You are on page 1of 4

Վանի Թագավորություն

Վանի թագավորություն, պետություն Հայկական լեռնաշխարհում՝ մ.թ.ա. 9-6-


րդ դարերում։ Թագավորության արքաների թողած արձանագրություններում
երկիրը կոչվում է «Բիայնիլի», երբեմն՝ «Նաիրի», ասորեստանյան աղբյուրներում
այն հիշատակվում է որպես «Ուրարտու», իսկ Աստվածաշնչում՝ «Արարատյան
թագավորություն» անուններով։
Թագավորության հիմնադիր արքա է հիշատակվում Արամեն, որը կառավարել է մ․
թ․ա 860-840 թվականներին։ Նրա մասին տեղեկութոյւններ է
պահպանվել Ասորեստանի Սալմանասար Գ թագավորի (մ.թ.ա. 859-824)
արձանագրություններում։ Արամեին հաջորդել է Սարդուրի Ա-ն, որը մ․թ․ա․ 830-
ական հզորացրել է երկիրը և Վանա լճի ափին հիմնել Վան (Տուշպա, Տոսպ)
մայրաքաղաքը, որի անունից էլ առաջացել է թագավորության անունը՝ Վանի
թագավորություն։ Սարդուրի Ա-ին հաջորդում է Իշպուինին, որը իր
որդի Մենուայի հետ իրականացնում է մի շարք բարեփոխումներ և շարունակում
հզորացնել երկիրը։ Վանի թագավորությունը իր հզորության գագաթնակետին է
հասել Արգիշտի Ա-ի գահակալման ժամանակաշրջանում (մ.թ.ա. 786-764)։ Նա
կազմակերպել է մի շարք արշավանքներ դեպի Ասորեստան և այլ երկներ։ Նա
շրջափակման մեջ է գցել Ասորեստանը, որի հետևանքով հակառակորդի
զորավարները սարսափում էին նրանից և ասում, որ «նրա անունը հնչում է
ինչպես ծանր հողմ»։ Արգիշտի Ա-ից հետո գահը անցնում է նրա որդի Սարդուրի Բ-
ին,որը նույնպես շարունակում է տարածքային նվաճումները։ Սարդուրի Բ-ից
հետո երկրում սկսում է անկման ժամանակաշրջան, որի ժամանակ գահակալում
են Ռուսա Ա-ն, Արգիշտի Բ-ն, Ռուսա Բ-ն, Սարդուրի Գ-ն, Սարդուրի Դ-
ն, Էրիմենան, Ռուսա Գ-ն և Ռուսա Դ-ն։ Թագավորությունը վերջնական անկում է
ապրում մ․թ․ա 590 թվականին։

Անվանումների նույնականացում
Ասորեստանի Ասարհադդոն VIII թագավորը մ.թ.ա. 680 թվականին փորագրված
արձանագրությունների մեջ պատմում է, որ մ.թ.ա. 681 թվականին իր երկու
եղբայրները իրենց հորը՝ Ասորեստանի թագավոր Սենեքերիմի դեմ
դավադրություն են կազմակերպում ու սպանում նրան։ Հետո ըստ այդ
արձանագրությունների՝ նրանք փախչում են Ուրարտու։ Աստվածաշնչում՝
Թագավորների 4-րդ գրքում, նույնպես գրված է այս դեպքի մասին։ Բայց այստեղ
ասված է, որ երկու եղբայրները՝ Ադրամելիքն ու Սարասարը, իրենց հորը
սպանելով, փախել են Արարատի երկիր։ Հայտնի է, որ հնագույն ժամանակներից
«Արարատի երկիր» կոչվում էր Հայաստանը (Հայքը): Այդ մասին գրված է նաև
հայկական հնագույն «Հայկ և Բել» վեպում: Նույն այս դեպքի մասին 5-րդ դարի հայ
պատմիչներից գրել է Մովսես Խորենացին: Նա պատմում է, որ երկու եղբայրները
իրենց հորը՝ Սենեքերիմին սպանելուց հետո «փախան եկան մեզ մոտ»: Պարզ է, որ
Խորենացին գրելով «մեզ մոտ»՝ նկատի ուներ իր հայրենիքը՝ Հայաստանը։ Ուրեմն,
ըստ Խորենացու, հայրասպան եղբայրները եկել են Հայք: Վերջապես, նույն դեպքի
մասին, փոքր-ինչ փոփոխված, պատմվում է նաև հայոց «Սասնա
ծռեր» («Սասունցի Դավիթ») դյուցազնավեպում։ Այստեղ էլ փախստական
եղբայրները գալիս են Հայաստանի Սասուն գավառը:
Նշված չորս աղբյուրներից մենք իմանում ենք, որ «Ուրարտու»-ն, «Արարատի
երկիր»-ը և «Հայաստան»-ը միևնույն երկրի տարբեր անուններ են:
Ասվածը հիմնավորում է նաև մեկ այլ ուսումնասիրություն։ Մ.թ.ա. 6-րդ
դարում Պարսկաստանում հիմնվեց Աքեմենյանների թագավորությունը: Այդ երկրի
թագավորները մի քանի հարյուր տարի արձանագրություններ էին գրում։ Նրանց
արձանագրությունները երեք լեզվով են գրված՝ հին
պարսկերեն, աքքադերեն (բաբելական
տարբերակով), էլամերեն (Էլամը Պարսկաստանի հարավում գտնվող հին երկիր էր):
Հին պարսիկները Հայքն անվանում էին «Արմինա»: Պարսից Աքեմենյան
թագավորների բազմաթիվ արձանագրություններում Հայաստանը հաճախակի է
հիշատակվում «Արմինա» անունով։ Նրանց արձանագրությունների աքքադական
մասում «Արմինա»-ի փոխարեն բոլոր տեղերում գրված է «Ուրաշտու»: Աքքադերենի
ասորական տարբերակի «Ուրարտու»-ն բաբելական տարբերակում «Ուրաշտու» ձևն
ունի, քանի որ ասուրականի «ր» հնչյունի դիմաց բաբելականը «շ» ուներ։ Այսպիսով,
հին պարսկերենով գրված «Արմինա»-ի դիմաց աքքադերենն ամեն տեղ այն
ներկայացնում է «Ուրարտու» («Ուրաշտու»):
Իրանի Քիրմանշահ քաղաքից ոչ հեռու գտնվող Բեհիսթուն գյուղի մոտական բարձր
ժայռին։ Դարեհը I-ը շատ անգամ է հիշատակում Հայաստանը, և այստեղ էլ հին
պարսկերենում այն միշտ կոչվում է «Արմինա», իսկ աքքադականում՝ «Ուրարտու»
(«Ուրաշտու»)։ Այդ արձանագրության մեջ կա հետևյալ նախադասությունը. «Խոսում
է Դարեհ թագավորը. մի պարսիկի, անունը Վաումիսա՝ իմ ծառային, ուղարկեցի
այաստան»: Հին պարսկերեն նախադասության մեջ գրված է «ուղարկեցի Արմինա»,
իսկ աքքադերեն միևնույն նախադասության մեջ՝ «ուղարկեցի Ուրաշտու»: Այս
հանգամանքը ևս ապացուցում է, որ Հայաստան և Ուրարտու-Ուրաշտու
անվանումները նույնական են և վերաբերում են մեկ երկրի:
Բեհիսթունի արձանագրության մեջ խոսվում է նաև հայերի մասին։ Հին պարսկերեն
նախադասություններում հայը կոչվում է «արմինիյա», իսկ աքքադերեն նույն
նախադասությունների մեջ՝ «ուրարտայա» («ուրաշտայա»)։ Արձաանագրությունում
առկա է հետևյալ նախադասությունը՝ «մի հայ անունը Արաքա», որը հին պարսկերեն
մասում ունի հետևյալ տեսքը՝ «Արաքա նամա արմինիյա», իսկ
աքքադականում՝ «Արախա շուումշու ուրաշտայա»: Այստեղից էլ պարզ է դառնում, որ
հին պարսիկները հայերին անվանել են արմինիյա, իսկ աքքադացիները՝ ուրարտայա
(կամ ուրաշտայա)։ Այսինքն՝ ինչպես մեր օրերում հայերին տարբեր ժողովուրդներ
կոչում են արմին, արմեն, արման անվան ձևերից մեկով, վրացիները՝ սոմեխի ձևով,
այնպես էլ մ.թ.ա. առաջին հազարամյակում հայերին անվանել են նաև ուրարտայա
(ուրարտացի):

Թուրքական վարկած
Թուրքական կառավարության կողմից հովանավորվող թուրք գաղափարախոս
Ահմեդ Վեֆան իր «Ճշմարտությունը հայերի մասին» աշխատության մեջ
անդրադառնում է նաև Վանի թագավորության թեմատիկային՝ հայերին մեղադրելով
«ուրարտացիների ցեղասպանության» մեջ։ Նա, մասնավորապես, ակնարկում է,
որ Ադոլֆ Հիտլերը 1939 թվականին, խոսելով հայերի կոտորածների մասին, իբր
նկատի է ունեցել ոչ թե թուրքերի կողմից հայերին սպանելու փաստը, այլ հայերի
կողմից «ուրարտացիներին ցեղասպանության» ենթարկելը։ Ա. Վեֆան իր
հրապարակումով փորձում էր արդարացնել թուրքերի կողմից կատարված Հայոց
ցեղասպանությունը՝ որպես ցեղասպանություն «ցեղասպանության» դիմաց
իմաստով։ Հատկանշական է նաև, որ այդ աշխատությունը Թուրքիայի
կառավարության աջակցությամբ տարածվել է աշխարհի բազմաթիվ երկրներում:
Հաճախ թուրք-ադրբեջանական քարոզչական գրականությունում կարելի է
հանդիպել այն մտքին, թե հայերը ցանկանում են Վանի թագավորությունը դարձնել
հայկական՝ մեղադրելով հայերին ոչ միայն մարդկային, այլև մշակութային
ցեղասպանության մեջ:

Աշխարհ ագրական տեղադրություն


Վանի թագավորությունը տեղակայված է եղել Հայկական
լեռնաշխարհի կենտրոնական հատվածում՝ ընդգրկելով Վանա, Սևանա և Ուրմիո լճի
ավազանները, դրանց հարակից ընդարձակ տարածքները հյուսիսում մինչև Սև ծով,
արևելքում մինչև Կուր գետի ավազան, արևմուտքում մինչև Փոքր Ասիա թերակղզու
կենտրոնական շրջաններ, հարավ-արևմուտքում մինչև Միջերկրական ծով՝ մեծ
մասամբ ծովի մակերևույթից 1500-1800 մետր բարձրության վրա: Հայկական
լեռնաշխարհում համադրվում են բարձրագագաթ լեռնաշղթաներ, որոնցից մեկը
հանդիսանում է Հարավարևմտյան Ասիայի ամենաբարձր գագաթը՝ Արարատը, և
գոգավորություններ առավել մեղմ կլիմայով ու բերրի բնահողով: Նախկին Վանի
թագավորության տարածքի բնատեսարանները միմյանցից տարբերվում են իրենց
բազմազանությամբ՝ ալպյան բարձրալեռնային գոտիներ (2700-2950 մ բարձր ծովի
մակերևույթից), անապատներ, անտառածածկ գոտիներ, բերրի հարթավայրեր և
այլն: Այստեղից են սկիզբ առնում Առաջավոր Ասիայի 4 խոշոր
գետերը՝ Տիգրիսը, Եփրատը, Արածանին և Արաքսը: Հայկական լեռնաշխարհում
տեղակայված են նաև երեք լճեր, որոնք իրենց բաղադրությամբ և հիդրոլոգիայով
միմյանցից տարբերվում են: Այդ լճերն են՝

 Սևանա լիճը 1900 մ բարձրության վրա գտնվող քաղրահամ լիճ է, որը հնում


հայտնի է եղել Գեղարքունի, Գեղամա ծով անվանումներով։ Այն երկրորդ
ամենաբարձր քաղցրահամ լիճն է ամբողջ աշխարհում։ Պատմականորեն այն
գտնվել է Սյունիք նահանգի հյուսիսային մասում։ Ունեցել է մեկ կղզի, որը ջրի
մակարդակի իջեցման արդյունքում դարձել է թերակղզի։ Լճում աճում
են իշխան, կարմրախայտ, սիգ ձկները։
 Վանա լիճը 1720 մ բարձրության վրա գտնվող աղի լիճ է, որը հնում հայտնի է
եղել Բզնունեաց ծով և Ռշտունեաց ծով անվանումներով։ Այն մաս է
կազմել Տուրուբերան և Վասպուրական նահանգների։ Լիճը ունեցել է 7 կղզի,
որից մնացել են միայն 4-ը՝ Լիմ, Կտուց, Առտեր և Աղթամար կղզիները։ Լիճը
հայտնի է իր տառեխ ձկով։
 Ուրմիա լիճը 1275 մ բարձրության վրա գտնվող աղի լիճ, որը հնում հայտնի է
եղել Կապուտան անվամբ։ Մինչև մ․թ 4-րդ դարը եղել է հայոց պետականության
կազմի մեջ, ապա անցել է պարսկական իշխանության տակ։ Այն ունի 60-ից ավել
կղզիներ։

Ձևավորում
Այրարատ միջնաշխարհում պատմական վաղ շրջանում ստեղծված քաղաքական
կազմավորումը, ի տարբերություն Նաիրյան ազգակից եզրաշխարհների, ապրելով
համեմատաբար անխաթար և բնականոն զարգացում, արդեն մ.թ.ա. 9-րդ դարի 1-ին
կեսին հասել է ռազմաքաղաքական և տնտեսական այնպիսի հզորության, որ ի
դեմս Արամե արքայի (մ.թ.ա. 860-մ.թ.ա. 840), ոչ միայն հաջողությամբ դիմագրավել
է Ասորեստանի հարձակումները, այլև գլխավորելով լեռնաշխարհի հայկական
ցեղերի ու ցեղային «աշխարհների» համախմբման ընթացքը, կերտել է Արարատյան
միասնական տերության հիմքերը։
Այդ քաղաքականությունը շարունակել են Արամեի անմիջական հաջորդները.
ըստ Սալմանասար Գ-ի տարեգրություններում պահպանված մի
տեղեկության՝ մ.թ.ա. 832/մ.թ.ա. 831-ին Արածանի գետի միջին և ստորին հոսանքի
շրջաններն արդեն անցել էին Վանի թագավորության Սարդուրի Ա արքայի (մ.թ.ա.
835-մ.թ.ա. 825) հսկողության ներքո։ Այնուհետև Սարդուրի Ա միավորել է նաև Վանա
լճի ավազանի ընդարձակ շրջանները, լճի հարավարևելյան ափին հիմնադրել
արքունական նոր բերդաքաղաք Տուշպան, որն այնուհետև դարձել է Արարատյան
տերության առաջնակարգ հենակայանը հարավում։ Մայրաքաղաքի
կառուցապատման և հարդարման աշխատանքներն ավարտվել են մ.թ.ա. 9-րդ
դարի վերջին, մասնավորապես՝ բերդաքաղաքին խմելու և ոռոգելու ջուր
մատակարարող Մենուայի ջրանցքի կառուցմամբ։

Վանի թագավորությունը իր հզորության գագաթնակետին


Իշպուինի թագավորի (մ.թ.ա. 825-մ.թ.ա. 810), հատկապես նրա որդու և
հաջորդի՝ Մենուայի (մ.թ.ա. 810-մ.թ.ա. 786) օրոք Հայկական լեռնաշխարհի ազգակից
ցեղերն ու «աշխարհները» մեծ մասամբ ներառվել են Արարատյան միասնական
տերության մեջ։ Արգիշտի Ա-ի և Սարդուրի Բ-ի կառավարման ժամանակ Վանի
թագավորությունը հասնում է իր հզորության գագաթնակետին։ Երկրի սահմանները
ձգվում էին Կովկասից մինչև Խորին Ասորիք և Բաբելոնից ու
Արևմտյան Իրանից մինչև Փոքր Ասիայի խորքերը։ Այն դառնում է Մերձավոր
Արևելքի միակ գերտերությունը։

Թուլացում
Մ.թ.ա. 743 թ. Կարքեմիշի մոտ Սարդուրի Բ-ի բանակները պարտություն են
կրում Ասորեստանի արքա Թիգլաթպալասար 3-րդ-ի զորքերից։ Մ.թ.ա. 735 թ.
ասորեստանյան զորքերը պաշարում են մայրաքաղաք Տուշպան, բայց չեն
կարողանում այն գրավել։ Ռուսա Ա-ի կառավարման շրջանում Վանի
թագավորությունը վերականգնում է կորցրած հեղինակությունը, ռազմական
դաշինքներ են կնքվում Փոքր Ասիայի մի շարք քաղաքների հետ։ Ասորեստանի նոր
արքա Սարգոն II-ը մ.թ.ա. 715 թ. նոր պատերազմ է սկսում Վանի թագավորության և
նրա դաշնակիցների դեմ։ Ասորեստանյան զորքերը հաղթում
են Մանա պետությանը, մ.թ.ա. 714 թ. գրավում և թալանում են Վանի
թագավորության հոգևոր կենտրոն Մուսասիրի տաճարական համալիրը։ Այդ ամենը
տեսնելով՝ Ռուսա Ա-ն ինքնասպան է լինում։ Նրա որդի Արգիշտի Բ-ին հաջողվում է
կազմակերպել երկրի ինքնապաշտպանությունն ընդդեմ ասորեստանյան ավերիչ
արշավանքների և ապահովել թագավորության անկախությունը։ Վերջին հզոր
արքան լինում է Ռուսա Բ-ն, ով ապաստան է տալիս Ասորեստանի Սենեքերիմ
արքային սպանած որդիներին Սանեսանին և Աբդրամելեքին։ Վերջինների մասին
նշում է Մովսես Խորենացին իր Հայոց Պատմություն աշխատության մեջ։

You might also like