You are on page 1of 3

Նա ասաց, որ կպարի ինձ հետ, եթե բերեմ կարմիր վարդեր,-բացականչեց երիտասար
դ ուսանողը, բայց իմ պարտեզում ոչ մի վարդ էլ չկա:
Նրան լսեց Սոխակն ու զարմացած դուրս նայեց սաղարթից:
- Ոչ մի կարմիր վարդ չկա իմ պարտեզում, շարունակեց տրտնջալ ուսանողն, ու նրա գե
ղեցիկ աչքերը լցվեցին արցունքով:
-Ա՜խ, ինչ հաճախ կարող է մի դատարկ
բանից կախված լինել մեր երջանկությունը: Ես կարդացել եմ իմաստուն մարդկանց բոլո
ր գրքերը, ուսումնասիրել
եմ փիլիսոփայության բոլոր գաղտնիքները, իսկ կյանքս խորտակվում է լոկ այն պատճա
ռով, որ ես չունեմ կարմիր վարդ:
- Ահա, վերջապես տեսա իսկական սիրահարի, ինքն իրեն խոսեց Սոխակը,- ես օր ու գի
շեր երգում էի նրա մասին: Չնայած նրան չէի
ճանաչում, բայց ամեն գիշեր աստղերին նրա մասին էի պատմում: Վերջապես:
- Վաղը երեկոյան պարահանդես է, շշնջում էր ուսանողը, իմ սիրելին էլ է հրավիրված: 
Եթե ես նրան բերեմ կարմիր վարդ, ապա մինչև լուսաբաց նա կպարի ինձ հետ: Եթե ես բ
երեմ նրան կարմիր վարդ, ապա կպահեմ նրան իմ գրկում: Նա կդնի գլուխն իմ ուսին
և իմ ձեռքը կսեղմի նրա ձեռքը:
Բայց իմ պարտեզում չկա ոչ մի կարմիր վարդ և ես ստիպված եմ մնալ մենակ: Նա կանց
նի իմ կողքով, անգամ չի նայի ինձ և իմ սիրտը կփշրվի վշտից:
- Սա իսկական սիրահար է, մտածեց Սոխակը, այն, ինչի մասին ես սոսկ երգում էի, նա 
ապրում է, տառապում: Ճշմարիտ Սերն իրոք հրաշք է: Նա թանկ է բոլոր թանկարժեք
քարերից: Այն չես գնի ոսկով ու չես վաճառի:
Միայն Սոխակն էր հասկանում երիտասարդի վիշտը: Նա
որոշեց օգնել սիրահարին: Թռավ անտառի վրայով ու տեսավ մի գեղեցիկ Վարդի թուփ:
- Տուր ինձ մի կարմիր վարդ, ու ես ամբողջ գիշեր կերգեմ քեզ համար իմ ամենալավ երգ
ը,-խնդրեց նրան սոխակը:
Բայց վարդի թուփը տխուր օրորեց գլուխը:
- Իմ վարդերը դեղին են,-պատասխանեց նա,-դեղին, ինչպես սաթե գահին բազմած յաս
ամանի վարսերը:
- Գնա իմ քրոջ մոտ, որն աճում է ուսանողի պատուհանի տակ, նա կօգնի քեզ:
Ու եկավ սոխակը Վարդի թփի մոտ, որն աճում էր երիտասարդի պատուհանի տակ:
- Տուր ինձ մի կարմիր վարդ, ու ես կերգեմ քեզ համար իմ ամենալավ երգը,-խնդրեց Սոխ
ակը:
- Ճիշտ է, իմ վարդերը կարմիր են և ես մեծ ուրախությամբ կտայի, բայց իմ բողբոջները
ցրտահարվել
են, փոթորիկները կոտրել են իմ ճյուղերը: Այս տարի ես ոչ մի վարդ չեմ ունենա,
տխուր պատասխանեց Վարդի թուփը:
- Ընդամենը մի Կարմիր Վարդ,-բացականչեց Սոխակը, ահա թե ինչ եմ խնդրում ես:
- Իսկ դու գիտե՞ս, թե ինչպե՞ս կարող եմ ստանալ այն:
-Գիտեմ: Դու պիտի ստեղծես այն լուսնի շողերից ու քո երգի հնչյուններից:
Պիտի տաքացնես նրան սրտիդ արյունով: Դու պիտի երգես ինձ համար՝ կրծքով սեղմվել
ով իմ սուր փշերին:
«Կյանքը թանկ է բոլորի համար: Սակայն կյանքից առավել թանկ է Սերը: Եվ ինչ-որ թռչ
նակի սիրտ չի կարող համեմատվել մարդկային սրտի հետ», մտածեց Սոխակն ու համա
ձայնեց:
- Ուրախացիր, կանչեց նա ուսանողին,ուրախացիր,
դու կունենաս Կարմիր Վարդ,- ես այն կհյուսեմ իմ երգի հնչյուններից ու լուսնի լույսից: 
Փոխարենը մի բան պիտի խնդրեմ միայն՝ հավատարիմ եղիր Սիրուդ, քանզի որքան էլ ի
մաստուն լինի փիլիսոփայությունը, Սիրո իմաստնությունն ավելի մեծ է:
Որքան էլ հզոր լինի իշխանությունը, Սերն ավելի զորեղ է: Սիրո շուրթերը քաղցր են, ին
չպես մեղր, թևերը կրակի գույն ունեն, իսկ շնչառությունը խնկաբույր է:
Ուսանողը լսում էր Սոխակի անուշ դայլայլն ու մտածում.
- Այո, նա ձևի վարպետ է, դա նրանից չես խլի:
Բայց ունի՞ արդյոք նա զգացմունք: Թե՞ նման է այն նկարիչներին, որոնք ունեն մեծ վար
պետություն, իսկ անկեղծություն՝ շատ քիչ: Ոչ, նա երբեք չի զոհի իրեն
հանուն մեկ ուրիշի: Նա մտածում է միայն երաժշտության մասին:
Է՜հ, բոլորը գիտեն, որ
Արվեստը եսասեր է,- այսպես մտածելով նա գնաց իր սենյակ, պառկեց նեղ մահճակալի
ն ու սկսեց մտորել իր սիրո մասին:
Երբ երկնքում փայլեց լուսինը, Սոխակը թռավ Վարդի թփի մոտ: Նստեց ճյուղի վրա ու ս
եղմվեց փշին: Ամբողջ գիշեր նա երգում էր  Սիրո մասին: Իսկ փուշը ավելի ու ավելի
խորն էր մտնում նրա կրծքի մեջ:
Սկզբից Վարդը գունատ էր առավոտվա մշուշի նման և արծաթագույն, ինչպես լուսաբաց
ի թևերը: Սոխակն ավելի ամուր սեղմվեց վարդի փշին, որի սայրը վերջապես խրվեց
նրա սիրտը: Անտանելի ցավը տարածվեց ողջ մարմնով: Գնալով ցավն ավելի տանջալի 
էր դառնում: Ավելի ու ավելի բարձր էր հնչում Սոխակի երգը: Քանզի նա երգում էր Սիր
ո մասին, որը կատարյալ է
դառնում Մահվան մեջ: Երգում էր այն Սիրո մասին, որը երբեք չի մեռնում:
Եվ արշալույսի պես ալ կարմիր դարձավ չքնաղ Վարդը: Սոխակի ձայնը գնալով թուլան
ում էր: Հնչեց վերջին ելևէջը:
Գունատ լուսինը, մոռանալով արշալույսի մասին, քարացավ երկնքում: Կարմիր վարդը 
զմայլանքի մեջ բացեց թերթերն իր առավոտի մեղմ զեփյուռի առաջ:
- Տես, ուրախ բացականչեց թուփը,-կարմրեց վարդը:
Սոխակը ոչինչ չպատասխանեց: Նա անշնչացած ընկել էր խոտերի մեջ:
Կեսօրին ուսանողը բացեց պատուհանն ու դուրս նայեց:
- Ա՜խ, ինչպիսի երջանկություն: Ահա, նա՝ Կարմիր Վարդը: Կյանքում դեռ տեսած չկամ 
այսքան գեղեցիկ վարդ:
Նա շտապ պոկեց վարդն ու գնաց աղջկա մոտ:
- Դուք խոստացել էիք, որ այսօր կպարեք ինձ հետ, եթե բերեմ Ձեզ Կարմիր վարդ,
- շշնջաց երիտասարդը,
- ահա աշխարհի ամենակարմիր վարդը, որը կպատմի Ձեզ իմ սիրո մասին:
Աղջիկը մռայլվեց.
«Այն չի սազում իմ հագուստին: Բացի այդ՝ սենեկապետի որդին ուղարկել է ինձ թանկա
րժեք քարեր: Բոլորին է հայտնի, որ գոհարեղենն ավելի թանկ է, քան ծաղիկները»:
-Ի՜նչ ապերախտն ես դու,-դառնությամբ բացականչեց տղան
և նետեց Վարդն անցնող կառքի անիվների տակ:

- Ինչ անհեթեթություն է այդ սերը,-մտորելով տուն էր վերադառնում տղան: -
Նրա մեջ ոչ մի տրամաբանական բան
չկա: Նա ոչինչ չի ապացուցում: Միշտ խոստանում է անկարելին և ստիպում է հավատա
լ անհնարին:
Զարմանալիորեն անգործնական է: Ու քանի որ մեր դարը գործնական է, ապա ավելի լ
ավ է՝ ես վերադառնամ փիլիսոփայությանը և ուսումնասիրեմ մետաֆիզիկա:

You might also like