You are on page 1of 7

ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ

ԵՐԵՎԱՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ


ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱՐՍԱՐԱՆ

ՌԵՖԵՐԱՏ

Ֆակուլտետ՝ գեղարվեստի
Բաժին՝ երաժշտական
Կուրս՝ 4-րդ
Կիսամյակ՝ առաջին
Ուսուցում՝ հեռակա
Առարկա՝ Երաժշտության Դասավանդման Տեսություն
և Մեթոդիկա
Թեմա՝ Հանրակրթական դպրոցի երաժշտություն
առարկայի չափորոշիչ և ծրագրի բնութագիր
Դասախոս՝ Յոիրի Յուզբաշյան
Ուսանող՝ Հայարփի Մելիքյան
Հանրակրթական դպրոցի երաժշտություն
առարկայի չափորոշիչ և ծրագրի բնութագիր
Ներածություն

Երաժշտություն առարկան հանրակրթական դպրոցում


ունի իր առանձնահատկությունները, որով և տարբերվում
է մյուս առարկաներից։
Երաժշտություն դասին սովորողների գործունեությունը
կապված է <կենդանի> երաժշտության հետ։ Նրանք լսում
են երաժշտություն, երգում կատարում
երաժշտառիթմական շարժումներ, պարում, նվագում,
ստեղծագործում և այդ ամենից ստանում
երաժշտագեղագիտական տպավորություններ, հույզեր,
զգացմունքներ, որոնք էլէ ձևավորում և զարգացնում են
սովորողների հոգևոր աշխարհը, գեղարվեստական
ընկալոմները, ստեղծագործական երևակայությունը,
գեղագիտական ճաշակը, շրջապատում, կյանքում
գեղեցիկը տեսնելու և արարելու կարողությունները։
Այս խնդիրների լուծման համար պահանջվում է ունենալ
սովորողների գիտելիքների, կարողությունների,
հմտությունների և արժեքային համակարգի զարգացման
առարկայական այնպիսի ծրագիր, որը
համապատասխանի Հանրակրթության մասին ՀՀ
օրենքով և Հանրակրթության պետական չափորոշչով
սահմանված հիմնական սկզբունքներին և
պահանջներին։
Երեխաների երաժշտական
զարգացումը,դաստիարակությունը
խիստ կապի մեջ են նրանց տարիքային և
հոգեբանական առանձնահատկությունների
հետ։

Հայկական դպրոցի <Երաժշտություն> առարկայի


չափորոշչի և ուսումնական ծրագրի բովանդակությունը,
կառուցվածքը և առանձնահատկությունները
<Երաժշտություն> առարկայի չափորոշիչն իր մեջ
ընդգրկում է կրթական տարբեր աստիճանների
շրջանավարտների գիտելիքների, կարողությունների,
հմտությունների, արժեքների ձևավորման ու
զարգացման այնպիսի պահանջներ, որոնք սովորողները
ձեռք են բերում ուսումնառության որոշակի
ժամանակահատվածում և կարողանում են կողմնորոշվել
ներկայացվող պահանջների երեք մակարդակներում
նվազագույն, միջին և բարձր։
<Երաժշտություն> առարկայի չափորոշիչն ունի հետևյալ
կառուցվածքը․ հայեցակարգ, ուսումնական ընդհանուր
նպատակներ, բովանդակային պարտադիր միջուկ,
ուսումնական գործունեության տեսակներ, սովորողների
պատրաստվածությունը ներկայացվող պահանջներ,
առաջարկվող գրականության ցանկ։
Հանրակրթական հայկական դպրոցի տարրական
դասարաններում է դրվում աշակերտնորի երաժշտական
դաստիարակության հիմքը։
Հանրակրթական հայկական դպրոցի սովորողների
երաժշտության ուսուցման և դաստիարակության
աշխատանքներում շեշտը դրվում է դաստիարակչական
կողմի, երաժշտության հուզական և ակտիվ ընկալման
վրա։
1-4-րդ դասարաններում աշակերտները լսում և երգում են
բազմաբնույթ և բազմատեսա ստեղծագործություններ,
երաժշտապես զարգանում են։
Առաջին դասարանի աշակերտները ծանոթանում են
բազմատեսակ երգչային և նվագարանային
ստեղծագործությունների։ Դրանք երգեր են, պարեր,
քայլերգեր, երաժշտական խաղեր, մանրանվագներ,
որոնք երեխաները լսում են, երգում, քայլում, պարում ու
խաղում։
Այդ երգերը, երաժշտական ստեղծագործությունները
արտահայում են աշակերտներին շրջապատող կյանգը իր
բազմերանգ գույներով, երեխաների մեջ առաջ են բերում
համապատասխան զգացմունքներ, հույզեր։
Երկրորդ դասարանի աշակերտները ծանոթանում են երգ,
պար, քայլերգ պարզ ու մատչելի տեսակներին։
Երաժշտության այս տեսակները սովորողների
երաժշտական մտածողության զարգացման հիմքն են
դառնու, քանի որ չկա երաժշտության մի բնագավառ, լինի
դա օպերա, բալետ, թե սիմֆոնիա, ուր չլինի երգային,
պարային, քայլերգային բնույթի հատվածներ։
Երգը, պարը, քայլերգը դառնում են այն <կամուրջը>, որ
երեխաները մտնում են երաժշտության <մեծ աշխարհ>։
Լսոլով փոքր հատվածներ օպերաներից, բալետներից և
սիմֆենիաներից նրանք ճանաչում են այդ
ստեղծագործությունների մեջ հնչող իրենց ծանոթ
երաժշտության տեսակները։Այդ ժանրերի հասկացումը
դառնում է ավելի հեշտ, երբ երկրորդ դասարանցինները
ծանոթանում են երաժշտական լեզվի տարրերին։
Երրորդ դասարանի երեխաները ծանոթանում են, թե
ինչպես երգը, պարը, քայլերգը նվագարանային և
սիմֆոնիկ ստեղծագործություններում դասռնում են
երգային, պարային, և քայլերգային բնույթի։
Երաժշտությունը ինտոնացիոն արվեստ է այն
արտահայտում է մարդկանց զգացմունքները և
տրամադրությունները, նկարագրում բնության
երևույթներ։
Երրորդ դասարանի երեխաները ձեռք են բերում
երաժշտական փորձ, որը կարծես ամփոփում է նրանց
գիտելիքները երբ նրանք ծանոթանում են երաժշտական
ստեղծագործության կառուցվածքին։ Ձեռք բերված
տեսական գիտելիքները օգնում են նրանց խորացնել և
կայունացնել համապատասխան երաժշտական
ստեղծագործությանների ունկնդրման և կատարման
միջոցով։
Չորրորդ դասարանի երեխաները ծանոթանում են
հայկական ժողավրդական երաժշտության տեսակներին,
կառուցվածքին երաժշտական լեզվին և
առանձնահատկություններին։ Երեխաները իմանում են,
որ հայկական երաժշտության մեջ մտնում են ոչ միայն
ժողավրդական այլև հոգևոր, գուսանա-աշուղական և հայ
կոմպազիտորների ստեղծագործությունները որոնք
միասին կազմոիմ են հայ ազգային երաժշտությունը։
Նրանք իմանում են, որ երաժշտությունը <լեզու> չունի և
թարգմանություններ չի պահանջվում ։
5-7-րդ դասարաններում երեխաները ծանոթանում են
արվեստների ընտանիքին՝ երաժշտություն,
գրականություն, պարարվեստ, թատրոն և կինոարվեստ։
Նրանք իմանում են, որ արվոստնորից յուրաքանչյուրը
ունի արտացոլման իր լեզուն և արտահայտչամիջոցները։
Արվեստի տեսակների հետ կապված նրանք լսում են
համապատասխան երաժշտություն։
Հինգերոր դասարանում ավելի կոնկրետ է
ուսումնասիրվում արվեստների
փոխկապակցվածությունը և
փոխներգործությունը։Երեխաները իմանում են, որ
առանց գրականության, պոեզիայի հնարավոր չէ ստեղծել
երգ, օպերա, կանտատ և այլն։ Նրանք գիտակցում են նաև,
որ երաժշտությունը իր հերթին օգնում է գրականությանը,
պոեզիային, որ երաժշտությունը հուզազգացմունքային
լիցքեր է հաղերդում գրական կերպարին և ուժեղացնում
դրանց ներգործոիթյոինը մարդու վրա։
Վերցերորդ դասարանում <երաժշտական կերպար>
հասկացությունը երեխաները գիտակցում են, ապա լսում
այնպիսի ստեղծագործություններ, որոնք ավելի խորը
տրամադրություններ արտահայտում։ Նրանք
<երաժշտական կերպար> են փնտրում այնպիսի
ժանրերում ինչպիսին են օպերան, բալերտ, սիմֆոնիան,
կանտատը, կոնցերտը, սոնատը։ Այս դասարանում ավելի
են խորացնում իրենց գիտելիքները ոչ միայն այդ ժանրերի
մասին այև լսողական փորձ են ձերք բերում։
Յոթերորդ դասարանում երեխաները տարբերում են
դասական, ջազային և հանրամատչելի երաժշտության
տեսակները, որի նպատակն է երաժշտության այդ երեք
տեսակների համադրման միջոցով երեխաների մեջ
զարգացնել կյանքում հնչող խայտաբղետ ու
բազմատեսակ երաժշտության մեջ ճիշտ կողմնորոշվելու
կարողությունը։
Դպրոցում <Երաժշտություն> առարկայի ծրագրերում կա
մոտ 100-ից ավելի աղգային երգ։ Միայն տարական
դասարաններում առաջին դասարանում մոտ 33 երգ,
երկրորդ դասարանում մոտ 30 երգ, երրորդ դասարանում
մոտ 28 երգ, չորրորդ դասարանում մոտ 23 երգ և այլն։
Եաժշտության նկատմամբ երեխաների հայացքները
անբաժանելի են ընդանրապես կյանքի նկատմամբ նրարց
հայացքներով։ ՈՒսուցչի հիմնական խնդիրն է օգնել իր
սաներին այդ հայացքների ձևավորմանը։

You might also like