You are on page 1of 10

ԹԵՄԱ 6.

ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ՇԱՀՈՒՅԹ ԵՎ ՇԱՀՈՒԹԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ

Շահույթը շուկայական տնտեսության պարզ և միա¬ժա¬մանակ առավել բարդ


տարակարգ (կատեգորիա) է: Պարզ է այն, որ շահույթը շուկայական
տնտեսության հիմքն է և գլխավոր շարժիչ ուժը, ձեռնարկությունների
գործունեության հիմնական դրդող խթանը:
Դիտարկելով շահույթի էությունը` նախ պետք է նշել նրա հետևյալ
բնութագրերը.
1. Շահույթը որոշակի գործունեություն իրականացնող ձեռնար¬կա¬տի¬րոջ
եկամտի ձև է: Շահույթի այս արտաքին` առավել հասարակ արտահայտման
ձևն այն ամբողջովին բնութագրելու համար բավարար չէ, այնպես ինչպես որոշ
դեպքերում ինչ-որ ոլորտում ակտիվ գործունեությունը կարող է և շահույթ
ստանալու հետ կապված չլինել (օրինակ` քաղաքական, բարեգործական
գործունեությունները և այլն):
2. Շահույթը ձեռնարկատիրոջ եկամտի ձև է, որը ներդնում է իր կապիտալը
որոշակի առևտրական հաջողության հասնելու նպա¬տա¬կով: Շահույթ
կատեգորիան անքակտելիորեն կապված է կապիտալի կատեգորիայի`
ձեռնարկության կարևոր գործոնի հետ և միջինացված ձևով բնութագրում է
գործող կապիտալի գինը:
3. Շահույթը բիզնեսի այս կամ այն ձևի մեջ իր կապիտալը ներդրած
ձեռնարկատիրոջ երաշխավորված եկամուտը չէ: Այն միայն այդ բիզնեսը
հմտորեն և հաջող իրականացնելու արդյունք է: Բայց բիզնեսն իրականացնելու
ընթացքում ձեռնարկատերը իր անհա¬ջող գործունեության կամ արտաքին
բնույթի օբյեկտիվ պատճառների հետևանքով կարող է ոչ միայն զրկվել
սպասվելիք շահույթից, այլ նաև ամբողջությամբ կամ մասամբ կորցնել
ներդրած կապիտալը: Դրա համար էլ շահույթը որոշակի չափով նաև վճար է
ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու ռիսկի դիմաց: Որպես
կանոն, շահույթի մակարդակը և ձեռնարկատիրական ռիսկի մակարդակը
գտնվում են ուղիղ համեմատական կախվածության մեջ:
4. Շահույթը բնութագրում է ձեռնարկատիրական գործունեության ընթացքում
ստացված ոչ ամբողջ եկամուտը, այլ միայն եկամտի այն մասը, որն այդ
գործունեության իրականացման ժամանակ ՙմաքրված է՚ հատկացված
ծախսերից: Այլ խոսքով, քանակական արտա¬հայ¬տու¬թյամբ, շահույթը
մնացորդային ցուցանիշ է, որն ձեռնարկատիրական գործունեության
իրականացման ընթացքում ընդհանուր եկամուտի և ընդհանուր ծախսերի
միջև տարբերությունն է:
5. Շահույթը արժեքային ցուցանիշ է` արտահայտված դրամական
արտահայտությամբ: Շահույթի գնահատման այս ձևը կապված է
ձեռնարկության հիմնական ցուցանիշների` ներդրված կապիտալի, ստացված
եկամուտի, կատարված ծախսերի, ընդհանրացված արժեքային հաշվառման
պրակտիկայի, ինչպես նաև իր հարկային կարգավորման գործող կարգի հետ :
Հաշվի առնելով դիտարկված շահույթի հիմնական բնութագրերը` առավել
ընդհանրացված տեսքով շահույթը կարելի է ձևակերպել հետևյալ կերպ.
ՙՇահույթն դրամական արտահայտությամբ ձեռնարկատիրոջ մաքուր
եկամուտն է ներդրված կապիտալի դիմաց, որը ձեռնարկատիրական
գործու¬նեություն իրականացնելու ռիսկի համար նրա հատուցումն է և այդ
գործունեությունն իրականացնելու ընթացքում ընդհանուր եկամուտի և
ընդհանուր ծախսերի միջև տարբերությունը՚:
Շուկայում հիմնական տնտեսավարող սուբյեկտներ հանդես են գալիս ինչպես
առանձին ձեռնարկատերերը (ֆիզիկական անձինք), այնպես էլ
ձեռնարկությունները (իրավաբանական անձինք): Տնտեսա¬վար¬ման
ժամանակ այս տարբերություններն առաջացնում են և° ձևավորման որոշակի
առանձնահատկություններ, և° շահույթի բաշխում: Նկար 18.1-ում
ներկայացված է ձեռնարկության շահույթի դերը շուկայական տնտեսության
պայմաններում:
1. Ձեռնարկության շահույթը ձեռնարկատիրական գործու¬նեու¬թյան
գլխավոր նպատակն է: Ցանկացած տիպի բիզնեսի իրականացման հիմնական
դրդիչը, նրա գլխավոր վերջնական նպատակը ձեռնարկության
սեփականատերերի եկամուտների աճն է:
Ձեռնարկության սեփականատերեր չհանդիսացող մենեջերների
(ձեռնարկությունը ղեկավարող) համար շահույթը նրանց գործու¬նեու¬թյան
հաջողության հիմնական չափանիշն է: Ձեռնար¬կու¬թյան շահույթի
մակարդակի աճը բարձրացնում է այդ մենեջերների ՙշուկայական գինը՚, որն
անրադառնում է նրանց անձնական աշխա¬տա¬վարձի վրա: Եվ հակառակը`
նրանց կողմից ղեկավարվող ձեռնար¬կության շահույթի մակարդակի
պարբերաբար իջեցումը հանգեցնում է նրանց անձնական կարիերայում,
ստացվելիք եկամուտների մակարդակում, այլ աշխատանքի տեղավորման
հնարա¬վո¬րու¬թյուններում հակառակ արդյունքների:
2. Ձեռնարկության շահույթը ընդհանուր առմամբ պետության տնտեսական
զարգացման հիմքն է: Հարկային համա¬կարգի միջոցով ձեռնարկության
շահույթի վերաբաշխման մեխանիզմը թույլ է տալիս ՙլցնել՚ պետական բյուջեի
(հանրա¬պե¬տա¬կան և տեղային) եկամտային մասը, որը պետությանը
հնարավորություն է տալիս հաջողությամբ իրականացնել իր գործառույթները
և իրագործել տնտեսության զարգացման նպատակադրած ծրագրերը: Բացի
այդ, հայտնի սկզբունքի իրացումը` ՙպետության հարստությունը
բնու¬թա¬գրվում է նրա քաղաքացիների հարստության մակարդակով՚, նաև
կապված է ձեռնարկության շահույթի աճի հետ, որն ապահովում է նրա
սեփականատերերի, կառավարիչների և անձնակազմի եկամուտների աճը:
1
7 2
Ò»éݳñϳïÇ-ñ³Ï³Ý
·áñÍáõÝ»áõÃÛ³Ý
Ò»éݳñÏáõÃÛ³Ý ·É˳íáñ Ýå³ï³ÏÁ ä»ïáõÃÛ³Ý
ëݳÝϳóÙ³Ý íï³Ý·Çó ïÝï»ë³Ï³Ý
ÑÇÙÝ³Ï³Ý å³ßïå³ÝÇã ½³ñ·³óÙ³Ý ÑÇÙù
ٻ˳ÝǽÙ
մմեխանիզմը
ٻ˳ÝǽÙÁ
6
3
гë³ñ³ÏáõÃÛ³Ý Þáõϳ۳ϳÝ
ëáóÇ³É³Ï³Ý ïÝï»ëáõÃ-Û³Ý ÎáÝÏñ»ï ³ñï³¹ñ³Ï³Ý
å³Ñ³ÝçÙáõÝùÝ»ñÇ å³ÛÙ³Ý- ·áñÍáõÝ»áõÃÛ³Ý
µ³í³ñ³ñÙ³Ý Ý»ñáõÙ Ó»é- ³ñ¹Ûáõݳí»ïáõÃÛ³Ý
ϳñևáñ³·áõÛÝ Ý³ñÏáõÃÛ³Ý ã³÷³ÝÇßÁ
³ÕµÛáõñÁ ß³ÑáõÛÃÁ

Ò»éݳñÏáõÃÛ³Ý
Ò»éݳñÏáõÃÛ³Ý ½³ñ·³óáõÙÝ ³å³ÑáíáÕ 4
ßáõÏ³Û³Ï³Ý ýÇݳÝë³Ï³Ý
5 ³ñÅ»ùÇ ³×Ç é»ëáõñëÝ»ñÇ Ó³íáñÙ³Ý
·É˳íáñ ³ÕµÛáõñ ÑÇÙÝ³Ï³Ý Ý»ñùÇÝ
³ÕµÛáõñÁ
Նկ.1. Շուկայական տնտեսության պայմաններում ձեռնարկության շահույթի
դերը

1. Ձեռնարկության շահույթը կոնկրետ արտադրական


(գործառ¬նա¬կան) գործունեության արդյունավետության չափանիշ է:
Ձեռնար¬կու¬թյան շահույթի անհատական մակարդակը, ի տարբերություն
ճյուղա¬յինի, բնութագրում է մենեջերների հմտության (պատրաստվածության,
փորձի, նախաձեռնության) աստիճանը` շուկայական տնտեսության
պայմաններում տնտեսական գործունեությունը հաջող իրականացնելու համար:
Ձեռնարկությունների շահույթի միջին ճյուղային մակարդակը բնութագրում է
շուկայական և այլ արտաքին գործոնները, որոնք որոշում են արտադրական
գործունեության արդյունավետությունը և հանդիսանում ՙկապիտալի
փոխներարկման՚ հիմնական կարգավորիչª նրա առավել արդյունավետ
օգտագործման ճյուղում: Ընդ որում, կապիտալը տեղափոխվում է, որպես կանոն,
շուկայի այն սեգմենտները, որոնք բնութագրվում են չբավարարված
պահանջարկի զգալի ծավալով:
2. Շահույթը ձեռնարկության զարգացումն ապահովող ֆինան¬սա¬կան
ռեսուրսների ձևավորման հիմնական ներքին աղբյուր է: Ֆինան¬սական
ռեսուրսների ձևավորման ներքին աղբյուրի համակարգում գլխավոր դերը
շահույթինն է: Ձեռնարկության տնտեսական գործու-նեության գործընթացում
որքան բարձր է շահույթի մակարդակը, այնքան ցածր է արտաքին աղբյուրներից
ֆինանսական միջոցների ներգրավման պահանջարկը և այլ հավասար
պայմաններում` այնքան բարձր է նրա զարգացման ինքնաֆինանսավորման
մակարդակը, այդ զարգացման ստրատեգիական նպատակների իրականացման
ապահո¬վու¬մը, շուկայում ձեռնարկության մրցակցային դիրքի բարձրացումը:
Ընդ որում, ի տարբերություն ձեռնարկության ֆինանսական ռեսուրս¬նե¬րի
ձևավորման որոշ այլ ներքին աղբյուրների, շահույթը անընդհատ
վերարտադրվող աղբյուր է, և նրա վերարտադրությունը հաջողակ
տնտեսվարման պայմաններում իրականանում է ընդլայնված հիմքով:
3. Շահույթը ձեռնարկության շուկայական արժեքի աճի գլխա¬վոր
աղբյուր է: Կապիտալի արժեքի ինքնուրույն աճելու ունակությունն ապահովվում
է ձեռնարկության ստացած շահույթի մասը կապիտալի վերածման
ճանապարհով, այսինքն` այն ուղղվում է նրա ակտիվների աճին: Որքան բարձր է
ձեռնարկության ստացած շահույթի կապիտա¬լաց¬ման մակարդակը և գումարը ,
այնքան մեծ չափով է աճում նրա զուտ ակտիվների (ակտիվների, որոնք
ձևավորվել են սեփական կապիտալի հաշվին) արժեքը, ապա
համապատասխանաբար նաև ձեռնարկության շուկայական արժեքն
ամբողջությամբ, որը որոշվում է նրա վաճառքի, կլանման, միավորման և այլ
դեպքերի ժամանակ:
4. Ձեռնարկության շահույթը հասարակության սոցիալական
պահանջմունքների բավարարման կարևորագույն աղբյուր է: Շահույթի
սոցիալական դերն առաջին հերթին այն է, որ միջոցները, որոնք փոխանցվում են
տարբեր մակարդակների բյուջեներ նրա հարկման ընթացքում, ծառայում են
համապետական և տեղային սոցիալական ծրագրերի իրականացման աղբյուր,
որոնք ապահովում են առանձին սոցիալապես չպաշտպանված հասարակության
անդամներին աջակցումը, ինչպես նաև ձեռնարկության ստացած շահույթի
հաշվին նրա անձնակազմի սոցիալական պահանջների մասամբ բավարարումը
(սոցիալական ծրագրերը կոլեկտիվ կամ անհատական աշխա¬տան¬քային
համաձայնությունների անբաժանելի բաղադրիչ մասն են): Վերջապես, շահույթի
սոցիալական դերն այն է, որ ծառայում է որպես ձեռնարկության արտաքին
բարեգործական գործու¬նեության աղբյուր, որն ուղղված է առանձին շահույթ
չհետապնդող կազմա¬կերպու-թյունների, սոցիալական ոլորտի
հիմնարկությունների ֆինանսա¬վորմանը, քաղաքացիների առանձին
կատեգորիաներին նյութական օգնության ցուցաբերմանը:
5. Շահույթը ձեռնարկությունը սնանկացման վտանգից պաշտ¬պա¬նող
հիմնական մեխանիզմ է: Չնայած այդպիսի վտանգը կարող է առաջանալ նաև
ձեռնարկության շահութաբեր տնտեսական գործու¬նե¬ու¬թյան պայմաններում
(փոխառու կապիտալի, հատկապես կարճա¬ժամ¬¬կետ, չարդարացված մեծ
չափերի օգտագործման, ակ¬տիվ¬¬ների իրացվելիության ոչ բավարար
արդյունավետ կառա¬վար¬ման դեպքում և այլն), սակայն այլ հավասար
պայմաններում, ձեռնար¬կությունն առավել հաջող է դուրս գալիս ճգնաժամային
իրավիճակիցª շահույթի վերարտադրման բարձր ներուժի դեպքում: Ստացված
շահույ¬թի կապիտալացման հաշվին բարձր իրացվելի ակտիվների մասը կարող
է շատ արագ մեծացվել, սեփական կապիտալի մասը բարձրաց¬վելª
օգտագործվող փոխառու միջոցների ծավալի համապատասխան իջեցման
դեպքում (բարձրացված է ֆինանսական կայունությունը) և ձևավորվել
համապատասխան ռեզերվային ֆինանսական միջոցները:
Ինչպես վերը նշվեց, ձեռնարկության շահույթը բնութագրվում է ոչ միայն իր
բազմակողմանի դերով, այլ նաև բնույթի բազմազանությամբ, որոնցում այն
հանդես է գալիս: ՙՇահույթ՚ ընդհանուր հասկացությունը նրա տարբեր ձևերն են,
որոնք բնութագրվում են ներկա ժամա¬նակներում մի քանի տասնյակ
տերմիններով: Այս ամենը պահանջում է օգտագործվող տերմինների որոշակի
համակարգվա¬ծու¬թյուն (աղ. 18.1):
Ձեռնարկության շահույթի առանձին ձևերը դիտարկենք առավել
մանրամասն:
1. Ըստ շահույթի ձևավորման աղբյուրների, որոնք օգտա¬գործվում են
նրա հաշվառման մեջ, առանձնացնում են արտադրանքի իրացումից, գույքի
իրացումից և արտաիրացումային գործողու¬թյուն¬ներից (օպերացիաներից)
շահույթներ:
Արտադրանքի` ապրանքների, աշխատանքների, ծառայություն¬ների
իրացումից շահույթը ձեռնարկությունում նրա հիմնական ձևն է, որն
անմիջականորեն կապված է նրանց գործունեության ճյուղային
առանձնահատկության հետ: Համանման տերմին է ՙհիմնական
գործունեությունից շահույթ՚ տերմինը: Երկու դեպքում էլ այդ շահույթի տակ
հասկացվում է ըստ ձեռնարկության հիմնական արտադրա-վաճառքային
գործունեության տնտեսվարման արդյունքը:
Աղյուսակ 1
Ձեռնարկության շահույթի ձևերի համակարգումը ըստ հիմնական
հատկանիշների
Ձեռնարկության շահույթի Շահույթի ձևերը ըստ դասակարգման
դասակարգման համապատասխան
հատկանիշները հատկանիշների
1 2
1. Շահույթի ձևավորման ա¤ Արտադրանքի իրացումից շահույթ
աղբյուրները, որոնք բ¤ Գույքի իրացումից շահույթ
օգտագործվում են նրա գ¤ Արտաիրացումային օպերացիաներից
հաշվառման մեջ շահույթ
2.Շահույթի ձևավորման ա¤ Օպերացիոն գործունեությունից
աղբյուրները ըստ շահույթ
ձեռնարկության հիմնական բ¤ Ինվեստիցիոն գործունեությունից
գործունեության ձևերի շահույթ
գ¤ Ֆինանսական գործունեությունից
շահույթ
3. Շահույթը ձևավորող տարրերի ա¤ Մարժինալ (սահմանային)շահույթ
կազմը բ¤ Հաշվեկշռային կամ համախառն
շահույթ
գ¤ մաքուր շահույթ
4. Շահույթի հարկման բնույթը ա¤ Հարկվող շահույթ
բ¤ Հարկման չենթարկվող շահույթ
5. Շահույթի ինֆլյացիոն ա¤ Անվանական շահույթ
ՙմաքրման՚ բնույթը բ¤ Իրական շահույթ
6. Շահույթի ձևավորման ա¤ Նախորդող ժամանակաշրջանի
դիտարկվող շահույթ
բ¤ Հաշվետու ժամանակաշրջանի շահույթ
գ¤ Պլանային ժամանակաշրջանի շահույթ
(պլանավորվող շահույթ)

ժամանակաշրջանը ա¤ Կանոնավոր ձևավորվող շահույթ


բ¤ Արտակարգ շահույթ
7. Շահույթի ձևավորման ա¤ Կապիտալացված (չբաշխված) շահույթ
կանոնավորությունը բ¤ Սպառողական (բաշխված) շահույթ
8. Շահույթի օգտագործման ա¤ Դրական շահույթ (համապատասխան
բնույթը շահույթ նրա սովորական
հասկացությամբ)
բ¤ Բացասական շահույթ (վնաս)

Գույքի իրացումից շահույթն հիմնական միջոցների և ոչ նյութական


ակտիվների ոչ պիտանի կամ չօգտագործվող ձևերի վաճառքից եկամուտն է,
ինչպես նաև հումքի, նյութի և այլ ձևերի նյութական արժեքների շուտ գնված
ավելորդ պաշարների վաճառքից եկամուտը` նվազեցնելով դրանց իրացման հետ
կապված ծախսերի գումարը:
Արտաիրացումային գործարքներից շահույթն ընդանրապես բնու¬թագրվում է
ՙարտաիրացումային օպերացիաներից եկամուտներ՚ տեր¬մի¬նով, սակայն ըստ
իր էական բովանդակության վերաբերում է շահույթի կատեգորիային, այնպես
ինչպես հաշվետվությունում արտա¬ցոլ¬վում է սալդոյի տեսքով ստացած
եկամուտների և կրած ծախսերի միջև ըստ այդ օպերացիաների: Այս շահույթը
ձևավորող եկամուտների կազմին են վերաբերում տվյալ ձեռնարկության այլ
համատեղ ձեռ¬նար¬կությունների գործունեությունում հայրենական և
արտա¬սահ¬ման¬յան գործընկերների հետ բաժնետիրական
մասնակ¬ցու¬թյունից եկա¬մուտ¬ները, եկամուտները ձեռնարկությանը
պատկանող փոխա¬ռու¬թյուն¬նե¬րից, բաժնետոմսերից և այլ արժեքավոր
թղթերից, որոնք թողարկվել են կողմնակի էմիտենտների կողմից (տոկոսների և
դիվիդենտների գու¬մարի տեսքով), եկամուտները բանկերում ձեռնարկության
ավանդ¬նե¬րի ներդրումներից, ստացած տուգանքները, գանգատները և
տույժերը:
2. Ըստ շահույթի ձևավորման աղբյուրների ձեռնարկության հիմ¬նա¬կան
գործունեության ձևերի կտրվածքով առանձնացնում են օպերա¬ցիոն,
ինվեստիցիոն և ֆինանսական գործունեությունից ստացվող շահույթ: Առաջին
հայացքից թվում է, որ դասակարգման այս հատ¬կա¬նիշը նման է արդեն
դիտարկվածին, բայց դա այդպես չէ: Շահույթի դասա¬կարգման միայն առաջին
տեսակետներն են ըստ այս հատկա¬նիշ¬ների համընկնում, այնպես ինչպես
օպերացիոն շահույթը օպերացիոն (արտադրա-վաճառքային կամ տվյալ
ձեռնար¬կու¬թյան համար հիմնա¬կան) գործունեության արդյունք է: Ինչ
վերաբերում է ինվեստիցիոն գործունեությանը, ապա նրա արդյունքները
մասամբ արտացոլված են արտաիրացումային օպերացիաներից ստացված
շահույթում (համա¬տեղ ձեռնարկություններում մասնակցությունից,
արժեթղթերի տիրա¬պետումից և դեպոզիտային ներդրումներից ստաց-ված
եկամուտների տեսքով), իսկ մասամբ` գույքի իրացումից շահույ¬թում
(ակտիվների այդպիսի իրացումը կրում է հականերդրումային բնույթ և
հանդիսանում ձեռնարկության արտադրության ներդրու¬մային գործունեության
առարկա):
Հատուկ դիտարկում է պահանջում ֆինանսական գործու¬նեու¬թյունից
ստացված շահույթ հասկացությունը, ըստ որի, հիմնական դրամական հոսքերը
կապված են ձեռնարկությունը ֆինանսավորման արտաքին աղբյուրներով
ապահովելու հետ (լրացուցիչ բաժնե¬տի¬րա¬կան կամ փայատիրական
կապիտալի ներգրավումը, փոխա¬ռու¬թյուն¬ների կամ այլ պարտքային
արժեքավոր թղթերի էմիսիան, տարբեր ձևերով վարկի ներգրավում, ինչպես նաև
ներգրավված կապիտալի սպասարկումը տոկոսների և դիվիդենտների վճարման
և հիմնական պարտքի գծով պարտականությունների մարման ճանապարհով):
3. Ըստ շահույթը ձևավորող տարրերի կազմի` տարբերում են ձեռնարկության
մարժինալ (սահմանային), համախառն (հաշվեկշռա¬յին) և մաքուր շահույթ: Այս
տերմինների տակ հասկացվում է սովորաբար տնտեսական գործունեության
ընթացքում նրա կողմից կրած ծախսերից ձեռնարկության ստացած մաքուր
եկամուտների ՙմաքրման՚ տարբեր աստիճաններ:
Այսպես, մարժինալ (սահմանային) շահույթը բնութագրում է օպերացիոն
գործունեությունից մաքուր եկամտի գումարը (այդ գործու¬նեու¬թյունից
ձեռնարկության համախառն եկամտի գումարը` նվազեց¬ված հարկային
վճարների գումարի չափով) հանած փոփոխական ծախսերի գումարը:
Համախառն շահույթը բնութագրում է օպերացիոն գործունեությունից մաքուր
եկամտի գումարից հանած բոլոր օպերա¬ցիոն ծախսերը, ինչպես հաստատուն,
այնպես էլ փոփոխական (հաշվե¬կշռա¬յին շահույթը համապատասխանաբար
ձեռնարկության մաքուր եկամտի ամբողջ գումարի և նրա ընթացիկ ծախսերի
ամբողջ գումարի տարբերությունն է): Մաքուր շահույթը բնութագրում է
հաշվեկշռային (կամ համախառն) շահույթի գումարը նվազեցրած նրա հաշվին
հարկային վճարումների գումարի չափով:
4. Ըստ շահույթի հարկման բնույթի` տարբերում են հարկվող և հարկման
չենթարկվող շահույթ: Շահույթի այս բաժանումը կարևոր դեր է խաղում
ձեռնարկության հարկային քաղաքականության ձևավորման մեջ, քանի որ թույլ է
տալիս գնահատել այլընտրանքային տնտեսական օպերացիաները դրանց
վերջնական արդյունքի տեսանկյունից: Հարկման չենթարկվող շահույթի կազմը
կարգավորվում է համապա¬տաս¬խան օրենսդրությամբ:
5. Ըստ շահույթի ինֆլյացիոն մաքրման բնույթի` առանձնացնում են նրա
անվանական (նոմինալ) և իրական ձևերը: Իրական շահույթը բնութագրում է
նրա` անվանապես ստացված գումարի չափը` ուղղված դեպի ինֆլյացիայի
տեմպը համապատասխան ժամանակաշրջանում:
6. Ըստ շահույթի ձևավորման դիտարկվող ժամանակաշրջանի`
առանձնացնում են նախորդող ժամանակաշրջանի շահույթ (ժամանա¬կաշրջան ,
որը նախորդում է հաշվետուին), հաշվետու ժամա¬նա¬կա¬շրջա¬նի շահույթ և
պլանային ժամանակաշրջանի շահույթ (պլանա¬վոր-ված շահույթ): Այսպիսի
բաժանումն օգտագործվում է նրա դինամիկայի համապատասխան տրենդների
դրսևորման, հաշիվների համապատաս¬խան բազիսի կառուցման և այլնի
համար վերլուծության և պլանա¬վոր¬ման նպատակներով:
8. Ըստ օգտագործման բնույթի` շահույթի կազմում, որը մնում է հարկերի
վճարումից և այլ պարտադիր վճարումներից հետո (զուտ շահույթ), տարբերում
են կապիտալացված և սպառողական շահույթ: Կապիտալացված շահույթը
բնութագրում է նրա այն գումարը, որն ուղղված է ձեռնարկության ակտիվների
աճի ֆինանսավորմանը, իսկ սպառողական շահույթը` նրա այն գումարը, որը
ծախսված է ձեռնար¬կու¬թյան սեփականատերերին (բաժնետերերին),
անձնակազմին կամ սոցիալական ծրագրերի վճարման համար: Զարգացած
շուկայական տնտեսությամբ երկրներում շահույթի այս ձևերի բնութագրման
համար օգտագործվում են համապատասխանաբար չբաշխված և բաշխված
շահույթ տերմինները:
9. Ըստ տնտեսվարման վերջնական արդյունքի` տարբերում են դրական
շահույթ (կամ բուն շահույթ) և բացասական շահույթ (վնաս):
Շահութաբերություն: Ձեռնարկությունների արտադրության
շահու¬թաբերությունը պլանավորվում է երկու ցուցանիշով` ընդհանուր և
հաշվարկային շահութաբերությամբ:
Ընդհանուր շահութաբերությունը որոշվում է ձեռնարկության շահույթի
ամբողջ գումարը հարաբերելով հիմնական ու շրջանառու արտադրական
միջոցների միջին տարեկան արժեքին: Եթե ձեռնար¬կու¬թյունը հագեցված է
արտադրական միջոցներով ու չի ապահովում դրանց բեռնված աշխատանքը,
ապա այլ հավասար պայմաններում կունենա ավելի ցածր շահութաբերության
մակարդակ:
Ընդհանուր շահութաբերությունը որոշվում է հետևյալ բանաձևով`

Þx100
P=
ü Ñ +Ü ÞÙ ,
որտեղ Շ-ն շահույթի ընդհանուր գումարն է, Ֆհ-նª հիմնական
արտադրական միջոցների միջին տարեկան արժեքը, ՆՇմ –նª նորմավորվող
շրջանառու միջոցների միջին տարեկան արժեքը:
Ընդհանուր շահութաբերության մակարդակը համարվում է
ձեռնարկությունների տնտեսական գործունեությունը գնահատող կարևորագույն
ցուցանիշներից մեկը:
Ձեռնարկության շահութաբերության մակարդակը որոշելիս հիմ¬նա¬կան
արտադրական միջոցները վերցվում են իրենց սկզբնական արժեքով, այսինքն`
առանց մաշվածությունը դուրս գալու:
Ներգործարանային պլանավորման, ձեռնարկությունների տնտե¬սա¬կան
գործունեության վերլուծության, ինչպես նաև մեծածախ գների սահմանման
ժամանակ օգտագործվում է առանձին արտադրանքների շահութաբերության
ցուցանիշը: Այն որոշվում է որպես շահույթի (առանց շրջհարկի) մեծածախ գնի և
արտադրանքի լրիվ ինքնարժեքի հարաբերությամբ:
Արտադրանքի շահութաբերության հաշվարկը կարելի է կատարել հետևյալ
( Ri −C i ) x 100
P i=
բանաձևով`, Ci
որտեղ` Pi–ն արտադրանքի շահութաբերությունն է, Ri-ն` արտա¬դրանքի
մեծածախ գինը, Ci–ն` արտադրանքի լրիվ ինքնարժեքը:
Հաշվարկային շահութաբերությունը որոշվում է հաշվարկային շահույթը
հարաբերելով հիմնական ու շրջանառու արտադրական միջոցների տարեկան
միջին արժեքին: Իսկ հաշվարկային շահույթը հավասար է ընդհանուր շահույթի և
առաջնահերթ վճարումների` ֆոնդավճարի, ռենտավճարի և վարկային տոկոսի
տարբերությանը:
Շահութաբերության նշված ցուցանիշներին զուգընթաց կիրառվում է նաև
ընթացիկ ծախսումների շահութաբերության ցուցանիշը: Այն արտահայտվում է
առանձին տեսակի արտադրանքների կամ ամբող¬ջու¬թյամբ վերցրած
ձեռնարկության շահույթի հարաբերությունը անհատական կամ ամփոփ լրիվ
ինքնարժեքի գումարին:
Ըստ ինքնարժեքի շահութաբերությունը որոշվում է հետևյալ բանաձևով`
Þx100
P=
, Æ
որտեղ` Շ -ն հաշվեկշռային շահույթն է, Ի – ն` արտադրանքի լրիվ
ինքնարժեքը:
Շահութաբերության ցուցանիշների համակարգը և հաշվարկման մեթոդները :
Շուկայական հարաբերությունների ազատականացման պայմաններում , երբ
տնտեսավարող սուբյեկտների գործունեությունը կազմակերպվում և
իրականացվում է սեփականության տարբեր ձևերի համատեղ գոյության ու
զարգացման հիման վրա, տնտեսավարման ամենահիմնական մեթոդը
ֆինանսական արդյունքների ճշգրիտ հաշ¬վարկն է, բացարձակ և
հարաբերական առումով: Հատկապես ազատ մրցակցության պայմաններում
խիստ կարևորվում և մեծանում է ֆինանսական արդյունքի գլխավոր
հետևանքային ցուցանիշի` շահույ¬թի դերը, որը հաշվապահական հաշվառման
ստանդարտներին (չափա¬նիշներին) համապատասխան հադես է գալիս որպես
համախառն շահույթ, իրացումից շահույթ, գործառնական և ոչ գործառնական
գործունեությունից շահույթ, սովորական գործունեությունից շահույթ,
արտասովոր դեպքերից շահույթ, զուտ շահույթ մինչև հարկումը (շահութահարկի
գծով ծախսերի նվազեցումը) և հարկումից հետո:
Ներկայացնենք շահութաբերության գնահատման այն ցուցա¬նիշ¬ների
համակարգը և դրանց հաշվարկման մեթոդիկան, որոնք ավելի հաճախակի են
օգտագործվում ֆինանսատնտեսական գործունեության վերլուծության
ժամանակ:
Այդ ցուցանիշներն են`
1. Իրացվող արտադրանքի շահութաբերություն, որն արտա¬դրանքի
իրացումից ստացված շահույթի և իրա¬ցու¬մից զուտ հասույթի
հարաբերակցությունն է: Այս ցուցա¬նիշ-ներով բնորոշվում է իրացումից զուտ
հասույթում այդ շահույթի տեսա¬կա¬րար կշիռը և որքան բարձր լինի այն,
այնքան լավ, քանի որ դրա մեծությամբ է պայմանավորված նաև ՀՀ պետական
բյուջեի եկամուտների կազմավորումը և ավելացումը:
2. Սեփական կապիտալի շահութաբերություն, որը որոշվում է շահութահարկի
վճարումից հետո զուտ շահույթի և սեփական կա¬պիտալի միջին մեծության
հարաբերակցությամբ: Այս ցուցանիշն իր էությամբ կարևորներից մեկն է, քանի
որ նրա մեծությամբ է արտա¬հայտվում տնտեսավարող սուբյեկտի տնտեսական
կայուն վիճակը: Անհրաժեշտ է նշել, որ շահութահարկի վճարումից հետո,
մնացած շահույթը մնում է տնտեսավարող սուբյեկտի ենթա¬կա¬յության տակ,
որպես սեփական կապիտալի բաղկացուցիչ մաս, որը կարող է օգտա-գործվել իր
ցանկությամբ որոշակի նպատակների` արտա¬դրության զարգացման,
սոցիալական կարիքների բավա¬րարման, շահա¬բա¬ժին¬ների վճարման և այլ
նպատակների համար:
3. Հիմնական գործունեության շահութաբերություն, որը հաշ¬վարկվում է
իրացումից շահույթի և իրացված արտադրանքի, ապրանք¬ների
(աշխատանքների, ծառայությունների) լրիվ ինքնարժեքի
հարա¬բե¬րակ¬¬ցությամբ: Այս ցուցանիշը բնորոշվում է մեկ միավոր լրիվ
ինքնարժեքին բաժին ընկնող իրացումից ստացվող շահույթի գումարի չափով, և
որքան բարձր լինի կատարվող ծախսի հատույցի չափը` կնշանակի տվյալ
տնտեսավարող սուբյեկտն աշխատել է արդյունավետ և ապահովել բարձր
շահույթի ստացում:
4. Ընդհանուր կապիտալի շահութաբերություն, որն արտա¬հայտվում է զուտ
շահույթի և ընդհանուր կապիտալի միջին մեծության հարա¬բե¬րակցությամբ:
Այս ցուցանիշը բնորոշում է միջին հաշվով ընդհանուր կապիտալի (հաշվեկշռի
հանրագումարի) մեկ միա¬վո¬րին բաժին ընկնող զուտ շահույթի
(շահութահարկի վճարումից հետո) գումարի չափը, և այն ցույց է տալիս նաև
ընդհանուր ակտիվ¬ների հատույցի մեծությունը:
5. Ընթացիկ ակտիվների շահութաբերություն, որը զուտ շահույթի և ընթացիկ
ակտիվների միջին մեծության հարա¬բերակ¬ցությունն է: Այս ցուցանիշը
բնորոշում է նույնը, ինչ–որ ընդհանուր կապիտալի շահութաբերության իմաստն
է:
6. Ներդրումների շահութաբերություն, որը որոշվում է սովորա¬կան
(ֆինանսատնտեսական) գործունեությունից շահույթի և սեփական ու ոչ
ընթացիկ պարտավորությունների միջին մեծու¬թյունների գումարի
հարաբերակցությամբ: Հատկապես այս ցուցանիշը հաշվարկելիս շատ կարևոր է
ոչ ընթացիկ պարտավորությունների նպատակային օգտագործումը և դրա միջին
հաշվով մեկ միավորի գծով շահույթի ապահովումը: Հակառակ դեպքում
անիմաստ է ներդրումային քաղաքականության իրականացումը:
7. Շահույթի նորման, որը հաշվարկվում է սովորական
(ֆինանսա¬տնտե¬սական) գործունեությունից շահույթի և ոչ ընթացիկ
ակտիվ¬ների և նյութական ընթացիկ ակտիվների միջին մեծությունների
գումարի հարաբերակցությամբ: Այս ցուցանիշի մեծ լինելը, կնշանակի միջին
հաշվով մեկ միավոր ոչ ընթացիկ ու նյութական ընթացիկ ակտիվները ավելի շատ
շահույթ են ապահովել:
8. Վաճառքի ծավալի շահութաբերություն, զուտ շահույթի և իրացումից զուտ
հասույթի հարաբերակցությունն է, որը ցույց է տալիս հարկային վճարումներից
հետո տնտեսավարող սուբյեկտների ենթակայության տակ գտնվող զուտ
շահույթի տեսակարար կշիռը արտադրանքի իրացումից ստացված զուտ
հասույթում:
вÞìºÎÞè²ÚÆÜ Þ²ÐàôÚÂ

Ò»éݳñÏáõÃÛ³Ý ½áõï ì׳ñíáÕ Ñ³ñÏ»ñ


ß³ÑáõÛÃ

²Ýѳï³Ï³Ý û·ï³·áñÍÙ³Ý Îáõï³ÏÙ³Ý ýáݹ

Þ³Ñáõó-
ѳñÏ
ÎáÉ»ÏïÇí û·ï³·áñÍÙ³Ý êå³éÙ³Ý ýáݹ

¶áõÛù³-
ä³Ñáõëï³- ѳñÏ
ÛÇÝ ýáݹ

²ÛÉ Ýå³ï³ÏÝ»ñÇ ºÏ³Ùï³-


ѳٳñ ѳñÏ
Նկ..2 Հաշվեկշռային շահույթի բաշխման գծապատկերը
Շահույթի բաշխումը: Համախառն շահույթի կառավարման քաղաքականության
արդյունավետությունը որոշվում է ոչ միայն նրա ձևավորման արդյունքներով, այլ
նաև նրա բաշխման բնույթով: Շահույթի բաշխումը նրա հետագա օգտագործման
ձևավորման գործընթաց է` արտադրության զարգացման համապատասխան
նպա¬տակներով և խնդիրներով:
Հաշվեկշռային շահույթի բաշխումը կարելի է ներկայացնել նկար 2-ում:

You might also like