You are on page 1of 7

Երվանդունիների

թագավորություն
Երվանդունիների թագավորություն, պետություն Հայկական
լեռնաշխարհում մ.թ.ա. 570 - մ.թ.ա. 201 թվականներին: Կառավարել
է Երվանդունիների թագավորական տոհմը՝ Մեծ Հայքի երեք
թագավորական հարստություններից մեկը։ Տարածքը կազմել է
նվազագույնը 200 000 քառ. կմ (Երվանդ Վերջինի գահակալման
տարիներին մ.թ.ա. 220-201 թվականներ), առավելագույնը՝ 400 000 քառ.
կմ՝ Տիգրան Երվանդյանի օրոք (մ.թ.ա. 560-535 թվականներ)։
Առաջին շրջանում մայրաքաղաքն էր Վանը՝ Վանի
թագավորության արքաների նստավայրը։ Մ.թ.ա. 6-րդ
դարում Հայաստանը վերածվում է Աքեմենյան պետության մարզի։ Նրա
տարածքում առաջանում են երկու սատրապություններ։ Արևմտյան
Հայաստանի մայրաքաղաքը շարունակում է մնալ Վանը, իսկ Արևելյան
Հայաստանի վարչաքաղաքական կենտրոնն է
դառնում Էրեբունին (Երևան)։ Աքեմենյան իշխանությունը տևում է երկու
դար (մ.թ.ա. 522-331 թվականներ)։
Ալեքսանդր Մակեդոնացու արևելյան արշավանքից հետո Աքեմենյան
կայսրությունը անկում է ապրում, իսկ Հայաստանը անկախանում
է։ Երվանդ Գ արքան մայրաքաղաքը տեղափոխում է Արմավիր (մ.թ.ա.
331 թվական), իսկ Երվանդ Վերջինը կառուցում
է Երվանդաշատ մայրաքաղաքը (մ.թ.ա. 220 թվական):

Համահայկական պետությունը: Պարույր Սկայորդի


Մ.թ.ա. 7-րդ դարի վերջերին խիստ թուլացել էին Առաջավոր
Ասիայի նախկին հզոր տերությունները՝ Ասորեստանը և Վանի
թագավորությունը: Պատճառը Հյուսիսային Կովկասից ներխուժած
կիմմերների և սկյութական ցեղերի ավերիչ ասպատակություններն էին։
Վանի թագավորության փլատակների վրա ստեղծվեցին մի շարք
իշխանություններ, որոնց մեջ սկսեց առանձնանալ Պարույր
Սկայորդու թագավորությունը։
Պարույր Սկայորդի
19-րդ դարի նկարիչ
Հայոց ավանդական պատմության համաձայն՝ Պարույր Սկայորդին Հայկ
Նահապետի սերունդներից էր։ Նրա թագավորությունը միավորում էր
պատմական Հայաստանի հարավային և հարավարևելյան շրջանները։
Պարույրն ակտիվորեն ներքաշվում է Առաջավոր Ասիայի երկու հզոր
պետությունների՝ Մեդիայի (Մարաստան) և Բաբելոնիայի՝ Ասորեստանի
դեմ մղած պայքարին։ Նրանք Պարույրին թագ են խոստանում։ Պարույրը
մարական թագավոր Կիաքսարից թագ ստացավ Նինվեի վրա մարա-
բաբելոնյան զորքերի արշավանքին և Ասորեստանի
կործանմանը մասնակցելու համար։
Ենթադրվում է, որ Պարույրը Արմե-Շուպրիա երկրի ցեղային միության
առաջնորդն էր: Մ.թ.ա. 609 թվականին նա Կիաքսարի զորքերի հետ
գրավում է Վանի թագավորության մայրաքաղաք Տուշպան, արդյունքում
Ուրարտական տիրույթները անցնում են հայերին ու հայկական
պետական կազմավորումներին, որոնցից ամենահզորը Երվանդունիներն
էին։ Անդրադառնալով Պարույրի թագադրությանը՝ պատմահայր Մովսես
Խորենացին, որ հոգեկան հրճվանք էր զգում Հայոց պետության
մեծագործությունների մասին գրելիս, նշում է․

Ահա այժմ ես կուրախանամ՝ ոչ փոքր խնդություն զգալով, որ


հասնում եմ այն տեղերը, ուր մեր բնիկ նախնիի սերունդները
թագավորության աստիճանի են հասնում:

Պատմահայր Մովսես Խորենացին իր երկը ստեղծում


էր մարզպանության շրջանում։ Լինելով անկախ հայկական
պետականության ջատագովը՝ նա գրում է.

Ես շատ կփափագեի, որ այն ժամանակ... աշխարհ եկած


լինեի, նրանց տերությամբ զվարճանայի և այժմյան
վտանգներից խուսափած լինեի:

Պարույրին հաջորդում է իր որդին՝ Հրաչյան: Մովսես Խորենացին


Հրաչյային համարում է Նոր Բաբելոնիայի թագավոր Նաբուգոդոնոսոր I-ի
ժամանակակիցը (մ.թ.ա. 604-562 թթ.)՝ հավելելով,
որ Երուսաղեմի գրավման և հրեաների գերեվարման ժամանակ (մ.թ.ա.
597 թ.) նա իր պետության տարածքում տեղ է հատկացրել հրեա որոշ
գաղթականների, այդ
թվում՝ Բագրատունիների նախնի Շամբատի տոհմին:

Երվանդական թագավորության հիմնումը


Պարույր նահապետի թագավորությունը երկար չտևեց։ Մեկ
թագավորության ներքո ամբողջ երկիրը միավորելու գործն իրականացրեց
նրա ազգականներից Երվանդ Ա Սակավակյացը: Վերջինիս իշխանության
կենտրոնը սկզբում Այրարատն էր։
Պատմագիտության մեջ կա վարկած, որի համաձայն՝ Մովսես
Խորենացին շփոթում է Վանի թագավոր Արամին Երվանդական
Արամանիի հետ, ում նա նույնպես Արամ է կոչում: Վերջինս պայքար է
սկսում օտար զավթիչների դեմ, ջախջախում նրանց առաջնորդ կութար
Մադեսի զորքերը, իսկ Մադեսին հրամայում գամել Արմավիրի պարսպի
աշտարակին։ Արամանին, ով իր մայրաքաղաք դարձրեց Արմավիրը,
հանդես բերեց մեծ քաղաքագետի և զինվորական գործչի
հատկություններ։ Դաշնակցելով մարերի հետ՝ գրավեց Ասորեստանի
դաշտի մեծ մասը։ Նա մեծ բանակով արշավանք է ձեռնարկում դեպի
արևմուտք՝ գրավելով Մաժակ (հետագայում՝ Կեսարիա) քաղաքը և հայոց
պետության սահմանները հասցնում մինչև Սև ծովի ափերը։ Ռազմական
և քաղաքական այս հաջողությունների շնորհիվ Երվանդականների
թագավորությունը վերածվում է Առաջավոր Ասիայի կարևոր պետության:
Համահայկական թագավորության ստեղծմանը նպաստում էր մի կարևոր
դարակազմիկ իրադարձություն. Հայկական լեռնաշխարհի հայալեզու
ցեղերն ու ցեղային միությունները սկսել էին միավորվել, ավարտին էր
մոտենում հայ ժողովրդի կազմավորումը։ Այն ակտիվացել էր մ.թ.ա. 2-րդ
հազարամյակի վերջերին, բուռն ընթացել Վանի
թագավորության շրջանում, իսկ Երվանդականների թագավորության օրոք
թևակոխեց իր ավարտական փուլը։ Արամանի թագավորի կողմից
արևմուտքում գրավված երկրների բնակչությունը, որ հնդեվրոպական էր
և շատ մոտ հայերին, աստիճանաբար ներառվեց հայ ժողովրդի
կազմավորման գործընթացների մեջ:
Հայերը հարևանների կողմից դիտվում էին որպես Արամանի թագավորի
ժողովուրդ, ուստի, հակառակ նրանց հայ ինքնանվանման, սկսեցին
անվանել արամանի (որը ժամանակի ընթացքում վերածվեց արմենի), իսկ
երկիրը՝ Արմենիա: Այս գործընթացների հետևանքով հայ ժողովրդի
կազմավորումը թևակոխեց ավարտական փուլ, և երկրի ամբողջ
բնակչությունը դարձավ հայախոս: Հայերին արմեն անվանելու
տեսակետներից է նաև լեռնաշխարհի հարավում Արմե և Ուրմե ցեղերի
գոյությունը, որոնք ակտիվ դեր են խաղացել հայ ժողովրդի կազմավորման
և նրա՝ այդ ժամանակվա հանրությանը հայտնի դարձնելու գործում:
Մ.թ.ա. 6-րդ դարի 70-ական թվականներին Հայոց թագավորությունը,
բախվելով մերձավորարևելյան մարա-պարսկական տերությանը և
հարկադրված ճանաչելով նրա գերիշխանությունը, այնուամենայնիվ
պահպանել է իր պետական անկախությունը, տարածքային
ամբողջականությունը, հոգևոր-մշակութային ինքնուրույնությունն ու
կենսունակությունը, որոնք հաստատուն հիմքերի վրա էին դրվել
նախընթաց դարերում։
Երվանդունյաց Հայաստանի պետական սահմանները համընկել են ճիշտ
հայ ժողովրդի էթնիկական սահմաններին՝ ընդգրկելով ամբողջ Հայկական
լեռնաշխարհը: Հույն պատմագիր Հերոդոտոսը, վկայակոչելով Հեկատեոս
Միլեթացու աշխարհացույցը, մ.թ.ա. 6-5-րդ դարերի Հայաստանը
ներկայացրել է միաձույլ, հայ ժողովրդով բնակեցված ընդարձակ երկիր,
որի սահմանները հարավ-արևելքում տարածվել են
մինչև Տիգրիսի վտակ Փոքր Զավ գետի ակունքները և Մարաստան,
հարավում՝ մինչև Ադիաբենե (նախկին Ասորեստանի կազմում), հյուսիս-
արևմուտքում՝ մինչև Պոնտոս, արևմուտքում՝ մինչև Մեծ կամ
Բուն Կապադովկիա, իսկ հարավ-արևմուտքում՝ մինչև Կիլիկիա:
Պատմագիրը Հայաստանի անբաժան մասն է
համարում Եփրատից արևմուտք ընկած Պակտիկեն, որը համընկել է հին
պարսկական արձանագրություններում հիշատակվող Կատպատուկա
(հին հայկական աղբյուրներում՝ Կապուտկե, Կապուտկող, ավելի ուշ՝ Փոքր
Հայք) երկրամասին։ Այսպիսով, Հերոդոտոսին ծանոթ Հայաստանը լիովին
ընդգրկում էր Հայկական լեռնաշխարհը: Համահայկական նորաստեղծ
պետությունը ընդգրկում
էր Վասպուրականը, Աղձնիքը, Մոկքը, Կորճայքը, Տուրուբերանը, Ծոփքը, Բ
արձր Հայքն ու Փոքր Հայքը, իսկ ավելի ուշ՝
նաև Այրարատը, Ուտիքը, Արցախը և Սյունիքը:
Համաձայն Մար Աբաս Կատինային վերագրվող «Նախնական
պատմության» (որի պատառիկները բանաքաղությամբ ավանդել է
պատմահայր Մովսես Խորենացին)՝ մ.թ.ա. 6-4-րդ դարերի Հայաստանում
շարունակել են իշխել Արամի հիմնադրած Հայկազյան արքայատան
ներկայացուցիչները: Պատմագիտության մեջ այդ արքայատունը հաճախ
անվանում են Երվանդունի կամ Երվանդական՝ Երվանդ Ա
Սակավակյաց Հայկազյանի (մ.թ.ա. 570-560) անունով:
Երվանդ Առաջինի մասին ավանդախառն տեղեկություններ են
հաղորդում Մովսես Խորենացին և Քսենոփոնը: Վերջինս նշում է, որ հայոց
արքան ունեցել է ընդարձակ տիրապետություն, շուրջ 3 000 արծաթ
տաղանդ (75 տոննա արծաթ) հարստություն, 40 000 հետևակային և 8 000
հեծելակային զինվորական ուժ։ Երվանդն իր արքունիքը շրջապատել է
հայ ավագանու ներկայացուցիչներով՝ «պատվավոր հայերով»: Երվանդի
օրոք հայկական թագավորության մայրաքաղաքը եղել է Տուշպա-
Վանը։ Մ.թ.ա. 585 թվականին Աժդահակ թագավորի դեմ կռվում
պարտվելով՝ Երվանդը ճանաչել է նրա գերիշխանությունը, վճարել
տարեկան 50 տաղանդ հարկ, հայկական զորամասերով մասնակցել
Մարաց արշավանքներին։ Սակայն, երբ Աժդահակը պատերազմի է դուրս
եկել Բաբելոնիայի դեմ, Երվանդը հրաժարվել է մասնակցել։

Տուշպա. Վանի միջնաբերդ

Մարաստանի զորքերի գլխավոր հրամանատար Կյուրոս Աքեմենյանը


ներխուժել է հայոց թագավորություն, կալանավորել Երվանդին և նրա
ընտանիքին։ Երվանդի գահաժառանգ որդի Տիգրանի միջնորդությամբ
կնքվել է նոր հաշտություն. Երվանդը վերստին ճանաչել է Աժդահակի
գերիշխանությունը, տարեկան վճարել 100 տաղանդ հարկ, պարտավորվել
զորքի կես մասով մասնակցել արշավանքներին։ Ըստ ավանդական
պատմության՝ Երվանդի որդիներն էին Տիգրանը և Շավարշը, իսկ դուստր
Տիգրանուհուն կնության է տվել Աժդահակին։ Հետագայում հայկական
ուժերը մեծապես օժանդակում են Կյուրոս Մեծին գրավել Մարաստանը։
«Կյուրոպեդիա» աշխատությունում նշված է, որ հայոց թագավորը մարերի
դեմ կռվին տրամադրել է 20 000 հեծելազոր և 4 000 հետևակ։ Նույն
աշխատություններից տեղեկություններ են պահպանվել նաև հայերի և
նրանց հարևան խալդայների փոխհարաբերությունների մասին։
Խալդայները Փոքր Հայքի և Պոնտոսի միջև գտնվող Խաղտիք (Խալդիկա)
կոչվող լեռնային երկրում բնակվող, մշակելի հողերից զուրկ, աղքատ,
ծառերի ճյուղերից հյուսված կավեպատ վահաններով ու նիզակներով
զինված, խաշնարած ցեղեր էին, ովքեր կողոպուտի նպատակով մշտապես
հարձակվում էին հարթավայրերի երկրագործ հայերի վրա։ Խալդայների ու
հայերի միջև մղվող մշտական կռիվների պատճառով Հայոց երկրի մի
մասը մնացել էր անմշակ ու անմարդաբնակ։ Որոշ ժամանակ անց կնքվել է
հաշտություն, որով, մի կողմից, խալդայները, հայոց թագավորին
սահմանված հողային հարկը վճարելու պայմանով, իրավունք են ստանում
տիրել ու մշակել հարթավայրի հողերը, իսկ մյուս կողմից՝ հայերը,
խալդայներին որոշ տուրք վճարելու պայմանով, իրավունք են ստանում
օգտվել արոտավայրերից։
Մարաստանի դեմ Երվանդի և նրա որդի Տիգրանի պայքարը արտացոլվել
է հին հայկական բանահյուսության մեջ, որից պահպանվել են
պատառիկներ։

Հայ-մարական հարաբերություններ: Տիգրան Երվանդյան


Դեռ մ.թ.ա. 612 թվականին մարական և բաբելոնական զորքերը, որոնց
հետ միասին կռվում էին նաև հայկական զորաբանակներ,
գրավեցին Ասորեստանի մայրաքաղաք Նինվեն և կործանեցին այն: Հայոց
թագավորը փորձեց իր դաշնակիցներից՝ մարերից ու բաբելոնցիներից,
աստիճանաբար հեռանալ և երկրի անվտանգությունն ապահովելու
համար ամրացնել պետության բերդերն ու ամրոցները։ Մարական
զորքերը մ.թ.ա. 585 թվականի մայիսի 28-ին ճակատամարտ
տվեցին Լյուդիական թագավորության բանակներին Հալիս գետի մոտ։ Այն
ավարտվեց արևի խավարման պատճառով, ինչը կողմերը համարեցին
աստվածային նշան։ Պատերազմը դադարեց, երկու կողմերի միջև
սահման ճանաչվեց Հալիս գետը, իսկ մինչև այն ընկած հողերը
հանձնվեցին Երվանդականների թագավորությանը։

Տիգրան Երվանդյան,
19-րդ դարի նկարիչ

Երվանդ Սակավակյացից հետո գահ է բարձրանում իր


որդիներից Տիգրանը (մ.թ.ա. 560-535 թթ.): Հայոց թագավորության
սահմանները հարավ-արևելքում հասնում էին մինչև Մարաստան, իսկ
հյուսիս-արևմուտքում՝ մինչև Սև ծովի ափերը։ Այն ներառում էր ոչ
միայն Վանի թագավորության ողջ տարածքը, այլև անդրեփրատյան մի
շարք երկրամասեր։ Նշանակալից էին թագավորության ռազմական
ուժերը։ Երվանդականների թագավորությունը հզոր դաշնակից է ձեռք
բերում ի դեմս պարսից արքա Կյուրոս Մեծի, ով ապստամբեց մարական
տիրապետության դե:
Տիգրան Երվանդյանը պարսից զորավար Կյուրոսի հետ մ.թ.ա.
550 թվականին մասնակցել է Մարաստանի, իսկ մ.թ.ա.
538 կամ 537 թվականին Բաբելոնի թագավորությունների կործանմանը։
Զորավարը հիմնադրում է նախադեպը չունեցող աշխարհակալ մի
կայսրություն, որն իր սերունդների՝ Աքեմենյանների անունով կոչվում
է Աքեմենյան Իրան՝ արիացիների պետություն։ Կյուրոս Մեծը՝ Երվանդ
թագավորին ու իր ընտանիքին գերած մարական զորավար Կյուրոսի
թոռը, Աքեմենյան պետության սահմաններն արևմուտքում հասցնում է
մինչև Եգեյան և Միջերկրական ծովեր, արևմուտքում՝ Ինդոսի հովիտ
(արևմտյան Հնդկաստան)։ Եգիպտոսը նվաճվում է մ.թ.ա. 525 թվականին։
Հյուսիսում բնական սահմանը Մեծ Կովկաս լեռնաշղթան էր։ Հայոց
թագավորությունը, լինելով Կյուրոս Մեծի դաշնակիցը, իր արտոնյալ տեղն
ուներ այդ տերության մեջ՝ շարունակելով մնալ գործնականում անկախ
պետություն:
Տիգրանին հաջորդել է Վահագն Երվանդյանը (մ.թ.ա. 535-515 թթ.: Մովսես
Խորենացին նմանեցրել է նրան հայոց աստվածներից Վահագնի հետ: Այս
թագավորների օրոք Վանը շարունակում էր մնալ հայոց պետության
մայրաքաղաք։ Երկրորդ կարևոր քաղաքն էր Անի-Կամախը (Բարձր
Հայքում), որը հոգևոր ու մշակութային կենտրոն էր։ Իրանում գահ է
բարձրանում Կյուրոսի որդի Կամբյուսես II-ը (մ.թ.ա. 529-մ.թ.ա. 522):
Աքեմենյան կայսրությունում քաղաքական վիճակն արմատապես
փոխվեց, երբ իշխանության գլուխ եկավ Դարեհ Ա Վշտասպ թագավորը
(մ.թ.ա. 522-մ.թ.ա. 486):
Հայկազյան Երվանդունիները Հայկական լեռնաշխարհում
շարունակաբար գահակալել են մինչև մ.թ.ա. 3-րդ դարի վերջը։

You might also like