You are on page 1of 14

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՄԲԻՈՆ

ՌԵՖԵՐԱՏ
ԴԱՍԸՆԹԱՑԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ «ԱՆՈՒՇԸ» ՊՈԵՄԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ՝ ՍԵՐՎԻՍ
ԿՈՒՐՍ ՝ I / ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՈՒՄ
ՈՒՍԱՆՈՂ՝ ________________________________
Ա.Ա.Հ.

ԴԱՍԱԽՈՍ՝ _________________________________ __________________


գիտական աստիճան, կոչում, Ա.Ա.Հ. ստորագրություն

ԵՐԵՎԱՆ 2023
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ․________________________________________________________3
1.1 ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԿՅԱՆՔԸ ԵՎ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՈՒՂԻՆ____ 4
1.3 ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ «ԱՆՈՒՇԸ» ՊՈԵՄԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ______13
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ________________________________________________________12
ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ___________________________________14

2
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Թեմայի արդիականությունը։ Գրողի կենսագրության և


ստեղծագործությունների ուսումնասիրությունը թույլ է տալիս հասկանալ, թե գրողի
կյանքում ինչ իրադարձություններ և փորձառություններ կարող են ազդել նրա
գրական ստեղծագործության վրա: Սա կարող է ներառել ստեղծագործությունների
կերպարների, սյուժեների և թեմաների վերլուծություն, որոնք կարող են ոգեշնչված
լինել գրողի անձնական իրադարձություններից կամ զգացմունքներից: Գրողի
կենսագրությունը կարող է օգնել աշակերտներին հասկանալ այն ժամանակի
համատեքստը, որտեղ նա ապրել և աշխատել է: Սա կարևոր է նրա
ստեղծագործությունների սոցիալ-մշակութային և պատմական կողմերը վերլուծելու
համար։

Թեմայի ուսումնասիրման նպատակը և խնդիրները։ Թեմայի


ուսումնասիրության նպատակն է ուսումնասիրել հայ մեծ բանաստեղծ Հովհաննես
Թումանյանի կյանքը և ստեղծագործական ուղին։

Խնդիրներ՝

 Ուսումնասիրել Հովհաննես Թումանյանի կյանքը


 Ուսումնասիրել Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ուղին
 Վերլուծել Հովհաննես Թումանյանի «Անուշը» պոեմը

3
1.1 ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԿՅԱՆՔԸ ԵՎ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՈՒՂԻՆ

Հովհաննես Թադևոսի Թումանյան՝ հայ մեծագույն գրող ու բանաստեղծ,


հասարակական գործիչ։ Ծնվել է 1869 թվականի փետրվարի 7-ին, Լոռվա Դսեղ
գյուղում` հոգևորականի ընտանիքում։
Նախնական կրթությունը ստացել է հայրենի գյուղում, այնուհետև Ջալալօղլուի
(այժմյան՝Ստեփանավան) դպրոցում։ 1883 թվականից ուսումը շարունակել է Թիֆլիսի
Ներսիսյան Ճեմարանում, սակայն նյութական ծանր իրավիճակի պատճառով 1887թ.
ստիպված եղավ թողնել դպրոցը և սկսեց աշխատել Թիֆլիսի հայ եկեղեցական
դատարանում, այնուհետև Հայ Հրատարակչական միության գրասենյակում (մինչև
1893թ)։ 1888 թվականին, տասնինը տարեկան հասակում, Թումանյանն ամուսնանում
է տասնյոթամյա Օլգա Մաճկալյանի հետ: 1921 թվականի աշնանը Թումանյանը
մեկնել է Կոստանդնուպոլիս՝ հայ գաղթականների համար օգնություն գտնելու
նպատակով։ Մի քանի ամիս մնալով այնտեղ՝ նա վերադառնում է հիվանդացած։
Մահացել է 1923 թվականին՝ Մոսկվայում։ Թումանյանի ստեղծագործությունների
հիման վրա նկարահանվել են մի շարք ֆիլմեր, ինչպես նաև ստեղծվել են Անուշ (1912)
և Ալմաստ (1930) օպերաները։
Թումանյանը սկսել է ստեղծագործել 80-ականների կեսից, այդ ժամանակ էլ
սկսում է համագործակցել հայկական տարբեր թերթերի ու ամսագրերի հետ։Լայն
ճանաչում է ձեռքբերում «Բանաստեղծություններ» հավաքածուի (1-2 հատոր, 1890-92)
լույս տեսնելուց հետո։ 1
Թումանյանի գրական գործունեության ամենահայտնի շրջանն է համարվում
XIX դարի վերջին տասնամյակը – XX դարի սկիզբը։Այդ ժամանակաշրջանում է, որ
Թումանյանը հանդես է գալիս որպես ժողովրդի ստեղծագործական ավանդույթների
վրա հիմնվող բանաստեղծ։ Իր ստեղծագործություններից շատերում նա նկարագրում
է նահապետական օրենքներով ապրող գյուղացիների կյանքը, որը լի է ներքին ու

1
Մկրյան Մ., Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունը, Երևան, 1981

4
հաճախ ողբերգական հակասություններով։ Այդ թեմային են նվիրված Թումանյանի
այնպիսի պոեմները, ինչպիսին են «Մարոն» (1887, հրատարակվելէ 1892թ),
«ԼոռեցիՍաքոն» (1889, հրատարակվել է 1890թ), «Անուշ» ողբերգությունը (1890,
հրատարակվել է 1892թ)։
Թումանյանի ստեղծագործական կյանքը սկսվեց 1881 թ. «Հոգուս հատոր…»
գողտրիկ բանաստեղծությամբ և ավարտվեց «Էսէ, որկա… ճիշտ ես ասում, թասըդ բե
´ր» փայլուն քառյակով` նվիրված բժիշկ Գրիգոր Սաղյանին:
Անվանի գրականագետ Էդ. Ջրբաշյանը իր «Թումանյան. Ստեղծագործության
պրոբլեմներ» ուսումնասիրության մեջ Թումանյանի գրական ուղին բաժանել է վեց
շրջանի ըստ թվականների։ Հիմնվելով այդ տեսակետին` համառոտ ներկայացնենք
բանաստեղծի ստեղծագործական կյանքը փուլ առ փուլ:
1. 1881-1886 թթ.։ Այս շրջանը ընդգրկում է բանաստեղծի ուսումնառության տարիները
նախ Ջալալօղլում, ապա Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում: Բացառելով «Հոգուս
հատորի» անմիջական տողերը` նշենք որ այդ ժամանակահատվածում գրված մեզ
հասած սակավաթիվ բանաստեղծությունները կրում են նախորդ հեղինակների թե
մտքի, թե արտահայտման ձևերի ազդեցության կնիքը:
Պահպանվել են Ջալալօղլում գրված «Օրորք», «Հայվաճառական», «Երբ որ կանցնի
ձմեռն սաստիկ…» ևՆերսիսյան դպրոցում ուսանելու տարիներին ստեղծված
«Նահապետի ողբը», «Ինչո՞ւ ես տըխուր…»,«Թող փչե քամին» երգի եղանակով»,
«Մարշ», «Մի խրատ տաճկահայաստանցուն» սևագիր բանաստեղծությունները, որոնք
հանդիսանում են ավանդական պոետիկայի անմիջական ազդեցության արտացոլում:
Բայց դրանց հետ միաժամանակ գրվել են նաև «Շունն ուԿատուն» և «Անբախտ
վաճառականները» : 2
2. 1887-1892 թթ.։ Սա հասարակության առջև հանդես գալու և ճանաչման շրջանն է:
Առաջին հրապարակումները («Նոր-Դար» լրագրում) անստորագիր էին։ 1890 թ.
Մոսկվայում տպագրվում է Թումանյանի «Բանաստեղծությունների» առաջին

2
Մկրյան Մ., Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունը, Երևան, 1981

5
հատորը, իսկ 1892 թ. լույս է տեսնում նաև երկրորդը. Մի շարք քնարական
բանաստեղծություններ, վեց պոեմ («Լոռեցի Սաքոն», «Մեհրի», «Ալեք», «Մերժած
օրենք», «Անուշ», «Մարոն»), երեք բալլադ («Արև և Լուսին», «Շունն ուԿատուն»,
«Ախթամար»), թարգմանություններ:
3. 1893-1900 թթ.։ Ընդգրկում են երրորդ շրջանը, որ պայմանականորեն կարելի է
անվանել «նախապատրաստական»` հաջորդ փուլում կայացած ստեղծագործական
մեծ թռիչքից առաջ: Եթե դատենք տպագրված նյութերի քանակով, ապա այս շրջանը
հարուստ չէ. «Դաշնակներ» փոքրիկ ժողովածուն (1893 և 1896 թ.թ.), «Աղբյուր»
ամսագրի մատենաշարի գրքույկը, «Լոռեցի Սաքոյի» վերամշակված տարբերակը,
թարգմանություններ Բայրոնից և Լերմոնտովից, հրապարակումներ պարբերական
մամուլում` մոսկովյան ժողովածուի խոստումնալից մուտքից հետո, այնքան էլ առատ
չէ: Նա շարունակել է աշխատել մի շարք պոեմների վրա, գրել է բալլադներ («Անիծած
հարսը», «Պողոս-Պետրոս», «Արծիվն ու Կաղնին»), ստեղծում է գեղարվեստական
արձակի փայլուն նմուշներ («Գիքորը», «Աղքատի պատիվը», «Քաջերի կյանքից»,
«Արջաորս» և ուրիշ պատմվածքներ, «Անխելք մարդը» հեքիաթը), հանդես է գալիս
որպես հրապարակախոս («Բորչալվում»), տպագրում է իր առաջին գրական-
քննադատական հոդվածներն ու ելույթները: 3
90-ական թվականներին են վերաբերում Թումանյանի դրամատուրգիական
փորձերն, որոնք, անշուշտ, մեծ աշխատանք էին պահանջում, բայց և այնպես այդպես
էլ չավարտվեցին և չտպագրվեցին: 1895 թվականից նա սկսում է նյութեր հավաքել իր
ստեղծագործական ամենամեծ երազանքը իրականացնելու նպատակով`«Հազարան
բլբուլ» հեքիաթ-պոեմի համար:
4. 1901-1905 թթ.։ Այսկարճատև ժամանակաշրջանը Թումանյանի ստեղծագործական
կյանքի բարձրակետն է: 4 Այս ժամանակի արդյունքն էին վերամշակված և
կատարելության հասցրած «Անուշը», «Լոռեցի Սաքոյի» երրորդ և «Մարոյի» երկրորդ
տարբերակները, «Պոետն ու Մուսան»,«Դեպի Անհունը» , «Սասունցի Դավիթը»,
3
Հայ գրականության պատմություն, հատոր 5-րդ, Երևան, 1984
4
Հայ գրականության պատմություն, հատոր 5-րդ, Երևան, 1984

6
«Թմկաբերդի առումը», «Փարվանան», քնարերգության մի շարք փայլուն նմուշներ, որ
զետեղվեցին վերը նշված 1903 թ. ժողովածուի մեջ` հրատարակված իշխանուհի
Մարիամ Թումանյանի կողմից:
5. 1906-1914 թթ. ։ Թումանյանի հասարական ճանաչման հաստատման նոր
նվաճումը եղավ 1908 թ. Բաքվում տպագրված «Բանաստեղծություններ» ժողովածուն:
Բացի դրանից, այս շրջանում բանաստեղծը հանդես եկավ իր մանկական
ստեղծագործություններով, որոնք տպագրվեցին «Հասկեր» մանկական հանդեսում,
Նա գնաց ժողովրդական ավանդությունների և գրականա ղբյուրների մշակման և նոր
իմաստավորման ճանապարհով, ստեղծելով այդ ժանրի իսկական գոհարներ. «Մի
կաթիլ մեղրը», «Աղավնու վանքը», «Չարի վերջը», «Հսկան», «Էսպես չի մնա» և այլն:
Այդ տարիներին Թումանյանի ստեղծագործության մեջ գերակշռում է
գեղարվեստական արձակը: Ձևավորելով իր սեղմ և հստակ ոճը` նա կատարելության
է հասնում թե’ պատմվածքներում, թե’ իր հեքիաթներում, թե այլ ժողովրդների
հեքիաթների թարգմանություններում: Թվենք մի քանիսը. «Գիքորի» և «Արջաորսի»
վերամշակված տարբերակները, «Իմ ընկեր Նեսոն», «Քեռի Խեչանը», «Եղջերուն» և
ուրիշ պատմվածքներ; «Քաջ Նազարը», «Տերն ու Ծառան», «Կիկոսի մահը»,
«Սուտասանը», «Բարեկենդանը», «Կացին ախպերը», «Սուտլիկ որսկանը» և այլն: Այս
շրջանում է Թումանյանը գրել նաև իր հրապարակախոսական և քննադատական
հոդվածների մեծ մասը, որոնք տպագրվում էին 1909 թ-ից հրատարակվող «Հորիզոն»
լրագրում: Իր ելույթներում Թումանյանը արձագանքել է հասարակության առջև
ծառացած գրեթե բոլոր խնդիրներին` դիպուկ և խոր ու թափանց մեկնաբանելով
դրանք: Գրականության, թատրոնի, բանահյուսության, պատմության, գիտության
վերաբերյալ նրա դատողությունները այսօր էլ արդիական են:5
6. 1915-1922 թթ․։ Թումանյանի ստեղծագործության վերջին շրջանն է: Առաջին
համաշխարհային պատերազմը, Մեծ եղեռնը, հեղափոխությունը,այդ տարիների նրա
անձնուրաց բուռն հասարակական գործունեությունը, իր անձնական ողբերգությունը.

5
Հայ գրականության պատմություն, հատոր 5-րդ, Երևան, 1984

7
որդու` Արտավազդի և երկու եղբայրների մահը, անցան բանաստեղծի սրտի միջով և
արտացոլվեցին նրա ստեղծագործության մեջ: 1916 թ. լույս տեսավ «Հայրենիքիս հետ»
ժողովածուն, որտեղ զետեղվեցին ինչպես նախորդ տարիներին գրված, այնպես էլ նոր
բանաստեղծություններ` հայրենասիրական քնարերգության անկրկնելի էջեր.«Մեր
ուխտը», «Հայոց լեռներում», «Տրտմության սաղմոսներից», «Հայրենիքիս հետ»,
«Վերջին օրը», «Հոգեհանգիստ»: Նշենք նաև հոգում պարփակվածը, կյանքի ու մարդու
մասին խոհերը բացահայտող «Բարձրից»-ը, «Պատրանքը», «Տիեզերքի ընթերցումը»,
«Սիրիուսի հրաժեշտը», և իհարկե, բանաստեղծի «հոգու կենսագրությունը» ամփոփող
քառյակները – նրա ողջ գրական կյանքի զարգացման փառահեղ պսակը: 1916-1922
թթ. Թումանյանը գրեց հիսունից ավելի քառյակ: 6

1.3 ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ «ԱՆՈՒՇԸ» ՊՈԵՄԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ


6
Ինճիկյան Ա., Հովհաննես Թումանյան, Երևան, 1969

8
«Անուշը» արվեստի գլուխգործոց է։ Ոչ մի երկում այնքան ուժեղ չի
արտացոլված հայ ժողովրդի կյանքը, և այնքան խորը չեն արտահայտված մեր
ժողովրդի հոգևոր գեղեցկությունները, որքան այս պոեմում։ Թումանյանը
ողբերգական սիրավեպի միջոցով պատկերել է այնպիսի երևույթներ ու
հոգեվիճակներ, որոնք ներքին բովանդակությամբ ուղղված են և՛ նահապետական
աղետավոր երևույթների, և՛ նորագույն բուրժուական բարոյականության դեմ: :
Գեղջկական պարզ, գեղեցիկ բնավորությամբ օժտված այդ աղջիկը նահապետական
աշխարհի հարազատ զավակն է: Նա երևում է ջրի ճանապարհին՝ սիրո և կարոտի
երգը շուրթին, համբարձման առավոտը՝ տագնապը հոգում, բախտի հավատով: Նման
իր հասակակիցներին ու շրջապատի մարդկանց՝ Անուշն էլ անկեղծորեն հավատում է
իր հայրենի եզերքի հինավուրց օրենքներին ու ադաթներին: Գեղջկական կենցաղը
նրա հոգում էլ է ծնել պարզություն, սովորեցրել նրան ապրել բնության մեջ, իր
ապրումներին հաղորդակից դարձրել սարերին ու հանդերին, ծաղիկներին ու
լեռնային գետերին: Բայց այսքանը կերպարի մի կողմն է միայն։ Թումանյանն ստեղծել
է մի հոյակապ բնավորություն, բացահայտել է ժողովրդի հասարակ զավակի հոգու
պոեզիան, օժտել նրան անկրկնելի գեղեցկություններով:
Անուշը զարգացող կերպար է, նրա հոգեկան ապրումները գործողության
ընթացքում վերաճում են խորունկ դրամայի: Այդ պարը ու զուլալ աղջիկը սիրո
ողբերգության մեջ մեծանում է և բարձրանում միջավայրից: Բանաստեղծը մեծ ուժով
բացահայտում է սիրո հոգեբանության դրամատիկ ընթացքը, թաքուն աշխարհի
առեղծվածները: Սկզբում հերոսուհին տագնապ է ապրում, լալիս ու տանջվում,
պահանջում է Սարոյից մշտական սեր: Դա շատ բնորոշ է սիրո հողեբանությանը,
քանի որ ճշմարիտ սերը, ինչպես նշել է Թումանյանը, «ագահ է, անհանգիստ,
տարօրինակ», պահանջում է անմնացորդ նվիրաբերում: Ողբերգական մթնոլորտում
աղջիկը հասունանում է, սկսում հասկանալ կյանքն ու աշխարհը։ Սիրո դրաման
զորանում է հետագա իրադարձությունների մեջ, մոռանալով ադաթն ու
սովորությունը՝ Անուշը Սարոյի հետ փախչում է։Բայց այդ աշխարհում մարդուն

9
երջանկություն չի տրված։ Իրականությունը զոհեր է պահանջում։ Սարոն զոհ է գնում
ընկերոջ գնդակին; Անուշը ծանր ողբերգություն է ապրում։ Սարոն նույնպես
ողբերգական հերոս է, ով նույնպես ծանր դրամա է ապրում։ Նա միտումնավոր չէ
գետնին զարկում ընկերոջը։ Ընկերախաղի ժամանակի տեսնում է Անուշին և մի պահ
խռովահույզ վիճակում մոռանում է ադաթն ու սովորույթը։ Հալածված ընկերոջ և
մարդկանց կողմից՝ նա իր ցավին հաղորդակից է դարձնում միայն բնությանը։
Գեղարվեստական հզոր պատկեր է Սարոյի թաղման տեսարանը, ուր
բարձրանում է մոր կերպարը։ Պառավ նանը նույնպես աստվածավախ, հավատացյալ
ու սնոտիապաշտ կին է։Մոր համար որդու կյանքը թանկ է իր կյանքից, առհասարակ,
մայրական սերն ու վիշտը հավերժական են: Սարոյի մոր ողբը դրված է լեզվական ու
ոճական գունագեղությամբ: Ժողովրդական ասացվածները, անեծքները, լալյաց
երգերին հատուկ թվարկումները բնական երանգ են տալիս նրա մեծ տառապանքին:
Մոսին և հայրը: Նրանք նահապետական միջավայրի հարազատ զավակներն
են՝ հավատարիմ հնոց ադաթին ու սովորույթին: Երկուսն էլ բնավ չար մարդիկ չեն:
Հայրը հոգու խորքում սիրում է Անուշին: Մոսին եղել է Սարոյի անդավաճան ընկերը,
նրանք միասին են անցկացրել իրենց պարզ ու գեղեցիկ օրերը, քնել ու վեր կացել,
եղբայրության խոսք ասել ու երդում տվել: Բայց նահապետական օրենքները խոր
կնիք են դրել այդ մարդկանց վրա: Նրանք չեն կարող դեմ գնալ այդ օրենքներին ու
բարքերին, դարձել են միջավայրի հնազանդ ստրուկը, որը նրանց թելադրում է գործել:
Ի՞նչ կլիներ Մոսիի վիճակը, եթե վրեժ լուծեր: Նա կդառնար պատվազուրկ ու կորած
մի մարդ, ծաղր ու ծանակի առարկա: Ահա թե ինչու է նա իր պատիվը պահելու
համար սպանում ընկերոջը, կործանում քրոջ կյանքն ու երջանկությունը: Մոսին չունի
խոր անհատականություն, հոգեկան հակասություններ, քանի որ մտածում է միայն
սպանության մասին: Նա դառնում է դաժան վրիժառու, որովհետև ենթարկվում է
շրջապատի պահանջներին: Շատ ազդեցիկ է մարդասպան դարձած Մոսիի
կերպարանքը։ Միջավայրն անսիրտ ու դաժան է դարձել նաև հորը: Այս մարդիկ չեն
հասկանում դուրս է անում «տարած-ետ բերած» աղջկան, որը «գետնովն է տվել»

10
իրենց արարքների նշանակությունը, սիրելով հանդերձ՝ դժբախտություն են բերում
հարազատներին:
Մարդկանց լավ ու վատ, տգեղ ու գեղեցիկ արարքների պատճառները
թաքնված են դրսում, շրջապատող կյանքի մեջ: Բազմամարդ տեսարանները էական
տեղ են գրավում պոեմում: Դրանց միջոցով մի կողմից ավելի են զորանում գլխավոր
հերոսները, քանի որ ներկայացվում են իրական միջավայրի մեջ, մյուս կողմից, որպես
հավաքական հերոս, հանդես է գալիս ժողովուրդը՝ առօրյա կյանքով, ուրախությամբ
ու վշտով, երազանքով ու հավատալիքներով: Գեղարվեստական հյուսվածքում
այդպիսի կարևոր դեր են խաղում հարսանիքի, Սարոյի թաղման ու համբարձման
տոնի բազմամարդ տեսարանները:
Հարսանիքի տեսարանում գունագեղությամբ երևում են ժողովրդի
սովորույթները, պարզ ու միամիտ ուրախությունները: Լավ է դրսևորվում կենցաղն ու
կոլորիտը: Ահա գյուղը կոխի ժամանակ, ավանդական զուռնայի նվագի տակ
բաժանված է երկու բանակի, իսկ հարսներն ու աղջիկները, սովորության կարգով,
կանգնած նայում են «նորեկ հարսի փարդի քամակից»: Այս տեսարանից իմանում ենք,
թե բարոյական ինչպիսի չափանիշներ էին գործում հին կյանքում, նկարագրության
միջոցով բնական են դառնում Սարոյի ու Մոսիի կերպարները, ավելի ազդեցիկ՝
նրանց ողբերգական ընդհարումը:
Համբարձման առավոտի նկարագրությունը շատ բան է ասում գեղջկական
միամիտ հավատքի ու ֆատալիզմի (ճակատագրին հավատալու) մասին: Աղջիկները
երգում են համբարձման երգերը և, բոլորելով սափորի գլխին, ծաղկամեր աղջկա
շուրջը, սրտի թրթիռով սպասում են, թե վիճակահանությունը ում ինչ բախտ է
գուշակելու: Եվ չնայած մխիթարում են Անուշին՝ նրան վիճակված սև բախտը
համարելով պատահական մի բան, բայց իրենք էլ ներքուստ հավատում են դրան:
Եթե այս տեսարանում մարդիկ երևում են ուրախության տարերքի մեջ, ապա
թաղման տեսարանում ժողովուրդը հանդես է գալիս խոր վշտով։ Կանայք շարվում են
ղիակի շուրջը և, հիշելով կորցրած հարազատներին, ողբում են սրտառուչ ողբով.,

11
տղամարդիկ, վիշտը թաքցրած ու գլխիկոր նստած են մոտիկ քարերին:
Ողբի մեջ երևում են անգամ նահապետական մարդու շրջապատի ու կենցաղի
մանրամասները (իրերը, ապրելակերպը, մրոտ օջախը, ծանր չոմբախը և այլն):
Բազմամարդ տեսարաններում արտացոլված են ժողովրդի առօրյան, սերն ու վիշտը,
այնտեղ լսվում են հովվի վաղորդյան ջրի գնացող աղջիկների այգաբացի երգը: Այս
մարդկանց համար բնությունը հարազատ տարերքն է։ Նրանք հազար կապերով
կապված են բնության, հանդ ու ձորի, անտառների ու ծաղիկների հետ։ Ապրում շնչում
են բնության մեջ, այնտեղ անցկացնում ուրախ ու տխուր օրերը։ Բնությունը մեծ տեղ է
գրավում պոեմում, բայց դա ինքնանպատակ չէ, այն շատ է նպաստում միջավայրի
պատկերների ստեղծմանը և հերոսների ապրումների ուժեղացմանը։ Խոր տխրության
պահին, մենակության մեջ, Սարոն իր վիշտը պատմում է բարձր սարերին: Անուշն իր
ցավը համեմատում է սարի ծառիկների ցավի հետ։

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

12
Մեր երկրում տնտեսական նոր հարաբերությունների ձևավորման արդյունքը
դարձավ հասարակության սոցիալական ուղենիշների փոփոխությունը և արժեքային
կատեգորիաների բովանդակության փոփոխությունը։ Երիտասարդ սերունդը
հայտնվում է բարոյական չափանիշներ որդեգրելու և սոցիալական ընտրություն
կատարելու դժվար իրավիճակում, երբ չկան գաղափարական ուղենիշներ, բայց
տարածված է բազմակարծությունն ու հակասական կարծիքները, իսկ տնտեսական
վիճակը բնութագրվում է անկայունությամբ։ Այդ իսկ պատճառով պետք է
բավականաչափ ջանք ու ուշադրություն հատկացնել սովորողների անձնական
կողմնորոշման և արժեքային կողմնորոշումների ձևավորմանը, որի հարցում էական
նշանակություն ունեն հայ մեծերի ստեծագործությունների ուսումնասիրումը։ «Անուշ»
պոեմը դաստիարակչական նշանակություն ունի հատկապես հայ գրականության ու
մշակույթի մեջ։ «Անուշ» պոեմը հայ դասական է և կարևոր դեր է խաղում հայ
ժողովրդի մշակութային պատմության և ավանդույթների պահպանման և
փոխանցման գործում։ Այն նկարագրում է 18-րդ դարի հայերի կյանքն ու
սովորույթները, ինչը օգնում է ժամանակակից ընթերցողներին ավելի լավ հասկանալ
և գնահատել նրանց մշակութային պատմությունը: Պոեմը ներկայացնում է տարբեր
բարոյական երկընտրանքներ և բարոյական խնդիրներ, որոնց բախվում են նրա
հերոսները: Ընթերցողները կարող են դասեր քաղել առաքինությունների,
բարոյականության և ճիշտ վարքագծի մասին՝ հիմնվելով հերոսների ճակատագրերի
և գործողությունների վրա: «Անուշ»-ն անդրադառնում է սիրո, նվիրվածության և
ընտանեկան արժեքների թեմաներին: Այս թեմաները տեղին են բոլոր ժամանակների
և մշակույթների համար և կարող են ընթերցողների համար ոգեշնչում ծառայել՝ ավելի
լավ հասկանալու և գնահատելու ընտանեկան հարաբերություններն ու
պարտավորությունները:

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ

13
1. Թամրազյան Հ., Հովհաննես Թումանյան, Բանաստեղծը և մտածողը,
Երևան, 1995
2. Թումանյան Մ., Իմ հիշողություները, Երևան, 2003
3. Թումանյան Ն., Հուշեր ու զրույցներ, Երևան, 1987
4. Ինճիկյան Ա., Հովհաննես Թումանյան, Երևան, 1969
5. Հախվերդյան Լ., Թումանյանի աշխարհը» Երևան, 1966
6. Մկրյան Մ., Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունը, Երևան,
1981
7. Ջրբաշյան Է., Թումանյան. ստեղծագործական պրոբլեմներ, Երևան,
1988
8. Ջրբաշյան Է., Թումանյանի պոեմները, Երևան, 1964
9. Ջրբաշյան Է., Չորս գագաթ, Երևան, 1966

14

You might also like