You are on page 1of 197

«ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ» (E-

INVOICING) ՀԱՄԱԿԱՐԳ

ՕԳՏՎՈՂԻ ՁԵՌՆԱՐԿ
Բովանդակություն
Հապավումներ ................................................................................................................................................ 4
1. «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» (e-invoicing) համակարգ.................................. 5
2. Մուտք Համակարգ ................................................................................................................................. 6
3. Համակարգի գործառույթները ............................................................................................................. 8
3.1. Հաշվարկային փաստաթղթեր ....................................................................................................... 10
3.2. Հարկային հաշիվներ ....................................................................................................................... 11
3.2.1. Սևագրեր (Հարկային հաշիվներ) .......................................................................................... 13
➢ Սևագիր հարկային հաշվի ստորագրման գործընթաց ......................................................... 20
3.2.2. Դուրս գրված (Հարկային հաշիվներ).................................................................................... 20
3.2.3. Ստացված (Հարկային հաշիվներ) ........................................................................................ 28
➢ Ստացված հարկային հաշվի ստորագրման գործընթաց ..................................................... 35
3.2.4. Անվավեր (Հարկային հաշիվներ) .......................................................................................... 36
➢ Հարկային հաշվի անվավեր ճանաչման գործընթաց ............................................................ 41
3.2.5. Չեղյալ (Հարկային հաշիվներ) ............................................................................................... 42
➢ Հարկային հաշվի չեղարկման գործընթաց.............................................................................. 49
3.2.6. Ջնջված (Հարկային հաշիվներ) ............................................................................................. 50
➢ Ստացված հարկային հաշվի ջնջման գործընթաց ................................................................. 55
3.3. Նոր հարկային հաշվի ստեղծում .................................................................................................. 56
3.3.1. Ակցիզային հարկով հարկվող ապրանքների հարկային հաշիվ ..................................... 57
3.3.2. Ապրանքների մատակարարման հարկային հաշիվ ......................................................... 65
3.3.3. Ծառայությունների մատուցման, աշխատանքների կատարման հարկային հաշիվ .. 67
3.3.4. Լիզինգի առարկայի հանձնման-ընդունման ակտ ............................................................ 72
3.3.5. ԱԱՀ-ի վերադարձի հաշիվ ..................................................................................................... 78
3.4. Հաշիվ վավերագրեր ........................................................................................................................ 81
3.4.1. Սևագրեր (Հաշիվ վավերագրեր) ........................................................................................... 83
➢ Սևագիր հաշիվ վավերագրի ստորագրման գործընթաց ...................................................... 90
3.4.2. Դուրս գրված (Հաշիվ վավերագրեր) ..................................................................................... 91
➢ Սխալներով դուրս գրված կարգավիճակի շնորհում (ապրանքի տեղափոխության
բեռնագիր, հետագծելիության ենթակա ապրանքի տեղափոխության բեռնագիր) ................. 98
3.4.3. Ստացված (Հաշիվ վավերագրեր).......................................................................................... 99
➢ Ստացված հաշիվ վավերագրի ստորագրման գործընթաց ................................................ 106
3.4.4. Անվավեր (Հաշիվ վավերագրեր) ......................................................................................... 107
➢ Հաշիվ վավերագրի անվավեր ճանաչման գործընթաց ....................................................... 113
3.4.5. Չեղյալ (Հաշիվ վավերագրեր) .............................................................................................. 114
➢ Հաշիվ վավերագրի չեղարկման գործընթաց ........................................................................ 121
3.4.6. Ջնջված (Հաշիվ վավերագրեր) ............................................................................................ 122
➢ Ստացված հաշիվ վավերագրի ջնջման գործընթաց............................................................ 128
3.5. Նոր հաշիվ վավերագրի ստեղծում ............................................................................................. 129
3.5.1. Ապրանքների մատակարարման հաշիվ վավերագիր .................................................... 130
3.5.2. Ծառայությունների մատուցման, աշխատանքների կատարման հաշիվ վավերագիր
136
3.5.3. Ապրանքի տեղափոխության բեռնագիր ............................................................................ 142
3.6. Հետագծելիության ենթակա ապրանքների մատակարարման կամ տեղափոխության
գործարքների մասով հաշվարկային փաստաթղթերի դուրս գրման գործընթաց ......................... 146
3.6.1. ԵՏՄ արտահանման հաշիվ վավերագիր (արտադրանքների, ապրանքների
առաքման)/ Счет-фактура экспорта в ЕАЭС ...................................................................................... 149
3.6.2. Հետագծելիության ենթակա ապրանքի տեղափոխության բեռնագիր/ Транспортная
накладная товара подлежащего прослеживаемости .......................................................................... 158
3.7. Ճշգրտող հաշվարկային փաստաթղթերի դուրսգրումը ......................................................... 165
4. Ստորագրվող փաստաթղթեր (հաշվարկային փաստաթղթերի ստորագրման գործընթաց)
169
5. Հաշվարկային փաստաթղթերի արտահանում և ներբեռնում ................................................... 180
5.1.1. Հաշվարկային փաստաթղթերի արտահանում ................................................................ 180
5.1.2. Հաշվարկային փաստաթղթերի ներբեռնում ..................................................................... 184
6. Ելք Համակարգից ............................................................................................................................... 185
7. Հաշվարկային փաստաթղթերի սևագրերի օրինակներ (արտահանված PDF ձևաչափով) . 186
7.1. Ակցիզային հարկով հարկվող ապրանքների հարկային հաշիվ....................................... 186
7.2. Ապրանքների մատակարարման հարկային հաշիվ ........................................................... 187
7.3. Ծառայությունների մատուցման, աշխատանքների կատարման հարկային հաշիվ .... 188
7.4. Լիզինգի առարկայի հանձնման-ընդունման ակտ .............................................................. 189
7.5. ԱԱՀ-ի վերադարձի հաշիվ ....................................................................................................... 190
7.6. Ապրանքների մատակարարման հաշիվ վավերագիր ........................................................ 191
7.7. Ծառայությունների մատուցման, աշխատանքների կատարման հաշիվ վավերագիր . 192
7.8. Ապրանքի տեղափոխության բեռնագիր ................................................................................ 193
7.9. ԵՏՄ արտահանման հաշիվ վավերագիր (արտադրանքների, ապրանքների առաքման)/
Счет-фактура экспорта в ЕАЭС ............................................................................................................ 193
7.10. Հետագծելիության ենթակա ապրանքի տեղափոխության բեռնագիր/ Транспортная
накладная товара подлежащего прослеживаемости .......................................................................... 196

Հապավումներ
Սույն փաստաթղթում օգտագործվող հապավումներ

ՀԱՊԱՎՈՒՄ ԱՆՎԱՆՈՒՄ

ՀՀ ՊԵԿ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների


կոմիտե

ՀՆԷՀ Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային


համակարգ

ՀՎՀՀ Հարկ վճարողի հաշվառման համար

ԱԱՀՎՀՀ Ավելացված արժեքի հարկ վճարողի հաշվառման համար

ԱԱՀ Ավելացված արժեքի հարկ

Օգտվող Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային


համակարգի և Էլեկտրոնային հաշվարկային
փաստաթղթեր համակարգի օգտվող (էլեկտրոնային
եղանակով հարկային հաշվարկների ներկայացման
մասին պայմանագրի (այսուհետ` ԷՆՊ) հիման վրա
էլեկտրոնային ծածկագրի ու գաղտնաբառ ստացած հարկ
վճարող)

1. «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» (e-invoicing) համակարգ

«Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» համակարգի միջոցով իրականացվում է


ՀՀ հարկային օրենսգրքով, ինչպես նաև ՀՀ կառավարության 2017 թվականի
հոկտեմբերի 5-ի N1257-Ն որոշմամբ սահմանված հաշվարկային փաստաթղթերի
էլեկտրոնային եղանակով դուրսգրումը։ «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր»
համակարգի (այսուհետ՝ Համակարգ) վեբ տարբերակը հնարավորություն է տալիս
դուրս գրել, ճշգրտել, ստանալ, անվավեր ճանաչել, չեղարկել, ջնջել և ստորագրել
հաշվարկային փաստաթղթերը՝ առանց համակարգչում հավելյալ ծրագրի տեղադրման։
Համակարգի միջոցով հնարավոր է հաշվարկային փասատթղթերի վերաբերյալ
տվյալները ներբեռնել և արտահանել XML ձևաչափով, արտահանել PDF և Excel
ձևաչափերով։

2. Մուտք Համակարգ

Համակարգ մուտք գործելու և առկա գործառույթներից օգտվելու համար


Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում պետք է գրանցված
լինել որպես Օգտվող, ունենալ ՀՆԷՀ-ի առցանց լիազորների էջից շնորհված Օգտվողի
համապատասխան լիազորություններ և վավեր էլեկտրոնային ծածկագիր ու
գաղտնաբառ: Եթե ՀՆԷՀ-ի օգտվող չեք, ապա անհրաժեշտ է առցանց գրանցվել ՀՀ ՊԵԿ
ՀՆԷՀ-ի «Oգտվողների կառավարման նոր համակարգ»-ում կամ հարկ վճարողների
սպասարկման վարչության համապատասխան բաժնում կնքել համապատասխան
պայմանագիր ՀՀ ՊԵԿ-ի հետ։

Ըստ հաշվարկային փաստաթղթերի տեսակների տարանջատված են Օգտվողների


հետևյալ լիազորությունները՝

• Դուրս գրում
• Չեղյալ հայտարարում
• Անվավեր ճանաչում
• Ստացված հարկային հաշիվների (հաշիվ վավերագրերի) դիտում
• Ստացված հարկային հաշիվների (հաշիվ վավերագրերի) հաստատում
• Ստացված հարկային հաշիվների (հաշիվ վավերագրերի) ջնջում
Համակարգ հնարավոր է մուտք գործել ՀՀ ՊԵԿ պաշտոնական կայքի
Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի կամ Էլեկտրոնային
հաշվարկային փաստաթղթեր համակարգի էջերից հետևյալ հղմամբ՝

file-online.taxservice.am:

Այնուհետև, ահնրաժեշտ է մուտքագրել՝

• Օտվողի վավեր անունը


• Օտվողի ՀՎՀՀ-ն
• Օգտվողի վավեր գաղտնաբառը
• անվտանգության կոդը

ՀՆԷՀ մուտք գործելուց հետո ընտրելով «Հաշվարկային փաստաթղթեր» ենթաբաժինը՝


օգտվողը կարող է մուտք գործել Համակարգի վեբ տարբերակի էջը։
Եթե Օգտվողին նախապես տրամադրված չէ էլեկտրոնային եղանակով հաշվարկային
փաստաթղթեր դուրս գրելու լիազորություն, մասնավորապես, «Հաշվարկային
փաստաթղթեր» բաժնի համապատասխան Օգտվողի լիազորությունները, ապա այդ
ենթաբաժինը ՀՆԷՀ մուտք գործելուց հետո չի արտացոլվի Օգտվողի մոտ։

Մեկ այլ հարկ վճարողի հաշվարկային փաստաթղթերը կառավարելու համար


անհրաժեշտ է դուրս գալ տվյալ էջից և կրկին մուտք գործել՝ մուտքագրելով
համապատասխան հարկատուի Օգտվողի տվյալները:

3. Համակարգի գործառույթները

ՀՆԷՀ համակարգից ընտրելով «Հաշվարկային փաստաթղթեր» ենթաբաժինը՝ օգտվողը


կտեղափոխվի Համակարգի վեբ տարբերակի էջը, որը բաղկացած է հետևյալ
բաժիններից՝

• Հաշվարկային փաստաթղթեր
• Հարկային հաշիվներ
• Հաշիվ վավերագրեր
• Ստորագրվող փաստաթղթեր
Հաշվարկային փաստաթղթեր բաժնում հնարավոր է ստեղծել նոր հաշվարկային
փաստաթղթեր և դիտել Համակարգում Օգտվողի իրականացրած վերջին
գործողությունները, իսկ Հարկային հաշիվներ և Հաշիվ վավերագրեր բաժիններից
յուրաքանչյուրն ունի իր ենթաբաժինները, որտեղ օգտվողը կարող է հաշվարկային
փաստաթղթերի մասով կատարել համապատասխան գործողություններ։

Համակարգի բոլոր բաժինների էջի վերին աջ անկյունում առկա է «ՕԳՏՎՈՂԻ


ՈՒՂԵՑՈՒՅՑ» պատկերակը, որի վրա սեղմելու դեպքում կբացվի pdf ձևաչափով
օգտվողի ուղեցույց` Համակարգի և դրա հնարավորությունների մասին։ «ՕԳՏՎՈՂԻ
ՈՒՂԵՑՈՒՅՑ» պատկերակի կողքին ցուցադրվում է նաև Համակարգ մուտք գործած
Oգտվողի վերաբերյալ տվյալները (Oգտվողի անունը, հարկ վճարողի անվանումը,
ՀՎՀՀ-ն)։

Համակարգի բաժինները, ենթաբաժինները հնարավոր է բացել զննարկիչի (բրաուզեր)


հավելյալ էջով՝ սեղմելով մկնիկի աջ կոճակին և նշելով Open link in new tab։
Համակարգի ցանկացած ենթաբաժնում առկա հաշվարկային փաստաթուղթը
երկսեղմումով բացելու դեպքում կբացվի հավելյալ պատուհանով։

3.1. Հաշվարկային փաստաթղթեր


Հաշվարկային փաստաթղթեր բաժնում օգտվողին հնարավորություն է տրվում ստեղծել
նոր հարկային հաշիվներ և հաշիվ վավերագրեր՝ ընտրելով համապատասխան
հաշվարկային փաստաթղթի տեսակը և ձևը։

Հաշվարկային փաստաթղթեր բաժնում օգտվողը հնարավորություն ունի դիտելու


վերջին 10 փաստաթղթերի վերաբերյալ տվյալներ, որոնք արտացոլվում են ըստ
Օգտվողի դուրս գրված վերջին հաշվարկային փաստաթղթերի տվյալների և կրում են
զուտ տեղեկատվական բնույթ։

3.2. Հարկային հաշիվներ

Հարկային հաշիվներ բաժնի ենթաբաժիններում օգտվողին հնարավորություն է տրվում


ստեղծել նոր հարկային հաշիվներ, պահպանել, ջնջել, ստորագրել կամ ուղարկել
ստորագրման, չեղարկել, անվավեր ճանաչել, ճշգրտել, կրկնօրինակել հարկային
հաշիվը որպես սևագիր, ըստ անհրաժեշտ տվյալների իրականացնել հարկային
հաշիվների որոնում, ներբեռնել և արտահանել հարկային հաշիվների վերաբերյալ
տվյալներ։

Հարկային հաշիվներ բաժնի գլխավոր էջում հնարավոր է ստեղծել նոր հարկային


հաշիվ՝ ընտրելով անհրաժեշտ տեսակը և ձևը, իսկ «վերջին փոփոխվածները» ցանկից
հնարավոր է ընտրել անհրաժեշտ տեսակի և քանակի հարկային հաշիվներ (նշիչի
օգնությամբ) , սեղմել «Կրկնօրինակել կոճակը» և կրկնօրինակել դրանք
(առկա տվյալներով) Սևագրեր բաժնում։ Բարեհաջող կրկնօրինակման դեպքում կբացվի
պատուհան՝ իրականացված կրկնօրինակման վերաբերյալ տեղեկատվությամբ։

Հարկային հաշիվներ բաժնի գլխավոր էջում հնարավոր է ներբեռնել XML ձևաչափով

հարկային հաշիվ (հաշիվներ)։ Սեղմելով Ներբեռնել կոճակին բացվում է


օգտատիրոջ համակարգի երկխոսության պատուհան, որտեղից ընտրվում է
անհրաժեշտ փաստաթուղթը։ Բարեհաջող ներբեռնման դեպքում բացվում է պատուհան՝
իրականացված ներբեռնման վերաբերյալ տեղեկատվությամբ։

Օգտվողը հնարավորություն ունի էջի ներքևի աջ հատվածում գտնվող սլաքների

միջոցով էջերը թերթել ինչպես առաջին և վերջին, այնպես էլ


նախորդ և հաջորդ էջեր կամ ընտրել կոնկրետ էջ, ինչպես նաև թափվող ցանկից ընտրել

կամ ձեռքով լրացնել էջում ցուցադրվող հարկային հաշիվների քանակը


(հնարավոր է ընտրել 5, 10, 15 կամ 20 հաշվարկային փաստաթուղթ):

Հարկային հաշիվներ բաժինը բաղկացած է հետևյալ ենթաբաժիններից՝

• Սևագրեր
• Դուրս գրված
• Ստացված
• Անվավեր
• Չեղյալ
• Ջնջված

Հարկային հաշիվներ բաժնի ենթաբաժիններում հարկային հաշիվների վերաբերյալ


տվյալների աղյուսակի վերնագրերի ձախ անկյունում առկա նշատուփի օգնությամբ
հնարավոր է նշել տվյալ էջի ամբողջ հարկային հաշիվների ցանկը միանգամից կամ
ընտրել մեկ կամ մի քանի անհրաժեշտ հարկային հաշիվներ, իսկ տվյալների աղյուսակի

յուրաքանչյուր վերնագրի կողքին առկա սլաքների միջոցով հնարավոր է տվյալները


տեսակավորել ըստ այբբենական կարգի, ըստ ամսաթվերի կամ այլ թվային արժեքների
աճման կամ նվազման կարգի։

3.2.1. Սևագրեր (Հարկային հաշիվներ)

Հարկային հաշիվներ բաժնի ընտրացանկից սեղմելով Սևագրեր ենթաբաժինը՝ կբացվի


հարկային հաշիվների սևագրերի ցանկը: Սևագրեր ենթաբաժնում հնարավոր է դիտել
բոլոր ստեղծված և պահպանված, ցանկացած բաժնից (ենթաբաժնից) կրկնօրինակված,
XML ձևաչափով ներբեռնված, ինչպես նաև «Ճշգրտել» կոճակի միջոցով Սևագրեր
ենթաբաժնում ստեղծված սևագիր հարկային հաշիվները։

Սևագրեր ենթաբաժնում արտացոլվում են սևագիր հարկային հաշիվների վերաբերյալ


հետևյալ տվյալները՝ հաշվի տեսակը և ձևը, ստեղծման և մատակարարման
ամսաթվերը, գնորդի ՀՎՀՀ-ն և անվանումը, ընդհանուր գումարը և շրջանառությունը
առանց ԱԱՀ-ի, ԱԱՀ-ի գումարը և ակցիզային հարկի գումարը, այդ թվում
բնապահպանական հարկի գումարը, առաքման և նշանակման վայրերը, ինչպես նաև
լրացուցիչ տվյալներ:
Սևագրեր ենթաբաժնում արտացոլված տվյալների աղյուսակի սյունակները հնարավոր

է մեծացնել և (կամ) փոքրացնել վերնագրերի կողքին հայտնվող սլաքի միջոցով,


ինչպես նաև հնարավոր է սյունակները դասավորել ըստ անհրաժեշտ
առաջնահերթությունների՝ պարզապես վերնագրի վրա սեղմելով և տեղափոխելով
նախընտրելի հատված։

Սևագրեր ենթաբաժնում առկա են հետևյալ գործողությունները թույլատրող


պատկերակները՝

- Հետ (բացվում է նախորդ էջը)

- Որոնել (բացվում է «Որոնման պարամետրեր» պատուհանը)

- Կրկնօրինակել (կոճակի միջոցով հնարավոր է լինում սևագիր հարկային


հաշիվների ցանկից ընտրված հաշիվները կրկնօրինակել նույն Հարկային հաշիվներ
բաժնի Սևագրեր ենթաբաժնում)

- Արտահանել (կոճակի միջոցով հնարավոր է լինում սևագիր հարկային


հաշիվների ցանկից ընտրված հարկային հաշիվները արտահանել PDF, XML և XLS
տարբերակներով)

- Ներբեռնել (կոճակի միջոցով հնարավոր է ներբեռնել XML տեսակի


փաստաթուղթ, որը գեներացվում է Սևագրեր ենթաբաժնում)

- Ջնջել (կոճակի միջոցով հնարավոր է լինում սևագիր հարկային հաշիվների


ցանկից ջնջել ընտրված հաշիվները)
- Ստեղծել (կոճակի միջոցով հնարավոր է ստեղծել նոր հարկային
հաշիվ, կոճակը սեղմելու դեպքում կբացվի նոր պատուհան «Ընտրել տեսակը»
անվանումով, իսկ ընտրելուց հետո՝ համապատասխան հարկային հաշվի նախնական
տարբերակը)

- (կոճակի միջոցով հնարավոր է լինում սևագիր հարկային


հաշիվների ցանկից ընտրված հաշիվները ուղարկել ստորագրման, որից հետո
հաշիվները տեղափոխվում են Ստորագրվող փաստաթղթեր ենթաբաժին)

Սևագրեր ենթաբաժնում որոնում կատարելու համար որոնել պատկերակի միջոցով


բացված «Որոնման պարամետրեր» պատուհանում անհրաժեշտ է նշել որոնման
չափանիշներ։ Որոնում հնարավոր է իրականացնել ըստ հաշվի տեսակի, հաշվի ձևի, ՀՀ
օրենսդրությամբ սահմանված դեպքում ՀՎՀՀ ունենալը պարտադիր չէ և ֆիզիկական
անձ նշիչների, գնորդի ՀՎՀՀ-ի, գնորդի անվանման, ստեղծման ամսաթվի,
մատակարարման ամսաթվի, ընդհանուր գումարի, առանց ԱԱՀ-ի շրջանառության,
ԱԱՀ գումարի, ակցիզային հարկի գումարի, այդ թվում բնապահպանական հարկի
գումարի, վայրի՝ որտեղից ապրանքները մատակարարվում/առաքվում են և
մատակարարվող/առաքվող ապրանքների նշանակման վայրի։ Արդեն իսկ նշված
որոնման չափանիշները «Որոնման պարամետրեր» պատուհանում հնարավոր է

ամբողջությամբ ջնջել «Մաքրել» կոճակի միջոցով։


Որոնման արդյունքում Սևագրեր ենթաբաժնում արտացոլվում են սևագիր հարկային
հաշիվների վերաբերյալ տվյալներ՝ աղյուսակի տեսքով, որի վերևի հատվածում
ցուցադրվում են այն որոնման չափանիշները, ըստ որոնց օգտվողը իրականացրել էր

որոնում։ Այդ չափանիշները հնարավոր է ջնջել անմիջապես տվյալ տիրույթում


կոճակի միջոցով՝ առանց «Որոնման պարամետրեր» պատուհանը բացելու, որի
արդյունքում հարկային հաշիվների ցանկը թարմացվում է ըստ մնացյալ չափանիշների։

Իսկ կոճակի միջոցով հնարավոր է ջնջել տվյալ տիրույթում առկա բոլոր


որոնման չափանիշները՝ կրկին առանց «Որոնման պարամետրեր» պատուհանը
բացելու, որի արդյունքում որոնման արդյունքները ևս թարմացվում են։ Որոնման
արդյունքների աղյուսակի էջում հնարավոր է դիտել մինչև 100 հաշվարկային
փաստաթղթի վերաբերյալ տվյալ։

Հարկային հաշիվը ամբողջությամբ դիտելու համար հարկավոր է ցուցիչը պահել


պահանջվող տողի վրա և կրկնակի սեղմումով բացել այն։

Սևագրեր ենթաբաժնում բացված հարկային հաշվի էջում առկա են հետևյալ


գործողությունները թույլատրող պատկերակները՝

- Հետ (բացվում է նախորդ էջը)


- Դիտել (կոճակի միջոցով հնարավոր է լինում տվյալ սևագիր հարկային հաշիվը
անմիջապես դիտել և ներբեռնել pdf ձևաչափով)

- Կրկնօրինակել (կոճակի միջոցով հնարավոր է լինում տվյալ սևագիր հարկային


հաշիվը կրկնօրինակել նույն Հարկային հաշիվներ բաժնի Սևագրեր ենթաբաժնում)

- Արտահանել (կոճակի միջոցով հնարավոր է լինում տվյալ սևագիր հարկային


հաշիվը արտահանել PDF, XML և XLS տարբերակներով)

- Ներբեռնել (կոճակի միջոցով հնարավոր է ներբեռնել XML տեսակի


փաստաթուղթ, միաժամանակ ներմուծվող XML տեսակի փաստաթղթում հարկային
հաշվի տեսակը պետք է համապատասխանի բացված հարկային հաշվի տեսակին)

- Ջնջել (կոճակի միջոցով հնարավոր է լինում տվյալ սևագիր հարկային հաշիվը


ջնջել սևագիր հարկային հաշիվների ցանկից)

- Պահպանել (կոճակի միջոցով հնարավոր է լինում տվյալ սևագիր


հարկային հաշիվը պահպանել նույն Հարկային հաշիվներ բաժնի Սևագրեր
ենթաբաժնում)

- Ստորագրել (կոճակի միջոցով հնարավոր է լինում տվյալ սևագիր


հարկային հաշիվը ուղարկել ստորագրման, որից հետո հաշիվը տեղափոխվում է
Ստորագրվող փաստաթղթեր ենթաբաժին):

Եթե լրացված հարկայն հաշիվը սխալներ չի պարունակում, ապա Սևագրեր

ենթաբաժնում բացված հարկային հաշվի էջում ցուցադրվում է նշանը։


Եթե հարկային հաշվում կան սխալ լրացված կամ պարտադիր լրացման ենթակա
դաշտեր, որոնք չեն լրացվել, ապա Սևագրեր ենթաբաժնում բացված հարկային հաշվի
էջում ցուցադրվում է կարմիր շրջանակ (սխալ պարունակող դաշտերի քանակի և

սխալների վերաբերյալ տվյալներով) , որի կողքին առկա սլաքների միջոցով

հնարավոր է հերթով տեղափոխվել սխալ պարունակող դաշտերով։ Կարմիր

շրջանակի վրա սեղմելու դեպքում կոճակի գույնը «մգանում է» և սխալ


պարունակող բոլոր դաշտերը միանգամից ցուցադրվում են կարմիր շրջանակով, որի

դեպքում ևս հնարավոր է սլաքների միջոցով հերթով տեղափոխվել այդ


դաշտերով։

Սևագրեր ենթաբաժնում հնարավոր է տեսնել ինչպես միայն տվյալ Օգտվողի կողմից


ստեղծված սևագիր հաշվարկային փաստաթղթերը, այնպես էլ տվյալ հարկ վճարողի
մյուս բոլոր Օգտվողների կողմից ստեղծված սևագիր հաշվարկային փաստաթղթերը
(առկա լիազորությունների շրջանակներում)։

Այլ Օգտվողների կողմից ստեղծված սևագիր հաշվարկային փաստաթղթերը Սևագրեր


ենթաբաժնում արտացոլելու համար անհրաժեշտ է սեղմել

«Արտացոլել այլ
օգտվողի(ների) կողմից ստեղծված սևագիր հարկային հաշիվները» կոճակին։

Որոնման արդյունքների աղյուսակի էջի ներքևի հատվածում «Ընդամենը»,


«Շրջանառություն առանց ԱԱՀ», «ԱԱՀ-ի գումար», «Ակց. հարկի գումար» և «Այդ թվում
բնապ. հարկ» գումարային դաշտերի արժեքները արտացոլվում են ըստ տվյալ Օգտվողի
կողմից ստեղծված սևագիր հաշվարկային փաստաթղթերի տվյալների, իսկ եթե
Օգտվողը նշել է «Արտացոլել այլ օգտվողի(ների) կողմից ստեղծված սևագիր հարկային
հաշիվները» կոճակը, ապա գումարային դաշտերի արժեքները կարտացոլվեն ըստ մյուս
բոլոր Օգտվողների կողմից ստեղծված սևագիր հաշվարկային փաստաթղթերի
տվյալների։

➢ Սևագիր հարկային հաշվի ստորագրման գործընթաց

Հարկային հաշիվը դուրս գրելու համար հարկավոր է ստորագրել այն։ Սևագիր


հարկային հաշիվը ստորագրման ուղարկելու համար անհրաժեշտ է Սևագրեր
ենթաբաժնում (միաժամանակ նշելով նաև մի քանի հարկային հաշիվներ) կամ նույն

ենթաբաժնի հարկային հաշվի բացված էջում սեղմել կոճակը։ Այն


սեղմելու դեպքում սևագիր հարկային հաշիվները տեղափոխվում են Ստորագրվող
փաստաթղթեր ենթաբաժին (մանրամասն նկարագրությունը տե՛ս Ստորագրվող
փաստաթղթեր ենթաբաժնում)։

Հարկային հաշիվը էլեկտրոնային եղանակով ստորագրվելուց հետո՝

• ստանում է սերիա-համար,
• ստանում է էլեկտրոնային ստորագրություն,
• հաշվի մեջ ավելանում է ստորագրման ամսաթիվը,
• գրանցվում է համակարգի բազայում,
• դուրս է գալիս Սևագրեր ենթաբաժնից

Հարկային հաշիվը բարեհաջող ստորագրվելուց հետո Սևագրեր ենթաբաժնից


տեղափոխվում է Դուրս գրված ենթաբաժին։

3.2.2. Դուրս գրված (Հարկային հաշիվներ)

Ստորագրված հարկային հաշիվները «վավերացվում» են և Սևագրեր ենթաբաժնից


տեղափոխվում են Դուրս գրված ենթաբաժին։
Դուրս գրված ենթաբաժնում արտացոլվում են դուրս գրված հարկային հաշիվների
վերաբերյալ հետևյալ տվյալները՝ հաշվի տեսակը և ձևը, սերիան և համարը, գնորդի
ՀՎՀՀ-ն և անվանումը, կարգավիճակը, դուրս գրման ամսաթիվը, մատակարարման
ամսաթիվը, ստորագրման ամսաթիվը, մատակարարի ՀՎՀՀ-ն և անվանումը,
ընդհանուր գումարը և շրջանառությունը առանց ԱԱՀ-ի, ԱԱՀ-ի գումարը և ակցիզային
հարկի գումարը, այդ թվում բնապահպանական հարկի գումարը, առաքման և
նշանակման վայրերը, լրացուցիչ տվյալները, ճշգրտող/ճշգրված հաշվի վերաբերյալ
տվյալը, ճշգրտման տեսակը:

Դուրս գրված ենթաբաժնում արտացոլված տվյալների աղյուսակի սյունակները

հնարավոր է մեծացնել և (կամ) փոքրացնել վերնագրերի կողքին հայտնվող սլաքի


միջոցով, ինչպես նաև հնարավոր է սյունակները դասավորել ըստ անհրաժեշտ
առաջնահերթությունների՝ պարզապես վերնագրի վրա սեղմելով և տեղափոխելով
նախընտրելի հատված։

Դուրս գրված ենթաբաժնում առկա են հետևյալ գործողությունները թույլատրող


պատկերակները՝

- Հետ (բացվում է նախորդ էջը)

- Որոնել (բացվում է «Որոնման պարամետրեր» պատուհանը)

- Կրկնօրինակել (կոճակի միջոցով հնարավոր է լինում դուրս գրված հարկային


հաշիվների ցանկից ընտրված հաշիվները կրկնօրինակել նույն Հարկային հաշիվներ
բաժնի Սևագրեր ենթաբաժնում)
- Արտահանել (կոճակի միջոցով հնարավոր է լինում դուրս գրված հարկային
հաշիվների ցանկից ընտրված հարկային հաշիվները արտահանել PDF, XML և XLS
տարբերակներով)

- Ներբեռնել (կոճակի միջոցով հնարավոր է ներբեռնել XML տեսակի


փաստաթուղթ, որը գեներացվում է Սևագրեր ենթաբաժնում)

- Ճշգրտել (կոճակի միջոցով հնարավոր է լինում դուրս գրված հարկային


հաշիվների ցանկից ընտրված հաշիվները ճշգրտել)

- Ստեղծել (կոճակի միջոցով հնարավոր է ստեղծել նոր հարկային


հաշիվ, կոճակը սեղմելու դեպքում կբացվի նոր պատուհան «Ընտրել տեսակը»
անվանումով, իսկ ընտրելուց հետո՝ համապատասխան հարկային հաշվի նախնական
տարբերակը)

Դուրս գրված ենթաբաժնում որոնում կատարելու համար որոնել պատկերակի


միջոցով բացված «Որոնման պարամետրեր» պատուհանում անհրաժեշտ է նշել
որոնման չափանիշներ։ Որոնում հնարավոր է իրականացնել ըստ հաշվի տեսակի,
հաշվի ձևի, ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքում ՀՎՀՀ ունենալը պարտադիր չէ և
ֆիզիկական անձ նշիչների, սերիա և համարի, ճշգրտող/ճշգտրված հաշվի, ճշգրտման
տեսակի, կարգավիճակի, գնորդի ՀՎՀՀ-ի, գնորդի անվանման, մատակարարի ՀՎՀՀ-ի և
անվանման, դուրս գրման ամսաթվի, մատակարարման ամսաթվի, ստորագրման
ամսաթվի, ընդհանուր գումարի, առանց ԱԱՀ-ի շրջանառության, ԱԱՀ գումարի,
ակցիզային հարկի գումարի, այդ թվում բնապահպանական հարկի գումարի, վայրի՝
որտեղից ապրանքները մատակարարվում/առաքվում են և մատակարարվող/առաքվող
ապրանքների նշանակման վայրի։
Արդեն իսկ նշված որոնման չափանիշները «Որոնման պարամետրեր» պատուհանում

հնարավոր է ամբողջությամբ ջնջել «Մաքրել» կոճակի միջոցով։

Ըստ սերիա և համարի հնարավոր է որոնել մինչև 100 հաշվարկային փաստաթղթերի


վերաբերյալ տվյալներ։ «Սերիա և համար» դաշտում տվյալները մուտքագրելուց և
«enter» կոճակը սեղմելուց հետո դաշտի ներքևում հայտնվում է լրացուցիչ տող՝ «Ավելին»
անվանումով։

«Ավելին» կոճակին սեղմելու դեպքում բացվում է հավելյալ պատուհան, որտեղ


ցուցադրվում են մուտքագրված սերիա-համարները։ Հավելյալ պատուհանից հնարավոր
է ջնջել թե՛ ընտրված սերիա-համարը առանձին, թե՛ լրացված ամբողջ սերիա-

համարները միանգամից՝ մաքրել կոճակի միջոցով։


Դաշտում սերիա-համարները մուտքագրելու և «Որոնման պարամետրեր» պատուհանի
որոնել կոճակը սեմելու դեպքում իրականացվում է որոնում ըստ լրացված տվյալների։
Որոնման արդյունքում Դուրս գրված ենթաբաժնում արտացոլվում են դուրս գրված
հարկային հաշիվների վերաբերյալ տվյալներ՝ աղյուսակի տեսքով, որի վերևի
հատվածում ցուցադրվում են այն որոնման չափանիշները, ըստ որոնց օգտվողը
իրականացրել էր որոնում։ Այդ չափանիշները հնարավոր է ջնջել անմիջապես տվյալ

տիրույթում կոճակի միջոցով՝ առանց «Որոնման պարամետրեր» պատուհանը


բացելու, որի արդյունքում հարկային հաշիվների ցանկը թարմացվում է ըստ մնացյալ

չափանիշների։ Իսկ կոճակի միջոցով հնարավոր է ջնջել տվյալ տիրույթում


առկա բոլոր որոնման չափանիշները՝ կրկին առանց «Որոնման պարամետրեր»
պատուհանը բացելու, որի արդյունքում որոնման արդյունքները ևս թարմացվում են։
Որոնման արդյունքների աղյուսակի էջում հնարավոր է դիտել մինչև 100 հաշվարկային
փաստաթղթի վերաբերյալ տվյալ։

Հարկային հաշիվը ամբողջությամբ դիտելու համար հարկավոր է ցուցիչը պահել


պահանջվող տողի վրա և կրկնակի սեղմումով բացել փաստաթուղթը։

Դուրս գրված ենթաբաժնում բացված հարկային հաշվի էջում առկա են հետևյալ


գործողությունները թույլատրող պատկերակները՝

- Հետ (բացվում է նախորդ էջը)

- Դիտել (կոճակի միջոցով հնարավոր է լինում տվյալ դուրս գրված հարկային


հաշիվը անմիջապես դիտել և ներբեռնել pdf ձևաչափով)
- Չեղյալ հայտարարել (կոճակի միջոցով հնարավոր է չեղարկել դուրս գրված
հարկային հաշիվը։ Չեղյալ հայտարարել կոճակը սեղմելու դեպքում բացվում է
Հաշվարկային փաստաթղթի չեղարկելու պատճառը ընտրելու պատուհան
(մանրամասն նկարագրությունը տե՛ս Չեղյալ (Հարկային հաշիվներ)-ի Հարկային հաշվի
չեղարկման գործընթաց ենթաբաժնում))

- Ներկայացնել անվավերության վերաբերյալ տեղեկություն (կոճակի միջոցով


հնարավոր է անվավեր ճանաչել դուրս գրված հարկային հաշիվը։ Ներկայացնել
անվավերության վերաբերյալ տեղեկություն կոճակը սեղմելու դեպքում բացվում է
Հաշվարկային փաստաթղթի անվավեր ճանաչելու պատճառը ընտրելու պատուհան
(մանրամասն նկարագրությունը տե՛ս Անվավեր (Հարկային հաշիվներ)-ի Հարկային
հաշվի անվավեր ճանաչման գործընթաց ենթաբաժնում))

- Կրկնօրինակել (կոճակի միջոցով հնարավոր է լինում տվյալ դուրս գրված


հարկային հաշիվը կրկնօրինակել նույն Հարկային հաշիվներ բաժնի Սևագրեր
ենթաբաժնում)

- Արտահանել (կոճակի միջոցով հնարավոր է լինում տվյալ դուրս գրված հարկային


հաշիվը արտահանել PDF, XML և XLS տարբերակներով)

Դուրս գրված ենթաբաժնում հնարավոր է տեսնել ինչպես միայն տվյալ Օգտվողի


կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերը, այնպես էլ տվյալ հարկ վճարողի
մյուս բոլոր Օգտվողների կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերը (առկա
լիազորությունների շրջանակներում)։
Այլ Օգտվողների կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերը Դուրս գրված
ենթաբաժնում արտացոլելու համար անհրաժեշտ է սեղմել

«Արտացոլել
այլ օգտվողի(ների) կողմից դուրս գրված հարկային հաշիվները» կոճակին։

Որոնման արդյունքների աղյուսակի էջի ներքևի հատվածում «Ընդամենը»,


«Շրջանառություն առանց ԱԱՀ», «ԱԱՀ-ի գումար», «Ակց. հարկի գումար» և «Այդ թվում
բնապ. հարկ» գումարային դաշտերի արժեքները արտացոլվում են ըստ տվյալ Օգտվողի
կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի տվյալների, իսկ եթե Օգտվողը նշել
է «Արտացոլել այլ օգտվողի(ների) կողմից դուրս գրված հարկային հաշիվները» կոճակը,
ապա գումարային դաշտերի արժեքները կարտացոլվեն ըստ մյուս բոլոր Օգտվողների
կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի տվյալների։

3.2.3. Ստացված (Հարկային հաշիվներ)

Եթե հարկային հաշիվը դուրս է գրվել մեկ այլ հարկ վճարողի կողմից և այդ հարկային
հաշվի ստացողը (գնորդը) տվյալ հարկատուն է, ապա այդ հարկային հաշիվը
արտացոլվելու է Ստացված ենթաբաժնում։

Ստացված ենթաբաժնում արտացոլվում են ստացված հարկային հաշիվների


վերաբերյալ հետևյալ տվյալները՝ հաշվի տեսակը և ձևը, սերիան և համարը,
մատակարարի ՀՎՀՀ-ն և անվանումը, կարգավիճակը, դուրս գրման ամսաթիվը,
մատակարարման ամսաթիվը, ստորագրման ամսաթիվը, ընդհանուր գումարը և
շրջանառությունը առանց ԱԱՀ-ի, ԱԱՀ-ի գումարը և ակցիզային հարկի գումարը, այդ
թվում բնապահպանական հարկի գումարը, առաքման և նշանակման վայրերը,
լրացուցիչ տվյալները, ճշգրտող/ճշգրված հաշվի վերաբերյալ տվյալը, ճշգրտման
տեսակը:

Ստացված ենթաբաժնում արտացոլված տվյալների աղյուսակի սյունակները հնարավոր

է մեծացնել և (կամ) փոքրացնել վերնագրերի կողքին հայտնվող սլաքի միջոցով,


ինչպես նաև հնարավոր է սյունակները դասավորել ըստ անհրաժեշտ
առաջնահերթությունների՝ պարզապես վերնագրի վրա սեղմելով և տեղափոխելով
նախընտրելի հատված։

Ստացված ենթաբաժնում առկա են հետևյալ գործողությունները թույլատրող


պատկերակները՝

- Հետ (բացվում է նախորդ էջը)

- Որոնել (բացվում է «Որոնման պարամետրեր» պատուհանը)

- Արտահանել (կոճակի միջոցով հնարավոր է լինում ստացված հարկային


հաշիվների ցանկից ընտրված հարկային հաշիվները արտահանել PDF, XML և XLS
տարբերակներով)

- Ներբեռնել (կոճակի միջոցով հնարավոր է ներբեռնել XML տեսակի


փաստաթուղթ, որը գեներացվում է Սևագրեր ենթաբաժնում)

- Ստեղծել (կոճակի միջոցով հնարավոր է ստեղծել նոր հարկային


հաշիվ, կոճակը սեղմելու դեպքում կբացվի նոր պատուհան «Ընտրել տեսակը»
անվանումով, իսկ ընտրելուց հետո՝ համապատասխան հարկային հաշվի նախնական
տարբերակը)։

- Ստորագրել (կոճակի միջոցով հնարավոր է լինում ստացված


հարկային հաշիվների ցանկից ընտրված հաշիվները ուղարկել ստորագրման, որից
հետո հաշիվները տեղափոխվում են Ստորագրվող փաստաթղթեր ենթաբաժին։
Ստացված հարկային հաշվում ստորագրելուց հետո ավելանում է ստորագրման
ամսաթիվ)։

Ստացված հարկային հաշիվը ստորագրելուց հետո հարկային հաշվում ներառվող


տվյալներում, ինչպես նաև Ստացված ենթաբաժնում ստացված հարկային հաշիվների
վերաբերյալ տվյալների աղյուսակի «Ստորագրման ամսաթիվ» սյունակում ավելանում է
ստորագրման ամսաթիվը։

Ստացված ենթաբաժնում որոնում կատարելու համար որոնել պատկերակի


միջոցով բացված «Որոնման պարամետրեր» պատուհանում անհրաժեշտ է նշել
որոնման չափանիշներ։ Որոնում հնարավոր է իրականացնել ըստ հաշվի տեսակի,
հաշվի ձևի, ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքում ՀՎՀՀ ունենալը պարտադիր չէ և
ֆիզիկական անձ նշիչների, սերիա և համարի, ճշգրտող/ճշգտրված հաշվի, ճշգրտման
տեսակի, կարգավիճակի, մատակարարի ՀՎՀՀ-ի և անվանման, դուրս գրման ամսաթվի,
մատակարարման ամսաթվի, ստորագրման ամսաթվի, ընդհանուր գումարի, առանց
ԱԱՀ-ի շրջանառության, ԱԱՀ գումարի, ակցիզային հարկի գումարի, այդ թվում
բնապահպանական հարկի գումարի, վայրի՝ որտեղից ապրանքները
մատակարարվում/առաքվում են և մատակարարվող/առաքվող ապրանքների
նշանակման վայրի։

Արդեն իսկ նշված որոնման չափանիշները «Որոնման պարամետրեր» պատուհանում

հնարավոր է ամբողջությամբ ջնջել «Մաքրել» կոճակի միջոցով։


Ըստ սերիա և համարի հնարավոր է որոնել մինչև 100 հաշվարկային փաստաթղթերի
վերաբերյալ տվյալներ։ «Սերիա և համար» դաշտում տվյալները մուտքագրելուց և
«enter» կոճակը սեղմելուց հետո դաշտի ներքևում հայտնվում է լրացուցիչ տող՝ «Ավելին»
անվանումով։

«Ավելին» կոճակին սեղմելու դեպքում բացվում է հավելյալ պատուհան, որտեղ


ցուցադրվում են մուտքագրված սերիա-համարները։ Հավելյալ պատուհանից հնարավոր
է ջնջել թե՛ ընտրված սերիա-համարը առանձին, թե՛ լրացված ամբողջ սերիա-

համարները միանգամից՝ մաքրել կոճակի միջոցով։


Դաշտում սերիա-համարները մուտքագրելու և «Որոնման պարամետրեր» պատուհանի
որոնել կոճակը սեմելու դեպքում իրականացվում է որոնում ըստ լրացված տվյալների։
Որոնման արդյունքում Ստացված ենթաբաժնում արտացոլվում են ստացված հարկային
հաշիվների վերաբերյալ տվյալներ՝ աղյուսակի տեսքով, որի վերևի հատվածում
ցուցադրվում են այն որոնման չափանիշները, ըստ որոնց օգտվողը իրականացրել էր

որոնում։ Այդ չափանիշները հնարավոր է ջնջել անմիջապես տվյալ տիրույթում


կոճակի միջոցով՝ առանց «Որոնման պարամետրեր» պատուհանը բացելու, որի
արդյունքում հարկային հաշիվների ցանկը թարմացվում է ըստ մնացյալ չափանիշների։

Իսկ կոճակի միջոցով հնարավոր է ջնջել տվյալ տիրույթում առկա բոլոր


որոնման չափանիշները՝ կրկին առանց «Որոնման պարամետրեր» պատուհանը
բացելու, որի արդյունքում որոնման արդյունքները ևս թարմացվում են։ Որոնման
արդյունքների աղյուսակի էջում հնարավոր է դիտել մինչև 100 հաշվարկային
փաստաթղթի վերաբերյալ տվյալ։

Հարկային հաշիվը ամբողջությամբ դիտելու համար հարկավոր է ցուցիչը պահել


պահանջվող տողի վրա և կրկնակի սեղմումով բացել փաստաթուղթը։

Ստացված ենթաբաժնում բացված հարկային հաշվի էջում առկա են հետևյալ


գործողությունները թույլատրող պատկերակները՝

- Հետ (բացվում է նախորդ էջը)

- Դիտել (կոճակի միջոցով հնարավոր է լինում տվյալ ստացված հարկային հաշիվը


անմիջապես դիտել և ներբեռնել pdf ձևաչափով)
- Արտահանել (կոճակի միջոցով հնարավոր է լինում տվյալ ստացված հարկային
հաշիվը արտահանել PDF, XML և XLS տարբերակներով)

- Ջնջել (կոճակի միջոցով հնարավոր է ջնջել տվյալ ստացված հարկային հաշիվը։


Ջնջել կոճակը սեղմելու դեպքում բացվում է հաշվարկային փաստաթղթի ջնջման
պատճառը ընտրելու պատուհան։ Ստացողի (գնորդի) կողմից հաստատված
(վավերացված) հաշվարկային փաստաթուղթը հնարավոր չէ ջնջել (մանրամասն
նկարագրությունը տե՛ս Ջնջված (Հարկային հաշիվներ)-ի Ստացված հարկային հաշվի
ջնջման գործընթաց ենթաբաժնում))

- Ստորագրել (կոճակի միջոցով հնարավոր է լինում տվյալ


ստացված հարկային հաշիվը ուղարկել ստորագրման, որից հետո հաշիվը
տեղափոխվում է Ստորագրվող փաստաթղթեր ենթաբաժին։ Ստացված հարկային
հաշվում ստորագրելուց հետո ավելանում է ստորագրման ամսաթիվ)

➢ Ստացված հարկային հաշվի ստորագրման գործընթաց

Ստացված հարկային հաշիվը ստորագրելու համար անհրաժեշտ է Ստացված


ենթաբաժնում (միաժամանակ նշելով նաև մի քանի հարկային հաշիվներ) կամ նույն

ենթաբաժնի հարկային հաշվի բացված էջում սեղմել կոճակը։ Այն


սեղմելու դեպքում ստացված հարկային հաշիվները տեղափոխվում են Ստորագրվող
փաստաթղթեր ենթաբաժին (մանրամասն նկարագրությունը տե՛ս Ստորագրվող
փաստաթղթեր ենթաբաժնում)։

Ստացված հարկային հաշիվը էլեկտրոնային եղանակով ստորագրվելուց հետո՝

• ստանում է էլեկտրոնային ստորագրություն,


• հաշվի մեջ ավելանում է ստորագրման ամսաթիվը։
3.2.4. Անվավեր (Հարկային հաշիվներ)

ՀՀ հարկային օրենսգրքի 56-րդ հոդվածի 11-րդ մասին համապատասխան անվավեր


ճանաչված գործարքի մասով նախկինում դուրս գրված հաշվարկային փաստաթղթերը
դուրս գրող անձի կողմից անվավեր ճանաչվելու դեպքում արտացոլվում են Անվավեր
ենթաբաժնում։

Անվավեր ենթաբաժնում արտացոլվում են անվավեր ճանաչված հարկային հաշիվների


վերաբերյալ հետևյալ տվյալները՝ հաշվի տեսակը և ձևը, սերիան և համարը, գնորդի
ՀՎՀՀ-ն և անվանումը, դուրս գրման ամսաթիվը, դուրս գրված/ստացված հարկային
հաշիվ լինելու վերաբերյալ տվյալը, մատակարարման ամսաթիվը, ստորագրման
ամսաթիվը, անվավեր ճանաչման ամսաթիվը, մատակարարի ՀՎՀՀ-ն և անվանումը,
ընդհանուր գումարը և շրջանառությունը առանց ԱԱՀ-ի, ԱԱՀ-ի գումարը և ակցիզային
հարկի գումարը, այդ թվում բնապահպանական հարկի գումարը, առաքման և
նշանակման վայրերը, լրացուցիչ տվյալները, ճշգրտող/ճշգրված հաշվի վերաբերյալ
տվյալը, ճշգրտման տեսակը:

Անվավեր ենթաբաժնում արտացոլված տվյալների աղյուսակի սյունակները հնարավոր

է մեծացնել և (կամ) փոքրացնել վերնագրերի կողքին հայտնվող սլաքի միջոցով,


ինչպես նաև հնարավոր է սյունակները դասավորել ըստ անհրաժեշտ
առաջնահերթությունների՝ պարզապես վերնագրի վրա սեղմելով և տեղափոխելով
նախընտրելի հատված։

Անվավեր ենթաբաժնում առկա են հետևյալ գործողությունները թույլատրող


պատկերակները՝
- Հետ (բացվում է նախորդ էջը)

- Որոնել (բացվում է «Որոնման պարամետրեր» պատուհանը)

- Կրկնօրինակել (կոճակի միջոցով հնարավոր է լինում անվավեր հարկային


հաշիվների ցանկից ընտրված հաշիվները (բացառությամբ ստացված հարկային
հաշիվների) կրկնօրինակել նույն Հարկային հաշիվներ բաժնի Սևագրեր ենթաբաժնում)

- Արտահանել (կոճակի միջոցով հնարավոր է լինում անվավեր հարկային


հաշիվների ցանկից ընտրված հարկային հաշիվները արտահանել PDF, XML և XLS
տարբերակներով)

Անվավեր ենթաբաժնում որոնում կատարելու համար որոնել պատկերակի միջոցով


բացված «Որոնման պարամետրեր» պատուհանում անհրաժեշտ է նշել որոնման
չափանիշներ։ Որոնում հնարավոր է իրականացնել ըստ հաշվի տեսակի, հաշվի ձևի, ՀՀ
օրենսդրությամբ սահմանված դեպքում ՀՎՀՀ ունենալը պարտադիր չէ և ֆիզիկական
անձ նշիչների, սերիա և համարի, ճշգրտող/ճշգտրված հաշվի, ճշգրտման տեսակի,
գնորդի ՀՎՀՀ-ի և անվանման, մատակարարի ՀՎՀՀ-ի և անվանման, դուրս գրման
ամսաթվի, մատակարարման ամսաթվի, ստորագրման ամսաթվի, անվավեր ճանաչման
ամսաթվի, ընդհանուր գումարի, առանց ԱԱՀ-ի շրջանառության, ԱԱՀ գումարի,
ակցիզային հարկի գումարի, այդ թվում բնապահպանական հարկի գումարի, վայրի՝
որտեղից ապրանքները մատակարարվում/առաքվում են և մատակարարվող/առաքվող
ապրանքների նշանակման վայրի։

Արդեն իսկ նշված որոնման չափանիշները «Որոնման պարամետրեր» պատուհանում

հնարավոր է ամբողջությամբ ջնջել «Մաքրել» կոճակի միջոցով։


Ըստ սերիա և համարի հնարավոր է որոնել մինչև 100 հաշվարկային փաստաթղթերի
վերաբերյալ տվյալներ։ «Սերիա և համար» դաշտում տվյալները մուտքագրելուց և
«enter» կոճակը սեղմելուց հետո դաշտի ներքևում հայտնվում է լրացուցիչ տող՝ «Ավելին»
անվանումով։

«Ավելին» կոճակին սեղմելու դեպքում բացվում է հավելյալ պատուհան, որտեղ


ցուցադրվում են մուտքագրված սերիա-համարները։ Հավելյալ պատուհանից հնարավոր
է ջնջել թե՛ ընտրված սերիա-համարը առանձին, թե՛ լրացված ամբողջ սերիա-

համարները միանգամից՝ մաքրել կոճակի միջոցով։


Դաշտում սերիա-համարները մուտքագրելու և «Որոնման պարամետրեր» պատուհանի
որոնել կոճակը սեմելու դեպքում իրականացվում է որոնում ըստ լրացված տվյալների։
Որոնման արդյունքում Անվավեր ենթաբաժնում արտացոլվում են անվավեր հարկային
հաշիվների վերաբերյալ տվյալներ՝ աղյուսակի տեսքով, որի վերևի հատվածում
ցուցադրվում են այն որոնման չափանիշները, ըստ որոնց օգտվողը իրականացրել էր

որոնում։ Այդ չափանիշները հնարավոր է ջնջել անմիջապես տվյալ տիրույթում


կոճակի միջոցով՝ առանց «Որոնման պարամետրեր» պատուհանը բացելու, որի
արդյունքում հարկային հաշիվների ցանկը թարմացվում է ըստ մնացյալ չափանիշների։

Իսկ կոճակի միջոցով հնարավոր է ջնջել տվյալ տիրույթում առկա բոլոր


որոնման չափանիշները՝ կրկին առանց «Որոնման պարամետրեր» պատուհանը
բացելու, որի արդյունքում որոնման արդյունքները ևս թարմացվում են։ Որոնման
արդյունքների աղյուսակի էջում հնարավոր է դիտել մինչև 100 հաշվարկային
փաստաթղթի վերաբերյալ տվյալ։

Հարկային հաշիվը ամբողջությամբ դիտելու համար հարկավոր է ցուցիչը պահել


պահանջվող տողի վրա և կրկնակի սեղմումով բացել փաստաթուղթը։

Անվավեր ենթաբաժնում բացված հարկային հաշվի էջում առկա են հետևյալ


գործողությունները թույլատրող պատկերակները՝
- Դիտել (կոճակի միջոցով հնարավոր է լինում տվյալ անվավեր հարկային հաշիվը
անմիջապես դիտել և ներբեռնել pdf ձևաչափով)

- Կրկնօրինակել (կոճակի միջոցով հնարավոր է լինում անվավեր հարկային


հաշիվը (բացառությամբ ստացված հարկային հաշվի) կրկնօրինակել նույն Հարկային
հաշիվներ բաժնի Սևագրեր ենթաբաժնում)

- Արտահանել (կոճակի միջոցով հնարավոր է լինում անվավեր հարկային հաշիվը


արտահանել PDF, XML և XLS տարբերակներով)

➢ Հարկային հաշվի անվավեր ճանաչման գործընթաց

Հարկային հաշիվը անվավեր ճանաչելու համար անհրաժեշտ է Դուրս գրված


ենթաբաժնում հարկային հաշվի բացված էջում սեղմել Ներկայացնել անվավերության

վերաբերյալ տեղեկություն կոճակը։ Այն սեղմելու դեպքում բացվում է


հաշվարկային փաստաթղթի անվավեր ճանաչելու պատճառը ընտրելու պատուհան՝
թափվող ցանկով։
Ընտրելով հաշվարկային փաստաթղթի անվավեր ճանաչման պատճառը և սեղմելով
Շարունակել կոճակը՝ կբացվի էլեկտրոնային ստորագրության պատուհան։ Այնուհետև
անհրաժեշտ է լրացնել պահանջվող տվյալները և ստորագրել։

Անվավեր ճանաչված հարկային հաշիվը Դուրս գրված ենթաբաժնից տեղափոխվում է


Անվավեր ենթաբաժին։

3.2.5. Չեղյալ (Հարկային հաշիվներ)

ՀՀ հարկային օրենսգրքի 56-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված դեպքերում


հարկային հաշիվները դուրս գրող անձի կողմից չեղարկվելու դեպքում դրանք
արտացոլվում են Չեղյալ ենթաբաժնում։

Չեղյալ ենթաբաժնում արտացոլվում են չեղարկված (նաև չեղարկման ընթացքում


գտնվող և չեղարկումը մերժված) հարկային հաշիվների վերաբերյալ հետևյալ
տվյալները՝ հաշվի տեսակը և ձևը, սերիան և համարը, գնորդի ՀՎՀՀ-ն և անվանումը,
կարգավիճակը, դուրս գրման ամսաթիվը, դուրս գրված/ստացված հարկային հաշիվ
լինելու վերաբերյալ տվյալը, մատակարարման ամսաթիվը, ստորագրման ամսաթիվը,
չեղյալ ճանաչման ամսաթիվը, չեղարկումը հաստատելու/մերժելու ամսաթիվը, չեղյալ
ճանաչելու պատճառը, մատակարարի ՀՎՀՀ-ն և անվանումը, ընդհանուր գումարը և
շրջանառությունը առանց ԱԱՀ-ի, ԱԱՀ-ի գումարը և ակցիզային հարկի գումարը, այդ
թվում բնապահպանական հարկի գումարը, առաքման և նշանակման վայրերը,
լրացուցիչ տվյալները, ճշգրտող/ճշգրված հաշվի վերաբերյալ տվյալը, ճշգրտման
տեսակը:
Չեղյալ ենթաբաժնում արտացոլված տվյալների աղյուսակի սյունակները հնարավոր է

մեծացնել և (կամ) փոքրացնել վերնագրերի կողքին հայտնվող սլաքի միջոցով,


ինչպես նաև հնարավոր է սյունակները դասավորել ըստ անհրաժեշտ
առաջնահերթությունների՝ պարզապես վերնագրի վրա սեղմելով և տեղափոխելով
նախընտրելի հատված։

Չեղյալ ենթաբաժնում առկա են հետևյալ գործողությունները թույլատրող


պատկերակները՝

- Հետ (բացվում է նախորդ էջը)

- Որոնել (բացվում է «Որոնման պարամետրեր» պատուհանը)

- Բեռնել չեղյալ ճանաչելու հայտը (կոճակի միջոցով հնարավոր է լինում չեղյալ


հարկային հաշիվների ցանկից ընտրված հաշիվների համար բեռնել հայտ՝ ըստ դուրս
գրված հարկային հաշիվների չեղարկման պատճառի)

- Կրկնօրինակել (կոճակի միջոցով հնարավոր է լինում չեղյալ հարկային


հաշիվների ցանկից ընտրված հաշիվները (բացառությամբ ստացված հարկային
հաշիվների) կրկնօրինակել նույն Հարկային հաշիվներ բաժնի Սևագրեր ենթաբաժնում)

- Արտահանել (կոճակի միջոցով հնարավոր է լինում չեղյալ հարկային հաշիվների


ցանկից ընտրված հարկային հաշիվները արտահանել PDF, XML և XLS
տարբերակներով)

Չեղյալ ենթաբաժնում որոնում կատարելու համար որոնել պատկերակի միջոցով


բացված «Որոնման պարամետրեր» պատուհանում անհրաժեշտ է նշել որոնման
չափանիշներ։ Որոնում հնարավոր է իրականացնել ըստ հաշվի տեսակի, հաշվի ձևի, ՀՀ
օրենսդրությամբ սահմանված դեպքում ՀՎՀՀ ունենալը պարտադիր չէ և ֆիզիկական
անձ նշիչների, սերիա և համարի, ճշգրտող/ճշգտրված հաշվի, ճշգրտման տեսակի,
կարգավիճակի, գնորդի ՀՎՀՀ-ի և անվանման, մատակարարի ՀՎՀՀ-ի և անվանման,
դուրս գրման ամսաթվի, մատակարարման ամսաթվի, ստորագրման ամսաթվի, չեղյալ
ճանաչման ամսաթվի, չեղարկումը հաստատելու/մերժելու ամսաթվի, ընդհանուր
գումարի, առանց ԱԱՀ-ի շրջանառության, ԱԱՀ գումարի, ակցիզային հարկի գումարի,
այդ թվում բնապահպանական հարկի գումարի, վայրի՝ որտեղից ապրանքները
մատակարարվում/առաքվում են և մատակարարվող/առաքվող ապրանքների
նշանակման վայրի։

Արդեն իսկ նշված որոնման չափանիշները «Որոնման պարամետրեր» պատուհանում

հնարավոր է ամբողջությամբ ջնջել «Մաքրել» կոճակի միջոցով։

Ըստ սերիա և համարի հնարավոր է որոնել մինչև 100 հաշվարկային փաստաթղթերի


վերաբերյալ տվյալներ։ «Սերիա և համար» դաշտում տվյալները մուտքագրելուց և
«enter» կոճակը սեղմելուց հետո դաշտի ներքևում հայտնվում է լրացուցիչ տող՝ «Ավելին»
անվանումով։

«Ավելին» կոճակին սեղմելու դեպքում բացվում է հավելյալ պատուհան, որտեղ


ցուցադրվում են մուտքագրված սերիա-համարները։ Հավելյալ պատուհանից հնարավոր
է ջնջել թե՛ ընտրված սերիա-համարը առանձին, թե՛ լրացված ամբողջ սերիա-

համարները միանգամից՝ մաքրել կոճակի միջոցով։

Դաշտում սերիա-համարները մուտքագրելու և «Որոնման պարամետրեր» պատուհանի


որոնել կոճակը սեմելու դեպքում իրականացվում է որոնում ըստ լրացված տվյալների։
Որոնման արդյունքում Չեղյալ ենթաբաժնում արտացոլվում են չեղարկված (նաև
չեղարկման ընթացքում գտնվող և չեղարկումը մերժված) հարկային հաշիվների
վերաբերյալ տվյալներ՝ աղյուսակի տեսքով, որի վերևի հատվածում ցուցադրվում են այն
որոնման չափանիշները, ըստ որոնց օգտվողը իրականացրել էր որոնում։ Այդ

չափանիշները հնարավոր է ջնջել անմիջապես տվյալ տիրույթում կոճակի միջոցով՝


առանց «Որոնման պարամետրեր» պատուհանը բացելու, որի արդյունքում հարկային

հաշիվների ցանկը թարմացվում է ըստ մնացյալ չափանիշների։ Իսկ


կոճակի միջոցով հնարավոր է ջնջել տվյալ տիրույթում առկա բոլոր որոնման
չափանիշները՝ կրկին առանց «Որոնման պարամետրեր» պատուհանը բացելու, որի
արդյունքում որոնման արդյունքները ևս թարմացվում են։ Որոնման արդյունքների
աղյուսակի էջում հնարավոր է դիտել մինչև 100 հաշվարկային փաստաթղթի
վերաբերյալ տվյալ։

Հարկային հաշիվը ամբողջությամբ դիտելու համար հարկավոր է ցուցիչը պահել


պահանջվող տողի վրա և կրկնակի սեղմումով բացել փաստաթուղթը։

Չեղյալ ենթաբաժնում բացված հարկային հաշվի էջում առկա են հետևյալ


գործողությունները թույլատրող պատկերակները՝
- Դիտել (կոճակի միջոցով հնարավոր է լինում տվյալ չեղարկված, չեղարկման
ընթացքում գտնվող կամ չեղարկումը մերժված հարկային հաշիվը անմիջապես դիտել և
ներբեռնել pdf ձևաչափով)

- Բեռնել չեղյալ ճանաչելու հայտը (կոճակի միջոցով հնարավոր է լինում բեռնել


հայտ՝ ըստ դուրս գրված հարկային հաշիվների չեղարկման պատճառի)

- Կրկնօրինակել (կոճակի միջոցով հնարավոր է լինում չեղյալ հարկային հաշիվը


(բացառությամբ ստացված հարկային հաշվի) կրկնօրինակել նույն Հարկային հաշիվներ
բաժնի Սևագրեր ենթաբաժնում)

- Արտահանել (կոճակի միջոցով հնարավոր է լինում չեղյալ հարկային հաշիվը


արտահանել PDF, XML և XLS տարբերակներով)

- Մերժել (կոճակի միջոցով հնարավոր է մերժել ստացված հարկային


հաշվի չեղարկումը, եթե տվյալ գործարքը չեղարկման ենթակա չէ: Չեղարկումը
հնարավոր է մերժել, եթե չեղարկման պահին հաշվարկային փաստաթուղթը
վավերացված է ստացողի (գնորդի) էլեկտրոնային ստորագրությամբ։ Սեղմելով Մերժել
կոճակը բացվում է ստորագրման պատուհան և իրականացվում է հարկային հաշվի
չեղարկման մերժումը՝ էլեկտրոնային ստորագրությամբ)

- Հաստատել (կոճակի միջոցով հնարավոր է հաստատել ստացված


հարկային հաշվի չեղարկումը: Չեղարկումը հնարավոր է հաստատել, եթե չեղարկման
պահին հաշվարկային փաստաթուղթը վավերացված է ստացողի (գնորդի)
էլեկտրոնային ստորագրությամբ: Սեղմելով Հաստատել կոճակը բացվում է
ստորագրման պատուհան և իրականացվում է հարկային հաշվի չեղարկման
հաստատումը՝ էլեկտրոնային ստորագրությամբ)։

* Այն դեպքում, երբ ստացողը (գնորդը) հարկային հաշվի չեղարկման վերաբերյալ


հաղորդագրությունն ստանալուց հետո տասնհինգօրյա ժամկետում ո'չ հաստատում, և
ո'չ էլ մերժում է, ապա հաշվարկային փաստաթուղթն ինքնաշխատ համարվում է
չեղարկված։

➢ Հարկային հաշվի չեղարկման գործընթաց

Հարկային հաշիվը չեղարկելու համար անհրաժեշտ է Դուրս գրված ենթաբաժնում և


(կամ) Ջնջված ենթաբաժնում (գնորդի կողմից ջնջված) հարկային հաշվի բացված էջում

սեղմել Չեղյալ հայտարարել կոճակը։ Այն սեղմելու դեպքում բացվում է


հաշվարկային փաստաթղթի չեղարկելու պատճառը ընտրելու պատուհան՝ թափվող
ցանկով։

Ընտրելով հաշվարկային փաստաթղթի չեղարկման պատճառը և սեղմելով Շարունակել


կոճակը՝ կբացվի էլեկտրոնային ստորագրության պատուհան։ Այնուհետև անհրաժեշտ է
լրացնել պահանջվող տվյալները և ստորագրել։

Չեղարկված հարկային հաշիվը Դուրս գրված և (կամ) Ջնջված ենթաբաժնից


տեղափոխվում է Չեղյալ ենթաբաժին։
3.2.6. Ջնջված (Հարկային հաշիվներ)

Գործարքի կողմ չհանդիսացող հարկ վճարողի կողմից դուրս գրված հաշվարկային


փաստաթուղթ ստանալու դեպքում ստացողի՝ հաշվարկային փաստաթղթի
շրջանակներում գործարքի կողմ չհանդիսանալու և ստացված հարկային հաշիվների
դարանից ջնջելու դեպքում հարկային հաշիվը Ստացված ենթաբաժնից տեղափոխվում
է Ջնջված ենթաբաժին։

Ջնջված ենթաբաժնում արտացոլվում են ջնջված հարկային հաշիվների վերաբերյալ


հետևյալ տվյալները՝ հաշվի տեսակը և ձևը, սերիան և համարը, գնորդի ՀՎՀՀ-ն և
անվանումը, դուրս գրման ամսաթիվը, դուրս գրված/ստացված հարկային հաշիվ լինելու
վերաբերյալ տվյալը, մատակարարման ամսաթիվը, ջնջման ամսաթիվը, մատակարարի
ՀՎՀՀ-ն և անվանումը, ընդհանուր գումարը և շրջանառությունը առանց ԱԱՀ-ի, ԱԱՀ-ի
գումարը և ակցիզային հարկի գումարը, այդ թվում բնապահպանական հարկի գումարը,
առաքման և նշանակման վայրերը, լրացուցիչ տվյալները, ճշգրտող/ճշգրված հաշվի
վերաբերյալ տվյալը, ճշգրտման տեսակը:

Ջնջված ենթաբաժնում արտացոլված տվյալների աղյուսակի սյունակները հնարավոր է

մեծացնել և (կամ) փոքրացնել վերնագրերի կողքին հայտնվող սլաքի միջոցով,


ինչպես նաև հնարավոր է սյունակները դասավորել ըստ անհրաժեշտ
առաջնահերթությունների՝ պարզապես վերնագրի վրա սեղմելով և տեղափոխելով
նախընտրելի հատված։

Ջնջված ենթաբաժնում առկա են հետևյալ գործողությունները թույլատրող


պատկերակները՝
- Հետ (բացվում է նախորդ էջը)

- Որոնել (բացվում է «Որոնման պարամետրեր» պատուհանը)

- Արտահանել (կոճակի միջոցով հնարավոր է լինում ջնջված հարկային հաշիվների


ցանկից ընտրված հարկային հաշիվները արտահանել PDF, XML և XLS
տարբերակներով)

Ջնջված ենթաբաժնում որոնում կատարելու համար որոնել պատկերակի միջոցով


բացված «Որոնման պարամետրեր» պատուհանում անհրաժեշտ է նշել որոնման
չափանիշներ։ Որոնում հնարավոր է իրականացնել ըստ հաշվի տեսակի, հաշվի ձևի,
սերիա և համարի, ճշգրտող/ճշգտրված հաշվի, ճշգրտման տեսակի, գնորդի ՀՎՀՀ-ի և
անվանման, մատակարարի ՀՎՀՀ-ի և անվանման, դուրս գրման ամսաթվի,
մատակարարման ամսաթվի, ջնջման ամսաթվի, ընդհանուր գումարի, առանց ԱԱՀ-ի
շրջանառության, ԱԱՀ գումարի, ակցիզային հարկի գումարի, այդ թվում
բնապահպանական հարկի գումարի, վայրի՝ որտեղից ապրանքները
մատակարարվում/առաքվում են և մատակարարվող/առաքվող ապրանքների
նշանակման վայրի։

Արդեն իսկ նշված որոնման չափանիշները «Որոնման պարամետրեր» պատուհանում

հնարավոր է ամբողջությամբ ջնջել «Մաքրել» կոճակի միջոցով։

Ըստ սերիա և համարի հնարավոր է որոնել մինչև 100 հաշվարկային փաստաթղթերի


վերաբերյալ տվյալներ։ «Սերիա և համար» դաշտում տվյալները մուտքագրելուց և
«enter» կոճակը սեղմելուց հետո դաշտի ներքևում հայտնվում է լրացուցիչ տող՝ «Ավելին»
անվանումով։
«Ավելին» կոճակին սեղմելու դեպքում բացվում է հավելյալ պատուհան, որտեղ
ցուցադրվում են մուտքագրված սերիա-համարները։ Հավելյալ պատուհանից հնարավոր
է ջնջել թե՛ ընտրված սերիա-համարը առանձին, թե՛ լրացված ամբողջ սերիա-

համարները միանգամից՝ մաքրել կոճակի միջոցով։

Դաշտում սերիա-համարները մուտքագրելու և «Որոնման պարամետրեր» պատուհանի


որոնել կոճակը սեմելու դեպքում իրականացվում է որոնում ըստ լրացված տվյալների։
Որոնման արդյունքում Ջնջված ենթաբաժնում արտացոլվում են ջնջված հարկային
հաշիվների վերաբերյալ տվյալներ՝ աղյուսակի տեսքով, որի վերևի հատվածում
ցուցադրվում են այն որոնման չափանիշները, ըստ որոնց օգտվողը իրականացրել էր

որոնում։ Այդ չափանիշները հնարավոր է ջնջել անմիջապես տվյալ տիրույթում


կոճակի միջոցով՝ առանց «Որոնման պարամետրեր» պատուհանը բացելու, որի
արդյունքում հարկային հաշիվների ցանկը թարմացվում է ըստ մնացյալ չափանիշների։

Իսկ կոճակի միջոցով հնարավոր է ջնջել տվյալ տիրույթում առկա բոլոր


որոնման չափանիշները՝ կրկին առանց «Որոնման պարամետրեր» պատուհանը
բացելու, որի արդյունքում որոնման արդյունքները ևս թարմացվում են։ Որոնման
արդյունքների աղյուսակի էջում հնարավոր է դիտել մինչև 100 հաշվարկային
փաստաթղթի վերաբերյալ տվյալ։

Հարկային հաշիվը ամբողջությամբ դիտելու համար հարկավոր է ցուցիչը պահել


պահանջվող տողի վրա և կրկնակի սեղմումով բացել փաստաթուղթը։

Ջնջված ենթաբաժնում բացված հարկային հաշվի էջում առկա են հետևյալ


գործողությունները թույլատրող պատկերակները՝

- Դիտել (կոճակի միջոցով հնարավոր է լինում տվյալ ջնջված հարկային հաշիվը


անմիջապես դիտել և ներբեռնել pdf ձևաչափով)

- Արտահանել (կոճակի միջոցով հնարավոր է լինում ջնջված հարկային հաշիվը


արտահանել PDF, XML և XLS տարբերակներով)
- Չեղյալ հայտարարել (կոճակի միջոցով հնարավոր է չեղարկել գնորդի կողմից
ջնջված հարկային հաշիվը։ Չեղյալ հայտարարել կոճակը սեղմելու դեպքում բացվում է
Հաշվարկային փաստաթղթի չեղարկելու պատճառը ընտրելու պատուհան
(մանրամասն նկարագրությունը տե՛ս Չեղյալ (Հարկային հաշիվներ)-ի Հարկային հաշվի
չեղարկման գործընթաց ենթաբաժնում))

➢ Ստացված հարկային հաշվի ջնջման գործընթաց

Ստացված հարկային հաշիվը ջնջելու համար անհրաժեշտ է Ստացված ենթաբաժնում

հարկային հաշվի բացված էջում սեղմել Ջնջել կոճակը (ստացողի կողմից ստացված
հարկային հաշիվը հնարավոր է ջնջել միայն գործարքի կողմ չհանդիսացող հարկ
վճարողի կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթուղթ ստանալու դեպքում, եթե
ստացողը տվյալ հաշվարկային փաստաթղթի շրջանակներում գործարքի կողմ չի
համդիսանում)։ Այն սեղմելուց հետո բացվում է հարցման պատուհան՝

Այո սեղմելու դեպքում բացվում է հաշվարկային փաստաթղթի ստացողի կողմից ջնջելու


պատճառը ընտրելու պատուհան՝ թափվող ցանկով։
Ընտրելով հաշվարկային փաստաթղթի ջնջման պատճառը և սեղմելով Շարունակել
կոճակը՝ կբացվի էլեկտրոնային ստորագրության պատուհան։ Այնուհետև անհրաժեշտ է
լրացնել պահանջվող տվյալները և ստորագրել։

Ջնջված հարկային հաշիվը Ստացված ենթաբաժնից տեղափոխվում է Ջնջված


ենթաբաժին։

3.3. Նոր հարկային հաշվի ստեղծում

Նոր հարկային հաշիվ հնարավոր է ստեղծել՝

• Հաշվարկային փաստաթղթեր բաժնի «Ստեղծել նոր հարկային հաշիվ» դաշտից


ընտրելով համապատասխան հաշվարկային փաստաթղթի տեսակը և ձևը,
• Հարկային հաշիվներ բաժնի «Ստեղծել նոր հարկային հաշիվ» դաշտից ընտրելով
համապատասխան հաշվարկային փաստաթղթի տեսակը և ձևը: Օգտվողը
կարող է ինչպես ստեղծել նոր հարկային հաշիվների սևագրեր՝ ընտրելով
համապատասխան հաշվարկային փաստաթղթի տեսակը և ձևը, այնպես էլ

ներմուծել XML ձևաչափով (սեղմելով Ներբեռնել կոճակը), որոնք ստեղծվել


են այլ ծրագրերում և պարունակում են հարկային հաշիվների տվյալներ: Այդ
տվյալների հիման վրա նույնպես ստեղծվում են սևագիր հարկային հաշիվներ,
• Հարկային հաշիվներ բաժնի Սևագրեր ենթաբաժնում Ստեղծել կոճակի միջոցով
ընտրելով համապատասխան հաշվարկային փաստաթղթի տեսակը և ձևը: Այս
ենթաբաժնում ևս հնարավոր է ստեղծել սևագիր հարկային հաշիվներ սեղմելով

Ներբեռնել կոճակը և ներմուծելով XML ձևաչափով ֆայլեր,


• Հարկային հաշիվներ բաժնի Դուրս գրված ենթաբաժնում Ստեղծել կոճակի
միջոցով ընտրելով համապատասխան հաշվարկային փաստաթղթի տեսակը և
ձևը: Այս ենթաբաժնում ևս հնարավոր է ստեղծել սևագիր հարկային հաշիվներ

սեղմելով Ներբեռնել կոճակը և ներմուծելով XML ձևաչափով ֆայլեր,


• Հարկային հաշիվներ բաժնի Ստացված ենթաբաժնում Ստեղծել կոճակի միջոցով
ընտրելով համապատասխան հաշվարկային փաստաթղթի տեսակը և ձևը: Այս
ենթաբաժնում ևս հնարավոր է ստեղծել սևագիր հարկային հաշիվներ սեղմելով

Ներբեռնել կոճակը և ներմուծելով XML ձևաչափով ֆայլեր:

3.3.1. Ակցիզային հարկով հարկվող ապրանքների հարկային հաշիվ

Ակցիզային հարկով հարկվող ապրանքների հարկային հաշվի սևագիրը պարունակում


է լրացման համար պարտադիր և ոչ պարտադիր, ինչպես նաև ինքնաշխատ լրացվող
դաշտեր։
➢ Ակցիզային հարկով հարկվող ապրանքների հարկային հաշվի սևագրի
ստեղծման համար անհրաժեշտ է՝
• սևագիր հարկային հաշվի բացված էջում թափվող ցանկից ընտրել հարկային
հաշվի ձևը՝
o հարկ վճարողի անունից,
o մատակարարի անունից,
o հանձնարարողի (պրինցիպալի) անունից,
o համատեղ գործերը վարողի անունից
• լրացնել հետևյալ պարտադիր դաշտերը՝
o մատակարարման ամսաթիվը,
o եթե լրացվել է պայմանագրի կնքման ամսաթիվը, ապա համարը և
հակառակը (նշված դեպքում եթե պայամանագիրը համար չունի, ապա
հնարավոր է տվյալ դաշտում դնել «-» նշանը կամ լրացնել «առանց
պայմանագրի» նշումը),
o համատեղ գործերը վարողի անունից հարկային հաշվի դեպքում
«Հարկային հաշիվը դուրս գրած համատեղ գործունեության մասնակից
անձի տվյալներ» հատվածում պայմանագրի ամսաթիվը և համարը,
o վայրը, որտեղից ապրանքները մատակարարվում (առաքվում) են (մարզ,
համայնք, բնակավայր, փողոց),
o հանձնարարողի (պրինցիպալի) անունից և համատեղ գործերը վարողի
անունից հարկային հաշիվների դեպքում՝ համապատասխանաբար
«Հանձնարարող (պրինցիպալ) հանդիսացող անձի տվյալներ» և «Համատեղ
գործունեության մասով հարկերը հաշվարկելու և վճարելու
պարտավորությունները ստանձնած անձի տվյալներ» հատվածում ՀՎՀՀ-ն
(եթե նշված չէ «ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում ՀՎՀՀ
ունենալը պարտադիր չէ» նշիչը),
o հանձնարարողի (պրինցիպալի) անունից և համատեղ գործերը վարողի
անունից հարկային հաշիվների դեպքում` «Հանձնարարող (պրինցիպալ)
հանդիսացող անձի տվյալներ» և «Համատեղ գործունեության մասով
հարկերը հաշվարկելու և վճարելու պարտավորությունները ստանձնած
անձի տվյալներ» հատվածում անվանումը և գտնվելու վայրը (հասցեն) (եթե
«ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում ՀՎՀՀ ունենալը պարտադիր
չէ» նշիչը նշված է),
o Ապրանքներ ձեռք բերող անձի ՀՎՀՀ-ն (եթե նշված չէ «ՀՀ օրենսդրությամբ
սահմանված դեպքերում ՀՎՀՀ ունենալը պարտադիր չէ» կամ «Ֆիզիկական
անձ» նշիչներից որևէ մեկը),
o Ապրանքներ ձեռք բերող անձը ֆիզիկական անձ լինելու դեպքում (եթե
նշված է «Ֆիզիկական անձ» նշիչը)՝ անձը հաստատող փաստաթուղթը և
սերիան և (կամ) համարը (եթե լրացվել է ֆիզիկական անձի հանրային
ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների
համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը, ապա Ստուգել

կոճակի միջոցով իրականացվում է անձնագրային


տվյալների ճշտության ստուգում ՀՀ ոստիկանության տվյալների հետ),
o Ապրանքներ ձեռք բերող անձի անվանումը և գտնվելու վայրը (հասցեն)
(եթե նշված է «ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում ՀՎՀՀ ունենալը
պարտադիր չէ» կամ «Ֆիզիկական անձ» նշիչներից որևէ մեկը),
o Մատակարարվող (առաքվող) ապրանքների նշանակման վայրը (հասցեն)
(մարզ, համայնք, բնակավայր, փողոց),
o Մատակարարվող (առաքվող) ապրանքների քանակի և վճարման ենթակա
գումարի հաշվարկի աղյուսակը:

• Սեղմել պահպանել կոճակը՝ սևագիր հարկային հաշիվը առանց


պարտադիր դաշտերի լրացման և (կամ) սխալներով պահպանելու համար:
Հարկային հաշվում պարտադիր լրացման ենթակա դաշտերի լրացված լինելու և
(կամ) սխալների առկայությունը ստուգվում է հարկային հաշվի ստորագրման
գործընթացում (մանրամասն նկարագրությունը տե՛ս Ստորագրվող
փաստաթղթեր ենթաբաժնում)։

Համակարգի կողմից ինքնաշխատ լրացվում են հետևյալ դաշտերը՝

• Ապրանքներ մատակարարող (առաքող) անձի տվյալները՝ ՀՎՀՀ-ն, ԱԱՀՎՀՀ-ն,


անվանումը, գտնվելու վայրը (հասցեն),
• հանձնարարողի (պրինցիպալի) անունից և համատեղ գործերը վարողի անունից
հարկային հաշիվների դեպքում ՀՎՀՀ-ն մուտքագրելուց հետո` «Հանձնարարող
(պրինցիպալ) հանդիսացող անձի տվյալներ» և «Համատեղ գործունեության
մասով հարկերը հաշվարկելու և վճարելու պարտավորությունները ստանձնած
անձի տվյալներ» հատվածում ԱԱՀՎՀՀ-ն, անվանումը և գտնվելու վայրը
(հասցեն),
• Ապրանքներ ձեռք բերող անձի ՀՎՀՀ-ն մուտքագրելուց հետո՝ ԱԱՀՎՀՀ-ն,
անվանումը, գտնվելու վայրը։

Մատակարարվող (առաքվող) ապրանքների քանակի և վճարման ենթակա գումարի


հաշվարկի աղյուսակը հնարավորություն է տալիս՝

Աղյուսակի սյունակները մեծացնել և (կամ) փոքրացնել վերնագրերի կողքին հայտնվող

սլաքի միջոցով,

- կրկնօրինակել ընտրված տողը,

- ջնջել ընտրված տողը,

- ավելացնել նոր տող՝ թափվող ցանկից ընտրելով


ավելացվող տողերի քանակը (հնարավոր է ավելացնել 1, 2, 3 կամ 5 նոր տողեր),

-էջում ցուցադրել կոճակի միջոցով ընտրել կամ ձեռքով


լրացնել ապրանքացանկի աղյուսակում ցուցադրվող տողերի քանակը (յուրաքանչյուր
էջում հնարավոր է դիտել 10, 25, 50, 75 կամ 100 տող),
սլաքների միջոցով էջերը թերթել ինչպես առաջին և վերջին,
այնպես էլ նախորդ և հաջորդ էջեր կամ ընտրել կոնկրետ էջ,

- նշիչը նշելու դեպքում լրացնել


հետագծելիության ենթակա ապրանքների մատակարարման գործարքների վերաբերյալ
հարկային հաշիվ (մանրամասն նկարագրությունը տե՛ս Հետագծելիության ենթակա
ապրանքների մատակարարման կամ տեղափոխության գործարքների մասով
հաշվարկային փաստաթղթերի դուրս գրման գործընթաց բաժնում),

- Խմբագրել կոճակը սեղմելու դեպքում աղյուսակում խմբագրել արժեքները 10


դրամի ճշտությամբ։ Խնբագրումն ավարտելուց հետո անհրաժեշտ է դրանք պահպանել

սեղմելով՝ Հաստատել խմբագրումը կոճակը։ Կատարված բոլոր խմբագրումները

չեղարկելու համար անհրաժեշտ է սեղմել Ջնջել խմբագրումը կոճակը։ Աղյուսակում

խմբագրվող դաշտերի կողքին առկա Վերականգնել արժեքը կոճակի միջոցով


հնարավոր է վերականգնել տվյալ դաշտում համակարգի կողմից ինքնաշխատ
հաշվարկված սկզբնական արժեքը։

Հաշվարկային փաստաթղթի սևագիրը հնարավոր չի լինի Պահպանել, քանի դեռ

խմբագրման ավարտից հետո չի նշվել Հաստատել խմբագրումը կամ Ջնջել


խմբագրումը կոճակներից որևէ մեկը,

➢ Մատակարարվող (առաքվող) ապրանքների քանակի և վճարման ենթակա


գումարի հաշվարկի աղյուսակում պարտադիր լրացվում են՝
• Ապրանքի անվանումը (հնարավոր է մուտքագրել առավելագույնը 256 նիշ),
• Չափման միավորը (հնարավոր է մուտքագրել առավելագույնը 50 նիշ),
• Քանակը (թվի ամբողջ մասը չի կարող գերազանցել 12, իսկ կետից հետո՝ 4 նիշը),
• Միավորի գինը (թվի ամբողջ մասը չի կարող գերազանցել 12, իսկ կետից հետո՝ 5
նիշը),
• Արժեքը (դաշտը լրացվում է ինքնաշխատ՝ Քանակ, Միավորի գին, իսկ զեղչի
առկայության դեպքում նաև՝ Զեղչ (%) դաշտերի արժեքները մուտքագրելուց
հետո, առկա է խմբագրելու հնարավորություն՝ մինչև 10 դրամի ճշտությամբ),
• Ակցիզային հարկի գումարը (առնվազն մեկ տող պետք է լրացված լինի, թվի
ամբողջ մասը չի կարող գերազանցել 12, իսկ կետից հետո՝ 2 նիշը),
• ԱԱՀ դրույքաչափը (%) (թափվող ցանկից անհրաժեշտ է ընտրել դատարկ կամ
20% արժեքներից մեկը),
• ԱԱՀ գումարը (առնվազն մեկ տող պետք է լրացված լինի, լրացվում է
ինքնաշխատ ԱԱՀ-ի դրույքաչափը ընտրելու դեպքում),
• Ընդամենը (դաշտը լրացվում է ինքնաշխատ՝ Արժեք, Ակցիզային հարկի գումար և
ԱԱՀ գումար դաշտերի արժեքների հանրագումարից և առկա է խմբագրելու
հնարավորություն՝ մինչև 10 դրամի ճշտությամբ)։

*Հատուկ նշում՝ եթե լրացվել է Բազմակի օգտագործման տարայի արժեք դաշտը, ապա
Ընդամենը ինքնաշխատ լրացվող դաշտում արժեքը հաշվարկվում է Արժեք, Ակցիզային
հարկի գումար և ԱԱՀ գումար դաշտերի հանրագումարի և Բազմակի օգտագործման
տարայի արժեքի տարբերությունից։

** Բազմակի օգտագործման տարայի արժեք սյունակը լրացվում է այն դեպքում, երբ


տարան չի օտարվում։

*** Մատակարարվող (առաքվող) ապրանքների քանակի և վճարման ենթակա գումարի


հաշվարկի աղյուսակի Ընդամենը տողի ինքնաշխատ հաշվարկված հանրագումարային
դաշտերի՝ Արժեքի, Ակցիզային հարկի գումարի, Ընդամենի և Այդ թվում՝
բնապահպանական հարկի արժեքները հնարավոր է խմբագրել մինչև 10 դրամի
ճշտությամբ։

➢ Սևագիր հարկային հաշվի բացված էջում նշատուփը նշելու


դեպքում հնարավոր է ստեղծել Ճշգրտող ակցիզային հարկով հարկվող ապրանքների
հարկային հաշվի սևագիր (մանրամասն նկարագրությունը տե՛ս Ճշգրտող
հաշվարկային փաստաթղթերի դուրսգրումը բաժնում)։

3.3.2. Ապրանքների մատակարարման հարկային հաշիվ

Ապրանքների մատակարարման հարկային հաշվի սևագիրը գրեթե ամբողջությամբ


համապատասխանում է Ակցիզային հարկով հարկվող ապրանքների հարկային հաշվի
սևագրի էջին, բացի Մատակարարվող (առաքվող) ապրանքների քանակի և վճարման
ենթակա գումարի հաշվարկի աղյուսակից, որտեղ բացակայում են ակցիզային հարկով
հարկվող ապրանքներին վերաբերող դաշտերը։
*Հատուկ նշում՝ եթե լրացվել է Տարա դաշտը, ապա Ընդամենը ինքնաշխատ լրացվող
դաշտում արժեքը հաշվարկվում է Արժեք և ԱԱՀ գումար դաշտերի հանրագումարի և
Տարա դաշտի արժեքի տարբերությունից։

** Տարա սյունակը լրացվում է այն դեպքում, երբ տարան չի օտարվում։

➢ Սևագիր հարկային հաշվի բացված էջում նշատուփը նշելու


դեպքում հնարավոր է ստեղծել Ճշգրտող ապրանքների մատակարարման հարկային
հաշվի սևագիր (մանրամասն նկարագրությունը տե՛ս Ճշգրտող հաշվարկային
փաստաթղթերի դուրսգրումը բաժնում)։

3.3.3. Ծառայությունների մատուցման, աշխատանքների կատարման հարկային


հաշիվ

Ծառայությունների մատուցման, աշխատանքների կատարման հարկային հաշվի


սևագիրը գրեթե ամբողջությամբ համապատասխանում է Ապրանքների
մատակարարման հարկային հաշվի սևագրի էջին, բացի Ծառայությունների
մատուցման (աշխատանքների կատարման) ծավալի և վճարման ենթակա գումարի
հաշվարկի աղյուսակից։

Ծառայությունների մատուցման (աշխատանքների կատարման) ծավալի և վճարման


ենթակա գումարի հաշվարկի աղյուսակում պարտադիր լրացվում են՝

• Ծառայության (աշխատանքի) անվանումը (բովանդակությունը) (հնարավոր է


մուտքագրել առավելագույնը 256 նիշ),
• Չափման միավորը (հնարավոր է մուտքագրել առավելագույնը 50 նիշ),
• Ընդհանուր ծավալը (ժամանակաշրջանը) (թվի ամբողջ մասը չի կարող
գերազանցել 12 և կետից հետո՝ 12 նիշը),
• Միավորի գինը (թվի ամբողջ մասը չի կարող գերազանցել 12, իսկ կետից հետո՝ 5
նիշը),
• Արժեքը (դաշտը լրացվում է ինքնաշխատ՝ Ընդհանուր ծավալ
(ժամանակաշրջան), Միավորի գին, իսկ զեղչի առկայության դեպքում նաև՝ Զեղչ
(%) դաշտերի արժեքները մուտքագրելուց հետո, առկա է խմբագրելու
հնարավորություն՝ մինչև 10 դրամի ճշտությամբ),
• ԱԱՀ դրույքաչափը (%) (թափվող ցանկից անհրաժեշտ է ընտրել դատարկ կամ
20% արժեքներից մեկը),
• ԱԱՀ գումարը (առնվազն մեկ տող պետք է լրացված լինի, լրացվում է
ինքնաշխատ ԱԱՀ-ի դրույքաչափը ընտրելու դեպքում),
• Ընդամենը (դաշտը լրացվում է ինքնաշխատ՝ Արժեք և ԱԱՀ գումար դաշտերի
արժեքների հանրագումարից և առկա է խմբագրելու հնարավորություն՝ մինչև 10
դրամի ճշտությամբ)։
➢ Սևագիր հարկային հաշվի բացված էջում նշատուփը նշելու
դեպքում հնարավոր է ստեղծել Ճշգրտող ծառայությունների մատուցման,
աշխատանքների կատարման հարկային հաշվի սևագիր (մանրամասն
նկարագրությունը տե՛ս Ճշգրտող հաշվարկային փաստաթղթերի դուրսգրումը
բաժնում)։
➢ Սոցիալական ծախս պարունակող ծառայությունների մատուցման,
աշխատանքների կատարման հաշվարկային փաստաթղթի դուրս գրման
առանձնահատկությունները

Սոցիալական ծախս պարունակող հաշվարկային փաստաթուղթ դուրս գրելու համար


անհրաժեշտ է «ծառայություններ (աշխատանքներ) ստացող անձի տվյալներ»
հատվածում նշել «Ֆիզիկական անձ» նշատուփը, որից հետո կհայտնվեն «ՀՀ
քաղաքացի» և «Սոցիալական ծախսի տեսակ» դաշտերը։ Այդ դաշտերից անհրաժեշտ է
նշել «ՀՀ քաղաքացի» նշատուփը և ընտրել սոցիալական ծախսի անհրաժեշտ տեսակը՝
«առողջության ապահովագրություն, կրթական ծախս կամ այլ ծախս»։

Եթե «Սոցիալական ծախսի տեսակ» դաշտից ընտրվել է «առողջության


ապահովագրություն» կամ «կրթական ծախս» ծախսերից մեկը, ապա «ծառայություններ
(աշխատանքներ) ստացող անձի տվյալներ» հատվածում կհայտնվեն նաև պարտադիր
լրացման ենթակա «սոցիալական ծախսը կատարած ֆիզիկական անձ»-ին վերաբերող
դաշտեր՝
Այնուհետև անհրաժեշտ է լրացնել հետևյալ պարտադիր դաշտերը՝

• ծառայություններ (աշխատանքներ) ստացող ֆիզիկական անձի հանրային


ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ
չունենալու մասին տեղեկանքի համարը (եթե «Սոցիալական ծախսի տեսակ»
դաշտում նշված է ՝ «առողջության ապահովագրություն» կամ «կրթական ծախս»
ծախսերից մեկը),
• ծառայություններ (աշխատանքներ) ստացող ֆիզիկական անձի անձը
հաստատող փաստաթուղթը և սերիան և (կամ) համարը (Ստուգել կոճակի

միջոցով իրականացվում է անձնագրային տվյալների


ճշտության ստուգում ՀՀ ոստիկանության տվյալների հետ),
• ծառայություններ (աշխատանքներ) ստացող ֆիզիկական անձի գտնվելու վայրը
(հասցեն),
• սոցիալական ծախսը կատարած ֆիզիկական անձի հանրային ծառայությունների
համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին
տեղեկանքի համարը (ընտանիքի անդամ հանդիսանալու փաստը հիմնավորվում
է ներկայացված փաստաթղթերի հիման վրա՝ համաձայն ՀՀ կառավարության
2023 թվականի հունիսի 29-ի թիվ 1067-Ն որոշման),
• սոցիալական ծախսը կատարած ֆիզիկական անձի անձը հաստատող
փաստաթուղթը և սերիան և (կամ) համարը (Ստուգել կոճակի

միջոցով իրականացվում է անձնագրային տվյալների


ճշտության ստուգում ՀՀ ոստիկանության տվյալների հետ), (ընտանիքի անդամ
հանդիսանալու փաստը հիմնավորվում է ներկայացված փաստաթղթերի հիման
վրա՝ համաձայն ՀՀ կառավարության 2023 թվականի հունիսի 29-ի թիվ 1067-Ն
որոշման)։

Եթե լրացված անձնական տվյալներում առկա լինեն անճշտություններ, ապա


համակարգի կողմից կցուցադրվի սխալի մասին հաղորդագրություն և հնարավոր չի
լինի տվյալ հաշվարկային փաստաթուղթը դուրս գրել։

3.3.4. Լիզինգի առարկայի հանձնման-ընդունման ակտ


Լիզինգի առարկայի հանձնման-ընդունման ակտի սևագիրը պարունակում է լրացման
համար պարտադիր և ոչ պարտադիր, ինչպես նաև ինքնաշխատ լրացվող դաշտեր:
• Պարտադիր լրացվող դաշտերն են՝
o լիզինգի առարկայի հանձնման-ընդունման ամսաթիվը,
o եթե լրացվել է պայմանագրի կնքման ամսաթիվը, ապա համարը և
հակառակը (նշված դեպքում եթե պայամանագիրը համար չունի, ապա
հնարավոր է տվյալ դաշտում դնել «-» նշանը կամ լրացնել «առանց
պայմանագրի» նշումը),
o լիզինգատուի գործունեությունը փաստացի իրականացնելու վայրի
հասցեն (մարզ, համայնք, բնակավայր, փողոց),
o լիզինգի առարկայի առաքման կամ հանձնման վայրի հասցեն (մարզ,
համայնք, բնակավայր, փողոց),
o լիզինգառուի ՀՎՀՀ-ն (եթե նշված չէ «ՀՀ օրենսդրությամբ սահմանված
դեպքերում ՀՎՀՀ ունենալը պարտադիր չէ» կամ «Ֆիզիկական անձ»
նշիչներից որևէ մեկը),
o լիզինգառուն ֆիզիկական անձ լինելու դեպքում (եթե նշված է «Ֆիզիկական
անձ» նշիչը)՝ անձը հաստատող փաստաթուղթը և սերիան և (կամ) համարը
(եթե լրացվել է ֆիզիկական անձի հանրային ծառայությունների
համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու

մասին տեղեկանքի համարը, ապա Ստուգել կոճակի


միջոցով իրականացվում է անձնագրային տվյալների ճշտության ստուգում
ՀՀ ոստիկանության տվյալների հետ),
o լիզինգառուի անվանումը և գտնվելու վայրը (հասցեն) (եթե նշված է «ՀՀ
օրենսդրությամբ սահմանված դեպքերում ՀՎՀՀ ունենալը պարտադիր չէ»
կամ «Ֆիզիկական անձ» նշիչներից որևէ մեկը),
o լիզինգառուի բնակության վայրը (հասցեն) (եթե նշված է «Ֆիզիկական
անձ» նշիչը),
o լիզինգառուի գործունեությունը փաստացի իրականացնելու վայրի հասցեն
(մարզ, համայնք, բնակավայր, փողոց),
o լիզինգի առարկայի նշանակման վայրի հասցե (մարզ, համայնք,
բնակավայր, փողոց),
o լիզինգի առարկայի ընդհանուր արժեքի և վճարման ենթակա գումարի
հաշվարկի աղյուսակը։
• Լիզինգի առարկայի հանձնման-ընդունման ակտի սևագիրը հնարավոր է առանց
պարտադիր դաշտերի լրացման և (կամ) սխալներով պահպանել՝ Սեղմելով

պահպանել կոճակը: Լիզինգի առարկայի հանձնման-ընդունման


ակտում պարտադիր լրացման ենթակա դաշտերի լրացված լինելու և (կամ)
սխալների առկայությունը ստուգվում է հաշվարկային փաստաթղթի
ստորագրման գործընթացում (մանրամասն նկարագրությունը տե՛ս
Ստորագրվող փաստաթղթեր ենթաբաժնում)։

Համակարգի կողմից ինքնաշխատ լրացվում են հետևյալ դաշտերը՝

• լիզինգատուի տվյալները՝ ՀՎՀՀ-ն, ԱԱՀՎՀՀ-ն, կազմակերպության լրիվ


անվանումը, գտնվելու վայրը (հասցեն),
• լիզինգառուի ՀՎՀՀ-ն մուտքագրելուց հետո՝ ԱԱՀՎՀՀ-ն, անվանումը, գտնվելու
վայրը։
➢ Լիզինգի առարկայի ընդհանուր արժեքի և վճարման ենթակա գումարի
հաշվարկի աղյուսակում պարտադիր լրացվում են՝
• Լիզինգի առարկայի անվանացանկը (հնարավոր է մուտքագրել առավելագույնը
256 նիշ),
• Չափման միավորը (հնարավոր է մուտքագրել առավելագույնը 50 նիշ),
• Լիզինգի առարկայի քանակը (թվի ամբողջ մասը չի կարող գերազանցել 12, իսկ
կետից հետո՝ 4 նիշը),
• Լիզինգի առարկայի միավորի գինը (թվի ամբողջ մասը չի կարող գերազանցել 12,
իսկ կետից հետո՝ 3 նիշը),
• Լիզինգի առարկայի ընդհանուր արժեքը (դաշտը լրացվում է ինքնաշխատ՝
Լիզինգի առարկայի քանակ և Լիզինգի առարկայի միավորի գին դաշտերի
արժեքները մուտքագրելուց հետո, առկա է խմբագրելու հնարավորություն՝ մինչև
10 դրամի ճշտությամբ),
• ԱԱՀ դրույքաչափը (%) (թափվող ցանկից անհրաժեշտ է ընտրել դատարկ կամ
20% արժեքներից մեկը),
• ԱԱՀ գումարը (առնվազն մեկ տող պետք է լրացված լինի, լրացվում է
ինքնաշխատ ԱԱՀ-ի դրույքաչափը ընտրելու դեպքում),
• Ընդամենը (դաշտը լրացվում է ինքնաշխատ՝ Լիզինգի առարկայի ընդհանուր
արժեք և ԱԱՀ գումար դաշտերի արժեքների հանրագումարից և առկա է
խմբագրելու հնարավորություն՝ մինչև 10 դրամի ճշտությամբ)։

* Լիզինգի առարկայի ընդհանուր արժեքի և վճարման ենթակա գումարի հաշվարկի


աղյուսակի Ընդամենը տողի ինքնաշխատ հաշվարկված հանրագումարային դաշտերի՝
Լիզինգի առարկայի ընդհանուր արժեքի և Ընդամենի արժեքները հնարավոր է
խմբագրել մինչև 10 դրամի ճշտությամբ։ Խմբագրելու համար անհրաժեշտ է սեղմել
Մատակարարվող (առաքվող) ապրանքների քանակի և վճարման ենթակա գումարի

հաշվարկի աղյուսակի վերևում առկա Խմբագրել կոճակը։ Այն սեղմելու դեպքում


աղյուսակում հնարավոր է դառնում խմբագրել միայն 10 դրամի ճշտությամբ
խմբագրվող դաշտերը։ Խնբագրումն ավարտելուց հետո անհրաժեշտ է դրանք

պահպանել սեղմելով՝ Հաստատել խմբագրումը կոճակը։ Կատարված բոլոր

խմբագրումները չեղարկելու համար անհրաժեշտ է սեղմել Ջնջել խմբագրումը


կոճակը։ Աղյուսակում խմբագրվող դաշտերի կողքին առկա Վերականգնել արժեքը
կոճակի միջոցով հնարավոր է վերականգնել տվյալ դաշտում համակարգի կողմից
ինքնաշխատ հաշվարկված սկզբնական արժեքը։

Հաշվարկային փաստաթղթի սևագիրը հնարավոր չի լինի Պահպանել, քանի դեռ

խմբագրման ավարտից հետո չի նշվել Հաստատել խմբագրումը կամ Ջնջել


խմբագրումը կոճակներից որևէ մեկը։

** Հատուկ նշում՝ լիզինգի առարկայի հանձնման-ընդունման ակտը չի կարող ճշգրտվել։

3.3.5. ԱԱՀ-ի վերադարձի հաշիվ

ԱԱՀ-ի վերադարձի հաշվի սևագիրը պարունակում է լրացման համար պարտադիր և ոչ


պարտադիր, ինչպես նաև ինքնաշխատ լրացվող դաշտեր:
• Պարտադիր լրացվող դաշտերն են՝
o մատակարարման ամսաթիվը,
o վայրը որտեղից ապրանքները մատակարարվում են (մարզ, համայնք,
բնակավայր, փողոց),
o ապրանքներ ձեռք բերող անձի անունը, ազգանունը, անձնագրի սերիան և
համարը, էլ․ փոստի հասցեն, բնակության երկիրը (ընտրվում է թափվող
ցանկից), բնակության վայրը (հասցեն),
o Մատակարարվող ապրանքների քանակի և վճարման ենթակա գումարի
հաշվարկի աղյուսակը:
• ԱԱՀ-ի վերադարձի հաշվի սևագիրը հնարավոր է առանց պարտադիր դաշտերի

լրացման և (կամ) սխալներով պահպանել՝ Սեղմելով պահպանել


կոճակը: ԱԱՀ-ի վերադարձի հաշվում պարտադիր լրացման ենթակա դաշտերի
լրացված լինելու և (կամ) սխալների առկայությունը ստուգվում է հաշվարկային
փաստաթղթի ստորագրման գործընթացում (մանրամասն նկարագրությունը
տե՛ս Ստորագրվող փաստաթղթեր ենթաբաժնում)։

Համակարգի կողմից ինքնաշխատ լրացվում են հետևյալ դաշտերը՝

• Ապրանքներ մատակարարող (առաքող) անձի տվյալները՝ ԱԱՀՎՀՀ-ն,


անվանումը, գտնվելու վայրը (հասցեն),
➢ Մատակարարվող ապրանքների քանակի և վճարման ենթակա գումարի
հաշվարկի աղյուսակում պարտադիր լրացվում են՝
• Ապրանքի անվանումը (հնարավոր է մուտքագրել առավելագույնը 256 նիշ),
• Ապրանքի դասակարգիչը (ընտրվում է թափվող ցանկից),
• Չափման միավորը (հնարավոր է մուտքագրել առավելագույնը 50 նիշ),
• Քանակը (թվի ամբողջ մասը չի կարող գերազանցել 12, իսկ կետից հետո՝ 4 նիշը),
• Միավորի գինը (թվի ամբողջ մասը չի կարող գերազանցել 12, իսկ կետից հետո՝ 5
նիշը),
• Արժեքը (դաշտը լրացվում է ինքնաշխատ՝ Քանակ, Միավորի գին, իսկ զեղչի
առկայության դեպքում նաև՝ Զեղչ (%) դաշտերի արժեքները մուտքագրելուց
հետո, առկա է խմբագրելու հնարավորություն՝ մինչև 10 դրամի ճշտությամբ),
• ԱԱՀ դրույքաչափը (%) (լրացվում է ինքնաշխատ՝ 20% արժեքը),
• ԱԱՀ գումարը (լրացվում է ինքնաշխատ),
• Ընդամենը (դաշտը լրացվում է ինքնաշխատ՝ Արժեք և ԱԱՀ գումար դաշտերի
արժեքների հանրագումարից և առկա է խմբագրելու հնարավորություն՝ մինչև 10
դրամի ճշտությամբ)։

* Մատակարարվող ապրանքների քանակի և վճարման ենթակա գումարի հաշվարկի


աղյուսակի Ընդամենը տողի ինքնաշխատ հաշվարկված հանրագումարային դաշտերի՝
Արժեք և Ընդամենի արժեքները հնարավոր է խմբագրել մինչև 10 դրամի ճշտությամբ։
Խմբագրելու համար անհրաժեշտ է սեղմել Մատակարարվող (առաքվող) ապրանքների

քանակի և վճարման ենթակա գումարի հաշվարկի աղյուսակի վերևում առկա


Խմբագրել կոճակը։ Այն սեղմելու դեպքում աղյուսակում հնարավոր է դառնում
խմբագրել միայն 10 դրամի ճշտությամբ խմբագրվող դաշտերը։ Խնբագրումն

ավարտելուց հետո անհրաժեշտ է դրանք պահպանել սեղմելով՝ Հաստատել


խմբագրումը կոճակը։ Կատարված բոլոր խմբագրումները չեղարկելու համար

անհրաժեշտ է սեղմել Ջնջել խմբագրումը կոճակը։ Աղյուսակում խմբագրվող

դաշտերի կողքին առկա Վերականգնել արժեքը կոճակի միջոցով հնարավոր է


վերականգնել տվյալ դաշտում համակարգի կողմից ինքնաշխատ հաշվարկված
սկզբնական արժեքը։

Հաշվարկային փաստաթղթի սևագիրը հնարավոր չի լինի Պահպանել, քանի դեռ

խմբագրման ավարտից հետո չի նշվել Հաստատել խմբագրումը կամ Ջնջել


խմբագրումը կոճակներից որևէ մեկը։

** ԱԱՀ-ի վերադարձի հաշվով ձեռք բերված ապրանքների արժեքը (ներառյալ


ավելացված արժեքի հարկը) պետք է կազմի առնվազն 50.000 դրամ, իսկ ԱԱՀ-ի գումարը
առնվազն՝ 8335 դրամ:

*** Հատուկ նշում՝ ԱԱՀ-ի վերադարձի հաշիվը չի կարող ճշգրտվել։

3.4. Հաշիվ վավերագրեր

Հաշիվ վավերագրեր բաժնի սկզբունքերը նման են Հարկային հաշիվներ բաժնի


աշխատանքի սկզբունքին: Հաշիվ վավերագրեր բաժնի ենթաբաժիններում օգտվողին
հնարավորություն է տրվում ստեղծել նոր հաշիվ վավերագրեր, պահպանել, ջնջել,
ստորագրել կամ ուղարկել ստորագրման, չեղարկել, անվավեր ճանաչել, ճշգրտել,
կրկնօրինակել հաշիվ վավերագիրը որպես սևագիր, ըստ անհրաժեշտ տվյալների
իրականացնել հաշիվ վավերագրերի որոնում, ներբեռնել և արտահանել հաշիվ
վավերագրերի վերաբերյալ տվյալներ։
Հաշիվ վավերագրեր բաժնի գլխավոր էջում հնարավոր է ստեղծել նոր հաշիվ
վավերագիր՝ ընտրելով անհրաժեշտ տեսակը և ձևը, իսկ «վերջին փոփոխվածները»
ցանկից հնարավոր է ընտրել անհրաժեշտ տեսակի և քանակի հաշիվ վավերագրեր

(նշիչի օգնությամբ) , սեղմել «Կրկնօրինակել կոճակը» և կրկնօրինակել


դրանք (առկա տվյալներով) Սևագրեր բաժնում։ Բարեհաջող կրկնօրինակման դեպքում
կբացվի պատուհան՝ իրականացված կրկնօրինակման վերաբերյալ տեղեկատվությամբ։

Հաշիվ վավերագրեր բաժնի գլխավոր էջում հնարավոր է ներբեռնել XML ձևաչափով

հաշիվ վավերագիր (վավերագրեր)։ Սեղմելով Ներբեռնել կոճակին բացվում է


օգտատիրոջ համակարգի երկխոսության պատուհան, որտեղից ընտրվում է
անհրաժեշտ փաստաթուղթը։ Բարեհաջող ներբեռնման դեպքում բացվում է պատուհան՝
իրականացված ներբեռնման վերաբերյալ տեղեկատվությամբ։

Օգտվողը հնարավորություն ունի էջի ներքևի աջ հատվածում գտնվող սլաքների

միջոցով էջերը թերթել ինչպես առաջին և վերջին, այնպես էլ


նախորդ և հաջորդ էջեր կամ ընտրել կոնկրետ էջ, ինչպես նաև թափվող ցանկից ընտրել

կամ ձեռքով լրացնել էջում ցուցադրվող հաշիվ վավերագրերի քանակը


(հնարավոր է ընտրել 5, 10, 15 կամ 20 հաշվարկային փաստաթուղթ):

Հաշիվ վավերագրեր բաժինը բաղկացած է հետևյալ ենթաբաժիններից՝

• Սևագրեր
• Դուրս գրված
• Ստացված
• Անվավեր
• Չեղյալ
• Ջնջված

Հաշիվ վավերագրեր բաժնի ենթաբաժիններում հաշիվ վավերագրերի վերաբերյալ


տվյալների աղյուսակի վերնագրերի ձախ անկյունում առկա նշատուփի օգնությամբ
հնարավոր է նշել տվյալ էջի ամբողջ հաշիվ վավերագրերի ցանկը միանգամից կամ
ընտրել մեկ կամ մի քանի անհրաժեշտ հաշիվ վավերագրեր, իսկ տվյալների աղյուսակի

յուրաքանչյուր վերնագրի կողքին առկա սլաքների միջոցով հնարավոր է տվյալները


տեսակավորել ըստ այբբենական կարգի, ըստ ամսաթվերի կամ այլ թվային արժեքների
աճման կամ նվազման կարգի։

3.4.1. Սևագրեր (Հաշիվ վավերագրեր)

Հաշիվ վավերագրեր բաժնի ընտրացանկից սեղմելով Սևագրեր ենթաբաժինը՝ կբացվի


հաշիվ վավերագրերի սևագրերի ցանկը: Սևագրեր ենթաբաժնում հնարավոր է դիտել
բոլոր ստեղծված և պահպանված, ցանկացած բաժնից (ենթաբաժնից) կրկնօրինակված,
XML ձևաչափով ներբեռնված, ինչպես նաև «Ճշգրտել» կոճակի միջոցով Սևագրեր
ենթաբաժնում ստեղծված սևագիր հաշիվ վավերագրերը։

Սևագրեր ենթաբաժնում արտացոլվում են սևագիր հաշիվ վավերագրերի վերաբերյալ


հետևյալ տվյալները՝ հաշվի տեսակը և ձևը, ստացողի ՀՎՀՀ-ն և անվանումը, ստեղծման
և առաքման (տեղափոխման) ամսաթվերը, արժեքը, այդ թվում ակցիզային հարկի
գումարը, այդ թվում բնապահպանական հարկի գումարը, առաքման և նշանակման
վայրերը, ինչպես նաև լրացուցիչ տվյալները:

Սևագրեր ենթաբաժնում արտացոլված տվյալների աղյուսակի սյունակները հնարավոր

է մեծացնել և (կամ) փոքրացնել վերնագրերի կողքին հայտնվող սլաքի միջոցով,


ինչպես նաև հնարավոր է սյունակները դասավորել ըստ անհրաժեշտ
առաջնահերթությունների՝ պարզապես վերնագրի վրա սեղմելով և տեղափոխելով
նախընտրելի հատված։

Սևագրեր ենթաբաժնում առկա են հետևյալ գործողությունները թույլատրող


պատկերակները՝

- Հետ (բացվում է նախորդ էջը)

- Որոնել (բացվում է «Որոնման պարամետրեր» պատուհանը)

- Կրկնօրինակել (կոճակի միջոցով հնարավոր է լինում սևագիր հաշիվ


վավերագրերի ցանկից ընտրված հաշիվները կրկնօրինակել նույն Հաշիվ վավերագրեր
բաժնի Սևագրեր ենթաբաժնում)
- Արտահանել (կոճակի միջոցով հնարավոր է լինում սևագիր հաշիվ վավերագրերի
ցանկից ընտրված հաշիվները արտահանել PDF, XML և XLS տարբերակներով)

- Ներբեռնել (կոճակի միջոցով հնարավոր է ներբեռնել XML տեսակի


փաստաթուղթ, որը գեներացվում է Սևագրեր ենթաբաժնում)

- Ջնջել (կոճակի միջոցով հնարավոր է լինում սևագիր հաշիվ վավերագրերի


ցանկից ընտրված հաշիվները ջնջել)

- Ստեղծել (կոճակի միջոցով հնարավոր է ստեղծել նոր հաշիվ


վավերագիր, կոճակը սեղմելու դեպքում կբացվի նոր պատուհան «Ընտրել տեսակը»
անվանումով, իսկ ընտրելուց հետո՝ համապատասխան հաշիվ վավերագրի նախնական
տարբերակը)

- (կոճակի միջոցով հնարավոր է լինում սևագիր հաշիվ


վավերագրերի ցանկից ընտրված հաշիվները ուղարկել ստորագրման, որից հետո
հաշիվները տեղափոխվում են Ստորագրվող փաստաթղթեր ենթաբաժին)

Սևագրեր ենթաբաժնում որոնում կատարելու համար որոնել պատկերակի միջոցով


բացված «Որոնման պարամետրեր» պատուհանում անհրաժեշտ է նշել որոնման
չափանիշներ։ Որոնում հնարավոր է իրականացնել ըստ հաշվի տեսակի, հաշվի ձևի, ՀՀ
օրենսդրությամբ սահմանված դեպքում ՀՎՀՀ ունենալը պարտադիր չէ և ֆիզիկական
անձ նշիչների, ստացողի ՀՎՀՀ-ի, ստացողի անվանման, ստեղծման ամսաթվի,
առաքման (տեղափոխման) ամսաթվի, արժեքի, այդ թվում ակցիզային հարկի գումարի,
այդ թվում բնապահպանական հարկի գումարի, վայրի՝ որտեղից ապրանքները
մատակարարվում/առաքվում են և մատակարարվող/առաքվող ապրանքների
նշանակման վայրի։ Արդեն իսկ նշված որոնման չափանիշները «Որոնման

պարամետրեր» պատուհանում հնարավոր է ամբողջությամբ ջնջել


«Մաքրել» կոճակի միջոցով։
Որոնման արդյունքում Սևագրեր ենթաբաժնում արտացոլվում են սևագիր հաշիվ
վավերագրերի վերաբերյալ տվյալներ՝ աղյուսակի տեսքով, որի վերևի հատվածում
ցուցադրվում են այն որոնման չափանիշները, ըստ որոնց օգտվողը իրականացրել էր

որոնում։ Այդ չափանիշները հնարավոր է ջնջել անմիջապես տվյալ տիրույթում


կոճակի միջոցով՝ առանց «Որոնման պարամետրեր» պատուհանը բացելու, որի
արդյունքում հաշիվ վավերագրերի ցանկը թարմացվում է ըստ մնացյալ չափանիշների։

Իսկ կոճակի միջոցով հնարավոր է ջնջել տվյալ տիրույթում առկա բոլոր


որոնման չափանիշները՝ կրկին առանց «Որոնման պարամետրեր» պատուհանը
բացելու, որի արդյունքում որոնման արդյունքները ևս թարմացվում են։ Որոնման
արդյունքների աղյուսակի էջում հնարավոր է դիտել մինչև 100 հաշվարկային
փաստաթղթի վերաբերյալ տվյալ։
Հաշիվ վավերագիրը ամբողջությամբ դիտելու համար հարկավոր է ցուցիչը պահել
պահանջվող տողի վրա և կրկնակի սեղմումով բացել այն։

Սևագրեր ենթաբաժնում բացված հաշիվ վավերագրի էջում առկա են հետևյալ


գործողությունները թույլատրող պատկերակները՝

- Հետ (բացվում է նախորդ էջը)

- Դիտել (կոճակի միջոցով հնարավոր է լինում տվյալ սևագիր հաշիվ վավերագիրը


անմիջապես դիտել և ներբեռնել pdf ձևաչափով)

- Կրկնօրինակել (կոճակի միջոցով հնարավոր է լինում տվյալ սևագիր հաշիվ


վավերագիրը կրկնօրինակել նույն Հաշիվ վավերագրեր բաժնի Սևագրեր ենթաբաժնում)

- Արտահանել (կոճակի միջոցով հնարավոր է լինում տվյալ սևագիր հաշիվ


վավերագիրը արտահանել PDF, XML և XLS տարբերակներով)

- Ներբեռնել (կոճակի միջոցով հնարավոր է ներբեռնել XML տեսակի


փաստաթուղթ, միաժամանակ ներմուծվող XML տեսակի փաստաթղթում հաշիվ
վավերագրի տեսակը պետք է համապատասխանի բացված հաշիվ վավերագրի
տեսակին)

- Ջնջել (կոճակի միջոցով հնարավոր է լինում տվյալ սևագիր հաշիվ վավերագիրը


ջնջել սևագիր հաշիվ վավերագրերի ցանկից)
- Պահպանել (կոճակի միջոցով հնարավոր է լինում տվյալ սևագիր
հաշիվ վավերագիրը պահպանել նույն Հաշիվ վավերագրեր բաժնի Սևագրեր
ենթաբաժնում)

- Ստորագրել (կոճակի միջոցով հնարավոր է լինում տվյալ սևագիր


հաշիվ վավերագիրը ուղարկել ստորագրման, որից հետո հաշիվը տեղափոխվում է
Ստորագրվող փաստաթղթեր ենթաբաժին)

Եթե լրացված հաշիվ վավերագիրը սխալներ չի պարունակում, ապա Սևագրեր

ենթաբաժնում բացված հաշիվ վավերագրի էջում ցուցադրվում է նշանը։

Եթե հաշիվ վավերագրում կան սխալ լրացված կամ պարտադիր լրացման ենթակա
դաշտեր, որոնք չեն լրացվել, ապա Սևագրեր ենթաբաժնում բացված հաշիվ վավերագրի

էջում ցուցադրվում է կարմիր շրջանակ (սխալ պարունակող դաշտերի քանակի և

սխալների վերաբերյալ տվյալներով), որի կողքին առկա սլաքների միջոցով


հնարավոր է հերթով տեղափոխվել սխալ պարունակող դաշտերով։ Կարմիր շրջանակի

վրա սեղմելու դեպքում կոճակի գույնը «մգանում է» և սխալ պարունակող


բոլոր դաշտերը միանգամից ցուցադրվում են կարմիր շրջանակով, որի դեպքում ևս

հնարավոր է սլաքների միջոցով հերթով տեղափոխվել այդ դաշտերով։

Սևագրեր ենթաբաժնում հնարավոր է տեսնել ինչպես միայն տվյալ Օգտվողի կողմից


ստեղծված սևագիր հաշվարկային փաստաթղթերը, այնպես էլ տվյալ հարկ վճարողի
մյուս բոլոր Օգտվողների կողմից ստեղծված սևագիր հաշվարկային փաստաթղթերը
(առկա լիազորությունների շրջանակներում)։
Այլ Օգտվողների կողմից ստեղծված սևագիր հաշվարկային փաստաթղթերը Սևագրեր
ենթաբաժնում արտացոլելու համար անհրաժեշտ է սեղմել

«Արտացոլել
այլ օգտվողի(ների) կողմից ստեղծված սևագիր հաշիվ վավերագրերը» կոճակին։

Որոնման արդյունքների աղյուսակի էջի ներքևի հատվածում «Ընդամենը», «Այդ թվում


ակց. հարկի գումար» և «Այդ թվում բնապ. հարկ» գումարային դաշտերի արժեքները
արտացոլվում են ըստ տվյալ Օգտվողի կողմից ստեղծված սևագիր հաշվարկային
փաստաթղթերի տվյալների, իսկ եթե Օգտվողը նշել է «Արտացոլել այլ օգտվողի(ների)
կողմից ստեղծված սևագիր հաշիվ վավերագրերը» կոճակը, ապա գումարային դաշտերի
արժեքները կարտացոլվեն ըստ մյուս բոլոր Օգտվողների կողմից ստեղծված սևագիր
հաշվարկային փաստաթղթերի տվյալների։

➢ Սևագիր հաշիվ վավերագրի ստորագրման գործընթաց

Հաշիվ վավերագիրը դուրս գրելու համար հարկավոր է ստորագրել այն։ Սևագիր հաշիվ
վավերագիրը ստորագրման ուղարկելու համար անհրաժեշտ է Սևագրեր ենթաբաժնում
(միաժամանակ նշելով նաև մի քանի հաշիվ վավերագրեր) կամ նույն ենթաբաժնի հաշիվ

վավերագրի բացված էջում սեղմել կոճակը։ Այն սեղմելու դեպքում


սևագիր հաշիվ վավերագրերը տեղափոխվում են Ստորագրվող փաստաթղթեր
ենթաբաժին (մանրամասն նկարագրությունը տե՛ս Ստորագրվող փաստաթղթեր
ենթաբաժնում)։

Հաշիվ վավերագիրը էլեկտրոնային եղանակով ստորագրվելուց հետո՝


• ստանում է սերիա-համար,
• ստանում է էլեկտրոնային ստորագրություն,
• հաշվի մեջ ավելանում է ստորագրման ամսաթիվը,
• գրանցվում է համակարգի բազայում,
• դուրս է գալիս Սևագրեր ենթաբաժնից

Հաշիվ վավերագիրը բարեհաջող ստորագրվելուց հետո Սևագրեր ենթաբաժնից


տեղափոխվում է Դուրս գրված ենթաբաժին։

3.4.2. Դուրս գրված (Հաշիվ վավերագրեր)

Ստորագրված հաշիվ վավերագրերը «վավերացվում» են և Սևագրեր ենթաբաժնից


տեղափոխվում են Դուրս գրված ենթաբաժին։

Դուրս գրված ենթաբաժնում արտացոլվում են դուրս գրված հաշիվ վավերագրերի


վերաբերյալ հետևյալ տվյալները՝ հաշվի տեսակը և ձևը, սերիան և համարը, ստացողի
ՀՎՀՀ-ն և անվանումը, կարգավիճակը, դուրս գրման ամսաթիվը, առաքման
(տեղափոխման) ամսաթիվը, ստորագրման ամսաթիվը, դուրս գրողի ՀՎՀՀ-ն և
անվանումը, արժեքը, այդ թվում ակցիզային հարկի գումարը, այդ թվում
բնապահպանական հարկի գումարը, առաքման և նշանակման վայրերը, ինչպես նաև
լրացուցիչ տվյալները, ճշգրտող/ճշգրված հաշվի վերաբերյալ տվյալը, ճշգրտման
տեսակը:

Դուրս գրված ենթաբաժնում արտացոլված տվյալների աղյուսակի սյունակները

հնարավոր է մեծացնել և (կամ) փոքրացնել վերնագրերի կողքին հայտնվող սլաքի


միջոցով, ինչպես նաև հնարավոր է սյունակները դասավորել ըստ անհրաժեշտ
առաջնահերթությունների՝ պարզապես վերնագրի վրա սեղմելով և տեղափոխելով
նախընտրելի հատված։

Դուրս գրված ենթաբաժնում առկա են հետևյալ գործողությունները թույլատրող


պատկերակները՝

- Հետ (բացվում է նախորդ էջը)

- Որոնել (բացվում է «Որոնման պարամետրեր» պատուհանը)

- Կրկնօրինակել (կոճակի միջոցով հնարավոր է լինում դուրս գրված հաշիվ


վավերագրերի ցանկից ընտրված հաշիվները կրկնօրինակել նույն Հաշիվ վավերագրեր
բաժնի Սևագրեր ենթաբաժնում)

- Արտահանել (կոճակի միջոցով հնարավոր է լինում դուրս գրված հաշիվ


վավերագրերի ցանկից ընտրված հաշիվ վավերագրերը արտահանել PDF, XML և XLS
տարբերակներով)

- Ներբեռնել (կոճակի միջոցով հնարավոր է ներբեռնել XML տեսակի


փաստաթուղթ, որը գեներացվում է Սևագրեր ենթաբաժնում)

- Ճշգրտել (կոճակի միջոցով հնարավոր է լինում դուրս գրված հաշիվ


վավերագրերի ցանկից ընտրված հաշիվները ճշգրտել)

- Ստեղծել (կոճակի միջոցով հնարավոր է ստեղծել նոր հաշիվ


վավերագիր, կոճակը սեղմելու դեպքում կբացվի նոր պատուհան «Ընտրել տեսակը»
անվանումով, իսկ ընտրելուց հետո՝ համապատասխան հաշիվ վավերագրի նախնական
տարբերակը)
Դուրս գրված ենթաբաժնում որոնում կատարելու համար որոնել պատկերակի
միջոցով բացված «Որոնման պարամետրեր» պատուհանում անհրաժեշտ է նշել
որոնման չափանիշներ։ Որոնում հնարավոր է իրականացնել ըստ հաշվի տեսակի,
հաշվի ձևի, ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքում ՀՎՀՀ ունենալը պարտադիր չէ և
ֆիզիկական անձ նշիչների, սերիա և համարի, ճշգրտող/ճշգտրված հաշվի, ճշգրտման
տեսակի, կարգավիճակի, ստացողի ՀՎՀՀ-ի, ստացողի անվանման, դուրս գրողի ՀՎՀՀ-ի
և անվանման, դուրս գրման ամսաթվի, առաքման (տեղափոխման) ամսաթվի,
ստորագրման ամսաթվի, արժեքի, այդ թվում ակցիզային հարկի գումարի, այդ թվում
բնապահպանական հարկի գումարի, վայրի՝ որտեղից ապրանքները
մատակարարվում/առաքվում են և մատակարարվող/առաքվող ապրանքների
նշանակման վայրի։

Արդեն իսկ նշված որոնման չափանիշները «Որոնման պարամետրեր» պատուհանում

հնարավոր է ամբողջությամբ ջնջել «Մաքրել» կոճակի միջոցով։

Ըստ սերիա և համարի հնարավոր է որոնել մինչև 100 հաշվարկային փաստաթղթերի


վերաբերյալ տվյալներ։ «Սերիա և համար» դաշտում տվյալները մուտքագրելուց և
«enter» կոճակը սեղմելուց հետո դաշտի ներքևում հայտնվում է լրացուցիչ տող՝ «Ավելին»
անվանումով։
«Ավելին» կոճակին սեղմելու դեպքում բացվում է հավելյալ պատուհան, որտեղ
ցուցադրվում են մուտքագրված սերիա-համարները։ Հավելյալ պատուհանից հնարավոր
է ջնջել թե՛ ընտրված սերիա-համարը առանձին, թե՛ լրացված ամբողջ սերիա-

համարները միանգամից՝ մաքրել կոճակի միջոցով։

Դաշտում սերիա-համարները մուտքագրելու և «Որոնման պարամետրեր» պատուհանի


որոնել կոճակը սեմելու դեպքում իրականացվում է որոնում ըստ լրացված տվյալների։
Որոնման արդյունքում Դուրս գրված ենթաբաժնում արտացոլվում են դուրս գրված
հաշիվ վավերագրերի վերաբերյալ տվյալներ՝ աղյուսակի տեսքով, որի վերևի
հատվածում ցուցադրվում են այն որոնման չափանիշները, ըստ որոնց օգտվողը
իրականացրել էր որոնում։ Այդ չափանիշները հնարավոր է ջնջել անմիջապես տվյալ

տիրույթում կոճակի միջոցով՝ առանց «Որոնման պարամետրեր» պատուհանը


բացելու, որի արդյունքում հաշիվ վավերագրերի ցանկը թարմացվում է ըստ մնացյալ

չափանիշների։ Իսկ կոճակի միջոցով հնարավոր է ջնջել տվյալ տիրույթում


առկա բոլոր որոնման չափանիշները՝ կրկին առանց «Որոնման պարամետրեր»
պատուհանը բացելու, որի արդյունքում որոնման արդյունքները ևս թարմացվում են։
Որոնման արդյունքների աղյուսակի էջում հնարավոր է դիտել մինչև 100 հաշվարկային
փաստաթղթի վերաբերյալ տվյալ։

Հաշիվ վավերագիրը ամբողջությամբ դիտելու համար հարկավոր է ցուցիչը պահել


պահանջվող տողի վրա և կրկնակի սեղմումով բացել փաստաթուղթը։

Դուրս գրված ենթաբաժնում բացված հաշիվ վավերագրի էջում առկա են հետևյալ


գործողությունները թույլատրող պատկերակները՝

- Հետ (բացվում է նախորդ էջը)

- Դիտել (կոճակի միջոցով հնարավոր է լինում տվյալ դուրս գրված հաշիվ


վավերագիրը անմիջապես դիտել և ներբեռնել pdf ձևաչափով)
- Չեղյալ հայտարարել (կոճակի միջոցով հնարավոր է չեղարկել դուրս գրված
հաշիվ վավերագիրը։ Չեղյալ հայտարարել կոճակը սեղմելու դեպքում բացվում է
Հաշվարկային փաստաթղթի չեղարկելու պատճառը ընտրելու պատուհան
(մանրամասն նկարագրությունը տե՛ս Չեղյալ (Հաշիվ վավերագրեր)-ի Հաշիվ
վավերագրի չեղարկման գործընթաց ենթաբաժնում))

- Ներկայացնել անվավերության վերաբերյալ տեղեկություն (կոճակի միջոցով


հնարավոր է անվավեր ճանաչել դուրս գրված հաշիվ վավերագիրը։ Ներկայացնել
անվավերության վերաբերյալ տեղեկություն կոճակը սեղմելու դեպքում բացվում է
Հաշվարկային փաստաթղթի անվավեր ճանաչելու պատճառը ընտրելու պատուհան
(մանրամասն նկարագրությունը տե՛ս Անվավեր (Հաշիվ վավերագրեր)-ի Հաշիվ
վավերագրի անվավեր ճանաչման գործընթաց ենթաբաժնում))

- Կրկնօրինակել (կոճակի միջոցով հնարավոր է լինում տվյալ դուրս գրված հաշիվ


վավերագիրը կրկնօրինակել նույն Հաշիվ վավերագրեր բաժնի Սևագրեր ենթաբաժնում)

- Արտահանել (կոճակի միջոցով հնարավոր է լինում տվյալ դուրս գրված հաշիվ


վավերագիրը արտահանել PDF, XML և XLS տարբերակներով)

Դուրս գրված ենթաբաժնում հնարավոր է տեսնել ինչպես միայն տվյալ Օգտվողի


կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերը, այնպես էլ տվյալ հարկ վճարողի
մյուս բոլոր Օգտվողների կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերը (առկա
լիազորությունների շրջանակներում)։
Այլ Օգտվողների կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերը Դուրս գրված
ենթաբաժնում արտացոլելու համար անհրաժեշտ է սեղմել

«Արտացոլել
այլ օգտվողի(ների) կողմից դուրս գրված հաշիվ վավերագրերը» կոճակին։

Որոնման արդյունքների աղյուսակի էջի ներքևի հատվածում «Ընդամենը», «Այդ թվում


ակց. հարկի գումար» և «Այդ թվում բնապ. հարկ» գումարային դաշտերի արժեքները
արտացոլվում են ըստ տվյալ Օգտվողի կողմից դուրս գրված հաշվարկային
փաստաթղթերի տվյալների, իսկ եթե Օգտվողը նշել է «Արտացոլել այլ օգտվողի(ների)
կողմից դուրս գրված հաշիվ վավերագրերը» կոճակը, ապա գումարային դաշտերի
արժեքները կարտացոլվեն ըստ մյուս բոլոր Օգտվողների կողմից դուրս գրված
հաշվարկային փաստաթղթերի տվյալների։

➢ Սխալներով դուրս գրված կարգավիճակի շնորհում (ապրանքի տեղափոխության


բեռնագիր, հետագծելիության ենթակա ապրանքի տեղափոխության բեռնագիր)

Եթե դուրս գրված ապրանքի տեղափոխության բեռնագրում և (կամ) հետագծելիության


ենթակա ապրանքի տեղափոխության բեռնագրում հայտնաբերվել են սխալ լրացված
տվյալներ, ապա հնարավոր է տվյալ փաստաթղթին տալ «Սխալներով դուրս գրված»
կարգավիճակ։

Ապրանքի տեղափոխության բեռնագիրը և (կամ) հետագծելիության ենթակա ապրանքի


տեղափոխության բեռնագիրը սխալներով դուրս գրված համարելու համար անհրաժեշտ
է Դուրս գրված ենթաբաժնում ապրանքի տեղափոխության բեռնագրի և (կամ)
հետագծելիության ենթակա ապրանքի տեղափոխության բեռնագրի բացված էջում
սեղմել Սխալներով դուրս գրված կոճակը։ Այն սեղմելու դեպքում բացվում է
հարցման պատուհան՝

«Այո» կոճակը սեղմելու դեպքում բացվում է էլեկտրոնային ստորագրության


պատուհան։ Այնուհետև անհրաժեշտ է լրացնել պահանջվող տվյալները և ստորագրել։
Հաջողությամբ ստորագրվելուց հետո ապրանքի տեղափոխության բեռնագիրը և (կամ)
հետագծելիության ենթակա ապրանքի տեղափոխության բեռնագիրը մնում է Դուրս
գրված ենթաբաժնում և ստանում է Սխալներով դուրս գրված կարգավիճակ։

3.4.3. Ստացված (Հաշիվ վավերագրեր)

Եթե հաշիվ վավերագիրը դուրս է գրվել մեկ այլ հարկ վճարողի կողմից և այդ հաշիվ
վավերագրի ստացողը (գնորդը) տվյալ հարկատուն է, ապա այդ հաշիվ վավերագիրը
արտացոլվելու է Ստացված ենթաբաժնում։

Ստացված ենթաբաժնում արտացոլվում են ստացված հաշիվ վավերագրերի


վերաբերյալ հետևյալ տվյալները՝ հաշվի տեսակը և ձևը, սերիան և համարը, դուրս
գրողի ՀՎՀՀ-ն և անվանումը, կարգավիճակը, դուրս գրման ամսաթիվը, առաքման
(տեղափոխման) ամսաթիվը, ստորագրման ամսաթիվը, արժեքը, այդ թվում ակցիզային
հարկի գումարը, այդ թվում բնապահպանական հարկի գումարը, առաքման և
նշանակման վայրերը, ինչպես նաև լրացուցիչ տվյալները, ճշգրտող/ճշգրված հաշվի
վերաբերյալ տվյալը, ճշգրտման տեսակը:

Ստացված ենթաբաժնում արտացոլված տվյալների աղյուսակի սյունակները հնարավոր

է մեծացնել և (կամ) փոքրացնել վերնագրերի կողքին հայտնվող սլաքի միջոցով,


ինչպես նաև հնարավոր է սյունակները դասավորել ըստ անհրաժեշտ
առաջնահերթությունների՝ պարզապես վերնագրի վրա սեղմելով և տեղափոխելով
նախընտրելի հատված։

Ստացված ենթաբաժնում առկա են հետևյալ գործողությունները թույլատրող


պատկերակները՝

- Հետ (բացվում է նախորդ էջը)

- Որոնել (բացվում է «Որոնման պարամետրեր» պատուհանը)

- Արտահանել (կոճակի միջոցով հնարավոր է լինում ստացված հաշիվ


վավերագրերի ցանկից ընտրված հարկային հաշիվները արտահանել PDF, XML և XLS
տարբերակներով)

- Ներբեռնել (կոճակի միջոցով հնարավոր է ներբեռնել XML տեսակի


փաստաթուղթ, որը գեներացվում է Սևագրեր ենթաբաժնում)

- Ստեղծել (կոճակի միջոցով հնարավոր է ստեղծել նոր հաշիվ


վավերագիր, կոճակը սեղմելու դեպքում կբացվի նոր պատուհան «Ընտրել տեսակը»
անվանումով, իսկ ընտրելուց հետո՝ համապատասխան հաշիվ վավերագրի նախնական
տարբերակը)։

- Ստորագրել (կոճակի միջոցով հնարավոր է լինում ստացված


հաշիվ վավերագրերի ցանկից ընտրված հաշիվները ուղարկել ստորագրման, որից
հետո հաշիվները տեղափոխվում են Ստորագրվող փաստաթղթեր ենթաբաժին:
Ստացված հաշիվ վավերագրում ստորագրելուց հետո ավելանում է ստորագրման
ամսաթիվ) հարկային հաշիվների

Ստացված հաշիվ վավերագիրը ստորագրելուց հետո հաշիվ վավերագրում ներառվող


տվյալներում, ինչպես նաև Ստացված ենթաբաժնում ստացված հաշիվ վավերագրերի
վերաբերյալ տվյալների աղյուսակի «Ստորագրման ամսաթիվ» սյունակում ավելանում է
ստորագրման ամսաթիվը։

Ստացված ենթաբաժնում որոնում կատարելու համար որոնել պատկերակի


միջոցով բացված «Որոնման պարամետրեր» պատուհանում անհրաժեշտ է նշել
որոնման չափանիշներ։ Որոնում հնարավոր է իրականացնել ըստ հաշվի տեսակի,
հաշվի ձևի, ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքում ՀՎՀՀ ունենալը պարտադիր չէ և
ֆիզիկական անձ նշիչների, սերիա և համարի, ճշգրտող/ճշգտրված հաշվի, ճշգրտման
տեսակի, կարգավիճակի, դուրս գրողի ՀՎՀՀ-ի և անվանման, դուրս գրման ամսաթվի,
առաքման (տեղափոխման) ամսաթվի, ստորագրման ամսաթվի, արժեքի, այդ թվում
ակցիզային հարկի գումարի, այդ թվում բնապահպանական հարկի գումարի, վայրի՝
որտեղից ապրանքները մատակարարվում/առաքվում են և մատակարարվող/առաքվող
ապրանքների նշանակման վայրի։

Արդեն իսկ նշված որոնման չափանիշները «Որոնման պարամետրեր» պատուհանում

հնարավոր է ամբողջությամբ ջնջել «Մաքրել» կոճակի միջոցով։


Ըստ սերիա և համարի հնարավոր է որոնել մինչև 100 հաշվարկային փաստաթղթերի
վերաբերյալ տվյալներ։ «Սերիա և համար» դաշտում տվյալները մուտքագրելուց և
«enter» կոճակը սեղմելուց հետո դաշտի ներքևում հայտնվում է լրացուցիչ տող՝ «Ավելին»
անվանումով։

«Ավելին» կոճակին սեղմելու դեպքում բացվում է հավելյալ պատուհան, որտեղ


ցուցադրվում են մուտքագրված սերիա-համարները։ Հավելյալ պատուհանից հնարավոր
է ջնջել թե՛ ընտրված սերիա-համարը առանձին, թե՛ լրացված ամբողջ սերիա-

համարները միանգամից՝ մաքրել կոճակի միջոցով։


Դաշտում սերիա-համարները մուտքագրելու և «Որոնման պարամետրեր» պատուհանի
որոնել կոճակը սեմելու դեպքում իրականացվում է որոնում ըստ լրացված տվյալների։
Որոնման արդյունքում Ստացված ենթաբաժնում արտացոլվում են ստացված հաշիվ
վավերագրերի վերաբերյալ տվյալներ՝ աղյուսակի տեսքով, որի վերևի հատվածում
ցուցադրվում են այն որոնման չափանիշները, ըստ որոնց օգտվողը իրականացրել էր

որոնում։ Այդ չափանիշները հնարավոր է ջնջել անմիջապես տվյալ տիրույթում


կոճակի միջոցով՝ առանց «Որոնման պարամետրեր» պատուհանը բացելու, որի
արդյունքում հաշիվ վավերագրերի ցանկը թարմացվում է ըստ մնացյալ չափանիշների։

Իսկ կոճակի միջոցով հնարավոր է ջնջել տվյալ տիրույթում առկա բոլոր


որոնման չափանիշները՝ կրկին առանց «Որոնման պարամետրեր» պատուհանը
բացելու, որի արդյունքում որոնման արդյունքները ևս թարմացվում են։ Որոնման
արդյունքների աղյուսակի էջում հնարավոր է դիտել մինչև 100 հաշվարկային
փաստաթղթի վերաբերյալ տվյալ։

Հաշիվ վավերագիրը ամբողջությամբ դիտելու համար հարկավոր է ցուցիչը պահել


պահանջվող տողի վրա և կրկնակի սեղմումով բացել փաստաթուղթը։

Ստացված ենթաբաժնում բացված հաշիվ վավերագրի էջում առկա են հետևյալ


գործողությունները թույլատրող պատկերակները՝

- Հետ (բացվում է նախորդ էջը)

- Դիտել (կոճակի միջոցով հնարավոր է լինում տվյալ ստացված հաշիվ


վավերագիրը անմիջապես դիտել և ներբեռնել pdf ձևաչափով)
- Արտահանել (կոճակի միջոցով հնարավոր է լինում տվյալ ստացված հաշիվ
վավերագիրը արտահանել PDF, XML և XLS տարբերակներով)

- Ջնջել (կոճակի միջոցով հնարավոր է ջնջել տվյալ ստացված հաշիվ վավերագիրը։


Ջնջել կոճակը սեղմելու դեպքում բացվում է հաշվարկային փաստաթղթի ջնջման
պատճառը ընտրելու պատուհան։ Ստացողի (գնորդի) կողմից հաստատված
(վավերացված) հաշվարկային փաստաթուղթը հնարավոր չէ ջնջել (մանրամասն
նկարագրությունը տե՛ս Ջնջված (Հաշիվ վավերագրեր)-ի Ստացված հաշիվ վավերագրի
ջնջման գործընթաց ենթաբաժնում))

- Ստորագրել (կոճակի միջոցով հնարավոր է լինում տվյալ


ստացված հաշիվ վավերագիրը ուղարկել ստորագրման, որից հետո հաշիվը
տեղափոխվում է Ստորագրվող փաստաթղթեր ենթաբաժին։ Ստացված հաշիվ
վավերագրում ստորագրելուց հետո ավելանում է ստորագրման ամսաթիվ)

➢ Ստացված հաշիվ վավերագրի ստորագրման գործընթաց

Ստացված հաշիվ վավերագիրը ստորագրելու համար անհրաժեշտ է Ստացված


ենթաբաժնում (միաժամանակ նշելով նաև մի քանի հաշիվ վավերագրեր) կամ նույն

ենթաբաժնի հաշիվ վավերագրի բացված էջում սեղմել կոճակը։ Այն


սեղմելու դեպքում ստացված հաշիվ վավերագրերը տեղափոխվում են Ստորագրվող
փաստաթղթեր ենթաբաժին (մանրամասն նկարագրությունը տե՛ս Ստորագրվող
փաստաթղթեր ենթաբաժնում)։

Ստացված հաշիվ վավերագիրը էլեկտրոնային եղանակով ստորագրվելուց հետո՝

• ստանում է էլեկտրոնային ստորագրություն,


• հաշվի մեջ ավելանում է ստորագրման ամսաթիվը։
3.4.4. Անվավեր (Հաշիվ վավերագրեր)

ՀՀ հարկային օրենսգրքի 56-րդ հոդվածի 11-րդ մասին համապատասխան անվավեր


ճանաչված գործարքի մասով նախկինում դուրս գրված հաշվարկային փաստաթղթերը
դուրս գրող անձի կողմից անվավեր ճանաչվելու դեպքում արտացոլվում են Անվավեր
ենթաբաժնում։

Անվավեր ենթաբաժնում արտացոլվում են անվավեր ճանաչված հաշիվ վավերագրերի


վերաբերյալ հետևյալ տվյալները՝ հաշվի տեսակը և ձևը, սերիան և համարը, ստացողի
ՀՎՀՀ-ն և անվանումը, դուրս գրման ամսաթիվը, դուրս գրված/ստացված հաշիվ
վավերագիր լինելու վերաբերյալ տվյալը, առաքման (տեղափոխման) ամսաթիվը,
ստորագրման ամսաթիվը, անվավեր ճանաչման ամսաթիվը,
մատուցող/մատակարարողի ՀՎՀՀ և անվանումը, արժեքը, այդ թվում ակցիզային հարկի
գումարը, այդ թվում բնապահպանական հարկի գումարը, առաքման և նշանակման
վայրերը, լրացուցիչ տվյալները, ճշգրտող/ճշգրված հաշվի վերաբերյալ տվյալը,
ճշգրտման տեսակը:

Անվավեր ենթաբաժնում արտացոլված տվյալների աղյուսակի սյունակները հնարավոր

է մեծացնել և (կամ) փոքրացնել վերնագրերի կողքին հայտնվող սլաքի միջոցով,


ինչպես նաև հնարավոր է սյունակները դասավորել ըստ անհրաժեշտ
առաջնահերթությունների՝ պարզապես վերնագրի վրա սեղմելով և տեղափոխելով
նախընտրելի հատված։

Անվավեր ենթաբաժնում առկա են հետևյալ գործողությունները թույլատրող


պատկերակները՝
- Հետ (բացվում է նախորդ էջը)

- Որոնել (բացվում է «Որոնման պարամետրեր» պատուհանը)

- Կրկնօրինակել (կոճակի միջոցով հնարավոր է լինում անվավեր հաշիվ


վավերագրերի ցանկից ընտրված հաշիվները (բացառությամբ ստացված հաշիվ
վավերագրերի) կրկնօրինակել նույն Հաշիվ վավերագրեր բաժնի Սևագրեր
ենթաբաժնում)

- Արտահանել (կոճակի միջոցով հնարավոր է լինում անվավեր հաշիվ


վավերագրերի ցանկից ընտրված հաշիվ վավերագրերը արտահանել PDF, XML և XLS
տարբերակներով)

Անվավեր ենթաբաժնում որոնում կատարելու համար որոնել պատկերակի միջոցով


բացված «Որոնման պարամետրեր» պատուհանում անհրաժեշտ է նշել որոնման
չափանիշներ։ Որոնում հնարավոր է իրականացնել ըստ հաշվի տեսակի, հաշվի ձևի, ՀՀ
օրենսդրությամբ սահմանված դեպքում ՀՎՀՀ ունենալը պարտադիր չէ և ֆիզիկական
անձ նշիչների, սերիա և համարի, ճշգրտող/ճշգտրված հաշվի, ճշգրտման տեսակի,
ստացողի ՀՎՀՀ-ի և անվանման, մատուցող/մատակարարողի ՀՎՀՀ-ի և անվանման,
դուրս գրման ամսաթվի, առաքման (տեղափոխման) ամսաթվի, ստորագրման
ամսաթվի, անվավեր ճանաչման ամսաթվի, արժեքի, այդ թվում ակցիզային հարկի
գումարի, այդ թվում բնապահպանական հարկի գումարի, վայրի՝ որտեղից
ապրանքները մատակարարվում/առաքվում են և մատակարարվող/առաքվող
ապրանքների նշանակման վայրի։

Արդեն իսկ նշված որոնման չափանիշները «Որոնման պարամետրեր» պատուհանում

հնարավոր է ամբողջությամբ ջնջել «Մաքրել» կոճակի միջոցով։


Ըստ սերիա և համարի հնարավոր է որոնել մինչև 100 հաշվարկային փաստաթղթերի
վերաբերյալ տվյալներ։ «Սերիա և համար» դաշտում տվյալները մուտքագրելուց և
«enter» կոճակը սեղմելուց հետո դաշտի ներքևում հայտնվում է լրացուցիչ տող՝ «Ավելին»
անվանումով։

«Ավելին» կոճակին սեղմելու դեպքում բացվում է հավելյալ պատուհան, որտեղ


ցուցադրվում են մուտքագրված սերիա-համարները։ Հավելյալ պատուհանից հնարավոր
է ջնջել թե՛ ընտրված սերիա-համարը առանձին, թե՛ լրացված ամբողջ սերիա-

համարները միանգամից՝ մաքրել կոճակի միջոցով։


Դաշտում սերիա-համարները մուտքագրելու և «Որոնման պարամետրեր» պատուհանի
որոնել կոճակը սեմելու դեպքում իրականացվում է որոնում ըստ լրացված տվյալների։
Որոնման արդյունքում Անվավեր ենթաբաժնում արտացոլվում են անվավեր հաշիվ
վավերագրերի վերաբերյալ տվյալներ՝ աղյուսակի տեսքով, որի վերևի հատվածում
ցուցադրվում են այն որոնման չափանիշները, ըստ որոնց օգտվողը իրականացրել էր

որոնում։ Այդ չափանիշները հնարավոր է ջնջել անմիջապես տվյալ տիրույթում


կոճակի միջոցով՝ առանց «Որոնման պարամետրեր» պատուհանը բացելու, որի
արդյունքում հաշիվ վավերագրերի ցանկը թարմացվում է ըստ մնացյալ չափանիշների։

Իսկ կոճակի միջոցով հնարավոր է ջնջել տվյալ տիրույթում առկա բոլոր


որոնման չափանիշները՝ կրկին առանց «Որոնման պարամետրեր» պատուհանը
բացելու, որի արդյունքում որոնման արդյունքները ևս թարմացվում են։ Որոնման
արդյունքների աղյուսակի էջում հնարավոր է դիտել մինչև 100 հաշվարկային
փաստաթղթի վերաբերյալ տվյալ։
Հաշիվ վավերագիրը ամբողջությամբ դիտելու համար հարկավոր է ցուցիչը պահել
պահանջվող տողի վրա և կրկնակի սեղմումով բացել փաստաթուղթը։

Անվավեր ենթաբաժնում բացված հաշիվ վավերագրի էջում առկա են հետևյալ


գործողությունները թույլատրող պատկերակները՝

- Դիտել (կոճակի միջոցով հնարավոր է լինում տվյալ անվավեր հաշիվ


վավերագիրը անմիջապես դիտել և ներբեռնել pdf ձևաչափով)

- Կրկնօրինակել (կոճակի միջոցով հնարավոր է լինում անվավեր հաշիվ


վավերագիրը (բացառությամբ ստացված հաշիվ վավերագրի) կրկնօրինակել նույն
Հաշիվ վավերագրեր բաժնի Սևագրեր ենթաբաժնում)

- Արտահանել (կոճակի միջոցով հնարավոր է լինում անվավեր հաշիվ


վավերագիրը արտահանել PDF, XML և XLS տարբերակներով)

➢ Հաշիվ վավերագրի անվավեր ճանաչման գործընթաց

Հաշիվ վավերագիրը անվավեր ճանաչելու համար անհրաժեշտ է Դուրս գրված


ենթաբաժնում հաշիվ վավերագրի բացված էջում սեղմել Ներկայացնել անվավերության

վերաբերյալ տեղեկություն կոճակը։ Այն սեղմելու դեպքում բացվում է


հաշվարկային փաստաթղթի անվավեր ճանաչելու պատճառը ընտրելու պատուհան՝
թափվող ցանկով։

Ընտրելով հաշվարկային փաստաթղթի անվավեր ճանաչման պատճառը և սեղմելով


Շարունակել կոճակը՝ կբացվի էլեկտրոնային ստորագրության պատուհան։ Այնուհետև
անհրաժեշտ է լրացնել պահանջվող տվյալները և ստորագրել։

Անվավեր ճանաչված հաշիվ վավերագիրը Դուրս գրված ենթաբաժնից տեղափոխվում է


Անվավեր ենթաբաժին։

3.4.5. Չեղյալ (Հաշիվ վավերագրեր)

ՀՀ հարկային օրենսգրքի 56-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված դեպքերում հաշիվ


վավերագրերը դուրս գրող անձի կողմից չեղարկվելու դեպքում դրանք արտացոլվում են
Չեղյալ ենթաբաժնում։

Չեղյալ ենթաբաժնում արտացոլվում են չեղարկված (նաև չեղարկման ընթացքում


գտնվող և չեղարկումը մերժված) հաշիվ վավերագրերի վերաբերյալ հետևյալ
տվյալները՝ հաշվի տեսակը և ձևը, սերիան և համարը, ստացողի ՀՎՀՀ-ն և անվանումը,
կարգավիճակը, դուրս գրման ամսաթիվը, դուրս գրված/ստացված հաշիվ վավերագիր
լինելու վերաբերյալ տվյալը, առաքման (տեղափոխման) ամսաթիվը, ստորագրման
ամսաթիվը, չեղյալ ճանաչման ամսաթիվը, չեղարկումը հաստատելու/մերժելու
ամսաթիվը, չեղյալ ճանաչելու պատճառը, մատուցող/մատակարարողի ՀՎՀՀ-ն և
անվանումը, արժեքը, այդ թվում ակցիզային հարկի գումարը, այդ թվում
բնապահպանական հարկի գումարը, առաքման և նշանակման վայրերը, լրացուցիչ
տվյալները, ճշգրտող/ճշգրված հաշվի վերաբերյալ տվյալը, ճշգրտման տեսակը:

Չեղյալ ենթաբաժնում արտացոլված տվյալների աղյուսակի սյունակները հնարավոր է

մեծացնել և (կամ) փոքրացնել վերնագրերի կողքին հայտնվող սլաքի միջոցով,


ինչպես նաև հնարավոր է սյունակները դասավորել ըստ անհրաժեշտ
առաջնահերթությունների՝ պարզապես վերնագրի վրա սեղմելով և տեղափոխելով
նախընտրելի հատված։

Չեղյալ ենթաբաժնում առկա են հետևյալ գործողությունները թույլատրող


պատկերակները՝

- Հետ (բացվում է նախորդ էջը)

- Որոնել (բացվում է «Որոնման պարամետրեր» պատուհանը)

- Բեռնել չեղյալ ճանաչելու հայտը (կոճակի միջոցով հնարավոր է լինում չեղյալ


հաշիվ վավերագրերի ցանկից ընտրված հաշիվ վավերագրերի համար բեռնել հայտ՝
ըստ դուրս գրված հաշիվ վավերագրերի չեղարկման պատճառի)

- Կրկնօրինակել (կոճակի միջոցով հնարավոր է լինում չեղյալ հաշիվ


վավերագրերի ցանկից ընտրված հաշիվ վավերագրերը (բացառությամբ ստացված
հաշիվ վավերագրերի) կրկնօրինակել նույն Հաշիվ վավերագրեր բաժնի Սևագրեր
ենթաբաժնում)
- Արտահանել (կոճակի միջոցով հնարավոր է լինում չեղյալ հաշիվ վավերագրերի
ցանկից ընտրված հաշիվ վավերագրերը արտահանել PDF, XML և XLS
տարբերակներով)

Չեղյալ ենթաբաժնում որոնում կատարելու համար որոնել պատկերակի միջոցով


բացված «Որոնման պարամետրեր» պատուհանում անհրաժեշտ է նշել որոնման
չափանիշներ։ Որոնում հնարավոր է իրականացնել ըստ հաշվի տեսակի, հաշվի ձևի, ՀՀ
օրենսդրությամբ սահմանված դեպքում ՀՎՀՀ ունենալը պարտադիր չէ և ֆիզիկական
անձ նշիչների, սերիա և համարի, ճշգրտող/ճշգտրված հաշվի, ճշգրտման տեսակի,
կարգավիճակի, ստացողի ՀՎՀՀ-ի և անվանման, մատուցող/մատակարարողի ՀՎՀՀ-ի և
անվանման, դուրս գրման ամսաթվի, առաքման (տեղափոխման) ամսաթվի,
ստորագրման ամսաթվի, չեղյալ ճանաչման ամսաթվի, չեղարկումը
հաստատելու/մերժելու ամսաթվի, արժեքի, այդ թվում ակցիզային հարկի գումարի, այդ
թվում բնապահպանական հարկի գումարի, վայրի՝ որտեղից ապրանքները
մատակարարվում/առաքվում են և մատակարարվող/առաքվող ապրանքների
նշանակման վայրի։

Արդեն իսկ նշված որոնման չափանիշները «Որոնման պարամետրեր» պատուհանում

հնարավոր է ամբողջությամբ ջնջել «Մաքրել» կոճակի միջոցով։

Ըստ սերիա և համարի հնարավոր է որոնել մինչև 100 հաշվարկային փաստաթղթերի


վերաբերյալ տվյալներ։ «Սերիա և համար» դաշտում տվյալները մուտքագրելուց և
«enter» կոճակը սեղմելուց հետո դաշտի ներքևում հայտնվում է լրացուցիչ տող՝ «Ավելին»
անվանումով։
«Ավելին» կոճակին սեղմելու դեպքում բացվում է հավելյալ պատուհան, որտեղ
ցուցադրվում են մուտքագրված սերիա-համարները։ Հավելյալ պատուհանից հնարավոր
է ջնջել թե՛ ընտրված սերիա-համարը առանձին, թե՛ լրացված ամբողջ սերիա-

համարները միանգամից՝ մաքրել կոճակի միջոցով։


Դաշտում սերիա-համարները մուտքագրելու և «Որոնման պարամետրեր» պատուհանի
որոնել կոճակը սեմելու դեպքում իրականացվում է որոնում ըստ լրացված տվյալների։
Որոնման արդյունքում Չեղյալ ենթաբաժնում արտացոլվում են չեղարկված (նաև
չեղարկման ընթացքում գտնվող և չեղարկումը մերժված) հաշիվ վավերագրերի
վերաբերյալ տվյալներ՝ աղյուսակի տեսքով, որի վերևի հատվածում ցուցադրվում են այն
որոնման չափանիշները, ըստ որոնց օգտվողը իրականացրել էր որոնում։ Այդ

չափանիշները հնարավոր է ջնջել անմիջապես տվյալ տիրույթում կոճակի միջոցով՝


առանց «Որոնման պարամետրեր» պատուհանը բացելու, որի արդյունքում հաշիվ

վավերագրերի ցանկը թարմացվում է ըստ մնացյալ չափանիշների։ Իսկ


կոճակի միջոցով հնարավոր է ջնջել տվյալ տիրույթում առկա բոլոր որոնման
չափանիշները՝ կրկին առանց «Որոնման պարամետրեր» պատուհանը բացելու, որի
արդյունքում որոնման արդյունքները ևս թարմացվում են։ Որոնման արդյունքների
աղյուսակի էջում հնարավոր է դիտել մինչև 100 հաշվարկային փաստաթղթի
վերաբերյալ տվյալ։
Հաշիվ վավերագիրը ամբողջությամբ դիտելու համար հարկավոր է ցուցիչը պահել
պահանջվող տողի վրա և կրկնակի սեղմումով բացել փաստաթուղթը։

Չեղյալ ենթաբաժնում բացված հաշիվ վավերագրի էջում առկա են հետևյալ


գործողությունները թույլատրող պատկերակները՝

- Դիտել (կոճակի միջոցով հնարավոր է լինում տվյալ չեղարկված, չեղարկման


ընթացքում գտնվող կամ չեղարկումը մերժված հաշիվ վավերագիրը անմիջապես դիտել
և ներբեռնել pdf ձևաչափով)

- Բեռնել չեղյալ ճանաչելու հայտը (կոճակի միջոցով հնարավոր է լինում բեռնել


հայտ՝ ըստ դուրս գրված հաշիվ վավերագրերի չեղարկման պատճառի)

- Կրկնօրինակել (կոճակի միջոցով հնարավոր է լինում չեղյալ հաշիվ վավերագիրը


(բացառությամբ ստացված հաշիվ վավերագրի) կրկնօրինակել նույն Հաշիվ
վավերագրեր բաժնի Սևագրեր ենթաբաժնում)

- Արտահանել (կոճակի միջոցով հնարավոր է լինում չեղյալ հաշիվ վավերագիրը


արտահանել PDF, XML և XLS տարբերակներով)

- Մերժել (կոճակի միջոցով հնարավոր է մերժել ստացված հաշիվ


վավերագրի չեղարկումը, եթե տվյալ գործարքը չեղարկման ենթակա չէ: Չեղարկումը
հնարավոր է մերժել, եթե չեղարկման պահին հաշվարկային փաստաթուղթը
վավերացված է ստացողի (գնորդի) էլեկտրոնային ստորագրությամբ։ Սեղմելով Մերժել
կոճակը բացվում է ստորագրման պատուհան և իրականացվում է հաշիվ վավերագրի
չեղարկման մերժումը՝ էլեկտրոնային ստորագրությամբ)

- Հաստատել (կոճակի միջոցով հնարավոր է հաստատել ստացված


հաշիվ վավերագրի չեղարկումը: Չեղարկումը հնարավոր է հաստատել, եթե չեղարկման
պահին հաշվարկային փաստաթուղթը վավերացված է ստացողի (գնորդի)
էլեկտրոնային ստորագրությամբ: Սեղմելով Հաստատել կոճակը բացվում է
ստորագրման պատուհան և իրականացվում է հաշիվ վավերագրի չեղարկման
հաստատումը՝ էլեկտրոնային ստորագրությամբ)։

* Այն դեպքում, երբ ստացողը (գնորդը) հարկային հաշվի չեղարկման վերաբերյալ


հաղորդագրությունն ստանալուց հետո տասնհինգօրյա ժամկետում ո'չ հաստատում, և
ո'չ էլ մերժում է, ապա հաշվարկային փաստաթուղթն ինքնաշխատ համարվում է
չեղարկված։

➢ Հաշիվ վավերագրի չեղարկման գործընթաց

Հաշիվ վավերագիրը չեղարկելու համար անհրաժեշտ է Դուրս գրված ենթաբաժնում և


(կամ) Ջնջված ենթաբաժնում (գնորդի կողմից ջնջված) հաշիվ վավերագրի բացված

էջում սեղմել Չեղյալ հայտարարել կոճակը։ Այն սեղմելու դեպքում բացվում է


հաշվարկային փաստաթղթի չեղարկելու պատճառը ընտրելու պատուհան՝ թափվող
ցանկով։
Ընտրելով հաշվարկային փաստաթղթի չեղարկման պատճառը և սեղմելով Շարունակել
կոճակը՝ կբացվի էլեկտրոնային ստորագրության պատուհան։ Այնուհետև անհրաժեշտ է
լրացնել պահանջվող տվյալները և ստորագրել։

Չեղարկված հաշիվ վավերագիրը Դուրս գրված և (կամ) Ջնջված ենթաբաժնից


տեղափոխվում է Չեղյալ ենթաբաժին։

3.4.6. Ջնջված (Հաշիվ վավերագրեր)

Գործարքի կողմ չհանդիսացող հարկ վճարողի կողմից դուրս գրված հաշվարկային


փաստաթուղթ ստանալու դեպքում ստացողի՝ հաշվարկային փաստաթղթի
շրջանակներում գործարքի կողմ չհանդիսանալու և ստացված հաշիվ վավերագրերի
դարանից ջնջելու դեպքում հաշիվ վավերագիրը Ստացված ենթաբաժնից
տեղափոխվում է Ջնջված ենթաբաժին։

Ջնջված ենթաբաժնում արտացոլվում են ջնջված հաշիվ վավերագրերի վերաբերյալ


հետևյալ տվյալները՝ հաշվի տեսակը և ձևը, սերիան և համարը, ստացողի ՀՎՀՀ-ն և
անվանումը, դուրս գրման ամսաթիվը, դուրս գրված/ստացված հաշիվ վավերագիր
լինելու վերաբերյալ տվյալը, առաքման (տեղափոխման) ամսաթիվը, ջնջման
ամսաթիվը, մատուցող/մատակարարողի ՀՎՀՀ-ն և անվանումը, արժեքը, այդ թվում
ակցիզային հարկի գումարը, այդ թվում բնապահպանական հարկի գումարը, առաքման
և նշանակման վայրերը, լրացուցիչ տվյալները, ճշգրտող/ճշգրված հաշվի վերաբերյալ
տվյալը, ճշգրտման տեսակը:

Ջնջված ենթաբաժնում արտացոլված տվյալների աղյուսակի սյունակները հնարավոր է

մեծացնել և (կամ) փոքրացնել վերնագրերի կողքին հայտնվող սլաքի միջոցով,


ինչպես նաև հնարավոր է սյունակները դասավորել ըստ անհրաժեշտ
առաջնահերթությունների՝ պարզապես վերնագրի վրա սեղմելով և տեղափոխելով
նախընտրելի հատված։

Ջնջված ենթաբաժնում առկա են հետևյալ գործողությունները թույլատրող


պատկերակները՝

- Հետ (բացվում է նախորդ էջը)

- Որոնել (բացվում է «Որոնման պարամետրեր» պատուհանը)

- Արտահանել (կոճակի միջոցով հնարավոր է լինում ջնջված հաշիվ վավերագրերի


ցանկից ընտրված հաշիվ վավերագրերը արտահանել PDF, XML և XLS
տարբերակներով)

Ջնջված ենթաբաժնում որոնում կատարելու համար որոնել պատկերակի միջոցով


բացված «Որոնման պարամետրեր» պատուհանում անհրաժեշտ է նշել որոնման
չափանիշներ։ Որոնում հնարավոր է իրականացնել ըստ հաշվի տեսակի, հաշվի ձևի,
սերիա և համարի, ճշգրտող/ճշգտրված հաշվի, ճշգրտման տեսակի, ստացողի ՀՎՀՀ-ի և
անվանման, մատուցող/մատակարարողի ՀՎՀՀ-ի և անվանման, դուրս գրման
ամսաթվի, առաքման (տեղափոխման) ամսաթվի, ջնջման ամսաթվի, արժեքի, այդ
թվում ակցիզային հարկի գումարի, այդ թվում բնապահպանական հարկի գումարի,
վայրի՝ որտեղից ապրանքները մատակարարվում/առաքվում են և
մատակարարվող/առաքվող ապրանքների նշանակման վայրի։

Արդեն իսկ նշված որոնման չափանիշները «Որոնման պարամետրեր» պատուհանում

հնարավոր է ամբողջությամբ ջնջել «Մաքրել» կոճակի միջոցով։

Ըստ սերիա և համարի հնարավոր է որոնել մինչև 100 հաշվարկային փաստաթղթերի


վերաբերյալ տվյալներ։ «Սերիա և համար» դաշտում տվյալները մուտքագրելուց և
«enter» կոճակը սեղմելուց հետո դաշտի ներքևում հայտնվում է լրացուցիչ տող՝ «Ավելին»
անվանումով։

«Ավելին» կոճակին սեղմելու դեպքում բացվում է հավելյալ պատուհան, որտեղ


ցուցադրվում են մուտքագրված սերիա-համարները։ Հավելյալ պատուհանից հնարավոր
է ջնջել թե՛ ընտրված սերիա-համարը առանձին, թե՛ լրացված ամբողջ սերիա-

համարները միանգամից՝ մաքրել կոճակի միջոցով։


Դաշտում սերիա-համարները մուտքագրելու և «Որոնման պարամետրեր» պատուհանի
որոնել կոճակը սեմելու դեպքում իրականացվում է որոնում ըստ լրացված տվյալների։
Որոնման արդյունքում Ջնջված ենթաբաժնում արտացոլվում են ջնջված հաշիվ
վավերագրերի վերաբերյալ տվյալներ՝ աղյուսակի տեսքով, որի վերևի հատվածում
ցուցադրվում են այն որոնման չափանիշները, ըստ որոնց օգտվողը իրականացրել էր

որոնում։ Այդ չափանիշները հնարավոր է ջնջել անմիջապես տվյալ տիրույթում


կոճակի միջոցով՝ առանց «Որոնման պարամետրեր» պատուհանը բացելու, որի
արդյունքում հաշիվ վավերագրերի ցանկը թարմացվում է ըստ մնացյալ չափանիշների։

Իսկ կոճակի միջոցով հնարավոր է ջնջել տվյալ տիրույթում առկա բոլոր


որոնման չափանիշները՝ կրկին առանց «Որոնման պարամետրեր» պատուհանը
բացելու, որի արդյունքում որոնման արդյունքները ևս թարմացվում են։ Որոնման
արդյունքների աղյուսակի էջում հնարավոր է դիտել մինչև 100 հաշվարկային
փաստաթղթի վերաբերյալ տվյալ։

Հաշիվ վավերագիրը ամբողջությամբ դիտելու համար հարկավոր է ցուցիչը պահել


պահանջվող տողի վրա և կրկնակի սեղմումով բացել փաստաթուղթը։

Ջնջված ենթաբաժնում բացված հաշիվ վավերագրի էջում առկա են հետևյալ


գործողությունները թույլատրող պատկերակները՝

- Դիտել (կոճակի միջոցով հնարավոր է լինում տվյալ ջնջված հաշիվ վավերագիրը


անմիջապես դիտել և ներբեռնել pdf ձևաչափով)

- Արտահանել (կոճակի միջոցով հնարավոր է լինում ջնջված հաշիվ վավերագիրը


արտահանել PDF, XML և XLS տարբերակներով)
- Չեղյալ հայտարարել (կոճակի միջոցով հնարավոր է չեղարկել գնորդի կողմից
ջնջված հաշիվ վավերագիրը։ Չեղյալ հայտարարել կոճակը սեղմելու դեպքում բացվում է
Հաշվարկային փաստաթղթի չեղարկելու պատճառը ընտրելու պատուհան
(մանրամասն նկարագրությունը տե՛ս Չեղյալ (Հաշիվ վավերագրեր)-ի Հաշիվ
վավերագրի չեղարկման գործընթաց ենթաբաժնում))

➢ Ստացված հաշիվ վավերագրի ջնջման գործընթաց

Ստացված հաշիվ վավերագիրը ջնջելու համար անհրաժեշտ է Ստացված ենթաբաժնում

հաշիվ վավերագրի բացված էջում սեղմել Ջնջել կոճակը (ստացողի կողմից


ստացված հաշիվ վավերագիրը հնարավոր է ջնջել միայն գործարքի կողմ չհանդիսացող
հարկ վճարողի կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթուղթ ստանալու դեպքում,
եթե ստացողը տվյալ հաշվարկային փաստաթղթի շրջանակներում գործարքի կողմ չի
համդիսանում)։ Այն սեղմելուց հետո բացվում է հարցման պատուհան՝

Այո սեղմելու դեպքում բացվում է հաշվարկային փաստաթղթի ստացողի կողմից ջնջելու


պատճառը ընտրելու պատուհան՝ թափվող ցանկով։
Ընտրելով հաշվարկային փաստաթղթի ջնջման պատճառը և սեղմելով Շարունակել
կոճակը՝ կբացվի էլեկտրոնային ստորագրության պատուհան։ Այնուհետև անհրաժեշտ է
լրացնել պահանջվող տվյալները և ստորագրել։

Ջնջված հաշիվ վավերագիրը Ստացված ենթաբաժնից տեղափոխվում է Ջնջված


ենթաբաժին։

3.5. Նոր հաշիվ վավերագրի ստեղծում

Նոր հաշիվ վավերագիր հնարավոր է ստեղծել՝

• Հաշվարկային փաստաթղթեր բաժնի «Ստեղծել նոր հաշիվ վավերագիր» դաշտից


ընտրելով համապատասխան հաշվարկային փաստաթղթի տեսակը և ձևը,
• Հաշիվ վավերագրեր բաժնի «Ստեղծել նոր հաշիվ վավերագիր» դաշտից
ընտրելով համապատասխան հաշվարկային փաստաթղթի տեսակը և ձևը:
Օգտվողը կարող է ինչպես ստեղծել նոր հաշիվ վավերագրերի սևագրեր՝
ընտրելով համապատասխան հաշվարկային փաստաթղթի տեսակը և ձևը,

այնպես էլ ներմուծել XML ձևաչափով (սեղմելով Ներբեռնել կոճակը), որոնք


ստեղծվել են այլ ծրագրերում և պարունակում են հաշիվ վավերագրերի
տվյալներ: Այդ տվյալների հիման վրա նույնպես ստեղծվում են սևագիր հաշիվ
վավերագրեր,
• Հաշիվ վավերագրեր բաժնի Սևագրեր ենթաբաժնում Ստեղծել կոճակի միջոցով
ընտրելով համապատասխան հաշվարկային փաստաթղթի տեսակը և ձևը: Այս
ենթաբաժնում ևս հնարավոր է ստեղծել սևագիր հաշիվ վավերագրեր սեղմելով

Ներբեռնել կոճակը և ներմուծելով XML ձևաչափով ֆայլեր,


• Հաշիվ վավերագրեր բաժնի Դուրս գրված ենթաբաժնում Ստեղծել կոճակի
միջոցով ընտրելով համապատասխան հաշվարկային փաստաթղթի տեսակը և
ձևը: Այս ենթաբաժնում ևս հնարավոր է ստեղծել սևագիր հաշիվ վավերագրեր

սեղմելով Ներբեռնել կոճակը և ներմուծելով XML ձևաչափով ֆայլեր,


• Հաշիվ վավերագրեր բաժնի Ստացված ենթաբաժնում Ստեղծել կոճակի միջոցով
ընտրելով համապատասխան հաշվարկային փաստաթղթի տեսակը և ձևը: Այս
ենթաբաժնում ևս հնարավոր է ստեղծել սևագիր հաշիվ վավերագրեր սեղմելով

Ներբեռնել կոճակը և ներմուծելով XML ձևաչափով ֆայլեր:

3.5.1. Ապրանքների մատակարարման հաշիվ վավերագիր

Ապրանքների մատակարարման հաշիվ վավերագրի սևագիրը պարունակում է


լրացման համար պարտադիր և ոչ պարտադիր, ինչպես նաև ինքնաշխատ լրացվող
դաշտեր։
➢ Ապրանքների մատակարարման հաշիվ վավերագրի սևագրի ստեղծման համար
անհրաժեշտ է՝
• սևագիր հաշիվ վավերագրի բացված էջում թափվող ցանկից ընտրել հաշիվ
վավերագրի ձևը՝
o հարկ վճարողի անունից,
o հանձնարարողի (պրինցիպալի) անունից,

• լրացնել հետևյալ պարտադիր դաշտերը՝


o առաքման ամսաթիվը,
o եթե լրացվել է պայմանագրի կնքման ամսաթիվը, ապա համարը և
հակառակը (նշված դեպքում եթե պայամանագիրը համար չունի, ապա
հնարավոր է տվյալ դաշտում դնել «-» նշանը կամ լրացնել «առանց
պայմանագրի» նշումը),
o վայրը, որտեղից ապրանքները մատակարարվում (առաքվում) են (մարզ,
համայնք, բնակավայր, փողոց),
o հանձնարարողի (պրինցիպալի) անունից հաշիվ վավերագրերի դեպքում՝
«Հանձնարարող (պրինցիպալ) հանդիսացող անձի տվյալներ» հատվածում
ՀՎՀՀ-ն (եթե նշված չէ «ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում ՀՎՀՀ
ունենալը պարտադիր չէ» նշիչը),
o հանձնարարողի (պրինցիպալի) անունից հաշիվ վավերագրերի դեպքում`
«Հանձնարարող (պրինցիպալ) հանդիսացող անձի տվյալներ» հատվածում
անվանումը և գտնվելու վայրը (հասցեն) (եթե «ՀՀ օրենսդրությամբ
սահմանված դեպքերում ՀՎՀՀ ունենալը պարտադիր չէ» նշիչը նշված է),
o Ապրանքներ ձեռք բերող անձի ՀՎՀՀ-ն (եթե նշված չէ «ՀՀ օրենսդրությամբ
սահմանված դեպքերում ՀՎՀՀ ունենալը պարտադիր չէ» կամ «Ֆիզիկական
անձ» նշիչներից որևէ մեկը),
o Ապրանքներ ձեռք բերող անձը ֆիզիկական անձ լինելու դեպքում (եթե
նշված է «Ֆիզիկական անձ» նշիչը)՝ անձը հաստատող փաստաթուղթը և
սերիան և (կամ) համարը (եթե լրացվել է ֆիզիկական անձի հանրային
ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների
համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը, ապա Ստուգել

կոճակի միջոցով իրականացվում է անձնագրային


տվյալների ճշտության ստուգում ՀՀ ոստիկանության տվյալների հետ),
o Ապրանքներ ձեռք բերող անձի անվանումը և գտնվելու վայրը (հասցեն)
(եթե նշված է «ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում ՀՎՀՀ ունենալը
պարտադիր չէ» կամ «Ֆիզիկական անձ» նշիչներից որևէ մեկը),
o Մատակարարվող (առաքվող) ապրանքների նշանակման վայրը (հասցեն)
(մարզ, համայնք, բնակավայր, փողոց),
o Մատակարարվող (առաքվող) ապրանքների քանակի և վճարման ենթակա
գումարի հաշվարկի աղյուսակը։

• Սեղմել պահպանել կոճակը՝ սևագիր հաշիվ վավերագիրը առանց


պարտադիր դաշտերի լրացման և (կամ) սխալներով պահպանելու համար:
Հաշիվ վավերագրում պարտադիր լրացման ենթակա դաշտերի լրացված լինելու
և (կամ) սխալների առկայությունը ստուգվում է հաշիվ վավերագրի ստորագրման
գործընթացում (մանրամասն նկարագրությունը տե՛ս Ստորագրվող
փաստաթղթեր ենթաբաժնում)։

Համակարգի կողմից ինքնաշխատ լրացվում են հետևյալ դաշտերը՝

• Ապրանքներ մատակարարող (առաքող) անձի տվյալները՝ ՀՎՀՀ-ն, ԱԱՀՎՀՀ-ն,


անվանումը, գտնվելու վայրը (հասցեն),
• հանձնարարողի (պրինցիպալի) անունից հաշիվ վավերագրերի դեպքում ՀՎՀՀ-ն
մուտքագրելուց հետո` «Հանձնարարող (պրինցիպալ) հանդիսացող անձի
տվյալներ» հատվածում ԱԱՀՎՀՀ-ն, անվանումը և գտնվելու վայրը (հասցեն),
• Ապրանքներ ձեռք բերող անձի ՀՎՀՀ-ն մուտքագրելուց հետո՝ ԱԱՀՎՀՀ-ն,
անվանումը, գտնվելու վայրը։

Մատակարարվող (առաքվող) ապրանքների քանակի և վճարման ենթակա գումարի


հաշվարկի աղյուսակը հնարավորություն է տալիս՝

Աղյուսակի սյունակները մեծացնել և (կամ) փոքրացնել վերնագրերի կողքին հայտնվող

սլաքի միջոցով,

- կրկնօրինակել ընտրված տողը,

- ջնջել ընտրված տողը,

- ավելացնել նոր տող՝ թափվող ցանկից ընտրելով


ավելացվող տողերի քանակը (հնարավոր է ավելացնել 1, 2, 3 կամ 5 նոր տողեր),
-էջում ցուցադրել կոճակի միջոցով ընտրել կամ ձեռքով
լրացնել ապրանքացանկի աղյուսակում ցուցադրվող տողերի քանակը (յուրաքանչյուր
էջում հնարավոր է դիտել 10, 25, 50, 75 կամ 100 տող),

սլաքների միջոցով էջերը թերթել ինչպես առաջին և վերջին,


այնպես էլ նախորդ և հաջորդ էջեր կամ ընտրել կոնկրետ էջ,

- նշիչը նշելու դեպքում լրացնել


հետագծելիության ենթակա ապրանքների մատակարարման գործարքների վերաբերյալ
հաշիվ վավերագիր (մանրամասն նկարագրությունը տե՛ս Հետագծելիության ենթակա
ապրանքների մատակարարման կամ տեղափոխության գործարքների մասով
հաշվարկային փաստաթղթերի դուրս գրման գործընթաց բաժնում),

- Խմբագրել կոճակը սեղմելու դեպքում աղյուսակում խմբագրել արժեքները 10


դրամի ճշտությամբ։ Խնբագրումն ավարտելուց հետո անհրաժեշտ է դրանք պահպանել

սեղմելով՝ Հաստատել խմբագրումը կոճակը։ Կատարված բոլոր խմբագրումները

չեղարկելու համար անհրաժեշտ է սեղմել Ջնջել խմբագրումը կոճակը։ Աղյուսակում

խմբագրվող դաշտերի կողքին առկա Վերականգնել արժեքը կոճակի միջոցով


հնարավոր է վերականգնել տվյալ դաշտում համակարգի կողմից ինքնաշխատ
հաշվարկված սկզբնական արժեքը։

Հաշվարկային փաստաթղթի սևագիրը հնարավոր չի լինի Պահպանել, քանի դեռ

խմբագրման ավարտից հետո չի նշվել Հաստատել խմբագրումը կամ Ջնջել


խմբագրումը կոճակներից որևէ մեկը

➢ Մատակարարվող (առաքվող) ապրանքների քանակի և վճարման ենթակա


գումարի հաշվարկի աղյուսակում պարտադիր լրացվում են՝
• Ապրանքի անվանումը (հնարավոր է մուտքագրել առավելագույնը 256 նիշ),
• Չափման միավորը (հնարավոր է մուտքագրել առավելագույնը 50 նիշ),
• Քանակը (թվի ամբողջ մասը չի կարող գերազանցել 12, իսկ կետից հետո՝ 4 նիշը),
• Միավորի գինը (թվի ամբողջ մասը չի կարող գերազանցել 12, իսկ կետից հետո՝ 5
նիշը),
• Արժեքը (դաշտը լրացվում է ինքնաշխատ՝ Քանակ, Միավորի գին, իսկ զեղչի
առկայության դեպքում նաև՝ Զեղչ (%) դաշտերի արժեքները մուտքագրելուց
հետո, առկա է խմբագրելու հնարավորություն՝ մինչև 10 դրամի ճշտությամբ),

*Հատուկ նշում՝ եթե լրացվել է Տարա դաշտը, ապա Արժեքը ինքնաշխատ լրացվող
դաշտում արժեքը հաշվարկվում է Քանակ, Միավորի գին դաշտերի արտադրյալի և Զեղչ
(%), Տարա դաշտերի արժեքների տարբերությունից։

** Տարա սյունակը լրացվում է այն դեպքում, երբ տարան չի օտարվում։

*** Մատակարարվող (առաքվող) ապրանքների քանակի և վճարման ենթակա գումարի


հաշվարկի աղյուսակի Ընդամենը տողի ինքնաշխատ հաշվարկված հանրագումարային
դաշտերի՝ Արժեքի, Այդ թվում ակցիզային հարկի գումարի և Այդ թվում
բնապահպանական հարկի արժեքները հնարավոր է խմբագրել մինչև 10 դրամի
ճշտությամբ։

➢ Սևագիր հաշիվ վավերագրի բացված էջում նշատուփը նշելու


դեպքում հնարավոր է ստեղծել Ճշգրտող ապրանքների մատակարարման հաշիվ
վավերագրի սևագիր (մանրամասն նկարագրությունը տե՛ս Ճշգրտող հաշվարկային
փաստաթղթերի դուրսգրումը բաժնում):

3.5.2. Ծառայությունների մատուցման, աշխատանքների կատարման հաշիվ


վավերագիր
Ծառայությունների մատուցման, աշխատանքների կատարման հաշիվ վավերագիրը
գրեթե ամբողջությամբ համապատասխանում է Ծառայությունների մատուցման,
աշխատանքների կատարման հարկային հաշվի սևագրի էջին, բացի Ծառայությունների
մատուցման (աշխատանքների կատարման) ծավալի և վճարման ենթակա գումարի
հաշվարկի աղյուսակից։
➢ Սևագիր հաշիվ վավերագրի բացված էջում նշատուփը նշելու
դեպքում հնարավոր է ստեղծել Ճշգրտող ծառայությունների մատուցման,
աշխատանքների կատարման հաշիվ վավերագրի սևագիր (մանրամասն
նկարագրությունը տե՛ս Ճշգրտող հաշվարկային փաստաթղթերի դուրսգրումը
բաժնում):
➢ Սոցիալական ծախս պարունակող ծառայությունների մատուցման,
աշխատանքների կատարման հաշվարկային փաստաթղթի դուրս գրման
առանձնահատկությունները

Սոցիալական ծախս պարունակող հաշվարկային փաստաթուղթ դուրս գրելու համար


անհրաժեշտ է «ծառայություններ (աշխատանքներ) ստացող անձի տվյալներ»
հատվածում նշել «Ֆիզիկական անձ» նշատուփը, որից հետո կհայտնվեն «ՀՀ
քաղաքացի» և «Սոցիալական ծախսի տեսակ» դաշտերը։ Այդ դաշտերից անհրաժեշտ է
նշել «ՀՀ քաղաքացի» նշատուփը և ընտրել սոցիալական ծախսի անհրաժեշտ տեսակը՝
«առողջության ապահովագրություն, կրթական ծախս կամ այլ ծախս»։

Եթե «Սոցիալական ծախսի տեսակ» դաշտից ընտրվել է «առողջության


ապահովագրություն» կամ «կրթական ծախս» ծախսերից մեկը, ապա «ծառայություններ
(աշխատանքներ) ստացող անձի տվյալներ» հատվածում կհայտնվեն նաև պարտադիր
լրացման ենթակա «սոցիալական ծախսը կատարած ֆիզիկական անձ»-ին վերաբերող
դաշտեր՝
Այնուհետև անհրաժեշտ է լրացնել հետևյալ պարտադիր դաշտերը՝

• ծառայություններ (աշխատանքներ) ստացող ֆիզիկական անձի հանրային


ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ
չունենալու մասին տեղեկանքի համարը (եթե «Սոցիալական ծախսի տեսակ»
դաշտում նշված է ՝ «առողջության ապահովագրություն» կամ «կրթական ծախս»
ծախսերից մեկը),
• ծառայություններ (աշխատանքներ) ստացող ֆիզիկական անձի անձը
հաստատող փաստաթուղթը և սերիան և (կամ) համարը (Ստուգել կոճակի

միջոցով իրականացվում է անձնագրային տվյալների


ճշտության ստուգում ՀՀ ոստիկանության տվյալների հետ),
• ծառայություններ (աշխատանքներ) ստացող ֆիզիկական անձի գտնվելու վայրը
(հասցեն),
• սոցիալական ծախսը կատարած ֆիզիկական անձի հանրային ծառայությունների
համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին
տեղեկանքի համարը (ընտանիքի անդամ հանդիսանալու փաստը հիմնավորվում
է ներկայացված փաստաթղթերի հիման վրա՝ համաձայն ՀՀ կառավարության
2023 թվականի հունիսի 29-ի թիվ 1067-Ն որոշման),
• սոցիալական ծախսը կատարած ֆիզիկական անձի անձը հաստատող
փաստաթուղթը և սերիան և (կամ) համարը (Ստուգել կոճակի

միջոցով իրականացվում է անձնագրային տվյալների


ճշտության ստուգում ՀՀ ոստիկանության տվյալների հետ), (ընտանիքի անդամ
հանդիսանալու փաստը հիմնավորվում է ներկայացված փաստաթղթերի հիման
վրա՝ համաձայն ՀՀ կառավարության 2023 թվականի հունիսի 29-ի թիվ 1067-Ն
որոշման)։

Եթե լրացված անձնական տվյալներում առկա լինեն անճշտություններ, ապա


համակարգի կողմից կցուցադրվի սխալի մասին հաղորդագրություն և հնարավոր չի
լինի տվյալ հաշվարկային փաստաթուղթը դուրս գրել։
3.5.3. Ապրանքի տեղափոխության բեռնագիր

Ապրանքի տեղափոխության բեռնագրի սևագիրը պարունակում է լրացման համար


պարտադիր և ոչ պարտադիր, ինչպես նաև ինքնաշխատ լրացվող դաշտեր։
➢ Ապրանքի տեղափոխության բեռնագրի սևագրի ստեղծման համար անհրաժեշտ
է՝
• լրացնել հետևյալ պարտադիր դաշտերը՝
o տեղափոխման ամսաթիվը,
o եթե լրացվել է պայմանագրի կնքման ամսաթիվը, ապա համարը և
հակառակը (նշված դեպքում եթե պայամանագիրը համար չունի, ապա
հնարավոր է տվյալ դաշտում դնել «-» նշանը կամ լրացնել «առանց
պայմանագրի» նշումը),
o տեղափոխման եղանակը,
o վայրը, որտեղից ապրանքները տեղափոխվում են (մարզ, համայնք,
բնակավայր, փողոց),
o տեղափոխվող ապրանքների նշանակման վայրը (հասցեն) (մարզ,
համայնք, բնակավայր, փողոց),
o «Տեղափոխվող ապրանքների քանակը և արժեքը» աղյուսակը։

• Սեղմել պահպանել կոճակը՝ սևագիր ապրանքի տեղափոխության


բեռնագիրը առանց պարտադիր դաշտերի լրացման և (կամ) սխալներով
պահպանելու համար: ապրանքի տեղափոխության բեռնագրում պարտադիր
լրացման ենթակա դաշտերի լրացված լինելու և (կամ) սխալների առկայությունը
ստուգվում է բեռնագրի ստորագրման գործընթացում (մանրամասն
նկարագրությունը տե՛ս Ստորագրվող փաստաթղթեր ենթաբաժնում)։

Համակարգի կողմից ինքնաշխատ լրացվում են հետևյալ դաշտերը՝

• ապրանքներ տեղափոխող անձի տվյալները՝ ՀՎՀՀ-ն, ԱԱՀՎՀՀ-ն, անվանումը,


գտնվելու վայրը (հասցեն),

Տեղափոխվող ապրանքների քանակը և արժեքը աղյուսակը հնարավորություն է տալիս՝

Աղյուսակի սյունակները մեծացնել և (կամ) փոքրացնել վերնագրերի կողքին հայտնվող

սլաքի միջոցով,

- կրկնօրինակել ընտրված տողը,

- ջնջել ընտրված տողը,

- ավելացնել նոր տող՝ թափվող ցանկից ընտրելով


ավելացվող տողերի քանակը (հնարավոր է ավելացնել 1, 2, 3 կամ 5 նոր տողեր),

-էջում ցուցադրել կոճակի միջոցով ընտրել կամ ձեռքով


լրացնել ապրանքացանկի աղյուսակում ցուցադրվող տողերի քանակը (յուրաքանչյուր
էջում հնարավոր է դիտել 10, 25, 50, 75 կամ 100 տող),
սլաքների միջոցով էջերը թերթել ինչպես առաջին և վերջին,
այնպես էլ նախորդ և հաջորդ էջեր կամ ընտրել կոնկրետ էջ,

- Խմբագրել կոճակը սեղմելու դեպքում աղյուսակում խմբագրել արժեքները 10


դրամի ճշտությամբ։ Խնբագրումն ավարտելուց հետո անհրաժեշտ է դրանք պահպանել

սեղմելով՝ Հաստատել խմբագրումը կոճակը։ Կատարված բոլոր խմբագրումները

չեղարկելու համար անհրաժեշտ է սեղմել Ջնջել խմբագրումը կոճակը։ Աղյուսակում

խմբագրվող դաշտերի կողքին առկա Վերականգնել արժեքը կոճակի միջոցով


հնարավոր է վերականգնել տվյալ դաշտում համակարգի կողմից ինքնաշխատ
հաշվարկված սկզբնական արժեքը։

Հաշվարկային փաստաթղթի սևագիրը հնարավոր չի լինի Պահպանել, քանի դեռ

խմբագրման ավարտից հետո չի նշվել Հաստատել խմբագրումը կամ Ջնջել


խմբագրումը կոճակներից որևէ մեկը

➢ Տեղափոխվող ապրանքների քանակը և արժեքը աղյուսակում պարտադիր


լրացվում են՝
• Տեղափոխվող ապրանքի անվանումը (հնարավոր է մուտքագրել առավելագույնը
256 նիշ),
• Չափման միավորը (հնարավոր է մուտքագրել առավելագույնը 50 նիշ),
• Քանակը (թվի ամբողջ մասը չի կարող գերազանցել 12, իսկ կետից հետո՝ 4 նիշը),
• Միավորի գինը (թվի ամբողջ մասը չի կարող գերազանցել 12, իսկ կետից հետո՝ 5
նիշը),
• Արժեքը (դաշտը լրացվում է ինքնաշխատ՝ Քանակ, Միավորի գին դաշտերի
արժեքները մուտքագրելուց հետո, առկա է խմբագրելու հնարավորություն՝ մինչև
10 դրամի ճշտությամբ),

* Տեղափոխվող ապրանքների քանակը և արժեքը աղյուսակի Ընդամենը տողի


ինքնաշխատ հաշվարկված հանրագումարային Արժեք դաշտի արժեքը հնարավոր է
խմբագրել մինչև 10 դրամի ճշտությամբ։

** Հատուկ նշում՝ Ապրանքի տեղափոխության բեռնագիրը չի կարող ճշգրտվել։

3.6. Հետագծելիության ենթակա ապրանքների մատակարարման կամ


տեղափոխության գործարքների մասով հաշվարկային փաստաթղթերի դուրս
գրման գործընթաց

«Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների


հետագծելիության մեխանիզմի մասին» համաձայնագրին համապատասխան
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից հաստատված ցանկում
ներառված` հետագծելիության ենթակա ապրանքների (այսուհետ` հետագծելիության
ենթակա ապրանքներ) մատակարարման կամ տեղափոխության գործարքների մասով
ուղեկցող փաստաթղթեր են համարվում հարկային հաշիվը, ճշգրտող հարկային
հաշիվը, հաշիվ վավերագիրը (այդ թվում` արտահանման հաշիվ վավերագիրը),
ճշգրտող հաշիվ վավերագիրը, հետագծելիության ենթակա ապրանքի տեղափոխության
բեռնագիրը:

Հետագծելիության ենթակա ապրանքների մասով հաշվարկային փաստաթղթեր


հնարավոր է դուրս գրել՝

• Ակցիզային հարկով հարկվող ապրանքների հարկային հաշվով,


• Ապրանքների մատակարարման հարկային հաշվով,
• Ապրանքների մատակարարման հաշիվ վավերագրով,
• ԵՏՄ արտահանման հաշիվ վավերագրով (արտադրանքների, ապրանքների
առաքման)/ Счет-фактура экспорта в ЕАЭС,
• Հետագծելիության ենթակա ապրանքի տեղափոխության բեռնագրով:

Ակցիզային հարկով հարկվող ապրանքների հարկային հաշվով, ապրանքների


մատակարարման հարկային հաշվով կամ ապրանքների մատակարարման հաշիվ
վավերագրով հետագծելիության ենթակա ապրանքների մատակարարման կամ
տեղափոխության գործարքների մասով հաշվարկային փաստաթուղթ դուրս գրելու
համար անհրաժեշտ է պարզապես նշված փաստաթղթերի «Մատակարարվող
(առաքվող) ապրանքների քանակի և վճարման ենթակա գումարի հաշվարկի»

աղյուսակում նշել «Առկա է հետագծելիության


ենթակա ապրանք» նշիչը։ Այն նշելու դեպքում աղյուսակում հայտնվում են
հետագծելիության ենթակա ապրանքների վերաբերյալ հետևյալ դաշտերը՝

• Նախորդող փաստաթղթի տեսակը,


• Նախորդող փաստաթղթի գրանցման համարը,
• Ապրանքի հերթական համարը՝ ըստ նախորդ փաստաթղթի,
• Ապրանքի ԱՏԳ ԱԱ-ն,
• Ապրանքի անվանումը՝ ըստ ԱՏԳ ԱԱ-ի (Առաքվող արտադրանքի, ապրանքի
անվանումը ըստ ԱՏԳ ԱԱ-ի),
• Ապրանքի չափման միավորը՝ ըստ ԱՏԳ ԱԱ-ի,
• Ապրանքի քանակը՝ ըստ ԱՏԳ ԱԱ-ի
➢ Մատակարարվող (առաքվող) ապրանքների քանակի և վճարման ենթակա
գումարի հաշվարկի աղյուսակում հետագծելիության ենթակա ապրանքների
վերաբերյալ պարտադիր լրացվում են՝
• Նախորդող փաստաթղթի տեսակը, անհրաժեշտ է թափվող ցանկից ընտրել
հետևյալ տարբերակներից մեկը՝
o Մաքսային հայտարարագիր,
o Հաշվարկային փաստաթուղթ,
o Գույքագրման ակտ,
• Նախորդող փաստաթղթի գրանցման համարը՝
o Նախորդող փաստաթղթի տեսակը մաքսային հայտարարագիր ընտրելու
դեպքում հնարավոր է մուտքագրել 23 նիշ՝ դրական ամբողջ թվեր, 0 և «/»
նշանը,
o Նախորդող փաստաթղթի տեսակը հաշվարկային փաստաթուղթ ընտրելու
դեպքում հնարավոր է մուտքագրել 11 նիշ՝ 1 տառ (հայատառ կամ
լատինատառ) և միայն բնական թվեր,
o Նախորդող փաստաթղթի տեսակը Գույքագրման ակտ ընտրելու դեպքում՝
հնարավոր է մուտքագրել 17 նիշ` լատինատառ, միայն դրական ամբողջ
թվեր և 0 (oրինակ՝ E74gm020722000008),
• Ապրանքի հերթական համարը՝ ըստ նախորդ փաստաթղթի (հնարավոր է
մուտքագրել առավելագույնը 15 նիշ, միայն դրական ամբողջ թվեր և 0),
• Ապրանքի ԱՏԳ ԱԱ-ն (ապրանքի ԱՏԳ ԱԱ-ն անհրաժեշտ է ընտրել թափվող
ցանկից),
• Ապրանքի անվանումը՝ ըստ ԱՏԳ ԱԱ-ի (Առաքվող արտադրանքի, ապրանքի
անվանումը ըստ ԱՏԳ ԱԱ-ի) (դաշտը լրացվում է ինքնաշխատ՝ ըստ ԱՏԳ ԱԱ
ծածկագրի),
• Ապրանքի չափման միավորը՝ ըստ ԱՏԳ ԱԱ-ի (դաշտը լրացվում է ինքնաշխատ՝
ըստ ԱՏԳ ԱԱ ծածկագրի),
• Ապրանքի քանակը՝ ըստ ԱՏԳ ԱԱ-ի (հնարավոր է մուտքագրել միայն դրական
ամբողջ թվեր՝ առավելագույնը 15 նիշ)։

3.6.1. ԵՏՄ արտահանման հաշիվ վավերագիր (արտադրանքների, ապրանքների


առաքման)/ Счет-фактура экспорта в ЕАЭС

Հետագծելիության ենթակա ապրանքները Եվրասիական տնտեսական միության


տարածք արտահանելու դեպքում լրացվում է ԵՏՄ արտահանման հաշիվ վավերագիր
(արտադրանքների, ապրանքների առաքման)/ Счет-фактура экспорта в ЕАЭС
(այսուհետ՝ ԵՏՄ արտահանման հաշիվ վավերագիր)՝ հայերեն և ռուսերեն լեզուներով:

ԵՏՄ արտահանման հաշիվ վավերագրի սևագիրը պարունակում է լրացման համար


պարտադիր և ոչ պարտադիր, ինչպես նաև ինքնաշխատ լրացվող դաշտեր։
➢ ԵՏՄ արտահանման հաշիվ վավերագրի սևագրի ստեղծման համար անհրաժեշտ
է՝
• լրացնել հետևյալ պարտադիր դաշտերը՝
o առաքման ամսաթիվը / Дата поставки,
o արտադրանք, ապրանք արտահանող անձի/данные об экспортёре товаров,
продукции անվանումը՝ «Наименование» դաշտը (լրացվում է ռուսերեն
լեզվով, հնարավոր է լրացնել թիվ, տառ և նշան՝ առավելագույնը 512 նիշ),
o արտադրանք, ապրանք արտահանող անձի/данные об экспортёре товаров,
продукции գտնվելու վայրը (հասցեն)՝ «Юридический адрес» դաշտը
(լրացվում է ռուսերեն լեզվով, հնարավոր է լրացնել թիվ, տառ և նշան՝
առավելագույնը 256 նիշ),
o վայրը, որտեղից ապրանքները մատակարարվում (առաքվում) են (մարզ,
համայնք, բնակավայր, փողոց),
o «Место отправления товаров» (լրացվում է ռուսերեն լեզվով, հնարավոր է
լրացնել թիվ, տառ և նշան՝ առավելագույնը 256 նիշ),
o Արտադրանք, ապրանք ներմուծող անձի/Данные об импортёре товаров,
продукции ՀՎՀՀ-ն (եթե նշված չէ «Ֆիզիկական անձ / Физическое лицо»
նշիչը)՝ (հնարավոր է լրացնել դրական ամբողջ թիվ և 0՝ առավելագույնը 14
նիշ),
o Արտադրանք, ապրանք ներմուծող անձի/Данные об импортёре товаров,
продукции անվանումը (հնարավոր է լրացնել թիվ, տառ և նշան՝
առավելագույնը 512 նիշ),
o Արտադրանք, ապրանք ներմուծող անձի/Данные об импортёре товаров,
продукции «Наименование» դաշտը (լրացվում է ռուսերեն լեզվով,
հնարավոր է լրացնել թիվ, տառ և նշան՝ առավելագույնը 512 նիշ),
o Արտադրանք, ապրանք ներմուծող անձը ֆիզիկական անձ լինելու դեպքում
(եթե նշված է «Ֆիզիկական անձ / Физическое лицо» նշիչը)՝ անուն,
ազգանունը (հնարավոր է լրացնել առավելագույնը 256 նիշ),
o Արտադրանք, ապրանք ներմուծող անձը ֆիզիկական անձ լինելու դեպքում
(եթե նշված է «Ֆիզիկական անձ / Физическое лицо» նշիչը)՝ «Имя фамилия»
դաշտը (լրացվում է ռուսերեն լեզվով, հնարավոր է լրացնել 256 նիշ),
o Արտադրանք, ապրանք ներմուծող անձը ֆիզիկական անձ լինելու դեպքում
(եթե նշված է «Ֆիզիկական անձ / Физическое лицо» նշիչը)՝ անձը
հաստատող փաստաթուղթը/ Удостоверение личности և սերիան և (կամ)
համարը / Серия и номер,
o Արտադրանք, ապրանք ներմուծող անձի գտնվելու վայրը (բնակության
վայրը) / Юридический адрес (место жительства)` ԵՏՄ անդամ պետության
անվանումը և ծածկագիրը / Название и код государства-члена ЕАЭС
(ընտրվում է թափվող ցանկից),
o Արտադրանք, ապրանք ներմուծող անձի գտնվելու վայրը (բնակության
վայրը) / Юридический адрес (место жительства)` հասցեն (հնարավոր է
լրացնել թիվ, տառ և նշան՝ առավելագույնը 256 նիշ),
o Արտադրանք, ապրանք ներմուծող անձի գտնվելու վայրը (բնակության
վայրը) / Юридический адрес (место жительства)` «Адрес» դաշտը
(լրացվում է ռուսերեն լեզվով, հնարավոր է լրացնել թիվ, տառ և նշան՝
առավելագույնը 256 նիշ),
o Մատակարարման (առաքման) եղանակը / Способ поставки (доставки)
(ընտրվում է թափվող ցանկից),
o Լրացուցիչ տվյալները, եթե մատակարարման (առաքման) եղանակը /
Способ поставки (доставки) դաշտում ընտրվել է Այլ / Другое տարբերակը
(հնարավոր է լրացնել թիվ, տառ և նշան՝ առավելագույնը 256 նիշ),
o «Дополнительная информация» դաշտը, եթե մատակարարման (առաքման)
եղանակը / Способ поставки (доставки) դաշտում ընտրվել է Այլ / Другое
տարբերակը (լրացվում է ռուսերեն լեզվով, հնարավոր է լրացնել թիվ, տառ
և նշան՝ առավելագույնը 256 նիշ),
o Մատակարարվող (առաքվող) արտադրանքների, ապրանքների
նշանակման վայրը (հասցեն) (հնարավոր է լրացնել թիվ, տառ և նշան՝
առավելագույնը 256 նիշ),
o «Пункт назначения (адрес) поставляемой (доставляемой) продукции,
товаров» դաշտը (լրացվում է ռուսերեն լեզվով, հնարավոր է լրացնել թիվ,
տառ և նշան՝ առավելագույնը 256 նիշ),
o Մատակարարվող (առաքվող) արտադրանքների, ապրանքների քանակի և
վճարման ենթակա գումարի հաշվարկի աղյուսակը/ Расчёт количества
поставляемых товаров, продукции и суммы, подлежающей оплате։

• Սեղմել պահպանել կոճակը՝ սևագիր ԵՏՄ արտահանման հաշիվ


վավերագիրը առանց պարտադիր դաշտերի լրացման և (կամ) սխալներով
պահպանելու համար: Հաշիվ վավերագրում պարտադիր լրացման ենթակա
դաշտերի լրացված լինելու և (կամ) սխալների առկայությունը ստուգվում է հաշիվ
վավերագրի ստորագրման գործընթացում (մանրամասն նկարագրությունը տե՛ս
Ստորագրվող փաստաթղթեր ենթաբաժնում)։

Համակարգի կողմից ինքնաշխատ լրացվում են հետևյալ դաշտերը՝

• արտադրանք, ապրանք արտահանող անձի/данные об экспортёре товаров,


продукции տվյալները՝ ՀՎՀՀ-ն, ԱԱՀՎՀՀ-ն, անվանումը, գտնվելու վայրը
(հասցեն),

Մատակարարվող (առաքվող) արտադրանքների, ապրանքների քանակի և վճարման


ենթակա գումարի հաշվարկի (Расчёт количества поставляемых товаров, продукции и
суммы, подлежающей оплате) աղյուսակը հնարավորություն է տալիս՝

- կրկնօրինակել ընտրված տողը (միաժամանակ տողը կրկնօրինակվում է և'


հայերեն, և' ռուսերեն աղուսյակներում),

- ջնջել ընտրված տողը (միաժամանակ տողը ջնջվում է և' հայերեն, և' ռուսերեն
աղուսյակներից),
- ավելացնել նոր տող՝ թափվող ցանկից ընտրելով
ավելացվող տողերի քանակը (հնարավոր է ավելացնել 1, 2, 3 կամ 5 նոր տողեր)։

➢ Մատակարարվող (առաքվող) արտադրանքների, ապրանքների քանակի և


վճարման ենթակա գումարի հաշվարկի (Расчёт количества поставляемых товаров,
продукции и суммы, подлежающей оплате) աղյուսակում պարտադիր լրացվում
են՝
• Նախորդող փաստաթղթի տեսակը, անհրաժեշտ է թափվող ցանկից ընտրել
հետևյալ տարբերակներից մեկը՝
o Մաքսային հայտարարագիր,
o Հաշվարկային փաստաթուղթ,
o Գույքագրման ակտ,
• Նախորդող փաստաթղթի գրանցման համարը՝
o Նախորդող փաստաթղթի տեսակը մաքսային հայտարարագիր ընտրելու
դեպքում հնարավոր է մուտքագրել 23 նիշ՝ դրական ամբողջ թվեր, 0 և «/»
նշանը,
o Նախորդող փաստաթղթի տեսակը հաշվարկային փաստաթուղթ ընտրելու
դեպքում հնարավոր է մուտքագրել 11 նիշ՝ 1 տառ (հայատառ կամ
լատինատառ) և միայն բնական թվեր,
o Նախորդող փաստաթղթի տեսակը Գույքագրման ակտ ընտրելու դեպքում՝
հնարավոր է մուտքագրել 17 նիշ` լատինատառ, միայն դրական ամբողջ
թվեր և 0 (oրինակ՝ E74gm020722000008),
• Ապրանքի հերթական համարը՝ ըստ նախորդ փաստաթղթի (հնարավոր է
մուտքագրել առավելագույնը 15 նիշ, միայն դրական ամբողջ թվեր և 0),
• Ապրանքի ԱՏԳ ԱԱ-ն (ապրանքի ԱՏԳ ԱԱ-ն անհրաժեշտ է ընտրել թափվող
ցանկից),
• Ապրանքի անվանումը՝ ըստ ԱՏԳ ԱԱ-ի (դաշտը լրացվում է ինքնաշխատ՝ ըստ
ԱՏԳ ԱԱ ծածկագրի),
• Ապրանքի չափման միավորը՝ ըստ ԱՏԳ ԱԱ-ի (դաշտը լրացվում է ինքնաշխատ՝
ըստ ԱՏԳ ԱԱ ծածկագրի),
• Ապրանքի քանակը՝ ըստ ԱՏԳ ԱԱ-ի (թվի ամբողջ մասը չի կարող գերազանցել
12, իսկ կետից հետո՝ 3 նիշը)։
• Ապրանքի անվանումը (հնարավոր է մուտքագրել առավելագույնը 256 նիշ),
• Չափման միավորը (հնարավոր է մուտքագրել առավելագույնը 50 նիշ),
• Քանակը (թվի ամբողջ մասը չի կարող գերազանցել 12, իսկ կետից հետո՝ 3 նիշը),
• Միավորի գինը (թվի ամբողջ մասը չի կարող գերազանցել 12, իսկ կետից հետո՝ 5
նիշը),
• Արժեքը (դաշտը լրացվում է ինքնաշխատ՝ Քանակ, Միավորի գին, իսկ զեղչի
առկայության դեպքում նաև՝ Զեղչ (%) դաշտերի արժեքները մուտքագրելուց
հետո, առկա է խմբագրելու հնարավորություն՝ մինչև 10 դրամի ճշտությամբ)։
• Регистрационный номер предыдущего документа դաշտը (լրացվում է նախորդող
փաստաթղթի գրանցման համարը դաշտում լրացված նույն տվյալները),
• Порядковый номер товара по предыдущему документу դաշտը (լրացվում է
ապրանքի հերթական համարը՝ ըստ նախորդ փաստաթղթի դաշտում լրացված
նույն տվյալները),
• Количество товара по ТН ВЭД դաշտը (լրացվում է ապրանքի քանակը՝ ըստ ԱՏԳ
ԱԱ-ի դաշտում լրացված նույն տվյալները),
• Наименование товара դաշտը (լրացվում է ռուսերեն լեզվով կամ լատինատառ,
հնարավոր է լրացնել նաև թիվ և նշան՝ առավելագույնը 256 նիշ),
• Единица измерения товара դաշտը (լրացվում է ռուսերեն լեզվով, հնարավոր է
լրացնել նաև թիվ և նշան՝ առավելագույնը 50 նիշ),
• Количество товара դաշտը (լրացվում է քանակ դաշտում լրացված նույն
տվյալները),
• Цена за единицу товара դաշտը (լրացվում է միավորի գին դաշտում լրացված
նույն տվյալները),
• Стоимость (դաշտը լրացվում է ինքնաշխատ՝ Количество товара, Цена за единицу
товара, իսկ զեղչի առկայության դեպքում նաև՝ Скидка (%) դաշտերի արժեքները
մուտքագրելուց հետո, առկա է խմբագրելու հնարավորություն՝ մինչև 10 դրամի
ճշտությամբ, սակայն նույնությամբ պետք է համապատասխանի Արժեք դաշտում
լրացված արժեքին)

* Մատակարարվող (առաքվող) արտադրանքների, ապրանքների քանակի և վճարման


ենթակա գումարի հաշվարկի (Расчёт количества поставляемых товаров, продукции и
суммы, подлежающей оплате) աղյուսակի Ընդամենը տողի ինքնաշխատ հաշվարկված
հանրագումարային Ընդամենը (Итого) դաշտի արժեքը հնարավոր է խմբագրել մինչև 10
դրամի ճշտությամբ։ Խմբագրելու համար անհրաժեշտ է սեղմել Մատակարարվող
(առաքվող) ապրանքների քանակի և վճարման ենթակա գումարի հաշվարկի

աղյուսակի վերևում առկա Խմբագրել կոճակը։ Այն սեղմելու դեպքում


աղյուսակում հնարավոր է դառնում խմբագրել միայն 10 դրամի ճշտությամբ
խմբագրվող դաշտերը։ Խնբագրումն ավարտելուց հետո անհրաժեշտ է դրանք

պահպանել սեղմելով՝ Հաստատել խմբագրումը կոճակը։ Կատարված բոլոր

խմբագրումները չեղարկելու համար անհրաժեշտ է սեղմել Ջնջել խմբագրումը

կոճակը։ Աղյուսակում խմբագրվող դաշտերի կողքին առկա Վերականգնել արժեքը


կոճակի միջոցով հնարավոր է վերականգնել տվյալ դաշտում համակարգի կողմից
ինքնաշխատ հաշվարկված սկզբնական արժեքը։
Հաշվարկային փաստաթղթի սևագիրը հնարավոր չի լինի Պահպանել, քանի դեռ

խմբագրման ավարտից հետո չի նշվել Հաստատել խմբագրումը կամ Ջնջել


խմբագրումը կոճակներից որևէ մեկը։

** Հատուկ նշում՝ ԵՏՄ արտահանման հաշիվ վավերագիրը չի կարող ճշգրտվել։

3.6.2. Հետագծելիության ենթակա ապրանքի տեղափոխության բեռնագիր/


Транспортная накладная товара подлежащего прослеживаемости

Հետագծելիության ենթակա ապրանքները Եվրասիական տնտեսական միության


տարածք տեղափոխելու դեպքում հետագծելիության ենթակա ապրանքի
տեղափոխության բեռնագիրը/транспортная накладная товара подлежащего
прослеживаемости լրացվում է հայերեն և ռուսերեն լեզուներով։

Հետագծելիության ենթակա ապրանքի տեղափոխության բեռնագրի/транспортная


накладная товара подлежащего прослеживаемости սևագիրը պարունակում է լրացման
համար պարտադիր և ոչ պարտադիր, ինչպես նաև ինքնաշխատ լրացվող դաշտեր։
➢ Հետագծելիության ենթակա ապրանքի տեղափոխության բեռնագրի/транспортная
накладная товара подлежащего прослеживаемости սևագրի ստեղծման համար
անհրաժեշտ է՝
• լրացնել հետևյալ պարտադիր դաշտերը՝
o տեղափոխման ամսաթիվը,
o Արտադրանք, ապրանք տեղափոխող անձի տվյալներում/ Данные о
траспортёре товаров продукции անվանումը՝ «Наименование» դաշտը
(լրացվում է ռուսերեն լեզվով, հնարավոր է լրացնել թիվ, տառ և նշան՝
առավելագույնը 512 նիշ),
o Արտադրանք, ապրանք տեղափոխող անձի տվյալներում/ Данные о
траспортёре товаров продукции գտնվելու վայրը (հասցեն)՝ «Юридический
адрес» դաշտը (լրացվում է ռուսերեն լեզվով, հնարավոր է լրացնել թիվ,
տառ և նշան՝ առավելագույնը 256 նիշ),
o վայրը, որտեղից ապրանքները տեղափոխվում են (մարզ, համայնք,
բնակավայր, փողոց),
o «Место отправления товаров» (լրացվում է ռուսերեն լեզվով, հնարավոր է
լրացնել թիվ, տառ և նշան՝ առավելագույնը 256 նիշ),
o Տեղափոխման եղանակը / Способ транспортировки (ընտրվում է թափվող
ցանկից),
o Լրացուցիչ տվյալները, եթե մատակարարման (առաքման) եղանակը /
Способ поставки (доставки) դաշտում ընտրվել է Այլ / Другое տարբերակը
(հնարավոր է լրացնել թիվ, տառ և նշան՝ առավելագույնը 256 նիշ),
o «Дополнительная информация» դաշտը, եթե մատակարարման (առաքման)
եղանակը / Способ поставки (доставки) դաշտում ընտրվել է Այլ / Другое
տարբերակը (լրացվում է ռուսերեն լեզվով, հնարավոր է լրացնել թիվ, տառ
և նշան՝ առավելագույնը 256 նիշ),
o Տեղափոխվող արտադրանքների, ապրանքների նշանակման վայրը
(հասցեն) / Пункт назначения (адрес) транспортируемой продукции,
товаров` ԵՏՄ անդամ պետության անվանումը և ծածկագիրը / Название и
код государства-члена ЕАЭС (ընտրվում է թափվող ցանկից),
o Տեղափոխվող արտադրանքների, ապրանքների նշանակման վայրը՝
հասցեն (հնարավոր է լրացնել թիվ, տառ և նշան՝ առավելագույնը 256 նիշ),
o Տեղափոխվող արտադրանքների, ապրանքների նշանակման վայրը
(հասցեն) / Пункт назначения (адрес) транспортируемой продукции,
товаров` «Адрес» դաշտը (լրացվում է ռուսերեն լեզվով, հնարավոր է
լրացնել թիվ, տառ և նշան՝ առավելագույնը 256 նիշ),
o Տեղափոխվող արտադրանքների, ապրանքների քանակի և արժեքի
աղյուսակը/ Количество и стоимость транспортируемой продукции, товара։

• Սեղմել պահպանել կոճակը՝ սևագիր հետագծելիության ենթակա


ապրանքի տեղափոխության բեռնագիրը առանց պարտադիր դաշտերի լրացման
և (կամ) սխալներով պահպանելու համար: Բեռնագրում պարտադիր լրացման
ենթակա դաշտերի լրացված լինելու և (կամ) սխալների առկայությունը
ստուգվում է տեղափոխության բեռնագրի ստորագրման գործընթացում
(մանրամասն նկարագրությունը տե՛ս Ստորագրվող փաստաթղթեր
ենթաբաժնում)։

Համակարգի կողմից ինքնաշխատ լրացվում են հետևյալ դաշտերը՝

• Արտադրանք, ապրանք տեղափոխող անձի/ Данные о траспортёре товаров


продукции տվյալները՝ ՀՎՀՀ-ն, ԱԱՀՎՀՀ-ն, անվանումը, գտնվելու վայրը
(հասցեն),

Տեղափոխվող արտադրանքների, ապրանքների քանակի և արժեքի (Количество и


стоимость транспортируемой продукции, товара) հաշվարկի աղյուսակը
հնարավորություն է տալիս՝
- կրկնօրինակել ընտրված տողը (միաժամանակ տողը կրկնօրինակվում է և'
հայերեն, և' ռուսերեն աղյուսակներում),

- ջնջել ընտրված տողը (միաժամանակ տողը ջնջվում է և' հայերեն, և' ռուսերեն
աղյուսակներից),

- ավելացնել նոր տող՝ թափվող ցանկից ընտրելով


ավելացվող տողերի քանակը (հնարավոր է ավելացնել 1, 2, 3 կամ 5 նոր տողեր,
միաժամանակ տողերը ավելացվում են և' հայերեն, և' ռուսերեն աղյուսակներում)։

➢ Տեղափոխվող արտադրանքների, ապրանքների քանակի և արժեքի հաշվարկի


(Количество и стоимость транспортируемой продукции, товара) աղյուսակում
պարտադիր լրացվում են՝
• Նախորդող փաստաթղթի տեսակը, անհրաժեշտ է թափվող ցանկից ընտրել
հետևյալ տարբերակներից մեկը՝
o Մաքսային հայտարարագիր,
o Հաշվարկային փաստաթուղթ,
o Գույքագրման ակտ,
• Նախորդող փաստաթղթի գրանցման համարը՝
o Նախորդող փաստաթղթի տեսակը մաքսային հայտարարագիր ընտրելու
դեպքում հնարավոր է մուտքագրել 23 նիշ՝ դրական ամբողջ թվեր, 0 և «/»
նշանը,
o Նախորդող փաստաթղթի տեսակը հաշվարկային փաստաթուղթ ընտրելու
դեպքում հնարավոր է մուտքագրել 11 նիշ՝ 1 տառ (հայատառ կամ
լատինատառ) և միայն բնական թվեր,
o Նախորդող փաստաթղթի տեսակը Գույքագրման ակտ ընտրելու դեպքում՝
հնարավոր է մուտքագրել 17 նիշ` լատինատառ, միայն դրական ամբողջ
թվեր և 0 (oրինակ՝ E74gm020722000008),
• Ապրանքի հերթական համարը՝ ըստ նախորդ փաստաթղթի (հնարավոր է
մուտքագրել առավելագույնը 15 նիշ, միայն դրական ամբողջ թվեր և 0),
• Ապրանքի ԱՏԳ ԱԱ-ն (ապրանքի ԱՏԳ ԱԱ-ն անհրաժեշտ է ընտրել թափվող
ցանկից),
• Ապրանքի անվանումը՝ ըստ ԱՏԳ ԱԱ-ի (դաշտը լրացվում է ինքնաշխատ՝ ըստ
ԱՏԳ ԱԱ ծածկագրի),
• Ապրանքի չափման միավորը՝ ըստ ԱՏԳ ԱԱ-ի (դաշտը լրացվում է ինքնաշխատ՝
ըստ ԱՏԳ ԱԱ ծածկագրի),
• Ապրանքի քանակը՝ ըստ ԱՏԳ ԱԱ-ի (թվի ամբողջ մասը չի կարող գերազանցել
12, իսկ կետից հետո՝ 3 նիշը)։
• Տեխափոխվող արտադրանքի, ապրանքի անվանումը (հնարավոր է մուտքագրել
առավելագույնը 256 նիշ),
• Չափման միավորը (հնարավոր է մուտքագրել առավելագույնը 50 նիշ),
• Քանակը (թվի ամբողջ մասը չի կարող գերազանցել 12, իսկ կետից հետո՝ 3 նիշը),
• Միավորի գինը (թվի ամբողջ մասը չի կարող գերազանցել 12, իսկ կետից հետո՝ 5
նիշը),
• Արժեքը (դաշտը լրացվում է ինքնաշխատ՝ Քանակ, Միավորի գին դաշտերի
արժեքները մուտքագրելուց հետո, առկա է խմբագրելու հնարավորություն՝ մինչև
10 դրամի ճշտությամբ)։
• Регистрационный номер предыдущего документа դաշտը (լրացվում է նախորդող
փաստաթղթի գրանցման համարը դաշտում լրացված նույն տվյալները),
• Порядковый номер товара по предыдущему документу դաշտը (լրացվում է
ապրանքի հերթական համարը՝ ըստ նախորդ փաստաթղթի դաշտում լրացված
նույն տվյալները),
• Количество товара по ТН ВЭД դաշտը (լրացվում է ապրանքի քանակը՝ ըստ ԱՏԳ
ԱԱ-ի դաշտում լրացված նույն տվյալները),
• Наименование транспортируемой продукции, товара դաշտը (լրացվում է ռուսերեն
լեզվով կամ լատինատառ, հնարավոր է լրացնել նաև թիվ և նշան՝ առավելագույնը
256 նիշ),
• Единица измерения դաշտը (լրացվում է ռուսերեն լեզվով, հնարավոր է լրացնել
նաև թիվ և նշան՝ առավելագույնը 50 նիշ),
• Количество դաշտը (լրացվում է քանակ դաշտում լրացված նույն տվյալները),
• Цена за единицу товара դաշտը (լրացվում է միավորի գին դաշտում լրացված
նույն տվյալները),
• Стоимость (դաշտը լրացվում է ինքնաշխատ՝ Количество товара, Цена за единицу
товара դաշտերի արժեքները մուտքագրելուց հետո, առկա է խմբագրելու
հնարավորություն՝ մինչև 10 դրամի ճշտությամբ, սակայն նույնությամբ պետք է
համապատասխանի Արժեք դաշտում լրացված արժեքին)

* Տեղափոխվող արտադրանքների, ապրանքների քանակի և արժեքի հաշվարկի


(Количество и стоимость транспортируемой продукции, товара) աղյուսակի Ընդամենը
տողի ինքնաշխատ հաշվարկված հանրագումարային Ընդամենը (Итого) դաշտի
արժեքը հնարավոր է խմբագրել մինչև 10 դրամի ճշտությամբ։ Խմբագրելու համար
անհրաժեշտ է սեղմել Մատակարարվող (առաքվող) ապրանքների քանակի և վճարման
ենթակա գումարի հաշվարկի աղյուսակի վերևում առկա Խմբագրել կոճակը։ Այն
սեղմելու դեպքում աղյուսակում հնարավոր է դառնում խմբագրել միայն 10 դրամի
ճշտությամբ խմբագրվող դաշտերը։ Խնբագրումն ավարտելուց հետո անհրաժեշտ է

դրանք պահպանել սեղմելով՝ Հաստատել խմբագրումը կոճակը։ Կատարված բոլոր

խմբագրումները չեղարկելու համար անհրաժեշտ է սեղմել Ջնջել խմբագրումը

կոճակը։ Աղյուսակում խմբագրվող դաշտերի կողքին առկա Վերականգնել արժեքը


կոճակի միջոցով հնարավոր է վերականգնել տվյալ դաշտում համակարգի կողմից
ինքնաշխատ հաշվարկված սկզբնական արժեքը։

Հաշվարկային փաստաթղթի սևագիրը հնարավոր չի լինի Պահպանել, քանի դեռ

խմբագրման ավարտից հետո չի նշվել Հաստատել խմբագրումը կամ Ջնջել


խմբագրումը կոճակներից որևէ մեկը։

* Հատուկ նշում՝ հետագծելիության ենթակա ապրանքի տեղափոխության բեռնագիրը չի


կարող ճշգրտվել։

3.7. Ճշգրտող հաշվարկային փաստաթղթերի դուրսգրումը

Ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման և (կամ) ծառայության


մատուցման գործարքի ճշգրտման ՀՀ հարկային օրենսգրքի 42-րդ հոդվածով
սահմանված դեպքերում հաշվարկային փաստաթուղթ դուրս գրող անձը դուրս է գրում
ճշգրտող հարկային հաշիվ կամ ճշգրտող հաշիվ-վավերագիր։ Դուրս գրվող ճշգրտող
հարկային հաշվում կամ ճշգրտող հաշիվ-վավերագրում արտացոլվում են
վերադարձվող կամ ավելի մատակարարված ապրանքների, կատարված
աշխատանքների կամ մատուցված ծառայության չընդունված կամ ավելի ընդունված
մասի անվանացանկն ու քանակը և (կամ) ծառայության տեսակն ու ծավալը, ինչպես
նաև այդ ցուցանիշների նկատմամբ նախկինում դուրս գրված հարկային հաշվում կամ
հաշիվ-վավերագրում նշված տվյալները և հարկային հաշվում կամ հաշիվ-
վավերագրում պարտադիր լրացման ենթակա այլ տվյալներ:

Ճշգրտող հարկային հաշիվ կամ ճշգրտող հաշիվ-վավերագիր հնարավոր է դուրս գրել


հետևյալ տարբերակներով՝

• Նոր կամ Սևագիր հարկային հաշվի կամ հաշիվ վավերագրի բացված էջում

նշելով Ճշգրտող հաշիվ նշատուփը ,

• Դուրս գրված ենթաբաժնում նշելով Ճշգրտել կոճակը (կոճակի միջոցով


հնարավոր է ճշգրտել դուրս գրված հարկային հաշիվների կամ հաշիվ
վավերագրերի ցանկից ընտրված հաշվարկային փաստաթղթերը)

➢ Նոր կամ Սևագիր հարկային հաշվի կամ հաշիվ վավերագրի բացված էջում

առկա Ճշգրտող հաշիվ նշատուփը նշելու դեպքում ցուցադրվում է


հարցման պատուհան՝

Հարցման պատուհանում «Այո» ընտրելու դեպքում բացված հաշվարկային փաստաթղթի


էջում Ճշգրտող հաշիվ նշատուփի կողքին ավելանում են 2 նոր դաշտեր՝ Ճշգրտվող
հաշվի սերիա և համար և Ճշգրտվող հաշվի դուրս գրման ամսաթիվ։ Ճշգրտվող հաշվի
սերիա և համար դաշտում լրացվում է այն հաշվարկային փաստաթղթի սերիան և
համարը, որը ճշգրտվելու է: Այն լրացնելուց հետո ինքնաշխատ լրացվում է Ճշգրտվող
հաշվի դուրս գրման ամսաթիվ դաշտը։

Ճշգրտվող հաշվի սերիա և համար դաշտը սխալ լրացնելու դեպքում կցուցադրվի սխալի

վերաբերյալ հաղորդագրություն՝ ։

➢ Ճշգրտող հարկային հաշիվ կամ ճշգրտող հաշիվ-վավերագիր հնարավոր է դուրս


գրել նաև համապատասխանաբար Հարկային հաշիվներ և Հաշիվ վավերագրեր բաժնի

Դուրս գրված ենթաբաժնում առկա - Ճշգրտել կոճակի միջոցով։ Այս տարբերակով


հնարավոր է ճշգրտել դուրս գրված հարկային հաշիվների կամ հաշիվ-վավերագրերի
ցանկից ընտրված մեկ կամ մի քանի հաշվարկային փաստաթուղթ։ Դուրս գրված
ենթաբաժնից մեկ կամ մի քանի հաշվարկային փաստաթուղթ նշելու և Ճշգրտել կոճակը
սեղմելու դեպքում ընտրված հաշվարկային փաստաթղթերը կրկնօրինակվում են
Սևագրեր ենթաբաժնում արդեն իսկ Ճշգրտող հաշիվ նշատուփը նշված և Ճշգրտվող
հաշվի սերիա և համար և Ճշգրտվող հաշվի դուրս գրման ամսաթիվ դաշտերը լրացված։

Եթե ընտրված հաշվարկային փաստաթղթերի ցանկում առկա են ԱԱՀ-ի վերադարձի


հաշիվ, լիզինգի առարկայի հանձնման-ընդունման ակտ, ապրանքի տեղափոխության
բեռնագիր, հետագծելիության ենթակա ապրանքի տեղափոխության բեռնագիր, ԵՏՄ
արտահանման հաշիվ վավերագիր, ապա Ճշգրտել կոճակը սղմելուց հետո նշված
հաշվարկային փաստաթղթերը չեն կրկնօրինակվի Սևագրեր ենթաբաժնում և
կցուցադրվի տեղեկատվական պատուհան այն մասին, որ դրանք ենթակա չեն
ճշգրտման։
Այնուհետև, ճշգրտող հարկային հաշվում կամ հաշիվ-վավերագրում անհրաժեշտ է
կրկին լրացնել պարտադիր լրացման ենթակա դաշտերը։ Ճշգրտող հարկային հաշվում
կամ ճշգրտող հաշիվ-վավերագրում անհրաժեշտ է ընտրել նաև ճշգրտման տեսակը՝
նշելով «Ավելացում» կամ «Նվազեցում» տարբերակներից մեկը։

Մատակարարվող (առաքվող) ապրանքների քանակի և վճարման ենթակա գումարի


հաշվարկի աղյուսակում հնարավոր է լրացնել հետևյալ դաշտերը՝

• Քանակ (ծավալ/ժամանակաշրջան),
• Տարա, Բազմակի օգտագործման տարայի արժեք (խմբագրվող է միայն այն
դեպքում, երբ հիմնական հաշվարկային փաստաթղթում տվյալ դաշտը լրացված է
եղել),
• Ընդհանուր ծավալը լիտրերով (խմբագրվող է միայն այն դեպքում, երբ հիմնական
հաշվարկային փաստաթղթում տվյալ դաշտը լրացված է եղել),
• Ակցիզային հարկի գումար (խմբագրվող է միայն այն դեպքում, երբ հիմնական
հաշվարկային փաստաթղթում տվյալ դաշտը լրացված է եղել),
• Այդ թվում ակցիզային հարկի գումար (խմբագրվող է միայն այն դեպքում, երբ
հիմնական հաշվարկային փաստաթղթում տվյալ դաշտը լրացված է եղել),
• Այդ թվում՝ բնապ․ հարկ (խմբագրվող է միայն այն դեպքում, երբ հիմնական
հաշվարկային փաստաթղթում տվյալ դաշտը լրացված է եղել),
• ԱԱՀ գումար (խմբագրվող է միայն այն դեպքում, երբ հիմնական հաշվարկային
փաստաթղթում կոնկրետ տողի ԱԱՀ գումարը լրացված էր առանց ԱԱՀ
դրույքաչափի)։

Ճշգրտող հարկային հաշիվը կամ ճշգրտող հաշիվ-վավերագիրը ստորագրելուց հետո


(մանրամասն նկարագրությունը տե՛ս Ստորագրվող փաստաթղթեր ենթաբաժնում)
ստանում է նոր սերիա-համար և տեղափոխվում Դուրս գրված ենթաբաժին։

Ճշգրտող հարկային հաշիվը կամ ճշգրտող հաշիվ-վավերագիրը հնարավոր է չեղարկել:


Եթե հիմնական հաշվարկային փաստաթուղթը ունի ճշգրտող հաշիվներ, ապա այն
հնարավոր է չեղարկել միայն այդ հաշվարկային փաստաթուղթը ճշգրտող բոլոր
հաշվարկային փաստաթղթերը չեղարկելու դեպքում: Հակառակ դեպքում համակարգը
կցուցադրի հետևյալ հաղորդագրությունը՝

4. Ստորագրվող փաստաթղթեր (հաշվարկային փաստաթղթերի ստորագրման


գործընթաց)

Հաշվարկային փաստաթուղթը դուրս գրելու, ինչպես նաև ստացված հաշվարկային


փաստաթղթերը վավերացնելու համար հարկավոր է այն ստորագրել, որն
իրականացվում է Ստորագրվող փաստաթղթեր ենթաբաժնում:

Սևագրեր ենթաբաժնում (ընտրելով հաշվարկային փաստաթղթեր) կամ նույն Սևագրեր


ենթաբաժնի հաշվարկային փաստաթղթի բացված էջում (իսկ ստացված հաշվարկային
փաստաթղթերի ստորագրման դեպքում Ստացված ենթաբաժնում կամ նույն

ենթաբաժնի հաշվարկային փաստաթղթի բացված էջում) սեղմելով


Ստորագրել կոճակը սևագիր հաշվարկային փաստաթուղթը ուղարկվում է
ստորագրման և տեղափոխվում է Ստորագրվող փաստաթղթեր ենթաբաժին։
Ստորագրվող փաստաթղթեր ենթաբաժնում արտացոլվում են ստորագրման
ուղարկված հաշվարկային փաստաթղթերի վերաբերյալ հետևյալ տվյալները՝
ստորագրման գործընթացի ստեղծման ամսաթիվը, ստորագրման կարգավիճակի
փոփոխման ամսաթիվը, ստորագրման կարգավիճակը, ինչպես նաև գործողություններ
սյունակը, որտեղ առկա Չեղարկել կամ Ստորագրել կոճակների միջոցով հնարավոր է
ստորագրման ուղարկված փաստաթղթի տորագրման գործընթացը
համապատասխանաբար չեղարկել կամ հաստատել։

Ստորագրվող փաստաթղթեր ենթաբաժնում հաշվարկային փաստաթղթերը կարող են


ունենալ ստորագրման գործընթացի վերաբերյալ հետևյալ կարգավիճակները՝

• Նախապատրաստում ստորագրման (այս կարգավիճակով հաշվարկային


փաստաղթղթերը հնարավոր չէ ստորագրել կամ ստորագրումը չեղարկել, քանի
որ այդ ընթացքում իրականացվում է հաշվարկային փաստաթղթում լրացված
տվյալների ստուգում),
• Ենթակա է ստորագրման (այս կարգավիճակով հաշվարկային փաստաթղթերը
հնարավոր է ստորագրել (անգամ եթե ստորագրման ուղարկված հաշվարկային
փաստաթղթերի ցանկում առկա է առնվազն 1 ճիշտ լրացված հաշվարկային
փաստաթուղթ) կամ ստորագրումը չեղարկել։ Հաշվարկային փաստաթղթում
լրացման սխալների բացակայության, սակայն հայտնաբերված որոշ ռիսկերի

կամ այլ զգուշացման դեպքերում փաստաթղթի կողքին կհայտնվի նշանը, որի


վրա սեղմելու դեպքում հնարավոր է տեսնել տեղեկատվական բնույթի
հաղորդագրություն։ Այս ընթացքում հնարավոր չի լինելու իրականացնել
ցանկում ներառված հաշվարկային փաստաթղթերի խմբագրում, բացառությամբ
այն հաշվարկային փաստաթղթերի, որոնցում առկա են սխալներ),
• Ստորագրման ընթացքում (այս կարգավիճակով հաշվարկային փաստաղթղթերը
հնարավոր չէ կրկին ստորագրել կամ ստորագրումը չեղարկել, քանի որ այդ
ընթացքում իրականացվում է հաշվարկային փաստաթղթերի ստորագրում։ Այս
ընթացքում ևս հնարավոր չի լինելու իրականացնել ցանկում ներառված
հաշվարկային փաստաթղթերի խմբագրում),
• Ձախողված (այս կարգավիճակով հաշվարկային փաստաթղթերը հնարավոր չէ
ստորագրել, քանի որ նախապատրաստում ստորագրման կամ ստորագրման
ընթացքում փուլում հաշվարկային փաստաթղթում հայտնաբերվել են սխալներ։
Այս կարգավիճակով հաշվարկային փաստաթղթերի ստորագրման գործընթացը
հնարավոր է միայն չեղարկել։ Հաշվարկային փաստաթղթում առկա սխալները

հնարավոր է տեսնել սեղմելով նշանին։ Այս ընթացքում հնարավոր է


իրականացնել ցանկում ներառված հաշվարկային փաստաթղթերի խմբագրում),
• Ստորագրման ձախողում (այս կարգավիճակով հաշվարկային փաստաթղթերը
հնարավոր է և՛ կրկին ստորագրել, և՛ ստորագրումը չեղարկել, քանի որ
հայտնաբերված սխալները վերաբերում են ստորագրությանը, այլ ոչ՝
հաշվարկային փաստաթղթում ներառված տվյալներին։ Առկա սխալները

հնարավոր է տեսնել սեղմելով նշանին։ Հաշվարկային փաստաթղթում


լրացման սխալների բացակայության, սակայն հայտնաբերված որոշ ռիսկերի

կամ այլ զգուշացման դեպքերում փաստաթղթի կողքին կհայտնվի նշանը, որի


վրա սեղմելու դեպքում հնարավոր է տեսնել տեղեկատվական բնույթի
հաղորդագրություն։ Այս ընթացքում ևս հնարավոր չի լինելու իրականացնել
ցանկում ներառված հաշվարկային փաստաթղթերի խմբագրում),
• Ստորագրված (այս կարգավիճակով հաշվարկային փաստաթղթերը հնարավոր
չէ ո՛չ կրկին ստորագրել, ո՛չ էլ ստորագրումը չեղարկել, իսկ հաշվարկային
փաստաթղթում հայտնաբերված որոշ ռիսկերի կամ այլ զգուշացման դեպքերում
փաստաթղթի կողքին կհայտնվի նշանը, որի վրա սեղմելու դեպքում
հնարավոր է տեսնել տեղեկատվական բնույթի հաղորդագրություն)։

➢ Հաշվարկային փաստաթղթերի ստորագրման գործընթացը հաստատելու համար

անհրաժեշտ է սեղմել կոճակը, որի դեպքում կբացվի Օգտվողին


հասանելի ստորագրության տեսակներով պատուհան: Այդ պատուհանից անհրաժեշտ է
ընտրել ստորագրության տեսակը, լրացնել պահանջվող տվյալները և սեղմել

կոճակը: Հաշվարկային փաստաթղթերը հնարավոր է ստորագրել


հետևյալ ստորագրությունների տեակներով՝
• ID CARD,
• CO SIGN,
• MID (TEAM MOBILE, MTS MOBILE, UCOM MOBILE)

ID CARD ստորագրության տեսակը ընտրելու դեպքում անհրաժեշտ է ստորագրման


տեսակների ցանկից ընտրել ID CARD տարբերակը և սեղմել Հաստատել կոճակը:
Եթե հաշվարկային փաստաթուղթը ID CARD ստորագրության տեսակով ստորագրվում
է առաջին անգամ, ապա անհրաժեշտ է բացված Ստորագրման հավաստագիր
պատուհանում սեղմել Ստորագրել կոճակը:

Այնուհետև, բացված պատուհանում անհրաժեշտ է սեղմել Add to Chrome կոճակը:


Բացված պատուհանում անհրաժեշտ է սեղմել Allow կոճակը (Don't ask again for this
website and certificate նշիչը՝ ըստ ցանկության):

Այնուհետև, բացված պատուհանում անհրաժեշտ է սեղմել Add extension կոճակը:


Որից հետո ստորագրման համար նախատեսված ծրագիրը ներբեռնվում է
համակարգիչ:

Ներբեռնված ծրագիրն անհրաժեշտ է կրկնակի սեղմումով բացել և նշել բացված


պատուհանում առկա նշատուփը և սեղմել Install կոճակը:
Այնուհետև անհրաժեշտ է սեղմել Finish կոճակը:

Այնուհետև, կրկին անհրաժեշտ է սեղմել Allow կոճակը (Don't ask again for this website
and certificate նշիչը՝ ըստ ցանկության):
Վերոնշյալ գործողությունները կատարելուց հետո ID CARD ստորագրության տեսակով
ստորագրելու համար Օգտվողը ընտրում է նաև համապատասխան հավաստագիրը և
սեղմում Ստորագրել կոճակը:

Այուհետև բացվում է PIN կոդի մուտքագրման պատուհան: Անհրաժեշտ է մուտքագրել


համապատասխան PIN կոդը և սեղմել OK կոճակը:
CO SIGN ստորագրության տեսակը ընտրելու դեպքում անհրաժեշտ է լրացնել
Մուտքանունը և Ծածկագիրը, այնուհետև սեղմել Ստորագրել կոճակը:

Էլեկտրոնային ստորագրության տվյալները սխալ լրացնելու դեպքում Համակարգը


կցուցադրի հետևյալ հաղորդագրությունը՝

MID ստորագրության տեսակներից որևէ մեկը (TEAM MOBILE, MTS MOBILE, UCOM
MOBILE) ընտրելու դեպքում անհրաժեշտ է լրացնել էլեկտրոնային ստորագրություն
պարունակող համապատասխան հեռախոսահամարը և սեղմել Ստորագրել կոճակը:
Էլեկտրոնային ստորագրության տվյալները սխալ լրացնելու դեպքում Համակարգը
կցուցադրի հետևյալ հաղորդագրությունը՝

Հատուկ նշում՝ MTS MOBILE տեսակով ստորագրման գործընթացը իրականացնելու


համար անհրաժեշտ է առնվազն մեկ անգամ Օգտվողը ՀՆԷՀ մուտք գործած լինի MID-
MTS MOBILE տարբերակով, հակառակ դեպքում կցուցադրվի սխալի վերաբերյալ
հաղորդագրություն՝ «Ստորագրելու համար անհրաժեշտ է առնվազն մեկ անգամ մուտք
գործել համակարգ նշված հեռախոսահամարով»։

➢ Հաշվարկային փաստաթղթերի ստորագրման գործընթացը չեղարկելու համար

անհրաժեշտ է սեղմել կոճակը, որի դեպքում կցուցադրվի հարցման


պատուհան: Հարցման պատուհանում Այո սեղմելու դեպքում նշված ստորագրման
գործընթացը ջնջվում է (դրանում ներառված հաշվարկային փաստաթղթերի ցանկով)
Ստորագրվող փաստաթղթեր ենթաբաժնից:

Հաշվարկային փաստաթղթերի ստորագրման գործընթացի չեղարկման դեպքում


ցուցադրվում է հետևյալ հաղորդագրությունը՝

5. Հաշվարկային փաստաթղթերի արտահանում և ներբեռնում

Համակարգի միջոցով հնարավոր է հաշվարկային փասատթղթերը արտահանել Excel,


PDF, XML ձևաչափերով կամ ներբեռնել XML ձևաչափով։

5.1.1. Հաշվարկային փաստաթղթերի արտահանում

Հաշվարկային փաստաթղթերը հնարավոր է արտահանել Հարկային հաշիվներ և Հաշիվ


վավերագրեր բաժնի Սևագրեր, Դուրս գրված, Ստացված, Անվավեր, Չեղյալ, Ջնջված
ենթաբաժիններում առկա, ինչպես նաև նշված ենթաբաժիններում հաշվարկային

փաստաթղթի բացված էջում առկա Արտահանել կոճակի միջոցով։


➢ Excel ձևաչափով հաշվարկային փաստաթուղթը (փաստաթղթերը) արտահանելու

համար անհրաժեշտ է նշել հաշվարկային փաստաթղթերը և սեղմել Արտահանել

կոճակը կամ հաշվարկային փաստաթղթի բացված էջում սեղմել Արտահանել


կոճակը։ Կոճակը սեղմելու դեպքում կբացվի նոր պատուհան՝ «Ընտրել տեսակը»
անվանումով։ Նշված պատուհանից անհրաժեշտ է ընտրել «XLS ձևաչափ» տարբերակը,
որն ընտրելու դեպքում ավելանում են 2 նոր դաշտեր նշման հնարավորությամբ՝
Ներառել ճշգրտման արդյունքները և Ներառել ապրանքացանկի տվյալները։ Այնուհետև,
արտահանման պարամետրերն ընտրելուց հետո անհրաժեշտ է սեղմել Արտահանել
կոճակը։

Ներառել ճշգրտման արդյունքները նշիչը նշելու դեպքում արտահանվող ցանկում


կներառվեն նաև հաշվարկային փաստաթղթերի ճշգրտման արդյունքում
վերահաշվարկված արժեքները, ինչպես նաև հիմնական և ճշգրտող հաշվարկային
փաստաթղթերի սերիա-համարների և դուրս գրման ամսաթվերի վերաբերյալ
տվյալները։

Ներառել ապրանքացանկի տվյալները նշիչը նշելու դեպքում արտահանվող ցանկում


կներառվեն նաև մատակարարվող (առաքվող) ապրանքների քանակի և վճարման
ենթակա գումարի հաշվարկի աղյուսակում արտացոլված ապրանքացանկի վերաբերյալ
տվյալները, իսկ եթե ապրանքացանկի տվյալներում առկա են հետագծելիության
ենթակա ապրանքներ, ապա նաև դրանց վերաբերյալ տվյալները (հնարավոր է
արտահանել մինչև 100 փաստաթղթի վերաբերյալ տվյալներ)։
➢ PDF ձևաչափով հաշվարկային փաստաթուղթը (փաստաթղթերը) արտահանելու

համար անհրաժեշտ է նշել հաշվարկային փաստաթղթերը և սեղմել Արտահանել

կոճակը կամ հաշվարկային փաստաթղթի բացված էջում սեղմել Արտահանել


կոճակը։ Կոճակը սեղմելու դեպքում կբացվի նոր պատուհան՝ «Ընտրել տեսակը»
անվանումով։ Նշված պատուհանից անհրաժեշտ է ընտրել «PDF ձևաչափ» տարբերակը
և սեղմել Արտահանել կոճակը։
➢ XML ձևաչափով հաշվարկային փաստաթուղթը (փաստաթղթերը) արտահանելու

համար անհրաժեշտ է նշել հաշվարկային փաստաթղթերը և սեղմել Արտահանել

կոճակը կամ հաշվարկային փաստաթղթի բացված էջում սեղմել Արտահանել


կոճակը։ Կոճակը սեղմելու դեպքում կբացվի նոր պատուհան՝ «Ընտրել տեսակը»
անվանումով։ Նշված պատուհանից անհրաժեշտ է ընտրել «XML ձևաչափ» տարբերակը
և սեղմել Արտահանել կոճակը։
5.1.2. Հաշվարկային փաստաթղթերի ներբեռնում

Հաշվարկային փաստաթղթերը հնարավոր է ներբեռնել XML ձևաչափով` Հարկային


հաշիվներ և Հաշիվ վավերագրեր բաժնի ինչպես գլխավոր էջում, այնպես էլ այդ

բաժինների Սևագրեր, Դուրս գրված, Ստացված ենթաբաժիններում առկա


Ներբեռնել կոճակի միջոցով, ինչպես նաև Սևագրեր ենթաբաժիններում հաշվարկային

փաստաթղթի բացված էջում առկա Ներբեռնել կոճակի միջոցով։ Կոճակը սեղմելու


դեպքում կբացվի պատուհան, որտեղից անհրաժեշտ է ընտրել ներբեռնվող
փաստաթուղթը։ Ընտրելուց հետո XML ձևաչափի փաստաթուղթը ներբեռնվում է
Սևագրեր ենթաբաժնում, միաժամանակ ստուգում կատարելով, որ XML ձևաչափում
նշված փաստաթղթի տեսակը համապատասխանի այն ենթաբաժնի հաշվարկային
փաստաթղթի տեսակին, որտեղ ներբեռնվում է, ինչպես նաև ներբեռնվող ձևաչափում
բացակայեն այլ սխալներ։
6. Ելք Համակարգից

ՀՀ ՊԵԿ «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» համակարգից դուրս գալու


համար անհրաժեշտ է Համակարգի էջի ձախ անկյունի ներքևի մասում սեղմել

կաճակը՝

Ելք կոճակը սեղմելու դեպքում Օգտվողը հաջողությամբ դուրս է գալիս համակարգից։


7. Հաշվարկային փաստաթղթերի սևագրերի օրինակներ (արտահանված PDF
ձևաչափով)

PDF ձևաչափով հաշվարկային փաստաթղթերի արտահանված սևագրերի օրինակներ՝

7.1. Ակցիզային հարկով հարկվող ապրանքների հարկային հաշիվ


7.2. Ապրանքների մատակարարման հարկային հաշիվ
7.3. Ծառայությունների մատուցման, աշխատանքների կատարման հարկային
հաշիվ
7.4. Լիզինգի առարկայի հանձնման-ընդունման ակտ
7.5. ԱԱՀ-ի վերադարձի հաշիվ
7.6. Ապրանքների մատակարարման հաշիվ վավերագիր
7.7. Ծառայությունների մատուցման, աշխատանքների կատարման հաշիվ
վավերագիր
7.8. Ապրանքի տեղափոխության բեռնագիր

7.9. ԵՏՄ արտահանման հաշիվ վավերագիր (արտադրանքների, ապրանքների


առաքման)/ Счет-фактура экспорта в ЕАЭС
7.10. Հետագծելիության ենթակա ապրանքի տեղափոխության բեռնագիր/
Транспортная накладная товара подлежащего прослеживаемости

You might also like