You are on page 1of 5

[Фамилия] 1

Բարև Ձեզ հարգելի և մեծարգո դեսպան ՝ Լին Թրեյսի: Գրում եմ Ձեզ


երկրորդ անգամ, լիահույս եմ, որ կարձագանքեք խնդրանքիս։
Խնդրում եմ Ձեզ, որ թույլ տաք ինձ՝ ընտանիքիս հետ, ժամանակավոր
տեղափոխվել Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Հայցում եմ Ձեր
ներողամտությունը այն կապակցությամբ, որ դեսպանատուն դիմելու
ընդացակարգին ծանոթ չլինելու և բյուրոկրատական քաշքշուքներից
խուսափելու պատճառով, հանդգնություն ունեցա գրելու այս ամենը
Ձեզ անձամբ։

Հավանաբար ճիշտ կլինի, եթե մեկ-երկու բառով ներկայացնեմ ինձ,


կփորձեմ հնարավորինս լինել համառոտ, որպեսզի չձանձրացնեմ Ձեզ։
Այսպիսով ես Վաչագան Սանասարի Ռոստամյանս ծնվել եմ 1989 թ.
Հոկտեմբերի 6-ին, Կոտայքի մարզի Գառնի գյուղում,
արվեստագետների ընտանիքում, 1995-2005 թթ. սովորել և ավարտել եմ
տեղի՝ <<Ատոմի>> անվան թիվ 2 դպրոցը, այնուհետև շարունակել եմ
կրթությունս արվեստի գծով։ 1999 թ. սկսած (երբ դեռ տակավին
դպրոցական էի) զբաղվել և զբաղվում եմ նկարչությամբ և
քանդակագործությամբ, ունեմ որոշակի ձիրք այդ ուղղությամբ,
այդպիսով փայտի քանդակագործությունը եղել է իմ հիմնական
զբաղմունքը այս տարիներին, երբեմն որպես հոբի , երբեմն էլ որպես
աշխատանք։
2009 և 2010 թվականներին, երկու անգամ դիմել եմ Գևորգյան հոգևոր
ճեմարան, և չեմ ընդունվել բավարար գիտելիքներ չունենալու
պատճառով, այնուհետև անցել եմ եկեղեցական ծառայության,
դառնալով ցածրաստիճան սպասավոր տարբեր եկեղեցիներում, նախ
մեկ տարի ծառայել եմ Գառնիի Սբ. Աստվածածին եկեղեցում, հետո 2
տարի Գեղարդավանքում, այնուհետև կես տարի Հառիճավանքում,
որից հետո Գնդեվանքում որպես սպասավոր ապրել և ստեղծագործել
եմ շուրջ 5 տարի, և ամենավերջում 2016-2018 թթ. ծառայել եմ Էջմիածնի
Սբ. Գայանե վանքում որպես դպիր։ Դպիրի աստիճանը ստացել եմ
Գնդեվանքում, դպիր ձեռնադրվել եմ Վայոց Ձորի թեմի առաջնորդ
գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի կողմից։
2018 թ. ապրիլ ամսվանից սկսեց զարգանալ հայտնի
իրադարձություններ, այն իրադարձությունները, որին որ մենք մեր
[Фамилия] 2

նախնական իմացությամբ, անվանում էինք հեղափոխություն։ 2018 թ.


<<հեղափոխությունից>> ոգևորված մենք էլ մեր հերդին կարծում էինք,
որ Հայաստանում վերջապես կվերականգնվի արդարությունը, սակայն
ա՜վաղ։ Ինչպես բազմահազար հայորդիներ, այնպես էլ ես, մասնակցել
եմ 2018թ.-ի փողոցային պայքարին, իմ ընկերների հետ միասին՝
ձերքներիս ունենալով փայտյա Խաչ….
Այնուհետև երկրում եղավ իշխանափոխություն, և մենք մի խումբ
հավատացյալ քրիստոնյաներով, առաջնորդությամբ մի քանի
հոգևորականների, սկսեցինք պայքար Գարեգին բ-ի դեմ, հանուն հայ
Եկեղեցու բարեկարգման։ Քանզի ինչպես հայտնի է շատերին, մի խումբ
բարձրաստիճան հոգևորականներ թաթախված են կոռուպցիոն
սխեմաների մեջ, և դա դեռ տեսանելի մասն է դրսից, իսկ ներսից
առավելևս, ներսում մենք ամեն օր էինք տեսնում ու լսում բաներ, որոնք
որ ամոթալի էին, և պատիվ չեին բերում որևէ մեկիս։ Ինչևէ որոշ
մարդիք, (եկեղեցականներ) և նրանց թվում նաև ես, չցանկացանք լինել
այդ բոլոր անօրենությունների լուռ վկան, և շատ շուտով,
<<հեղափոխությանը>> որպես տրամաբանական շարունակություն,
սկսեցինք մեր ընդվզումը և պայքարը հանուն հայ եկեղեցու
բարեկարգման, և սկսեցինք կազմակերպել հանրահավաքներ,
հացադուլ և այլն…
Մասնակցել եմ գրեթե բոլոր հանրահավաքներին՝ ուղված Գարեգին բ
կաթողիկոսի դեմ, և ինքս էլ հաճախ եղել եմ որոշող կազմակերպչական
հարցերում։ Մեր պահսնջը հստակ էր, մենք պահաջում էինք Գարեգին
Բ ներկայիս անօրեն կաթողիկոսի հրաժարականը և նոր արտահերդ
կաթողիկոսական ընտրությունների կազմակերպումը, սակայն ի
պատասխան այդ ամենի, մեր դեմ սկսեցին պայքարել ամենապիղծ և
անընդունելի մեթոդներով, սկսեցին մեծ ջանքեր գործադրել մեդիա
դաշտում, հանրության աչքին մեզ սևացնելու նպատակով, այլև
սկսեցին մեզ վարկաբեկել ՝ աղանդավոր անվանելով, պիտակավորելով
մեզ իբրև <<սորոսական>>, սակայն իրենց պայքարի մեթոդների մեջ
խտրականություն չդնելով, շատ շուտով անցան բոլոր կարմիր գծեերը
ու սկսեցին մեզ ահաբեկել, սպառնալ, և ասել որ կսպանեն մեզ եթե ետ
չկանգնենք մեր պայքարից, նրանք մեզ սպառնում էին որ մեզ հետ
ֆիզիկապես հաշվեհարդար կտեսնեն, եթե չդաթարեցնենք մեր
[Фамилия] 3

պայքարը, (Փառք Աստծո այդ սպառնացողներից մեկը, ով


հանդիսանում է Գարեգին Բ-ի եղբորօրդին, վերջերս կալանավորվեց,
ինքը լինելով դատախազ։ Դատախազի լիազորությունները աչ ու ձախ
չարաշահող Կորյուն Ներսիսյանը մեզ սպառոնում էր սպանել և
հոխորտում էր բացեիիբաց) կաթողիկոսի ազգականները
գլխավորությամբ դատախազ Կորյուն Ներսիսյանի շարունակ
ահաբեկում էին մեզ, հետապնդում էին գիշեր թե ցերեկ, դարանակալում
էին մեր տների մոտ, որ եթե հնար լինի նաև սպանեն…
Ինչևէ մեր պայքարը մենք չհաջողեցինք, քանի որ իշխանությունները
մեզ ճնշում էին ոստիկանների միջոցով, իշխանությունները այդ օրերին
զբաղված էին մեր հանրահավաքները կասեցնելով ու մեզ
վերջնականօրեն լռեցնելով։ (Մասնաորապես մեր պայքարի
մատնակիցներից մեկին կանչելով իրենց մոտ ասացին՝ կամ
շարունակում էս պայքարդ կաթողիկոսի դեմ, կամ քեզ նշանակում էնք
համալսարանի ռեկտր, ցավոք սրտի մեր եղբայրը ընտրեց երկրորդ
տարբերակը, և սա դեռ ես մեզ լռեցնելու տարբերակներից միայն մեկը
մեչբերում արեցի)։
2018թ. վերջերին անդամագրվել եմ <<Սասնա Ծռեր>>
կուսակցությանը, նաև ակտիվ մասնակցել եմ Ազգային
ժողովրդավարական բևեռի կողմից կազմակերպված բոլոր
հանրահավաքներին, որովհետև համոզմունք ունեմ, որ Հայաստանին
հարկավոր են ազգայինը վեր դասող ՝ ազնիվ ու նվիրյալ
կառավարիչներ։ Ես գաղափարական հետևորդն եմ ԱԺԲ-ի և
մասնաորապես Ժիրայր Սեֆիլյանի ու Արա Պապյանի։
Ներկայիս ստեղծված պայմաներում, վաղուց այլևս ինձ ապահով չեմ
զգում, և չեմ ուզում մի րոպե ավել ապրել այս միջավայրում, ինձ համար
անչափ դժվար է խոստովանել այն հանգամանքը, որ ապրելով
հսյրենիքումս՝ օտարացել եմ հայրենիքին, ցանկություններ կան անելու
կտրուկ քայլեր, (գուցե բավականաչափ խիզախ չեմ) սակայն ինձ ետ է
պահում այն հանգամանքը, որ եթե ինչ, երեխաներս կմնան առանց
խնամակալ։ Ուզում եմ որ իմ երեխաները ապրեն ու հասակ առնեն
ԱՄՆ-ում, ապահով մթնոլորտում։ Հայաստան կվերադառնամ միայն մի
դեպքում, երբ կեղեքիչ գաղութատեր ռուսաստանը կչքվի այս
տարածաշրջանից, հակառակ պարագայում ես անելիք չունեմ այս գաղջ
[Фамилия] 4

մթնոլորտում, սիրտս պայթում է մարդկանց համնդանուր


անտարբերությունից ու անհասկացող լինելուց։ Ես անչափ շատ եմ
սիրում իմ հայրենիքը իր հինավուրց վանքերով…
Ներկայումս ապրում եմ Երևանում, ամուսնացած եմ և ունեմ երկու
դուստր, նրանք ծնվել են ինձ համար շատ խորհրդանշական մի օր, երբ
2020 թ. նոյեմբերի 22-ին լրացավ հոբելյանական 100 ամյակը, ԱՄՆ 28-րդ
նախագահ Վոդրո Վիլսոնի կողմից ընդունված հայանպաստ իրավական
վճռի։

Հարգելի դեսպան, խնդրում եմ Ձեզ ընձեռեք ինձ այդ


հնարավորությունը, ժամանակավոր ապրել Ձեր երկրում՝
Ամերիկայում։
Սիրելի դեսպան, թույլ տվեք նաև շնորհավորել Ձեզ առաջիկայում
մոտեցող Խաչվերացի գալիք տոնի կապակցությամբ, թող որ մեր Տիրոջ
Հիսուս Քրիստոսի Սուրբ Խաչը պահապան լինի մեր երկու
եղբայրական ժողովուրդներին։

Վաչագան Ռոստամյան (Դանիել դպիր) / / 06.11.2022 թ.


Բջջ. +37444541407, WhatsApp՝ +37444888039
[Фамилия] 5

You might also like