You are on page 1of 5

ՓԱՍՏԱՑԻ ՎԻՃԱԿԸ ՄՈՍԿՈՎՅԱՆ-ՏԵՐՅԱՆ ՓՈՂՈՑՆԵՐԻ ԽԱՉՄԵՐՈՒԿՈՒՄ

1
Մոսկովյան և Տերյան փողոցները հանդիսանում են Երևան քաղաքի փոքր և մեծ կենտրոնի գլխավոր և
ծանրաբեռնված փողոցներ: Դրանցով հաստատվում է կապ Արաբկիր համայնքից և մեծ կենտրոն՝ Բաղրամյան
պողոտայից դեպի Կորյուն, Աբովյան, Չարենց և Իսահակյան փողոցներ, որտեղ կենտրոնացված են հիմնական
բարձրագույն ուսումնական հաստատություններ, մեծ թվով տրանսպորտային միջոցների հոսք, որով
պայմանավորված է՝ երթևեկության ինտենսիվության աճ, մասնավորապես Մոսկովյան փողոցում: Մոսկովյան
փողոցի Պուշկինի անվան և Տերյան փողոցի Ն.Աղբալյանի անվան դպրոցները ոչ պակաս տրանսպորտային հոսքեր
են առաջացնում այդ փողոցներում:
Բացի այդ, փոքր և մեծ կենտրոններում առկա են բազմաթիվ պետական և ոչ պետական հաստատություններ, որը
առաջացնում է լրացուցիչ ծանրաբեռնվածությունը այդ երկու փողոցների հատվածում, հատկապես առավոտյան
830-ից մինչև 1100 և երեկոյան 1600-ից մինչև 2000 ժամանակահատվածում: Տերյան և Մոսկովյան փողոցները
հանդիսանում է նեղ փողոցներ, որտեղ մեկ գոտին մշտապես զբաղեցված է լինում կայանված ավտոմոբիլներով,
որը ևս նպաստում է խցանման առաջացման հավանականության մեծացմանը:

Ելնելով վերը նշվածից, Մոսկովյան-Տերյան փողոցների


խաչմերուկի երթևեկությունով, կազմակերպման առկա
վիճակը չի ապահովում տրանսպորտային հոսքերի
կառավարում, ուստի անհրաժեշտություն է առաջանում
վերանայել այդ խաչմերուկում երթևեկության
կազմակերպումը:
«Ճանապարհային երթևեկության կազմակերպում»
հասկացության տակ հասկանում ենք գիտական,
ինժեներական և կազմակերպչական միջոցառումների
համալիրն, որը ապահովում է տրանսպորտային միջոցների
համակարգված աշխատանքն և տրանսպորտային միջոցների
ուշացումների կրճատումն:
Այդ նպատակով աշխատանքում կատարել եմ թեմայի
հիմնավորումը, մշակել եմ խաչմերուկում կազմակերպման
մեթոդիկա:
Կատարել եմ Մոսկովյան-Տերյան փողոցների խաչմերուկում
երթևեկության կազմակերպման փաստացի վիճակի
ուսումնասիրումը և հաշվարկները:
2
Մոսկովյան-Տերյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման
վերլուծությունը

Խաչմերուկի գումարային ինտենսիվություն անալիտիկ Խաչմերուկի բարդության աստիճանի որոշումը


կարտոգրամա ըստ կոնֆլիկտային կետերի
3
Խաչմերուկի փուլային անցումներ

1-ին փուլ 2-րդ փուլ


4
Տեխնիկական միջոցների տեղակայում: Լուսաֆորի աշխատանքի դիագրաման
5
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ

Հետազոտելով տրանսպորտային հոսքերը Մոսկովյան և Տերյան փողոցներում, երթևեկության


բարելավման վերաբերյալ անհրաժեշտ է իրականացնել հետևյալ աշխատանքները`

1. Մոսկովյան-Տերյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման առկա վիճակը չի


ապահովում տրանսպորտային հոսքերի արդյունավետ կառավարում, որը պայմանավորված է կարմիր
գծերի առկայությամբ: Առավել մեծ են ուշացումները Մոսկովյան փողոցում:

2. Հիմնական տակտի ժամանակ ապահովելով լայնական անվտանգության միջանցքը,


հնարավորություն կստանանք ավելացնել արագությունը 45-ից 55 կմ/ժամ, որը նույն պես կմեծացնի գոտու
բաց թողման ունակությունը:

3. Նախագծում կատարված վերլուծությունների արդյունքում մշակված միջոցառումները


հնարավորություն կտան ուշացումների նվազեցման հաշվին ստանալ տնտեսական հաշվարկային
արդյունք մեկ տարվա կտրվածքով 1 782 112 դրամ և ապահովել էկոլոգիական անվտանգությունը փոքր և
մեծ կենտրոնում:

4. Տրանսպորտային հոսքերի լիարժեք բաց թողումը և ուշացումների կրճատումը կարելի է կազմակեպել


հաշվի չառնելով հետիոտնային հոսքը: Հաշվի առնելով նաև այն փաստը, որ մոտակայքում կան
միջնակարգ դպրոցներ ուստի առաջարկում եմ հետիոտնային անցումը կազմակերպել գետնանցումով:

You might also like