Professional Documents
Culture Documents
Էկոլոգիա
Էկոլոգիա
կենսապայմանների բարելավում
2021-2024թթ․
Ցավոք, մարդկությունն այնքան էլ լավ
տնտեսվարող չի եղել Երկիր մոլորակի համար։ Շրջակա
միջավայրը պահպանելու և մոլորակը մեր երեխաներին
ու ապագա սերունդներին ժառանգելու համար բոլորս
պետք է ավելի մաքուր ապրելակերպ ունենալու ակտիվ
քայլեր ձեռնարկենք։
Շրջակա միջավայրին հասցվող վնասների
մեծ մասը բխում է սպառումից՝ ի՞նչ ենք սպառում,
որքա՞ն ենք սպառում և որքա՞ն հաճախ ենք
սպառում։
Անկախ սպառման առարկայից՝ գազ, սնունդ,
հագուստ, մեքենաներ, կահույք, ջուր, խաղալիքներ,
էլեկտրոնիկա, մանր իրեր կամ այլ ապրանքներ, մենք
բոլորս սպառողներ ենք: Հիմնական խնդիրը ոչ թե
սպառման դադարեցումն է, այլ այն, որ սկսենք
ուշադրություն դարձնել մեր սպառողական վարքագծին,
թե ինչպես է յուրաքանչյուր գնում կամ գործողություն
ազդում էկոհամակարգի վրա:
Լավ նորությունն այն է, որ հաճախ այնքան էլ դժվար,
թանկ կամ անհարմար չէ էկոլոգիապես ավելի մաքուրն
օգտագործելը: Սա կարող է նույնիսկ հաճելի
մարտահրավեր լինել ձեր ընտանիքի կամ
գործընկերների շրջանում իրականացնելու համար: Եվ
չնայած անհատական մակարդակում փոքր
փոփոխությունները կարող են չնչին թվալ, պարզապես
մտածեք, թե որքան մաքուր կլիներ մեր մոլորակը, եթե
բոլորն ընդունեին վարքագծի հետևյալ
փոփոխություններից գոնե մի քանիսը:
Սակավ սպառում
Սպառման սահմանափակումը կարող է մեծ
ազդեցություն ունենալ շրջակա միջավայրի վրա։ Մեծ
ուշադրության է արժանանում 3R-երի կանոնը՝ reduce,
reuse, recyle` նվազեցնել, վերօգտագործել, վերամշակել։
Սակայն մոլորակը կարող է օգուտ քաղել նաև
ամենակարևոր և ամենաթերի ներկայացված R-ից՝
refuse՝ հրաժարվել։
Երբ հրաժարվում եք, ասում եք՝ «ո՛չ», ինչը ոչ միշտ
է հեշտ։ Միջոցառումների նվերներ, էժան ապրանքների
դուրսգրում, մանկական խաղալիքներ, նորագույն
գաջեթներ, որոնք մեզ խոստանում են ավելի լավ կյանք․
սրանցից ոչ մեկը կենսական չէ։ Սրանք միշտ հայտնվում
են կա՛մ աղբամանում, կա՛մ մոռացված պահարանի
ետնամասում։ Հաջորդ անգամ, երբ կգայթակղվեք գնել
կամ ընդունել ոչ կարևոր ապրանք, մտածե՛ք՝ արդյոք դա
իսկապես կբարելավի՞ ձեր կյանքը։ Եթե ոչ, ապա
պարզապես ասեք՝ «ո՛չ, շնորհակալություն»։
Կոմպոստ
Կոմպոստի
գործընթացը
Seconhand խանութ
Գնե՛ք տեղականը
Քանի որ գնումների թեմայից ենք խոսում, կարևոր
է մտածել նաև այն ուղու մասին, որով ձեզ է հասնում
ապրանքը։ Ողջ փաթեթավորումը՝ զուգակցված
առաքման համար անհրաժեշտ վառելիքի հետ, իրապես
մեծ վնաս է պատճառում շրջակա միջավայրին։
Փոխարենը ստուգեք ձեր տեղական շուկան՝
թարմ, առանց փաթեթավորման սննդի համար: Փորձեք
սնվել տեղական արտադրանք մատուցող
ռեստորանում, գնումներ կատարեք տեղի
արվեստագետներից, հագուստ արտադրողներից,
մանրածախ վաճառք իրականացնողներից՝ նախքան
պատվեր կատարելը։
Օգտագործե՛ք ավելի քիչ քիմիական նյութեր
Ցանկանո՞ւմ եք պաշտպանել շրջակա միջավայրը։
Նվազեցրեք քիմիական նյութերի օգտագործումը և
ճիշտ ուղու վրա կլինեք։ Դժվար է վստահել քիմիական
նյութերի հեռանկարային հետևանքներին, որոնք
կազդեն ինչպես մեր, այնպես էլ մոլորակի վրա․ ուստի,
հնարավորության դեպքում, խուսափե՛ք դրանցից։
Ընտրեք այգիներում առանց քիմիական նյութերի
աճեցրածը, խնամքի և հիգիենայի բնական միջոցներ,
կենցաղային մաքրող միջոցներ, օրգանական սնունդ։
Երկրագունդը ձեզ շնորհակալ կլինի։
Քայլե՛ք, հեծանիվ քշե՛ք
Ըստ ԱՄՆ Շրջակա միջավայրի պաշտպանության
գործակալության սովորական մարդատար
ավտոմեքենան արտանետում է տարեկան մոտ 4,6
տոննա ածխաթթու գազ։ Կարճ տարածություններն
անցեք ոտքով կամ հեծանվով․ նաև կմարզվեք՝ առանց
մարզասրահ այցելելու։ Եթե ոտքով կամ հեծանվով
գնալն անհնար է, փորձեք ընկերոջ, հարևանի հետ
փոխադարձ նպատակակետ գտնել։ Եթե ոչինչ չի
ստացվում, վարեք ձեր մեքենան՝ դասավորելով գործերն
ամենահարմար երթուղով՝ խնայելով ժամանակ և
ճանապարհ։
Օգտագործե՛ք ավելի քիչ ջուր
Շրջակա միջավայրի պաշտպանության
ամենահեշտ միջոցներից մեկը տան ջրի խնայումն է։
Վերհիշե՛ք բոլոր իրավիճակները, երբ ջուր եք
օգտագործում՝ թե՛ տանը, թե՛ դրսում։ Օրինակ․
•Փակե՛ք ծորակն ատամները լվանալիս։
•Վերանորոգե՛ք ծորակները։
•Ջրի օգտագործումն ավելի արդյունավետ
դարձրեք՝ փոխելով ծորակները, օգտագործելով
ջրցաններ, որոնք նվազեցնում են արտահոսքը,
տեղադրե՛ք ցածր հոսքի զուգարանակոնքեր և ավելի
խնայող ցնցուղ։
•Հավաքե՛ք անձրևաջրերը և օգտագործե՛ք
բույսեր ջրելու համար։
•Ցնցուղ ընդունելու տևողությունը կարճացրե՛ք
կամ ընդհանրապես բացառե՛ք, եթե դրա կարիքը
չունեք։
•Միացրե՛ք սպասք լվացող և լվացքի մեքենաները
միայն այն ժամանակ, երբ դրանք լիքն են։
Սրանք ամենահասարակ կետերն են․ դուք կարող եք
ավելին մտածել, երբ խոսքը ջրին է վերաբերում։
Օգտագործե՛ք ձեր գնողունակությունը որակյալի համար