You are on page 1of 1

Արտավազդ Արշակի

Ավագյան
հայ խորհրդային կենսաբան և ծագումնաբան։ ԽՍՀՄ ԳԱ
թղթակից անդամ 1946 թվականից։
Արտավազդ Ավագյանը ծնվել է 1907 թվականի հուլիսի 8-
ին ՀՀ Տավուշի մարզի Նորաշենգյուղում։ 1926 թվականին
ավարտել է Թբիլիսիի թիվ 72 աշխատանքային դպրոցը,
1931 թվականին՝ Հայկական գյուղատնտեսական
ինստիտուտը։ 1932 թվականին ընդունվում է
բուսաբուծության համամիութենական ինստիտուտի
ասպիրանտուրան (Լենինգրադ), որտեղ աշակերտում է
հանրահռչակ ֆիզիոլոգ ակադեմիկոս Մաքսիմովին։
Ասպիրանտուրան ավարտելուց հետո պաշտպանում է
թեկնածուական դիսերտացիա և

աշխատանքի անցնում համամիութենական սելեկցիոն-


գենետիկական ինստիտուտում (Օդեսա), ղեկավարելով
գենետիկայի լաբորատորիան։ Այդ ժամանակաշրջանի նրա
ուսումնասիրությունները նվիրված են բամբակենու
ծերատման, բույսերի զարգացման, տրամախաչման,
կարտոֆիլի տնկանյութի այլասերման և որակի բարելավման
կարևոր հարցերին։ 1939 թվականից մինչև իր կյանքի վերջ
Արտավազդ Ավագյանն աշխատել է ԽՍՀՄ ԳԱ գենետիկայի
ինստիտուտի «Գորկի Լենինսկիե» փորձարարական
կայանում որպես գենետիկայի բաժնի վարիչ։ Մահացել է
1966թվականի դեկտեմբերի 16-ին Մոսկվայում։ Թաղված է
ծննդավայրում։

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
Արտավազդ Ավագյանը ուսումնասիրում էր բույսերի զարգացումը։
Արտավազդ Ավագյանի հետազոտությունները նվիրված են բուսական
օրգանիզմների աճման ու զարգացման նպատակադիր ղեկավարման
խնդիրներին, բույսերի բեղմնավորման երևույթների բացահայտմանը,
ստադիականության տեսությանը, վեգետատիվ հիբրիդացմանը։ Տվել է
բուսական օրգանիզմների երիտասարդացման երևույթի նոր
մեկնաբանություն։

You might also like