You are on page 1of 16

Ըստ կենսաբան Մարիամ

Օհանյանի
Ընդհանուր տեղեկություններ

Այս սահիակշարի նպատակն է սովորել, թե ինչպե՞ս պետք է գրել


ընդլայնված շարադրություն կամ Էսսե կենսաբանություն առարկայից:
Դրա համար պետք է իմանալ հետևյալը.
1. նախ անհրաժեշտ է ընտրել և հիմնավորել թեմայի ընտրության
անհրաժեշտությունը,
2. նյութին առընչվող համապատասխան տեղեկատվությունները հավաքել
միայն պաշտոնական գրականությունից,
3. ճիշտ նկարագրել և համախմբել /սինթեզել, կապել/ տարբեր
աղբյուրներից հավաքած տեղեկատվությունները,
4. քննարկել բոլոր փաստարկները կամ գաղափարները,
5. կարողանալ արտահայտել սեփական կարծիքը թեմայի վերաբերյալ:
Ճիշտ ընտրված գրականությունը շատ կարևոր է, սիրելի՜
սաներ: Համագործակցե՛ք համապատասխան
մասնագետների և Ձեր ղեկավարի հետ:

Աղբյուրը.՝
http://payload334.cargocollective.com/1/13/421670/8981569/MFA_Creative_writing
_1_1000.jpg
Ինչպիսի՞ն պետք է լինի էսսեն

Ձեր խոսքը պետք է լինի հստակ, հակիրճ, գրվի պարզ և


հասկանալի լեզվով:
Նկարագրության մեջ բերեք բոլոր փաստարկները և
հակափաստարկները՝ նշելով դրանց հեղինակներին:

Աղբյուրը.՝ http://commonsenseatheism.com/wp-
content/uploads/2010/09/debate-cartoon.png
Գրելաոճը

Աշխատանքը ցանկալի է ներկայացնել 12 տառաչափով:


Յուրաքանչյուր միջտող պետք է լինի կրկնակի, 3 - 4 սմ եզրագծով:
Դա հնարավորություն է տալիս ուսուցչին կողմնային սյունակներում
գրել մեկնաբանություններ:
Առաջին էջը պետք է լինի տիտղոսաթերթը:
Երկրորդ էջը պետք է սկսել աշխատանքի բովանդակության կրճատ
նկարագրությամբ, որը սովորաբար լինում է 1/3 էջի չափով, ո՛չ ավել:
Ներածությունը սկսվում է երրորդ էջից:
Աշխատանքը էջանշվում է:
Գրե՛ք առնվազն մեկ նախագիծ/draft/, նախքան վերջնական տարբերակը Ձեր
ուսուցչին ներկայացնելը:
Թողե՛ք Ձեր աշխատանքը մեկ կամ երկու օր/կամ ցանկալի է, նույնիսկ՝ մեկ
շաբաթ/, հետո այն կրկին կարդացե՛ք:
Ստուգե՛ք ուղղագրությունը, ևս մեկ անգամ կարդացե՛ք բոլոր ապացույցները:
Ուղղե՛ք առկա բացթողումները և քերականական սխալները: Կետադրական
նշանները շատ կարևոր են: Յուրաքանչյուր բացթողում մեկ ստորակետով կարող է
նախադասություն մեջ մտցնել երկիմաստ:
եթե դուք վստահ չեք Ձեր աշխատանքի ուղղագրական և քերականական կառույցի
վրա, ապա կարող եք խնդրել, օրինակ, Ձեր մայրենիի կամ անգլերենի ուսուցչին
կարդալ ձեր ձեռագիրը և օգնել ձեզ ուղղել սխալները, նախքան այն դուք կհանձնեք
կենսաբանության ուսուցչին:
Ընդհանուր և կոնկրետ կենսաբանական տեսակի գիտական անունները պետք է
գրել շեղատառ (կամ ընդգծել նրանք), ցեղի անունները պետք է գրել մեծատառով,
իսկ տեսակինը՝ փոքրատառով: Օրինակ.՝ Eucalyptus regnans: Երբ որևէ ցեղի
անունը արդեն նշված է, միանգամայն հասկանալի է, թե որ ցեղատեսակին է
պատկանում տվյալ տեսակը: Այս դեպքում թույլատրվում է օգտագործել ստորև
ներկայացված ձևաչափը:
E. regnans
Եթե տվյալ տեսակի ընտանիքի անունը օգտագործվում է, որպես տեսակի
կարգաբանական միավոր, ապա այն գրվում է ՄԵԾԱՏԱՌՈՎ, մնացած
դեպքերում կարելի է գրել այն փոքրատառ, որպես ածական:
Օրինակ. ՝ Tubificidae դառնում է tubificid որդեր):
Աղբյյուրը. ՝ https://planetared.com/wp-content/uploads/2016/06/Cómo-
encontrar-seriales-para-cualquier-programa-2.jpg

Կարելի է թվերը գրել տառերով, սակայն արաբական 1- 10 և բարձր


թվերը պարտադիր գրվում են չափման միավորները նշելիս: Օրինակ.՝ 1
մ , 100 գ, 10 ° C: Այս դեպքերում միշտ օգտագործվում են արաբական
թվերը :
Ենթավերնագրերը անհրաժեշտ չեն, բայց նրանք օգնում են ճիշտ
ձևակերպել շարադրությունը: Զգույշ եղեք չափազանց շատ վերնագրեր
եւ ենթավերնագրեր օգտագործելուց: Եթե 1000 բառից բաղկացած
շարադրություն եք գրում, նպատակահարմար է նրանում ներառել 2-3
ենթավերնագրեր, իսկ եթե 2500 բառից ավել ՝ կարող եք օգտագործել
ավելին:
Գիտական
հետազոտական
աշխատանքները կարելի
է բաժանել
փաստարկների և
գաղափարների
տրամաբանական կապը
արտացոլող, իրար հետ
փոխկապակցված չորս
բաղկացուցիչ մասերի:
Այս չորս մասերը կարող
են առանձնացվել են
հետևյալ կերպ.
1. Ներածություն
2. Զարգացում
3.Եզրակացություն
4. Հղումներ Աղբյուրը.՝
/ցիտված http://employees.csbsju.edu/hjakubowski/classes/ch331/bind/deoxy_o
xyHbCartoonAnimation.gif
գրականություն/:
Կարևոր է, որ Դուք օգտագործեք բարձրորակ աղբյուրներ
մասնագիտացված գիտական գրքերից և ամսագրերից, ինչպես նաև
էլէկտրոնային և ոչէլեկտրոնային հոդվածներից:
Նշե՛ք առաջնային գրականութունը, աղբյուրը: Գրքերը, շատ դեպքերում,
համարվում են երկրորդական աղբյուրներ: Նրանք ներառում են
առաջնային գրականության հեղինակային մեկնաբանությունները: Նման
մեկնաբանությունները չեն կարող միշտ լինել միակը: Ուստի պետք է
խորհրդակցել գրադարանավարի հետ: Հիշե՛ք, որ ամսագրերում
անդրադառնում են մի շարք գիտնականների առաջնային հոդվածներին:
Հանրագիտարանները, թերթերը և սիրված ամսագրերը ցիտելու համար
ընդունելի աղբյուրներ չեն համարվում: Նրանք հազվադեպ են գրված
գիտնականների կողմից և իրենց բովանդակությամբ չեն անրադառնում
գիտական վավերականությանը:

http://www.free-power-point-templates.com/articles/wp-
content/uploads/2013/02/animated-checklist-clipart-presentermedia-580x253.jpg
Աշխատանքի շատ կարևոր մասը հավաքած փաստերի ճիշտ
նկաարագրությունն է՝ առանց սեփական կարծիքը հայտնելը: Դուք կարող եք
բերել տարբեր գրաֆիկներ, նկարներ, գծապատկերներ՝ նշելով
հեղինակներին:
Այնուհետև պետք է արտահայտել սեփական մտքերը:
Շարադրությունը պետք է արտացոլի վերնագիրը: Հագեցրե՛ք այն
կառուցվածքային փաստարկներով այնպես, որ իրար հաջորդող
պարբերությունները ցույց տան որոշակի շարունակականություն: Եթե դուք
բավական կարդացել եք Ձեր թեմայի մասին, ուրեմն նախապես մտածել եք
նաև բոլոր հարցերի մասին, որոնք կարող են ներառված լինել Ձեր
շարադրության մեջ: Դրա համար դուք պետք է ունենաք հստակ ծրագիր,
ապա նոր սկսեք գրել:
Ձեր աշխատանքը կարդալու է կենսաբան, ով շատ լավ տիրապետում է ձեր
թեմային:
1. Ներածություն
Այն օգտագործվում է թեման սահմանելու, ընդհանուր գծերով
ներկայացնելու, թեմային առընչվող լրացուցիչ տեղեկություններ
հաղորդելու համար: Այն պետք է լինի հակիրճ (ոչ ավելի, քան
շարադրության մեկ տասներորդ մասը): Այն պետք է ներառի
հետևյալը.
Ֆոն / background/- հետազոտության համառոտ ներածական
տեղեկատվությունը
Կիրառման շրջանակը /scope/ - թեմայի մեկնաբանությունը,
պարզաբանումը:

Աղբյուրը.՝ http://3.bp.blogspot.com/-
FLbXBzYSB6g/UPj_ptDjz_I/AAAAAAAADQQ/_X97NTtJvSc/s1600/animate
d+desktop+wallpapers+in+hd.jpg
2. Զարգացում
Այս բաժնում դեպքերի
տրամաբանական զարգացումը
պետք է ընթերցողին լինի
ակնհայտ: Ուսուցիչը չի
ընդունում թեմային առընչվող
երկար նկարագրություններ,
սակայն նա ուզում է տեսնել
թեմայի վերաբերյալ ձեր
քննադատական վերլուծությունը:
Դա նշանակում է, որ նա
ակնկալում է կարդալ խորը
վերլուծական աշխատանք և
տեսնել լավագույն հղումները:
12-րդ դասարանի սաները իրենց
էսսեում սովորաբար
օգտագործում են հիմնական 10
հղում, իսկ 10-րդ դասարանի
Աղբյուրը.՝ http://clive-hitchcock.com/wp-
սաները ՝ 5-8 :
Ներտեքստային հղումները /intext
content/uploads/2012/12/3d-man-reading-a-book.jpg

citations/ ևս շատ կարևոր են:


Մի՛ մոռացեք գրագողության
մասին/:
Տեքստում կարող ենք օգտագործել մեկ կամ երկու նկարներ, սյունակներ,
աղյուսակներ: Շարադրությունը չպետք է լինի գերհագեցած
դիագրամներով եւև նկարներով, հատկապես, եթե նրանք տեքստում չեն
նշված: Միայն առավել համապատասխան տեղեկատվությունը տեսանելի
ներկայացնելու նպատակով կարելի է փաստարկները ամբողջացնել
գրաֆիկներով և նկարներով (օրինակ, եթե անհրաժեշտ է ներկայացնել
ապացույցներ):
Տեքստի մեջ միշտ բերեք ցանկացած նկարի կամ աղյուսակի հղումը
/Օրինակ.՝ նայե՛ք նկար 1 կամ, պարզապես՝ նկար 1.:

Աղբյուր.՝ http://www.clipartbest.com/cliparts/Kij/gE4/KijgE4Xiq.gif
3. Եզրակացություն

Եզրակացությունը պետք է միավորի


ներկայացված շարադրություն ողջ
կառույցը: Այն պետք է արտահայտի
Ձեր սեփական կարծիքը քննարկվող
հարցի շուրջ:
Պետք է ունենա տրամաբանական
ավարտ: Այն կարող է ներառել
հետազոտության հետագա
աշխատանքների մասին
տեղեկատվություն, որը կամփոփվի
բոլոր չլուծված խնդիրների
պատասխանները ստանալու
ուղիներով:
Եզրակացությունը սովորաբար
կազմում է շարադրության մեկ
տասներորդը մասը:

Աղբյուրը.՝ http://www.cliparthut.com/clip-
arts/633/confucius-cartoon-633952.jpg
4. Հղումներ
Հղումները պետք է կատարվեն MLA ստանդարտներով:
Օրինակ.՝
Ներտեքտային հղում - (“Works of Joyce Wieland”)
(Wong)
Հղում թեմայի վերջում - “Works of Joyce Wieland.” Celebrating
Women’s Achievements: Women Artists in Canada.
National Library of Canada, 2000. Web. 29 Mar. 2009.
Wong, Jessica. “Celebrating the Kid Inside.” CBC News.
Canadian Broadcasting Corporation. 30 July 2004. Web.
20 Aug. 2008.
Եթե Ձեզ անհրաժեշտ է ներառել մի հղում , որի նյութը, դժվար է
գտնել, տեղադրեք այն անկյունային փակագծերում (<>).
Wong, Jessica. “Celebrating the Kid Inside.” CBC News.
Canadian Broadcasting Corporation. 30 July 2004. Web. 20
Aug. 2008. <http://www.cbc.ca/arts/features/rejuvenile>.

You might also like