You are on page 1of 3

Շեղվող վարքի որակման չափանիշները

Թեև առաջին հայացքից շեղվող վարքը սահմանելն ու բնորոշելը թվում է դյուրին,


սակայն բավականին դժվար է կոնկրետ վարքաձևերին հստակ որակում կամ
բնութագիր տալը: Դա պայմանավորված է նրանով, որ վարքի որակման
գործընթացի ու արդյունքի վրա միաժամանակորեն ազդում են շատ տարբեր
գործոններ, ինչպիսիք են, օրինակ՝ տվյալ հասարակության մշակութային
առանձնահատկությունները, կրոնական արժեքները, ժամանակային գործոնը,
սոցիալ-տնտեսական պայմանները և այլն:

Վարքային տարբեր դրսևորումների որակման գործընթացը և արդյունքները


մեկնաբանելու համար մշակվել են որոշակի չափանիշներ: Դրանք օգնում են
հասկանալու, թե որ տեսանկյունից կամ որ գործոններով պայմանավորված է
տվյալ վարքը որակվել որպես նորմատիվ կամ շեղվով: Այդ չափանիշներն են.

 Առաջինը վիճակագրական չափանիշն է, համաձայն որի, նորմատիվ է


համարվում այն վարքը, որը հաճախ է հանդիպում: Օրինակ` դժվար է
ծխելը շեղվող վարք դիտարկել մի հասարակությունում, որտեղ ծխողների
թիվը գերազանցում է չծխողներին: Այսպիսով, վիճակագրական չափանիշին
համապատասխան, տվյալ հասարակության տեսանկյունից ընդունելի է այն
վարքը, որը հանդիպում է հասարակության անդամների մեծամասնության
մոտ և դրսևորվում է բավականին հաճախ:
 Վիճակագրական չափանիշը համադրվում է որակական և քանակական
չափանիշների հետ: Քանակական չափանիշի օրինակ է ոգելից խմիչքի
օգտագործումը. այն սահմանափակ քանակությամբ թույլատրելի է, իսկ
երբեմն՝ նույնիսկ խրախուսելի: Այդ դեպքում տվյալ վարքը կհամարվի
նորմատիվ վարք: Սակայն ալկոհոլի չարաշահումը դառնում է
խնդրահարույց վարք, որը խախտում է հասարակությունում գործող
բազմաթիվ նորմեր: Այն նույնիսկ խնդիրներ է առաջացնում անձի
սոցիալական միջավայրում և անտարակուսորեն որակվում որպես շեղվող:
 Որակական չափանիշի կիրառման դեպքում շեղվող է համարվում
ցանկացած վարք, որն իր բնույթով ապակառուցողական է, քայքայիչ և/կամ
ինքնաքայքայիչ: Այն հիմնականում արգելված է լինում համապատասխան
օրենքներով: Այդպիսով, եթե վարքը սպառնում է տվյալ անձի կամ այլ
անձանց կյանքին, առողջությանը, անվտանգությանը և հիմնարար այլ
իրավունքներին ու ազատություններին, անկախ այդ վարքի դրսևորման
հաճախականությունից, մասշտաբներից կամ <<քանակությունից>>, այն

1
որակվում է որպես շեղվող: Նման վարքի օրինակներ են հանցագործության
բոլոր տեսակները:
 Վարքի որակման հաջորդ չափանիշը սոցիալ-նորմատիվային չափանիշն է,
համաձայն որի վարքի որակման համար անհրաժեշտ է ուսումնասիրել այն
նորմը, որն ընկած է վարքի դրսևորման հիմքում: Եթե այդ նորմը գործում և
կարևորվում է տվյալ հասարակությունում, ապա այն խախտող վարքը
կորակվի որպես շեղվող: Իսկ եթե նորմը դադարել է գործել կամ գործում է,
բայց հասարակության անդամների կողմից չի կարևորվում, ապա այն
շեղվող կարող է չհամարվել: Շեղվող վարքի որակման սոցիալ
-նորմատիվային չափանիշի ներքո առանձնացնում են մի քանի
(ենթա)չափանիշներ: Դրանք են`տարածական, ժամանակային և
սոցիալական նորմերի կարևորության չափանիշները:
Տարածական չափանիշը ենթադրում է, որ յուրաքանչյուր
հասարակությունում գործում են այդ հասարակությանը բնորոշ նորմեր,
հետևաբար, այն, թե արդյոք տվյալ վարքը կհամարվի շեղվող, թե ոչ,
կախված է այն հանգամանքից, թե որ հասարակության մասին է խոսքը
գնում, որ տարածքում է տվյալ վարքը դրսևորվում: Այդպիսով, տարբեր
հասարակություններում և նույնիսկ նույն երկրի տարբեր շրջաններում կամ
համայնքներում շեղվող կարող են դիտվել տարբեր վարքաձևեր:
 Քանի որ նորմերն ու արժեքները ժամանակի ընթացքում փոփոխության են
ենթարկվում, ապա ժամանակային կտրվածքով փոփոխություններ են կրում
նաև տարբեր վարքաձևերին տրվող որակումները: Օրինակ, մի որոշ
ժամանակ անց տվյալ վարքը կարող է դադարել համարվել շեղվող կամ,
ընդհակառակը՝ սկսել որակվել որպես այդպիսին: Հետևաբար,
ժամանակային գործոնը՝ որպես չափանիշ, ևս էական նշանակություն ունի
վարքը շեղվող որակելու հարցում:
 Սոցիալական նորմերի կարևորության չափանիշը բնութագրելու համար
անհրաժեշտ է նշել, որ շատ հաճախ անկախ այն հանգամանքից, որ տվյալ
նորմը գործում է տվյալ հասարակությունում, այն կարող է չպահպանվել,
եթե չի կարևորվում հասարակության անդամների կամ նրանց առանձին
խմբերի կողմից: Հետևաբար, նորմի առկայությունը կամ ամրագրված լինելը
դեռևս բավարար չէ այն խախտող վարքը շեղվող որակելու համար:
Առանցքային նշանակություն ունի նաև նորմի կարևորման հանգամանքը:
 Շեղվող վարքի որակման հիմնական չափանիշ է նաև անհատական-
հոգեբանական չափանիշը: Սա շեղվող վարքի սահմանման
հարաբերականորեն նոր չափանիշ է, ժամանակի թելադրանքի արդյունք:
Համաձայն այս չափանիշի` յուրաքանչյուր անձ պետք է ոչ միայն գիտակցի
իր սոցիալական դերը և հետևողական լինի այդ դերից բխող հիմնական
2
պարտականությունների պատշաճ կատարմանը, այլև զբաղվի
ինքնազարգացմամբ, ինքնիրացմամբ, ինքնահաստատվի սոցիալական
միջավայրում: Այս տեսակետից նմանատիպ գործունեության ժամանակ
հաջողություններ պարբերաբար չարձանագրող անձը կարող է դիտվել
շեղվող կամ գոնե մարգինալ վարք դրսևորող անձ: Օրինակ, անհաջողակի
կերպարն ամերիկյան մշակույթում:

You might also like