You are on page 1of 10

ՀԱՄԱՌՈՏ ՈՒՂԵՑՈՒՅՑ

ԲՈՒՀԱԿԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԻ

Ընդունելության քննություններ

 Միասնական
 Կենտրոնացված
 Ներբուհական

Միասնական քննությունների առարկայացանկ


1. «Հայոց լեզու և հայ գրականություն»
2. «Հայոց պատմություն»
3. «Ընդհանուր պատմություն»
4. «Մաթեմատիկա»
5. «Քիմիա»,
6. «Կենսաբանություն»
7. «Ֆիզիկա»
8. «Աշխարհագրություն»
9. «Օտար լեզու» (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ռուսերեն, իսպաներեն, իտալերեն,
պարսկերեն)
Միասնական քննությունների փուլերը՝

(Եթե ԳԹԿ-ով հայտագրվել են 2016 թ. փետրվարի 1-ից մինչև մարտի 15-ը)


1. Հիմնական փուլ` շրջանավարտներ, ովքեր
 դպրոցն ավարտում են 2016 թ.,
 նախորդ տարիների շրջանավարտ են, ՆՐԱՆՔ միասնական քննությունները
հանձնում են հունիսին:
Եթե ատեստատում կամ համապատասխան ավարտական փաստաթղթում «Հայոց
լեզու և գրականություն» առարկայից գնահատական չունեն, ընդունելության
քննությունները կարող են հանձնել ռուսերեն թարգմանությամբ միայն լրացուցիչ փուլում՝
բացի «Հայոց լեզու և գրականություն», «Հայոց պատմություն» և մյուս օտար լեզուների
առարկաներից:
Եթե տվյալ մասնագիտության քննական առարկան բուհերի ընդունելության
քննությունների ցանկում նշված է երկու աստղանիշով (**), ապա դիմորդները ՝
 ընդունելության մրցույթին կարող են մասնակցել նաև միջնակարգ կրթության
ատեստատի կամ միջին մասնագիտական (ուսումնարան) կամ նախնական
մասնագիտական ուսումնական հաստատության (քոլեջ) ավարտական
փաստաթղթի` պետական ավարտական քննությունների գնահատականներով,
իսկ պետական ավարտական քննական գնահատականի բացակայության
դեպքում` տարեկան գնահատականով:
2. Լրացուցիչ փուլ` դիմորդներ, ովքեր՝
 ԳԹԿ-ով հայտագրվել են 2016 թ. հունիսի 24-ից մինչև հուլիսի 1-ը
 միասնական քննությունները հանձնում են հուլիսին:

1
Կենտրոնացված քննություններ
 գրավոր (ստեղծագործական) և «Հայոց լեզու և հայ գրականություն»,
 «Օտար լեզու» (ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն,
իտալերեն) առարկաների բանավոր քննությունները:

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԵՐԻ ԵՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

1. Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են տվյալ տարվա մայիսի 5-ից մինչև


հունիսի 1-ը ընկած ժամանակահատվածում` մինչև ժամը 18։00:
2. Հունիսի 25-ից մինչև հուլիսի 2-ը ընդունվում են`
 ՀՀ երկքաղաքացիների և օտարերկրացիների,
 ԵԹԵ օտարերկրացին ունի ՀՀ-ի ատեստատ, ապա նրա փաստաթղթերը
կարող են ընդունվել նաև մայիսի 5-ից մինչև հունիսի 1-ը:
 ԵԹԵ ՀՀ-ի քաղաքացին ունի ՀՀ-ում ՌԴ-ի դպրոցի ատեստատ, ապա նրա
փաստաթղթերը պետք է ընդունվեն հունիսի 25-ից մինչև հուլիսի 2-ը:
 օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունները տվյալ
ուսումնական տարում ավարտած ՀՀ քաղաքացիների,
 նույն տարվա գարնանային զորակոչից զորացրված կամ մինչև հուլիսի 31-ը
զորացրվող դիմորդների,
 նախնական մասնագիտական (արհեստագործական՝ քոլեջ) և միջին
մասնագիտական (ուսումնարան) ուսումնական հաստատությունների տվյալ
տարվա շրջանավարտների փաստաթղթերը:
ԱՅՍՊԻՍՈՎ, ինչ-ինչ պատճառներով հիմնական փուլում (մայիսի 5-ից հունիսի 1-ը)
ԳԹԿ-ում միասնական և կենտրոնացված քննությունների համար չհայտագրված, ինչպես
նաև լրացուցիչ փուլի (հունիսի 25-ից մինչև հուլիսի 2-ը) դիմորդները պետք է ԳԹԿ-ում
հայտագրվեն հունիսի 24-ից մինչև հուլիսի 1-ը:

Դիմորդը դիմում-հայտի հետ միասին ներկայացնում է`

1. Անպայման լուսանկարով տեղեկանք ավարտական դասարանում սովորելու


մասին` հաստատված դպրոցի տնօրենի կողմից, ԵԹԵ միասնական քննության չի
մասնակցում
 ԵԹԵ ավարտական դասարանում է և մասնակցելու է միասնական քննությանը,
նաև ԳԹԿ-ի կողմից տրված տեղեկանքը՝ կնքված և հաստատված դպրոցի
տնօրենի կողմից:
 ԻՍԿ եթե ԳԹԿ-ի տեղեկանք չունի, ԳԹԿ-ի կոդը բուհը վերցնում է դիմորդների
էլեկտրոնային բանկից:
 նախորդ տարիների շրջանավարտները ներկայացնում են ավարտական
փաստաթուղթ` ատեստատ կամ դիպլոմ:

2
 Ատեստատի միջին գնահատականը կլորացվում է և լրացվում դիմում-հայտի
«Դպրոցի պետ. ավարտ. քնն. միջին» վանդակում:
 Դիպլոմների միջուկի գնահատականները չեն կլորացվում. փոխարենը դիմում-
հայտի նույն վանդակում նշվում է 0:
2) 6 լուսանկար (3 x 4 սմ չափսի).
3) փաստաթուղթ զինվորական ծառայությանն առնչության մասին
 զորակոչային տարիք ունեցող արական սեռի դիմորդներից փաստաթղթերն
ընդունվում են զինվորական հաշվառման փաստաթղթերում՝ տարկետման
իրավունք տվող համապատասխան նշման առկայության դեպքում, իսկ
նախկինում առողջական վիճակի կապակցությամբ տարկետում ստացածներից`
ռազմաբժշկական կենտրոնական հանձնաժողովի նշումների առկայության
դեպքում
4) անձը հաստատող փաստաթուղթ
 անձնագիր,
 նույնականացման քարտ,
 զինվորական գրքույկ,
 ծննդյան վկայական,
 փախստականի վկայական,
 ՀՀ-ի հատուկ անձնագիր,
 կացության վկայական
 Անձնագրի կամ ծննդյան վկայականի բացակայության դեպքում ՀՀ
կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության կողմից տրվող՝ անձը
հաստատող ժամանակավոր փաստաթուղթ.
5) զինվորական գրքույկ և տեղեկանք զինվորական կոմիսարիատից ժամկետային
զինվորական ծառայությունն անցած լինելու, ծառայության վայրի և ծառայողական
բնութագրի մասին.
6) քննությունները դրական միավորներով հանձնելու դեպքում մրցույթից դուրս
ընդունվում են՝
 ՀՀ-ի պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների երեխաները,
 ժամկետային զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս
հաշմանդամ դարձած քաղաքացիները` համաձայն Հ Հ պաշտպանության
նախարարության, ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության և ՀՀ
կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տված
տեղեկանքների
 ԻՍԿ վճարովի համակարգի համար առնվազն անցումային միավորներ հավաքելու
դեպքում անվճար ուսուցման համակարգ են ընդունվում`
 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամություն ունեցող անձինք և մինչև 18 տարեկան
հաշմանդամ երեխաները.
 առանց ծնողական խնամքի մնացած՝ մինչև 23 տարեկան երեխաները:
ՎԵՐՋԻՆ ԵՐԿՈՒ արտոնություններից օգտվող դիմորդները ներկայացնում են տվյալ
արտոնություններից օգտվելու իրավունքը հավաստող փաստաթղթեր և ազատվում են
ընդունելության քննությունների վճարից:
7) միջազգային և հանրապետական մրցույթների (օլիմպիադաներ, փառատոներ)
դիպլոմները.
8) ներբուհական յուրաքանչյուր քննությանը մասնակցելու, ինչպես նաև
փաստաթղթերն ընդունելու և ձևակերպելու համար 1500-ական դրամ վճարելու
վերաբերյալ անդորրագիրը:

3
 Մինչև տվյալ տարվա հուլիսի 10-ը ատեստատը կամ դիպլոմը ներկայացնում են՝
o տվյալ ուսումնական տարվա շրջանավարտները,
o տվյալ տարվա գարնանային զորակոչից զորացրված դիմորդները,
o օտարերկրացիները,
o տվյալ տարվա ուսումնարանի և քոլեջի շրջանավարտները:
 Մինչև հուլիսի 31-ը զորացրվող զինծառայողները կարող են դիմել տվյալ տարվա
ընդունելության մրցույթին` մինչև զորակոչվելն ստացած միասնական
քննությունների վկայագրով մասնակցելու համար՝ ինքը կամ նրա լիազոր անձը
ներկայացնելով՝
 տեղեկանք զորամասի հրամանատարի կողմից՝ նշելով հայտագրվող
առարկաները
 մինչև հուլիսի 31-ը կամ պարտադիր ժամկետային զինվորական
ծառայությունից զորացրված դիմորդները զորացրվելուց հետո` երեք տարվա
ընթացքում, քննությունները դրական միավորներով հանձնելու դեպքում`
 անվճար ուսուցմամբ ընդունվում են ընդհանուր մրցույթից դուրս (առանձին
մրցույթով)
 անվճար ուսուցման մրցույթից դուրս մնալու դեպքում այս դիմորդները վճարովի
ուսուցման մրցույթին մասնակցում են ընդհանուր հիմունքներով
 եթե հայտագրել են միայն վճարովի ուսուցման տեղերի համար հատկացված
մասնագիտություններ, բուհ են ընդունվում մրցույթից դուրս:
10. ԳԹԿ-ն դիմորդին տալիս է վկայագիր (որը դիմորդը, բուհ ընդունվելու դեպքում,
համապատասխան բուհ է ներկայացնում մրցույթի ավարտից հետո), եթե դիմորդը
հանձնել է հետևյալ մրցութային առարկաները՝
 «Հայոց լեզու և հայ գրականություն»,
 «Հայոց պատմություն»,
 «Ընդհանուր պատմություն»,
 «Մաթեմատիկա»,
 «Քիմիա»,
 «Կենսաբանություն»,
 «Ֆիզիկա»,
 «Աշխարհագրություն»,
 «Օտար լեզու» (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ռուսերեն, իսպաներեն,
իտալերեն, պարսկերեն):

4
Միջնակարգ կրթության ատեստատում կամ համապատասխան ավարտական
փաստաթղթում «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից գնահատական չունեցող
դիմորդները (Ա և Ա+Բ տարբերակները չհանձնած)

1. «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության փոխարեն


կարող են միասնական քննություն հանձնել օտար լեզվից (անգլերեն, գերմաներեն,
ֆրանսերեն, ռուսերեն, իսպաներեն, իտալերեն):
 «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննությանը
փոխարինած «Օտար լեզու» առարկան չի կարող համընկնել տվյալ
մասնագիտության միասնական քննությունների ցանկում ընդգրկված «Օտար
լեզու» առարկայի հետ: Ընդ որում`
 «030700 - Միջազգային հարաբերություններ», «030600 - Լրագրություն»,
«031000 - Հայոց լեզու և գրականություն», «051000 - Մանկավարժություն և
հոգեբանություն», «051100 - Մանկավարժություն և մեթոդիկա», «051300 -
Սոցիալական մանկավարժություն», «051500 - Հատուկ կրթության
մանկավարժություն և հոգեբանություն», «032300 - Թարգմանչական գործ»
մասնագիտությունների դեպքում «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի
միասնական քննությունը պարտադիր է.
 «031100 - Լեզվաբանություն, ռուսաց լեզու», «032400 - Ռուսաց լեզու և
գրականություն» (Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական
համալսարան), «031200 - Լեզվաբանություն և միջմշակութային
հաղորդակցություն` ռուսաց լեզու» (Երևանի պետական համալսարան)
մասնագիտությունների համար սահմանված «Հայոց լեզու և հայ
գրականություն» առարկայի միասնական քննության փոխարեն դիմորդները
կարող են քննություն հանձնել օտար լեզվից` կենտրոնացված բանավոր
քննություն.
 «032400 - Ռուսաց լեզու և գրականություն» մասնագիտության համար
սահմանված «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական
քննության փոխարեն դիմորդները կարող են միասնական քննություն հանձնել
«Օտար լեզու» (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն, իտալերեն)
առարկայից:
 Միջնակարգ կրթության ատեստատում կամ համապատասխան
ավարտական փաստաթղթում «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից
(ավարտական, քննական) գնահատական չունեցող դիմորդները «Հայոց լեզու և
հայ գրականություն» առարկայի ոչ մրցութային քննության գնահատականի
փոխարեն կարող են օգտագործել միջնակարգ կրթության ատեստատի կամ
համապատասխան ավարտական փաստաթղթի` «Օտար լեզու» (ռուսերեն,
անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն, իտալերեն, պարսկերեն)
առարկայի գնահատականը:
 Միջնակարգ կրթության ատեստատում «Հայոց լեզու և հայ
գրականություն» առարկայից քննական գնահատական չունեցող դիմորդները
«Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից ոչ մրցութային քննության
գնահատականի փոխարեն կարող են օգտագործել միջնակարգ կրթության
ատեստատի «Հայոց լեզու» առարկայի տարեկան գնահատականը:
 Հավասար միավորների դեպքում առավելություն է տրվում դիմում-հայտում
առաջինը նշված առարկայի քննական գնահատականին:

5
ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅՏԱԳՐՈՒՄԸ

1. Տվյալ տարվա միասնական քննություններին մասնակցած դիմորդը կարող է


միայն հաջորդ տարվա համար պահպանել հետևյալ առարկաներից ստացած
գնահատականները՝
 «Հայոց լեզու և հայ գրականություն»,
 «Հայոց պատմություն»,
 «Ընդհանուր պատմություն»,
 «Մաթեմատիկա»,
 «Քիմիա»,
 «Կենսաբանություն»,
 «Ֆիզիկա»,
 «Աշխարհագրություն»,
 «Օտար լեզու» (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ռուսերեն, իսպաներեն,
իտալերեն, պարսկերեն):
 Պահպանելով գնահատականը՝ կարող է նաև վերահանձնել այն և մրցույթին
մասնակցել ավելի բարձր գնահատականով: Անբավարար գնահատականի
դեպքում դիմորդը զրկվում է մրցույթին մասնակցելու իրավունքից:
2. Զորակոչային տարիքը լրացած, միասնական քննություններին և մրցույթին
մասնակցած, բայց բուհ չընդունված արական սեռի դիմորդները ժամկետային
զինվորական ծառայությունից զորացրվելուց հետո կարող են քննությունների
առաջին մրցույթի համար պահպանել հետևյալ առարկաների
գնատականները՝
 «Հայոց լեզու և հայ գրականություն»,
 «Հայոց պատմություն»,
 «Ընդհանուր պատմություն»,
 «Մաթեմատիկա»,
 «Քիմիա»,
 «Կենսաբանություն»,
 «Ֆիզիկա»,
 «Աշխարհագրություն»,
 «Օտար լեզու» (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ռուսերեն, իսպաներեն,
իտալերեն, պարսկերեն):
 Տվյալ տարվա գարնանային-ամառային զորացրումից ՄԻՆՉԵՎ
ՀՈՒԼԻՍԻ 31-ը զորացրվող զինծառայողներն իրավունք են ստանում՝
 Մասնակցել բուհերի տվյալ տարվա ընդունելության մրցույթին՝ մինչև
զորակոչվելն ստացած միասնական քննությունների վկայագրով՝ օգտվելով
բանակից զորացրվածների համար սահմանված արտոնություններից՝ ըստ որի
 Պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրված
դիմորդները զորացրվելուց հետո 3 տարվա ընթացքում քննությունները դրական
միավորներով հանձնելու դեպքում անվճար ուսուցմամբ ընդունվում են
ընդհանուր մրցույթից դուրս՝ առանձին մրցույթով՝ ՀՀ կառավարության կողմից

6
հաստատված և բանակից զորացրվածների համար ըստ մասնագիտությունների
տրամադրված տեղերում:
 Անվճար ուսուցման մրցույթից դուրս մնալու դեպքում դիմորդները վճարովի
ուսուցման մրցույթին մասնակցում են ընդհանուր հիմունքներով:
 ԵԹԵ բանակից զորացրված դիմորդները հայտագրել են միայն վճարովի
ուսուցման տեղերի մասնագիտություններ, բուհ են ընդունվում մրցույթից դուրս:
 Բանակից զորացրվածները բուհերի ընդունելության մրցույթին մասնակցելու
համար դիմում-հայտ կարող են լրացնել և փաստաթղթերը ներկայացնել
հունիսի 25-հուլիսի 2-ը՝ ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը՝
 զորամասի հրամանատարի կողմից տրված տեղեկանք այն մասին, որ
զինծառայողի զորացրումը տեղի է ունենալու մինչև հուլիսի 31-ը (կից
ներկայացվում է զորամասի հրամանատարի կողմից տրվող տեղեկանքի
նմուշը),
 զորացրվող զինծառայողի կողմից տրված լիազորագիր, որը լիազորագրում
նշված անձը ներկայացնում է բուհի ընդունող հանձնաժողովին (կից
ներկայացվում է լիազորագրի նմուշը) և բուհի ընդունելության դիմում-
հայտում հայտագրում է բուհերի ընդունելության մրցույթին մասնակցության
մասնագիտությունները՝ լիազորագրում նշված հերթականությամբ,
 անձը հաստատող փաստաթղթի պատճենը,
 6 հատ 3x4 չափսի լուսանկար:
3. Ընտրած մասնագիտությունների կրկնվող առարկաների քննությունները
դիմորդը հանձնում է մեկ անգամ:

Զորացրվող զինծառայողին տրվող տեղեկանքի և լիազորագրի նմուշ

Տեղեկանք

Սույն տեղեկանքը տրվում է զինծառայող


____________________________________________________________________________________-ին,
անուն, հայրանուն, ազգանուն ծնված _______________________________ , անձնագրի համար
______________________, առ այն, որ նա զորացրվելու է մինչև 2016թ. հուլիսի 31-ն ընկած
ժամանակահատվածում: Սույն տեղեկանքը տրվում է՝ համաձայն Հայաստանի Հանրապետության
կառավարության 26.04.2012թ. թիվ 597-Ն որոշման 40 և 107 կետերի՝ բուհերի ընդունելության 2016թ.
հուլիսին տեղի ունեցող մրցույթին մասնակցելու և պարտադիր ժամկետային զինվորական
ծառայությունից զորացրված դիմորդների արտոնություններից բուհերի ընդունելության մրցույթում
օգտվելու համար:
____________________________ զորամասի հրամանատար՝
____________________________________________________________________ անուն, ազգանուն,
ստորագրություն կ.տ. << >> ________________________ 2016 թ.

7
Լիազորագիր

Ես՝ _________________________________________________________________________
անուն, հայրանուն, ազգանուն
ծնված ________________________________________________________,
անձնագիր ___________________________________________________,
լիազորում եմ ____________________________________________________________-ին ,
անուն, հայրանուն, ազգանուն
ծնված ________________________________________________________,
անձնագիր ___________________________________________________,
Հայաստանի Հանրապետության կառավարության 26.04.2012թ. թիվ 597-Ն որոշման 40 կետի
համաձայն սույն թվականի հունիսի 25-ից հուլիսի 2-ն ընկած ժամանակահատվածում բուհերի
ընդունելության մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերս ներկայացնել բուհի
ընդունող հանձնաժողովին և բուհի ընդունելության դիմում-հայտը իմ անունից լրացնել՝ նշելով
բուհերի ընդունելության մրցույթին մասնակցության մասնագիտությունները հետևյալ
հերթականությամբ.
_____________________________________________________
_____________________________________________________
_____________________________________________________
_____________________________________________________
_____________________________________________________
_____________________________________________________
_____________________________________________________
_____________________________________________________ :
Սույն լիազորագիրը տրվում է մինչև հուլիսի 2-ը ժամկետով:
Լիազորագիրը տրվել է << >> ________________ 2016թ.
Լիազորող անձ՝ ____________________________________________________
անուն, ազգանուն, ստորագրություն
Լիազորագիրը հաստատված է ________________________ զորամասի հրամանատարի
կողմից __________________________________________________________ Կ. Տ
անուն, ազգանուն, ստորագրություն

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԵՐՆ ՈՒՂՂԵԼԸ ԵՎ


ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼԸ

1. Դիմորդը կարող է ընդունելության դիմում-հայտում փոփոխություններ կատարել՝ մինչև


տվյալ տարվա հունիսի 1-ը` ժամը 18։00։
2. Մինչև տվյալ տարվա հուլիսի 2-ը` ժամը 18։00, դիմում-հայտում փոփոխություններ
կարող են կատարել՝
 ՀՀ երկքաղաքացիները և օտարերկրացիները,
 տվյալ ուսումնական տարում օտարերկրյա պետությունների ուսումնական
հաստատություններն ավարտած ՀՀ քաղաքացիները,
 տվյալ տարվա գարնանային զորակոչից զորացրված դիմորդները։
3. Ընդունելության դիմում-հայտը կարող է հետ վերցնել կամ փոփոխություն կատարել՝
 դիմում-հայտը լրացնելու օրը՝ անձնագրի և ստացականի առկայության դեպքում,

8
 դիմում-հայտը լրացնելու հաջորդ օրվանից սկսած՝ մինչև ընդունելության դիմում-
հայտերի և փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը քննական թերթիկի և
ստացականի առկայության դեպքում:
4.Ընդունելության դիմում-հայտը հետ վերցնելու կամ դրանում փոփոխություն կատարելու
համար դիմորդը դիմում է ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարին:
Պատասխանատու քարտուղարն առանձնացնում է դիմորդի անձնական գործը, տալիս
վերադարձման թույլտվություն` այն վավերացնելով բուհի կնիքով։

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԵՐԻ ՀԱՍՏԱՏԱԳՐՈՒՄԸ

1. Ընդունելության դիմում-հայտերի ընդունման ժամկետի ավարտից հետո ընդունող


հանձնաժողովի պատասխանատու քարտուղարն ու գնահատման և ԳԹԿ-ի
ներկայացուցիչն ստորագրում են ընդունելության դիմում-հայտերի բազայի մասին ակտը,
որում նշվում են ընդունելության դիմում-հայտերի թիվը, քննությունների թիվը,
քննությունների համար վճարված ընդհանուր գումարը, քննությունների վարձից
ազատված դիմորդների թիվը։
2. Բազայում կատարվող բոլոր փոփոխությունների և ճշտումների մասին կազմվում է
արձանագրություն։
3. Բազան էլեկտրոնային կրիչների տեսքով տվյալ տարվա հունիսի 2-ին հանձնվում է
ԳԹԿ-ին՝ ի պահ։
 իսկ տվյալ տարվա հուլիսի 3-ին ԳԹԿ-ին ի պահ է հանձնվում հետևյալ դիմորդների
բազան՝
 ՀՀ երկքաղաքացիների և օտարերկրացիների,
 օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունները տվյալ
ուսումնական տարում ավարտած` ՀՀ քաղաքացիների
 տվյալ տարվա գարնանային զորակոչից զորացրված
4.Ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարը դիմորդների
արտոնությունները հաստատող փաստաթղթերի կրկնօրինակները մինչև տվյալ տարվա
հուլիսի 10-ը հանձնում է ԳԹԿ-ին:

9
ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ԵՎ ՆԵՐԲՈՒՀԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ՝ ԿՈՐՑՐԱԾ ՔՆՆԱԿԱՆ ԹԵՐԹԻԿԻ
ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ

Դիմորդը քննական թերթիկը կորցնելու մասին դիմում է ներկայացնում ընդունող


հանձնաժողովի պատասխանատու քարտուղարին, որը դրա մասին անմիջապես
զեկուցում է ԳԹԿ-ին:
1. Ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարը ԳԹԿ-ից
ստանում և 24 ժամվա ընթացքում դիմորդին է տալիս նոր քննական թերթիկ։
2. Նոր քննական թերթիկում քննության օրերը չեն փոխվում`
 բացառությամբ այն դեպքի, երբ քննական թերթիկը կորել է տվյալ առարկայի
քննությունների վերջին օրը. այս դեպքում դիմորդին թույլատրվում է քննությունը
հանձնել անձը հաստատող փաստաթղթի ու ԳԹԿ-ի տվյալների բազայի հիման վրա:
3. ԵԹԵ քննական թերթիկը կորել է քննության օրը, դիմորդն այդ քննությունը
հանձնում է ԳԹԿ-ի կողմից տրված նոր քննական թերթիկում նշանակված օրը:

Նպատակային ընդունելության հայտեր ներկայացրած դիմորդները՝

 ընդունվելուց հետո՝ մինչև հրամանագրումը, գործուղող և ընդունող կողմերի հետ


Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքում են
պայմանագիր:

10

You might also like