You are on page 1of 10

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՋԵՐՄԱ ԳԱԶԱ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ ԵՎ ՕԴԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՀԱՇՎԵԳՐԱՖԻԿԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

ԽՈՒՄԲ`

ՈՒՍ.`
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԹԱՑՔԸ

Ամբողջ աշխարհում ամեն օր սպառվում է մեծ քանակությամբ էներգիա։ Ծախսված էներգիայի ընդհանուր
արժեքի մեկ երրորդ մասը ծախսվում է հասարակական եւ բնակելի շենքերի ջեռուցման վրա։ Սակայն
ամբողջ աշխարհում ջեռուցման սեզոնը տեղի է ունենում տարբեր ժամանակահատվածումներում եւ
տարբեր տեւողությամբ։ Ջեռուցման սեզոնը սկսվում է երբ դրսում ջերմաստիճանը 8 °C-ից ցածր դառնում:
Տեսական նյութերի հիման վրա Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքում ջեռուցման սեզոնի
տեւողությունը մոտ 140 օր է։ Այս աշխատանքում անհրաժեշտ էր հաշվարկել ջերմակորուստը, եւ
ստացված արդյունքների հիման վրա յուրաքանչյուր սենյակում տեղադրել անհրաժեշտ քանակությամբ եւ
տեսակի ռադիատորներ: Հաշվարկը կատարվել է մենատան համար։

Հաշվեգրաֆիկական աշխատանքը կատարելու համար օգտագործվել են ընտրված մենատան առաջին


հարկի հատակագիծը։
SMART CALC ծրագրից օգտվելով վերցնում ենք մեզ պետքական տվյալները ՝
1 Ներքին օդի հաշվարկային ջերմաստիճանը,
2 Արտաքին օդի հաշվարկային ջերմաստիճանը,
3 Ջերմափոխանցման գործակիցը
Մյուս տվյալները վերցված են հատակագծից՝
1 Պատերի երկարությունը եւ բարձրությունը,
2 Լուսամուտների երկարությունը եւ բարձրությունը ,
3 Հատակների երկարությունը եւ լայնությունը,
4 Առաստաղի լայնությունը եւ երկարությունը։
Ապա այս տվյալները ներմուծվել են excel ծրագիր հետեւյալ հերթականությամբ ՝
1 Սենյակի համարը
2 Սենյակի նշանակությունը tա
3 Ներքին օդի հաշվար-կային ջերմաստիճանը
4 Արտաքին օդի հաշ-վարկային ջերմաս-վարկային ջերմաս
5 Ջերմաստիճանի տարբերություն
6 Անվանումը
7 Կողմնորոշումը ( ՀՍ, ՀՎ, ԱՄ, Աեւ)
8 Չափերը (a)
9 Չափերը (b), (h)

Հաշվարկը՝
1 Մակերեսը F=axh, F=axb
2 Բացվածքների գումարային մակերեսը,
3 Ջերմափոխանցման գործակիցը
4 ՈՒղղման գործակիցը
5 Հիմնական ջերմային կորուստները Qhիմ=KFհաշվ (tն-tա) n
6 Լրացումներ ջերմային կորուստների կողմնորոշում
7 Ջերմային կորուստների գումարը Վտ (մեկ սենյակի համար)
8 Քանակը
1 Նախ, պատերի, հատակի և ծածկի ջերմա- եւ ջրամեկուսացման մանրամասն հաշվարկի համար օգտագործել ենք SMART
CALC հավելվածը եւ, ընտրելով շերտերը, որոնք պետք է բավարարեն բոլոր սանիտարահիգիենիկ պահանջներին։ Ստացել
ենք ջերմության փոխանցման դիմադրության գրաֆիկը եւ առավելագույն հնարավոր խոնավության հարթության
կոորդինատները, եւ ջերմակորստի գրաֆիկը։ Ստացած ցուցանիշների շնորհիվ հավելվածը հաստատեց, որ նյութերի
ընտրությունը ճիշտ է կատարվել, եւ կոնստրուկցիան համապատասխանում է տվյալ տեղանքի սնաիտարահիգիենիկ եւ
ջերմային պահանջներին։
2 Հաջորդ քայլն է յուրաքանչյուր սենյակի համար ջերմակորուստի (Q) հաշվարկը, անհրաժեշտ էր ունենալ ջերմաստիճանի
տարբերությունը (դրսի եւ ներսի), ինչպես նաեւ, բացվածքների, հատակի (եթե խոսքը առաջին հարկի մասին է) եւ
առաստաղի չափերը (եթե խոսքը վերջին հարկի մասին է)՝ երկարություն, լայնություն, բարձրություն։

3 Հաշվարկի վերջին քայլն է հաշվարկել ջերմափոխանցման գործակիցը (K), որը հավասար է К =1/R, իսկ R արժեքը ստացվել է
պատերի նախորդ հաշվարկի ժամանակ (SMARTCALC հավելվածի միջոցով)։
Ստացված արդյունքների հիման վրա կարող ենք անցնել ռադիատորների ընտրությանն եւ հատակագծում իրենց
տեղադրությանը:

Ունենալով ռադիատորների տեսակներով աղյուսակ եւ իմանալով պատուհանագոգից մինչեւ հատակ բարձրությունը՝


ընտրում ենք համապատասխան ռադիատորը, աղյուսակում գտնում ենք ջերմահզորության արժեքը ΔТ եւ սենյակի համար
ստացված ջերմակորուստը բաժանում ենք ընտրված ռադիատորի ΔT-ին : Այսպիսով, մենք պարզեցինք մեկ սենյակում
տեղադրվող ռադիատորների քանակը: Ավարտելով բոլոր անհրաժեշտ հաշվարկները՝ կարող ենք անցնել հաշվողական եւ
գրաֆիկական աշխատանքի վերջին փուլին՝ ռադիատորները տեղադրել հատակագծի վրա : Եթե սեկցիաների թիվը
զգալիորեն գերազանցում է պատուհանի երկարությանը ( առավելագույնը 74%), ապա թույլատրվում է սեկցիաները բաժանել
2 մասի եւ տեղադրել դրանք կամ այդ սենյակի մեկ այլ պատուհանի տակ, կամ պատուհանի կողքին:
Ամփոփելով աշխատանքը, հարկ է նշել, որ ջերմության կորստի հաշվարկը, բարձրորակ ռադիատորի ընտրությունը ,
անհրաժեշտ քանակությամբ սեկցիաների ճիշտ ընտրությունը կարեւոր փուլ է տան կամ բնակարանի կառուցման
(վերանորոգման) համար: Իրոք, հարմարավետության երաշխիքներից մեկը սենյակում ճիշտ ջերմաստիճանն է, քանի որ
մարդը չի կարող լիովին հանգստանալ կամ աշխատել ինչպես սառեցված , այնպես էլ գերտաքացած սենյակում :

You might also like