Professional Documents
Culture Documents
Արթուր նախադեպ
Արթուր նախադեպ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Քրեական գործ թիվ ԵԱՆԴ/0011/01/14
Ուսանող ` Զատիկյան Արթուր
Նախագահող դատավոր՝ Մ.Պապոյան
Դատավորներ՝ Կ.Ղազարյան Մ.Արղամանյան
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ
դատարան)
նախագահությամբ Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ Ս.ՕՀԱՆՅԱՆԻ
քարտուղարությամբ Հ.ՊԵՏՐՈՍՅԱՆԻ
մասնակցությամբ
մեղադրող Ա.ԲԱՐՍԵՂՅԱՆԻ
2015 թվականի դեկտեմբերի 18-ին ք.Երևանում
դռնբաց դատական նիստում, քննության առնելով Հրանտ Յուրիկի
Հարությունյանի և Բեգլար Գարեգինի Հովհաննիսյանի վերաբերյալ ՀՀ
վերաքննիչ քրեական դատարանի 2015 թվականի ապրիլի 29-ի որոշման
դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հր.Բադալյանի վճռաբեկ բողոքը:
ՊԱՐԶԵՑ
Գործի դատավարական նախապատմությունը
2013 թվականի մարտի 23-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի
քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնում հարուցվել է թիվ
17117813 քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ
մասի հատկանիշներով։
2013 թվականի մարտի 24-ին Հ.Հարությունյանը և Բ.Հովհաննիսյանը
ձերբակալվել են։
Նախաքննության մարմնի 2013 թվականի մարտի 26-ի որոշմամբ
Հ.Հարությունյանը և Բ.Հովհաննիսյանը ներգրավվել են որպես մեղադրյալ,
և նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ
հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով։
Նախաքննության մարմնի 2014 փետրվարի 24-ի որոշումներով
Հ.Հարությունյանին և Բ.Հովհաննիսյանին առաջադրված մեղադրանքները
փոփոխվել են, և նրանց նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական
օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով և
235-րդ հոդվածի 1-ին մասով։
2014 թվականի մարտի 11-ին քրեական գործը մեղադրական
եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Ավան և Նոր Նորք վարչական
շրջանների ընդհանուր ընդհանուր իրավասության առաջին ատյանի
դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)։
Առաջին ատյանի դատարանը 2014 թվականի դեկտեմբերի 22-ի
դատավճռով Հ.Հարությունյանին և Բ.Հովհաննիսյանին մեղավոր է
ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով
նախատեսված հանցագործության կատարման մեջ և նրանց նկատմամբ
պատիժ նշանակել` ազատազրկում` 6 (վեց) տարի ժամկետով, իսկ ՀՀ
քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված
մեղադրանքում ճանաչել է անպարտ և արդարացրել` արարքում
հանցակազմի բացակայության հիմքով, ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ
հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցրել է և նրանց
քրեական պատասխանատվությունից ազատել` ՀՀ քրեական օրենսգրքի
235-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված հիմքով։
Մեղադրող Ա.Բարսեղյանի, ամբաստանյալներ Հ.Հարությունյանի և
Բ.Հովհաննիսյանի պաշտպան Ե.Սարգսյանի վերաքննիչ բողոքների
քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ`
նաև Վերաքննիչ դատարան) 2015 թվականի ապրիլի 29-ի որոշմամբ
մեղադրող Ա.Բարսեղյանի բողոքը մերժել է, իսկ պաշտպան Ե.Սարգսյանի
բողոքը բավարարել, Առաջին ատյանի դատարանի 2014 թվականի
դեկտեմբերի 22-ի դատավճիռը պատժի մասով փոփոխել է`
ամբաստանյալներ Հ.Հարությունյանի և Բ.Հովհաննիսյանի նկատմամբ ՀՀ
քրեական օրենսգրքի 258-ր հոդվածի 4-րդ մասով պատիժ նշանակելով
ազատազրկում` 5 (հինգ) տարի ժամկետով։ Դատավճիռը մնացած մասով
թողնվել է օրինական ուժի մեջ։
Վերաքննիչ դատարանի 2015 թվականի ապրիլի 29-ի որոշման դեմ
վճռաբեկ բողոք են բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ
Հր.Բադալյանը, ամբաստանյալներ Հ.Հարությունյանի և Բ.Հովհաննիսյանի
պաշտպան Ե.Սարգսյանը։
Վճռաբեկ դատարանի 2015 թվականի հուլիսի 16-ի որոշմամբ ՀՀ գլխավոր
դատախազի տեղակալ Հր.Բադալյանի վճռաբեկ բողոքն ընդունվել է
վարույթ, իսկ 2015 թվականի հուլիսի 20-ի որոշմամբ` ամբաստանյալներ
Հ.Հարությունյանի և Բ.Հովհաննիսյանի պաշտպան Ե.Սարգսյանի
վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել։
Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն
ներկայացրել։
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող
փաստերը.
Հ.Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին
մասով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով
մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «Նա ապօրինի ձեռք
բերած և իր մոտ պահվող, հրազեն հանդիսացող «Մարգոլին ՄՑՄ»
տեսակի «M 0280» համարի ատրճանակի գործադրմամբ կատարել է
խուլիգանություն և 2 կրակոցներ արձակելով, առողջության միջին
ծանրության վնաս պատճառելով Երևան քաղաքի բնակիչ Արմեն
Սիմոնյանին` ժամը 20։00-ի սահմաններում, Հ.Հարությունյանն իր ընկեր
Արթուր Բորյանցից տեղեկանալով, որ նույն օրը Բերդ-Երևան
ավտոճանապարհին Անուշավան Մանուչարյանն իրենց թաղամասի
բնակիչներ Արման Հարությունյանի և Արայիկ Խաչատրյանի հասցեին
կատարել է հայհոյանք, ընկերների` Բ.Հովհաննիսյանի, Ա.Բորյանի ու
Մ.Մկոյանի հետ գնացել է տուժող Ա.Մանուչարյանի` Երևան քաղաքի
Ավանի 1-ին միկրոշրջանի 4/2 շենքի բակ` վերջինից հայհոյանք տալու
համար պարզաբանում պահանջելու, սակայն Ա.Մանուչարյանը,
նկատելով նրանց, կրկին հայհոյելով, իր «Տոյոտա պրադո» մակնիշի 550 ԼՏ
05 պետահամարանիշի ավտոմեքենայով դիմել է փախուստի։ Հաջորդ օրը`
մարտի 23-ին՝ ժամը 13։30-ի սահմաններում, Հ.Հարությունյանը եղբոր`
Հրայր Հարությունյանի հետ «Վազ 21214» մակնիշի 11 ՏՏ 109
պետհամարանիշի ավտոմեքենայով, Մ.Մկոյանն ու Բ.Հովհաննիսյանը,
վերջինի` «Վազ 2106» մակնիշի 63 ԼՏ 219 պետհամարանիշի
ավտոմեքենայով, Ա.Հարությունյանը, Ա.Խաչատրյանն ու Ա.Բորյանը`
վերջինիս «Օպել Աստրա» մակնիշի 04 QQ 505 պետհամարանիշի
ավտոմեքենայով, մեկնել են Անուշավան Մանուչարյանի բնակության վայր`
նրան հանդիպելու և հայհոյանքների համար պարզաբանում պահանջելու
նպատակով։ Ժամը 15։00-ի սահմաններում Հ.Հարությունյանը նկատելով
Ա.Մանուչարյանի ավտոմեքենային մոտեցող նրա ազգական Արմեն
Սիմոնյանին, ենթադրելով, որ իրենց հասցեին հայհոյանք կատարողն է,
մոտեցել է Արմեն Սիմոնյանին, փորձել նրան հրելով գետնին գցել, սակայն
հանդիպելով վերջինի դիմադրությանը` ապօրինի ձեռք բերած և իր մոտ
պահվող հրազեն հանդիսացող «Մարգոլին ՄՑՄ» տեսակի «M 0280»
համարի ատրճանակից 1 կրակոց է արձակել գետնին, իսկ երբ Արմեն
Սիմոնյանը շրջվելով փորձել է փախչել, նրան ապօրինաբար կյանքից
զրկելու դիտավորությամբ 2 կրակոց է արձակել Արմեն Սիմոնյանի
ուղղությամբ, որոնք դիպել են վերջինի ձախ հետույքին և ձախ գոտկային
շրջաններին, պատճառել առողջության միջին ծանրության վնաս, սակայն
Արմեն Սիմոնյանի մահը վրա չի հասել Հրանտ Հարությունյանի կամքից
անկախ հանգամանքներում։ Այնուհետև, Հրանտ Հարությունյանը որպես
զենք օգտագործվող առարկայի` նույն «Մարգոլին ՄՑՄ» տեսակի «M 0280»
համարի ատրճանակի գործադրմամբ մոտեցել է գետնին ընկած Արմեն
Սիմոնյանին և անպարկեշտ վարքագիծ դրսևորելով` ատրճանակը պահել
է նրա վրա և բացականչել. «Տեսար, թե մի քֆուրի համար ինչ եղավ» ու քիչ
անց շարունակելով իր խուլիգանական գործողությունները` դեպքի վայրից
հեռանալիս «Վազ 2106» մակնիշի 63 ԼՏ 219 պետհամարանիշի
ավտոմեքենայի հետևի աջ պատուհանից ձեռքը դուրս պարզած`
ատրճանակը կրկին պահել է Արմեն Սիմոնյանի ուղղությամբ:1
Բ.Հովհաննիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին
մասով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով
մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «Նա ապօրինի ձեռք
բերած և իր մոտ պահվող, հրազեն հանդիսացող «Մակարով» տեսակի «HC
1577» համարի ատրճանակից 2 կրակոցներ արձակելով, Տավուշի մարզի
Բերդ քաղաքի բնակիչ Անուշավան Մանուչարյանի ուղղությամբ, կատարել
է սպանության փորձ և զենքի գործադրմամբ խուլիգանություն, այն է` նույն
ատրճանակից 5 կրակոցներ արձակելով` վնասել է Անուշավան
Մանուչարյանի` Երևան քաղաքի Ավանի 1-ին միկրոշրջանի 4/2 շենքի 38-րդ
բնակարանի դուռը։ Այսպես՝ 2013 թվականի մարտի 22-ին` ժամը 20։00-ի
սահմաններում, Բեգլար Հովհաննիսյանը, իր ընկեր Արթուր Բորյանից
տեղեկանալով, որ նույն օրը Բերդ-Երևան ավտոճանապարհին
Անուշավան Մանուչարյանն իրենց թաղամասի բնակիչներ Արման
Հարությունյանի և Արայիկ Խաչատրյանի հասցեին կատարել է հայհոյանք,
ընկերների` Հ.Հարությունյանի, Ա.Բորյանի ու Մ.Մկոյանի հետ գնացել է
տուժող Ա.Մանուչարյանի` Երևան քաղաքի Ավանի 1-ին միկրոշրջանի 4/2
շենքի բակ` վերջինից հայհոյանք տալու համար պարզաբանում
պահանջելու, սակայն Ա.Մանուչարյանը, նկատելով նրանց, կրկին
հայհոյելով, իր «Տոյոտա պրադո» մակնիշի 550 ԼՏ 05 պետհամարանիշի
ավտոմեքենայով դիմել է փախուստի։ Հաջորդ օրը` մարտի 23-ին՝ ժամը
13։30-ի սահմաններում, Բ.Հովհաննիսյանն ընկերոջ` Մարատ Մկոյանի հետ
իր «Վազ 2106» մակնիշի 63 ԼՏ 219 պետհամարանիշի ավտոմեքենայով,
Ա.Հարությունյանը, Ա.Խաչատրյանն ու Ա.Բորյանը` վերջինիս «Օպել
Աստրա» մակնիշի 04 QQ 505 պետհամարանիշի ավտոմեքենայով, Հրանտ և
Հրայր Հարությունյանները` «Վազ 21214» մակնիշի 11 ՏՏ 109
պետհամարանիշի ավտոմեքենայով, կրկին մեկնել են Անուշավան
Մանուչարյանի բնակության վայր` նրան հանդիպելու և հայհոյանքների
համար պազաբանում պահանջելու նպատակով։
___________________________________
(տ»́ս1 քրեական գործ, հատոր 4, թերթեր 196-197)։
Ժամը 15։00-ի սահմաներում Բ.Հովհաննիսյանը, տեսնելով շենքի
շքամուտքից դուրս եկած Անուշավան Մանուչարյանին, իսկ վերջինն էլ,
նկատելով հավաքված անձանց, ետ է վազել և մտել շենքի շքամուտք, իսկ
Բեգլար Հովհաննիսյանը, հետապնդելով նրան, ապօրինի ձեռք բերած և իր
մոտ պահվող, հրազեն հանդիսացող «Մակարով» տեսակի «HC 1577»
համարի ատրճանակից Անուշավան Մանուչարյանին ապօրինաբար
կյանքից զրկելու դիտավորությամբ 2 կրակոց է արձակել նրա ուղղությամբ,
սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն
ավարտին չի հասցրել, Ա.Մանուչարյանը, իր ուղղությամբ արձակված
կրակոցներից խուսափելով, շենքի միջանցիկ մուտքով փախել է։ Դրանից
հետո Բ.Հովհաննիսյանը վերադարձել է և որպես զենք օգտագործվող
առարկայի` նույն «Մակարով» տեսակի «HC 1577» համարի ատրճանակի
գործադրմամբ,մոտեցել է Անուշավան Մանուչարյանի բնակարանի
մուտքի դռանը, նույն ատրճանակից 5 կրակոցներ արձակելով` վնասել է
նրա` Երևան քաղաքի Ավանի 1-ին միկրոշրջանի 4/2 շենքի 38-րդ
բնակարանի մուտքի դուռը, որի հետևանքով վերջինիս պատճառել է
զգալի չափի` 43.000 ՀՀ դրամի նյութական վնաս ու դեպքի վայրից հեռացել
է :2
Դատաքննության ընթացքում Հ.Հարությունյանը հրաժարվել է ցուցմունք
տալուց, իսկ նախաքննության ընթացքում տված իր ցուցմունքներում
հայտնել է, որ 2013 թվականի մարտի 22-ին իր մանկության ընկեր Արթուր
Բրոյանից տեղեկացել է, որ ոմն մեկը, ով վարել է «Պրադո» մակնիշի
ավտոմեքենա, Բերդ-Երևան մայրուղու վրա առանց որևէ պատճառի
կոպիտ հայհոյանքներ է հնչեցրել վերջինիս ընկերներ Արման
Հարությունյանի ու Արայիկ Խաչատրյանի ծնողների հասցեին։ Ճշտելով
«Պրադո» մակնիշի ավտոմեքենայի տվյալները՝ Ա.Բրոյանի խնդրանքով
Հ.Հարությունյանը հետևել ու պարզել է «Պրադո» մակնիշի ավտոմեքենայի
տիրոջ բնակության վայրը։ Նույն օրը Ա.Բրոյանի, Բ.Հովհաննիսյանի և նրա
եղբոր՝ Մարատ Հովհաննիսյանի հետ միասին գնացել են «Պրադո»
մակնիշի ավտոմեքենայի տիրոջ բնակության վայր՝ Ավան-Առինջ 1-ին
միկրոշրջանի 4/2 շենքի բակ՝ վերջինիս հանդիպելու և մի երկու ապտակ
հասցնելու համար, որ վերջինս հասկանա, որ առանց հիմնավոր
պատճառների ոչ մեկի ծնողի հասցեին նման հայհոյանքներ չեն հնչեցնում։
Սակայն երբ հասել են շենքի բակ, «Պրադո» մակնիշի ավտոմեքենան
այնտեղ չի եղել։ Երբ հիշյալ ավտոմեքենան ժամանել է բակ, վարորդը
դուրս է եկել ավտոմեքենայից և մտել շենք՝ առաջին հարկում գտնվող
բնակարան։ Դրանից հետո Մ.Հովհաննիսյանը մտել է շքամուտք և
մեքենայի տիրոջը դուրս կանչելու պատրվակով հայտնել, որ իբր շենքի
վերևի հարկում պատուհան են տեղադրում, և որ պետք է մեքենան
հեռացնի պատուհանի տակից` այն չվնասվելու նկատառումից ելնելով։
«Պրադո» ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել շենքից և արագ նստելով
մեքենան՝ կրկին իրենց բոլորի հասցեին հայհոյանքներ հնչեցնելով՝
հեռացել է։
__________________________________________
(տ»́ս2 քրեական գործ, հատոր 4, թերթեր 197-198)
Հաջորդ օրը՝ ժամը մոտավորապես 14։00-ից 15։00-ն ընկած
ժամանակահատվածում, երբ նորից գնացել են հիշյալ շենքի բակ, «Պրադո»
մակնիշի մեքենան արդեն իսկ կանգնած է եղել այնտեղ։
Որոշել են շենքի մոտ սպասել մինչև վարորդը դուրս գա և հենց մեքենայի
մոտ էլ ծեծեն նրան ու հեռանան։ Որոշ ժամանակ սպասելուց հետո շենքի
մուտքից մի տղամարդ է դուրս եկել և մոտեցել ավտոմեքենային, որպեսզի
բացի վարորդի կողմի դուռը։ Հ.Հարությունյանի ցուցմունքների
համաձայն՝ քանի որ ինքը նախորդ օրն այդ տղային այդպես էլ նորմալ չէր
կարողացել դեմքով տեսնել, մտածելով, թե նա նույն անձնավորությունն է,
ով իրենց հայհոյել է, արագ մոտեցել է վերջինիս և ասել. «Ախպերս մի րոպե
սպասի»։ Երբ վերջինս իր խոսքի վրա շրջվել է, աջ ոտքը դրել է նրա ոտքերի
հետևը և երկու ձեռքերով փորձել կիսահրելով վայր գցել գետնին՝
միաժամանակ ասելով, թե այդ ում էր հայհոյում։ Սակայն վերջինս վայր չի
ընկել, փոխարենը վրա է եկել և հայհոյել է։ Վրա գալով՝ ձեռքը մի փոքր
վերև է բարձրացրել, ինչից հետո իրեն թվացել է, թե ցանկանում է իրեն
հարվածել, դրա համար էլ գոտկատեղից հանել է «Մարգոլին» տեսակի
ատրճանակը, լիցքավորել և մեկ անգամ կրակել է գետնին՝ մտածելով, որ
կվախենա, կկանգնի, սակայն վախից կամ շփոթմունքից՝ վերջինս վրա է
եկել, ուժեղ հրել իրեն ու շրջվել է, որ փախնի։ Հրելուց հետ-հետ է գնացել և
մեխանիկորեն ևս երկու անգամ կրակել է, ու այդ պահին հիշյալ
անձնավորությունը վայր է ընկել և ասել. «Խի խբիր արա, ես քեզ ինչ էի
արել»։ Կատարվածից զայրացած՝ զենքը ձեռքին մոտեցել է հիշյալ տղային
ու ասել. «Էս էիր ուզում, տեսար քֆուրիտ համար ինչ եղավ», այնուհետև
խղճացել է, առաջարկել հիվանդանոց տանել, սակայն վերջինս հրաժարվել
է։ Ըստ Հ.Հարությունյանի ցուցմունքի՝ նա մինչև վերջ էլ կարծել է, թե այդ
տղան է իրենց հասցեին հայհոյանքներ տվողը: 3
Դատաքննության ընթացքում ամբաստանյալ Բ.Հովհաննիսյանը
ցուցմունք է տվել այն մասին, որ դեպքի նախորդ օրը՝ 2013 թվականի
մարտի 22-ին, Հ.Հարությունյանի, Ա.Բրոյանի և եղբոր Մարատ
Հովհաննիսյանի հետ այցելել են Ա.Մանուչարյանի բնակության վայր՝
Ավան-Առինջ 1-ին միկրոշրջանի 4/2 շենք՝ հանդիպելու համար վերջինիս՝ իր
վատ պահվածքի, մասնավորապես, իրենց ընկերներ Արայիկի և Արմանի
հասցեին հայհոյանքներ հնչեցնելու համար։ 2013 թվականի մարտի 22-ին
տեղի ունեցածի մասին Բ.Հովհաննիսյանը տվել է նույնաբովանդակ
ցուցմունքներ, ինչ Հ.Հարությունյանը։
_______________________________________
(տ»́ս3 դատական նիստի արձանագրություն, քրեական գործ, հատոր 3,
թերթեր 45-49)
Դեպքի վայր հանդիսացող Ավան Առինջ 1-ին միկրոշրջանի 4/2 շենքի թիվ 38
բնակարանի մուտքի դռան արտաքին (դրսային) մակերեսի վրա
հայտնաբերված N3, N4, N5 N6 և N7 վնասվածքները, առանձին-առանձին,
հանդիսանում են մուտքի կույր հրազենային-գնդակային բնույթի
վնասվածքներ՝ պատճառված լիցքի լրացուցիչ գործոնների ազդեցության
սահմաններից դուրս տարածությունից՝ 9մմ տրամաչափի գնդակներով՝
հինգ առանձին կրակոցների ներգործության հետևանքով։ Տվյալ
բնակարանի մուտքի դռան հակառակ (ներսային) մակերեսի վրա
արտահայտված N6 և N7 ոչ միջանցիկ բնույթի վնասվածքները
հանդիսանում են բնակարանի մուտքի դռան արտաքին (դրսային)
մակերեսի վրա արտահայտված մուտքի կույր N6 և N7 հրազենային-
գնդակային բնույթի վնասվածքների շարունակական
արտահայտվածությունները ներսային կողմից՝ ոչ միջանցիկ
վնասվածքների տեսքով արտահայտված։ Բնակարանի մուտքի դռան վրա
արտահայտված վնասվածքները կարող էին պատճառվել ինչպես դուռը
փակված, այնպես էլ բացված վիճակում (դռան բացվածքի չափը կոնկրետ
պարզել հնարավոր չէ՝ համապատասխան ելակետային տվյալների
բացակայության պատճառով)՝ առջևից հետ ուղղությամբ արձակված
հինգ առանձին կրակոցների ներգործության արդյունքում։
Արմեն Սիմոնյանի հագուստների և մարմնի վրա առկա վնասվածքները
կույր հրազենային-գնդակային են, թվով 2-ն են, տեղակայված են ձախ
գոտկային և ձախ հետույքային շրջաններում և իրենց տեղակայմամբ
հիմնականում համապատասխանում են միմյանց։ Դրանք մարմնի
երկայնական առանցքի նկատմամբ ունեն հետևից առաջ, քիչ ձախից աջ
ուղղություն, սակայն ավելի ստույգ որոշել նրանց ուղղությունները (վերևից
ներքև կամ ներքևից վերև)« ինչպես նաև խորությունները, հնարավոր չէ`
փորձագիտական բավարար չափանիշների բացակայության
պատճառով» (տ»́ս քրեական գործ հատոր 2, թերթեր 200-217)։
Ինքնակամ ներկայանալու և ատրճանակ ներկայացնելու մասին 2013
թվականի մարտի 24-ի արձանագրության համաձայն՝ 2013 թվականի
մարտի 24-ին՝ ժամը 02.30-ին, ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժին է
ինքնակամ ներկայացել քաղաքացի Հրանտ Յուրիկի Հարությունյանը« ով
ներկայացրել է «Մարգոլին» տեսակի M 0280 համարի ատրճանակ, և
հայտարարել, որ նույն թվականի մարտի 23-ին՝ ժամը 13.00-ի
սահմաններում, Ավան-Առինջ 2-րդ միկրոշրջանի 4/2 շենքի բակում իրեն
անծանոթ մի երիտասարդի հետ վիճաբանության ժամանակ 2-3 անգամ
կրակել է, որից հետո դիմել է փախուստի։ Ներկայացված ատրճանակի
փամփշտակալը լիցքավորված է եղել 1 (մեկ) փամփուշտով : 5
________________________________________
(տ»́ս 5 քրեական գործ, հատոր 1, թերթ 52)
Ինքնակամ ներկայանալու և ատրճանակ ներկայացնելու մասին 2013
թվականի մարտի 24-ի արձանագրության համաձայն՝2013 թվականի
մարտի 24-ին՝ ժամը 02.30-ին, ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժին է
ինքնակամ ներկայացել քաղաքացի Բեգլար Գարեգինի Հովհաննիսյանը,
ով ներկայացրել է «Մակարով» տեսակի ատրճանակ, փամփշտատուփ`
«7174» գրառմամբ` առանց փամփուշտների և հայտարարել, որ նույն
թվականի մարտի 23-ին՝ ժամը 13.00-ի սահմաններում Ավան-Առինջ 2-րդ
միկրոշրջանի 4/2 շենքի բակում իրեն անծանոթ մի երիտասարդի հետ
վիճաբանության ժամանակ հիշյալ ատրճանակից 8 (ութ) անգամ կրակել է,
որից հետո դիմել է փախուստի:
2013 թվականի ապրիլի 9-ի դատաբժշկական փորձագետի թիվ 543/հ
եզրակացության համաձայն` տուժող Արմեն Սիմոնյանի ձախ գոտկային,
ձախ հետույքային շրջանների` հրազենային, գնդակային, կույր վերքերի
ձևով վնասվածքները հացվել են գնդակով լիցքավորված հրազենից
արձակված կրակոցներով, հնարավոր է որոշման մեջ նշված ժամկետին,
առաջացրել են առողջությանը միջին ծանրության վնաս: 6
Անդրադառնալով Բ.Հովհաննիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ
հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքին՝ Առաջին ատյանի
դատարանն իր դատական ակտում հաստատված է համարել, որ «Այն
պայմաններում, երբ հակառակն ապացուցված չէ ու հաստատված է, որ
ամբաստանյալ Բեգլար Հովհաննիսյանը տուժող Անուշավան
Մանուչարյանին մինչև դեպքը չի ճանաչել, նրանց միջև թշնամական
հարաբերություն, կոնֆլիկտ, վրեժի շարժառիթ չի եղել, տուժողի
բնակարանի դռան վրա, նրա տանը չգտնվելու պայմաններում 5 անգամ
կրակելուն նախորդող ժամանակահատվածում՝ տուժողին տեսնելուց
հետո 2 (երկու) կրակոցներից մեկի գնդակը դիպել է վերելակի դռանը՝
հատակից 35 սմ բարձրության վրա՝ վերևից ներքև արձակված մեկ
առանձին կրակոցի ներգործության հետևանքով, նշված երկու
կրակոցները տուժողի կենսական կարևոր օրգանների շրջանում կամ
այդպիսի նշանառությամբ չեն եղել, ոչ դիպուկ կրակելու կամ տուժողի
խույս տալու արդյունքում չէ, որ կրակոցները չեն դիպել տուժողի
կենսական կարևոր օրգանների շրջանում, ապա հնարավոր չէ տվյալ
գործի նյութերով անմեղության կանխավարկածի սկզբունքի առկայության
դեպքում արձանագրել, որ կան ամբաստանյալի մեղավորությունը տվյալ
հոդվածով հիմնավորող ապացույցների համակցություն, որի
բավարարության շեմը «հիմնավոր կասկածից վեր» ապացուցողական
չափանիշից բարձր է, այսինքն՝
_________________________________________
(տ»́ս 6 քրեական գործ հատոր 2, թերթեր 67-68)
_____________________________________________
(տ»́ս 7 քրեական գործ, հատոր 9, թերթեր 71-134)։
Անդրադառնալով ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով
ամբաստանյալներին պատասխանատվության ենթարկելու հարցին՝
Առաջին ատյանի դատարանը գտել է, որ, այն պայմաններում« երբ
արձանագրվել է« որ մասնավորապես՝
ա) Հրանտ Հարությունյանն ու Բեգլար Հովհաննիսյանը 2013 թվականի
մարտի 24-ին՝ ժամը 02.30-ին« ինքնակամ ներկայացել են ՀՀ
ոստիկանության Նոր Նորքի բաժին«
բ) Կամովին հանձնել են ապօրինի ձեռք բերած և պահվող՝ առաջինը՝
«Մարգոլին ՄՑՄ» տեսակի, «M 0280» համարի ատրճանակը՝ 1
փամփուշտով« իսկ վերջինը՝ «Մակարով» տեսակի« «HC 1577» համարի
ատրճանակը«
գ) Ինքնակամ ներկայանալով՝ հայտարարել են, որ, մասնավորապես,
մարտի 23-ին՝ ժամը 13.00-ի սահմաններում, Ավան-Առինջ 2-րդ միկրոշրջանի
4/2 շենքի բակում իրենք են կրակել ու դիմել փախուստի,
դ) Մինչև Հրանտ Հարությունյանի ու Բեգլար Հովհաննիսյանի ինքնակամ
ներկայանալը քրեական գործի նյութերում նրանց վերաբերյալ որևէ տվյալ
առկա չէ, այդ պահին բացահայտվելու, նրանց մոտ նշված հրազենները
հայտնաբերելու իրական վտանգ առկա չի եղել,
ե) Հրանտ Հարությունյանն ու Բեգլար Հովհաննիսյանը ապօրինի ձեռք
բերած և իրենց մոտ պահվող համապատասխան հրազենները
ոստիկանությանը հանձնել են կամովին. հանձնումը չի եղել այն
հայտնաբերելու և առգրավելու հետ կապված որևէ դատավարական«
քննչական գործողություն կատարելու ընթացքում, ինչպես նաև
հակառակի մասին հետևություններ անել հնարավոր չէ (չկա նաև դրա
մասին վկայող պատշաճ որևէ ապացույց)« ապա վերջիններս ՀՀ
քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով ենթակա չեն քրեական
պատասխանատվության. նույն հոդվածի 5-րդ մասի կիրառմամբ պետք է
քրեական պատասխանատվությունից ազատվեն» (տ»́ս քրեական գործ,
հատոր 9, թերթեր 71-134)։
Վերաքննիչ դատարանը, վերանայելով ստորադաս դատարանի
դատական ակտը, հիմնավոր է համարել Առաջին ատյանի դատարանի
եզրահանգումները՝ ամբաստանյալներ Հ.Հարությունյանին և
Բ.Հովհաննիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին
մասով առաջադրված մեղադրանքներներով արդարացնելու, ինչպես նաև
ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված
մեղադրանքով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին (տ»́ս
քրեական գործ, հատոր 10, թերթեր 69-96)։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ
հիմնավորումներով.
Բողոքաբերի պնդմամբ՝ ստորադաս դատարանները, քրեական գործում
առկա՝ Հ.Հարությունյանի և Բ.Հովհաննիսյանի կողմից ՀՀ քրեական
օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով
նախատեսված հանցանքների կատարումը հիմնավորող ապացույցներին
պատշաճ իրավական գնահատական չտալով, թույլ են տվել դատական
սխալ, որն ազդել է գործի ելքի վրա։
Մասնավորապես, վերլուծելով սպանության հանցակազմի, սպանության
փորձի, ինչպես նաև զենքը կամովին հանձնելու վերաբերյալ Վճռաբեկ
դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները,
Հ.Հարությունյանի և Բ.Հովհաննիսյանի վերաբերյալ գործով ձեռք բերված
ապացույցները և գործի փաստական հանգամանքները` բողոքաբերը
փաստարկել է, որ ստորադաս դատարանները ճիշտ իրավական գնահատականներ
չեն տվել ամբաստանյալների կողմից կատարված արարքներին։
Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ նշված առարկաները կամովին հանձնած անձն
ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ
հանցակազմ չեն պարունակում։
ՈՐՈՇԵՑ
Նախագահող` Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆ
Դատավորներ` Հ.ԱՍԱՏՐՅԱՆ
Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ
Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆ
Ս.ՕՀԱՆՅԱՆ