You are on page 1of 13

1

ЕРЕВАНСКИЙ ГОСУДАРСТВЕННЫЙ УНИВЕРСИТЕТ


YEREVAN STATE UNIVERSITY
____________________________________________

СТУДЕНЧЕСКОЕ НАУЧНОЕ ОБЩЕСТВО


STUDENT SCIENTIFIC SOCIETY

ISSN 1829-4367

СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ

COLLECTION OF SCIENTIFIC
ARTICLES OF YSU SSS

1.2 (28)

Օбщественные и гуманитарные науки


(Богословие, востоковедение, литературоведение, правоведение, языкознание,
история, экономика и управление, философия и психология, политология и
международные отношения)

Humanities and Social Sciences


(Theology, Oriental Studies, Literary Studies, Jurisprudence, Linguistics, History,
Economics and Management, Philosophy and Psychology, Political Science and
International Relations)

ЕРЕВАН - YEREVAN
ИЗДАТЕЛЬСТВО ЕГУ - YSU PRESS
2019
2
ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

ISSN 1829-4367

ԵՊՀ ՈՒԳԸ ԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ


ԺՈՂՈՎԱԾՈՒ

1.2 (28)

Հումանիտար և հասարակական գիտություններ


(Աստվածաբանություն, արևելագիտություն, գրականագիտություն,
իրավագիտություն, լեզվաբանություն, պատմություն, տնտեսագիտություն և
կառավարում, փիլիսոփայություն և հոգեբանություն, քաղաքագիտություն և
միջազգային հարաբերություններ)

ԵՐԵՎԱՆ
ԵՊՀ ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆ
2019

3
Հրատարակվում է ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ
Издается по решению Ученого совета ЕГУ
Published by the Resolution of the Academic Council of YSU

Խմբագրական խորհուրդ` Редакционная коллегия:

բ․գ․դ․, պրոֆ․ Դ. Պետրոսյան д.ф.н., проф. Д. Петросян


բ․գ․դ․, պրոֆ․ Լ. Մաթևոսյան д.ф.н., проф. Л. Матевосян
բ.գ.դ., պրոֆ. Յու. Ավետիսյան д.ф.н., проф. Ю. Аветисян
բ.գ.դ., պրոֆ. Ս. Մուրադյան д.ф.н., проф. А. Мурадян
բ.գ.դ., պրոֆ. Վ. Հարությունյան д.ф.н., проф. В. Арутюнян
հ․գ․դ․, պրոֆ․ Հ. Ավանեսյան д.п.н., проф. Г. Аванесян
պ․գ․դ․, պրոֆ․ Ս. Մկրտչյան д.и.н., проф. С. Мкртчян
տ.գ.դ., պրոֆ. Հ. Մնացականյան д.э.н., проф. А. Мнацаканян
տ.գ.դ., պրոֆ. Հ. Սարգսյան д.э.н., проф. А. Саргсян
ք․գ․դ․, պրոֆ․ Գ․ Քեռյան д.п.н., проф. Г. Керян
բ․գ․դ․, դոց․ Շ. Պարոնյան д.ф.н., доц. Ш. Паронян
բ․գ․թ․, դոց․ Ն. Վարդանյան к.ф.н., доц. Н. Варданян
բ.գ.թ., դոց. Վ. Եղիազարյան к.ф.н., доц. В. Егиазарян
տ.գ.թ., դոց․ Կ. Խաչատրյան к.э.н., доц. К. Хачатрян
բ․գ․թ․, ասիստ․ Ն. Պողոսյան к.ф.н., ассист. Н. Погосян
ի.գ.թ., ասիստ. Վ․ Գրիգորյան к.ю.н., ассист. В. Григорян
ի.գ.թ., ասիստ. Տ. Սուջյան к.ю.н., ассист. Т. Суджян
ի.գ.թ., ասիստ. Ա. Թավադյան к.ю.н., ассист. А. Тавадян
հ․գ․թ., ասիստ․ Դ. Սարգսյան к.п.н., ассист. Д. Саргсян
պ․գ․թ., ասիստ․ Ռ․ Կարապետյան к.и.н., ассист. Р. Карапетян
փ․գ․թ., ասիստ․ Կ. Յարալյան к.ф.н., ассист. К. Яралян

Editorial Board
DSc, Prof. D. Petrosyan
DSc, Prof. L. Matevosyan
DSc, Prof. Y. Avetisyan
DSс, Prof. S. Muradyan
DSc, Prof. V. Harutyunyan
DSc, Prof. H. Avanesyan
DSc, Prof. S. Mkrtchyan
DSc, Prof. H. Mnatsakanyan
DSc, Prof. H. Sargsyan
DSc, Prof. T. Keryan
DSc, Associate Prof. Sh. Paronyan
DSc, Associate Prof. N. Vardanyan
DSс, Associate Prof. V. Yeghiazaryan
PhD, Associate Prof. K. Khachatryan
PhD, Assistant Prof. N. Poghosyan
PhD, Assistant Prof. V. Grigoryan
PhD, Assistant Prof. T. Sujyan
PhD, Assistant Prof. A. Tavadyan
PhD, Assistant Prof. D. Sargsyan
PhD, Assistant Prof. R. Karapetyan
PhD, Assistant Prof. K. Yaralyan

Հրատարակիչ՝ ԵՊՀ հրատարակչություն


Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Ալ. Մանուկյան 1, (+374 10) 55 55 70, publishing@ysu.am
4
Սողոմոնյան Ամալյա
ԵՊՀ, Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետ, մագիստրանտ
Գիտական ղեկավար՝ բ.գ.թ., դոց. Ա. Սեդրակյան
Էլ. փոստ՝ amalya.soghomonyan@ysu.am

ԻՏԵՆ ՀՈՈՒԼԻԻ «ԱՄԵՐԻԿՅԱՆ ԵՐԱԶԱՆՔԸ» ՋՈՆ ՍԹԱՅՆԲԵՔԻ «ՄԵՐ


ՀՈԳՍԵՐԻ ՁՄԵՌԸ» ՎԵՊՈՒՄ

«Մեր հոգսերի ձմեռն անցյալում է...»

«Մեր հոգսերի ձմեռը» վեպ է «կորուսյալ սերնդի», նրանց էկզիստենցիալ ընտ-


րության, պայքարը շարունակելու կամ տանուլ տալու մասին: Վեպում կարևոր տեղ է
զբաղեցնում Իտենի մորաքույր Դեբորայի նվեր-թալիսմանը: «Թալիսմանը քոնն է,
պատկերը նշանակում է այն, ինչ նրանից սպասում ես» [1],- ասում է մորաքույր
Դեբորան: Թալիսմանը կարևոր է նաև Էլենի՝ Իտենի դստեր, փակ աչքերով ժպտացող
լուսնոտի համար, ով ամեն գիշեր գրկում է թալիսմանը: Տարին մի նոր օր է տալիս,
օրն էլ՝ մի նոր լուսաբաց. ահա այս բառերով է սկսում Իտենն իր օրը Զատկին՝ միակ
օրը, երբ Քրիստոսը մեռած է: Հարստանալու միտքը, բարոյապես մեռնելու և հա-
րություն առնելու, ջրի ալիքների մեջ վերածնվելու շղթան զուգահեռվում է ինչ-որ բան
ոչնչացրած մարդու կերպարով, ով ջանում է ուրիշ մի բան ստեղծել և դրանով
ներքուստ վերականգնել հավասարակաշռությունը: Իտենն ամեն օր դուրս է գալիս իր
«հարմարավետության գոտուց» և մտքում կրկնելով «Աստված իմ, ինչու՞ ինձ թողեցիր»
արտահայտությունը՝ կրկին հետ վերադառնում իրականություն: Նա անընդհատ
փախչում է իրականությունից, վերադառնում անցյալ՝ գնալով Հին նավահանգիստ,
որտեղ, ինչպես ինքն է նշում, գնում է միայն կարևոր փոփոխությունների ժամանակ:
Նա այնտեղ է գնացել բանակ մեկնելու, Մերիի հետ ամուսնանալու և Էլենի ծնվելու
նախօրյակին: Վեպում հերոսին ամենաշատն «օգնում է» կախարդուհի Մարջին, ով,
գուշակելով նրա ապագան, միակ մարդն է, ով գիտի, թե ինչ է կատարվում Իտենի
հետ: Ուշագրավ են նրա խոսքերը՝ «Դու նման ես այն ցուլին, որ մատադորի աշխա-
տանքից հետո փորձում է սպանել այն, ինչն այլևս գոյություն չունի իր դիմաց» [1]: Ամեն
ինչ արդեն վճռված է: Իտենին այս անգամ նույնիսկ ծերուկ շկիփերը չի օգնում. «Ինքդ
վճռիր։ Այն, ինչ մեկին օգտակար է, վնաս է ուրիշներին, իսկ կանխավ գուշակել
հնարավոր չէ» [1]:
Սթայնբեքի վեպի առանցքում «Կորուսյալ սերունդն» է՝ համաշխարհային պատե-
րազմի արհավիրքների միջով անցած մարդիկ: Կորուսյալ սերնդի ներքին աշխարհն
անլիարժեք է, վարակված անտեսանելի, բայց որոշակի հիվանդությամբ: Պատե-
րազմը սովորեցնում է մարդուն սպանել, վերացնում է արժեքային համակարգի սահ-
մանները, սպանում կյանքի իմաստը:

91
Սթայնբեքը կարծում է, թե «ողջ պատերազմը մարդու` որպես բանական
արարածի ձախողման ախտանիշն է» [2]: Նրա վեպում կան պատերազմը վերապրած
երկու հերոս` Դեննին և Իտենը, ովքեր երկուսն էլ կարծես մեռած են` թողած իրենց
էության մի մասն անցյալում: Նրանք կորցրել են կյանքի իմաստն ու հետաքրքրութ-
յունը:  Եվ ինչպե՞ս վերդառնալ կյանք պատերազմից հետո, եթե պատերազմը կլանում
է մարդու այն ամենաուժեղ զգացողությունները, որոնք նա ունակ է ապրելու: Դեննի
Թեյլորն ասում է Իտենին. «Դու էլ ինձ նման հաշմանդամ ես, միայն թե մենք տարբեր
կերպ ենք խեղված» [3]: Պատերազմից հետո Իտենն ընտանիք է կազմել, քանի որ
կինը հավատարմորեն սպասել է նրա վերադարձին, երեխաներ է ունեցել, աշխատում
է կրպակում, և ո´չ սիրում է իր աշխատանքը, ո´չ ատում. նա մեխանիկորեն ապրում է
իր կյանքը` օր առ օր: Հավանաբար այսպես էլ կշարունակվեր Իտենի կյանքը, մինչև
իր համար նախատեսված ժամանակի ավարտը, եթե նրա կյանքի անդորրը շարունակ
չխանգարեին շրջապատն ու հասարակությունը` դրդելով նրան դուրս գալ իր ստեղ-
ծած «հարմարավետության գոտուց» ու անել ավելին, քան ինքն ուզում է կամ իրեն
անհրաժեշտ է: Այս ընթացքում հերոսը կանգնում է իր բարոյական արժեքների վերա-
գնահատման առջև, դրանց ոչնչացման կամ փոխակերպման ընտրության միջև, իր
անտարբերության ու շրջապատի համառության բախման կիզակետում:
Պատահական չէ, որ վեպի վերնագիրը` «The winter of our discontent», վերցված
է Շեքսպիրի «Ռիչարդ III» պիեսից, որտեղ հերոսը ձգտում է ունենալ ավելին`
վերացնելով մարդկային և ոչ մարդկային բոլոր խոչընդոտները, որ հանդիպում են իր
ճանապարհին, անկում ապրելով բարոյապես: Սթայնբեքը ներկայացնում է իր հե-
րոսին շրջապատող իրականությունը, նրա հոգեվիճակը, պատճառները, որ հանգեց-
րել են դրան, այն իրականությունը, որին մասնակից չէ իր էությունը, նրա հոգու՝
հանգստի փնտրտուքները:
Այս միջավայրը թելադրում է օրենքներ, պարտադրում կարծրատիպեր, և Իտե-
նին առնչվող երեք գլխավոր հանգամանք պարտադրում են նրան գործել` զոհելով իր
համար այդքան թանկարժեք անտարբերությունը, պատերազմից հետո ևս մեկ ան-
գամ արթնացնել այն դիվայինը, որ հատուկ է «Մարդուն»:  Սա, սակայն, միայն Իտենն
է ընկալում որպես դիվային, քանի որ մնացյալ բոլորը համակերպվել են «նոր օրենք-
ներին»: Իտենի մեջ պայքար է ընթանում հնի ու նորի միջև: Երեք հանգամանք
չարչարանաց ուրբաթ օրվանից սկսած պտտվում են Իտենի շուրջ` կողմնորոշելով նրա
մտքերը: Մի ժամանակ հարուստ լինելու, հասարակական դիրք գրավելու հիշողութ-
յունը տանջում է Իտենին: Այս հայեցակարգի խորհրդանիշը Գեղեցկուհի «Ադլերն» է`
նավը, որ մի ժամանակ պատկանել է նրա հորը, սակայն անհայտ կերպով այրվել է, և
Իտենը կասկածում է, թե դա արվել է որոշ նենգ պատճառներով: «Ադլեր» նավի
խորհրդանիշի հետ է կապված Հին նավահանգիստը, ուր Իտենը գնում է` առանձ-
նանալու իր մտքերի հետ: Այդ ջախջախված նավն Իտենի հոր պարտությունն է
մատնանշում: Բացի այն անիմաստ պատերազմներից, որոնցում մարդն իր մաս-
նակցությունն է բերում առանց նպատակի ու ցանկության, սոսկ իր «պարտակա-
92
նությունը կատարելու համար», կան նաև անձնական պատերազմներ: Եթե մղում ես
մի պատերազմ, որը քոնը չէ, որտեղ դու նպատակ չունես պաշտպանելու տունդ,
ընտանիքդ, հայրենիքդ (իսկ Իտենը հենց այդպիսի պատերազմի էր մասնակցել),
ցանկացած արդյունքի դեպքում պարտված ես: Սակայն անձնական պատերազմում
հոր պարտությունն իր հետքն է թողնում նաև որդու և հետագա սերունդների վրա:
Վեպում «Գեղեցկուհի Ադլերի» պատմությունն ընտանիքում առասպել էր դարձել, ինչը
ևս մահվան խորհրդանիշ է, քանի որ առասպելի է վերածվում այն, ինչն այլևս չկա: Եվ
այս պատմությունը դեռ կպատմեն ու կհիշատակեն սերնդից սերունդ, ինչպես
աշխարհն է շարունակում հիշել համաշխարհային պատերազմները:
Ընտանիքի անդամների` ավելի լավ ապրելու ցանկությունը նույնպես Իտենին
մղում են որոշակի փոփոխությունների: Ե´վ Իտենի կինը` Մերին, և´ զավակները`
Էլենն ու Ալենը, տարբեր խոսակցություններում արտահայտում են իրենց՝ ավելի լավ
ապրելու ցանկությունը: Մերին իր ցանկություններն արտահայտելիս նշում է փողի
երկու իմաստ` «նոր վարագույրներ գնել», ինչի դեպքում փողն անհրաժեշտություն է
արժանապատիվ կյանքով ապրելու համար, և «գլուխը բարձր պահել», ինչը ցույց է
տալիս փողի` հեղինակություն ստեղծելու հատկանիշը: Այս մասին Սթայնբեքը գրում
է. «Փող ունեցող մարդու համբավը գնահատվում է նույնքան բարձր, որքան և ինքը`
դրամը» [5]: Այս` ավելի լավ ապրելու ցանկության ներքո տեսնում ենք մեկ այլ
հանգամանք. Մերին ու երեխաները ձգտում են ավելի լավ կյանքի, քան որ նրանք
«կորուսյալ սերնդի» ներկայացուցիչներ չեն: Ինչպես Իտենը, նրանք չեն թողել իրենց
էության մի մասը անցյալում: Եթե ապրում ես ներկայով, ընդունում ես ներկա
ապրելակերպի փիլիսոփայությունը, ապա պետք է հետզհետե վարակվես «ամերիկ-
յան երազանքով», ընդ որում` «ամերիկյան երազանքի» այն տեսակով, որը պահան-
ջում է հնարավորինս արագ հարստության հասնել, հաջողություն ունենալ և քո տեղը
գտնել հասարակության մեջ: Սակայն «ամերիկյան երազանքով» տարված մարդիկ
հաճախ մոռանում են, որ դրամը հիվանդություններ չի բուժում և փոխում է միայն
ախտանիշը:
Հասարակության սպասումները հերոսից մեծ նշանակություն ունեն Իտենի
համար: Բոլորը կարծում են, թե Իտենը խելացի է, աշխատասեր, վերջապես` լավ
մարդ, և ունի բոլոր իրավունքներն ավելի լավ ապրելու: Տարբեր անձինք հենց նրա
մոտ են գալիս առաջարկություններով` հավատացնելով, թե նա «ստեղծված չէ
հասարակ վաճառող լինելու համար» [4]: Եվ Իտենն ինքը վճռական քայլերն անելուց
հետո նկատում է, որ պարոն Բիգերսը, Բեյքերն ու մյուսները սկսում են հարգանքով
վերաբերվել իրեն` անգամ իմանալով, որ ինքն է Մարուլլոյի մատնիչը, Դեննիին
մահվան հասցնողը: Հարգում են, որովհետև Իտենը խաղադաշտ է մտնում որպես
բիզնեսի օրենքներին քաջատեղյակ խաղացող` ընդունակ այդ օրենքները ծառայեց-
նելու ի նպաստ իրեն: Այս հանգամանքներին Իտենի դեպքում գումարվում է Մարջի
Յանգ-Հարթի` կնոջ մտերիմ ընկերուհու խաղաթղթային գուշակությունը, թե իրեն
հաջողություն է սպասվում: Այս գուշակությունը հայտնվում է կաշին փոխող օձի
93
խորհրդանիշով: Այս առիթով Իտենն ասում է. «Ես չգիտեմ, թե որը որին է հետևում.
գուշակությու՞նը ճշմարտությանը, թե՞ ճշմարտությունը` գուշակությանը» [5]: Օձը
խոհրդանշում է ինչպես Իտենին, այնպես էլ աշխարհը, և այն պարադոքսը, թե Իտենը
պայքարում է պարադոքսային աշխարհում: Ավելին, կարելի է ասել, որ յուրաքանչյուր
մարդ և´ հին է, և´ նոր, ինչպես արտացոլվում է տան միջոցով նոր Բեյթաուն` «հին
քաղաք»:
Դեննին հավատարիմ է մնում իրեն, մինչդեռ Իտենը նորից հայտնվում է պարա-
դոքսի մեջ` միայնակ մնալով կյանքում: Իտենը դառնում է իր երազում տեսած այն
հրեշը, որ պատառոտում է իր եղբորը, այստեղ արթնանում է այն հրեշը, որ արթուն
էր նաև պատերազմի դաշտում: Այստեղ Իտենը ապացուցում է Սթայնբեքի տեսութ-
յունը` «Ողջ պատերազմը մարդու` որպես բանական արարածի ձախողման ախտա-
նիշն է» [2]: «Կորուսյալ սերնդի» այս երկու միակ կիսաողջ մնացած ներկայացու-
ցիչներից մեկն ի վերջո մահանում է, մյուսը` ինտեգրվում նոր կյանքին ու նոր
օրենքներին: Մեկը հավատարիմ է մնում իր «կաշվին», մյուսը` փոխում է այն, և դժվար
է ասել` ով հաղթանակ տարավ. թերևս պարտվողը եղավ Իտենը, քանի որ եթե նոր
հասարակական ու բարոյական օրենքով նրան հաղթանակ է վերագրվում, ապա հին
օրենքը դատապարտում է նրան, իսկ նա հավատում էր հնին, բայց Դեննին,
մահանալով, ամեն դեպքում պարտություն կրեց, քանի որ մահացածն այլևս ունակ չէ
ոչինչ անելու, մինչդեռ Իտենը դեռևս կարող է «փոխվել»: Երկու բևեռներում են
գտնվում նաև Էլենն ու Ալենը: Էլենն ավելի զգայական աշխարհին է կապված, իր մեջ
միստիկա է կրում, ապրում է իրականությունից կտրված իր աշխարհում, ինչի
լավագույն ապացույցը նրա լուսնոտ լինելն է: Լուսնոտ լինելով` Էլենի էության մի մասը
ևս, ինչպես և Իտենը, գտնվում է մեկ այլ տեղ` ուրիշ աշխարհում, որում բարոյականն
ու անբարոյականը դեռևս չեն խառնվել, որտեղ օրենքներն այլ են, որտեղ Էլենը
ժպտում է փակ աչքերով: Մինչդեռ Ալենը տիպիկ իր ժամանակաշրջանի ամերիկացի
է, ով կարող է խաբել խմբագրությանը` հաջողության հասնելու համար, ով առանց
խղճի խայթի ընդունակ է Էլենի համար ստոր համարվող քայլի: Նա չի
ուզում  աշխատել հոր հետ կրպակում, ուզում է հարստանալ ու ճանաչվել միանգամից`
առանջ մեծ ջանքերի: «Բոլորն են այդպես անում»,- ասում է Ալենը. նա արդեն
կայացրել է իր որոշումը: Իտենը, նկատելով այս ամենն իր երեխաների մեջ, զգում է,
որ Էլենն է, ով իր պաշտպանության կարիքն ունի, ով ևս դուրս է այս հասարա-
կությունից ու ժամանակից:
Վեպում մեծ տեղ են գրավում աստվածաշնչյան խորհրդանիշները: Այսպես, այն
օրը, երբ Իտենի մոտ ծագում է հարստանալու միտքը, զատիկ էր` այն միակ օրը, որ,
համաձայն հորաքույր Դեբորայի, «Քրիստոսը մեռած է»: Մորաքույր Դեբորան
փոխանցել էր Իտենին այն հավատը, թե Քրիստոսի հարությունը տեղի է ունեցել ոչ
թե երկու հազար տարի առաջ, այլ հենց այսօր և յուրաքանչյուրի մեջ: Սա այն օրն էր,
երբ Իտենը պետք է մեռներ ու վերածնվեր, և նա մեռավ` բարոյապես, բայց և
վերածնվեց` վեպի վերջում նետվելով ջրի ալիքների մեջ, որտեղից պետք է արդեն
94
մաքրված դուրս գար` հասցնելու Էլենին այն, ինչը և´ իր, և´ դստեր համար հույսի,
հավատի խորհրդանիշն է եղել` քար-թալիսմանը: Մորփիի հետ զրուցելիս Իտենն
ասում է. «Ես լսում եմ այդ բառերը ու դրանց մեջ այնպիսի՜ մենակության զգացում կա
«Lama sabach thani» (Աստված իմ, ինչու՞ ինձ թողեցիր): Այս տողերը բազմիցս
կրկնվում են 20-րդ դարի մոդեռնիստական գրականության մեջ: Ինչու՞ հենց
մենակություն է տեսնում հերոսն այդ բառերի մեջ: Գուցե պատճառն այն է, որ նա
մենակ էր զգում իրեն, որ նրան լքել էր աստվածայինը:
Վեպում կենտրոնական է «ամերիկացի» կոչվելու հարցը: Դեննիի համար դա
տան նկուղն է, որտեղ նա ապրել է մանկության տարիներին, Իտենի համար` հին
նավահանգիստը, որտեղ գտնվում են «Գեղեցկուհի Ադլերի» մնացորդները, Մարջին
գնում է Բեյթաունի մի կղզի, Մարուլլոն կարոտում է Իտալիան, և միայն Մերին է, որ
այս հարցին չի բախվում: Նա միակն է, ում ապաստարանի հարցը չի հուզում. նա
ամեն գիշեր քնում էր ժպիտը դեմքին` հանգիստ զգալով իր տանը: Կնոջ
հանգստությունն Իտենը հետևյալ կերպ է մեկնաբանում. «Իմ կարծիքով գաղտնիքը
հետևյալն է. իմ Մերին համոզված է, թե հավիտյան է ապրելու, թե այս կյանքից մյուսին
է անցնելու նույնքան հեշտ ու հանգիստ, ինչպես հիմա գիշերից անցնում է ցերեկվան:
Նա դրան հավատում է ճիշտ այնպես, ինչպես իր շնչելուն, բնականորեն, առանց
մտմտալու: Եվ այդ պատճառով էլ շտապելու ոչ մի տեղ չունի. կարելի է և´ քնել, և´
հանգստանալ, և´ ժամանակավորապես բոլորովին անջատվել գոյություն ունենալուց»
[1]:
Վեպում բոլորը շտապում են, յուրաքանչյուրն ուզում է հասնել ինչ-որ մի բանի,
ձեռք բերել ավելին, և այդ վազքն անվերջ է, քանի որ անվերջ է տիեզերքը, անվերջ
են մեր ցանկություններն ու երազանքները: Սթայնբեքի վեպում ցույց է տրվում
«ամերիկյան երազանքի» անկումը, այն փոփոխությունը, որին ժամանակի ընթացքում
ենթարկվում է այս ընկալումը: Եթե նախկինում հավասար հնարավորությունները
բոլորի երազանքն էր` իրենց կյանքն ստեղծելու, ցանկություններին հասնելու իրենց
իսկ աշխատանքի միջոցով, ապա հետագայում այդ ընկալումը փոխվեց` վերածվելով
մրցարշավից հաղթող դուրս գալու մոլեգին տենչի, որտեղ կարևոր չեն այլևս
ուրիշների ազատությունները, կա միայն «եսը», որը խորտակում է դիմացինին` ցան-
կությունները բավարարելու համար: Ագահության ու ծուլության այս ոգին, սակայն,
եղել է ու կա բոլոր ժամանակներում, ինչի մասին Սթայնբեքը գրում է.
«- Հը, ծովահենության ժամանակներն անցել են, բայց ոգին, ինչպես երևում է,
մինչև օրս էլ ապրում է:
- Ի՞նչ ոգի:
- Առանց գործ անելու, ձրի վաստակելը: Առանց ճիգ ու ջանքի հարստանալը» [1]:
Սա Իտենն ասում է որդուն` Ալենին, ով ցանկանում է «Ես սիրում եմ Ամերիկան»
թեմայով շարադրության մրցույթում հաղթել, և հաղթելու համար դիմում է ոչ պատշաճ
միջոցի արտագրում է հայտնի մարդկանց ճառերից ու խոսքերից նախադա-
սություններ: Այս հաղթանակի անցողիկությունը հեղինակը ներկայացնում է Ալենի
95
պարտությամբ, ով, սակայն, հետ չի կանգնում իր ընտրած ճանապարհից` ասելով.
«Մեծ բան: Բոլորն էլ այդպես են անում: Մեկի բախտը բերում է, մյուսինը` ոչ» [1]:
Շարադրության թեման` «Ես սիրում եմ Ամերիկան», սատիրական բնույթ ունի, քանի
որ մասնակիցները ցանկանում են ստանալ դրամական պարգևը և հեռուստացույցով
ելույթ ունենալու առավելությունը, և այս ցանկություններն են, որ մղում են գրելուն, ոչ
թե Ամերիկայի հանդեպ տածած սերը:
Արդյո՞ք Մարուլլոյին մատնելով կրպակը ձեռք բերելը և Դեննիի` ընկերոջ
հողատարածքը իրենը դարձնելն այն չէ, ինչ «բոլորն են անում», ինչպես Իտենի որդին`
Ալենն է ասում: Իտենն այս քայլերին դիմելուց առաջ խորհրդածել էր ամենի շուրջ: Նա
այս պլանը գծեց այն ժամանակ, երբ իր կրպակի հաճախորդներից մեկը պատմեց
նրան բանկ թալանելու հաջորդական քայլերը: Ի վերջո, Դեննիի հողատարածքը
կլիներ նրանը, ով նույն կամ մոտավորապես նույն առաջարկը կաներ նրան` գումար
խմիչք գնելու համար, և եթե Դեննին կարողանար իր մեջ Իտենի տված գումարով
բուժվելու ուժ գտնել, ապա Իտենը դրա համար միայն ուրախ կլիներ, այլապես եթե
այդ տարածքը ձեռք չբերեր, այն ձեռք կբերեր մեկ ուրիշը, ընդ որում, Դեննիին ավելի
հաճելի կլինի, եթե դա ինքը լինի: Ինչ վերաբերվում է Մարուլլոյին, ապա նա Ամերիկա
էր եկել ոչ օրինական ճանապարհով` արդեն իսկ խախտում թույլ տալով: Իրականում
Իտենը ոչ ոքի նկատմամբ ստոր չգտնվեց: Սակայն «հասարակությունը» կամ այն
անձը, որը կուզեր` իրենը լինի հողատարածքը, և որը մինչ Իտենի ձեռնարկած քայլերը
հորդորում էր նրան շարժվել բիզնեսի նոր օրենքներով, չի հապաղում կշտամբել`
բարոյականության մասին հիշեցնելով, երբ Իտենն այդ օրենքներն իր դեմ է
օգտագործում: Քանի դեռ Իտենը պետք էր միստր Բեյքերին` նրանից ավելի ցածր
պաշտոնում լինելու համար, նրա նման քայլերը Բեյքերը ոչ բարոյական չէր համարի,
մինչդեռ երբ իրավիճակը շրջվում է այնպես, որ Իտենը պետք է ստանար բաժնե-
տոմսերի 51 %-ը, Բեյքերը փորձում է ազդեցություն ունենալ նրա խղճի վրա:
Ամերիկյան երազանքը նպատակ չուներ մրցակցություն ու նենգություն սերմանել
մարդու մեջ` մարդու նկատմամբ: Հակառակը` այն հետապնդում էր յուրաքանչյուրի
ազատության, բոլորի հավասար լինելու գաղափարների հաստատումը: Գաղափարը,
անցնելով մարդկային էության պրիզմայով, դադարեց սոսկ գաղափար լինելուց և,
որպեսզի մարդը կարողանար օգտվել նրանից, «մարդկայնացավ»` ներառելով
մարդկային բոլոր տենչերը, խավար ու մութ ցանկությունները: Այժմ ամերիկյան
երազանքը երկու դեմք ունի` իրական ու կատարելատիպային՝ կեղծ ու մարդկային,
որոնք լոկ իրականի արտացոլումն են ժայռի պատին: Իդեան ու իրականության մեջ
նրա մարմնավորումը կշարունակեն հակադրվել միմյանց, ինչպես հակադրվում են
մարդու ու Աստծո էությունները, մինչև մարդկությունն ամբողջ մաքրությամբ ու
պարզությամբ կլանի այն, ինչպես գաղափարն իրական աշխարհում գոյություն
ունենալու համար կլանեց մարդկայինը:
Այն պահից ի վեր, երբ Իտենը մտածեց, որ կցանկանար իր անունը տեսնել
գրված ոսկե տառերով, ինչպես գրում էին պատերազմում զոհվածներինը, սկսեց
96
կիսամեռ ապրել: Եվ այն պահին, երբ հրաժարվեց ինքնասպանություն գործելու
մտքից, որոշեց շարունակել հնի ու նորի այս խաղը. զոհեց ինքն իրեն` թալիսմանը`
հույսը, իր դստերը` նոր սերնդին հասցնելու համար: Երբ Քրիստոսը մեռավ ու թողեց
մարդկային մարմինը, այնտեղ դեռևս մնաց Հիսուսի` մարդու հոգին, ով զրկվեց
աստվածայինից: Սակայն Քրիստոսը հարություն առավ և մինչ այսօր նրա կենդա-
նությունը վառ է պահում մարդու հույսն առ դրախտը, արդարությունն ու հատուցումը։
Եթե հավատանք այս տեսությանը, յուրաքանչյուր մարդ, այդ թվում և Աստծո
որդին` Ադամը, աստվածային էության` Քրիստոսի փոխակերպվելու համար պետք է
անցնի մարդու համար նախատեսված բոլոր փուլերով. դրախտ, օձ, կին, խնձոր,
մեղք… Իտենին առաջարկվում է համտեսել խնձորը, և նա համտեսում է: Նա գործում
է մեղքը, բայց և վերջում ինքն է դառնում Քրիստոսը` նա, ով մոռանալով իր «եսի», իր`
ապրելու ցանկության բացակայության մասին, հաջորդ սերնդին բերում է հույսը:
Իտենը մտածում է ոչ թե նահատակության, այլ խաչվողի զարհուրելի միայնության
մասին: Վեպում բոլորը կերազեին Միսս Էլգարի նման ապրել՝ ժամանակից դուրս,
անվերջանալի ներկայում, որը երբեք անցյալ չի դառնում: Վեպի քննությունը կարելի
է ավարտել Իտենի մտորումներից մեկով. «Աշխարհն իր ձեղնահարկն ունի, որտեղ
կուտակված են բազմաթիվ հինավուրց և հրաշագեղ իրեր, որոնք չենք ուզում միշտ
աչքներիս առջև ունենալ, բայց և չենք համարձակվում նետել» [1]: Զգալով, որ հայրը
գուցե այլևս չվերադառնա, Էլենը խնդրում է իրեն էլ տանել, սակայն հավերժական
շրջապտույտի սկզբունքով Իտենը ետ է վերադառնում: Ոչ թե ցտեսություն, այլ մնաս
բարով: Ցտեսությունը հնչում է մեղմ թախիծով ու հույսով: Մնաս բարովը խիստ է ու
անվերադարձ: Իտենը մնաս բարով չի ասում կյանքին: «Աշխարհը լիքն է խորտա-
կումի մութ բեկորներով: Մեզնից ամեն մեկն իր կրակն ունի, իր սեփական, միայնակ
կրակը» [1]: Իտենը ինքնասպանություն չի կատարում, նա որոշում է դուրս գալ ջրից
ու թալիսմանը հանձնել իր նոր տիրուհուն, «որպեսզի չմարի ևս մի կրակ» [1]:

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

[1] Սթայնբեք Ջ., Մեր հոգսերի ձմեռը, Երևան, 1978, էջ 274, 356, 131, 368, 372.
[2] Quotes about war, 
URL: https://www.goodreads.com/quotes/tag/war (Accessed: 20.03.2018).
[3] Williams K., Jesus Christ as the Reincarnation of Adam, URL:  http://www.near-
death.com/reincarnation/jesus/adam.html, (Accessed: 19.03.2018).
[4] The American Dream, 
URL: http://www.loc.gov/teachers/classroommaterials/lessons/american-dream/students/
thedream.html (Accessed: 19.03.2018).
[5] Patton L., Steinbeck’s Paradoxical World in The Winter of Our Discontent, 
URL: http://chrestomathy.cofc.edu/documents/vol1/patton.pdf (Accessed: 18.03.2018).

97
Սողոմոնյան Ամալյա

ԻՏԵՆ ՀՈՈՒԼԻԻ «ԱՄԵՐԻԿՅԱՆ ԵՐԱԶԱՆՔԸ» ՋՈՆ ՍԹԱՅՆԲԵՔԻ «ՄԵՐ


ՀՈԳՍԵՐԻ ՁՄԵՌԸ» ՎԵՊՈՒՄ
Բանալի բառեր՝ պատերազմ, կորուսյալ սերունդ, ամերիկյան երազանք,
աստվածաշնչյան խորհրդանիշներ, դրախտ-օձ-կին-խնձոր-մեղք-Քրիստոս շղթա։

Սույն հոդվածում ներկայացված է Ջոն Սթայնբեքի «Մեր հոգսերի ձմեռը» վեպի


գլխավոր հերոս Իտեն Հոուլին: Հոդվածում անդրադարձ է կատարվել պատերազմի
կործանիչ դերին, կորուսյալ սերնդի և նոր օրենքների բախմանը: Իտենի կերպարը
վերլուծելիս հաշվի է առնվել մի քանի կարևոր հանգամանք՝ ժամանակին հարուստ
լինելու հիշողությունը, հին նավահանգստի սիմվոլիկան, ընտանիքի անդամների՝
ավելի լավ ապրելու ցանկությունը և հասարակության սպասումները հերոսից: Հոդվա-
ծում կարևոր տեղ են զբաղեցնում նաև աստվածաշնչյան խորհրդանիշները՝ դրախտ-
օձ-կին-խնձոր-մեղք-Քրիստոս շղթայի տեսքով:

Согомонян Амалия

АМЕРИКАНСКАЯ МЕЧТА ИТЕНА ХОУЛИ В ПРОИЗВЕДЕНИИ ДЖОНА СТЕЙНБЕКА


«ЗИМА ТРЕВОГИ НАШЕЙ»
Ключевые слова: война, потерянное поколение, американская мечта, библейские
символы, цепочка рай-змея-женщина-яблоко-грех-Христос.

В данной статье рассматривается главный герой романа Джона Стейнбека «Зима


наших мечтаний» - Итен Хоули. В статье рассматривается губительная роль войны, а
также столкновение потерянного поколения и новых законов. Анализируя образ Ите-
на, были приняты во внимание важные факторы, такие как память о былом богатстве,
символика старого порта, желание членов семьи жить лучше, ожидания общества от
героя. В данной статье важную роль играют также библейские символы в виде цепо-
чки рай-змея-женщина-яблоко-грех-Христос.

98
Soghomonyan Amalya

ETHEN HAWLEY’S AMERICAN DREAM IN JOHN STEINBECK’S ‘THE WINTER OF OUR


DISCONTENT’
Kew words: war, lost generation, American dream, biblical symbols, paradise-snake-
woman-apple-sin-Christ chain.

The main character of John Steinbeck’s ‘The Winter of our Discontent’ Ethan Hawley
is presented in the article, as well as the disastrous role of the war, the collision of the lost
generation and new laws. While analysing Ethan’s character several important
circumstances have been taken into consideration, such as the memory of being rich, the
symbolism of the old harbour, wish of family members to live a better life and expectations
of the society from the hero. Biblical symbols in the shape of paradise-snake-woman-apple-
sin-Christ chain also play an important role in the article.

99

You might also like