You are on page 1of 5

ՎԻՐՏՈՒԱԼ

ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐ, ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԿԶԲՈՒՆՔԸ Ե


ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Այս ուսումնական տարում աշակերտների և
ուսուցիչների համար ավելացել է ևս մեկ
օգնական` ուսումնական գործընթացն ավելի
արդյունավետ կազմակերպելու համար:
«Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի
«Տեղեկատվական և հաղորդակցման
տեխնոլոգիաների ներդրում հանրակրթության
համակարգում» ենթաբաղադրիչի
աշխատանքների շրջանակներում ստեղծվել են
էլեկտրոնային կրթական նյութեր`
երկրաչափություն, ֆիզիկա, քիմիա և
կենսաբանություն առարկաների համար, որոնք
իրենցից ներկայացնում են ինտերակտիվ
վիրտուալ լաբորատորիաներ` ուղեկցված
համարժեք տեսական մասով:
Նշված առարկաներից յուրաքանչյուրի կազմի մեջ մտնող ուսումնական
նյութը ներկայացվում է հետևյալ բաժիններով` ցուցադրություն, լաբորատոր
աշխատանք, գործնական աշխատանք, ինտերակտիվ աշխատանք: Այս
համակարգի օգնությամբ նյութի համապարփակ ուսուցումը կատարվում է
ցուցադրական լաբորատոր աշխատանքի ներկայացմամբ և տեսական մասի
բարդ ընկալելի հատվածների պատկերավոր, անիմացիոն շարադրմամբ:
«Կրթության բարելավում» ծրագրի «Կրթության համակարգում տվյալների
հավաքագրման և առաջընթացի մշտադիտարկման բարելավում»
ենթաբաղադրիչի ղեկավար Հարություն Ղարիբջանյանը նշում է.
«Ինտերակտիվ աշխատանք բաժնում ներառված նյութի յուրացումը,
խաղերի ու գործնական աշխատանքի շնորհիվ, դառնում է ոչ միայն
մատչելի, այլ հետաքրքիր»:
Մանկավարժների հավաստմամբ` դասավանդման և ուսուցման նորարարական
եղանակները վերափոխում են նաև դասարանում դաս անցկացնելու գործելակերպը,
ավելին. տեխնոլոգիաներն աշակերտներին նոր պահանջներ են ներկայացնում.
հիմնական կարողություններից բացի նրանք ձեռք են բերում հաղորդակցման և
տեղեկատվական կառավարման հմտություններ: Ուսմանն օժանդակող այս
լաբորատորիաների ստեղծման մեկնարկը տրվել է դեռ 2015 թվականին «Կրթության
որակ և համապատասխանություն» երկրորդ վարկային ծրագրի շրջանակներում,
սակայն դրա ավարտից հետո աշխատանքներ տարվեցին ֆիզիկա, քիմիա և
կենսաբանություն առարկաների համար բաց մնացած 50% էլեկտրոնային կրթական
նյութերի մշակման ուղղությամբ: Աշխատանքներն ավարտական փուլում են և այժմ
էլեկտրոնային կրթական նյութերը հասանելի են http://esource.armedu.am/ հասցեով, որտեղից
կարելի է ներբեռնել ինչպես առանձին լաբորատոր աշխատանքներ, այնպես էլ դրանք
կատարել առցանց: Հավելենք` այս համակարգում հնարավոր է ավելացնել, հեռացնել
կամ խմբագրել արդեն առկա էլեկտրոնային նյութերը:
Վիրտուալ լաբորատորիաները կարող են
փոխարինել իրական լաբորատորիաներին,
հատկապես դրանց բացակայության դեպքում:
Այս նոր գործիքների օգտագործումը կնպաստի
ուսումնական գործընթացի արդյունավետության
բարձրացմանը, կխթանի ձևավորված
ստեղծագործ մթնոլորտը: Վիրտուալ
լաբորատորիաների առաքելությունն
ուսումնական գործընթացի գրագետ և մատչելի
կազմակերպումն է, ինչը կնպաստի դրա
կատարելագործմանը:

https://resources.cdn.imdproc.am/05bf46cf-3d26-4161-b81f-30
492e98efa2/n119.gif

https://
resources.cdn.imdproc.am/604d6b9f-d45f-4fe1-867f-3f4b99368
c05/mayatnik.gif

You might also like