You are on page 1of 4

ՀԱՐՑԱՐԱՆ 3

1.1. Անհրաժեշտության դեպքում լրացնել բաց թողած տառերը և կետադրել (15 միավոր):
Երկիր մոլորակի վրա ողջ աշխար...ում բնությունը լուրջ վնասներ է կրել: Շատ
երկրներում առկա իրավիճակը մի կողմից իրավական թո…տվություն և բնական ռեսու…
սների անխնա շահագործում մյուս կողմից բնական աղետներ զենքի փոր...արկում
գործարանային արտանետումներ շարունակում է ավերել տիեզերքի բաբախուն
զարկերակի դեռևս շատ փորձությունների դիմացող կենսակերպը:
Ինչպես զանազան երկրներում այնպես էլ Հայաստանում անտառների կ...ճատումը
բացասաբար է ազդում կլիմայի վրա գրանցելով նաև կենսաբազմազանության աղետալի
կորուստներ: Եթե 1980-ականներին Հայաստանի տարածքի տասնմեկ տոկոսն էր
անտառածածկ այժմ ընդամենը յոթ տոկոսն է անտառ: Սակայն եթե 15-20 տարի առաջ 90-
ականներին բնակարանները տաքացնելու նպատակով ծառահատում կատարվում էր
անհատների կողմից ապա այսօր չնայած օրենքի ար...ելքին անտառները մեծ մասամբ
ոչնչանում են անտառային հողերի պետական բաշխման օրենքով օտարման
ճանապարհով:
Ասում են անտառները երկրագնդի թոքերն են: Եթե այդպես է ուրեմն վերջին
տասնամյակներում երկրագնդի շնչելու հնարավորությունը բավականին նվազել է: Բացի
կրկնվող հրդեհների ավերածություններից շատ անտառներ ոչնչանում են տվյալ
տարածքում տարատեսակ տնտեսական գործ...նեություն մասնավորապես
հանքարդյունաբերություն ծավալելու պատճառով քանի որ հաշվի չեն առնվում
միջավայրի պահպանման օրենքները: Հետևանքներն աղետալի են հազարավոր
հեկտարներ ծածկվում են բաց հանքերով ու պոչամբարներով իսկ գազային
արտանետումները որպես անտեսանելի թույներ ու....ակի արտազատվում են օդ:
Հայաստանյան խնդիրներից մեկը Թեղուտի պղինձ և մոլիբդեն պարունակող
հանքավայրի շահագործումը մեր օրերի հակասական կարծիքների տեղիք տվող
նախաձեռնություններից մեկն է: Սակայն մինչ բնապահպանները տագնապ են հնչեցնում
տնտեսվարողները փաստում են աշխատանքի շուկայի բարեփոխումների մասին: Ավելին
ըստ վերջիններիս պնդման հանքավայրի հարակից տարածքներում մեծ
անտառատունկեր են արվում:

1.2. Նշել այն շարքը, որի բառերի բոլոր բաղադրիչները գրվում են մեծատառոերով (1
միավոր)
ա/ՆՈՐ ԲԱՅԱԶԵՏ, ԴԱՇՏԱՅԻՆ ԿԻԼԻԿԻԱ, ՎԱՍԿՈ ԴԱ ԳԱՄԱ, ԳՐԻՄ ԵՂԲԱՅՐՆԵՐ
բ/ՍԱՆ ՍՏԵՖԱՆՈ, ԻՐԱՆԱԿԱՆ ԼԵԶՈՒՆԵՐ, ԻՐԱՆԱԿԱՆ ԲԱՐՁՐԱՎԱՆԴԱԿ,
ԴՈՄԻՆԻԿՅԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ (ՊԵՏՈՒԹՅՈՒՆ)
գ/ ՆԵՐՔԻՆ ԹԱԼԻՆ, ՆԵՐՍԵՍ ԳԱՆՁԱԿԵՑԻ, ՆԱՐ-ԴՈՍ, ՀԱԿՈԲ ՄԵՂԱՊԱՐՏ, ՄԵԾ
ՀԱՅՔ

1
դ/ ԲԱՀՐԵՅՆԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ԹՈՎՄԱ ՄԵԾՈՓԵՑԻ, ԱՂԲՅՈՒՐ ՍԵՐՈԲ, ՊՈՂՈՍ
ԱՌԱՔՅԱԼ, ՀԱՂԹԱՆԱԿԻ ԿԱՄՈՒՐՋ, ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐՁՐԱՎԱՆԴԱԿ

1. 3. Նշել այն շարքը, որի բոլոր բառերի բաղադրիչները գրվում են անջատ (1 միավոր):

ա) ի (տրիտուր), Ծովասարն (ի) վեր, թույլ (տալ), ըստ (կարգի),


բ) մեծ (մասամբ), վեր (կենալ), հարյուր (տասը), հայ (արաբական)
գ) մեջ (բերում), հօդս (ցնդել), սարից (սար), հանովի (դնովի)
դ) ունկն (դրել), մեջք (մեջքի), վեց (անկյունի), աշխարհից (աշխարհ)

2.1. Աջ և ձախ սյունակներից մեկական արմատ ընտրելով` կազմել վեց բարդ բառ / 3
միավոր/.
հնավանդ նմանապես -------------------------------------------------------
մրգահյութ տեղաբնակ --------------------------------------------------------
արիանալ ելակետային ----------------------------------------------
կապիկ վիպասան --------------------------------------------------------
այսօրինակ քաջամարտիկ ---------------------------------------------------
հետամտել լցակայան --------------------------------------------------------

2.2. Ընդգծել երկու ածանց ունեցող բառերը /4 միավոր/:


Արհամարհանք, պարունակ, համահարաբերական, զվարճալիորեն, հատկանշական,
տարորոշել, գործունակ, փափկամարմին, մատուցարան, հասկանալիորեն, տարրալուծել,
անդրադարձ, անհամահունչ, հակընդդեմ, որպիսի, անդադրում:

3.1. Ընտրել հոմանիշների վեց զույգ (3 միավոր):


Պաճուճանք, ավերել, շվարել, վտանգազերծ, սրտակեղեք, պճնանք, աղեխարշ, ապահով,
հլու, ջնջել, վարանել, ըմբոշխնել, խոնարհ, տարփողել :
-----------------------------------------------------------------------------------------------------------
-----------------------------------------------------------------------------------------------------------
-----------------------------------------------------------------------------------------------------------

3. 2. Ընտրել հականիշների վեց զույգ (3 միավոր):


Քամահրել, վեհանձն, հայրենի, զորեղ, ամեն ոք, վեհերոտ, պապանձվել, ոչ մեկը,
երկրպագել, մեղմաբարո, շաղփաղփել, ճղճիմ, թույլ, օտար:
-----------------------------------------------------------------------------------------------------------
-----------------------------------------------------------------------------------------------------------
-----------------------------------------------------------------------------------------------------------
2
3.4 Գտնել դարձվածքի սխալ բացատրություն ունեցող շարքերը (2 միավոր):
ա/ ձեռքերը լվալ – հույսը կտրել, հին դարմանը քամուն տալ – հինը հիշեցնել, զենքերը
վայր դնել – հպատակվել
բ/ սիրտը թունդ առնել – բորբոքվել, կողի ընկնել – պնդել, խոսքի թելը կտրել – ընդմիջել
գ/ նիզակ ճոճել – հոխորտալ, ոտքերն ամպոտ – երազկոտ, լուն ուղտ դարձնել –
ուռճացնել
դ/ պատվեր տալ – ապսպրել, մեջքը դարձնել – հեռանալ, խոսք հասկացնել – համոզել
ե/ նոր էջ բացել – հայտնագործել, անելանելի դրության մեջ ընկնել, ոտքով գլխով – իսպառ
զ/ ոտքից գլուխ չափել – ուսումնասիրել, ձեռքերը շփել – հաջողությունից ուրախանալ,
լուսնից ընկած – անտարբեր

4.2. Նշել փակագծերում տրված բառերի ճիշտ տարբերակը (2 միավոր):

ա) Մանկության ընկերնեի (ներհակ, հակամետ) բնավորությունը զարմացնում էր


բոլորին:
բ) Զեկուցողը ճիշտ ներկայացրեց այդ (հասկացության, հասկացողության) իմաստը:
գ) (Ավանդություն, ավանդույթ) պատմում է, որ Փարվանա լճի տակ ամրոց կա:
դ) (Զուրկ, զերծ) լինելով կենսական միջոցներից՝ նա օգնություն էր խնդրում պատահական
անցորդներից:

4.3. Գտնել նախադասության մեջ սխալ գործածված բառը և ուղղել (2 միավոր):


1) Բժիշկը հիվանդի ապաքինման ողջ ընթացքին պարբերաբար հետևելու պատ-
րաստականություն հայտնեց:
2) Այդ հարցը ձեզ չի վերաբերվում:
3) Տղայի հավակնոտ բնավորությունը ոչ միայն նյարդայնացնում, այլև վանում էր բոլոր
ընկերներին։
4) Թանձր մառախուղի մեջ ուրվագծվեց հեռվից եկող տղամարդու կերպարանքը։

4.1. Ընտրել և ընդգծել ճիշտ տարբերակները (4 միավոր):


Ցուցանիշեր, ինձ վրայով, քնացրին, առանց դրա, դեղորայքներ, այլոց, կերցրեցի, զանգվել,
ջրահարսներ, կդիպի, ուտեցնել, բացի աղջկանից, թռչած, հեռացրեցեք, քղանցքեր,
ընձեռնվում է, իր երեսից, անցկացրի, կպած, հոգնացեցուցիչ, երկրաշարժեր, մի՛
մոտեցրեք, այգեգողեր, տետրներ, նստացրի, իմ համար, օձաձուկեր:

3
4

You might also like