You are on page 1of 1

Մրցույթ՝ «Մեր ու բոլորի Փարաջանովը»

Այս տարի լրանում է կինոռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ ժողովրդական


արտիստ Սերգեյ Փարաջանովի 100-ամյակը: Հոբելյանի շրջանակում ՀՀ
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և
Սերգեյ Փարաջանովի թանգարանը հայտարարում են մրցույթ
դպրոցների 8-12-րդ դասարանների և սովորողների համար: Մրցույթի
նպատակն է մեծանուն արվեստագետի ժառանգության
հանրահռչակումը, պատանիներին ու երիտասարդներին այն առավել
ճանաչելի դարձնելը:
Մրցույթի պայմաններն ու կանոններն են.
 հունվարի 30-ից փետրվարի 5-ը ներառյալ՝ ժամը 20:00-ին,
ԿԳՄՍՆ ֆեյսբուքյան էջում
(https://www.facebook.com/minESCSarm) կհրապարակվեն
Սերգեյ Փարաջանովի կենսագրությանը, ստեղծագործական
կյանքին վերաբերող տարաբնույթ հարցեր,
 այն սովորողը, որն առաջինը մեկնաբանությունների
հատվածում կտեղադրի օրվա հարցի ճիշտ պատասխանը,
կհամարվի հաղթող,
 պատասխանը պետք է գրել հայատառ,
 պետք է գրել ֆեյսբուքյան անձնական էջից,
 արդեն իսկ հրապարակված տարբերակը ենթակա չէ
խմբագրման, լրացման, փոփոխման,
 հրապարակված պատասխանում պետք է գրել նաև անուն,
ազգանուն, մարզ, քաղաք/գյուղ, ուսումնական
հաստատություն, դասարան/կուրս, մասնագիտություն,
 նշված կանոններին ու պայմաններին չհամապատասխանող
պատասխանները չեն դիտարկվելու:
Օրվա հաղթողի անունը կհրապարակվի հաջորդ օրը՝ հարցի հետ
զուգահեռ (ԿԳՄՍՆ ինստագրամյան էջում
min.escs.arm):
Հաղթողները կպարգևատրվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի
և սպորտի նախարարության և Սերգեյ Փարաջանովի թանգարանի
խրախուսական նվերներով:

ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ


ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

You might also like