You are on page 1of 16

Վայոց ձորի բնակչության

կենսապայմանների բարելավում
2021-2024թթ․
Ցավոք, մարդկությունն այնքան էլ լավ
տնտեսվարող չի եղել Երկիր մոլորակի համար։ Շրջակա
միջավայրը պահպանելու և մոլորակը մեր երեխաներին
ու ապագա սերունդներին ժառանգելու համար բոլորս
պետք է ավելի մաքուր ապրելակերպ ունենալու ակտիվ
քայլեր ձեռնարկենք։
Շրջակա միջավայրին հասցվող վնասների
մեծ մասը բխում է սպառումից՝ ի՞նչ ենք սպառում,
որքա՞ն ենք սպառում և որքա՞ն հաճախ ենք
սպառում։
Անկախ սպառման առարկայից՝ գազ, սնունդ,
հագուստ, մեքենաներ, կահույք, ջուր, խաղալիքներ,
էլեկտրոնիկա, մանր իրեր կամ այլ ապրանքներ, մենք
բոլորս սպառողներ ենք: Հիմնական խնդիրը ոչ թե
սպառման դադարեցումն է, այլ այն, որ սկսենք
ուշադրություն դարձնել մեր սպառողական վարքագծին,
թե ինչպես է յուրաքանչյուր գնում կամ գործողություն
ազդում էկոհամակարգի վրա:
Լավ նորությունն այն է, որ հաճախ այնքան էլ դժվար,
թանկ կամ անհարմար չէ էկոլոգիապես ավելի մաքուրն
օգտագործելը: Սա կարող է նույնիսկ հաճելի
մարտահրավեր լինել ձեր ընտանիքի կամ
գործընկերների շրջանում իրականացնելու համար: Եվ
չնայած անհատական մակարդակում փոքր
փոփոխությունները կարող են չնչին թվալ, պարզապես
մտածեք, թե որքան մաքուր կլիներ մեր մոլորակը, եթե
բոլորն ընդունեին վարքագծի հետևյալ
փոփոխություններից գոնե մի քանիսը:
Սակավ սպառում
Սպառման սահմանափակումը կարող է մեծ
ազդեցություն ունենալ շրջակա միջավայրի վրա։ Մեծ
ուշադրության է արժանանում 3R-երի կանոնը՝ reduce,
reuse, recyle` նվազեցնել, վերօգտագործել, վերամշակել։
Սակայն մոլորակը կարող է օգուտ քաղել նաև
ամենակարևոր և ամենաթերի ներկայացված R-ից՝
refuse՝ հրաժարվել։
Երբ հրաժարվում եք, ասում եք՝ «ո՛չ», ինչը ոչ միշտ
է հեշտ։ Միջոցառումների նվերներ, էժան ապրանքների
դուրսգրում, մանկական խաղալիքներ, նորագույն
գաջեթներ, որոնք մեզ խոստանում են ավելի լավ կյանք․
սրանցից ոչ մեկը կենսական չէ։ Սրանք միշտ հայտնվում
են կա՛մ աղբամանում, կա՛մ մոռացված պահարանի
ետնամասում։ Հաջորդ անգամ, երբ կգայթակղվեք գնել
կամ ընդունել ոչ կարևոր ապրանք, մտածե՛ք՝ արդյոք դա
իսկապես կբարելավի՞ ձեր կյանքը։ Եթե ոչ, ապա
պարզապես ասեք՝ «ո՛չ, շնորհակալություն»։
Կոմպոստ

Կոմպոստի
գործընթացը

Մյուս R-ը՝ rot, որը մեծ ուշադրության չի


արժանանում, բայց ունի կարևոր բնապահպանական
դեր, փտումն է։ Այսինքն՝ թող ձեր սննդամթերքն ու բակի
թափոնները փտեն հողի մեջ՝ փոխարենն աղբանոց
ուղարկվելու։ Այսպես ասած՝ կոմպոստ դառնան։
Սննդային մնացորդների և թափոնների
կոմպոստը կրկնակի օգուտ է բերում, անհավատալի
քանակությամբ աղբ զերծ է մնում որպես թափոն
հոսքից, պարարտանում է ձեր այգու օգտագործման
հողը։ Որոշ քաղաքներում օրգանական թափոնները
հավաքում են սովորական և վերամշակվող աղբի հետ
միասին։ Եթե տարածքը հասանելի չէ, տան բակում
կարող եք տեղադրել կարճատև պահպանման
պարարտանյութի կույտ։
Ընտրե՛ք վերօգտագործվողը մեկանգամյա
օգտագործվողի փոխարեն

Մտածե՛ք՝ օրական քանի՞ մարդ եք տեսնում


մեկանգամյա օգտագործման բաժակներով ու շշերով,
կամ մեկանգամյա օգտագործվող ձողիկներով խմելիս,
ափսեներով և տարաներով սնվելիս, պոլիէթիլենային
տոպրակներով։ Այս բոլորը պետք է ինչ-որ տեղ թափվեն,
ինչն ազդում է մեր հողային ու ջրային միջավայրերի
վրա։
Վերոնշյալ բոլոր ապրանքները ունեն
էկոլոգիապես ավելի մաքուր փոխարինիչներ։ Անցե՛ք
բազմակի օգտագործման իրերի և պարտավորվե՛ք
դրանք ավելի հաճախ օգտագործել, այդպիսով ավելի
քիչ աղբ կկուտակեք ձեր շուրջը, մեծապես կօգնեք
բնությանը՝ պաշտպանելով շրջակա միջավայրը։
Կրկնակի օգտագործում
Աղբը վերածե՛ք գանձի՝ օգտագործելով ավելորդ
իրերը։ Ինչ-որ նոր բան ստեղծելը, օրինակ՝ արվեստի
գործեր, խաղալիքներ կամ զարդեր, և՛ ինքնագոհացնող
է, և՛ շրջակա միջավայրը պաշտպանելու լավագույն
միջոցներից մեկն է։ Սա զերծ կպահի իրերն աղբարկղում
լցնելուց, ինչպես նաև կկանխի նոր ապրանքների
գնումը, որոնց արտադրման համար մեծ ռեսուրսներ են
պահանջվում։ Երեխաները սիրում են իրեր
պատրաստել. արհեստագործական խանութներ գնալու
փոխարեն վերանայե՛ք ձեր աղբարկը և թո՛ւյլ տվեք
երեխաներին երևակայության գիրկն ընկնել։
Ճիշտ վերամշակում
Եթե չեք կարող հրաժարվել ապրանքից․․․ չեք էլ
կարող կոմպոստ ստանալ․․․ անգամ չեք կարող կրճատել
օգտագործումը կամ կրկնակի օգտագործել․․․ ուրեմն
ժամանակն է հասնելու վերջին R-ին՝ recycling`
վերամշակում։ Սովորեք տարանջատել՝ աղբարկղից ի՞նչ
է կարելի/չի կարելի վերամշակել, ինչ՝ ուղարկել
աղբավայր։
Կարող եք հեշտությամբ պարզել, թե ինչպե՞ս
վերամշակել հատուկ իրերը, ինչպիսիք են
էլեկտրոնիկան, մարտկոցները, տեխնիկան։ Կապ
հաստատեք ձեր տեղական թաղամասային/քաղաքային
իշխանությունների հետ՝ ստանալու անհրաժեշտ
տեղեկատվություն այն մասին, թե որտեղ կարող եք
հանձնել նման իրերը, և ջանք գործադրեք ձեր իրերը
պատշաճ վայր հասցնելու համար։
Secondhand խանութ
Իսկ դուք գիտե՞ք, որ 700 գալոն ջուր է
օգտագործվում մեկ հասարակ վերնաշապիկի համար
անհրաժեշտ բամբակն աճեցնելու համար։ Առևտրի
կենտրոնից նոր հագուստ գնելու փոխարեն մտածե՛ք
տոնավաճառ գնալու, կամ ընկերների հետ
փոխանակումների մասին։ Դուք կարող եք թարմ շունչ
հաղորդել զգեստապահարանին՝ առանց վատնելու
թանկարժեք ռեսուրսներ անհրաժեշտ նոր հագուստը
գնելու համար։
Secondhand խանութները կիրառելի են նաև
սպառողական ապրանքների այլ կատեգորիաների
համար՝ մանկական խաղեր, խաղալիքներ, կոշիկներ,
տեխնիկա, կահույք, մեքենաներ և այլն։

Seconhand խանութ
Գնե՛ք տեղականը
Քանի որ գնումների թեմայից ենք խոսում, կարևոր
է մտածել նաև այն ուղու մասին, որով ձեզ է հասնում
ապրանքը։ Ողջ փաթեթավորումը՝ զուգակցված
առաքման համար անհրաժեշտ վառելիքի հետ, իրապես
մեծ վնաս է պատճառում շրջակա միջավայրին։
Փոխարենը ստուգեք ձեր տեղական շուկան՝
թարմ, առանց փաթեթավորման սննդի համար: Փորձեք
սնվել տեղական արտադրանք մատուցող
ռեստորանում, գնումներ կատարեք տեղի
արվեստագետներից, հագուստ արտադրողներից,
մանրածախ վաճառք իրականացնողներից՝ նախքան
պատվեր կատարելը։
Օգտագործե՛ք ավելի քիչ քիմիական նյութեր
Ցանկանո՞ւմ եք պաշտպանել շրջակա միջավայրը։
Նվազեցրեք քիմիական նյութերի օգտագործումը և
ճիշտ ուղու վրա կլինեք։ Դժվար է վստահել քիմիական
նյութերի հեռանկարային հետևանքներին, որոնք
կազդեն ինչպես մեր, այնպես էլ մոլորակի վրա․ ուստի,
հնարավորության դեպքում, խուսափե՛ք դրանցից։
Ընտրեք այգիներում առանց քիմիական նյութերի
աճեցրածը, խնամքի և հիգիենայի բնական միջոցներ,
կենցաղային մաքրող միջոցներ, օրգանական սնունդ։
Երկրագունդը ձեզ շնորհակալ կլինի։
Քայլե՛ք, հեծանիվ քշե՛ք
Ըստ ԱՄՆ Շրջակա միջավայրի պաշտպանության
գործակալության սովորական մարդատար
ավտոմեքենան արտանետում է տարեկան մոտ 4,6
տոննա ածխաթթու գազ։ Կարճ տարածություններն
անցեք ոտքով կամ հեծանվով․ նաև կմարզվեք՝ առանց
մարզասրահ այցելելու։ Եթե ոտքով կամ հեծանվով
գնալն անհնար է, փորձեք ընկերոջ, հարևանի հետ
փոխադարձ նպատակակետ գտնել։ Եթե ոչինչ չի
ստացվում, վարեք ձեր մեքենան՝ դասավորելով գործերն
ամենահարմար երթուղով՝ խնայելով ժամանակ և
ճանապարհ։
Օգտագործե՛ք ավելի քիչ ջուր
Շրջակա միջավայրի պաշտպանության
ամենահեշտ միջոցներից մեկը տան ջրի խնայումն է։
Վերհիշե՛ք բոլոր իրավիճակները, երբ ջուր եք
օգտագործում՝ թե՛ տանը, թե՛ դրսում։ Օրինակ․
•Փակե՛ք ծորակն ատամները լվանալիս։
•Վերանորոգե՛ք ծորակները։
•Ջրի օգտագործումն ավելի արդյունավետ
դարձրեք՝ փոխելով ծորակները, օգտագործելով
ջրցաններ, որոնք նվազեցնում են արտահոսքը,
տեղադրե՛ք ցածր հոսքի զուգարանակոնքեր և ավելի
խնայող ցնցուղ։
•Հավաքե՛ք անձրևաջրերը և օգտագործե՛ք
բույսեր ջրելու համար։
•Ցնցուղ ընդունելու տևողությունը կարճացրե՛ք
կամ ընդհանրապես բացառե՛ք, եթե դրա կարիքը
չունեք։
•Միացրե՛ք սպասք լվացող և լվացքի մեքենաները
միայն այն ժամանակ, երբ դրանք լիքն են։
Սրանք ամենահասարակ կետերն են․ դուք կարող եք
ավելին մտածել, երբ խոսքը ջրին է վերաբերում։
Օգտագործե՛ք ձեր գնողունակությունը որակյալի համար

Սպառող լինելու դրական կողմն այն է, որ մենք


իրավունք ունենք ընտրելու, թե որտեղ ենք ծախսում
դժվարությամբ վաստակած մե՛ր գումարը: Ձեր փողը
համարեք ձեր ձայնը, իսկ ձեր ձայնն օգտագործեք ավելի
մաքուր մոլորակի համար: Խելամտորե՛ն ծախսեք այն
ապրանքների, ծառայությունների վրա, որոնք
արտանետում են ավելի քիչ ածխածին:
Համագործակցե՛ք այն ընկերությունների հետ, որոնք
աջակցում են կայունությանը, օգտագործում են
վերականգնվող էներգիայի աղբյուրները և տեղում չեն
դոփում, երբ խոսքը վերաբերում է շրջակա միջավայրի
պաշտպանությանը:
Եթե բավականաչափ մարդիկ օգտագործեն իրենց
գնողունակությունը Երկրի բարօրության համար,
կստեղծվի կայուն գործելակերպի պահանջարկ:
Խնայե՛ք էլեկտրաէներգիան

Ամեն անգամ էլեկտրաէներգիայի խնայումը


հաղթանակ է մոլորակի համար։
Փորձե՛ք այս հեշտ ճանապարհներով խնայել
էներգիան։
•Վաճառվող լամպերից առավել էներգախնայող են
CFL-ները կամ LED-երը։
•Օգտագործե՛ք «խելացի» լարեր, որոնք հոսանք
չօգտագործելու ժամանակ անջատվում են։ Կամ
պարզապես անջատե՛ք լարերը հոսանքից, եթե չեք
օգտագործելու։
•Օգտագործե՛ք ծրագրավորվող կամ խելացի
թերմոստատ։
•Կարգավորե՛ք ջեռուցման, օդափոխության
համակարգերը։
•Եթե նոր սարք գնելու ժամանակն է, ընտրե՛ք
Energy Star-ի կողմից հավաստագրված մոդել։ Փակե՛ք
օդի արտահոսքը դռներից և պատուհաններից։
Համոզվե՛ք, որ ձեր տան ջերմակայունությունը
պահպանված է։
+374 281 20788
/Fax +374 281 24009
syunikngo@gmail.com
ՀՀ, Վայոց ձորի մարզ, քաղաք Եղեգնաձոր 3601,
Մոմիկի 5 փողոց

Թարգմանիչ՝ Ռոզա Հարությունյան


Դիզայներ՝ Արտաշես Հակոբյան

You might also like