You are on page 1of 3

Թարգմանության տեսություն 1

Թարգմանաբանություն եւ գործաբանություն
Գործաբանությունը կամ պրագմատիկան (հուն.՝ pragma - գործ, գործողություն),
լեզվաբանության բաժին է, որն ուսումնասիրում է լեզվական նշանների միջև եղած
հարաբերությունները և այն ազդեցությունը, որ նշանն ունի դրանք օգտագործող մարդկանց
վրա։ Գործաբանությունն ուսումնասիրում է նաեւ ասույթի, խոսողի եւ համատեքստի
(իրավիճակի) փոխհարաբերությունները մարդկային գործունեության տեսակետից: Եթե
իմաստաբանությունը պատասխանում է այն հարցին, թե ի՞նչ է խոսում մարդը, իսկ
շարահյուսությունը՝ ինչպե՞ս է նա խոսում, ապա գործաբանությունը պատասխան է տալիս
այնհարցին, թե ինչու՞ է մարդն այդպես խոսում: Խոսքային ակտի կառուցվածքը ներառում է
մի քանի հիմնական բաղադրիչ՝ խոսող, խոսակից, հաղորդման ելակետային նյութ (ներառյալ
կանխենթադրույթը՝ խոսողների ընդհանուր գիտելիքները), հաղորդման նպատկը,
զարգացումը՝ խոսքային ակտի ներքին կառուցվածքը, համատեքստը եւ իրավիճակը,
հաղորդակցվողների միջանձնային հարաբերությունները:
Թարգմանության գործաբանությունը թարգմանչական գործունեության
կարեւորագույն կողմերից է, որն իր մեջ ներառում է տեքստի գործաբանական բաղադրիչի
առանձնացման, դասակարգման եւ փոխանցման ունակությունները:
Յուրաքանչյուր տեքստ բնութագրվում է որոշակի գործաբանական չափանիշներով,
որոնք լուրջ ազդեցություն են գործում նրա իմաստային կառուցվածքի վրա եւ պահանջում
են նույնական փոխանցում ԹԼ-ով: Ընդհանուր առմամբ տեքստի գործաբանական
հատկանիշները նրա այն բոլոր տարրերն են, որոնցում այս կամ այն չափով ամրագրված են
հաղորդակցության մասնակիցների եւ տեքստի միջեւ հարաբերությունները:
Հեղիակը սովորաբար ձգտում է իր ասույթը կառուցել այնպես, որ ընթերցողի համար
քիչ թե շատ նույնական հասկացման հնարավորություն ապահովի: Այս նկատառումներով
նա իր մշակած տեղեկատվությունը ձեւավորում է՝ հաշվի առնելով ընթերցողի ֆոնային
գիտելիքների քանակական եւ որակական հատկանիշները: Տեքստում արտացոլվում են ո՛չ
միան հեղինակի պատկերացումներն իր իսկ մասին, այլեւ իր ընթերցողի՛ մասին, այսինքն՝
հեղինակը տեքստի միջոցով ընթերցողի հետ որոշակի գործաբանական խաղի մեջ է մտնում,
որի միավորներն են տվյալ մշակույթին հատուկ տեքստերը՝ հատուկ անունները,
դարձվածաբանական միավորները, մեջբերումները, այլաբանությունները եւն: Այդ
պատճառով գործաբանական գործոնի հաշվառումն անհրաժեշտ պայման է թարգմանական
լիարժեք նույնականության հասնելու համար:

1
Թարգմանության տեսություն 2

Թարգմանական նույնականությունն ապահովվում է հիմնականում տեքստի


գործաբանական ադապտացիայի / հարմարեցման հաշվին: Ընդ որում գոյություն ունեն
տեքստեր, որոնց գործաբանական չափանիշներն, այսպես ասած՝ միջազգային են, ինչպիսիք
են օրինակ՝ գիտական, տեղեկատվական, գործնական տեքստերը: Կան նաեւ այնպիսի
տեքստեր, որոնք կարիք ունեն նշանակալի գործաբանական ադապտացիայի: Դրանք
գեղարվեստական, հրապարակախոսական, գովազդային տեքստերն են:
Գործաբանության ազդեցությունը որոշվում է ասույթի բովանդակությամբ եւ
ձեւակերպմամբ: Թարգմանության ընթացքում, այնուամենայնիվ, գործաբանական արժեքի
մի մասը կարող է չպահպանվել:

Ա. Շվեյցերի ֆունկցիոնալ-պրագմատիկ/դինամիկ (գործառութային-


գործաբանական) կաղապարը

Ա. Շվեյցերն իրավամբ կարող է համարվել թարգմանաբանության հաղորդակցական


ուղղության հիմնադիրներից մեկը, եւ մասնավորապես թարգմանության
ուսումնասիրության գործառութային- հոգեբանական ուղղության հեղինակը: Շվեյցերին է
պատկանում տեքստի գործառութային դոմինանտի՝ որպես թարգմանության
անփոփոխակի գաղափարը, նա է մշակել թարգմանության պատմության մեջ առաջին
գործառութային-գործաբանական կաղապարը, որն ինքն անվանել է դինամիկ:
Ա. Շվեյցերի տեսության համաձայն թարգմանչի որոշում ընդունելու գործընթացը
կազմված է երկու փուլից. 1) թարգմանական ռոզմավարության մշակումից, 2) այդ
ռազմավարության կոնկրետ լեզվական մարմնավորման ընտրությունից (խոսքն այստեղ
թարգմանական հնարների եւ փոխակերպումների ընտրության եւ կիրառման մասին է):
Շվեյցերի տեսության համար առանձնահատուկ կարեւորվում է առաջին փուլը, որի
առկայությունը թարգմանչի գործունեությունը դարձնում է նպատակաուղղված եւ
իմաստավորված:
Այսպես, օրինակ՝ թարգմանական ռազմավարության որոշման փուլում թարգմանիչը
կարող է նախապատվությունը տալ տեքստի ճշգրիտ, բառացի թարգմանությանը, կամ,
ընդհակառակը, նա կարող է ընտրել տեքստի բովանդակության ազատ փոխանցման
ճանապարհը: Թարգմանիչն այս փուլում է որոշում նաեւ, թե բնագրի ո՞ր մասերն ու
հատվածներն են առաջնային թարգմանության ենթակա, այսինքն՝ թարգմանիչը

2
Թարգմանության տեսություն 3

ձեւավորում է թարգմանության նախապատվությունների սանդղակ: Բացի այդ,


թարգմանիչը նաեւ կարող է որոշում կայացնել այն հարցի վերաբերյալ, թե արդյո՞ք նա պետք
է ամենայն մանրամասնությամբ փոխանցի տեղական եւ ազգային կոլորիտն ու
մշակութային տարրերը, թե՞ դրանք կարող է զոհել տեքստի բովանդակության մեջ ավելի
խորը թափանցելու հնարավորությանը:
Գործաբանական գործոնները, որոնք ազդում են թարգմանության գործընթացի վրա,
հետեւյալն են՝ ուղարկողի հաղորդակցական մտադրությունը (ինտենցիան), ստացոդի
նկատմամբ դիրքորոշումը, թարգմանչի հաղորդակցական դիրքորոշումը:
Թարգմանելիությունը Շվեյցերը բնորոշում է ոչ որպես բացարձակ, այլ հարաբերական
հասկացություն: Թարգմանության գործընթացում անփոփոխակը տեքստի իմաստն է, որը
ձեւավորվում է համատեքստի եւ հաղորդակցական իրավիճակի միջոցով: Հենց խոսքային
համատեքստն ու հաղորդակցման իրավիճակն են թույլ տալիս չեզոքացնել ոչ նույնական
իմաստների տարբերությունները, կամ, այլ կերպ ասած՝ գործածել տարբեր
նշանակություններ՝ միեւնուն իմաստիփոխանցման համար:
Լինելով խոսքային հաղորդակցության ամենաբարդ տեսակներից մեկը,
թարգմանությունը, ըստ Շվեյցերի տեսության, սահմանվում է բազմաթիվ լեզվական
գործոններով, որոնք որոշում են թարգմանության ռազմավարությունը: Այդ գործոններից են՝
երկու լեզուների համակարգն ու նոորմը, երկու մշակույթները, երկու հաղորդակցական
իրավիճակները՝ առաջնային եւ երկրորդական, առարակայական իրավիճակը, ԵՏ-ի
գործառութային բնութագրերը, թարգմանության նորմը: Կենտրոնական դերն այստեղ
տեքստինն է, որը որոշում է առաջնային եւ երկրորդական հաղորդակցական
իրավիճակները:

You might also like