You are on page 1of 63

Խ.

ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ


ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ

«ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՆՐԱ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ՄԵԹՈԴԻԿԱՅԻ»


ԱՄԲԻՈՆ

ԱՎԱՐՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

ԹԵՄԱ՝

Բանակաստեղծ գործընթացը 1918-1920 թ..-ին

ՈՒՍԱՆՈՂ՝ Էմմա Սուրենի Եպիսկոպոսյան

ԳԻՏԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐ՝ պ.գ.դ., պրոֆեսոր/ պ.գ.թ., դոցենտ Եղյան Մարիամ

Երաշխավորվում է պաշտպանության՝

Ամբիոնի 2023 թ. Մայիսի 10-ի թիվ 11 նիստով

Ամբիոնի վարիչ՝ պ.գ.թ., Էդիկ Գևորգյան

Ընդդիմախոս՝ պ.գ.դ., պրոֆ./պ.գ.թ., դոցենտ

ԵՐԵՎԱՆ 2024
ԲՈՎԱՆԴԱԿՈՒ ԹՅՈՒ Ն
Ներածություն ....................................................................................................................................... 3
Գլուխ 1 .................................................................................................................................................. 6
Հայոց Անկախ Պետականության Վերականգնման Խնդիրը 1917-1920 թթ. .................................... 6
1.1 ՀՀ առաջին հանրապետության հռչակման պատմական նախադրյալներն ու
Հայկական հարցի նշանակությունը ............................................................................................... 6
1.2 Անկախության հռչակումը ................................................................................................. 13
Գլուխ 2 ................................................................................................................................................ 26
Հայկական բանակի ձևավորման և կայացման գործընթացները 1918-1920 ԹԹ ......................... 26
2.1 Հայկական առաջին զորամիավորումների կազմավորումը նախքան անկախության
հռչակումը: ՀՀ ռազմաքաղաքական դրությունը ......................................................................... 26
2.2 Բանակաստեղծ գործընթացը անկախության հռչակումից հետո ........................................ 31
Գլուխ 3 ................................................................................................................................................ 44
«Ազգային բանակը» թեմայի դասավանդումը ավագ դպրցում՝ Քեյսի մեթոդի կիրառմամբ........ 44
Եզրակացություն ................................................................................................................................ 56
Օգտագործված գրականության ցանկ.............................................................................................. 61

2
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Թեմայի կարևորությունն ու արդիականությունը: Ազգային բանակի ստեղծման
պատմությունը Հայոց պատմության ամենակարոր դեպքերից մեկն է: Առաջին
համաշխարհային պատերազմի ընթացքում և հայոց մեծ Եղեռնի հետևանքով թեև
հայությունը աննախադեպ կորուստներ կրեց և իր գոյապայքարի ընթացքում
հայտնվեց թերևս ամենազարհուրելի իրավիճակում:
Ազգային բանակը ստեղծվեց Հայաստանի համար աննկարագրելի ծանր
պայմաններում: Պետականության ծնունդն այս անգամ ևս ուղղակիորեն առնչվում է
օտար կայսրության փլուզման գործընթացի հետ:
Դեռևս 1915թ Մեծ եղեռնից մազապուրծ հայ ժողովրդը, որը կենաց մահու
պայքար էր մղում իր գոյությունը մի պատառ հողի վրա պահելու համար,
բնականաբար, առաջին հերթին իր ողջ ուժերը պետք է նպատակամղեր կանոնավոր
բանակ ստեղծելու գործին, լավ գիտակցելով, էր իր նվաճումները պաշտպանելու և
հայոց պետականությունը ամրապնդելու այլ ուղի չկաֈԱյսպիսի ոգով էին տոգորված
թե' Հայաստանի առաջին հանրապետության պետական ղեկի մոտ կանգնած
քաղաքական ու ռազմական գործիչները, թե' արևմտահայ գաղթականությունն ու
տեղացի բնակչությունըֈ Նորաստեղծ հանրապետության կառավարությունը բանակի
կազմավորմանը և ամրապնդմանը ձեռնամուխ եղավ իր գործունեության առաջին
իսկ օրերիցֈ Ուստի Հայոց պետականության վերականգնման և ընդհանրապես
ազգային բանակի պատմության ուսումնասիրությունը, և գիտական լուսաբանումը,
առանց որի մեր ժողովրդի նորագույն պատմության այս կարևորագույն փուլի
բացահայտումը կմնար թերի:
Այսպիսով՝ 1918-1920 թթ.-ի բանակաստեղծ գործընթացի ուսումնասիրությունը
կարևոր ու արդիական է մի կողմից Հայաստանի առաջին հանրապետության
պատմության ամբողջական ուսումնասիրության, իսկ մյուս կողմից՝ հայոց
պետականության վերլուծության տեսանկյունից:
Ուսումնասիրության նպատակն ու խնդիրները: Ուսումնասիրության
նպատակն է լուսաբանել ազգային բանակի ստեղծման անհրաժեշտությունը և
կարևորությունը, ինչպես նաև դրա դերը Հայաստանի անկախացման գործընթացում:
Վերոնշյալ նպատակին հասնելու համար առաջադրվել են հետևյալ
խնդիրները.
3
1. Ուսումնասիրել բանակի ստեղծման համար անհրաժեշտ նախադրյալները,
2. Վերլուծել բանակաստեղծ գործընթացի ընթացքը,
3. Քննարկել բանակի դերը Հայաստանի անկախացման գործընթացում:
Ուսումնասիրության օբյեկտը և առարկան: Ուսումնասիրության օբյեկտը
բանակն է, իսկ առարկան դրա դերը Հայաստանի սոցիալ-քաղաքական կյանքում:
Ուսումնասիրության մեթոդաբանությունը: Աշխատանքը շարադրվել է
պատմանկարագրողական մեթոդով՝ Քեյսի մեթոդի սկզբունքների կիրառմամբ:
Ուսումնասիրության գիտական նորույթը: Ուսումնասիրության գիտական
նորույթը առաջին հերթին հիմնահարցերի նման ընդգրկմամբ վերլուծության
իրականացումն է, որը հնարավորություն է տվել հանգելու կարևոր
եզրակացությունների:
Ուսումնասիրության գիտական և կիրառական նշանակությունը: Սույն
աշխատանքը խնդրի գիտական քննության մի փորձ է, որը կարող է հիմք
հանդիսանալ թեմայի ավելի խորքային և ծավալուն ուսումնասիրության համար:
Աղբյուրների և գրականության տեսություն: Անշուշտ, աշխատանքը անհնարին
կլիներ շարադրել առանց այն աղբյուրների, որոնք ստեղծվել են այս
իրադարձությունների վերաբերյալ: Դրանք բազմազան ու տարաբնույթ են: Այս
իրադարձությունները տեղ են գտել ինչպես հայոց մատենագրական երկերում,
այնպես էլ օտար հեղինակների մոտ:
Հայ մատենագիրներից այս դեպքերը նկարագրել է Լևոն Հովհաննիսյանն իր
«Հայկական հարցը և մեծ տեևությունները» աշխատությունում: Վերջինս 1918-1920
թթ.-ի բանակաստեղծման շրջանի իրադարձությունների լուսաբանման
կարևորագույն սկզբնաղբյուրներից է:
Կարևոր տեղեկություններ է պարունակում նաև Ռիչարդ Հովհաննիսյանի և
Սիմոն Վրացյանի աշխատությունները, և այլոց գործերը:
Տվյալ ժամանակաշրջանի վերաբերյալ հետազոտություններ են իրականացրել
բազմաթիվ հեղինակներ: Մասնավորապես՝ Վանիկ Վիրաբյանը, Հայկ Ավետիսյանը,
պատմագիր Լեոն, Մուրադ Կարապետյանը, և այլք:
Աշխատությունը գրելիս օգտագործվել են վերջին շրջանի հետազոտողների
աշխատություններից Ռիչարդ Հովհաննիսյանի «Հայաստանի Հանրապետություն»

4
աշխատությունը, Լևոն Հարությունյանի «Հայական հարց» գիրքը, Վանիկ Վիրաբյանի
«Հայ-վրացական ռազմաքաղաքական հարաբերություններ», և այլոց
աշխատությունները:
Աշխատանքի կառուցվածքը. Սույն աշխատանքը բաղկացած է ներածությունից,
երկու գլուխներից և մեթոդական մասից, եզրակացությունից և գրականության
ցանկից :
Աշխատանքի առաջին գլխում անդրադարձ ենք կատարել 1917-1920 թթ.-ի հայ
անկախ պետականության վերականգնման խնդրին: Առանձնացրել ենք այն կարևոր
իրադարձությունները, որոնք նպաստեցին հայկական անկախ պետականության
ստեղծմանը:
Երկրորդ գլխում արդեն ներկայացրել ենք 1918-1920 թթ-ի հայկական բանակի
ստեղծման գործընթացին, այն բոլոր դժվարություններին, որոնց նա հանդիպեց իր
ճանապարհին:
Աշխատանքի վերջին՝ երրորդ գլուխը արդեն մեթոդական մասն է: Մեթոդական
մասը շարադրելիս օգտվել ենք Քեյսի մեթոդից, որը ներկայացնելուց հետո
առաջադրել ենք մեր կողմից կազմված դասի պլանը:

5
ԳԼՈՒԽ 1

ՀԱՅՈՑ ԱՆԿԱԽ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԽՆԴԻՐԸ 1917-1920 ԹԹ.

1.1 ՀՀ առաջին հանրապետության հռչակման պատմական նախադրյալներն ու


Հայկական հարցի նշանակությունը

1917 թվականը հայկական անկախ պետականության վերականգնման


ուղղությամբ նոր հորիզոններ բացեց: Անդրկովկասի հայերը, վրացիները և
մահմեդականները, դառնացած հպատակ ազգեր նկատմամամբ ցարիզմի
քաղաքականությունից, ողջունեցին 1917 թ. փետրվարյան հեղափոխությունը, որով
վերջ դրվեց Ռոմանովների դինաստիայի երեքհարյուրամյա գահակալությանը։

Ռուսաստանում 1917 թ. Փետրվարյան հեղափոխության հաղթանակը և ապա


ԱՄՆ-ի մուտքը նույն թվականի ապրիլին համաշխարհային պատերազմ, ինչպես նաև
փոքր ու ճնշված ազգերի քաղաքական իրավունքների պաշտպանության վերաբերյալ
նախագահ Վ. Վիլսոնի Անտանտի երկրների քաղաքական օրակարգ բերեցին
բռնազավթումների սկզբունքից հրաժարվելու և ժողովուրդների ինքնորոշման
իրավունքը հարգելու անհրաժեշտությունը1: Վերջինս լուրջ հարված էր հանդիսանում
1915−1916 թթ. Օսմանյան կայսրության ասիական տիրույթների մասնատման
վերաբերյալ անգլո-ֆրանս-ռուսական գաղտնի համաձայնագրերի համար, ինչը
վկայում էր, որ Հայկական հարցի լուծման դիվանագիտական սկզբունքները պետք է
վերանայվեին2:

Բնականաբար ոգեշնչված լինելով տվյալ պահի ապրումներով՝ Անդրկովկասի


ժաղովուրդների առաջնորդները միասնաբար հանդես եկան տարածաշրջանային
համերաշխության ու եղբայրության կոչերով: Ռուսական ժամանակավոր
կառավարությունը, իշխանության գլուխ անցնելուց կարճ ժամանակ անց, Օզակոմ3

1
Հովհաննիսյան Լ., Միացյալ և Անկախ Հայաստանի Գաղափարի Արտացոլումը ԱՄՆ
Պետդեպարտամենտի Փաստաթղթերում (1917−1920 թթ.), ՎԷՄ համահայկական հանդես ԺԱ(ԺԷ)
տարի, թիվ 3 (67), հուլիս-սեպտեմբեր, 2019, էջ 34, https://vemjournal.org/archives/4364
2
Հովհաննիսյան Լ., Հայկական հարցը և մեծ տերությունները 1914−1917 թվականներին, Եր., «Զանգակ-
97», 2002, էջ 146-147:
3
Անդրկովկասյան հատուկ կոմիտե, Օզակոմ (ռուս.՝ Особый Закавказский комитет), Ռուսաստանի
ժամանակավոր կառավարության Անդրկովկասի երկրամասային մարմինը: Ստեղծվել
է 1917 թվականի մարտի 9 (22)-ին Թիֆլիսում, պետական 4-րդ դումայի Կովկասի 5
ներկայացուցիչներից. Վասիլի Խառլամով (կադետ, նախագահ), Միքայել
6
(Անդրկովկասյան հատուկ կոմիտե)համառոտագրությամբ անունով հայտնի
տարածքային վարչական մարմին ուղարկեց Անդրկովկաս: Օզակոմի դերը
պարզաբանելու համար բավական է նշենք, որ շատերի համար այն որպես մի նոր
դարաշրջանի խորհրդանիշ էր և ակնկալվում էր, որ այն կբուժեր հին վարչակարգի
պատճառած վերքերը, կթեթևացներ պարենամթերքի ճգնաժամային պակասը, վերջ
կտար ազգային հակամարտություններին, կուժեղացներ ռազմաճակատը և
կնպաստեր արդար՝ կառավարմանը4, սակայն ինչպես ցույց տվեցին
գործողությունների հետագա ընթացքը, դրանք միայն սին հույսեր էին։

Ռուսաստանն Արևմտյան Հայաստանի իրավական կարգավիճակի վերաբերյալ


որոշումներ կայացնելու գործում իր ազդեցիկ դերը կորցրեց փետրվարյան
հեղափոխությունից անմիջապես հետո, ինչի վառ ապացույցը երևաց 1917 թ. ապրիլի
20-ին Սեն-Ժան-դե Մորիենի անգլո-ֆրանս-իտալական համաձայնագրի կնքման
ժամանակ, որտեղ Ռուսաստանը մասնակցություն չունեցավ5:

Իր շուրջ ութամսյա գոյության և զարգացման ընթացքում փետրվարյան


հեղափոխությունն հնարավորություն տվեց 1918 թվականի պետականության հիմքը
կազմած ազգային, դեմոկրատական կառույցները ձևավորելու և ամրապնդելու:
Պարզաբանելու համար նշենք, որ այդ կառույցներն էին հայկական ազգային
խորհուրդների, ազգային զորամասերի ձևավորման, նոր իրադրության մեջ
կուսակցությունների կուտակած փորձի, Հայկական և ազգային հարցերի ազատ,
հրապարակային քննարկման, անգամ Հայաստանի մանդատի գաղափարի
ձևավորման, ցարիզմի բացակայության պայմաններում Անդրկովկասի ազգային
ուժերի հակասությունների անթաքույց դրսևորումը ու դրան անպատրաստ գտնվելը
և այլ խնդիրներ: Որպեսզի պարզաբանենք, թե ինչ նշանակություն ունեցավ
փետրվարյան հեղափոխությունը, բավական է նշել, որ հեղափոխության ընձեռած
նպաստավոր պայմաններում ձևավորվեցին հայկական ազգային երկու Արևմտահայ
և Արևելահայ խորհուրդները: Պատերազմի պայմաններում Հայկական հարցի
ակտիվացման, տնտեսական, հասարակական-քաղաքական կյանքը հայ գործիչների

Պապաջանյան (կադետ), Մամեդ Յուսիֆ Ջաֆարով (կադետ), Կիտա Աբաշիձե (սոցիալ-ֆեդերալիստ),


Պավել Պերեվերզև (կադետ)
4
Հովհաննիսյան Ռ., Հայաստանի Հանրապետություն, Հատոր 1, Առաջին տարին, 1918-1919 թթ.,
Երևան, Տիգրան Մեծ, 2005, էջ 16:
5
Հովհաննիսյան Լ., Հայկական հարցը և մեծ տերությունները, էջ 98:
7
կողմից ղեկավարելու միտումներով պայմանավորված այդ ուղղությամբ
նախապատրաստական աշխատանքները հայ իրականության մեջ սկսվել էին դեռևս
1916թ. գարնանից: Ցարիզմի և միաժամանակ հայոց պետականության
բացակայության իրականությունը, միանգամայն նոր, աննախադեպ կացություն էր
առաջացրել, երբ առաջին անգամ հայ գործիչներին և քաղաքական ուժերին տրվում
էր քիչ թե շատ ինքնուրույն գործելու հնարավորություն' իրենց դրական ու նաև
աղետաբեր հետևանքներով:

Կարևոր ենք համարում նշել, որ սրանից զատ հայերը առավել ոգեշնչված էին
Արևմտահայաստանի ապագա կարգավիճակի վերաբերյալ Ժամանակավոր
կառավարության նպաստավոր հայտարարություններից: 1917 թ. ապրիլի 26-ին
հրատարակված ժամանակավոր կառավարությունը հետևյալ որոշումներն էր
կայացրել.

 Պատերազմի իրավունքով գրավված Թուրքահայաստանի քաղաքացիական


կառավարումը վերցվում է Կովկասյան իշխանությունների, ինչպես նաև
Կովկասյան ռազմաճակատի հրամանատարության իրավասությունից և
անմիջականորեն ենթարկվում ժամանակավոր կառավարությանը։

 երկրամասի քաղաքացիական կառավարումը հանձնվում է ժամանակավոր


կառավարության նշանակած Թուրքահայաստանի ընդհանուր կոմիսարին:

 Թուրքահայաստանի ընդհանուր կոմիսարի մոտ գտնվում է քաղաքացիական


մասի օգնականը։

 Ընդհանուր կոմիսարը, իր քաղաքացիական մասի օգնականի զեկուցման


համաձայն, անմիջապես ներկայացնում է իր նկատառումները
Թուրքահայաստանի շրջանների կառավարման մասին։

Վերոնշյալի վերաբերյալ տեղին ենք համարում նշել, որ Ս.Վրացյանի տեսակետից


Թուրքահայաստանի խնդիրը նորից դրվում էր միջազգային հողի վրա, հանվում էր
կովկասյան միջցեղային հարաբերությունների միջավայրից և կապվում ուղղակի
կենտրոնական կառավարության հետ, որն ինքնին մեծ հաջողություն էր հայերի
համար6:

6
Վրացյան Ս., Հայաստանի Հանրապետություն, Երևան, 1993, էջ 27:
8
Բայբուրդ–Դերջան–Մամախաթուն-Խնուս-Մանազկերտ-Արճեշ-Բերկրի-Սարայ
քաղաքներով անցնող Ռուսաստանի պետական սահմանը Արևմտյան Հայաստանում
հաստատվեց հուլիսին: Ինչպես հանդիպում ենք Ս. Վրացյանի մոտ՝ սրա համար
հատկացվեցին խոշոր վարկեր, ինչպես նաև գաղթականության վերադարձի
ուղղությամբ ձեռնարկվեցին տարատեսակ միջոցներ։ Կարճ ժամանակում
Թուրքահայաստանը և հատկապես Տարոնն ու Վասպուրականը վերակենդանացան:
Ամեն տեղ բռնել էր հայ ազգաբնակչությունը, գյուղերը վերաշինվում էին, արտերը
ծածկվում էին կանաչով: Գործում էին զանազան բարեգործական
հաստատություններ, ստեղծվում ինքնապաշտպանական խմբեր: Արևմտյան
Հայաստանը կրկին կենդանության նշաններ էր ցույց տալիս, ասել է թե փյունիկի պես
հառնում էր մոխիրներից7:

Կարևոր ենք համարում նշել, որ Հայաստանի սահմանների և իրավաքաղաքական


կարգավիճակի վերաբերյալ տերությունների, մասնավորապես ԱՄՆ-ի
դիրքորոշումներում նոր ու էական շտկումներ մտցրին 1917 թ. Հոկտեմբերյան
հեղաշրջումը և Ռուսաստանից Անդրկովկասի անջատումը: Դրանցից նախ և առաջ
կարևոր ենք համարում նշել Թիֆլիսում ԱՄՆ հյուպատոս Ֆելիքս Սմիթի հոկտեմբերի
19-ի ճեպագիրն ուղղված Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Դեվիդ Ֆրենսիսին և
պետքարտուղար Ռոբերտ Լանսինգին, ապա վերջինիս նոյեմբերի 9-ին ուղղված
հեռագիրը բոլշևիկյան կառավարության նկատմամբ Անդրկովկասի իշխանության
ազգային մարմինների դիրքորոշման, երկրամասի ժողովուրդների անջատողական
տրամադրությունների և դրանց իրագործմանը նյութական ու ռազմական
աջակցություն ցույց տալու վերաբերյալ: Սրանք բոլորը վառ վկայությունն են այն
ամենի, որ ԱՄՆ պետդեպարտամենտը, դրսևորելով հիմնավորված
զգուշավորություն, խուսափեց փաստացիորեն ճանաչել Անդրկովկասյան
կոմիսարիատի իշխանությունը և չէր շտապում նյութական օգնություն տրամադրել
նրան8:

1917 թ. դեկտեմբերի 22-ի ԱՄՆ հետախուզական ծառայության հուշագրի


համաձայն Պետդեպարտամենտի նախաձեռնությամբ ձևավորված փորձագետների

7
Վրացյան Ս., նշվ.աշխ., էջ 27:
8
Հովհաննիսյան Լ., Հայկական հարցը և մեծ տերությունները, էջ 36:
9
հատուկ խմբի կողմից մշակվել էին մոտալուտ հաշտության միջազգային
համաշխարհային պատերազմում ԱՄՆ-ի նպատակների և հաշտության
պայմանների վերաբերյալ վեհաժողովին ներկայացվելիք հանձնարարականներ:
Հուշագրից տեղեկանում ենք, որ ԱՄՆ-ն պետք է ապահովեր հայերի երաշխավորված
ինքնավարությունը ոչ միայն որպես արդարադատության և մարդասիրության
պահանջ, այլև նաև որպեսզի դրանով վերականգներ Փոքր Ասիայի միակ ժողովրդին,
որն էլ իր հերթին կարող էր կանխել գերմանացիների կողմից Թուրքիայի
տնտեսական մենաշնորհացումը: Սրանից զատ անհրաժեշտ էր համարվում
շահագործումից և իշխանության չարաշահումից ազատել Օսմանյան կայսրության
հպատակ ժողովուրդներին, իսկ 1917 թ. վերջին Վ. Վիլսոնը պաշտոնապես
հայտարարեց, որ հայերը պետք է անկախանան9:

Այդ օրերին Հայկական հարցը քննարկվեց նաև ԱՄՆ կոնգրեսում Վ. Վիլսոնի


«Համընդհանուր հաշտության մասին» ճառում և Մեծ Բրիտանիայի վարչապետ
Դեյվիդ Լլոյդ Ջորջի Համայնքների պալատում ունեցած ելույթում: Ավելին, Դ. Լլոյդ
Ջորջը անգամ հայտարարեց, որ իրենք չենք վիճարկում թուրքական կայսրության
պահպանումը թուրքերով բնակեցված տարածքներում Կ. Պոլիս մայրաքաղաքով,
բայց դա չի նշանակում, թե չպետք է ճանաչվի Արաբիայի, Հայաստանի, Միջագետքի,
Սիրիայի և Պաղեստինի ազգային անկախությունը, նա նշել է, որ վերոնշյալ երկրները
պետք է անկախանան10:

Բրիտանական և ֆրանսիական կառավարությունները մյուս կողմից


հստակեցնում էին Անդրկովկասում իրենց ապագա ազդեցության ոլորտները:
Պարզաբանելու համար նշենք, որ ըստ 1917 թ. դեկտեմբերի 23-ին Փարիզում
ստորագրված Ռուսաստանն «ազդեցության գոտիների» բաժանելու վերաբերյալ
ֆրանս-անգլիական համաձայնագրի՝ «կազակական և կովկասյան շրջանները»՝
Վրաստանը, Հայաստանը և Քուրդիստանը անգլիական հետաքրքրությունների
շրջանակ էին մտել: Հետագայում այդ շարքերին միացավ նաև Թուրքեստանյան
երկրամասը11:

9
Геноцид армян: ответственность Турции и объязательства мирового сообщества, т. 1, док. N 315, էջ 309:
10
Նույն տեղում, փաստ. N 316, էջ 309:
11
Հովհաննիսյան Լ., Հայկական հարցը և մեծ տերությունները, էջ 38:
10
Այնուհետև Ռուսաստանի Ժողովրդական կոմիսարների խորհուրդը ևս
հայտարարեց ռուսական զորքի կողմից զինագրավված Արևմտյան Հայաստանի
հայերի ազատ ինքնորոշման, լիակատար անկախության, հայկական
պետականության ստեղծման խնդրին ցուցաբերված ձևական աջակցությամբ 1917 թ.
դեկտեմբերի 29-ի հրովարտակով12:

Հայաստանի իրավական կարգավիճակի և սահմանների վերաբերյալ ԱՄՆ-ի


կառավարության պաշտոնական դիրքորոշումը հետպատերազմյան միջազգային
հարաբերությունների համակարգում ձևակերպվեց 1918 թ. հունվարի 8-ին Վ.
Վիլսոնի կողմից Կոնգրեսի երկու պալատների համատեղ նիստում հաշտության
պայմանների մասին ունեցած ելույթում ներկայացված նշանավոր «14 կետերում» և
դրանց նույն թվականի հոկտեմբերի 14-ին հրապարակված պաշտոնական
մեկնաբանություններում, հատկապես վերաբերող 6-րդ և 12-րդ դրույթներում, որոնք
վերաբերվում էին Կովկասի և Թուրքիայի ճակատագրին: Ըստ այդ դրույթների՝
Կովկասը պետք է դիտվեր որպես թուրքական կայսրության հիմնահարցի մաս, որ
պետք է որևէ տերության սահմանափակ մանդատ տրամադրել այն կառավարելու
համար, իսկ Անատոլիան պետք է թողնել Թուրքիային: Աշխարհի սոցիալիստական
ուղղվածության քաղաքական ուժերի առավել խաղաղասիրական
ներկայացուցիչները, առաջին աշխարհամարտին զուգընթաց, Ստոկհոլմում
նախաձեռնեցին խաղաղության կոնֆերանս հրավիրելու գործընթաց: Այն պետք է
գումարվեր հուլիսի 8-ին, սակայն հետաձգվեց մինչև սեպտեմբեր1-ը և փաստացի
լիարժեք չկայացավ: Ընդհանուր առմամբ կոնֆերանսի կազմկոմիտեն աշխարհի
սոցիալիստական քաղաքական ուժերի առաջարկների հիման վրա
փոխհամաձայնության եզրեր գծելով ՝ պատերազմը դադարեցնելու միջոցներ գտնելու
նպատակ ուներ13:

ՀՅԴ-ն հայկական կողմի առաջարկները ներկայացնելու համար իր անունից


խոսելու լիազորություն տվեց Ստեփան Զորյանին, ով առավել հայտնի էր Ռոստոմ
անունով: 1917 թ. հուլիսի 26-ին Ռոստոմը, հանդիպելով կազմկոմիտեի մի խումբ

12
Հովհաննիսյան Լ., Հայկական հարցը և մեծ տերությունները, էջ 38:
13
Հովհաննիսյան Մ., Հայոց Անկախ Պետականության Վերականգնման Խնդիրը 1917-1918 թթ. ՀՅԴ-
Ռսդբ(Բ)Կ Հարաբերությունների Համատեքստում,Հայագիտության հարցեր, 2018, 2(14), Երևան, ԵՊՀ
հրատարակչություն, էջ 5, http://www.old.ysu.am/files/1-1544520580-.pdf
11
ներկայացուցիչների հետ, մեկնաբանել է իր կուսակցության դիրքորոշումը հայոց
անկախ պետականության վերականգնման հարցի շուրջ և նշել, որ իրենք
գերադասում ենք ռուսական մասերում սոցիալական բարեփոխումներ: Նա նաև նշել
է, որ նախքան կոտորածը հայերը ցանկանում էին միայն ինքնավարություն թուրքերի
ենթակայության տակ, բայց կոտորածից հետո դա անհնար է: Այժմ հայերը մի բան են
միայն ուզում, այն է՝ ինքնորոշման իրավունք, վարչական և անբողջական
անկախություն14:

Թիֆլիսում ՀՅԴ հատուկ ժողովը տեղի ունեցավ 1917 թվականի նոյեմբերի 28-ին և
տևեց մինչև դեկտեմբերի 8-ը: Ժողովում քննարկվում էր ստեղծված հեղափոխական
պայմաններում Անդրկովկասում կուսակցության հետագա քաղաքականության
հարցը: Որոշվել էր հնարավոր գործակցության շուրջ բանակցություններ սկսել նաև
բոլշևիկների հետ: Այդ հարցով լիազորված Սարգիս Արարատյանը և նրան
համագործակցած Եղիշե Իշխանյանը դեկտեմբերի 4-ին հանդիպում են Թիֆլիսում
գտնվող Ստեփան Շահումյանի հետ: Բանակցություններն ընթանալու էին մինչև 1918
թ. հունվար, որի արդյունքում ձեռք էր բերվելու նախնական համաձայնություն.
Անդրկովկասը խորհրդայնացնելու հարցում Արևմտյան Հայաստանը, ՀՅԴ-ի
աջակցության փոխարեն, Խորհրդային Ռուսաստանի ռազմաքաղաքական
միջամտության շնորհիվ ձեռք էր բերելու անկախություն15:

ՀՅԴ և ՌՍԴԲ(բ)Կ ներկայացուցիչների միջև դեկտեմբերի սկզբին սկսված


բանակցությունները մոտենում էին իրենց կիզակետին, ինչը դարձավ
«Թուրքահայաստանի մասին դեկրետ»-ի ընդունման պատճառ: Ստալինը 1917 թ.
դեկտեմբերի 20-ից 29-ը ընկած ժամանակահատվածում կառավարության նիստերում
չորս անգամ զեկուցել է դեկրետի նախագծի շուրջ, իսկ արդեն դեկտեմբերի 29-ի
վերջին զեկուցման ժամանակ կառավարության նիստի արձանագրությունում
դեկրետը կազմողների թվում հայտնվում է նաև Ռոստոմի ազգանունը:
Արձանագրությունում մասնավորապես ասվում էր. «Հանձնարարվում է ընկ.
Ստալինին տեղադրել մամուլում հանգամանալի հաղորդում ընկ. Ստալինի և
Պռոշյանի ու Դաշնակցություն կուսակցության ներկայացուցչի միջև դեկրետի

14
Հովհաննիսյան Մ., նշվ.աշխ, էջ 6
15
Ռուբէն, Հայ յեղափոխականի մը յիշատակները, հ. Է., Պէյրութ, 1979, էջ 142-143:
12
առաջարկվող նախագծի շուրջ նախնական համաձայնության մասին: Դեկրետը
ընդունել և հաստատել»16:

Ասյպիսով, ամոփելով, կարող ենք փաստել, որ վերը նշված զարգացումները մեր


պետականության վերստեղծման հենասյունը դարձան:

1.2 Անկախության հռչակումը

Առաջին աշխարհամարտը և 1917 թ. ռուսաստանյան հեղափոխություններն այն


գործոններն էին, որոնք արմատական տեղաշարժեր ու փոփոխություններ
առաջացրին ինչպես ամբողջ ռուսական կայսրության, այնպես էլ Անդրկովկասի ու
Հայասաանի հասարակական-քաղաքական կյանքում: Ժամանակի հզոր կայսրության
հիմքերը թուլացան, տեղի ունեցավ ազգային շարժումների աճ: Բուռն վերելք ապրեց
նաև հայ ազգային կյանքը: Այդ առնչությամբ սոցիալ-դեմոկրատ (մենշևիկ) Գ.
Ղարաջյանը գրում էր, որ երկրամասում ազգային գործոնն ավելի ուժեղ
արտահայտվեց, քան սոցիալականը17:

Անշուշտ կարծում ենք, որ պատահական չէր, որ 20-րդ դարասկզբին առաջին


հանրապետությունը հռչակվեց հենց Թուրքիայի կանոնավոր բանակի նկատմամբ
հայկական զորքերի տարած փառահեղ հաղթանակների իրողության պայմաններում:
Հայոց ազգային խորհուրդը, սեյմի ՀՅԴ խմբակցությունը, մյուս քաղաքական ուժերը
Ռուսաստանի հետ դաշնային (ֆեդերատիվ) կապի գաղափարը հետևողականորեն
պաշտպանում էին այնքան ժամանակ, քանի դեռ դրսից Թուրքիան, իսկ ներսից
վրացական և երկրամասի մուսուլմանական անջատողական ուժերը չէին դրել
Անդրկովկասը Ռուսաստանից անջատելու և անկախանալու խնդիրը: Կարծես սա էլ
քիչ էր, արդյունք չտվեցին Տրապիզոնում ընթացող թուրք-անդրկովկասյան անջատ
բանակցությունները: 1918 թ. մարտի 3-ի Բրեստ-Լիտովսկի կողոպտիչ
պայմանագիրը հիասթափեցրեց անդրկովկասյան իշխանություններին: Զ. Ավալովի
վկայությամբ՝ Անդրկովկասի անջատմանը թափ հաղորդեց Բրեստ-Լիտովսկի
պայմանագրով Բաթումի և Կարսի հանձնումը թուրքերին18:

16
Տե՛ս Հովհաննիսյան Մ., նշվ.աշխ., էջ 9:
17
http://www.historyofarmenia-
am.armin.am/am/Encyclopedia_of_armenian_history_HH_Ankaxutyan_hrchakumy
18
Նույն տեղում
13
Ռուսաստանից Անդրկովկասի Սեյմի անջատվելու մասին 1918 թ. ապրիլի 22-ին
հայտարարելուց հետո, Թուրքիան, փորձելով օգտվել տարածաշրջանում ստեղծված
աշխարհաքաղաքական և ռազմական անորոշ վիճակից, կազմակերպեց և մայիսին
վերսկսեց հարձակումը Հարավային Կովկասի ուղղությամբ՝ իր առջև նպատակ
դնելով գրավել Երևանը և Թիֆլիսը: Այս մարտերում աչքի ընկան Արամ
Մանուկյանը, Դրաստամատ Կանայանը, Թովմաս Նազարբեկյանը, Մովսես
Սիլիկյանը և մի խումբ այլ նվիրյալ հայորդիներ, ովքեր կանոնավոր դիմադրում էին
թուրքական բանակի առաջխաղացմանը: Մնացած հայկական կորպուսի
կանոնավոր զորախմբերը ռուսական բանակի հեռանալուց հետո համալրվեցին հայ
կամավորականների ջոկատներով, որոնց միացան նաև Ջհանգիր աղայի
գլխավորությամբ բարեկամ եզդիները: Հայկական կորպուսում մնացել էին մեծաթիվ
ռուս սպաներ և զինվորներ, որոնք իրենց հայ, եզդի զինակից ընկերների հետ
փառահեղ, հաղթական ճակատամարտեր վարեցին թուրքական կանոնավոր բանակի
զորախմբերի դեմ Ղարաքիլիսայում, Բաշ Ապարանի և Սարդարապատի
հերոսամարտերում19:

Թուրքիայի պահանջով 1918 թ.-ի ապրիլի 22-ին Անդրկովկասյան սեյմը հռչակեց


Անդրկովկասի Դաշնային Դեմոկրատական Հանրապետության անկախությունը:
Չնայած նրան, որ հայերը բողոքեցին դրա դեմ, այնուամենայնիվ հարևան ազգային
միավորներից չմեկուսանալու համար ի վերջո հավանություն տվեցին Անդրկովկասի
անկախությանը: Սեյմի հայ պատգամավորները, հատկապես ՀՅԴ խմբակցությունը,
փորձելով խուսափել մեկուսացումից, «դառնությամբ հավանություն տվեցին
Անդրկովկասի անկախությանը», հակառակ պարագայում «նոր կոտորածների
ուրվականը» ավելի առարկայական էր դառնալու:

Անդրկովկասի կոմիսարիատի և սեյմի գոյության աոաջին իսկ օրերից ի հայտ


եկան երկրամասի երեք գլխավոր ագգային հատվածների (վրացի, հայ, կովկասյան
թուրք կամ ադրբեջանցի) ձգտումների ու շահերի ներհակությունները: Այն ավելի
բացահայտ դրսևորվեց 1918 թ. սկգբներից՝ Կովկասյան ճակատում ռազմական
գործողությունների վերսկսման պայմաններում: Մեկ-երկու ամսում թուրքական

19
https://hhpress.am/hanrapetutyun/2023/19900/
14
բանակը վերագրավեց ամբողջ Արևմտյան Հայաստանը, իսկ գարնանը սկսեցին
ներխուժել դեպի Անդրկովկաս ու Արևելյան Հայաստան:

Անդրկովկասի կոմիսարիատում և սեյմում մեծամասնություն կազմող վրացիները


և կովկասյան թուրքերը Թուրքիայի պարտադրանքով բռնեցին Անդրկովկասը
Ռուսաստանից մեկուսացնելու, անջատելու և, ի վերջո, անկախացնելու ուղին:
Անդրկովկասի կառավարությունում և սեյմում իր քաղաքական կշռով երրորդը
համարվող ՀՅԴ-ն 1918 թ. հունվարի վերջից՝ թուրք-անդրկովկասյան հրադադարի
խախտման և թուրքական զորքերի՝ Կովկասյան ռազմաճակատի երկայնքով
հարձակման պայմաններում, այլևս աննպատակահարմար, անգամ վտանզավոր էր
համարում ինքնորոշման սկզբունքով Անդրկովկասի ու Հայաստանի անջատումը
Ռուսաստանից20:

Անդրկովկասյան իշխանությունները հույս ունեին, որ երկրամասի անկախության


հռչակումն իրավական հիմք կտա թուրքերի հետ խաղաղ բանակցությունները
վերսկսելու և հնարավորինս արագ հաշտություն կնքելու21, բայց ինչպես ցույց կտան
գործողությունների հետագա ընթացքը, դրանք լոկ սին հույսեր էին:

Այսպես, 1918 թ. մայիսի 11-ին Բաթումում սկսված թուրք-անդրկովկասյան


հաշտության բանակցությունները դարձյալ արդյունք չտվեցին, քանի որ թուրքերը
Բրեստ-Լիտովսկի պայմանագրից շատ ավելի կողոպտիչ պահանջներ ներկայացրին,
և թուրք-անդրկովկասյան բանակցությունները դարձյալ մտան փակուղի: Դրան
զուգահեռ թուրքական զորքերը, հանդիպելով թույլ դիմադրության, շարժվում էին
Անդրկովկասի խորքերը: Անդրկովկասի նորաստեղծ հանրապետությունը
բանակցությունների ձախողումը մի կողմից, թուրքերի շարունակական հարձակումը
մյուս կողմից, և դրան ի պատասխան՝ երկրամասը պաշտպանելու
անկարողությունից քաղաքական ճգնաժամի առաջ կանգնեց:

Անդրկովկասի անկախության հռչակումից հետո Ե. Գեգեչկորին հրաժարական


տվեց և Ա. Չխենկելիի գլխավորությամբ կազմվեց նոր կառավարություն22: Սեյմը

20
http://www.historyofarmenia-
am.armin.am/am/Encyclopedia_of_armenian_history_HH_Ankaxutyan_hrchakumy
21
http://www.historyofarmenia-
am.armin.am/am/Encyclopedia_of_armenian_history_HH_Ankaxutyan_hrchakumy
22
Վիրաբյան Վ., Հայ-վրացական ռազմաքաղաքական հարաբերությունները 1918 -1921 թթ., Երևան,
ԵՊՀ հրատարակչություն, 2016, էջ 25:
15
որոշել էր թուրքերի հետ Տրապիզոնում ընդհատված հաշտության
բանակցությունները շարունակել Բաթումում։ Բաթումի հաշտության կոնֆերանսին
մասնակցելու համար կազմվեց Անդրկովկասյան նոր պատվիրակություն հետևյալ
կազմով. Ա. Չխենկելի՝ նախագահ, Ն. Նիկոլաձե, Ս. Խատիսյան, Հ. Քաջազնունի, Ս.
Հաջինսկի, Խան-Խոյսկի։ Գեներալ Գ. Ղորղանյանը, Ս. Վրացյանը և ուրիշներ
նշանակվեցին խորհրդականներ։ Բաթումի կոնֆերանսի բացումը տեղի ունեցավ 1918
թ. մայիսի 11-ին։ Թուրքիայի պատվիրակության ղեկավարն էր արդարադատության և
արտաքին գործերի նախարար Խալիլ բեյը: Պատվիրակության կազմում էին նաև
կովկասյան ռազմաճակատի թուրքական բանակի գլխավոր հրամանատար Վեհիբ
փաշան, Թեֆիկ Սելիմը և Նասրեդդին բեյը: Նրանց հետ ժամանեցին նաև երկրի
ռազմածովային ուժերի նախարար Ջեմալ փաշան և մոտ 200 այլ պաշտոնյաներ`
Բաթումի շրջաններում թուրքական կառավարման վարչություն ստեղծելու համար23,
Գերմանիայի ներկայացուցիչն էր թուրքական կառավարությունում գերմանական
հրամանատարության լիազոր ներկայացուցիչ, Թուրքիային ոչ ցանկալի, գեներալ ֆոն
Լոսովը: Պատվիրակության կազմում էին նաև Վ. ֆոն Շուլենբուրգը, Օ. ֆոն
Վեզենդոկը (քարտուղար)գեներալ Ֆոն Լոսովը: Կոնֆերանսի նախագահը Խալիլ բեյն
էր:

Հյուսիսային Կովկասի ու Դաղստանի մահմեդական ժողովուրդների


պատվիրակներ Հայդար բեյ Բամմատովին և Զ. Դեմիրխանովին նույնպես
դիվանագիտական բանակցություններին մասնակցելու համաձայնություն տրվեց24:

Գերմանիայի ռազմաքաղաքական կառավարությունը մայիսի կեսին իր


միջնորդությունն էր առաջարկել, որպեսզի Անդրկովկասը Խորհրդային
Ռուսաստանի հետ հաշտեցնի և ապահովի վերջինիս ներկայացուցչի
մասնակցությունը Բաթումի դիվանագիտական բանակցություններին: Մոսկվայում
Գերմանիայի դիվանագիտական ներկայացուցիչ Միհրբախի միջոցով ներկայացված
առաջարկին (նոտային) ՌԽՖՍՀ արտաքին գործերի ժողովրդական կոմիսարի
ժամանակավոր տեղակալ Գ. Չիչերինը մայիսի 15-ի բանակցությունների ժամանակ
պատասխանել էր, որ նախ հարկավոր է ռուսական կառավարության լիազոր

23
ՀԱԱ, ֆ. 222, ց. 1, գ. 24 (մաս II) թ. 306:
24
Ավետիսյան Հ., Հայկական հարցը 1918 թվականին, Երևան, «Բարձրագույն դպրոց» հրատ., 1997, էջ
190:
16
ներկայացուցչին ներգրավել այն բանակցություններին, որոնք Բաթումում տարվում
են մեկ կողմից գերմանական և օսմանյան կառավարությունների և մյուս կողմից
այսպես կոչված անդրկովկասյան կառավարությունների միջև, այնուհետև պնդելով,
որ ռուսական կառավարության պատգամավորները պետք է մասնակցեն Բաթումում
տեղի ունեցող բանակցություններին, Ժողովրդական Կոմիսարիատը շեշտում է, որ
դա բոլորովին էլ չի նշանակում, թե ռուսական կառավարությունը մտադիր է ճանաչել
այսպես կոչված անդրկովկասյան կառավարությունը՝ հավելելով, որ առանց իր
մասնակցության կնքված պայմանագիրը վավեր չի ճանաչի25: Արդյունքում ռուսական
կողմին չթույլատրվեց մասնակից դառնալ Բաթումի բանակցություններին:

Անկախ Անդրկովկասյան հանրապետության խաղաղարար պատվիրակությունը


Բաթում ժամանեց մայիսի 6-ի երեկոյան, որպեսզի թուրքերի հետ հաշտության
դաշնագիր ստորագրեր: Սակայն պատվիրակությունը, չունենալով արտաքին
միասնական քաղաքականություն և իբրև դրա հետևանք` նաև դիվանագիտական
անհրաժեշտ ռազմավարություն հանպատրաստից մեկնեց: Խնդիրը նրանում էր
կայանում, որ Անդրկովկասյան սեյմը և կառավարությունը ի զորու չէին կյանքի
կոչելու երկրամասի առջև ծառացած հրատապ և կարևորագույն
առաջնահերթությունները, ինչի հիմնական պատճառներն Անդրկովկասյան երեք
գլխավոր ազգերի միջև խորացող ներքին ու արտաքին հակասությունները և
հակամարտություններն էին, որոնցից գլխավորներն էին նրանց քաղաքական
տարբեր կողմնորոշումներն ու ազգային-տարածքային սահմանային վեճերը,
միմյանց նկատմամբ անվստահությունը և անհանդուրժողականությունը:

Կարծում ենք ակնհայտ է, որ այդ ամենի պատճառով հնարավոր չդարձավ նաև


թուրքական տարածքային զավթումները կասեցնելու համար անհրաժեշտ միացյալ
ճակատի ստեղծումը, ինչպես նաև միասնական արտաքին քաղաքականություն և
ճկուն դիվանագիտություն բանեցնելու համար: Հենց այս պատճառով թե´ Տրապիզոնի
և թե´ Բաթումի դիվանագիտական բանակցային գործընթացներում Անդրկովկասի
խաղաղարար պատվիրակությունների երեք գլխավոր ազգերի ներկայացուցիչներից
յուրաքանչյուրը գործում էր հանուն սեփական շահերի:

25
Հայաստանը միջազգային դիվանագիտության և սովետական արտաքին քաղաքականության
փաստաթղթերում (1828-1923), պրոֆ. Ջ. Ա. Կիրակոսյանի խմբագրությամբ, էջ 434-435:
17
Մինչ գերմանական պատվիրակության ժամանումը մայիսի 6-10-ը Բաթումում
տեղի ունեցան թուրքական և Անդրկովկասյան խաղաղարար
պատվիրակությունների համատեղ ճաշկերույթներ, փոխայցելություններ և
մասնավոր զրույցներ: Թուրքական պատվիրակության անդամները, Բաթում
ժամանած Ջեմալ փաշան և թուրքական այլ բարձրաստիճան պաշտոնյաներ այդ
ժամանակն օգտագործեցին ճշգրտելու, պարզելու Անդրկովկասյան խաղաղարար
պատվիրակության երեք գլխավոր ազգերի, հատկապես հայ և վրացի
ներկայացուցիչների ակնկալիքները, հավակնությունները, պահանջները և այլն,
ինչպես նաև ապակողմնորոշելու նրանց: Միաժամանակ նրանք փորձեցին նաև
բարոյահոգեբանական ճնշում գործադրել նրանց վրա և իրարանցում առաջացնել
սկսվող դիվանագիտական բանակցություններում: Մայիսի 6-ի երեկոյան` Վեհիբ
փաշայի հրավիրած ճաշկերույթից հետո (մասնակցում էին մոտ 120 մարդ), տեղի
ունեցավ Հալիլ բեյի և Ալ. Խատիսյանի մասնավոր առանձնազրույցը, որի ժամանակ
Հալիլ բեյը փորձում է պարզել, թե արդյոք հայկական կողմը շարունակո՞ւմ է
հավատարիմ մնալ ռուսական իր ավանդական կողմնորոշմանը: Վերջինս, դիմելով
Ալ. Խատիսյանին, ասել է, թե իբր Կովկասի անկախությունն իրեն շատ է
հետաքրքրում, և ինքը գործելու է Ռուսաստանի դեմ, այդ պատճառով էլ ցանկանում է
Կովկասը ուժեղ և միասնական տեսնել, բայց միաժամանակ վախենում են, որ չեն
կարող դրան հասնել Զրույցի վերջում վերջինս նաև նշել է, որ իրենց շատ է
հետաքրքրում նաև այն հարցը, արդյոք կկարողանան դիմակայել Ռուսաստանին, եթե
վերջինս հանկարծ որոշի դեպի Կովկաս շարժվել26:

Հաջորդ օրը` մայիսի 7-ին, Անդրկովկասյան խաղաղարար պատվիրակության


անդամները ճաշկերույթի հրավիրվեցին թուրքական շոգենավի վրա: Թուրքական
կողմը միաժամանակ ջանասիրաբար փորձում էր բարոյահոգեբանական ճնշում
գործադրել և խուճապի մատնել պատվիրակության հատկապես հայ անդամներին:
Ջեմալ փաշան, մայիսի 10-ին Բաթումից մեկնելուց առաջ ցանկություն էր հայտնել
Հալիլի ու Վեհիբի հետ այցելել Անդրկովկասյան խաղաղարար պատվիրակության
երեք գլխավոր ազգերի ներկայացուցիչներին: Այստեղ Ալ. Խատիսյանը խոսք է
բացում Արևմտյան Հայաստանի ինքնավարության հարցի լուծման մասին՝

26
Պետրոսյան Գ., Անդրկովկասը դիվանագիտական հորձանուտում. հայոց անկախ պետականության
կերտումը (1917 թ. փետրվար – 1918 թ. հունիս, Եր.: ԵՊՀ հրատ., 2018, էջ 137-139:
18
թուրքական պետության շրջանակներում: Կարևոր ենք համարում նշել, որ այդ հարցը
դեռևս 1918 թ. ապրիլի 8-ին (21) Տրապիզոնի հաշտության խորհրդաժողովի
օրակարգից հանվել էր թուրքերի պահանջով` այն պաշտոնապես որակելով որպես
Թուրքիայի ներքին գործերին միջամտություն: Ջեմալ փաշան Ալ. Խատիսյանին
պատասխանել է, որ Հայկական հարցի մասին կարելի է խոսել շաբաթներով, որ այն
Թուրքիային անմարդկային հարված էր հասցված արտաքին ուժերի կողմից և որ այն
բնական է, բայց բալկանյան ժողովուրդների և հայերի հասցրած հարվածները
մահացու էին: «Ահա թե ինչու ստիպված ինքնապաշտպանության միջոցներ
կիրառվեցին: Եվ հայերի համար եկան սև օրեր: .... Ահա թե ինչու ես խորհուրդ եմ
տալիս չբարձրաձայնել այդ հարցը և չդնել այն հիմա: Թողեք ժամանակը բուժի
վերքերը: Չէ որ այժմ թուրքերի և հայերի միջև վստահություն չկա, իսկ առանց դրա
բանակցություններն անհնար են: Պետք է հանել այդ հարցերը, պետք է դրանք
վերացնել, և այդ ժամանակ մենք կկարողանանք համաձայնության գալ»27:

Հաշտության խորհրդաժողովի հանդիսավոր պաշտոնական բացումը տեղի


ունեցավ մայիսի 11-ին՝ Բաթումի ակումբի շենքում: Թուրք-անդրկովկասյան
դիվանագիտական բանակցությունները ընթացան երկու փուլով.

Առաջինը մայիսի 11-26-ը` անկախ Անդրկովկասյան հանրապետության հետ


մինչև վերջինիս լուծարումը, երկրորդը՝ մայիսի 30-ից հունիսի 4-ը` Անդրկովկասյան
երեք անկախ հանրապետությունների` Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հետ
միաժամանակ, սակայն յուրաքանչյուրի հետ առանձին-առանձին: Կարևոր ենք
համարում նշել, որ բանակցային գործընթացի հանդիսավոր բացումից հետո մինչև
մայիսի 26-ը պաշտոնական բանակցային նիստեր այլևս չգումարվեցին, թուրք-
անդրկովկասյան դիվանագիտական բանակցությունները դարձյալ մտան փակուղի,
բայց տեղի ունեցան ոչ պաշոնական անդրկուլիսյան փոխադարձ հանդիպումներ ու
բանակցություններ:

Նիստը նախագահելու գործը ստանձնեց թուրքական պատվիրակության


ղեկավար Հալիլ բեյը: Դիվանագիտական բանակցութունները դեռ չսկսած` հայտնի
դարձավ, որ երկու պատվիրակությունների միջև առկա են սկզբունքային
տարաձայնություններ Բրեստ-Լիտովսկի հաշտության դաշնագիրն իբրև

27
Պետրոսյան Գ., նշվ.աշխ., էջ 141:
19
բանակցությունների հիմք ընդունելու հարցի շուրջ: Խնդիրն այն էր, որ այդ
դաշնագիրը որպես բանակցությունների միակ հիմք ընդունելով` Անդրկովկասը
հարկադրված չէր լինի տարածքային նոր զիջումներ անելու Թուրքիային`
բացառությամբ այնտեղ նախատեսված Բաթումի, Արդահանի և Կարսի: Այդ
հանգամանքը կարևորելով` Ա. Չխենկելն իր ելույթում առաջարկեց, որպեսզի Բրեստ-
Լիտովսկի դաշնագիրը իբրև բանակցությունների հիմք ընդունվի, սակայն Խալիլ բեյը
կտրականապես մերժեց այդ առաջարկը, պատճառաբանելով, որ Տրապիզոնի
բանակցությունների ձախողումից հետո նոր դեպքեր են տեղի ունեցել, այն է՝
Թուրքիայի և Անդրկովկասի միջև եղած պատերազմը, այդ իսկ պտճառով անկարելի է
գոհանալ Տրապիզոնում ներկայացված պայմաններով: Այնուհետև Խալիլ բեյը
Չխենկելիին հանձնեց մի կնքված ծրար, որի մեջ էր Թուրքիայի և ԱԴՖՀ միջև
կնքվելիք հաշտության պայմանագրի նոր նախագիծը: Դրանով էլ Բաթումի
խորհրդաժողովի առաջին ու վերջին նիստն ավարտվեց28:

Ներկայացված նախագիծը բաղկացած էր 12 հոդվածներից, 3 հավելվածներից և


սարսափելի ծանր պայմաններ էր պարունակում ամբողջ Անդրկովկասի, Վրաստանի
և, որ ամենակարևորն է՝ Հայաստանի համար: Վրաստանից վերցվում էր Բաթումի
շրջանը` նավահանգստով, Ախալցիսայի գավառը, Հայաստանից՝ Ալեքսանդրապոլը,
Ախալքալաքը, Շիրակի, Էջմիածնի գավառների մեծ մասը, Սուրմալուն,
Ալեքսանդրապոլ-Կարս և Ալեքսանդրապոլ-Ջուլֆա երկաթուղին:

Ինչպես նշում է Սիմոն Վցյանը, Հայաստան փաստորեն չէր մնում, հայերին


թողնվում էր հազիվ 11.000 քառակուսի վերստ լեռնոտ տարածություն Արագածի և
Սևանա լճի միջև: Հողային պայմաններին զատ դրվում էին և չափազանց ծանր
տնտեսական, առևտրական, ռազմագիտական և այլ պահանջներ29:

Հայ ժողովրդի մղած Մայիսյան հերոսամարտերից հետո պարզ դարձավ, որ


Անդրկովկասը արագ քայլերով գնում էր դեպի քայքայում, քանզի օրեցօր
սաստկանում էին հակամարտությունները վրացիների, ադրբեջանցիների ու հայերի
միջև: Վրացիները որոնում էին գերմանացիների հովանավորությունը և գաղտնի
բանակցություններ էին վարում նրանց հետ, ադրբեջանցիները բռնել էին թուրքերի

28
Պետրոսյան Գ., նշվ.աշխ., էջ 151:
29
Վրացյան Ս., նշվ.աշխ., էջ 119:
20
փեշից և քաշում էին դեպի Բաքու, որն ադ օրերին բոլշևիկների ձեռքին էր։ Հայերը
մնացել էին մենակ և օրհասական կռիվ էին մղում առաջ շարժվող թուրքական
զորքերի դեմ։

1918 թ. մայիսի 26-ին Բաթումում Հալիլ բեյը Չխենկելուն հանձնեց վերջնագիր,


որով պահանջվում էր 72 ժամվա ընթացքում պատասխանել երկու շաբաթ առաջ
իրենց ներկայացրած հաշտության նախագիծն ընդունել կամ չընդունելու մասին:
Նույն օրը՝ 1918 թ. մայիսի 26-ին, Թիֆլիսում գումարվեց Սեյմի վերջին, ողբերգական
նիստը, որը վրացիների պնդմամբ ընդունեց հետևյալ բանաձևը. «Նկատի ունենալով,
որ պատերազմի և խաղաղության խնդրում երևան եկան հիմնական
տարակարծություններ Անդրկովկասի անկախ հանրապետությունը կազմող ազգերի
միջև, որով անհնար է դառնում ամբողջ Անդրկովկասի համար մի հեղինակավոր
իշխանության գոյությունը, Սեյմը արձանագրում է Անդրկովկասի քայքայման փաստը
և հայտարարում չեղյալ իր լիազորությունները»30:

1918 թ. մայիսի 26-ի կեսօրին Սեյմը գրվեց, իսկ հինգ ժամ անց, նույն սրահում
գումարվեց Վրաց ազգային խորհրդի նիստը՝ Նոյ Ժորդանիայի նախագահությամբ,
որը հանդիսավորապես հռչակեց Վրաստանի անկախությունը։ Այս դեպքերի մասին
Ս. Վրացյանի մոտ հանդիպում ենք, որ վրացիների վարմունքը սարսափելի
կացություն ստեղծեց հայերի համար և առաջացրեց նրանց անսահման վրդովմունքը:
Հայերը, ոչ առանց հիմքի, նենգ դավադրություն ու դավաճանություն էին տեսնում
վրացիների վարմունքի մեջ: Ավելին, նույն օրը՝ մայիսի 28-ի երեկոյան, Հայոց
Ազգային խորհուրդը բուռն վիճաբանություններից հետո ձայների ճնշող
մեծամասնությամբ որոշեց բողոքել Վրաստանի անկախության դեմ, սակայն դեպքերի
հետագա զարգացման հետևանքով այդ որոշումը չգործադրվեց:

Ս. Վրացյանը վկայում է, որ այդ օրերին օրերին հայ գործիչների մեջ


միաձայնություն չկար: Ա. Ահարոնյանը, Ստ. Մամիկոնյանը, Տ. Բեկզադյանը, Ս.
Բաբալյանը, Ռ. Տեր-Մինասյանը և էսեռները վճռականորեն դեմ էին անկախությանը։
Խ. Կարճիկյանը, Ս. Հարությունյանը, Ավ. Շահխաթունյանը, Ս. Վրացյանը, Ա.
Երզնկյանը, մենշևիկները կողմնակից էին շուտափույթ կերպով Հայաստանի
անկախությունը հայտարարելուն: Այդ հարցում վճռական խոսք ասաց ՀՀԴ-ն։ Մայիսի

30
Վրացյան Ս., նշվ.աշխ., էջ 159:
21
26-ի երեկոյան տեղի ունեցավ ՀՀԴ Թիֆլիսի կոմիտեի արտակարգ նիստը, որն
անհրաժեշտ գտավ, որ Հայոց Ազգային խորհուրդը, ուժեղացնելով իր կազմը,
ստանձնի կառավարական ֆունկցիաներ: 1918 թ. մայիսի 27–ին Ադրբեջանի ազգային
խորհուրդը հայտարարեց Ադրբեջանի անկախությունը: Անկախության
հայտարարության վրա պնդում էին նաև Բաթումից վերադարձած հայ
ներկայացուցիչները՝ Հ. Քաջազնունին, Ա. Խատիսյանը, Ս. Պապաջանյանը, որոնք
մայիսի 27-ի երեկոյան մանրամասնորեն զեկուցեցին բանակցությունների ընթացքի և
ստեղծված իրավիճակի մասին։

Հաջորդ օրը՝ 1918 թ. մաիսի 28-ին Հայոց Ազգային խորհուրդը որոշեց Բաթում
ուղարկել հայկական պատվիրակություն, որի կազմում էին Ա. Խատիսանը, Ս.
Պապաջանյանը, Հ. Քաջազնունին` վերջիններիս տալով անկախ Հայաստանի
անունից թուրքերի հետ բանակցելու և հաշտություն կնքելու բացարձակ
լիազորություն: Իսկ Հայաստանի անկախության հայտարարությունը, ինչպես Ս.
Վրացյանն է նշում՝ եղավ ավելի ուշ՝ մայիսի 30–ին, ավելի արտաքին ճնշումների
տակ, քան Ազգային խորհրդի հոժար կամքով:

Անկախության փաստը երկակի տրամադրություններով ընդունվեց: Այդ մասին


Արշ. Աստվածատրյանի մոտ շատ դիտարժան դիտարկում ենք հանդիպում.
«Անկախութիւն եւ հանրապետութիւն բառերը դնում էին չակերտների մէջ: Եւ այդպէս
վարուելու հիմքերը շատ էին զորաւոր:..Այո, արցունքի ու արտասուքի ծովից ծնուեց
Հայաստանի անկախութիւնը: Ոմանք չէին հաւատում դրան»31:

Տատանողական տրամադրությունները, վստահության պակասը կապված


Սարդարապատի հաղթանակի և արդյունքում` Բաթումիի բանակցություններում ոչ
վախվորած, այլ ըստ արժանվույն ներկայացված լինելու առումով, ինչպես նաև դրանց
նշանակությունը պետականության կերտման գործում և անորոշ տագնապները
համակել էին շատերին, այդ թվում Հայոց ազգային խորհրդին: Այս ամենի մասին
հստակ և դիպուկ ներկայացնում է Ս. Վրացյանը. «Մինչ վրացիներն ու թուրքերը
յայտարարել էին իրենց անկախութիւնը, Հայոց ազգային խորհուրդը տատանւում էր.
այսպիսի զարհուրելի պայմաններում անկախութիւնը համարում էին դառն հեգնանք:
Մայիսի 30-ին դեռ Ազգային խորհուրդը չէ ընդունել անկախութիւնը: Ընդհակառակը,

31
Աստուածատրեան Ա., Արամ, «Հայրենիք», Բոստոն, 1964, N 8 (vol. 42), օգոստոս, էջ 36:
22
խորհրդի այն նիստում, ուր ընդունւեց այս «յայտարարութիւնը, ձայների ճնշող
մեծամասնութեամբ մերժւեց անկախութիւն յայտարարելու առաջարկը»32:

Սակայն աստիճանաբար հարմարվելով իրավիճակին և իրենց դրության տեր


համարելով, հայ ազգի ղեկավարները, Առաջին Հանրապետության կուսակցական-
քաղաքական առաջնորդները իրենց անմիջական զգացողությամբ, հանգում են ավելի
լավատեսական գնահատումների, գուցե ինչ-որ տեղ էլ գունազարդելով և
գերագնահատելով պատմաքաղաքական իրողությունները: Այս առումով Ս.
Վրացյանը գրում է հետևյալը. «Բազմակողմանի քննելով մի կողմից, երկրի ուժերը եւ
այն հանգամանքները, որոնց մեջ գտնվում է հայ ժողովուրդը, եւ միւս կողմից,
քաղաքական եւ տնտեսական ստեղծուած դրութիւնը, Հայոց ազգային խորհուրդը
սեղմեց իր սիրտը, եւ անողոք գիտակցութեամբ որոշեց վերջնականապէս ընդունել
վերջնագիրը եւ ճանաչել Հայաստանի անկախութիւնը, իրեն յանձնելով պատմութեան
դատաստանին»33:

Կարծում ենք միանգամայն պարզ էր որ կարճ ժամանակամիջոցում երեք


ազգային-տարածքային միավորներից կազմված Անդրկովկասյան դաշնությունը
պիտի քայքայվեր, և որի արդյունքւմ էլ՝ հերթականությամբ՝ Վրաստանը, Ադրբեջանը
և Հայաստանը հռչակեցին իրենց անկախությունը: Այդ կապակցությամբ Լեոն
հետաքրքիր դիտարկում ունի, որը հանգում է հետևյալին. «Անկախ չէր
անդրկովկասյան հանրապետություններից եւ ոչ մեկը, բայց Հայաստանի
«անկախությունը» ոչ մեկին նման չէր: Մի մեռնող ժողովրդի պետություն էր այդ՝ մի
ափ հողամասով, աղքատ, կործանված մի երկիր, որի ճակատագրի վրա ազդել կարող
էր ամեն ինչ, նույնիսկ մի ապստամբ Բասարգեչար գյուղ կամ գյուղերի մի խումբ»34:

Հայաստանի անկախության վճիռը կայացվեց 1918 թ. մայիսի 28-ին՝ Թիֆլիսի


Հայոց Ազգային խորհրդի կողմից: Այդ վճռին իրական ուժ տվեց Մայիսյան
հերոսամարտը: Մայիսի 29-ին գումարվեց ՀՀԴ Արևելյան և Արևմտյան բյուրոների,
ՀՀԴ Թիֆլիսի Կենտրոնական կոմիտեի, Սեյմի ու Ազգային խորհրդի դաշնակցական
ներկայացուցիչների միացյալ նիստը, որտեղ որոշվեց այաստանը հայտարարել
անկախ հանրապետություն, կազմել կառավարություն միջկուսակցական

32
Վրացեան Ս., Հայաստանի Հանրապետութիւն, Բէյրութ, տպ. «Մշակ», 1958, էջ 45-46:
33
Վրացեան Ս., Հայաստանի Հանրապետութիւն, Բէյրութ, էջ 163։
34
Լեո, Անցյալից, Եր., «Շեմ» հրատ., 2009, էջ 376։
23
հիմունքներով՝ մինչև օրենսդրական ժողովի գումարումը: Որոշվեց նաև Ազգային
խորհուրդն ու կառավարույունը տեղափոխել Երևան, որը պիտի դառնար
Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքը:

Այդ ժողովից հետո 1918 թ. մայիսի 30-ին Հայոց Ազգային խորհուրդը


հրապարակեց հետևյալ հայտարարությունը, որն ըստ Ս. Վրացյանի, թեև իսկական
առումով անկախության հռչակում չէր, բայց դեպքերի բերումով դարձավ այդպիսին:

«Հայտարարություն։ Անդրկովկասի քաղաքական ամբողջության լուծումով և


Վրաստանի ու Ադրբեջանի անկախության հռչակումով տեղծված նոր դրության
հանդեպ Հայոց Ազգային խորհուրդը իրեն հայտարարում է հայկական գավառների
գերագույն և միակ իշխանություն: Որոշ ծանրակշիռ պատճառներով թողնելով մոտիկ
օրերը կազմել հայոց ազգային կառավարություն, Ազգային խորհուրդը
ժամանակավորապես ստանձնում է կառավարական բոլոր ֆունկցիաները՝
հայկական գավառների քաղաքական և վարչական ղեկը վարելու համար:

Հայոց Ազգային խորհուրդ, 1918 թ. մայիս 30, Թիֆլիս»35: Այս բանաձևի հեղինակը
Նիկոլ Աղբալյանն էր:

Այսպիսով՝ ինչպես գտնում է Ս. Վրացյանը, Հայաստանի անկածության


հայտարարության օրը իսկապես պետք է համարվի մայիսի 30-ը, սակայն, հակառակ
դրան, համարվում է մայիսի 28-ը, այսինքն՝ այն օրը, երբ Ազգային խորհուրդը որոշեց
հայկական պատվիրակություն ուղարկել Բաթում, իսկ հաշտության
բանակցություններ վարելու ուրքերի նախապայմանը անկախության
հայտարարությունն էր, ուստի այդ օրն էլ կարող է համարվել անկախության
սկզբնավորության օր36

Սակայն այդ նույն ժամանակ միայնակ և անօգնական նորանկախ Հայաստանը,


ժամանակ շահելու և իր վերջին բեկորները փրկելու նպատակով, հունիսի 4-ին
հարկադրված Թուրքիայի հետ կնքեց Բաթումիի հաշտության պայմանագիրը շատ
ծանր պայմաններով, անտեսելով հայկական անձնուրաց կռվի արդյունքները
Սարդարապատյան ճակատամարտաշարքում, որի մասին իր հայտնի

35
Կարապետյան Մ., նշվ.աշխ., էջ 235:
36
Ս. Վրացյան, նշվ.աշխ., էջ 161:
24
խոստովանանքն ունի Վեհիբ փաշան: Թուրքական պարտադրանքի պայմաններում
ստեղծվում էր հայկական պետականություն:

Կարելի է ասել, որ վեցդարյա ընդմիջումից հետո վերականգնվեց Հայոց անկախ


պետականությունը, որով, փաստորեն, սկսվեց մի նոր ժամանակաշրջան հայ
ժողովրդի բազմադարյան պատմության մեջ:

25
ԳԼՈՒԽ 2

ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ՁևԱՎՈՐՄԱՆ և ԿԱՅԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ 1918-1920


ԹԹ

2.1 Հայկական առաջին զորամիավորումների կազմավորումը նախքան անկախության


հռչակումը: ՀՀ ռազմաքաղաքական դրությունը

1918 թվականի մայիսի 28-ին ինչպես նշել ենք վերևում, 600 տարվա
ընդմիջումից հետո, խիստ դժվարին արտաքին ու ներքին պայմաններում, ստեղծվեց
հայկական պետականությունը և Հայաստանի ռամկավարական Հանրապետությունը:
Նորաստեղծ Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրված առաջին
միջազգային փաստաթուղթը եղավ Թուրքիայի հետ 1918 թ. հունիսի 4-ին Բաթումում
կնքված պայմանագիրը: Պայմանագրի համաձայն Թուրքիան թեև հարկադրված
ճանաչեց Հայաստանը որպես անկախ պետություն, բայց դրան զուգահեռ
միաժամանակ, օգտվելով նրա թուլությունից, պարտադրեց Հայաստանի
Հանրապետությանը իր վրա վերցնել մի շարք ծանր և նվաստացուցիչ
պարտավորություններ, որն առաջին հերթին վերաբերում էր Հայաստանի բանակին։
Մասնավորապես հայկական բանակը ունենալու էր սահմանափակ թվով զորք,
Թուրքիայի կառավարությունն էր որոշելու Հայաստանի Հանրապետության զինված
ուժերի թվաքանակը, ինչպես նաև ըստ տարածաշրջանների նրանց տեղաբաշխումը,
Հայաստանի կառավարությունը պարտավորվել էր անհապաղ վտարել Թուրքիայի և
նրա դաշնակիցների դեմ պատերազմի մեջ գտնվող երկրների՝ իր տարածքում եղած
բոլոր սպաներին ու քաղաքացիներին, Հայաստանին արգելվում էր նաև, մինչև
համաշխարհային պատերազմի ավարտը, ծառայության ընդունել այդ երկրների
սպաներին և այլ անձանց: Կարծես այս բոլոր սահմանափակումները քիչ էին, սրան
գումարվեց նաև այն, որ թուրքական բանակին թույլատրվում էր ցանկացած
ժամանակ Հայաստանի վրայով իրականացնել տարանցիկ փոխադրումներ: Իսկ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը պարտավորվում էր ստեղծել
անհրաժեշտ պայմաններ այդ փոխադրումների համար և ապահովել նրանց
անվտանգությունը և որ ամենաստորացուցիչն էր Թուրքիան իրեն իրավունք էր

26
վերապահում նման փոխադրումներից օգտվելու հնարավորություն տալ նաև իր
դաշնակիցների զորքերին37:

Կարի ենք համարում նշել, որ չնայած նման արգելքներին, զինված ուժերի


կազմավորումը և հանրապետության բանակի ստեղծումը դիտվեց որպես
անկախության պաշտպանության առաջնահերթ հարց: Թիֆլիսում կազմավորված
Հայաստանի Հանրապետության կառավարությունը, Հովհաննես Քաջազնունու
ղեկավարությամբ, առաջին նախարարությունների թվում ստեղծեց նաև զինվորական
նախարարությունը՝ ռուսական բանակի գեներալ-մայոր Հովհաննես (Իվան) Վասիլի
Հախվերդյանի (Հախվերդովի) գլխավորությամբ: Նման բարդ իրավիճակում
Հայաստանի Հանրապետության կառավարությունը, ի դեմս զինվորական
նախարարության, ձեռնամուխ եղավ հայկական ազգային զինված ուժերի
կազմավորման գործին:

Զինված ուժերի առջև ծառացած նպատակը և գերխնդիրը թուրքական նոր


առաջխաղացման վտանգից հանրապետությունը և հայ ժողովրդին պաշտպանելն էր
Հայկական բանակային կորպուսի հրամանատար գեներալ-լեյտենանտ Թովմաս
Նազարբեկյանի և Գլխավոր շտաբի պետ գեներալ- մայոր Եվգենի Վիշինսկու 1918 թ.
հունիսի 5-ի թիվ 20 հրամանով կորպուսը բաժանվեց 4 զորաջոկատների՝ Դիլիջանի,
Ներքին Ախտայի, Երևանի և Նոր Բայազետի: Յուրաքանչյուր ջոկատ ստացավ իր
կոնկրետ առաջադրանքը։ Եղած զորաջոկատներից Երևանյան զորաջոկատն
ամենահամալրվածն էր: Այն իր կազմում ուներ 491 սպա, 14040 զինվոր, 9074 սվին,
867 սուր և 3392 ձի38:

Ինչպես հայտնի է, հայկական զինվորական խմբերը սկսել էին ձևավորվել


տակավին Առաջին աշխարհամարտի տարիներին` հանձինս հայկական 8
կամավորական ջոկատների և դրանց վերակազմավորումից հետո` հայկական 6
կանոնավոր ազգային հրաձգային գումարտակների: Եվ ահա հետագայում` 1917թ
ամռան-աշնանը, կազմեցին նոր ձևավորվող հայկական ազգային բանակային
զորակազմի հիմքը: Այդ գործընթացն ավելի ամրապնդվեց արդեն 1917թ նոյեմբերից,
երբ ռուսական բանակի գերագույն հրամանատարության հրամանով սկսվեց

37
Саркисян Е. К., Из истории турецкой интервенции в Армении в. 1918 г., Ереван, 1970, էջ 163-167:
38
ՀՀ ԿՊՊԱ, ֆ.121, ց. 2, գ. 59, թ. 53-54 :
27
ձևավորվել հայկական բանակային զորակազմը, որը Կովկասյան ռազմաճակատի
գլխավոր հրամանատար, գեներալ Լեբեդինսկու հրամանով 1918թ մարտի 1-ից
վերակառուցվել առանձին հայկական բանակային զորակազմը: Վերջինիս
հրամանատարը գեներալ Թ.Նազարբեկյանն էր, իսկ շտաբի պետը` գեներալ
Ե.Վիշինսկին:

Հայկական զորքի կոմիսարը սկզբում Դրոն էր, այնուհետև Հակոբ Զավրյանը,


ապա Սարգիս Մինասյանը: Առանձին հայկական կորպուսի կազմված էր երկու
դիվիզիայից, մեկ հեծյալ բրիգադից, պահեստի ուժերից, արևմտահայերից ստեղծված
զորամիավորումից: Առաջին դիվիզիայի հրամանատարը գեներալ Միքայել Արեշյանն
էր, եկրորդինը` գեներալ Մովսես Սիլիկյանը, պահեստային
զորամիավորմանը`գեներալ Ա.Տեր-Հակոբյանը, հեծյալ բրիգադինը` գնդապետ
Ն.Ղորղանյանը, իսկ արևմտահայերից կազմված հայկական հատուկ հավաքական
ջոկատը գլխավորում էր գեներալի կոչում ստացած Անդրանիկը39:

Հետևաբար որքան էլ բարձր գնահատվի 1918թ. Մայիսյան հերոսամարտերի


համաժողովրդավարական բնույթը, այդուհանդերձ մարտական գործողությունների
առումով առանձին հայկական զորակազմը իր ուսերի վրա կրեց պատերազմի ողջ
ծանրությունը` հսկայական դերակատարություն ունենալով Հայաստանի
անկախության գործումֈ Հայաստանի անկախության հռչակումից և Բաթումի
հաշտության պայմանագրից հետո հայկական զորակազմի հիմքի վրա
աստիճանաբար կազմավորվեց Հայաստանի Հանրապետության բանակը:

Սակայն մինչ Հայաստանի կառավարությունը կժամաներ Երևան և ձեռնամուխ


կլիներ հայկական ազգային բանակի կազմավորման գործին, հայկական
զորախմբերի ստեղծման գործում նշանակալի դեր են կատարել Թիֆլիսի Հայոց
ազգային խորհուրդը, արևմտահայերի ազգային խորհուրդը և նրա ստեղծած
ապահովության մարմինը, ինչպես նաև Երևանի Հայոց Ազգային խորհուրդը և
անձամբ Երևանի դիկտատոր Արամ Մանուկյանը: Վերջինս 1918թ մարտ-հուլիս
ամիսներին իր ձեռքն էր վերձրել ամբողջ նահանգի պետական և ռազմական գործերը:

Առաջին Հանրապետության բանակը ստեղծվել է աննկարագրելի ծանր


սոցիալտնտեսական և աշխարհաքաղաքական պայմաններում: Հայաստանի

39
Բարխուդարյան Վ., Հայոց պատմություն, հատոր 4, Երևան 2010, էջ 44։
28
անկախության հաստատման պահին հայկական զորքը կազմված էր առանձին
Հայկական կորպուսից և կորպուսի իրավունքներ ունեցող Հատուկ ջոկատից: Ինչպես
կորպուսը, այնպես էլ ջոկատը Անդրկովկասի փլուզմամբ դուրս եկան Կովկասյան
բանակի հրամանատարության ենթակայությունից և դարձան ինքնուրույն
միավորներ, ընդ որում կառավարության դեր կատարող Ազգային ժողովի
համաձայնությամբ ղեկավարությունն անցավ կորպուսի հրամանատարին: 1918 թ.
մայիսի 15-ին Ալեքսանդրապոլի վրա թուրքերի հարձակումից և Ղարաքիլիսայի ու
Սարդարապատի մատույցներում մղված մի շարք ճակատամարտերից հետո հայոց
զինուժը մատակարարման առումով հայտնվեց ծանր վիճակում: Խնդիրն այն է, որ
բոլոր պահեստները մնացին թուրքերի ձեռքին և Վրաստանի մայրաքաղաք
Թիֆլիսում, ուր հետագայում կապված 1918 թ. վրաց-հայկական դեկտեմբերյան
պատերազմի հետ լուրջ բարդություններ առաջացան, և վրացիները կամայականորեն
արգելափակեցին «եղբայրական» ժողովրդին հասանելիք զենք ու զինամթերքի
առաքումը Թիֆլիսից Երևան, բռնագրավեցին Հայաստանին պատկանող ռազմական
ունեցվածքը, միաժամանակ արգելվեց ամեն տեսակի պարենամթերքի և
մանուֆակտուրայի դուսբերումը Վրաստանի սահմաններից: Իսկ եթե հաջողվում էլ
էր նշված հարցերում ինչ-որ լուծումներ գտնել, առաջանում էին ֆինանսական
դժվարություններ, քանզի դրամական միջոցները ևս հայտնվել էին վրացիների
ձեռքում40:

Հայկական զորամասեր կորիզը կազմում էին ռուսական բանակներում


ծառայած Կովկասյան և Արևմտյան ռազմաճակատների մարտերին մասնակցած հայ
զինվորները և սպաները։ Ռուսաստանի դեմ Թուրքիայի պատերազմի մեջ մտնելուց
հետո(1914 թ. հոկտեմբերի 20) ձևավորվեցին առաջին կամավորական ջոկատները,
ովքեր իրենց ներդրումն ունեցան Արևմտյան Հայաստանի ազատագրման գործում:
Սկզբնապես ռուսական գերագույն հրամանատարությունը թույլատրեց ստեղծել
միայն չորս Հայկական խմբեր (պրուժինաներ)՝ յուրաքանչյուրը մեկ կանոնավոր
գումարտակի կազմում: Առաջին խումբը (հրամանատար՝ Անդրանիկ, կազմավորվեց
Պարսկաստանում՝ Դիլմանի շրջանում, երկրորդը (հրամանատար՝ Դրո)՝ Իգդիրում,
երրորդը (հրամանատար՝ Համազասպ)՝ Երևանում, իսկ չորրորդը (հրամանատար՝

40
Վիրաբյան Վ., Հայկական զինուժի ձևավորման և կայացման գործընթացը 1918-1920 թթ.,
http://publications.ysu.am/wp-content/uploads/2019/06/9-V_Virabyan.pdf, էջ 55:
29
Քեռի)՝ Կարսում։ 1915 թ. սկզբին կազմավորվեցին ևս երեք խմբեր՝ հինգերորդը
(հրամանատար՝ Վարդան), վեցերորդը (հրամանատար՝ Ա. Ջանփոլադյան) և
յոթերորդը (հրամանատար՝ Իշխան Արղության): Այսպիսով, կազմակերպվեցին յոթ
հայկական խմբեր, և արդեն 1915 թ. վերջին այդ խմբերում հաշվվում էր ավելի քան 6
հազար մարդմ, Կամավորական խմբերը բացառիկ խիզախություն ու ռազմական
հմտություն դրսևորեցին պատերազմի առաջին շրջանում՝ մեծապես նպաստելով
Արևմտյան Հայաստանի ազատաղբման գործին: Այսիքն կարող ենք ասել, որ բանակի
ձևավորրման առաջին փորձերը ձևավորվեցին 1915 թ-ին:

1915 թ. դեկտեմբերից մինչև 1916 թ. օգոստոսն ընկած ժամանակահատվածում,


ռուսական զորամասերի կազմում ստեղծվեցին վեց հայկական կանոնավոր
հրաձգային գումարտակներ՝ հայ սպաների հրամանատարությամբ, Հայկական
հրաձգային գումարտակները ևս ակտիվ մասնակցություն ունեցան Կովկասյան
ճակատի ռուսական բանակի ռազմական գործողություններին։ Նրանք հատկապես
աչքի ընկան Երզնկայի գրավման, ինչպես նաև Հյուսիսային Իրանում և Իրանական
Քրդստանում տեղի ունեցած մարտական գործողություններում։

Այպիսով, արդեն իսկ ունենալով հայկական 6 հրաձգային գնդեր և մի շարք այլ


առանստորաբաժանումներ, կարելի էր մտածել նաև հայկական բանակային
կորպուսի կազմակերպելու մասին, ինչին և ձեռնամուխ եղան Անդրկովկասի հայ
քաղաքական շրջանները: Հայ ժողովրդի համար ստեղծված այդ ճգնաժամային
պայմաններում Հայոց ազգային խորհուրդը, ելնելով ժողովրդի
ինքնապաշտպանության կազմակերպման անհրաժեշտությունից, 1917 թ.
հոկտեմբերին կրկին դիմեց ժամանակավոր կառավարությանը (մասնավորապես
նրա զինվորական նախարար Կերենսկում)՝ թույլատրելու Անդրկովկասում
հայկական բանակային կորպուսի կազմավորումը։
Այդ նպատակով հոկտեմբերի վերջին և նոյեմբերի սկզբին Թիֆլիսի Հայոց ազգային
խորհրդի կողմից Պետրոգրադ էին գործուղվել նաև Ա. Խատիսյանը և Հ. Զավրիևը41։

Հայկական բանակային կորպուսի կազմավորելու մասին պաշտոնական


թույլտվությունը Անդրկովկասում ստացվեց 1917 թ. նոյեմբերի 19-ին: 1918 թ.
հունվարի վերջերին թուրքերը խախտեցին 1917 թ. դեկտեմբերի 5-ին Երզնկայում

41
Խատիսյան Ա., Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը, Բեյրութ, 1968, էջ 7:
30
կնքված զինադադարի պայմանագիրը, ներխուժեցին Արևելյան Հայաստան
Հայկական բանակային կորպուսի այդ զորամասի վրա էր ընկել 1918 թ. հունվար-
մայիս ամիսներին Անդրկովկասի վրա կատարված թուրքական, թվապես մի քանի
անգամ գերազանցող, կանոնավոր զորաբանակներին դիմակայելու ողջ
ծանրությունը։ Թուրքական առաջխաղացումը կասեցվեց: Մայիսի 22-28-ը տեղի
ունեցած Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերում
ձեռք բերված հաղթանակները Հայկական կորպուսի զորամասերի հերոսական
ջանքերի արդյունքն էին և ունեցան հիրավի պատմական նշանակություն: Այդ
հերոսամարտերի շնորհիվ արևելահայությունը ոչ միայն փրկվեց ֆիզիկական
բնաջնջման սպառնալիքից, այլև թուրքերն ստիպված եղան հաշվի նստել Հայ
ժողովրդի` պետականություն ստեղծելու կամքի հետ42:

Թուրքական զորքերի դեմ մղած մայիսյան կռիվներում աչքի ընկան


հատկապես հայկական կորպուսի 2-րդ հրաձգային դիվիզիրան, նրա հրամանատար
գեներալ-մայոր Մովսես Սիլիկովը, զորաջոկատի հրամանատար՝ գնդապետ Դանիել
Բեկ Փիրումովը, 5-րդ հրաձգային գունդը, հրամանատար՝ գնդապետ Պավել Բեկ
Փիրումովը, հեծելազորային գունդը, որի հրամանատարն էր հեծելազորի գնդապետ
Նիկոլայ Կորգանովը, հատուկ Ղարաբաղյան զորաջոկատը՝ գնդապետ Պավել Մելիք
Շահնազարովի հրամանատարությամբ, պարտի զանական գունդը՝ գնդապետ
Վասիլի Պերեկրյոստովի հրամանատարությամբ և շատ ուրիշներ։ Նրանք բոլորն էլ
հետագայում կարևոր դեր կատարեցին Հայաստանի առաջին հանրապետության
բանակի կազմավորման գործում: Սկսվեց Հայկական բանակի վերակազմավորումը

Այպիսով, ամփոփելով կարող ենք ասել, որ հայկական բանակը իր առաջին


ձևավորման քայլերը սկսեց դեռևս 1915 թվականից, և անցնելով բանակնին ծանր և
դժվարին ճանապարհ, կարողացավ ի վերջո անխախտ կանգնել ոտքի վրա և առաջ
շարժվել դեպի նորանկախ Հայաստան:

2.2 Բանակաստեղծ գործընթացը անկախության հռչակումից հետո

Ռազմական բախումների բովում ծնված և արտաքին ու ներքին անընդմեջ


կռիվների շրջան ապրած Հայաստանի Հանրապետության գոյության միակ երաշխիքն

42
Կարապետյան Մ.,Հայաստանի հանրապետության բանակը 1918-1920 թթ., Երևան, ՀՀ ԳԱԱ
Գիտություն հրատարակչություն, 1996, էջ 21:
31
ու ապավենը կարող էին լինել ուժեղ ու մարտունակ զինված ուժերըֈ
Հանրապետության ղեկավարությունը և հասարակական-քաղաքական շրջանակները
քաջ գիտակցում էին Հայաստանի աշխարհաքաղաքական բարդ իրավիճակըֈ Ոչ
բարեկամ հարևանների առկայությունն` մի կողմից, տարածաշրջանը մեծ
տերությունների, հետաքրքրությունների ու շահերի օբյեկտ լինելը` մյուս կողմից, և
դրան գումարած` հուսալի դաշնակիցների բացակայությունը ինքնըստինքյան
հուշում էին, որ նոր անկախ Հայաստանի պետական ու ազգային անվտանգության
միակ հուսալի երաշխիք կարող էր լիներ սեփական լավ պատրաստված, կարգապահ
ու մարտունակ ազգային բանակըֈ Հայկական ազգային բանակը կազմավորվել է շատ
ծանր պայմաններում` ապրելով անցման շրջանի բոլոր դժվարությունները:

Այն պահին, երբ ստեղծվեց Հայաստանի առաջին հանրապետությունը,


Հայկական բանակային կորպուսը բաղկացած էր երկու հրաձգային դիվիզիաներից,
որոնցից յուրաքանչյուրն ուներ չորսական հրաձգային գնդեր և մեկական
հրետանային բրիգադներ` վեցական հրետանային մարտկոցներով։ Կորպուսի մեջ
էին մտնում նաև Հայկական առանձին հեծյալ բրիգադը՝ բաղկացած երկու հեծյալ
գնդերից և հեծյալ լեռնային մարտկոցից, Ալեքսանդրապոլի բերդապահ հետևակային
բրիգադը՝ բաղկացած հինգ հետևակային գնդերից, Հայկական համահավաք
զորաջոկատը` բաղկացած երեք հատուկ հետևակային բրիգադներից, Հայկական
պահեստային հետևակային բրիգադը, գնդացրային, հրետանային դիվիզիաներ,
ավտոմոբիլային երեք վաշտեր, ավիաջոկատ և այլ մասնագիտացված զորամասեր ու
ստորաբաժանումներ43։

Հայաստանի Հանրապետության զինվորական նախարարության ձևավորման


սկիզբը դրվեց հունիսի 15-ին գեներալ Հովհաննես Հախվերդյանին նախարար
նշանակվելու օրվանից: Հիմնեցին վարչական մարմին և զինվորական շտաբ` երեք
ստորաբաժինները` գրասենյակ, վերահսկիչ և զորահավաքի: Եվ արդեն 1918թ.
հուլիսի երկրորդ կեսին Հանրապետության կառավարության Երևան ժամանելուց
հետո ամբողջ թափով ծավալվեցին բանակային շինարարությունը: Ինչպես արդեն
նշվել է Բաթումի հաշտության պայմանագրից և կից երեք հավելվածներից բացի
թուրքերը Հայաստանի, ինչպես նաև Վրաստանի պատվիրակությանը պարտադրել

43
Կարապետյան Մ., նշվ.աշխ., էջ 27:
32
էին ևս մեկ լրացուցիչ պայմանագիր: Համաձայն վերջինին` Հայաստանն անհապաղ
պետք է ձեռնամուխ լիներ իր կորպուսի զորացրմանը, իսկ «պատերազմի ժամանակ
կարող է պահել մեկ դիվիզիա»՝ այն տեղակայելով թուրքերի համար նախընտրելի
վայրերում: Դա նշանակում էր, որ թուրքերի պահանջով Հայաստանի
Հանրապետությունն իր ամբողջ զորքը պետք է վերակազմավորեր ընդամենը մեկ
հետևակային դիվիզիայի44: Իսկ ահա նորաստեղծ զինվորական նախարարության
շտաբի առաջնային խնդիրը դարձավ առանձին հայկական զորակազմը մեկ
հետևակային դիվիզիայի վերակառուցելը: «Հայկական միակ դիվիզիան
կազմավորելիս,-գրում է գեներալ Հ. Հախվերդյանը իր հիշողություններում,-նկատի էր
առնվել նրան այնպիսի կազմակերպվածությամբ օժտելը, որ մի կողմից՝ չխախտվեր
մեր պարտավորությունը թուրքերի հանդեպ, իսկ մյուս՝ դիվիզիայի զորամասերին
ինքնուրույն գործելու հնարավորություն ընձեռնվեր, որ հարկ եղած դեպքում
դիվիզիան հեշտությամբ վերածվեր զորակազմի»45:

Ինչպես գիտենք Բաթումի պայմանագրով ՀՀ-ն կարող էր ունենալ ընդամենը


մեկ հետևակային դիվիզիա, հետևաբար Հայկական բանակային կորպուսը պետք է
վերակազմավորվեր և վերածվեր մեկ հետևակային դիվիզիայի: Վերակազմավորումը
տեղի էր ունենում Թուրքիայի անմիջական վերահսկողության պայմաններում։
Կազմավորվող Հայկական Առանձին դիվիզիայի հրամանատար նշանակվեց
կորոպուսի 2-րդ հրաձգային դիվիզիայի նախկին հրամանատար, գեներալ–մայոր
Մովսես Սիլիկյանը (Սիլիկովը): Նրա առաջին հրամանով շտաբի պետ նշանակվեց
փոխգնդապետ Ալեքսանդր Վեքիլյանը (Վեքիլովը): Ավելի ուշ շտաբի պետ դարձավ
գնդապետ Զինկևիչը։ Դիվիզիայի կազմավորման աշխատանքներն ավարտվեցին
օգոստոսի 15-ին: Հայկական Առանձին հետևակային դիվիզիան սկզբնապես
բաղկացած էր 6 հետևակային գնդերից՝ երեքական գումարտակով, մեկ հրետանային
բրիգադից, համահավաք հեծյալ գնդից և օժանդակ այլ ստորաբաժանումներից: Այս
կառուցվածքը պահպանվեց մինչև 1918 թ. վերջը:

Առաջին հետևակային բրիգադի հրամանատար նշանակվեց գնդապետ Դանիել


Բեկ Փիրումյանը (Փիրումով), երկրորդ բրիգադի հրամանատար՝ գնդապետ

44
Հայաստանի ազգային արխիվ (ՀԱԱ,) ֆ. 275, ց. 5, գ. 79, թ. 44-45:
45
Կարապետյ ան Մ., Հայ աստանի Հանրապետու թյ ան բանակը 1918-1920, Երևան 1996, էջ 14։
33
Բաղդասարյանը (Բաղդասարով)։ Գնդերի հրամանատարներ նշանակվեցին
գնդապետներ Դոլուխանյանը, Պերեկրյոստովը և ուրիշներ։ Հրետանային բրիգադի
հրամանատար նշանակվեց գնդապետ Քրիստափոր Արարատյանը, որը հետո
նշանակվեց զինվորական նախարար: Դիվիզիայի հավաքական հեծելազորային գնդի
հրամանատար նշանակվեց գնդապետ Նիկոլայ Կորգանովը46:

Հայաստանի առաջին Հանրապետությունն ունեցավ զինվորական չորս


նախարար՝ Հովհաննես Հախվերդյանը (1918 թ. հունիս-1919 թ. մարտ), Քրիստափոր
Արարատյանը (1919 թ. մարտ-1920 թ. ապրիլ), Ռուբեն Տեր-Մինասյանը (1920 թ.
ապրիլ-նոյեմբեր), Դրաստամատ Կանայանը՝ Դրոն (1920 թ. նոյեմբեր-դեկտեմբեր):
1919 թ. սկզբին ՀՀ զինվորական նախարարությանն առընթեր ստեղծվեց Ռազմական
խորհուրդ, որի մեջ մտան դիվիզիայի ավագ զորահրամանատարները և
նախարարության վարչությունների պետերը։ Առաջին համաշխարհային
պատերազմում Թուրքիայի պարտությունից հետո (1918 թ. նոյեմբերի 30) Բաթումի
պայմանագիրը ուժը կորցրած համարվեց, և ՀՀ կառավարությունը կտրուկ ընդլայնեց
իր զինված ուժերը։

Հայկական զինված ուժերի կազմավորման բնագավառում իր առաջին քայլերից


մեկն էր նաև Հայկական բանակային կորպուսի ձևավորման գործընթացը: 1918թ
հուլիսի 19-ի դրությամբ հայկական կորպուսի զորաջոկատների մարտակազմը
ներկայացնում էր հետևյալ պատկերը. 818 սպա, 18772 շարքային զինվոր, 11251 սվին,
1241 սուր և 4504 ձի: Հայաստանի Հանրապետության զինվորական նախարարության
զինվորական շտաբի գրասենյակի պետ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության
հատուկ ծառայությունների գլխավոր կազմակերպիչ գնդապետ Մ.Զինկևիչի
տվյալներով, 1919թ հունվարի 16-ի դրությամբ հայկական բանակի զորամասերում,
ստորաբաժանումներում և հիմնարկություններում ծառայության մեջ կար ընդամենը
15878զինվոր, և ապա, որից 295 ավագ ենթասպա, 1168կրտսեր ենթասպա 1201
եֆրեյտոր և 13214 շարքային զինվորֈԱյսպիսով 1919թ վերջին կազմած մի
փաստաթղթի համաձայն հայկական բանակի թվաքանակը հասնում էր շուրջ 30
հազարի47:

46
Կարապետյան Մ., Հայաստանը 1918-1920 թթ., Երևան, 2003, էջ 282:
47
Վիրաբյան Վ., Հայաստանի Հանրապետությունը 1918-1920թթ, Երևան 2011, էջ 64։
34
Նոր ձևավորվող բանակի ամենախոցելի կողմերից մեկը դարձավ
դասալքությունը, ինչի արդյունքում էլ կառավարությունն ու խորհրդարանը
դասավորության դեմ պայքարի նպատակով մի շարք օրենքներ ու որոշումներ
ընդունեցին` սահմանելով նույնիսկ մահապատիժ, սակայն մինչև վերջ այդպես էլ
հնարավոր չեղավ կանխել պետական ու ազգային անվտանգության տեսակետից
արտասովոր այդ երևույթը: 1919թ հուլիսին զորակոչի մասին ընդունված օրենքով
Հայաստանի Հանրապետությունը 16-43 տարական սեռի բոլոր քաղաքացիները
ենթակա էին պարտադիր զինվորական հաշվառման: Հայկական բանակում
զինվորական ծառայության ընդհանուր ժամկետը 18 տարի էր, որից 3-ը համարվում
էր իսկական, իսկ 15-ը պահեստային ծառայություն: Զինծառայությունից ազատվում
էին առողջական վիճակով ոչ պիտանի համարվածները, ինչպես նաև այն դեպքում,
եթե զինակոչիկն ընտանիքի միակ կերակրողն էր կամ էլ երկաթուղու և
ոստիկանության աշխատող, իսկ ինչ վերաբերվում է սովորող երիտասարդության
խնդրին, ապա միջնակարգ դպրոցի սաները զորակոչվում էին դպրոցն ավարտելուց,
իսկ բուհերի ուսանողները` 20 տարին լրանալուց հետո:

Հայկական բանակն ուներ նաև միլիցիոներական և պարտիզանական զորքեր,


հեծելազոր, ինժեներական զորամասեր, սահմանապահ ուժեր: Տեխնիկական զորքերի
մեջ էր մտնում ավիացիոն զորաջոկատը, ինժեներական գումարտակը,
ռադիոհեռագրային դիվիզիոնը, Սևանի նավատորմիկը, 4 զրահագնացք. 1
զրահապատ մեքենա: Գործում էին գլխավոր շտաբի սպայական դասընթացը,
սպայական նախապատրաստական դպրոցը:

1920 թ. հոկտեմբերի 25-ի դրությամբ ՀՀ բանակը բաղկացած էր հետևակային,


հեծելազորային և հրետանային կանոնավոր և կամավորական զորամասերից:
Հետևակային կանոնավոր զորքերը բաղկացած էին հինգ առանձին հետևակային
բրիգադներից, որոնց մեջ մտնում էին 1-10-րդ հետևակային գնդերը։ Յուրաքանչյուր
գունդ բաղկացած էր 2 գումարտակից, գումարտակը` 4 վաշտից: Յուրաքանչյուր
հետնակային գնդում կար 1500 սվին: Հրետազորը բաղկացած էր 11 լեռնային–հեծյալ

35
մարտկոցներից, որոնցից յուրաքանչյուրում կար 4 հրանոթ, երեք հաուբիցային
մարտկոցներից, Կարսի և Ալեքսանդրապոլի ամրոցային հրետանուց 48:

Ինչպես նշեցինք վերևում, ՀՀ բանակի ձևավորման գործում մեծ դեր ունեցան


ռուսական կայսերական բանակի նախկին սպաները, առանձին հայ ֆիդայիներ:
Մասնավորապես, հայոց բանակում ծառայում էին ավելի քան 20 նախկին ռուսական
բանակի գեներալներ և տասնյակ բարձրաստիճան այլ սպաներ: Հայոց բանակի
սպառազինությունն այդ տարիներին թույլ էր և հիմնականում կատարվում էր
ռուսական բանակի թողած զենք-զինամթերքի հաշվին, ինչպես նաև
արտասահմանում բնակվող մեր հայրենակիցների նվիրատվությունների հաշվին:
Օրինակ` բուլղարական բանակում ծառայած, առաջին հայազգի օդաչուն համարվող
Արթուր Ռիլսկին 1920 թ. Ֆրանսիայում երկու օդանավ գնեց և ուղարկեց Հայաստան:
Հայոց բանակն ուներ ավիաջոկատ և փոքրիկ տորմիղ Սևանա լճում: 1920 թ. բանակին
որոշ սպառազինություն և հանդերձանք մատակարարեց դաշնակից Անգլիան49:

Ռուսական կայսերական բանակի կանոնադրության հիման վրա էին


կազմակերպվում նաև բանակի ներքին կանոնադրական հարցերը: Կոչումներն ու
աստիճանակարգը ևս ներմուծված էին ռուսական բանակից: Անշուշտ հայոց բանակի
հրամանատարությունը ձեռքերը ծալած չնստեց և բնականաբար, դրանք
բարեփոխելու միջոցներ ձեռնարկեց, սակայն հասկանալի պատճառներով չհասցրեց
իրականացնել: Այնուամենայնիվ, կարճ ժամանակամիջոցում, զինվորական
նախարարությունը մեծ աշխատանք իրականացրեց: Այդ աշխատանքներից
առանձնակի պետք է շեշտադրել «Զինապարտության մասին» օրենքը, ըստ որի`
հայկական բանակում ծառայության ժամկետ սահմանվեց 18 տարին, որից երեք
տարին` գործող բանակում, մնացած մասը` պահեստազորում: Բանակում
ծառայության անցնելու ժամկետ էր սահմանված 18 տարեկանը: Ուսանողներին
տրված էր տարկետման հնարավորություն, սակայն ծառայելը բոլորի համար
պարտադիր էր: Հայաստանի արական բնակչության 16-43 տարեկան անձինք
համարվում էին զինապարտ:

48
Կարապետյան Մ., Հայաստանը 1918-1920 թթ., էջ 283:
49
https://ankakh.com/hy/article/95744
36
Հետաքրքրական էր, որ բանակը համալրելիս հաշվի չէին առնվում
բնակչության ազգային և կրոնական հատկանիշներըֈ Զուտ քաղաքական
նկատառումներով մուսուլմանների համար զինվորական ծառայությունը պարտադիր
չէր` բանակ չէին զորակոչվում նաև այլ ազգային փոքրամասնությունների
ներկայացուցիչները, բացառությամբ եզդիների, ասորիների և հույների50: Հայաստանի
Հանրապետության զինվորական համակարգում ժամանակավորապես
պահպանվեցին ռուսական բանակում գոյություն ունեցող սպայական և դասային
աստիճանները: Զինվորական աստիճանաբաշխման իրավունքը վերապահված էր
կառավարությանը: Բանակում պահպանվեցին ռուսական սպայական կոչումները,
աստիճանները, ուսադիրները և տարբերանշանները, իսկ համազգեստը էապես
տարբերվում էր: Սահմանվեց սեփական մարտական շքանշանները` «Սուրբ Վարդան
Զորավար», «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» և այլն51: Ներկայիս
հանրապետության բանակում ևս կան նամանատիպ շքանշաններ:

Զինված ուժերում ռազմագիտական խնդիր մշակելու և լուծելու նպատակով


1919թ գարնանը զինվորական նախարարությանն առընթեր ստեղծվեց զինվորական
խորհուրդ, որի նախագահ նշանակվեց գեներալ-լեյտենանտ Թ. Նազարբեկյանը:
Վերջինս միաժամանակ ստանձնեց այդ ժամանակ Հայոց բանակի գլխավոր
հրամանատարությունը` սպարապետությունը: Ռազմական խորհրդում ընդգրկված
էին բանակի բարձր հրամանատարությունը, նախարարության վարչությունների
պետերը և ուրիշներ: Զինվորական նախարարին էին ենթարկվում դիվիզիայի
հրամանատարը, ռազմական խորհրդի նախարարը, վարչությունների պետերը: Եվ
այս ամենին առընթեր ստեղծվեց զինվորական շտաբ, որը հետագայում կոչվեց
գլխավոր շտաբ, որը ղեկավարել են գնդապետ Մ.Զինկևիչը, այնուհետև գնդապետ
Ա.Դոլոխանյանը, հետագայում նրան փոխարինեց գնդապետ Ա. Շնեուրը, իսկ ավելի
ուշ այդ պաշտոնին նշանակվեց գեներալ Բոգդան Բաղդասարյանը: Գլխավոր
շտաբին կից հիմնվեց հետախուզական բաժանմունք, որն իրականացվում էր իր
ժամանակի համար բավարար ռազմաքաղաքական բնույթի հետախուզական և
հակահետախուզական աշխատանք: Ընդհանուր առմամբ հայկական բանակն
բաղկացած էր 3 տեսակի զորքերից` կանոնավոր, միլիցիոներական և

50
Բարխուդարյան Վ., նշվ.աշխ.,, էջ 48:
51
Սիմոնյան Ռ., Հայոց պատմություն, Երևան 2012թ., էջ 533։
37
կամավորական, որոնցից գլխավորը, անշուշտ մշտական կանոնավոր զորքն էր:
Կանոնավոր զորատեսակի մեջ մտնում էին ինժեներական, սահմանապահ,
բերդապահ, պահակային ստորաբաժանումները52:

Գործնական քայլեր ձեռնարկվեցին օդային և ծովային նավատորմի ստեղծման


ուղղությամբ, որն այդ ժամանակ ողջ աշխարհում առաջին քայլերն էր անում: Դեռ
1918թ. օգոստոսի վերջին, կառավարության և զինվորականության ջանքերով
կազմավորվեց առաջին ավիաջոկատը, որի տրամադրության տակ էին
Անդրկովկասից ռուսների հեռացումից մնացած ինքնաթիռները: Ավիաջոկատի
առաջին հրամանատարն է եղել նախկին ռուսական բանակի հեռացումից հետո
Հայաստանի Հանրապետությունում հանգրվանած օդաչու Վոյպովը,ինչպես նաև
Ռուբեն Բաբայանը և ուրիշներ, իսկ հայկական առաջին ավիաջոկատը գլխավորում
էր Արթուր Գուլյան-Ռիլսկին: Հայկական օդուժը հիմնականում բաղկացած էր
ֆրանսիական արտադրության ինքնաթիռներից, որոնց քանակը հասնում էր 8-ի,
սակայն ինչպես վկայում են փաստաթղթերը, դրանցից լիովին սարքին էր լոկ մեկը:

Հայկական օդուժը մասնակցել է զանազան մարտական գործողությունների,


որի ընթացքում թշնամու վրա կատարել է 30 ռմբանետումներ: Բայց ինպես վկայում
են փաստերը շատ մտահաղացումներ անավարտ մնացին, շատ ծրագրեր էլ
չիրագործվեցին:

Հայաստանի Հանրապետությունը` թեկուզ և իր ակամա ծնունդին և հետագա


բարդություններին ` փորձեց իր նավատորմն ունենալ, թեպետ Հայաստանը ամենևին
էլ ծովային երկիր չէր: Պատերազմը և այլ արգելքներ ու դժվարություններ խոչընդոտ
եղան բազմաթիվ գործերի, և ինչպես նշում է վարչապետ Ս. Վրացյանը իր նշանավոր
«Հայաստանի Հանրապետություն» գրքում, կառավարության հոգացության առարկա
էր Սևանա լճի նավարկությունը: Սևանա լճի նավատորմիկը, որը զբաղվում էր
ուղևորների և ռազմաբեռների փոխադրությամբ, սկզբում բաղկացած էր շարժիչների
սարքավորված մի քանի թիանավերից և «Աշոտ երկաթ» առագաստանավից, որի վրա
դրված էին արագահարված թնդանոթ, երկու գնդացիր և լուսարձակ:
Կառավարությունը ձեռնամուխ եղավ ավելի մեծ շոգենավի շինությանը:Հայաստանի
Հանրապետության Կառավարությունը ենթադրում էր Սևանի բոլոր եզերքները

52
.Բարխուդարյան Վ., նշվ.աշխ., էջ 48-49:
38
կապել նավային հաղորդակցությամբ և հետզհետե զարգացնել ծովաբնակչությունը:
Նավագնացության զարգացման գործում ծանրակշիռ ներդրում են ունեցել
ծովակալության սպաներ Գարագաշյանը, Հերյանը և Կոստան Զարյանը53։

Ահա այսպես դժվարին էր Հայաստանի Հանրապետության օդուժի և


նավատորմի ստեղծման ու զարգացման գործում: Եվ առհասարակ բանակաստեղծ
գործընթացները ընթանում էին աշխարհաքաղաքական և ռազմական բարդ
իրադրության պայմաններում, զինվորական գործիչները և ՀՀ կառավարությունը
գործադրում էին որոշակի ջանքեր ՀՀ զինուժի, այն սպասարկող կառույցի
ձևավորման և անշուշտ, այդ ժամանակաշրջանի համար օրեցօր կենսական մեծ
նշանակություն ձեռք բերող նորագույն ստորաբաժանումների` օդուժի և
հանրապետության կարևորագույն ջրային ավազանում` Սևանում նավատորմի
ստեղծելու ուղղությամբ որն ուներ ռազմավարական մեծ արժեք տարածաշրջանում
ամրապնդվելու տեսանկյունից: Հայաստանի Հանրապետության թվով երրորդ
զինվորական նախարարը` Ռ. Տեր-Մինասյանը, հայկական բանակի թուլության
գլխավոր պատճառներից մեկը համարում էր հայկական բանակում իրար կողքի
գործող երկու զինվորական համակարգերի` կանոնավոր բանակի կազմակերպման
հին ռուսական և խմբապետսկան-ֆիդայական, անկանոն զորամասերի
կազմակերպման համակարգերի առկայությունը, դրանց հակադրվածության
հանգամանքը, Բոլշևիկյան գործոնը և այլն: Բանակում տեղ գտած բացասական
երևույթների շարքում պետք է տեսնել նաև կանոնավոր բանակի և ոչ կանոնավոր
ուժերի, կամավորական ու մաուզերիստական խմբերի միջև հակադրվածության, և
հրամանատարության անկարողության մեջ հաղթահարելու պետության մեջ
պետություն դառնալու ձգտում ունեցող այդ ուժերի տրամադրվածություններըֈ
Կանոնավոր բանակի և հայդուկային համակարգերի անհամատեղելիությունը ևս
կարևոր ազդակ հանդիսացավ դասավորության և բանակը քայքայող նմանատիպ
բացասական երևույթների արմատավորման համար, ինչը հեշտ չէր արմատախիլ
անել54։ Ցավոք սրտի հայ ռազմաքաղաքական միտքն ու ռազմաքաղաքական ուժերը
պատրաստ չեղան պետական անվտանգության ապահովմանը նպատակաուղղված
կարևորագույն հիմնխնդիրների լուծմանը ոչ հիմնավոր պատճառաբանություններ

53
Սիմոնյան Ռ., նշվ.աշխ., էջ 531:
54
Վիրաբյան Վ., Հայաստանի Հանրապետությունը 1918-1920թթ, Երևան 2011թ, էջ 68-72։
39
բերելով, ինչն էլ նպաստեց հայրական բանակի ոչ լիարժեք կայացմանը ու դարձավ
նրա գլխավոր թուլություններից:

Պետք է նաև նշել, որ հայկական բանակում շատ խնդիրներ կային: Ամենալուրջ


խնդիրը դասալքությունն էր, որ պայմանավորված էր ժամանակի սոցիալ-
տնտեսական, քաղաքական իրավիճակով: 1920 թ. տվյալներով հայկական բանակում
ծառայությունից խուսափողների թիվը հասնում էր 18000-ի: Սրանում պակաս
մեղավոր չեն նաև ներքին և արտաքին քայքայիչ ուժերը` ի դեմս բոլշևիկյան
կուսակցության, որ ներքին աշխատանքներ էր տանում բանակը կազմալուծելու և
ռուս-թուրքական սև ծրագրերն ի կատար ածելու համար: Կառավարությունը
ծայրահեղ միջոցների դիմեց` դասալքությունը բանակում կանխելու համար: Անգամ
սահմանվեց պատժի առավելագույն չափը` գնդակահարություն: Պատիժը
տարածվում էր ոչ միայն բուն դասալիքների, այլև նրանց թաքցնողների վրա: Այս
ծայրահեղ միջոցը փաստում է, թե որքան արդիական էր դասալքության խնդիրը
հայկական բանակում55:

Երկրում պակաս արդիական չէր նաև ապօրինի զենքի շրջանառության և


մաուզերիզմի խնդիրը: Նոր խաղաղված երկրում կային զինված խմբավորումներ,
որոնք խանգարում էին մարդկանց անդորրը, անգամ զբաղվում էին թալանով ու
ավազակությամբ: Մաուզերիզմը իսկական չարիք էր դարձել երկրի համար:
Դժվարությունն այն էր, որ ապօրինի զենք-զինամթերքը հիմնականում կենտրոնացած
էր նախկին կամավորների, ֆիդայիների ձեռքում: Կառավարության որոշմամբ` Դրոն
մաուզերիզմի դեմ մեծ պայքար սկսեց: Պետք է նշել, որ Դրոյի պայքարի մեթոդները
խիստ էին, բայց և արդյունավետ: Դրոյին հաջողվեց կարճ ժամանակամիջոցում վերջ
տալ մաուզերիզմին:

Չնայած առկա խնդիրներին` բանակը հիմնականում կատարեց իր խնդիրները:


1918 թ. դեկտեմբերին, երբ վրացական բանակը գրավեց Լոռին, Դրոն հայոց բանակով
կարճ ժամանակում ոչ միայն ազատագրեց Լոռին, այլև արշավանք ձեռնարկեց
Թիֆլիսի վրա, որը կասեցվեց միայն դաշնակիցների միջամտությամբ: Հայաստանը
մշտապես առճակատման մեջ էր Ադրբեջանի և Թուրքիայի հետ: 1919 թ. հայկական
բանակը մտավ Կարսի մարզ և այն կցեց Հայաստանի Հանրապետությանը:

55
https://ankakh.com/hy/article/95744
40
1920 թ. մայիսին բոլշևիկյան զինված ապստամբությունը նույնպես արագությամբ
ճնշվեց հայկական զինուժի կողմից:

1920 թ. սեպտեմբերին Թուրքիան պատերազմ հայտարարեց Հայաստանի


Հանրապետությանը: Թուրքական զորքերը գրավեցին Կարսի մարզը, Սուրմալուն,
Ալեքսանդրապոլը: Հայկական բանակն անկազմակերպ կռիվներով նահանջեց: Պետք
է նշել, որ հայոց բանակի այս պարտության մեջ շատ են օբյեկտիվ պատճառները:
Նախ` քեմալական Թուրքիան լավ սպառազինված էր, բացի այդ, Հայաստանը,
Թուրքիայից բացի, պատերազմական դրության մեջ էր նաև Ադրբեջանի և
Խորհրդային Ռուսաստանի հետ, և երեք ճակատով, բնականաբար, չէր կարող
դիմակայել ճնշմանը: Պակաս կարևոր չէր նաև հայ բոլշևիկների ազգադավ, քայքայիչ
գործունեությունը բանակում, առհասարակ Հայաստանի Հանրապետությունում:

Զինված ուժերի այս կառուցվածքը մասնակի փոփոխություններով պահպանվեց


մինչև ՀՀ անկումը և հայկական բանակի վերակազմավորումը:

Արդեն խորհրդային կարգերի քայքայումից հետո՝ 1990 թվականին


առաջնահերթ կարևորություն ստացավ ազգային պետության անվտանգության և
անկախության պահպանման հարցը, որի երաշխիքը կարող էր լինել մարտունակ
բանակը։ Նախադրյալներ ձևավորվեցին հայոց անկախ բանակի կազմավորման
համար: Բանակի ստեղծման ակունքներում կանգնած էին դեռևս 1990 թվականի
սեպտեմբերին կազմավորված Երևանի հատուկ գունդը և Արարատի, Գորիսի,
Վարդենիսի, Իջևանի ու Մեղրու ինքնապաշտպանական վաշտերը։ 1992-1993 թթ.
երկրապահ կամավորական ջոկատների և բանակ զորակոչված զինակոչիկների
միավորումով ստեղծվեց շարժունակ և կարգապահ բանակ։ «ՀՀ պաշտպանության
նախարարության մասին» պատմական որոշումը կառավարությունն ընդունեց 1992
թվականի հունվարի 28-ին, որով ազդարարեց ազգային բանակի ստեղծման սկիզբը։
Նորաստեղծ նախարարության ենթակայությանը հանձնվեցին ընդամենը
զինվորական չորս միավորներ՝ ՆԳՆ պարեկապահակային գունդը, հատուկ
նշանակության օպերատիվ գունդը, քաղաքացիական պաշտպանության գունդը և
հանրապետական զինկոմիսարիատը։ Պաշտպանության նախարարության
կենտրոնական ապարատը՝ գլխավոր շտաբը, վարչություններն ու աոանձին
բաժինները ստեղծվեցին ավելի ուշ։

41
Դեոևս 1991 թ. դեկտեմբերի 5-ին ՀՀ Հանրապետության պաշտպանության
առաջին նախարար էր նշանակվել Վազգեն Սարգսյանը։ 1992 թ. մայիսին
պաշտպանության նախարարությունը «Զինապարտության մասին» օրենքով հիմք
դրեց բանակը ժամկետային զինծառայողներով համալրելու կարգին։ Նոր
կազմավորված զորամասերի անձնակազմը 1992 թ. մայիսի 28-ին Հանրապետության
հրապարակում հանդիսավոր պայմաններում տվեց առաջին զինվորական երդումը։

Անկախ Հայաստանի զինված ուժերի կանոնավոր զորամիավորումներն ու


զորատեսակները, ինչպես նաև սպայական կազմը ձևավորվեցին գերազանցապես
խորհրդային բանակի կազմակերպական հիմքի վրա։ Նորաստեղծ Հայկական
բանակի սպառազինությունը և ռազմական տեխնիկան ժառանգություն էր մնացել
նույն խորհրդային բանակից։ Աստիճանաբար աճեց զինվորականների թիվը։
Առանձնահատուկ ուշադրություն էր դարձվում բանակի մարտական
պատրաստականության կատարելագործմանը։ Հայաստան վերադարձան
հարյուրավոր հայազգի սպաներ, որոնք մինչև այդ ծառայում էին խորհրդային
բանակի տարբեր զորամիավորումներում։ Նրանք լծվեցին բանակաշինության,
հայրենիքի անվտանգության ապահովման գործին։ Նրանց թվում էին գեներալներ Գ.
Ղալիբալթայանը, Ա. Հարությունյանը, Ն. Տեր-Գրիգորյանցը, Ք. Իվանյանը, Յու.
Խաչատուրովը, Ա. Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս) և շատ ուրիշներ։ Հետագայում
կազմակերպվեց նաև սպայական կադրերի պատրաստման բարձրագույն դպրոցը,
ամրապնդվեց նյութատեխնիկական բազան։ Հայոց ազգային բանակի ստեղծման
գործում մեծ եղավ պաշտպանության նախարարներ Վ. Սարգսյանի, Վ. Մանուկյանի
և Ս. Սարգսյանի դերը։ Բանակը աստիճանաբար զինվեց ժամանակակից ռազմական
տեխնիկայով և ամուր պատվար դարձավ անկախության պաշտպանության գործում։
Հայոց բանակր կազմավորվեց անկախ պետականության վերականգնման
գործրնթացում և հանդիսացավ նրա ամենամեծ ձեոքբերումը:

Ինչպես խորհրդային տարիների ստեղծված բանակում, նորանկախ


Հայաստանի բանակում ևս գործում էին պարգևներ և շքանշաններ, մասնավորապես
խորհրդային տարիներից մնաց սուրբ Վարդան Մամիկոնյան շքանշանը,

Այսպիսով ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակում Հայաստանի


Հանրապետության բանակը, հաջողությամբ դիմացավ 1918-1919թթ և 1920թ առաջին

42
կեսի փորձություններին, անցնելով Սարդարապատյան հերոսամարտի շարքի բովով,
բախվելով 1918թ դեկտեմբերի տեղի ունեցող վրաց-հայկական պատերազմի
փորձություններին, որին նոր կազմակերպվող Հայկական բանակը պատվով
դիմացավ` նշանավոր զորապետ Դրոյի գլխավորությամբ, տանելով արժանի
հաղթանակ, իսկ այնուհետև թուլնալով, հյուծվելով և բարոյալքվելով 1918-1919թթ
ներքին կռիվներում, ինչի արդյունքում էլ հայկական բանակը իրապես կորցրեց իր
մարտունակությունը և գրեթե լիովին անպատրաստ գտնվեց 1920թ աշնան սկզբին
թուրք-հայկական պատերազմին, որի արդյունքը եղավ Ալեքսանդրապոլի 1920թ
դեկտեմբերի 2-ի ստորացուցիչ պայմանագիրը, ինչպես նաև այս ամենին ավելացվեց
նաև այն, որ հայ ժողովուրդը լքվեց իր դաշնակիցներից և մնաց միայնակ: Հետևաբար
Հայաստանի Հանրապետությունը մեկուսացվեց տարածաշրջանում և հուսահատ
վախճանվեց, իսկ քաղաքական հեռանկարում հանգեցրեց խորհրդային իշխանության
հաստատմանը:

43
ԳԼՈՒԽ 3
«ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿԸ» ԹԵՄԱՅԻ ԴԱՍԱՎԱՆԴՈՒՄԸ ԱՎԱԳ ԴՊՐՑՈՒՄ՝ ՔԵՅՍԻ
ՄԵԹՈԴԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ
Ուսումնական գործընթացի արդյունավետությունը մեծապես
պայմանավորված է կիրառվող մեթոդներով: Պատմության դասավանդման
մեթոդիկան որպես պատմական գիտելիքների դասավանդման ու
դաստիարակության միջոց, մարդկությանը հայտնի է եղել դեռևս վաղ անցյալից, երբ
միջցեղային կռիվների ընթացքում ցեղային ավագանին երիտասարդ սերնդի ոգին
բարձր պահելու նպատակով նրան դաստիարակում էր պատերազմներում
սխրանքներ գործած, հերոսացած ցեղակիցների օրինակով:56
«Մեթոդը» հունարեն բառ է, նշանակում է ինչ-որ տեղ տանող ուղի,
ճանապարհ: Ուսուցման մեթոդների վերջնական և ամբողջական բնութագրում դեռևս
չկա: Կարելի է հիշատակել հետևյալ սահմանումները՝ ուսուցման մեթոդները
ուսուցչի և սովորողի միասնական աշխատանքն են, որով իրականացվում են
կրթական նպատակները:
Ուսուցման մեթոդները մանկավարժի և սովորողի փոխկապակցված
գործունեությունն են, որոնք կրթության, դաստիարակության և զարգացման
խնդիրների իրականացման նպատակ ունեն: «Ուսուցման մեթոդը» բարդ և
բազմակողմանի հասկացություն է: Առաջին հերթին դա պայմանավորված է հենց
ուսուցման գործընթացի բարդությամբ: Վերջինս իր մեջ ներառում է երեք կարևոր
խնդիր՝ ի՞նչ սովորեցնել (կրթության բովանդակություն), ինչո՞ւ սովորեցնել
(կրթության նպատակներ) և ինչպե՞ս սովորեցել (ուսուցման մեթոդիկա): Կրթության
բովանդակությունը մատուցելու և կրթության նպատակները իրականացնելու համար
անհրաժեշտ են որոշակի մեթոդներ: Հանդիսանալով ուսուցման գործընթացի
միջուկը՝ մեթոդը իրար է կապում ուսուցման՝ նախապես պլանավորած նպատակը և
վերջնական արդյունքը: Այսպիսով, ուսուցման գործընթացում մեթոդն ունի կապող
օղակի բարդ և առանձանահատուկ դեր:
Ուսումնական գործընթացի հաջող իրականացման համար ուսուցչին
անհրաժեշտ է տարբեր մեթոդների իմացություն: Սակայն սոսկ իմացությունը

56
Պապոյան Հ., Պատմության դասավանդման մեթոդիկան դպրոցում, Երևան 2013, էջ 7
44
բավարար չէ արդյունավետ ուսուցում իրականացնելու համար: Այստեղ չափազանց
կարևորվում է ուսուցման նպատակներից ու կանխատեսված արդյունքներից բխող
մեթոդների ճիշտ ընտրության և կիրառության կարողություն: 57
Ուսուցման մեթոդները ուսուցչի ուսուցանող գործունեության եղանակներն են
և սովորողների ուսումնաճանաչողական գործունեության կազմակերպումն են
որոշակի դիդակտիկական խնդիրներ լուծելու նպատակով, որոնք ապահովում են
ուսումասիրվող նյութի յուրացումը:
Ուսուցման մեթոդները ուսուցչի և սովորողների հաջորդական և
փոխկապակցված գործողությունների համակարգն են, որոնց շնորհիվ սովորողները
յուրացնում են կրթության բովանդակային նյութը, զարգանում են նրանց մտավոր
որակները և կարողությունները, ինչպես նաև տիրապետում են ինքնակրթության և
ինքնուրույն սովորելու միջոցները:
Չնայած դիդակտների տված տարբեր սահմանումներին՝ կա մեկ որոշակի
ընդհանուրություն, որ հանդիպում է գրեթե բոլոր հեղինակների մոտ, ուսուցման
մեթոդները մանկավարժի և սովորողի համատեղ աշխատանքն են ուսումնական
գործունեություն կազմակերպելու նպատակով: Եթե խոսքը վերաբերում է միայն
ուսուցչի գործունեությանը, ապա տեղին է խոսել դասավանդման մեթոդների մասին,
իսկ եթե միայն սովորողի գործունեությանն է վերաբերում, ապա՝ ուսանելու
մեթոդների:
Ուսուցման երկկողմ միասնությունն արտահայտելով հանդերձ՝ մեթոդն այն
մեխանիզմն է, որն ապահովում է դասավանդողի և սովորողի մանկավարժորեն
որոշակի նկարագրում ունեցող փոխկապակցված գործունեությունը: Ուսուցման
մեթոդի էությունը դիտարկվում է որպես դասավանդման եղանակների համակարգ,
որն ապահովում է սովորողների ուսումնական-ճանաչողական գործունեության
մանկավարժորեն նպատակադրված կազմակերպումը:
Ներկայումu ժամանակակից պատմության ուuուցչին, բացի ընդունված
պահանջներից, առաջադրվում են հետևյալ լրացուցիչ պահանջները.
1. Դաuավանդման ընթացքում նախ պետք է խuտագույնu պահպանել
ուuուցման բովանդակությունը և ապահովել նրա գիտականությունը:

57
Ղուկասյան Ա., Ուսուցչի ձեռնարկ, Երևան 2013, էջ 21
45
2. Պատմության ուuուցիչը, բացի պատմական խորը գիտելիքներից,
մանկավարժական ու հոգաբանության իմացությունից, պետք է զինված լինի
գիտության հրատապ, նորագույն պրոբլեմների իմացությամբ,
ուuումնադաuտիարակչական պրոբլեմները կյանքի հետ կապել կարողանալու
վարպետությամբ:
3. Նա պետք է տեղյակ լինի այu կամ այն պրոբլեմի շուրջ եղած տեuակետներին
և աշակերտներին մատչելի ձևով մատուցի` պարզաբանելով
տարակարծությունները:
4. Նա պետք է ըuտ ամենայնի տիրապետի ուuուցման գործընթացի
մեթոդաբանությանը, որպեuզի բարձր դաuարանցիներին անհրաժեշտ չափով զինի
մեթոդաբանության օրենքներով:
5. Պատմության ուuուցիչը պարտավոր է կրթության բովանդակությունը
կապել դպրոցի uահմաններից դուրu գտնվող uոցիալական գործընթացների և
հիմնական խնդիրների հետ:
Պատմության դասավանդման մեթոդիկան մանկավարժական գիտության է,
որը նպատակաուղղված է պատմության ուսուցման խնդիրների, բովանդակության,
ուղիների կազմակերպմանն ու կատարելագործմանը: Այն ուսումնասիրում և
հետազոտում է պատմության դասավանդման օրինաչափությունների գործընթացը
նրա արդյունավետության և որակի բարձրացման նպատակով։ Այսպիսով՝
դասավանդման մեթոդիկան նպատակ է հետապնդում կատարելագործելու և
զրգացնելու ուսուցման գործընթացը, նրա կազմակերպումն ու հիմնական
գործոնները։ 58
Ժամանակակից մեթոդիկայում իր ուրույն տեղն է գրավում բազմատեսանկյուն
մոտեցման օգտագործումը: Դրանք կապված են այնպիսի խնդիրների հետ, ինչպիսիք
են ժամանակը, տարածությունը, արժեքը, ուսման շրջանակները և դպրոցական
ծրագրի ճկունության աստիճանը: Ուսուցչի տեսանկյունից գոյություն ունեն
ժամանակի և ծրագրի ճկունության փոխկապակցված խնդիրներ: Դասավանդման մեջ
բազմազան տեսակետներ օգտագործելու, առավել ևս դրանք վերլուծելու համար

58
Պապոյան Հ., Պատմության դասավանդման մեթոդիկան դպրոցում, Երևան 2013, էջ 44
46
հնարավորություններ տրամադրելու համար աշակերտներին անհրաժեշտ է
ժամանակ:
Ազգային պատմության դասավանդման մեջ իրական բազմակարծություն
ապահովելը դժվարին խնդիր է այն պարագայում, երբ ուսուցիչը պետք է
համեմատաբար կարճ ժամանակի ընթացքում ներկայացնի բազմաթիվ թեմաներ:
Բազմատեսանկյուն մոտեցման համար անհրաժեշտ է պատմության դասընթացի
ծրագրի ներսում որոշակի ճկունության աստիճան: Այն երկրներում, որոնց բնորոշ է
էթնիկ, ազգային և կրոնական բազմազանությունը, հնարավոր է ապահովել, որ ավելի
շատ ուշադրություն դարձվի այն սոցիալական կատեգորիաներին և
փոքրամասնություններին, որոնք նախկինում մարգինալացվել կամ անտեսվել են
ազգային պատմական նարատիվի մեջ: Մասնավորապես, դրան կարելի է հասնել
դպրոցական այնպիսի ծրագրի միջոցով, որը կազմված է ազգային պատմությունը
ներկայացնող պարտադիր հիմնական մասից, և տարբեր փոքրամասնություններին
վերաբերող առանձին կամընտրական միավորներից:
Այս մոտեցումը հատկապես տարածված է այն երկրներում, որտեղ
փոքրամասնությունները աշխարհագրական առումով կենտրոնացված են որոշակի
տարածքում. այսպես, նման քննարկումներ ծավալվել են Ռուսաստանի
Դաշնությունում 59:
Ճիշտ է, ծրագրի այսպիսի ճկուն կառուցվածքը օգնում է պատմության
ավանդական դպրոցական ծրագրի մեջ ներառել փոքրամասնությունների
պատմությունները, կանանց պատմությունը, “պատմությունը ներքևից” և ամենօրյա
կյանքի պատմությունը, այն դեռևս բավարար չէ բազմատեսանկյուն մոտեցման
համար չափազանց կարևոր մի խնդրի լուծման համար` բացահայտել այս բազմաթիվ
խմբերի, նրանց տեսակետների և փորձի միջև հարաբերակցությունը:
Այնուամենայնիվ, անգամ ամենածանրաբեռնված դպրոցական ծրագրում,
անհրաժեշտ է ամեն տարի ընդգրկել մեկ կամ երկու մասնավոր դեպքերի
ուսումնասիրություններ (“case studies”), որոնք պետք է օգնեն աշակերտներին
պատմական իրադարձությունը կամ զարգացումը ուսումնասիրելիս ավելի լավ
ծանոթանալ բազմաթիվ աղբյուրների, մեկնաբանությունների և տեսակետների հետ

ՌոբերտՍտրադլ ինգ, Պատմու թյ ան դասավանդման բազմատեսանկյ ու ն բազմատեսանկյ ու ն


59

ազմատեսանկյ ու նմոտեցու մը մոտեցու մը մոտեցու մը. ու սու ցչ ի ձեռնարկ,Եվրոպայ ի խորհու րդ, 2003:
47
աշխատելու հմտութուններին: Մնացած դասերի ընթացքում բազմատեսանկյուն
մոտեցումը կարող է ընդգրկվել պատմության ուսումնառության մեջ ավելի
սահմանափակ կերպով: Ի վերջո, նպատակն է նրանց սովորեցնել, թե ինչպես պետք է
վերլուծել և մեկնաբանել տարբերվող և հակադրվող տեսակետները, այլ ոչ թե
տրամադրել յուրաքանչյուր պատմական իրադարձության հնարավորինս
մանրամասն նկարագրություն:
Պատմության դասավանդման գործունեությունն ունի իր
առանձնահատկությունը: Հարկ ենք համարում նշել, որ պատմության դաuին
նախապատրաuտվելիu անհրաժեշտ է պահպանել գիտելիքների շղթան, ճիշտ ընտրել
դաuը կազմակերպելու ուղիները ու մեթոդները: Չի կարելի շաբլոն ձևով գործադրել
բազմազան մեթոդներ և հնարներ: Որևէ հնար կամ ուuուցման որևէ մեթոդ պետք է
գործադրել միայն այն դեպքում, երբ իuկապեu դրա կարիքը կա: Դաuն անցկացնելուց
հետո պարտադիր կարգով պետք է վերլուծել դաuը, ճշգրտելու համար` ինչն է լավ,
ինչը` վատ, ինչ անuպաuելի պահեր եղան և ինչու:
Պատմության ուսուցչի պատրաստվածությունը դասին ասելով ընդունված է
հասկանալ այդ գործունեության համար անհրաժեշտ անձնային (մեծ
աշխատունակություն, ուժեղ գրգռիչներին հակազդելու կարողություն, հուզական
բարձր կարգավիճակ, պատրաստակամություն ստեղծագործելու) և հատուկ (նոր
տեխնոլոգիաների իմացություն, տիրապետում ուսուցման նոր մեթոդներին,
նախագծեր մշակելու կարոություն, թերությունների պատճառների բացահայտման և
դրանք վերլուծելու կարողություն) որակների ձևավորվածությունը:
Պատմության դասավանդման գործունեությունն ունի իր
առանձնահատկությունը: Այն ենթադրում է համապատասխան սուբյեկտների
գործողությունների որոշակի աստիճանի ազատության առկայություն: Դասի դրական
ընթացքի, ինչպես նաև որոնողական աշխատանքների առանձնահատկությունից
ելնելով՝ այն շատ հաճախ իրականացվում է շոշափելի, գոյություն ունեցող փորձի
սահմաններից դուրս և միայն մասնակի կարող է կարգավորվել և վերահսկվել գործող
ինստիտուտների կողմից:
Հետազոտվող թեմայի շրջանակներում տեղին ենք համարել օգտագործել Քեյսի
մեթոդը, որը, կարծում ենք աշակերտներին հնարավորություն կտա ոչ միայն

48
յուրացնել նոր տեղեկատվությունը, այլ նաև համադրել տեսական և գործնական
գիտելիքները, ունակ լինել գործել նոր իրավիճակում, լուծել խնդիրներ, ձեռք բերել
նոր որոշումներ ընդունելու փորձ, յուրացնել վերլուծելու ու տվյալներ հավաքելու
մեթոդներ: Կարծում ենք՝ տվյալ մեթոդի առանձնահատկությունը դասավանդման այլ
մեթոդների հետ նրա արդյունավետ զուգակցելու հնարավորությունն է:
Քեյսի մեթոդն ուղղակիորեն կապ ունի ժամանակակից կրթության մեջ տեղի
ունեցող իրավիճակի փոփոխության հետ: Մեթոդը միտված է ոչ միայն կոնկրետ
գիտելիքներ և հմտություններ յուրացնելուն, այլ ավելի շուտ սովորողի և
դասավանդողի ընդհանուր ինտելեկտուալ և հաղորդակցական պոտենցիալը
զարգացնելուն:

Մեթոդը սկսել է կիրառվել անցյալ դարի 20-ական թվականներից: Այն կարելի է


կոչել նաև կոնկրետ իրավիճակների վերլուծության մեթոդ: Արտասահմանյան
կրթական համակարգում «case» բառը կիրառվում է «փաստաթղթերի փաթեթ»
իմաստով: Հենց այդ բովանդակությամբ է տվյալ մեթոդն առաջին անգամ կիրառվել
նորարարություններով հայտնի Հարվարդի բիզնես-դպրոցում՝ կառավարման հետ
կապված առարկաների դասավանդման ընթացքում:

Քեյսի մեթոդը հանդես է գալիս որպես դասավանդողի մտածելակերպ, նրա


հատուկ պարադիգմա, որը թույլ է տալիս մտածել և գործել այլ կերպ, զարգացնել
սեփական ստեղծագործական ներուժը: Դրան է նպաստում նաև կրթական
գործընթացի լայն ժողովրդավարացումն ու արդիականացումը, դասավանդողների
ազատականացումը, նրանց մոտ առաջադեմ մտածողության, էթիկայի և
մանկավարժական գործունեության շարժառիթների ամբողջության ձևավորումը60:

«Քեյս» փաթեթները կարող են օգտագործվել ուսուցման տարբեր փուլերում,


նոր նյութի մատուցման ժամանակ, կամ էլ գնահատման ընթացքում: Ուսուցման
գործընթացում Քեյսի մեթոդի կիրառումն ուղղված է հետևյալ հմտությունների
զարգացմանը.

 խնդիրները լուծելիս գրավոր և բանավոր ազատ հաղորդակցում,

60
Եղյ ան Մ., Խաչ ատրյ ան Ս., Case study մեթոդի դերն ու նշանակու թյ ու նը պատմու թյ ան դասավանդման մեջ
ու սու մնամեթոդական ձեռնարկ, Երևան, 2019.
49
 թիմում աշխատելու ունակություն. անդամների սոցիալական, մշակութային
և էթնիկ առանձնահատկությունների նկատմամբ հանդուրժողականության
դրսևորում, ինքնակազմակերպվելու ու ինքնակրթվելու ունակություն,

 ժամանակակից գիտական հետազոտությունների վերաբերյալ


եզրահանգումների ձևավորման համար անհրաժեշտ տվյալներ հավաքագրելու,
մշակելու և մեկնաբանելու ունակություն,

 ձեռք բերած փորձը քննադատորեն վերաիմաստավորելու ունակություն,

 կատարվող աշխատանքի պլանը կազմելու և վերահսկելու, անհրաժեշտ


միջոցները պլանավորելու, սեփական աշխատանքի արդյունքները գնահատելու
ունակություն61:

Քանի որ թեմային դասագրքում այնքան էլ ծավալուն տեղեկություն


հատկացված չէ, այդ պատճառով դասի նախապատրաստությունը սկսվում է նախ և
առաջ ուսուցչի կողմից հանձնարարված նյութի ուսումնասիրությունից՝ նշված որևէ
ժամանակահատվածում:

Քեյսի մեթոդի գործածությամբ դասավանդումը ենթադրում է իրենց


նպատակներով և ձևերով տարբերվող 5 փուլերի հաջորդականություն.

Քանի որ ըստ Քեյսի մեթոդի աշխատանքը սկսվում է ինքնուրույն


ատրաստվելլուց, ուստի աշակերտներին նախապես հանձնարավել է թեմայի
ուսումնասիրման համար համապատասխան սկզբնաղբյուրների և
գարականությունների ցանկը, թեման յուրացնելու համար որակակական
պահանջները, և այլն:

Այս փուլի կարևոր մասն է աշակերտների կողմից անհրաժեշտ


տեղեկությունների հավաքումը, դրանք հիմնավորող կամ ժխտող փաստարկների
որոնումը: Նման աշխատանքը թույլ է տալիս կոնկրետ աշխատանքի օրինակով
հասկանալ ուսումնասիրվող թեման, վեր հանի խնդրի կառուցվածքը, դիտարկի և
կշռադատի իրավիճակի տարբեր գործոնները՝ հաշվի առնելով նրա արտաքին
համատեքստը և իր դիրքորոշումը հիմնավորող փաստարկներ գտնի: Նման

61
Кириллова Д. А., Кейс-задачи как основы фонда оценочных средств по математическому анализу для
направления, 01.03.02 прикладная математика и информатика, Modern Research of Social Problems, N10/54,
2015.
50
աշխատանքը թույլ է տալիս կոնկրետ օրինակի վրա հասկանալ ուսումնասիրվող
թեման և վերհանել սեփական գիտելիքների մեջ առկա բացերը: Դա խթանում է
տեղեկատվության հետագա որոնումը, օգնում է համակարգել տարբեր կոնցեպտներ
և վերաիմաստավորել նախնական եզրակացությունները:

Այդ իսկ պատճառով, որպեսզի թեման սովորողները թեման լավ յուրացնեն, և


առաջնորդվելով Քեյսի մեթոդով՝ դասարանը բաժանեցինք փոքրաքանակ խմբերի (6-
8 հոգի): Այս փուլի հիմնական խնդիրն է հնարավորություն տալ սովորողներին
կիսվել իրենց անհատական արդյունքներով, եզրահանգումներով ու
փաստարկներով: Այնուհետև յուրաքանչյուր խումբ պետք է ունենա իր ավագը: Այդ
ընթացքում մենք պետք է հնարավորինս զերծ մնանանք քննարկման արդյունքների
վրա ազդելուց:

Աշխատանքի հաջորդ փուլում արդեն փորձեցինք վերլուծական հարցերի


միջոցով փորձեցինք քննարկել թեման: Յուրաքանչյուր խումբ փորձեց պատասխանել
հետևյալ հետազոտական հարցերին.

1. Ներկայացնել բանակի ձախողումները և դրանց պատճառները,


2. Ներկայացնել բանակի ձեռքբերումները և դրանց կարևորությունը:

Տրված հարցերի միջոցով քննարկեցինք դասը բանավեճի մեթոդով, ինչն


առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Քեյսի մեթոդաբանության մեջ: Հարցերի
միջոցով մանրամասն ուսումնասիրվեց իրավիճակը, վերհանվեց խնդրի
կառուցվածքը, դիտարկվեց և կշռադատվեց իրավիճակի տարբեր գործոնները՝ հաշվի
առնելով նրա արտաքին համատեքստը և աշակերտներն այսպիսով իրենց
դիրքորոշումը հիմնավորող փաստարկներ գտնելով պատասխանում էին հարցերին:

Կարևոր էր, որ յուրաքանչյուր աշակերտ իր ուրույն տեսակետն էր


ներկայացնում հարցի շուրջ: Աշակերտներից ոմանք դրական էին արտահայտվում
բանակի ստեղծման խնդրի շուրջ, գտնում, որ հենց դա է նպաստել անկախությանը,
մյուս խումբը այն կարծիքին էր, որ քաղաքական գործիչներից շատերը
դիվանագիտությամբ չեն կարողացել հասնել անկախության: Կազմակերպվեց
համադասարանական քննարկում, հայտնվցին տեսակետներ, լուծումներ: Ոսուցիչն
ամփոփում է արդյունքները, կատարում անդրադարձ և գնահատում ըստ Քեյսի

51
մեթոդի՝ ձևավորող՝ լավ, բավարար, գերազանց, և թվանշանային՝ 1-10 բալայն
համակարգով:

Կարևոր ենք համարում նշել, որ ուսուցիչը պետք է անաչառությամբ գնահատի՝


ստեղծելով այնպիսի պայմաններ, որոնց դեպքում առավելագույնս կերևան
սովորողների գիտելիքները, ներկայացվող պահանջները կլինեն նույնական և
յուրաքանչյուրի հանդեպ կցուցաբերվի արդարացի մոտեցում:

Վերջին ժամանակներում շատ տարածված է Քեյսի մեթոդն օգտագործել ոչ


միայն ուսուցման փուլում, այլև գիտելիքները ստուգելիս՝ քննության ժամանակ:
Պետք է ուսանողին գնահատել բանավեճին կամ հրապարակային ներկայացմանն
ունեցած բովանդակալից ակտիվության համար:

Պետք է նշել, որ Քեյսի մեթոդի մանկավարժական ներուժը զգալիորեն ավելի


մեծ է այլ ավանդական մեթոդներից: Տվյալ մեթոդի կառուցվածքում վեճերի,
բանավեճերի, փաստարկումների առկայությունը մարզում է քննարկման
մասնակիցներին, սովորեցնում է պահպանել շփման նորմերն ու կանոնները:

Ամփոփելով մեթոդի արդյունավետությունը դասապրոցեսի ժամանակ, կարող


ենք նշել, որ այն աշակերտներին հնարավորություն է տալիս ինքնուրույն աշխատել և
զարգացնել տրամաբանական, ինքնուրույն մտածողությունը: Ամփոփելով մեթոդի
արդյունավետությունը մանկավարժության մեջ, կարող ենք առանձնացնել հետևյալ
կետերը.

 Դիդակտիկ նյութի արդյունավետության և բազմազանության սկզբունքը,


 Ուսանողի հետ համագործակցության, խաղակցության սկզբունքը,
 Ուսուցչի դերի փոփոխության սկզբունքը (գիտելիքը «ծամելուց» և
փոխանցելուց՝ այն հայթայթելու գործընթացի կազմակերպում),
 Մանկավարժական գիտության նվաճումների, գործընկերների կողմից
կուտակած փորձի ընկալման սկզբունքը, որի կրթական և
դաստիարակչական նպատակների ձևակերպումը,
 Ստեղծագործական սկզբունքը, որը ենթադրում է «քեյսի» և նրա
կիրառմամբ դասի վերածումը անկրկնելի ստեղծագործական
արտադրանքի,

52
Քեյսի մեթոդը էականորեն լայնացնում է «քեյսի»՝ որպես մտքի եզակի
արտադրանքի ստեղծմանն ուղղված գործունեության ստեղծագործական տարածքը,
ուսուցման գործընթացի նախանշումը, առարկայի դասավանդման տեխնոլոգիայի
կատարելագործումը, ուսանողներին ստեղծագործական գործընթացի մեջ ընդգրկելը,
դասավանդման ընթացքում ստեղծագործական իմպրովիզացիայի դերի մեծացումը և
այլն: Պրագմատիզմի սկզբունքը, որ կողմնորոշում է դեպի այս կամ այն «քեյսի»
հնարավորությունների հստակ սահմանում, իրավիճակի վերլուծության ձևավորման
տեսանկյունից ուսանողի հմտությունների զարգացման պլանավորում և վարքի
համապատասխան մոդելի մշակում:

53
«Ազգային բանակ»-ը թեմայի դասի պլան

Առարկա՝ Հայոց պատմություն

Դասարան՝ 11

Դասի տևողությունը՝ 45 րոպե

Դասի թեմա՝Բանակաստեղծ գործընթացը 1918-1920 թթ.

Ուսուցչուհի՝ Էմմա Եպիսկոպոսյան

1-ին փուլ

Դասի սկիզբ, խթանում՝ 7 րոպե

Նախորդ դասից հարցեր աշակերտներին

1. Ինչպե՞ս կազմավորվեց Հայաստանի առաջին հանրապետությունը,


2. Ո՞վ էր Հայաստանի առաջին հանրապետության վարչապետը,
3. Ի՞նչ դեր ունեցավ հանրապետության ստեղծումը երկրի տնտեսության
զարգացման մեջ:

2-րդ փուլ

Նոր նյութի ներկայացում՝ 15 րոպե

Դասի թեման՝ Ազգային բանակի ստեղծումը 1918-1920 թթ.

Նպատակ՝ 1. Ներկայացնել այն իրողությունները, որոնք ազգային բանակի


ստեղծման հիմք հանդիսացան

2. Ներկայացնել ազգային բանակի դերը Հայաստանի առաջին


հանրապետության ստեղծման գործընթացում,
3. Ներկայացնել օդային ուժի և ծովային նավատորմի ստեղծման
գործընթացները հայկական բանակում

3-րդ փուլ՝ 15 րոպե

Ուղղորդված աշխատանք՝ 6-8 հոգի-1 խմբում

Պատրաստվել 3 րոպե և պատասխանել

1. Ներկայացնել բանակի ձախողումները և դրանց պատճառները,


2. Ներկայացնել բանակի ձեռքբերումները և դրանց կարևորությունը

4-րդ փուլ՝ 5 րոպե

54
Ինքնուրույն աշխատանք

Խմբերի տեսակետերի հիմնավորում

5-րդ փուլ, ամփոփում՝ 3 րոպե

Հարցերի միջոցով ամփոփել դասը

Գնահատում

Տնային աշխատանքի հանձնարարում

55
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Այսպիսով` 1918թ մայիսին հայկական պետականության վերականգնման հետ
միաժամանակ կազմակերպվեցին նաև նրա զինված ուժերը, որոնք ներքին և
արտաքին չափազանց ծանր պայմաններում կոչված էին իրականացնելու հայկական
պետության պաշտպանությունըֈ Հանրապետության բանակը կազմակերպման
տեսակետից հետևում էր ռուսական համակարգին և կառավարվում էր ռուսական
զինվորական կանոններով և օրենքներով:
Միաժամանակ հարկ եմ համարում նշել նաև, որ Հայաստանի ներքին
դժվարին կացությանը և երկրում շուտափույթ լուծումներ պահանջող բազմաթիվ
խնդիրների առկայությանը, զինված ուժերի շինության հարցերը մշտապես եղել են
Հայաստանի Հանրապետության կառավարության ուշադրության կենտրոնումֈ
Համեմատաբար կարճ ժամանակահատվածում ընդունվել են մի շարք օրենքներ և
որոշումներ, որոնք հնարավորություն են տվել ստեղծելու քիչ թե շատ մարտունակ
բանակֈ Սակայն պետք է նշեմ նաև, որ դժբախտաբար երկրի բարդ կացությունը և
արտաքին քաղաքական անկայուն վիճակը հնարավորություն չտվեցին ավարտելու
սկսված գործը:
Թեև հաճախ կառավարության ընդունած մի շարք լավ որոշումները չէին
կատարվում և մնում էին թղթի վրա, այնուամենայնիվ պետք է ընդգծել, որ
պատմական կոնկրետ պայմաններում Հայաստանի Հանրապետության
Կառավարությունը հնարավոր ամեն ինչ արեց իր զինված ուժերի ստեղծման ու
կենսագործունեության համար:
Հայաստանի վերածնման այս ուրախ պահին, երբ մեր աչքերի առջև բացվում
են փափագելի սահմանների լուսավոր հորիզոններ, հանուն որի կարողանում էր
մեռնել հայ զինվորը այն տիտանական պայքարից հետո, որին դիմացավ հայ
ժողովրդը` զոհերի հոծ բազմությամբ աշխարհին ապացուցելով ինքնուրույն ապրելու
իր իրավունքը, այս պահին, երբ սկսում է իրականանալ այն ամենը, հանուն որի մենք
կրեցինք անցած տարվա պատերազմի զրկանքներ, երբ մեր զինվորը`զրկված շոգից,
կոշիկից, հաճախ նաև սննդից, անտրտունջ տանելով զինվորական ծառայության
բոլոր դժվարությունները`անվերջ արշավանքներում, ձյան ու անձրևի տակ,
շրջապատված թշնամիներով, տոկուն և հնազանդ տանում էր իր ծանր խաչը:

56
Այսիպիսով ամփոփելով մեր աշխատանքը մենք եկանք մի շարք կարևոր
եզրահանգումների,որոնք փորձենք ներկայացնել ստորև.
 1917թ. տեղի ունեցող իրադարձությունների հիմքի վրա էր, որ 1918թ.
Ստեղծվեց Հայաստանի առաջին հանրապետությունը, որ ցավոք գոյություն
ունեցավ ընդհամենը 2 տարի։
 Իր կարճատև գոյությամբ էլ հայոց նորանկախ պետականությունը իր ուրույն
դեն ունեցավ հայոց պատմության մեջ։ Անցնելով բարդ պատմական ենթափուլ
հայ ժողովուրդը կարողացավ ծնունդ տալ անկախ պետականության։ Լինելով
նյութահատված Հայոց մեծ եղեռնից, լինելով լեփ լեցուն գաղթականներով,
պատերազմի մեջ մնալով միայնակ այնուամենայնիվ հայ ժողովուրդը
կարողացավ իր մեջ ուժ գտնել ու իր հայրենիքի արևելյան հատվածում
ստեղծեց անկախ պետականություն։
 Հատկանշական է նաև,որ Առաջին հանրապետության կազմավորման
հիմքերում կանգնած են իրական ազգային նվիրյալներ, որոնց ջանքերի
շնորհիվ էլ կայացավ առաջին հանրապետությունը։
 Այսպիսով Հայաստանի առաջին Հանրապետության կայացման համար շատ
կարևոր էր Հայոց բանակի ստեղծումը։ Բանակի ստեղծման համար արդեն
կային բավականին լուրջ նախադրյալներ, ու կարևոր կետն էլ այն որ զորքը
կռվում էր, այսինքն թույլ տանք մեզ անել հետևություն,որ բանակը մարտունակ
էր ու պատրաստ կազմակերպելու ինչպես հայրենիքի այդժմյան
պաշտպանությունը այնպես էր հետագա ծառայությունը առ հայրենիք։
 Կարևոր ենք համարում նշել, որ չնայած բազմաթիվ խնդիրներին, զինված
ուժերի կազմավորումը և հանրապետության բանակի ստեղծումը դիտվեց
որպես անկախության պաշտպանության առաջնահերթ հարց:
 Թիֆլիսում կազմավորված Հայաստանի Հանրապետության
կառավարությունը, Հովհաննես Քաջազնունու ղեկավարությամբ, առաջին
նախարարությունների թվում ստեղծեց նաև զինվորական նախարարությունը՝
ռուսական բանակի գեներալ-մայոր Հովհաննես Հախվերդյանի
գլխավորությամբ:

57
 Հայաստանի Հանրապետության կառավարությունը, ի դեմս զինվորական
նախարարության, ձեռնամուխ եղավ հայկական ազգային զինված ուժերի
կազմավորման գործին: Զինված ուժերի առջև ծառացած նպատակը և
գերխնդիրը թուրքական նոր առաջխաղացման վտանգից հանրապետությունը
և հայ ժողովրդին պաշտպանելն էր Հայկական բանակային կորպուսի
հրամանատար գեներալ-լեյտենանտ Թովմաս Նազարբեկյանի և Գլխավոր
շտաբի պետ գեներալ- մայոր Եվգենի Վիշինսկու 1918 թ. Հունիսի 5-ի թիվ 20
հրամանով կորպուսը բաժանվեց 4 զորաջոկատների՝ Դիլիջանի, Ներքին
Ախտայի, Երևանի և Նոր Բայազետի: Յուրաքանչյուր ջոկատ ստացավ իր
կոնկրետ առաջադրանքը։ Այսինքն փաստացի այս հիմքով էլ ձևավորվեց և իր
խնդիրը սկսեց կատարել հայոց բանակը։
 Պետք է նշենք նաև ՀՀ բանակի ձևավորման գործում այնուամենայնիվ մեծ դեր
ունեցան ռուսական կայսերական բանակի նախկին սպաները, առանձին հայ
ֆիդայիներ: Մասնավորապես, հայոց բանակում ծառայում էին ավելի քան 20
նախկին ռուսական բանակի գեներալներ և տասնյակ բարձրաստիճան այլ
սպաներ: Հայոց բանակի սպառազինությունն այդ տարիներին թույլ էր և
հիմնականում կատարվում էր ռուսական բանակի թողած զենք-զինամթերքի
հաշվին, ինչպես նաև արտասահմանում բնակվող մեր հայրենակիցների
նվիրատվությունների հաշվին:
 Քանի որ մենք եղել էինք ցարական Ռուսաստանի տիրապետության տակ
հետևաբար պատահական ու զարմանալի չէր,որ մեր բանակը պետք է
ստեղծվեր ռուսականի նմանությամբ։ Ռուսական կայսերական բանակի
կանոնադրության հիման վրա էին կազմակերպվում նաև բանակի ներքին
կանոնադրական հարցերը։
 Նշենք նաև որ Հայաստանի առաջին Հանրապետության զինվորականությունը
նաև փորձեց փոքրիկ նավատոր ստեղծել,ինչը մեր կարծիքով անիմաստ էր ու
այդ միջոցները կարելի էր ուղղել այլ զորամիավորումների զարգացմանը,
քանզի այդ նավատորմը մարտական առաջադրանք իր առջև դժվար թե
ունենար ու կարողանար լուծել խնդիրներ մեր ծովազուրյ երկրում։

58
 Պետք է նաև նշել, որ հայկական բանակում շատ խնդիրներ կային: Ամենալուրջ
խնդիրը դասալքությունն էր, որ պայմանավորված էր ժամանակի սոցիալ-
տնտեսական, քաղաքական իրավիճակով: Այս խնդիրը ամենամեծ ու ցավալի
խնդիրն էր, որը կարծում եմ ժամանակի ընթացքում մեր զինված ուժերը
կարողացել է հաղթահարել և այսօր մեր կարծիքով դասալքությունը ԶՈւ-ում
հասել է շատ փոքր թվի։ Նշենք նաև,որ բանակում ցանկացած
դավաճանություն թեկուզև չհամվարկված արարք համարվում է
դավաճանություն հող հայրենիի նկատմամբ։
 Կարևոր ենք համարում ու բարձր գնահատում նաև այն հանգամանքը, որ
Դրոն վերջ տվեց մաուզերիստական խմբավորումներին,քանզի մենք կարծում
ենք, որ զենքի շրջանառությունը պետք է լինի միայն բանակում, այն էլ
վերահսկողության տակ, բայց խոսքը իհարկե չի վերաբերում
պատերազմական շրջանին։
 Այսպիսով ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակում Հայաստանի
Հանրապետության բանակը, հաջողությամբ դիմացավ 1918-1919թթ և 1920թ
առաջին կեսի փորձություններին, անցնելով Սարդարապատյան
հերոսամարտի շարքի բովով, բախվելով 1918թ դեկտեմբերի տեղի ունեցող
վրաց-հայկական պատերազմի փորձություններին, որին նոր կազմակերպվող
Հայկական բանակը պատվով դիմացավ` նշանավոր զորապետ Դրոյի
գլխավորությամբ, տանելով արժանի հաղթանակ, իսկ այնուհետև թուլնալով,
հյուծվելով և բարոյալքվելով 1918-1919թթ ներքին կռիվներում, ինչի
արդյունքում էլ հայկական բանակը իրապես կորցրեց իր մարտունակությունը
և գրեթե լիովին անպատրաստ գտնվեց 1920թ աշնան սկզբին թուրք-հայկական
պատերազմին, որի արդյունքը եղավ Ալեքսանդրապոլի 1920թ դեկտեմբերի 2-ի
ստորացուցիչ պայմանագիրը։
 Այսպիսով ամփոփելով աշխատանքը մենք եկանք այն գլխավոր
եզրահանգման, որ անկախ պետությունը ոչինչ է առանց
մարտունակ,կենսունակ ու սպառազինված բանակի։ Ունենալով մեր աչքի
առաջ առաջին հանրապետության զինված ուժերի օրինակը պետք է
հասկանանք ու մեր սերունդներին ժառանգենք այն մտորումը, որ պետք է

59
զինվել,զինվել ու էլի զինվել, պետք է լինել ուժեղ՝ ու աշխարհը քո հետ հաշվի
կնստի, պետք է լինել ճկուն, որ վերջում չմնանք միայնակ ու անօգնական ու
ամենամեծ դասը այն է, որ պետք է հույսը դնել միմիայն ինքներս մեր վրա ու
հավատանք բանակի կարողունակությանը, լինենք նրա կողքին, վերցնենք
պատմությունից կարևորը,քաղենք նրա տված դասերը ու չդարձնենք դրոշակ
թուլությունը, այլ բարձր պահենք մեր հաղթությունը։
Առաջարկություններ
Մենք շատ կարևոր ենք համարում այս թեմայի դասավանդումը դպրոցում և
ճիշտ ենք գտնում,որ այն ավելի հասու է ավագ դպրոցականներին, քանզի նրանց մոտ
ավելի խորը վերլուծական մոտեցումներ կարելի է ցուցաբերել դասապրոցեսին։
Ելնելով վերոնշյալից կարծում ենք, որ տվյալ թեման լավ օրինակ է մեր օրերի
երիտասարդների համար: Աշակերտները դպոցական հասակից պետք է տոգորվեն
հայրենասիրական ոգով: րանից զատ առաջարկում ենք նաև հանրակրթական
հաստատություններում հաճախակի անդրրադարձ կատարվի այս թեմային:

60
ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ
1. Աստուածատրեան Ա., Արամ, «Հայրենիք», Բոստոն, 1964, N 8 (vol. 42),
օգոստոս:
2. Ավետիսյան Հ., Հայկական հարցը 1918 թվականին, Երևան, «Բարձրագույն
դպրոց» հրատ., 1997:
3. Բարխուդարյան Վ., Հայոց պատմություն, հատոր 4, Երևան 2010։
4. Լեո, Անցյալից, Եր., «Շեմ» հրատ., 2009, էջ 376։
5. Խատիսյան Ա., Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը,
Բեյրութ, 1968:
6. Կարապետյան Մ., Հայաստանը 1918-1920 թթ., Երևան, 2003:
7. Կարապետյան Մ., Հայաստանի Հանրապետության բանակը 1918-1920,
Երևան 1996։
8. Կարապետյան Մ.,Հայաստանի հանրապետության բանակը 1918-1920 թթ.,
Երևան, ՀՀ ԳԱԱ Գիտություն հրատարակչություն, 1996:
9. Հայաստանը միջազգային դիվանագիտության և սովետական արտաքին
քաղաքականության փաստաթղթերում (1828-1923), պրոֆ. Ջ. Ա.
Կիրակոսյանի խմբագրությամբ:
10. Հայաստանի Ազգային Արխիվ՝ ՀԱԱ
11. Հայաստանի Հանրապետության Պետական Կառավարման Ակադեմիա՝ ՀՀ
ԿՊՊԱ,
12. Հովհաննիսյան Լ., Հայկական հարցը և մեծ տերությունները 1914−1917
թվականներին, Եր., «Զանգակ-97», 2002:
13. Հովհաննիսյան Լ., Միացյալ և Անկախ Հայաստանի Գաղափարի
Արտացոլումը ԱՄՆ Պետդեպարտամենտի Փաստաթղթերում (1917−1920
թթ.), ՎԷՄ համահայկական հանդես ԺԱ(ԺԷ) տարի, թիվ 3 (67), հուլիս-
սեպտեմբեր, 2019, https://vemjournal.org/archives/4364
14. Հովհաննիսյան Մ., Հայոց Անկախ Պետականության Վերականգնման
Խնդիրը 1917-1918 թթ. ՀՅԴ-Ռսդբ(Բ)Կ Հարաբերությունների
Համատեքստում,Հայագիտության հարցեր, 2018, 2(14), Երևան, ԵՊՀ
հրատարակչություն, http://www.old.ysu.am/files/1-1544520580-.pdf

61
15. Հովհաննիսյան Ռ., Հայաստանի Հանրապետություն, Հատոր 1, Առաջին
տարին, 1918-1919 թթ., Երևան, Տիգրան Մեծ, 2005:
16. Պետրոսյան Գ., Անդրկովկասը դիվանագիտական հորձանուտում. հայոց
անկախ պետականության կերտումը (1917 թ. փետրվար – 1918 թ. հունիս,
Եր.: ԵՊՀ հրատ., 2018:
17. Ռուբէն, Հայ յեղափոխականի մը յիշատակները, հ. Է., Պէյրութ, 1979:
18. Սիմոնյան Ռ., Հայոց պատմություն, Երևան 2012թ.։
19. Վիրաբյան Վ., Հայաստանի Հանրապետությունը 1918-1920թթ, Երևան 2011։
20. Վիրաբյան Վ., Հայկական զինուժի ձևավորման և կայացման գործընթացը
1918-1920 թթ., http://publications.ysu.am/wp-content/uploads/2019/06/9-
V_Virabyan.pdf:
21. Վիրաբյան Վ., Հայ-վրացական ռազմաքաղաքական հարաբերությունները
1918 -1921 թթ., Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 2016:
22. Վրացեան Ս., Հայաստանի Հանրապետութիւն, Բէյրութ, տպ. «Մշակ», 1958:
23. Վրացյան Ս., Հայաստանի Հանրապետություն, Երևան, 1993:
24. Геноцид армян: ответственность Турции и объязательства мирового
сообщества, т. 1, док. N 315, էջ 309:
25. Саркисян Е. К., Из истории турецкой интервенции в Армении в. 1918 г.,
Ереван, 1970:
26. http://www.historyofarmenia20.03.24
am.armin.am/am/Encyclopedia_of_armenian_history_HH_Ankaxutyan_hrchaku
my20.03.24թ.
27. https://ankakh.com/hy/article/95744մուտք՝ 20.03.24թ.
Մեթոդական գրականություն

1. Եղյան Մ., Խաչատրյան Ս., Case study մեթոդի դերն ու նշանակությունը


պատմության դասավանդման մեջ ուսումնամեթոդական ձեռնարկ, Երևան,
2019.
2. Ղուկասյան Ա., Ուսուցչի ձեռնարկ, Երևան 2013
3. Պապոյան Հ., Պատմության դասավանդման մեթոդիկան դպրոցում,
Երևան 2013,
62
4. Ռոբերտ Ստրադլինգ, Պատմության դասավանդման բազմատեսանկյուն
բազմատեսանկյուն ազմատեսանկյունմոտեցումը մոտեցումը մոտեցումը.
ուսուցչի ձեռնարկ,Եվրոպայի խորհուրդ, 2003:
5. Кириллова Д. А., Кейс-задачи как основы фонда оценочных средств по
математическому анализу для направления, 01.03.02 прикладная математика
и информатика, Modern Research of Social Problems, N10/54, 2015.

63

You might also like