաճախորդի (վարկատուի)՝ երրորդ անձից
(պարտապանից) ունեցած դրամական պահանջի, որը բխում է հաճախորդի կողմից երրորդ անձին ապրանքներ տրամադրելուց, նրա
համար աշխատանքներ կատարելուց կամ ծառայություններ մատուցելուց, իսկ հաճախորդը ֆինանսական գործակալին զիջում է կամ
պարտավորվում է զիջել այդ դրամական պահանջը:

Վարկային գիծը տրամադրվում է սահմանաչափի ձևով, որի գործողության ամբողջ ժամկետում վարկառուին տրամադրվում են
վարկեր: Վարկային գծի գործողության ամբողջ ժամանակահատվածում վարկառուն իրավունք ունի անսահմանափակ քանակով
ստանալ վարկեր, պայմանով, որ վարկային գծի սահմաններում տրամադրված վարկերի` այդ պահի փաստացի մնացորդների
հանրագումարը  և նոր վարկի գումարը չի գերազանցի վարկային գծի ընդհանուր սահմանաչափը:Վարկային գծի ժամկետի
ավարտից հետո վարկեր չեն տրամադրվում:

Օվերդրաֆտը  տրամադրվում է վարկառուի բանկային հաշվին` բացասական/կրեդիտային սահմանաչափ սահմանելու միջոցով:


Օվերդրաֆտը հնարավորություն է տալիս վարկառուին` իր բանկային հաշվին միջոցների բացակայության դեպքում, հաշվից դուրս
բերել գումարներ համախառն առավելագույնը օվերդրաֆտի սահմանաչափին համաձայն:

Բանկային երաշխիքը տրամադրվում է վարկառուին, որպես վերջինիս կողմից իրականացվող գործունեությունից բխող երրորդ
անձանց հանդեպ ստանձնած պարտավորությունների ֆինանսական երաշխիք:
13
Ներկայումս ՀՀ առևտրային բանկերի կողմից հաճախ է հանդիպում նաև միջազգային վճարային միջոցների կիրառում` ինչպիսին է
ինկասոն: Ինկասոն վճարային գործիք է, որի դեպքում առևտրային պայմանագրի կողմերից մեկը բանկի միջոցով երկրորդ կողմին է
փոխանցում փաստաթղթերը` վճարում ստանալու նպատակով: Բանկը վճարման որևէ պարտավորություն չի ստանձնում, այլ
կատարում է միայն գործակալի/փաստաթղթերի փոխանցողի դերը: Վճար ստացող կողմը (կամ վաճառողը կամ արտահանողը)`
կատարելով պայմանագրով ստանձնած իր պարտականությունը, իր բանկին հանձնարարություն է տալիս մյուս կողմից (գնորդից,
ներմուծողից) ստանալու վճարումը գումարը` ներկայացնելով կատարված պարտականությունները հավաստող համապատասխան:

17․ Ինչպե՞ս են ներկայացվում բանկերի ակտիվներն ու պարտավորությունները։

Ակտիվների կառուցվածքը ներկայացնում է հաշվեկշռի՝ որակապես տարբեր բնույթի ակտիվների հարաբերակցությունը ակտիվների
հանրագումարին: Բանկերի ակտիվները կարելի է բաժանել չորս խմբի.

• դրամական միջոցներ,

• արժեթղթերում ներդրումներ,

• փոխառություններ,

• հիմնական միջոցներ:

Յուրաքանչյուր բանկի առջև ծառանում է ակտիվների արդյունավետ կառուցվածքի ձևավորման և պահպանման հիմնախնդիր: Բացի
դրանից, ակտիվների կառուցվածքը մեծապես որոշվում է ձևավորված բանկային օրենսդրության և պարտավորությունների
առանձնահատկություններով, ինչպես նաև իրացվելիության և շահույթի ապահովմամբ:

Բանկի ակտիվների կառուցվածքի ձևավորումը պահանջում է դրանց դասակարգում՝ ըստ գործունեության ձևի և որակի:

Ըստ գործունեության ձևի՝ ակտիվները կարելի է խմբավորել երեք խմբի.

▪ նյութական,

▪ ոչ նյութական,

▪ ֆինանսական:

Նյութական ակտիվներ են համարվում բանկի ֆիզիկական կամ շոշափելի ակտիվները` ի տարբերություն ոչ նյութական (ոչ
շոշափելի) ակտիվների: Նյութական ակտիվներ են, օրինակ, հիմնական միջոցները:

Ոչ նյութական ակտիվները չունեն ֆիզիկական մարմնավորում, սակայն ունեն իրական արժեք՝ առաջին հերթին ակտիվը
տիրապետողի համար: Այդպիսի ակտիվներից են բանկի վարկանիշի (համբավի) և գործարար կապերի պայմանական արժեքը,
մտավոր սեփականությունը, արտոնագրերը, հեղինակային իրավունքները, առևտրային (ապրանքային) նշանները,
ապահովագրական պոլիսները և այլն: Հավանաբար, ամենից անտեսանելի և ոչ շոշափելի ոչ նյութական ակտիվները բանկի
վարկային ու գործարար կապերն են, քանի որ դրանց առկայությունը չի ամրագրվում որևէ փաստաթղթում, և դժվար է գնահատել
դրանց առևտրական արժեքը: Սակայն դրանք հաճախ շահույթի կարևոր գործոն են դառնում:

Ֆինանսական ակտիվների խումբը հանդես է գալիս դրամական միջոցների և տարբեր ֆինանսական գործիքների ձևով: Ակտիվների
այս խմբին են պատկանում բանկի դրամական միջոցները՝ ազգային արժույթով և արտարժույթով, կարճաժամկետ և
երկարաժամկետ ֆինանսական ներդրումները (այդ թվում` տրամադրված վարկերը, տեղաբաշխված ավանդները, ձեռք բերված
արժեթղթերը), դեբիտորական պարտքերը:  

Բանկի իրացվելիությունը և շահութաբերությունը սերտորեն փոխկապակցված են ակտիվների կառուցվածքի և դրանց որակի հետ:
Ուստի առանձնահատուկ ուշադրության են արժանի ակտիվների որակի գնահատման չափանիշները:

Բանկերի միջոցների գոյացման աղբյուրները սովորաբար բաղկացած են առավելապես ներգրավված միջոցներից ¥ավանդներից,
միջբանկային միջոցներից և այլն, իսկ ակտիվները՝ վարկային ներդրումներից, արժեթղթերի պորտֆելից, դրամական միջոցներից   և  
հիմնական   միջոցներիցֈ   Բանկի   ակտիվների   բաշխվածությունը հիմնականում կախված է պարտավորությունների
կառուցվածքիցֈ

Բանկերի միջոցների գոյացման աղբյուրների կառուցվածքում պարտավորությունները գերակշիռ մաս են կազմում: Շուկայական
հարաբերությունների զարգացմանը զուգընթաց, բանկերի պարտավորությունների կառուցվածքը էական փոփոխություններ է կրել։

Պարտավորություններ են հանդիսանում այն դրամական միջոցները, որոնք հաճախորդի կողմից ժամանակավորապես տրամադրվել
են բանկին՝ ի տնօրինություն:

Պարտավորությունները ըստ հավաքագրման աղբյուրների, խմբավորվում են.

1. ավանդների,

2. ոչ ավանդային ներգրավված միջոցների:

Բանկերի ներգրավված միջոցներում զգալի տեսակարար կշիռ են կազմում բանկային ավանդները, այսինքն՝ այն դրամական
միջոցները, որոնք դրվել են բանկում պահպանելու կամ տոկոսներ ստանալու նպատակով: Ավանդային միջոցների հիմնական

14
աղբյուրները իրավաբանական և ֆիզիկական անձանց հաշիվների մնացորդներն են, որոնք, օրենսդրությանը համապատասխան,
օգտագործում է բանկը` դրանցից բխող ռիսկը վերցնելով իր վրա:

Ոչ ավանդային պարտավորությունները բանկը ձեռք է բերում փոխառությունների տեսքով կամ դրամական շուկայում սեփական
պարտքային պարտավորությունների վաճառքի միջոցով: Այս միջոցներն ավանդներից տարբերվում են նրանով, որ.

▪ նախ՝ ունեն ոչ անձնական բնույթ, այսինքն՝ չեն կապվում բանկի կոնկրետ հաճախորդի հետ, այլ ձեռք են բերվում շուկայում,

▪ երկրորդ՝ այդ միջոցների ներգրավման նախաձեռնությունը պատկանում է հենց իրեն՝ բանկին:

Ընդհանուր առմամբ, բանկերի միջոցների գերակշիռ մասը բաժին է ընկնում ներգրավված միջոցներին, ինչը բացատրվում է այն
հանգամանքով, որ բանկը միջնորդ օղակ է ազատ դրամական միջոցների տնօրինողների և փոխառուների միջև:

Հաշվապահական հաշվեկշռի հավասարության կանոն

ԱԿՏԻՎՆԵՐ= ՍԵՓԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼ + ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

18. Ի՞նչ առանձնահատկություններ ունի բանկի ընդհանուր կապիտալը։ Որո՞նք են բանկերի միջոցների
գոյացման աղբյուրները:

19․ Ի՞նչ գործընթացներից է բաղկացած բանկերի լիցենզավորումը, և ի՞նչ գործիքակազմով է Կենտրոնական


բանկն
իրականացնում բանկերի կարգավորումը։
Բանկերի լիցենզավորումը վերահսկողության առաջին և կարևոր գործընթացներից մեկն է, քանի որ լիցենզավորման միջոցով թույլ է
տրվում իրավաբանական անձին, իր ռիսկերով հանդերձ, մասնակցելու ֆինանսական համակարգի գործընթացներին: Այդ ռիսկերի
բացահայտման և կառավարման նկատմամբ թերի մոտեցումը կարող է հանգեցնել բանկային համակարգի հուսալիության և
կայունության խաթարմանը:

Լիցենզավորման գործընթացը բաղկացած է երեք փուլից. 

ա) լիցենզիա ստանալու նախնական հավանություն,

բ) բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի գրանցում,

գ) լիցենզիայի տրամադրում:

Լիցենզիա ստանալու նախնական հավանության փուլում Կենտրոնական բանկը, օրենքով սահմանված ժամկետում, քննում է
նախաձեռնող խմբի կողմից ներկայացված փաստաթղթերը և կայացնում որոշում` լիցենզիա ստանալու նախնական հավանություն
տալու կամ մերժելու մասին: Դիմումը կարող է մերժվել, եթե նախաձեռնող անձանց կողմից ներկայացված տնտեսական ծրագիրը
«Կենտրոնական բանկի հաստատած չափանիշներով հիմնավորված կարծիքով» իրատեսական չէ:

Լիցենզավորման երկրորդ փուլը բանկի գրանցումն է, որն իրականացվում է Կենտրոնական բանկի կողմից սահմանված
փաստաթղթերը ստանալու պահից` օրենքով սահմանված ժամկետում: Ընդ որում, բանկը գրանցվում է միայն Կենտրոնական
բանկում բացված համապատասխան հաշվում կանոնադրական հիմնադրամի համալրման համար նախատեսված միջոցների
առկայության դեպքում: Կենտրոնական բանկում գրանցվելու պահից բանկը ձեռք է բերում իրավաբանական անձի կարգավիճակ:
Այսինքն՝ բանկերի առանձնահատկությունն այն է, որ, ի տարբերություն այլ իրավաբանական անձանց, որոնք իրավաբանական
անձի կարգավիճակ են ստանում պետական ռեգիստրում գրանցման պահից, բանկը իրավաբանական անձի կարգավիճակ է
ստանում Կենտրոնական բանկում գրանցվելու պահից:

Սակայն, ստանալով իրավաբանական անձի կարգավիճակ, բանկը դեռևս չի կարող ծավալել բանկային գործունեություն:
Գործունեություն ծավալելու համար անհրաժեշտ է անցնել լիցենզավորման վերջին փուլը՝ լիցենզիայի ստացումը, որի համար բանկը
պետք է դիմի Կենտրոնական բանկի նախնական հավանությունը ստանալու պահից` մեկ տարվա ընթացքում: Այդ ժամկետում
չդիմելու դեպքում Կենտրոնական բանկի նախնական հավանությունը և գրանցումը ուժը կորցնում են: Կենտրոնական բանկի կողմից
լիցենզիան տրամադրվում է դիմումը ստանալու պահից` օրենքով սահմանված ժամկետում: Կենտրոնական բանկի կողմից
լիցենզիան տրամադրվում է դիմումը ստանալու պահից` օրենքով սահմանված ժամկետում: Կենտրոնական բանկը կարող է մերժել
բանկին լիցենզիայի տրամադրումը, եթե, համաձայն իր սահմանած պայմանների, լիցենզիայի նախնական հավանություն տալուց և
բանկի գրանցումից հետո էապես փոփոխվել են այն պայմանները, որոնց առկայության պարագայում բանկին տրվել էր նախնական
հավանությունը, և (կամ) բանկի գրանցումից հետո բանկի ղեկավարների կողմից իրականացվել են ապօրինի, վարկաբեկիչ
գործողություններ, փոփոխվել է բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ունեցող անձանց
ֆինանսական դրությունը:

15
Բանկերի լիցենզավորման գործընթացը չի ավարտվում նկարագրված երեք փուլերով և շարունակական բնույթ ունի, ինչն արտահայտվում է
Կենտրոնական բանկի կողմից մասնաճյուղերի գրանցման, բանկի ղեկավարների որակավորման ու մասնագիտական
համապատասխանության ստուգման և գրանցման ինստիտուտների առկայությամբ:

Բանկը, իր մասնաճյուղերը ստեղծելիս, պետք է գրանցի դրանք Կենտրոնական բանկում, որից հետո միայն կթույլատրվի այդ մասնաճյուղերի
գործունեությունը:

Կենտրոնական բանկի կողմից ստուգվում է նաև բանկի ղեկավարների մասնագիտական համապատասխանությունը, ինչը, սակայն,
բավարար չէ բանկում ղեկավար պաշտոն վարելու համար: Բանկի ղեկավարները պետք է նաև գրանցվեն Կենտրոնական բանկի կողմից:
Սակայն Կենտրոնական բանկի կողմից բանկի գործունեության նման խիստ կարգավորումը չի սահմանափակվում զուտ բանկի
գործառնություններով կամ նշանակվող ղեկավարներով, այլև տարածվում է բանկի բաժնետերերի վրա:

Լիցենզավորման և գրանցման բարդ համակարգն ուղղված է ռիսկերի բացահայտման և կանխարգելման միջոցով բանկային համակարգի
կայունության ապահովմանը:

Բանկերի գործունեության կարգավորումը

Բանկային գործունեության կարգավորումը ներառում է բանկի և Կենտրոնական բանկի միջև հարաբերությունների լայն շրջանակ և բանկերի
գործունեության ընթացքում առաջացող ռիսկերի նվազեցման և վերջինիս կառավարման նպատակ ունի:

Բանկային գործունեության կարգավորումը սկսվում է բանկի կողմից իրականացվող ֆինանսական գործառնությունների տեսակների
սահմանումից: Բացի ֆինանսական գործունեությունից, բանկին արգելվում է այլ գործունեություն ծավալել:

Բանկերին թույլատրվում է իրականացնել ներդրումային գործառնություններ, որոնք, սակայն, գտնվում են Կենտրոնական բանկի
կարգավորման հատուկ դաշտում, քանի որ այդ գործառնությունների արդյունքում բանկը ձեռք է բերում սեփականատիրոջ կարգավիճակ,
որից բխող ռիսկերի հետևանքով կորուստների հավանականությունն ավելին է, քան այլ ֆինանսական գործառնություններից:

Նշված կարգավորման նորմերը չեն կիրառվում, եթե այդ մասնակցությունը ձեռք է բերվում այլ բանկերի կապիտալում, սակայն նշված
ներդրումից բխող ռիսկերը Կենտրոնական բանկի կողմից կառավարվում են տնտեսական նորմատիվների միջոցով:  

Կենտրոնական բանկին վերապահված են բանկերում հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցների շրջանառությունը և տեռորիզմի
ֆինանսավորումը կանխարգելելու լայն իրավասություններ:

Այսպես, Կենտրոնական բանկը կարող է հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցների շրջանառությունը կանխարգելելու համար
սահմանել բանկերում հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցների շրջանառության և տեռորիզմի ֆինանսավորման կանխարգելման
կարգ, բանկային հաշվի բացման համար բանկի կողմից պահանջվող տեղեկությունների օրինակելի ցանկ, իր որոշմամբ դադարեցնել այն
հաշիվներով գործառնությունները, որոնց տերերը կասկածվում են հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցների շրջանառության կամ
տեռորիզմի ֆինանսավորման մեջ:

Բանկերի ընթացիկ գործունեությանը չմիջամտելու սկզբունքի բացառություններից է Կենտրոնական բանկի այն իրավասությունը, համաձայն
որի վերջինս կարող է «բանկային գործունեության ռիսկայնությունը զսպելու նպատակով բանկի վարկային, ավանդային, ֆինանսական
գործառնությունների, ներդրումների առանձին տեսակների համար սահմանափակումներ կամ դրանց իրականացման հատուկ կարգ
սահմանել»:

Կենտրոնական բանկը, որպես բանկերին լիցենզավորող և նրանց գործունեությունը կարգավորող և վերահսկող անձ, իրավունք ունի
բանկերի ռիսկային գործունեությունը կառավարելու նպատակով սահմանել հիմնական տնտեսական նորմատիվներ, որոնք պարտադիր են և
պետք է նույնը լինեն Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր բանկերի համար, բացառությամբ նոր ստեղծվող բանկերի
համար: բանկային համակարգի կայունությունն ապահովելու նպատակով, Կենտրոնական բանկը կարող է արտակարգ դեպքերում
սահմանել հատուկ տնտեսական նորմատիվներ:

20․ Ինչպե՞ս է իրականացվում բանկերի վերահսկողությունը: Որո՞նք են բանկային ռիսկերը։

Հայաստանի Հանրապետության տարածքում բանկերի գործունեության նկատմամբ բացառիկ վերահսկողության իրավունքը


վերապահված է Կենտրոնական բանկին, որը դա իրականացնում է հեռակա և տեղում ստուգումների միջոցով:

Վերահսկողությունը ռիսկերի բացահայտման և դրանց կարգավորման միջոցով ապահովում է բանկային համակարգի կայունությունը և
հուսալիությունը:

Հեռակա վերահսկողությունը հիմնականում իրականացվում է հետևյալ տեղեկատվությունների հիման վրա.

1. Կենտրոնական բանկի կողմից սահմանված՝ բանկերի կողմից ներկայացվող հաշվետվական ձևերում ընդգրկված տեղեկատվություն,

2. զանգվածային լրատվական միջոցներով բացահայտվող տեղեկատվություն,

3. պետական մարմինների և կամ այլ անձանց գրություններով բացահայտված տեղեկատվություն, 

4. Կենտրոնական բանկի կողմից տրված հանձնարարականների կատարման նպատակով ներկայացված տեղեկատվություն: 

16
Նշված տեղեկատվության հիման վրա Կենտրոնական բանկը իրականացնում է վերլուծություն, որի ընթացքում բացահայտում է
հնարավոր խնդիրները և բանկերի գործունեության գնահատման «ՔԱՄԵԼՍ» համակարգով գնահատում է վերջիններիս գործունեությունը,
ինչպես նաև վերլուծության ընթացքում բացահայտված խախտումների կարգավորման նպատակով սկսում է վարույթ:

Տեղում ստուգումները լինում են երկու տեսակի.

1. բոլոր ուղղություններով,

2. նպատակային:

Բոլոր ուղղություններով ստուգումներն իրականացվում են բանկի գործունեության բոլոր ոլորտների ուսումնասիրության և


վերլուծության միջոցով: Ստուգման արդյունքում բանկերի գործունեության գնահատման «ՔԱՄԵԼՍ» համակարգով բանկին տրվում է
գնահատական:

Նպատակային ստուգումներն իրականացվում են այնպիսի խնդիրների պարզաբանման նպատակով, որոնք հնարավոր չէ ուսումնասիրել
հեռակա վերահսկողության միջոցով:

Տեղում ստուգումների ընթացքում բացահայտված խախտումների վերացման համար Կենտրոնական բանկը սկսում է վարույթ` բանկերի
գործունեությունը կարգավորելու նպատակով:

Բանկի գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնելիս Կենտրոնական բանկն ունի բացառիկ իրավասություններ`
տեղեկատվություն ստանալու առումով: Վերահսկողությունը ներառում է բանկի գործունեության բոլոր հնարավոր կողմերը:

Կենտրոնական բանկը, բանկերի նկատմամբ վերահսկողություն իրականացնելուց բացի, ունի նաև բացահայտված խախտումների
համար պատժամիջոցներ կիրառելու իրավունք: Այդ պատժամիջոցներն են` նախազգուշացումը և խախտումները վերացնելու
հանձնարարականը, տուգանքը (թե՛ բանկի, թե՛ բանկի ղեկավարի նկատմամբ), բանկի ղեկավարին որակավորման վկայականից զրկելը և
բանկի լիցենզիան ուժը կորցրած ճանաչելը:

Միջազգային պրակտիկայում ընդունված են ռիսկերի դասակարգման տարբեր ևանակներ՝ կախված նրանից, թե որ չափանիշն է ընկած
դասակարգման հիմքում: Ելնելով գործունեության միջավայրի և ազդեցության ոլորտից՝ բանկային ռիսկերը կարելի է բաժանել երկու խմբի.

1. արտաքին,

2. ներքին:

Արտաքին ռիսկերի խմբում ներառվում են բանկի գործունեության ընթացքում առաջացող այն ռիսկերը, որոնք կապված չեն բանկի
ներքին կազմակերպչական աշխատանքների, գործունեության հետ, սակայն թողել են իրենց ազդեցությունը բանկի ֆինանսական
գործունեության արդյունքների վրա:

Ներքին ռիսկերն առաջանում են բանկի գործունեության ընթացքում և կապված են իրականացվող գործարքների տեսակների հետ:

Ինչպես արդեն նշել ենք, բանկային գործունեությունը ենթադրում է ռիսկային գործոններ, այդ իսկ պատճառով բանկի կառավարումը
ներառում է «ֆինանսական ռիսկերի կառավարում» հասկացությունը: Ֆինանսական ռիսկերի կառավարման առաջին նախապայմանը
բացահայտման ենթակա ռիսկերի էության պարզաբանումն է:

Ռիսկերն ըստ բնույթի լինում են` ֆինանսական և ոչ ֆինանսական: Դրանցից յուրաքանչյուրն իր հերթին կարելի է բաժանել մի քանի
տեսակների, որոնք, ըստ էության, իրենցից ներկայացնում են առանձին ռիսկեր: Ռիսկերի տարատեսակները չեն բացառում միմյանց, այլ
փոխադարձաբար լրացնում են. ցանկացած գործառնություն կարող է բանկին ենթարկել ռիսկի մի քանի տեսակների: Սակայն ռիսկերի
գնահատման և վերլուծության նպատակով ռիսկերը պայմանականորեն բաժանվում են հետևյալ տեսակների.

• ֆինանսական բնույթի ռիսկեր՝ վարկային, շուկայական, իրացվելիության,

• ոչ ֆինանսական բնույթի ռիսկեր՝ գործառնական և բարի համբավի: 

Վարկային ռիսկը այն բանի հավանականությունն է, որ բանկի վարկառուն կամ այլ պարտապանը կխախտի բանկի հետ կնքած
պայմանագրի պայմանները կամ չի գործի այդ պայմանագրի պայմաններին համապատասխան, ինչը բացասաբար  կազդի բանկի շահույթի և
կապիտալի վրա:Վարկային ռիսկն առկա է այն գործարքներում, երբ «հաջողությունը» կախված է պարտապանի գործունեությունից:Վարկային
ռիսկն առաջանում է նաև պարտապանի սնանկության (սնանկության ռիսկ) և որևէ ոլորտում տեղաբաշխվող միջոցների կենտրոնացման
հետևանքով:

Իրացվելիության ռիսկը առաջանում է այն դեպքում, երբ բանկը ի վիճակի չէ ժամանակին բավարարելու իր պարտատերերի
պահանջները՝ առանց լրացուցիչ կորուստներ կրելու, ինչը բացասաբար է ազդում բանկի շահույթի և կապիտալի վրա:Իրացվելիության ռիսկը
պայմանավորված է իրացվելի ակտիվների չկանխատեսված նվազման կամ փոփոխության հետևանքների կառավարելիության
անկարողությամբ:

Գործառնական ռիսկը աշխատակիցների գործողությունների սխալների, տեխնիկական անսարքությունների և խարդախությունների


հետևանքով մասնակիցների միջոցների կորստի հավանականությունն է:Այս ռիսկը պայմանավորված է` բանկի ներքին հսկողությամբ,
տեղեկատվական համակարգերի աշխատանքով, աշխատողների ազնվությամբ և գործառնական գործընթացներով:

17
Շուկայական ռիսկն առաջանում է շուկայական տոկոսադրույքների, գների, փոխարժեքների ոչ բարենպաստ փոփոխությունների
հետևանքով: Օրինակ՝ ներգրավված և տեղաբաշխված միջոցների տոկոսադրույքների, արտարժույթի փոխարժեքների, գույքի, շենքի,
շինությունների և սարքավորումների գների ոչ բարենպաստ փոփոխությունից: 

Համբավի ռիսկը առաջանում է, երբ բանկի մասին հաճախորդների, բաժնետերերի, գործընկերների, վերահսկողների և այլ
հետաքրքրված անձանց կարծիքը կամ հասարակությունում տարածված լուրը բացասաբար է ազդում բանկի շահույթի և կապիտալի վրա:
Համբավի ռիսկը կարող է ի հայտ գալ դատական վեճի, ֆինանսական կորուստների կամ վարկանիշի անկման հետևանքով:

21․ Որո՞նք են ֆինանսական շուկայի մասնակիցները (ներկայացնել առնվազն հինգը)։


Հայաստանի Հանրապետության բանկային համակարգն ընդգրկում է ՀՀ կենտրոնական բանկը, ՀՀ տարածքում գործող բանկերը, նրանց
մասնաճյուղերը, ինչպես նաև օտարերկրյա բանկերի՝ ՀՀ տարածքում գործող մասնաճյուղերն ու ներկայացուցչությունները: ՀՀ ֆինանսական
համակարգում գործող ամենախոշոր ֆինանսական կազմակերպությունները բանկերն են, ինչը հիմնականում պայմանավորված է իրենց
կողմից մատուցվող ծառայությունների լայն շրջանակով:Ներկայումս ՀՀ¬ում գործում են 21 առևտրային բանկեր և Համահայկական
բանկը:Բանկերի, ինչպես նաև այլ ֆինանսական կազմակերպությունների գործունեությունը խստիվ կարգավորվում և վերահսկվում է
Կենտրոնական բանկի կողմից:

Համահայկական բանկը բաժնետիրական ընկերություն է, որը գործում է մասնավոր և պետական համագործակցության հիման վրա:
Բանկը գործունեություն է իրականացնում Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի հետ ՀՀ տարածքում չմրցակցելու
սկզբունքով: Համահայկական բանկի նպատակն է` նպաստել ուժեղ, մրցունակ և գիտելիքի վրա հիմնված հայության ներուժի ձևավորմանը և
այն ուղղել ամբողջ հայության մրցունակության ավելացմանը համաշխարհային շուկայում: Բանկի համար հիմնական միջոցների
ներգրավման աղբյուր պետք է հանդիսանան սփյուռքահայության խնայողությունները: Միջոցները պետք է ուղղվեն ՀՀ¬ում յուրահատուկ ոչ
մրցունակ ոլորտների և ծրագրերի ֆինանսավորմանը: Չնայած Համահայկական բանկի կապիտալում մեծ է պետության մասնակցությունը,
վերահսկողության և կարգավորման իրավունքը պատկանում է Կենտրոնական բանկին:

Վարկային կազմակերպություններ
Վարկային կազմակերպությունների հիմնական գործունեությունը հանդիսանում է վարկեր տրամադրելը: Ի տարբերություն բանկերի`
վարկային կազմակերպություններին օրենքով չի թույլատրվում ֆինանսական շուկայում իրականացնել այն ֆինանսական գործառույթները,
որոնք կապված են ավանդների ընդունման և բանկային հաշիվների բացման ու վարման հետ: Վարկային կազմակերպությունները լինում են
տարբեր տեսակի, որոնցից յուրաքանչյուրը կենտրոնական բանկից ստանում է համապատասխան լիցենզիա: Դրանք են`

 Լիզինգային կազմակերպություններ
 Խնայողական միություններ
 Վարկային միություններ
 Ֆակտորինգային վարկային կազմակերպություններ
 Ունիվերսալ վարկային կազմակերպություններ
2011 թվականի վերջի դրությամբ ՀՀ¬ում գործում են 32 վարկային կազմակերպություններ:

Ապահովագրական ընկերություններ
ՀՀ¬ում ապահովագրական համակարգը բաղկացած է ապահովագրական ընկերություններից և ապահովագրական բրոքերներից:
Ապահովագրական ընկերությունները կազմակերպում են ապահովագրության ողջ գործընթացը, որն է` ապահովագրվող յուրաքանչյուր
անձից հավաքում են փոքր գումարներ, որոնցից էլ հետագայում ընկերությունը կատարում է վճարումներ այն անձանց, որոնք ունեցել են
պատահարներ կամ դեպքեր:

Անհրաժեշտ է իմանալ, որ ապահովագրության հիմնարար սկզբունքներից է այն, որ ապահովագրական դեպքերը պետք է լինեն անորոշ
կամ անսպասելի բնույթի, քանի որ սկզբունքորեն ապահովագրության ենթակա չեն այն դեպքերն ու իրադարձությունները, որոնցում
բացակայում է պատահականությունը, այլ կերպ ասած, այդ իրադարձությունները կանխորոշված չեն և կախված չեն կողմերի կամքից
(բացառությամբ կյանքի ապահովագրության):

Ապահովագրական գործունեությունը լինում է երկու տեսակի` ոչ կյանքի և կյանքի ապահովագրություններ: Կյանքի


ապահովագրությունը խնայողական և կուտակային բնույթի է, իսկ ոչ կյանքի ապահովագրությունը` ռիսկային և պատահական: Ըստ
«Ապահովագրության մասին» օրենքի ՀՀ տարածքում գործող ապահովագրական ընկերությունները կարող են ունենալ միայն կյանքի, ոչ
կյանքի կամ վերաապահովագրական գործունեություն իրականացնելու լիցենզիա: 2011 թվականի վերջի դրությամբ ՀՀ¬ում գործում են 8
ապահովագրական ընկերություններ, որոնք բոլորն էլ ունեն միայն ոչ կյանքի ապահովագրության լիցենզիա:

Գրավատներ
Գրավատները բանկերից ժառանգել են միայն մեկ գործառույթ, որն է միջնորդությունը վարկավորման գործընթացում:

Գրավատներն իրավունք ունեն՝

ա) տոկոսավճարով տրամադրել անձնական օգտագործման շարժական գույքի գրավով ապահովված վարկեր,

18
բ) վարկեր և փոխառություններ ներգրավել բանկերից և այլ կազմակերպություններից, ինչպես նաև փոխառություններ ներգրավել
մասնակիցներից,

դ) բաժնետիրական ընկերություն հանդիսացող գրավատան դեպքում` օրենքով սահմանված կարգով թողարկել և տեղաբաշխել
բաժնետոմսեր,

ե) պարտավորությունների դիմաց իրացնել իրենց` որպես գրավ կամ պահատվության հանձնված 100,000 դրամ և ավելի արժողություն
ունեցող գույք,

զ) գույք ընդունել միայն գրավատուից կամ պահատուից:

2011 թվականի վերջի դրությամբ ՀՀ¬ում գործում են ավելի քան 120 գրավատներ, որոնք բոլորն էլ վերահսկվում են ԿԲ¬ի կողմից:

Ներդրումային ընկերություններ
Ներդրումային ընկերություն է համարվում այն իրավաբանական անձը, որը մատուցում է ներդրումային ծառայություններ: Ընդհանուր
առմամբ, ներդրումային ծառայությունները առնչվում են արժեթղթերի հետ: Ներդրումային ծառայություններ են համարվում ներդրումային
ծառայություններ մատուցող անձի կողմից`

 իր կամ հաճախորդի անունից և հաճախորդի հաշվին արժեթղթերով գործարքների կատարումը,


 արժեթղթերում ներդրումների հետ կապված խորհրդատվության տրամադրումը հաճախորդներին,
 իր հաշվին և իր անունից արժեթղթերով գործարքների կատարումը,
 արժեթղթերի փաթեթի կառավարումը,
 արժեթղթերի երաշխավորված կամ չերաշխավորված տեղաբաշխման իրականացումը:
Ներդրումային ծառայություններ մատուցող անձ կարող է հանդիսանալ ներդրումային ընկերությունը, oտարերկրյա ներդրումային
ընկերության մասնաճյուղը, բանկը և վարկային կազմակերպությունը: 2011թ. վերջի դրությամբ ՀՀ¬ում գործում են 8 ներդրումային
ընկերություններ:

Արտարժույթի առուվաճառք իրականացնող անձինք


Արտարժույթի առուվաճառք իրականացնող անձը (փոխանակման կետը) իրավաբանական անձ է, որը Կենտրոնական բանկի տված
լիցենզիայի հիման վրա կարող է իրականացնել արտարժույթի առուվաճառքի կանխիկ գործառնություններ միայն ֆիզիկական անձանց հետ`
Հայաuտանի Հանրապետության դրամով:

22․ Ո՞րն է ֆոնդային բորսան։ Ի՞նչ խնդիրներ է լուծում։


Տեղաբաշխված արժեթղթերի հետագա առքուվաճառքը (շրջանառությունը) ներկայացնում է արժեթղթերի երկրորդային շուկան
(վերավաճառքի ձևով):
Արժեթղթերի երկրորդային շուկայի մասնակիցներն արժեթուղթ վաճառող և գնող ներդրողներն են, սպեկուլյանտները, որոնք
բացառապես շահույթ ստանալու նպատակ են հետապնդում, նաև մասնագիտացված մի շարք անձինք, որոնք մասնագիտացված
ծառայություններ են մատուցում շուկայում: Դրանք են բրոքերային, դիլերային ընկերությունները, արժեթղթերի առևտրի
կազմակերպիչները, այդ թվում՝ ֆոնդային բորսան, քլիրինգ և վերջնահաշվարկ իրականացնող կազմակերպությունները,
պահառուները:
Երկրորդային շուկայում մշտապես տեղի է ունենում սեփականության և կապիտալի վերաբաշխում: Երկրորդային շուկան, ի
տարբերություն առաջնային շուկայի, որևէ ազդեցություն չի գործում երկրում իրականացվող ներդրումների և խնայողությունների
ծավալի վրա: Այն միայն նպաստում է առաջնային շուկայի միջոցով հավաքագրված միջոցների վերաբաշխմանը տնտեսավարող
սուբյեկտների միջև: Երկրորդային շուկան ապահովում է տնտեսության կառուցվածքային վերաձևավորումը, արժեթղթերի
իրացվելիությունը, հնարավորություն է ստեղծում դրանց իրացման համար:
Այսպիսով, երկրորդային շուկաների հիմնական նշանակությունը արդեն տեղաբաշխված ֆինանսական գործիքների
իրացվելիության, շրջանառության ապահովումն է:
Երկրորդային շուկայի գործառույթն է` ապահովել շուկայի հավասարակշռությունը և արժեթղթերի իրացվելիությունը:
Միջազգային պրակտիկայում գոյություն ունի երկրորդային շուկայի երկու հիմնական կազմակերպչական տարատեսակ`
 կազմակերպված բորսաներ,
 արտաբորսայական շուկաներ:
Բորսայական առևտրի կազմակերպման առավել պարզ տեսակը տարերային շուկան է: Այստեղ գնորդները և վաճառողները
համատեղ որոշում են այս կամ այն արժեթղթերի նկատմամբ առաջարկն ու պահանջարկը և կնքում գործարքներ: Տարերային շուկային
բնորոշ է արժեթղթերի միասնական կուրսի, համընդհանուր տեղեկատվության և թրեյդների բացակայությունը:
Արտաբորսայական շրջանառությունը ծագել է որպես այլընտրանք բորսայականին: Շատ ընկերություններ չեն կարողանում գործել
բորսայում, քանզի իրենց ցուցանիշները չեն համապատասխանում այն պահանջներին, որոնք ներկայացվում են բորսաներում
գրանցվելու համար: Արտաբորսայական առևտուրն իրականացնում են բրոքերները և դիլերները, որոնք հաճախ են իրենց

19
գործառույթները համատեղում: Արտաբորսայական շրջանառության մեջ բացակայում է առք ու վաճառքի գործարքներ իրականացնելու
միասնական կենտրոնը, և դրանք կատարվում են հեռախոսային ու համակարգչային ցանցի միջոցով: Գները սահմանվում են
բանակցությունների միջոցով:
Արժեթղթերի երկրորդային շուկայի ավանդական ձև է ֆոնդային բորսան, որը հանդես է գալիս որպես ֆինանսական շուկայի
կարգավորիչ և սպասարկում է դրամական կապիտալի շրջապտույտը: Ֆոնդային բորսան կազմակերպություն է, որը որոշակի տեղում,
օրենքով և այլ իրավական ակտերով ու իր կանոններով սահմանված կարգով կազմակերպում է արժեթղթերի հրապարակային
սակարկություններ և իրականացնում է արժեթղթերի գնանշում: Ֆոնդային բորսան թույլ է տալիս կենտրոնացնելու արժեթղթերի
առաջարկն ու պահանջարկը, դրանց հավասարակշռությունը և այլն:
Ֆոնդային բորսան այն վայրն է, որտեղ գնվում և վաճառվում են ֆինանսական գործիքներ, այդ թվում արժեթղթեր: Ֆոնդային բորսան
երբեմն անվանվում է «կարգավորվող շուկայի օպերատոր», քանի որ բորսայում է կազմակերպվում ՀՀ կենտրոնական բանկի կողմից
կարգավորվող կապիտալի շուկայում առևտրի գործընթացը: ՀՀ¬ում գործող նման օպերատոր հանդիսանում է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա
ֆոնդային բորսան:

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ Արմենիայի առաքելությունն է` արժեթղթերի գնագոյացման արդար մեխանիզմների գործողությունն ապահովող
արդյունավետ և թափանցիկ բորսայական շուկայի ձևավորումը:

Եթե ընկերությունը ցանկանում է, որ իր արժեթղթերը գնվեն և վաճառվեն բորսայական հարթակներում` միշտ հասանելի լինելով
ներդրողների համար, ապա այն պետք է ցուցակվի և առևտրին թույլատրվի ֆոնդային բորսայում: Արժեթղթերի ցուցակում ֆոնդային բորսայի
հիմնական գործառույթներից մեկն է: Ներդրողների իրավունքների պաշտպանության համար բորսան սահմանում է արժեթղթերի և նրանց
թողարկողների համար որոշակի չափանիշներ:

Բորսայում ձևավորվում է արժեթղթի շուկայական գինը` հիմնված առաջարկի և պահանջարկի վրա, հետևաբար ընկերության ղեկավարներն
ու ներդրողները մշտապես կարող են տեղյակ լինել ընկերության իրական արժեքի և գործունեության արդյունավետության մասին: Ֆոնդային
բորսան տեղեկատվություն է հրապարակում ցուցակված արժեթղթերի թողարկողների և բորսայական առևտրի վերաբերյալ:

23․ Որո՞նք են ֆինանսական շուկայի սպասարկող կազմակերպությունները (ներկայացնել առնվազն


հինգը)։
Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամ

Հայաստանի Հանրապետությունում Ավանդների երաշխավորման համակարգը ներդրվել է 2003 թվականին: Ավանդների երաշխավորման
համակարգը հանդիսանում է երկրի ֆինանսական համակարգի կայունությունն ու զարգացումն ապահովող կարևորագույն բաղադրիչներից:

Հիմնադրամը հիմնադրվել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից 2005թ.` որպես շահույթ ստանալու նպատակ
չհետապնդող իրավաբանական անձ, որի գործունեությունը կարգավորվում է «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը
երաշխավորելու մասին» ՀՀ օրենքով:

Հիմնադրամի գործունեությունը նպաստում է բանկային համակարգի հուսալիության, բանկային համակարգի նկատմամբ հանրության
վստահության բարձրացմանը, ինչպես նաև ուղղված է ֆինանսական ոլորտի վերաբերյալ ցածր իրազեկություն ունեցող ավանդատուների
շահերի պաշտպանությանը:Հիմնադրամի գործունեության վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկը:

Ավանդների երաշխավորման համակարգում ընդգրկված են Հայաստանի Հանրապետությունում գործող  բոլոր 21 բանկերը:Հիմնադրամի


միջոցները կուտակվում են ավանդատուների հաշվին կատարված փոխանցումներից:

Վարկային ռեգիստր

Վարկային ռեգիստրը բանկերի (վարկային կազմակերպությունների) հաճախորդների վարկարժանության տեղեկատվական համակարգ է,


որտեղ կուտակվում, մշակվում և օգտագործողներին է տրամադրվում տեղեկատվություն վարկառուների և նրանց տրամադրված վարկերի
վերաբերյալ: Վարկային ռեգիստրի կողմից հավաքագրվող տեղեկատվությունը կազմավորում է վարկային պատմություն յուրաքանչյուր
վարկառուի համար, որը և օգտագործվում է վարկատուի կողմից վարկառուի նախնական վարկարժանությունը գնահատելու նպատակով:

Վարկային ռեգիստրը ձևավորում է վարկառուների վարկային պատմությունները, որոնց առկայությունը հեշտացնում է վարկավորման
գործընթացը դրական վարկային պատմություն ունեցող հաճախորդների համար: 

Վարկային ռեգիստրի տեղեկատվության օգտագործողներն են բանկերը, վարկային կազմակերպությունները, վարկառուները և


Կենտրոնական բանկը: Վարկային ռեգիստրին զուգահեռ գործում է նաև ապահովագրական ռեգիստրը, որտեղ տեղեկատվություն է
հավաքագրվում  ապահովագրական ընկերություններից: 

Վարկային բյուրո

Վարկային բյուրոն տեղեկատվական բանկ է, որը հավաքագրում է ֆիզիկական և իրավաբանական անձանց ռիսկայնությունը բնութագրող
տեղեկություններ` ֆինանսական և ոչ ֆինանսական հաստատություններից: Այսօր զարգացած ֆինանսական դաշտ ունեցող բոլոր երկրներում

20
վարկային բյուրոն համարվում է ֆինանսական գործառույթների շղթայի անբաժան մասը: Վարկային տեղեկատվության շրջանառությունը
նպատակահարմար է իրականացնել պետական վարկային ռեգիստրի և մասնավոր վարկային բյուրոների համակարգերի համադրության
միջոցով: Ի տարբերություն վարկային ռեգիստրի` բյուրոն գործում է մասնավոր հիմունքներով և շահույթ հետապնդող կազմակերպություն է:

ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ ՓԲԸ¬ն, որը Հայաստանում առաջին մասնավոր վարկային բյուրոն է, հիմնադրվել է 2004թ.¬ի հունվարին: ԱՔՌԱ
վարկային բյուրոյի հիմնական նպատակն է բանկերից և վարկային կազմակերպություններից տեղեկատվության հավաքագրումը, մշակումը,
պարբերաբար թարմացումն ու տրամադրումը լիազորված կառույցներին` ապահովելով տվյալների գաղտնիությունն անիրավասու անձանցից:

Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ

Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը սկսել է իր մասնագիտական գործունեությունը 2009 թվականին:

Նման կառույցի ստեղծման անհրաժեշտությունը ՀՀ¬ում պայմանավորված էր այն հանգամանքով, որ Հայաստանում բացակայում էր
ֆինանսական բնագավառում սպառողների բողոքների քննման, սպառող¬կազմակերպություն վեճերի լուծման մասնագիտացված
արտադատական կառույց, որի ծառայությունները կլինեին անվճար սպառողների համար և որը կապահովեր ներկայացվող պահանջների
արագ, արդյունավետ և անկողմնակալ քննություն: Նման կառույցի բացակայության դեպքում սպառողները, ֆինանսական
կազմակերպությունների հանդեպ գույքային/դրամական պահանջ ունենալու դեպքում, կարող էին դիմել միայն դատարան կամ բանկերի
միությանն առընթեր գործող Միջնորդ դատարան: Երկու դեպքում էլ, սակայն, գործընթացը ժամանակատար է, բավականին ծախսատար և ոչ
պարզ: Ֆինանսական համակարգի հաշտարարին սպառողը կարող է դիմել միշտ: Համաձայն «Ֆինանսական համակարգի հաշտարարի
մասին» ՀՀ օրենքի` «...հաճախորդն իրավունք ունի դիմելու ֆինանսական համակարգի հաշտարարին անկախ այն հանգամանքից, թե նման
իրավունք հաճախորդի և կազմակերպության միջև կնքած պայմանագրով նախատեսված է, թե ոչ: Ֆինանսական համակարգի հաշտարարին
դիմելու հաճախորդի իրավունքը սահմանափակող համաձայնությունը կամ պայմանն առոչինչ է»:

Հայաստանի Ֆոնդային բորսա (NASDAQ ¬ OMX)

Ֆոնդային բորսան այն վայրն է, որտեղ գնվում և վաճառվում են ֆինանսական գործիքներ, այդ թվում արժեթղթեր: Ֆոնդային բորսան երբեմն
անվանվում է «կարգավորվող շուկայի օպերատոր», քանի որ բորսայում է կազմակերպվում ՀՀ կենտրոնական բանկի կողմից կարգավորվող
կապիտալի շուկայում առևտրի գործընթացը: ՀՀ¬ում գործող նման օպերատոր հանդիսանում է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային
բորսան:

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ Արմենիայի առաքելությունն է` արժեթղթերի գնագոյացման արդար մեխանիզմների գործողությունն ապահովող
արդյունավետ և թափանցիկ բորսայական շուկայի ձևավորումը:

Եթե ընկերությունը ցանկանում է, որ իր արժեթղթերը գնվեն և վաճառվեն բորսայական հարթակներում` միշտ հասանելի լինելով ներդրողների
համար, ապա այն պետք է ցուցակվի և առևտրին թույլատրվի ֆոնդային բորսայում: Արժեթղթերի ցուցակում ֆոնդային բորսայի հիմնական
գործառույթներից մեկն է: Ներդրողների իրավունքների պաշտպանության համար բորսան սահմանում է արժեթղթերի և նրանց
թողարկողների համար որոշակի չափանիշներ:

Բորսայում ձևավորվում է արժեթղթի շուկայական գինը` հիմնված առաջարկի և պահանջարկի վրա, հետևաբար ընկերության ղեկավարներն
ու ներդրողները մշտապես կարող են տեղյակ լինել ընկերության իրական արժեքի և գործունեության արդյունավետության մասին:

Ապահովագրական գործակալներ

Բացի ապահովագրական բրոքերներից ապահովագրական  միջնորդներ են նաև գործակալները: Գործակալները գործում են


ապահովագրական ընկերության ղեկավարության ներքո և անկախ չեն: Ապահովագրական գործակալների խոշոր ցանցի շնորհիվ ՀՀ
ապահովագրական ընկերությունները կարողանում են արդյունավետ իրականացնել պայմանագրերի կնքումը:  Գործակալների թիվը ՀՀ¬ում
մի քանի հազարի է հասնում:

21

You might also like