You are on page 1of 8

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ


ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հեռավար Ուսուցման
Կազմակերպման
Ձեռնարկ
Սիրելի՛ ուսուցիչներ,

Դասավանդման հեռավար ձևաչափին անցնելու և այն


արդյունավետ կազմակերպելու համար՝ ձեզ կօգնեն
ստորև 3 քայլերի համապատասխան ուղղորդումները.

Քայլ 1` Ընտրե՛ք հեռավար դասերի


անցկացման հարթակ ըստ հասանելիության:

Քայլ 2` Ուսումնասիրե՛ք հեռավար կրթության


մասին կարևոր մեթոդական ուղղորդումները
և կիրառե՛ք դրանք ձեր դասավանդման մեջ:

Քայլ 3` Արդյունավետ հեռավար կրթություն


իրականացնելու համար ձեզ կօգնի
ուսումնառության համընդհանուր ձևավորում
(ՈւՀՁ) դասընթացը:

1
Քայլ 1` Ընտրեք հեռավար դասերի
անցկացման հարթակ ըստ հասանելիության:

Կարող եք ընտրել մինչ այս պահը փորձարկված և հնարավորինս


արդյունավետ աշխատող հարթակներից մեկը. Microsoft Teams-ը կամ
Google Classroom-ը:

Տարբերակ 1 | MS Teams [www.teams.microsoft.com] հարթակին


միանալու համար՝

✓ Ուսուցիչները պետք է իրենց դպրոցի օպերատորից ստանան


ուսուցիչների համար նախատեսված մուտքանուն և գաղտնաբառ:
✓ Աշակերտները նույնպես պետք է դպրոցի օպերատորից ստանան
մուտքանուն և գաղտնաբառ:
✓ Հարթակ մուտք գործելու մանրամասներին կարող եք ծանոթանալ
այս տեսանյութում:
✓ MS Teams հարթակում դասարաններ ստեղծելու, աշակերտներին
իրենց դասարաններ հրավիրելու և դասեր կազմակերպելու համար
հետևե՛ք այս տեսադասերում նկարագրված ուղղորդումներին:

Նշում
Microsoft Teams
հարթակի դեպքում `
բոլոր աշակերտներն
արդեն ունեն հաշիվներ:

2
Տարբերակ 2 | Google Classroom [www.classroom.google.com] հարթակին
միանալու համար՝

✓ Ուսուցիչները պետք է ստեղծեն Google հաշիվ (գրանցվեն Gmail-ում)


և ունենան համապատասխան մուտքանունն ու գաղտնաբառը:

✓ Աշակերտները նույնպես պետք է ստեղծեն Google


հաշիվ (գրանցվեն Gmail-ում) և ունենան համապատասխան
մուտքանունն ու գաղտնաբառը:

✓ Google հաշիվ գրանցելու համար կարող եք հետևել այս քայլերին:

✓ Google Classroom հարթակում դասարաններ ստեղծելու,


աշակերտներին իրենց դասարաններ հրավիրելու և դասեր
կազմակերպելու համար հետևեք այս տեսադասերում
նկարագրված ուղղորդումներին:

Նշում

Ի տարբերություն MS Teams-ի,
Google Classroom հարթակի
դեպքում, ուսուցիչն ինքն է
ստեղծում իր հաշիվը,
ուղղորդում է սովորողիներին
բացել հաշիվներ և ստեղծում է
իր առցանց դասարանը:

3
Քայլ 2` Ուսումնասիրե՛ք հեռավար կրթության
մասին կարևոր մեթոդական ուղղորդումները
և կիրառեք դրանք ձեր դասավանդման մեջ:

Հեռավար կրթությունը ունի ստորև գրաֆիկական պատկերում


ներկայացված բաղադրատարրերը

1. Ուսումնառության
կառավարման
համակարգ
• Google Classroom
• Microsoft Teams
• Moodle

5. Գնահատման 2. Առցանց-
գործիքներ: համաժամանակյա
Հարցաշարեր, հանդիպում
առաջադրանքներ վեբինարներ
ստեղծելու և կազմակերպելու
տեղայնացնելու
գործիքներ
հարթակներ
• Google Forms | Quiz, • Google Meet,
• quizlet.com, • Hangouts,
• kahoot.com, • Zoom,
• quizizz.com
Հեռավար • Microsoft Teams

կրթություն

4.Տեսադասեր 3. Խմբային և
անհատական
ստեղծելու աշխատանքների
գործիքներ կազմակերպման
գործիքներ և
•bandicam.com, հարթակներ
•loom.com, • Google Slides,
• Google Docs,
•CamStudio, • Gmail,
•pօwtoon.com • Padlet

4
Հեռավար կրթությունը չի ենթադրում միայն համաժամանակյա դասեր
տեսազանգի միջոցով: Դուք կարող եք թեմատիկ պլանով նախատեսված
բովանդակությունը, իրենց ուղղորդումներով, սովորողներին տրամադրել՝
✓ ձեր կողմից կամ այլ մասնագետի կողմից մշակված նյութի, վարժության
տեսքով (նյութեր կարող եք փնտրել էլեկտրոնային նյութերի բազայից
https://heravar.armedu.am/)
✓ ձեր կողմից կամ այլ հարթակից գտած տեսադասի տեսքով (տեսադասեր
կարող եք փնտրել այս էջերից e-School Armenia, ArmEdu Channel,
https://heravar.armedu.am/)
✓ Սովորողների հետ ժամանակ առ ժամանակ, ըստ
նպատակահարմարության, իրականացնել համաժամանակյա դասեր`
ամփոփելու ուղարկված նյութը, տեսադասի թեման, պատասխանելու
հարցերին կամ կատարելու գործնական աշխատանքներ:

Կարևոր է նկատի ունենալ.

✓ Խիստ կարևոր է, որ դպրոցն ընտրի ուսումնառության կառավարման և


բովանդակության տրամադրման համար մեկ միասնական հարթակ,
որտեղ բոլոր աշակերտներն ու ուսուցիչները կունենան մեկ հարթակում
բոլոր առարկաների նյութերը:
✓ Համաժամանակյա հանդիպումների (վեբինարների) համար ընտրեք
տեսազանգի այն միջոցը, որը հասանելի է բոլոր սովորողներին:
Ցանկալի է կիրառել հենց այն տեսազանգի ձևաչափը, որը կա ընտրված
հարթակում (MS Teams-ում կամ Google classroom-ում):
✓ Համագործակցության և հաղորդակցման, համատեղ աշխատանքներ
իրականացնելու համար ընտրել համպատասխան առցանց հարթակ:
✓ Ինքնաստուգում, ձևավորող/միավորային գնահատում իրականացնելու
և հետադարձ կապ տրամադրելու համար՝ կիրառեք առցանց
հարցումներ և թեստեր պատրաստելու գործիքներ:
✓ Գրավոր նյութ ստեղծելու համար օգտագործեք Google Slides կամ MS
PowerPoint: Չի խրախուսվում որպես ուսումնական նյութ տեղադրել
ծավալուն գրավոր տեքստեր և պարզապես հրահանգել դրանք կարդալ
ու ինքնուրույն սովորել:
✓ Մի քանի ուսումնական նյութ տեղադրելուց հետո ցանկալի է, որ
ուսուցիչը կազմակերպի վեբինար, որի ժամանակ կամփոփի
թեման(երը), կստուգի աշակերտների կոմղից դրանց յուրացումը
հարց/պատասխանի միջոցով, գործնական առաջադրանքներով կամ
առցանց թեստային առաջադրանքներով:
6
Քայլ 3` Արդյունավետ հեռավար կրթություն
իրականացնելու համար ձեզ կօգնի
ուսումնառության համընդհանուր ձևավորում
(ՈւՀՁ) դասընթացը:

Սեղմե՛ք այստեղ ՈւՀՁ


դասընթացը դիտելու համար

Նյութերի Ներգրավում Գիտելիքների


Ներկայացում Արտահայտում

7
Երևան 2020

You might also like