You are on page 1of 4

ԱՄՓՈՓԱԹԵՐԹ

Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Աճառյան 2-րդ փակուղի հասցեում նախատեսվող ձուլման
տեղամասի` շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ
առաջարկությունների և դիտողությունների
Դիտողության
ՀՀ Ներկայացված դիտողությունները Հիմնավորում
պատասխանը
1 2 3 4
1. «2.3. Կենդանական և բուսական աշխարհ, հողեր» ենթակետում
նախատեսել կենսաբազմազանության պահպանությանն ուղղված
միջոցառումներ, քնաի որ 9-րդ էջի 2-րդ պարբերությունում նշված
են, որ տարածքում առկա են դեկորատիվ ծառեր և տարածքին
բնորոշ թռչնատեսակների ներկայացուցիչներ
2. «Շրջակա միջավայրի մոնիթորինգ» բաժնում ներկայացնել
կենսաբազմազանության մշտադիտարկման վերաբերյալ
տեղեկատվություն
3. Ներկայացված հայտում «5.1 հումքի բնութագիրը բաժնում
«Չտեսակավորված արույրի ջարդոն» թափոնի տեսակի
ծածկագիրը՝ 35410300 01 99 5 փոխարինել 35410301 01 99 5
ծածկագրով
4. Հայտի «13. Սպառողական հատկությունները կորցրած կապարե
կուտակիչների (առանց էլեկտրոլիտի) պահեստ» բաժնում նշել
պահեստավորվող բանեցված կապարե կուտակիչների
կանխատեսվող քանակը
5. «Մթնոլորտային օդի աղտոտվածության գոյություն ունեցող
մակարդակը» ենթաբաժնում հղում է տրված «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի
հրապարակումներին, սակայն ներկայացված 9.3.1 աղյուսակը
ՊՈԱԿ-ի հրապարուկմներում չկա
6. Հայտում բացակայում են հողերի աղտոտվածության վերաբերյալ
տվյալները
7. Անհրաժեշտ է կոորդինատները ներկայացնել նաև նախնական
գնահատման հայտում
8. Հայտում անհրաժեշտ է ներկայացնել ալյումինի վառարանում
միջավայրի ջերմաստիճանը
9. Էջ 43-ում նշվում է, որ Կուտակիչները ընդունվելու են առանց
էլեկտրոլիտի՝ չոր վիճակում, նման պայմաններում կարող է
առաջանալ շրջակա միջավայրի աղտոտում էլեկտրոլիտով,
անհրաժեշտ է հստակեցնել
10. Նախնական գնահատման հայտում նշվում է, որ սանիտարա-
պաշտպանիչ գոտու սահմաններում 284մ հեռավորության վրա
գտնվում է հանրապետական նարկոլոգիական կենտրոնը,
անհրաժեշտ է պարզաբանել նշված հեռավորության վրա
հանրապետական նարկոլոգիական կենտրոնի առկայության
նդեպքում նախատեսվող գործունեության
նպատակահարմարությունը:
11. ՀՀ Կադաստրի կոմիտե
Հայտի 2-րդ հավելվածում նշված N 1 ու N 2 կետերը (որպես
նախատեսվող ձուլարանի համար հնարավոր տարածքներ)
ներկայացված կոորդինատներով կադաստրային քարտեզում
տեղադրելիս գտնվում են Երևան քաղաքի Ավան վարչական
շրջանի` այլ քաղաքացիների ու իրավաբանական անձանց
սեփականության իրավունքով պատկանող 01-002-0104-0017 և 01-
002-0104-0003 կադաստրային ծածկագրերով հողամասերի
սահմաններում:
Հայտի վերաբերյալ լիարժեք կարծիք հնարավոր կլինի
տրամադրել ձուլարանի կառուցման համար նախատեսվող
հողամասի բեկման կետերի կոորդինատները WGS-84 (ՎԻ ՋԻ
ԷՍ-84) (ARMREF 02) ազգային գեոդեզիական կոորդինատային
համակարգով ներկայացնելուց հետո:
12. ՀՀ Առողջապահության նախարարություն
Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Աճառյան 2-րդ
փակուղի հասցեում նախատեսվող ձուլման տեղամասի շրջակա
միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտը,
որի վերաբերյալ դիտողություններ չկան։
Միաժամանակ, իրականացվող աշխատանքների ընթացքում
առաջարկում եմ պահպանել Առողջապահության նախարարի
2012 թվականի սեպտեմբերի 19-ի թիվ 15-Ն հրամանով
հաստատված սանիտարական կանոնների և նորմերի
պահանջները:

13.
14.

You might also like